Հռենոս
Հռենոս[1] (գերմ.՝ Rhein, ֆր.՝ Rhin, հոլ.՝ Rijn), գետ Արևմտյան Եվրոպայում։
Սկիզբ է առնում Ալպերում (Շվեյցարիայում) և թափվում Հյուսիսային ծովը՝ առաջացնելով դելտա։ Հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների տարածքով։ Երկարությունը 1320 կմ է, նավարկելի է 952 կմ (մինչև Բազել և Բոդենի լճով)։ Ջրանցքներով միացված է Ռոն, Մառն, Վեզեր, Էլբա, Էմս գետերին։ Հռենոսի ափին են Բազել (Շվեյցարիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Մանհայմ, Մայնց, Բոնն, Քյոլն, Դյուսելդորֆ, Դյուսբուրգ քաղաքները, գետաբերանում՝ Ռոտերդամ ծովային նավահանգիստը (Նիդեռլանդներ)։
Ստուգաբանություն խմբագրել
Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է կելտական լեզուներից և կապված է «ջուր» հասկացության հետ։ Որպես հիմք առավելապես ընդունվում է գալլ. renos, rhenus կամ rino (իմաստները՝ «հոսող ջուր, գետից» մինչև «լիճ, ծով»)։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են հնդեվրոպական ri «գնալ, հոսել, շտապել» հիմքի հետ՝ ri-enos «հոսող ջուր»։ Անվանման լատիներեն գրությունը եղել է Rhenus[2]:
Պատկերասրահ խմբագրել
-
Հռենոսի և Մոզելի շփման վայրը
-
Մոտակա բազմաթիվ ամրոցներից մեկը
-
Հ ռենոսի տիպիկ տեսարան
-
Երկաթուղին գետի ափին
-
Լորելայ ժայրը
-
Ամրոցը գետի վրա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ։ Երևան: «Լույս»։ էջ 38-39
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 595)։ |