Իտալիայի գետերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Իտալիայի գետերը խիտ ջրառատ ցանց են կազմում, որով հոսում է Իտալիայի ամենամեծ գետը` Պոն, որը իր վտակներով և ջրանցքներով կազմում է խոշոր տրանսպորտային համակարգ։ Պադանի հարթավայրի արևելյան մասով հոսում են Ադիջե, Բրենտա,Պյավե, Ռենո և այլ գետեր։ Գետերի հուները հազվադեպ են գտնվում հարթավայրի մակարդակից բարձր, ջրհեղեղներից խուսափելու համար գետերի մոտ կառուցված են դամբեր, որոնց ճեղքումը հանգեցնում է խոշոր ջրհեղեղների (վերջին անգամ դա տեղի է ունեցել 2000 և 2006 թվականներին)։ Իտալիայի հյուսիսում գտնվող գետերը անձրևից բացի սնվում են ձյան և սառույցների հաշվին, նրանց համար բնութագրական են գարնանային և աշնանային վարարումները, գետերի ջրերն օգտագործվում են նաև ոռոգման նպատակով։ Ալպիական գետերը հիդրոէներգիայի աղբյուր են հանդիսանում։ Ապենինյան թերակղզու և կղզիների գետերն ավելի ջրառատ են, ունեն հիմնականում անձրևային սնունդ, գարնանային և աշնանային հորդացում, ամռանը հաճախ չորանում են։ Առավել խոշոր գետերն են Առնոն և Տիբրը[1].

Ադիջե
Ադդա
Տիչինո

Խոշոր գետերի ցանկ ըստ երկարության[2]

խմբագրել

Իտալիայի խոշոր գետերի ցանկն ըստ երկարության.


Գետ Իտալերեն անվանումը Երկարությունը,
կիլոմետր
1 Պո Po 676
2 Ադիջե Adige 410
3 Տիբր Tevere 404
4 Ադդա Adda 313
5 Տիչինո Ticino 248[3]
6 Տանարո Tanaro 242
7 Առնո Arno 241
8 Պյավե Piave 220
9 Ռենո Reno 211
10 Օլյո Oglio 191
11 Վոլտուրնո Volturno 177
12 Տալյամենտո Tagliamento 172
13 Պանարո Panaro 165
14 Դորա Բալտեա Dora Baltea 162
15 Բրենտա Brenta 160

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 11. ИТАЛИЯ - КВАРКУШ. — М.: «Советская энциклопедия», 1978. — С. 6.
  2. Europos valstybių gamtinė geografija, Petras Lingė. Kronta, 2007 m., ISBN 978-9955-734-17-8
  3. Հոսում է Իտալիայի և Շվեյցարիայի տարածքներով, Իտալիայի տարածքում երկարությունը կազմում է 157 կիլոմետր