Արիստոտել[18] (հուն․՝ Αριστοτέλης՝ Արիստոտելես, մ. թ. ա. 384[1][2][3][…], Ստագիրա, Քաղկիդյան լիգա[4] - մ. թ. ա. 322[1][2][5][…], Chalcis, Հին Մակեդոնիա[4]), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։

Արիստոտել
Αριστοτέλης
Ծնվել էմ. թ. ա. 384[1][2][3][…] Ստագիրա, Քաղկիդյան լիգա[4]
Մահացել էմ. թ. ա. 322[1][2][5][…] Խալկիս, Էվիա
բնական մահով[6]
ԳերեզմանՍտագիրա[7][8][3]
Բնակության վայր(եր)Աթենք և Աթենք[9]
Ազգությունհույն
ՈւղղությունՊերիպատետիկյան դպրոց[6]
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[6] և Բնափիլիսոփայություն
Ալմա մատերՊլատոնական ակադեմիա[6]
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[6][10]
Ազդվել էՊլատոն[6], Սոկրատես, Հերակլիտ, Պարմենիդես, Զենոն Էլեացի, Դեմոկրիտես, Անաքսիմանդրոս, Էպիկուրոս, Հիպոկրատես և Էմպեդոկլես
Ամուսին(ներ)Pythias?[6]
Երեխա(ներ)Նիկոմախոս[6] և Pythias?
ՀայրՆիկոմախոս[6]
ՈւսուցիչՊլատոն[11][6]
ԱշակերտներԱլեքսանդր Մակեդոնացի[6], Թեոփրաստես[6][12][13], Արիստոքսենոս[14], Dicaearchus?, Եվդեմոս Հռոդոսցի[15][16], Clearchus of Soli?, Phaenias of Eresus?, Chamaeleon?, Neleus of Scepsis?, Clytus of Miletus?[17] և Meno?
 Aristotle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմաքի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։

Անձնական կյանք խմբագրել

Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո ինքը՝ Արիստոտելը, որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը[19]։

Ալեքսանդր Մակեդոնացու կրթություն խմբագրել

մ.թ.ա. 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։

Դպրոցի հիմնում խմբագրել

Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեոն։

Մահ խմբագրել

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակեդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիս քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեոփրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց՝ մ.թ.ա. 322 թվականին, Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն թաղվում իր կնոջ՝ Պյութիասի կողքին[19]։

Արիստոտելի փիլիսոփայություն խմբագրել

Չնայած ժամանակակից շատ գիտնականներ Պլատոնի և Արիստոտելի հայացքներում ընդգծում են բազմաթիվ ընդհանրություններ ու նմանություններ, երկրորդի փիլիսոփայությունը էականորեն տարբերվում է Պլատոնի սահմանած ուսմունքից։ Փիլիսոփայական գիտության շրջանակներում Արիստոտելի գաղափարները ստացել են նաև «արիստոտելականություն» տերմինը։

Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայությունների տարբերություններ խմբագրել

Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը՝ ֆորմալ ու տրամաբանական։ Ավելին, եթե Պլատոնը ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկը, բարիքը, փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայական-նյութական աշխարհում։ Եթե Պլատոնը այս աշխարհը համարում էր էյդոսների՝ ստվերների աշխարհ, ապա Արիատոտելը դա համարում էր իսկական կեցության աշխարհ։ Պլատոնը էյդոսները հակադրում էր զգայական-նյութական իրերին, մինչ դեռ Ասրիտոտելը էյդոսները տեղավորում իրերի մեջ որպես դրանց էություններ։ Երրորդ, եթե Պլատոնը ընդունում էր բնածին գաղափարների և գիտելիքների գոյությունը մարդու հոգու մեջ, ապա Արիստոտելը հոգին նմանեցնում է «մաքուր տախտակի», կարծելով, որ բնածին է միայն ճանաչելու կարողությունը։

