Ֆրիդրիխ I Շիկամորուս
Ֆրիդրիխ I Բարբարոսա (հայերեն անվանում՝ Ֆրիդրիխ I Շիկամորուս, 1122 - հունիսի 10, 1190), Գերմանիայի թագավոր (1152 - 1190 թթ.) և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր (1155-1190 թթ.)։ «Բարբարոսա» (Barbarossa) մականունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։ Այն թարգմանվում է որպես «կարմրամորուս», քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք։ Գերմանիայում նրան անվանում էին Kaiser Rotbart ինչը նույնպես նշանակում է շիկամորուս։
Ֆրիդրիխ I Շիկամորուս | |
---|---|
Սուրբ Հռոմի կայսր | |
![]() | |
Իշխանություն | հունվարի 2, 1155 – հունիսի 10, 1190 |
Թագադրում | Հունիսի 18, 1155 (Հռոմ) |
Գերմաներեն | Friedrich |
Ծնվել է՝ | 1122 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է՝ | Հունիսի 10, 1190 (67–68 տարեկան) մահը պատահարից[1] |
Վախճանի վայր | Սալեֆ գետ, Կիլիկիա |
Սուրբ Պետրոս եկեղեցի | |
Երկիր | ![]() |
Հաջորդող | Հենրիխ VI |
Ուղեկից | Ադելայիդե Վոհբուրգցի Բեատրիս I (Բուրգունդիայի դքսուհի) |
Տոհմ | Հոհենշտաֆուններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ֆրիդրիխ II (Շվաբիայի դուքս) |
Մայր | Յուդիթ Բավարիացի |
Երեխաներ | Ֆիլիպ Շվաբեցի[3], Հենրիխ VI[3], Ֆրիդրիխ V[4], Ֆրիդրիխ VI (Շվաբիայի դուքս), Կոնրադ II[4], Օտտո I, Beatrice Schwäbische?, Sophie of Hohenstaufen? և Agnes von Staufen? |
Հավատք | կաթոլիկություն |
Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը Ֆրիդրիխ III անվան տակ 1147-1152 թվականներին հանդես է եկել որպես Շվաբիայի դուքս։ Ծնողները սերում են գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը՝ Դուքս Ֆրիդրիխ II-ը, Հոհենշտաուֆենների հարստությունից էր, իսկ մայրը՝ Յուդիթ անունով, եղել է Բավարիայի դուքս Հենրիխ IX-ի դուստրը։
Համարվում է Corpus Juris Civilis – Հռոմեական իրավունքի վերականգնմամբ, որը հակազդում էր պապական իշխանությանը՝ սահմանելով ինվեստիտորական հակադարձություն պետության և եկեղեցու մեջ։
Շիկամորուսը մասնակցել է Խաչակրաց 3-րդ արշավանքին (1189)։ Իր բանակով նա անցել է Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան և Բյուզանդիայի տարածքով հասել Կիլիկյան Հայաստան, որից հետո մուսուլմանական բանակի հրամանատար Սալահ ադ Դինը այլ զորավարների հետ սկսել է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրերի վրա։
1190 թվականի հունիսի 10-ին Բարբարոսան խեղդվում է Սալեֆ գետում լողալիս։ Նրա գունդը ցրվում և այդպես էլ չի հասնում Երուսաղեմ։
Կյանքը Խմբագրել
Քեռու, Գերմանիայի արքա Կոնրադ 3րդի հետ մասնակցել է 2-րդ Խաչակրացին, որն աղետալի էր, բայց Ֆրիդրիխը վաստակեց արքայի լրիվ վստահությունը; Կոնրադի մահվան պահին, միայն նա և Բամբերգի իշխան-եպիսկոպոսն էին նրա մահճակալի կողքին; Կոնրադը իրեն հաջորդ նշանակեց հենց Ֆրիդրիխին, ոչ թե իր 6- ամյա որդուն ՝ Շվաբիայի ապագա դուքս Ֆրիդրիխ 4-րդին։ Հոհենշտաուֆ տոհմը հաճախ կոչում էին Ղիբելիններ, որը Վայբլինգեն ամրոցի իտալական անվանումն է, իսկ Վելֆյան դինաստիայի իտալական անվանումը Գելֆեր։
