Ֆուտուրիզմ կամ Ապագայապաշտություն (լատին․՝ futur - ապագա), ավանգարդ արվեստի շարժում է։ Այն հղացել է իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին։ 1909 թ. Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։

Ումբերտո Բոչչոնի Անընդհատության եզակի ձևերը տարածության մեջ 1913 (Բրոնզե կաղապարները Ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորք, Գալլերիա դԱրտե մոդեռնա, Միլան, Ցյուրիխի Կունստահալլե և Ուինսթոնի հավաքածու)
Ֆուտուրիստական ճարտարապետության օրինակ, Անտոնիո Սանտ Էլիա

Ֆուտուրիզմի մանիֆեստ խմբագրել

1909 թ. փետրվարի 20-ին իտալացի Յուրիստ և բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին ֆրանսիական Լը Ֆիգարո հանդեսում հրապարակում է Ֆուտուրիզմի մանիֆեստը, այնպիսով ծնունդ տալով այս շարժմանը։ Իսկ 1910 թ. մարտի 3-ին Թուրինի Կեարելլա թատրոնում հրապարակվում է Ումբերտո Բոչչոնիիի կազմած Ֆուտորւստ նկարիչների մանիֆեստը հայտարարելով, որ.

  1. պետք է արհամարհվեն նմանակման բոլոր ձևերը, իսկ ինքնատիպության բոլոր ձևերը պետք է փառաբանվեն։
  2. պետք է ապստամբել ներդաշնակություն և ճաշակ բառերի բռնակալության դեմ։ Այսպիսով պետք է ջախջախել Ռեմբրանդտի, Գոյայի և Ռոդենի աշխատանքները,
  3. արվեստի քննադատությունները կամ անօգուտ են, կամ վնասակար,
  4. պետք է ազատվել բոլոր հնացած և ծեծված թեմաներից և արտահայտել արդի կյանքի՝ պողպատի, արագության, հպարտության, տենդի հորձանուտը,
  5. խելագար մեղադրանքը, որ օգտագործվում էր նորարարներին լռեցնելու համար, պետք է համարել ազնվական և պատվաբեր տիտղոս,
  6. նկարչության մեջ կոմպլեմենտարիզմը բացարձակ անհրաժեշտություն է, ինչպես ազատ ոտանավորը պոեզիայում և պոլիֆոնիան երաժշտության մեջ,
  7. համընդհանուր դինամիզմը նկարչության մեջ պետք է ներկայացվի որպես դինամիկ զգայություն,
  8. անկեղծությունն ու անարատությունը, ավելի քան որևէ այլ որակ անհրաժեշտ են բնության նկարագրման համար,
  9. շարժումն ու լույսը քայքայում են մարմինների նյութականությունը։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Շարժման հիմնադրույթներն ընդունել են շատ երկրների արվեստի և գրականությյան ներկայացուցիչներ։ Ավանգարդիզմի մյուս հոսանքների նման ֆուտուրիզմը հանդես է եկել իբրև սուբյեկտիվ-անարխիստական շարժում։ Ժխտելով արվեստի և գրականությանյան դասական արժեքները՝ ֆուտուրիզմը փառաբանել է արդի դարաշրջանի արտաքին, առարկայական հատկանիշները, շարժումը, արագությունը, տեխնիկական-մեքենայական առաջընթացը։

Ֆուտուրիզմի էսթետիկայի կոպիտ մեխանիզմը, Մարինետտիի խմբի քաղաքական «ակտիվիզմը» 1913-1915 թվականներին հանգեցրին շարժման պառակտման։ 20-ական թթ․ նրա որոշ մասնակիցներ դարձան ֆաշիստական վարչակարգի ջատագովներ, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվեցին ֆուտուրիզմի սկզբունքներից։

Ֆուտուրիստական գրականություն խմբագրել

Ֆուտուրիզմը արմատապես վերափոխել է բանարվեստը։ Չափածո խոսքի կառուցվածքն ու գրաֆիկան դարձել են ազատ ու շարժուն։ Փոխվել են գեղարվեստական մտածողության սկզբունքները։ Վերանայվել է գեղարվեստի լեզուն, որի մեջ տեղ են գտել հնչյունների քմահաճ զուգորդումով հորինված անիմաստ բառեր ու հնչյունա- խմբեր։ Քնարական հերոսին փոխարինել է գաղափարական ձայնափողը՝ մեխանիկական հերոսը։ Ֆուտուրիզմի երկրորդ խոշոր կենտրոնը Ռուսաստանն էր։ Հայ իրականության մեջ ֆուտուրիզմ թափանցել է երկու կենտրոնից․ նախ՝ Իտալիայից (Հ․ Նազարյանցի «Ֆ․ Թ․ Մառինեթթի և ապագայապաշտությունը» (1910) գիրքը), ապա՝ Ռուսաստանից։ 1913 թվականին Դ․ Բուրլյուկի, Վ․ Խլեբնիկովի, Վ․ Մայակովսկու և Ա․ Կրուչոնիխի ստորագրությամբ Մոսկվայում լույս է տեսել «Ապտակ հասարակական ճաշակին» դեկլարացիան։