Փիլիսոփայության տեսանկյունից հատկապես նշանակալից էին Արիստոտելի կողմից մտածողության հիմնական օրենքների՝ հակասության, նույնության և երրորդի բացառման, ձևակերպումները։ Դրանով իսկ խորտակիչ հարված հասցվեց հարաբերապաշտական ու սոփեստական ուսմունքներին, որոնք մերժելով ճշմարտության հանրանշանակ գոյությունը, կասկածի տակ էին դնում առհասարակ գիտելիքի գոյությունը։ Նույնության օրենքը արգելում է դատողության ընթացքում միևնույն հասկացությունը տարբեր իմաստով և նշանակության գործածել մինչդեռ դա սոփեստների առանցքային հնարքներից էր։ Հակասության օրենքի համաձայն երկու հակադիր դատողություններ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, այսինքն չի կարելի միաժամանակ որևէ հատկություն նույն իմաստով վերագրել մի բանի և միևնույն ժամանակ՝ ժխտել։ Հակասության օրենքից բխում է երրորդի բացառման օրենքը, որն արգելում է ոչ միայն այն, որ միևնույն բանին չի կարելի միաժամանակ վերագրել հակադիր հատկություններ, այլև որ դրանցից մեկի ճշմարիտ լինելը նշանակում է մյուսի կեղծ լինելը։

Արիստոտելի բարոյագիտական հայացքներ խմբագրել

Արիստոտելի բարոյագիտական հայացքները շարադրված են Նիկոմաքյան բարոյագիտությունը, Էվդեմոսի բարոյագիտությունը և Մեծ բարոյագիտություն աշխատություններում։ Համաձայն Արիստոտելի՝ բարոյագիտությունը սերտորեն կապված է քաղաքագիտության հետ և որոշ իմաստով էլ հանդիսանում է քաղաքագիտության մասն ու սկիզբը։ Արիստոտելի բարոյագիտությունը տրամաբանորեն կապված է նրա փիլիսոփայական հայացքների հետ։ Ինչպես նրա գոյաբանությունը, այնպես էլ բարոյագիտությունը նպատակաբանական բնույթի ունի։ Տիեզերքի բոլոր գոյացությունները, այդ թվում և մարդը, ներքին ձգտում ունեն դեպի բարիքը, դեպի բարձրագույն բարիքը՝ իբրև վերջնական նպատակ։ Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում է որպես այնպիսի գիտություն, որը վերաբերում է մարդու կյանքի իմաստին և նպատակին, գիտություն այն մասին, թե ինչպես մարդը կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը կամ երանությանը։

Արիստոտելը քննադատում է Պլատոնի բարոյագիտական ուսմունքի հիմնարար մի քանի գաղափարներ.

...մեր պարտքն է հանուն ճշմարտության փրկության հրաժարվել թանկագինից ու մերձավորից, մանավանդ եթե մենք փիլիսոփաներ ենք։ Ու չնայած երկուսն էլ մեզ թանկ են, այնուամենայնիվ, արժանապատիվը՝ ճշմարտությունն առավել պաշտելն է

[20] Արիստոտելի կարծիքով պլատոնյան բարձրագույն բարիքը անհասանելի է մարդուն, հետևաբար՝ անիրական է։

Բարձրագույն բարիք խմբագրել

Արիստոտելի կարծիքով բարձրագույն բարիքին հասնելու նախապայմանը առաքինի՝ կատարյալ լինելն է։ Նա առաքինությունները բաժանում է երկու խմբի՝ բարոյական ու դիանոբարոյական (մտավոր)։ Բարոյական առաքինությունները պայմանավորված են մարդու խառնվածքով, բնավորությամբ, իսկ դիանոբարոյականը կապված է հոգու բանական հատկությունների հետ, օրինակ՝ խելամտությունը, խոհականությունը և իմաստությունը։ Եթե մտավոր առաքինությունները ձեռքբերովի են, ապա բարոյականները դաստիարակության արդյունք են։ Առաքինությունը, ըստ Արիստոտելի, երկու ծայրահեղությունների միջինի ընտրությունն է։ Արիստոտելը պարզաբանում է, որ առաքինությունն ընտրում է միջինը ոչ թե առհասարակ լավից և վատից, այլ լավերից ընտրում է լավագույնը։

Պետության մասին արիստոտելյան ուսմունք խմբագրել

Պետության մասին արիստոտելյան ուսմունքը խարսխված է այն հիմնադրույթի վրա, որ մարդն ի ծնե հասարակական-քաղաքական էակ է, ստեղծված է համատեղ սոցիալական կյանքի համար։ Մարդն առանց մյուս մարդկանց հետ հաղորդակցվելու չի կարող ունենալ լիարժեք կյանք։ Հասարակությունից դուրս ապրող մարդը, ըստ Արիստոտելի, կամ գերմարդ է կամ էլ՝ բարոյական իմաստով թերզարգացած։ Մարդկանց համակերցության ձևերը բազմազան են, բայց բարձրագույնը, որին ենթարկվում են մյուս բոլորը, պետությունն է։ Սկզբում ձևավորվել են ընտանիքները, հետո համայնքները, այնուհետև՝ պետությունը։
Լավագույն պետական կառավարման ձևը, ըստ Արիստոտելի, հունական քաղաք-պետությունն է, քանի որ միայն հույները կարող են ազատությունը համատեղել կարգի, արիությունը՝ մշակույթի հետ։ Լավագույն պետությունը չի կարելի պատկերացել առանց ստրուկների, թեև ինչպես վերջիններս, այնպես էլ աշխատավորները, երկրագործները և արհեստավորները չունեն քաղաքացիական իրավունքներ։ Ստրուկը ինքն իրեն չի պատկանում, այլ ՝ մարդ է, որը բնությամբ ստրուկ է։
Ինչպես Պլատոնը, այնպես էլ Արիստոտելը կարևորում են պետության դերը մարդկանց դաստիարակության և բարոյական կատարալագործման գործում[21]։

Աշխատություններ խմբագրել

Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ։ Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական[22]։ Որոշ աշխատությունների դեպքում գիտնականները վիճարկում են Արիստոտելի հեղինակ լինելը։ Փիլիոսփայի բոլոր ստեղծագործությունները միասին ստացել են «Արիստոտելյան կորպուս» անվանումը։

Լոգիկա (Օրգանոն)

  • Կատեգորիաներ / Κατηγοριῶν / Categoriae
  • Բացատրությունների մասին / Περὶ ἑρμηνείας / De Interpretatione
  • Առաջին վերլուծություն / ἀναλυτικά πρότερα / Analytica Priora
  • Երկրորդ վերլուծություն / ἀναλυτικά ὑστερα / Analytica Posteriora
  • Տոպիկա / Τοπικῶν / Topica
  • Սոփեստական հերքումների մասին / Περὶ τῶν σοφιστικῶν ἐλέγχων / De Sophisticis Elenchis