Ռուսաստանում ֆուտուրիզմը ունեցել է մի քանի խմբավորում՝ կուբոֆուտուրիզմ, Էգոֆուտուրիզմ, ցենտրիֆուգա։ Ֆուտուրիզմի գաղափարները ինչ-որ չափով արտահայտվել են Վ․ Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ, Ալեքսանդր Շիրվազադեի «Նամակներ Մոսկվայից» հոդվածաշարում, Կարա-Դարվիշի «Ի՜՛նչ է ֆոթուրիզմը» (1914) գրքում։ Ֆուտուրիզմի սկզբունքների քննությամբ հանդես է եկել Հ․ Սուրխաթյանը՝ «Ի՞նչ է ֆուտուրիզմը», «Ո՞րն է ռուսական ֆուտուրիզմը» («Մշակ», 1914, №№ 50, 57), «Ֆուտուրիզմը և հեղափոխությունը» («Նոր խոսք», 1920, № 8)։ Խորհրդային Ռուսաստանում և Հայաստանում ֆուտուրիզմը նոր բովանդակություն է ստացել հեղափոխությունից հետո։ Դա ըստ ամենայնի դրսևորվել է Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղաքականության մեշ («Իսկուստվո կոմունի», «Լեֆ», «Նովի լեֆ»), պրոլետկուլտականների գրական ծրագրերում, Ե․ Չարենցի, Ա․ Վշտունու, Գ․ Աբովի ստորագրած «Երեքի դեկլարացիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատարակած «Standart» (1924) ծրագրի սկզբունքներում։ Ֆուտուրիզմի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ։

Կերպարվեստ խմբագրել

Ֆուտուրիզմը կերպարվեստում հանգեցրել է պատկերումից հրաժարվելուն, գեղարվեստական ձևի կազմալուծմանը։ Ֆուտուրիստ-ճարտարապետները (Ա․ Սանտ'էլիա, Մ․ Կյատտոնե) կազմել են անիրական, երևակայական նախագծեր։ Գեղանկարչության ասպարեզում ֆուտուրիստներն Իտալիայում հանդես են եկել 1910 թվականին (Ու․ Բոչչոնի (նաև քանդակագործ), Ջ․ Սեվերինի, Կ․ Կառա, Զ․ Բալլա, Լ․ Ռուսսոլո], քանդակագործության՝ 1912 թվականին, ճարտարապետության՝ 1914 թվականին։ Ռուսական արվեստում ֆուտուրիզմը կազմավորվել է 1910-ական թթ․ (Դ․ Դ․ Բուռլյուկ, Մ․ Ֆ․ Լարիոնով և ուրիշներ)։ 1917 թվականից հետո ֆոտուրիստները հավակնել են խորհրդային արվեստում կատարելու ամենահեղափոխական ուժի դեր, սակայն նրանց շինծու արվեստը մերժվել է ժողովրդի կողմից։

Ֆուտուրիստ արվեստագետների ցանկ խմբագրել

  • Կարլո Կարրա (1881-1966)
  • Ումբերտո Բոչչոնի (1882-1916)
  • Լուիջի Ռուսսոլո (1885-1947)
  • Ջինո Սևերինի (1883-1966)

Գրականություն խմբագրել

  • Կարինյան Ա․, «Հին» և «Նոր» գեղարվեստը, Մ․, 1920։
  • Աղաբաբյան Ս․, Եղիշե Չարենց, գիրք 1, Ե․, 1973։
  • Գասպարյան Դ․, Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան․ Ե․, 1983։
  • Литературные манифесты․․․, 2 изд․,М․, 1929;
  • Перцов В․, Маяковский․ Жизнь и творчество, 3 изд․, т․ 1—3, М․, 1976․
  • Аристархова Лада, Андрей Сарабьянов об истории футуризма // Культура (телеканал). — 2008. — 16 июня.
  • Азизян И. А. Итальянский футуризм и русский авангард // Искусствознание (журнал) 1/99. С. 300—329.
  • Бобринская Е. А., Футуризм. — М.: Галарт, 2000. — 192 с. — ISBN 5-269-00931-5
  • Бобринская, Екатерина Александровна, Футуризм и кубофутуризм. — М.: Галарт: Олма-Пресс, 2000. — 175 с. — (История живописи. ХХ век: Европа. Россия, 1910—1930). — ISBN 5-224-01672-X, ISBN 5-269-00992-7
  • Второй футуризм: Манифесты и программы итальянского футуризма. 1915—1933 / Введ., сост., пер. с итал., комм. Е. Лазаревой. М.: Гилея, 2013