Բնության մասին

  • Ֆիզիկա / Φυσικὴ ἀκρόασις / Physica
  • Երկնքի մասին / Περὶ οὐρανοῦ / De Caelo
  • Արարման և ոչնչացման մասին / Περὶ γενέσεως καὶ φθορᾶς / De Generatione et Corruptione
  • Օդերևութաբանություն / Τα μετεωρολογικά / Meteorologica
  • Տիեզերքի մասին / Περὶ κόσμου / De Mundo **
  • Հոգու մասին / Περὶ ψυχῆς / De Anima
  • Περὶ αἰσθήσεως καὶ αἰσθητῶν / De Sensu et Sensibilibus
  • Հիշողության մասին Περὶ μνήμης καὶ ἀναμνήσεως / De Memoria et Reminiscentia
  • Քնի մասին / Περὶ ὗπνου καὶ ὶγρηγορήσεως / De Somno et Vigilia
  • Երազների մասին / Περὶ ἐνυπνίου / De Insomniis
  • Երազահանության մասին / Περὶ τῆς καθ΄ ὕπνον μαντικῆς / De Divinatione per Somnum
  • Կյանքի երկարության և կարճության մասին / Περὶ μακροβιότητος καὶ βραχυβιότητος / De Longitudine et Brevitate Vitae
  • Երիտասարդության ծերության, կյանքի և մահվան մասին / Περὶ νεότητος καὶ γήρως καὶ ζωῆς καὶ θανάτου / De Juventute et Senectute, De Vita et Morte
  • Շնչառության մասին / Περὶ πνεύματος / De Respiratione **
  • Կենդանիների պատմությունը / Περὶ τὰ ζὼα ἱστορίαι / Historia Animalium
  • Կենդանիների մասերի մասին / Περὶ ζῴων μορίων / De Partibus Animalium
  • Կենդանիների շարժումների մասին / Περὶ ζῴων κινήσεως / De Motu Animalium
  • Կենդանիների շարժի մասին / Περὶ ζῴων πορείας / De Incessu Animalium
  • Կենդանիների ծագման մասին / Περὶ ζῴων γενέσεως / De Generatione Animalium
  • Գույների մասին / Περὶ χρωμάτων / De Coloribus **
  • Լսողության մասին / Περὶ ἀκουστῶν / De Audibilibus **
  • Ֆիզիոգնոմիկա / Φυσιογνωμικά / Physiognomonica **
  • Բույսերի մասին / Περὶ φυτών / De Plantis **
  • Լսողության հրաշքների մասին / Περὶ θαυμάσιων ἀκουσμάτων / De mirabilibus auscultationibus **
  • Մեխանիկա / Μηχανικά / Mechanica **
  • Խնդիրներ / Προβλήματα / Problemata *
  • Անբաժանելի գծերի մասին / Περὶ ατόμων γραμμών / De Lineis Insecabilibus **
  • Քամիների ուղղությունների և անվանումների մասին / Ἀνέμων θέσεις καὶ προσηγορίαι / Ventorum Situs et Cognomina **
  • Քսենոփոնի, Զենոնի և Գորգիի մասին / Περὶ Ξενοφάνους, περὶ Ζήνωνος, περὶ Γοργίου / De Melisso Xenophnae Gorgia **

Մետաֆիզիկա

  • Մետաֆիզիկա / Μετὰ τὰ φυσικά / Metaphysica

Բարոյագիտություն և քաղաքականություն

Պոեզիա և հռետորիկա

  • Հռետորիկա / Ῥητορικὴ τέχνη / Ars Rhetorica
  • Ալեքսանդրյան հռետորիկա/ Ῥητορικὴ πρὸς Ἀλέξανδρον / Rhetorica ad Alexandrum **
  • Պոետիկա (կամ «Պոեզիայի արվեստի մասին») / Περὶ ποιητικῆς / Ars Poetica

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արիստոտել հոդվածին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Лосев А. Ф. Аристотель // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  3. 3,0 3,1 3,2 Любкер Ф. Aristoteles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 152—154.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Aristotle
  5. 5,0 5,1 5,2 Аристотель (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 3. — С. 52—54.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Aristotle
  7. Arithmetizations of Syllogistic à la Leibniz — 2012.
  8. Isocrates and Aristotle on Rhetoric
  9. Aristotle
  10. CONOR.Sl
  11. http://webspace.ship.edu/cgboer/athenians.html
  12. Любкер Ф. Theophrastus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1375.
  13. Надсон Г., Э. Р. Теофраст (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 915—917.
  14. Аристоксен (ռուս.) // Анрио — Атоксил — 1926. — Т. 3. — С. 326.
  15. Любкер Ф. Eudemus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 500.
  16. Э. Р. Эвдем Родосский (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XL. — С. 127.
  17. Clytus Milesius 4./3. Jh. v. Chr — 1987.
  18. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
  19. 19,0 19,1 Դիոգենես Լաերտիուս - «Արիստոտելի կայնքը»
  20. Արիստոտել - Նիկոմաքյանի բարոյագիտությունը
  21. Արիստոտել - Աթենքի հասարակարգը
  22. Սեյրան Զաքարյան - Փիլիսոփայության պատմություն. Գլուխ 5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 63