Շիկամորուսը սկզբնական շրջանում իր տիրապետության տակ ուներ միայն Շվաբիայի և Ֆրանկոնիայի դքսությունները։ Գերմանիան, որը Շիկամորուսը փորձում էր միավորել, 1600-ից ավելի անհատական պետություններից բաղկացած հավաքածու էր, որոնցից յուրաքանչյուրն իր իշխանն ուներ։ Գերմանայի արքային տրվող կոչումներն էին ՝ Կեսար, Օգոստոս և հռոմեացիների կայսր։ Ֆրիդրիխը ցանկանում էր իշխանների հետ ընդհանուր շահեր գտնելով միավորել Գերմանիան, չէր ցանկանում վերջ դնել միջնադարյան ֆեոդալությանը՝ ի տարբերություն Անգլիայի Հենրիխ 2րդի։ Արտերկրում, Ֆրիդրիխը միջամտեց Դանիայի քաղաքացիական պատերազմին, Սվեն Երրորդի և Վալդեմար Առաջինի միջև և սկսեց բանակցություններ վարել Արևելահռոմեական կայսրության կայսր Մանուել Առաջին Կոմնենոսի հետ։ 1153 թ․ մարտին Ֆրիդրիխը Պապ Եուգենիոս Երրորդի հետ կնքում է Կոնստանցի պայմանագիրը, որով նա խոստանում էր իրեն թագադրելու դեպքում, պաշտպանել պապականությունը, խաղաղություն չպահել Սիցիլիայի արքա Ռոջեր Երկրորդի կամ եղեղեցու այլ թշնամիների հետ, և օգնել վերջինիս վերահաստատել Հռոմի կարգուկանոնը։
Առաջին իտալական արշավանքը Խմբագրել
Ֆրիդրիխը կատարել 6 արշանք դեպի Իտալիա։ Առաջինը սկսվել է 1154 թ.-ի հոկտեմբերին, նա պլանավորել էր արշավանք նորմանների դեմ, որոնց ղեկավարում էր Սիցիլիայի Վիլլիամ Առաջինը։ Հնազանդեցնելով Միլանը, նա հաջողությամբ պաշարեց Տորտոնան 1155 թ.-ի սկզբին ՝ ոչնչացնելով քաղաքը; Նա շարժվեց Պավիա, որտեղ ստացավ Երկաթե թագ և Իտալիայի արքա տիտղոսը; Բոլոնիայի և Տոսկանիայի միջով անցնելով նա շուտով հասավ Հռոմ; Այնտեղ, Ադրիանոս Չորրորդ պապը պայքարում էր հանրապետական քաղաքի կոմունայի դեմ, որը գլխավորում էր Առնոլդը Բրեշիայից ՝ Պիեռ Աբելարի (ֆրանսիացի փիլիսոփա, թեոլոգ) սանը։ Որպես բարի կամքի դրսևորում ՝ Ֆրիդրիխը բաց թողեց վերածնված հռոմեական սենատի ներկայացուցիչներին, իսկ կայսերական զորքերը զսպեցին հանրապետականներին; Առնոլդը կախաղան բարձրացվեց ապստամբության և դավաճանության համար։
Ֆրիդրիխի ՝ Հռոմի պարիսպներին մոտենալուն պես պապը շտապեց հանդիպել նրան; Արքայական վրանում արքան ընդունեց նրան և պապի ոտքերն համբուրելուց հետո, նա սպասում էր ստանալ ավանդական պատասխան համբույր՝ ի նշան խաղաղության։ Ֆրիդրիխը հրաժարվեց պապի զգեստի քողերը բարձրացրած նրան ուղեկցել դեպի վրան, իսկ Ադրիանոսն իր հերթին մերժեց պատասխան համբույր տալ։ Սակայն, մեկ օրվա բանակցություններից հետո, Ֆրիդրիխը համաձայնվեց արարողակարգը կատարել մինչև վերջ, որից հետո ասաց «Պետրոսի համար, և ոչ Ադրիանոսի»։
Հաջորդ օրը, 1155 թ.-ի հունիսի 18-ին, Ադրիանոս Չորրորդը թագադրեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսերը Սուրբ Պետրոսի տաճարում, գերմանական բանակի ներկայությամբ; Հռոմեացիները սկսեցին խռովություններ անել, և Ֆրիդրիխը ստիպված իր թագադրման օրը ճնշեց խռովությունը, որն հանգեցրեց ավելի քան 1000 հռոմեացիների մահվան և ավելի քան մի քանի հազարի վիրավորման։ Հաջորդ օրը, Ֆրիդրիխը, Ադրիանոսն ու Գերմանական բանակը ճանապարհ ընկան Տիվոլի։ Այնտեղից, նրանք հարձակվեցին Սպոլետոյի վրա և հանդիպեցին Մանուել Առաջին Կոմնենոսի դեսպանին, ով Ֆրիդրիխին մեծ նվերներ ընծայեց։
Մինչ Ֆրիդրիխն Իտալիայում էր, Գերմանիայում կրկին անկարգություններ էին տիրում, հատկապես Բավարիայում, բայց կարգուկանոնը նորից հաստատվեց Ֆրիդրիխի վճռական գործողությունների շնորհիվ; Բավարիայի դուքսի կոչումը Հենրիխ Երկրորդ Յասոմիրգոթից անցավ Ֆրիդրիխի երիտասարդ ահեղ զարմիկ Հենրիխ Առյուծին, որը Վելֆերի տոհմից էր և Սաքսոնիայի դուքսը։ Իսկ Հենրիխ Երկրորդին տրվեց Ավստրիայի դքսությունը՝ որպես սփոփանք Բավարիան կորցնելուն, նրան տրվեց նաև Privilegium Minus, ինչը տալիս էր նրան աննախադեպ իրավունքներ որպես Ավստրիայի դուքս։
1156 թ.-ի հունիսի 9-ին Վյուրցբուրգում, Ֆրիդրիխն ամուսնացավ Բուրգունդիայի կոմսուհի Բեատրիսի հետ, ով Ռենո (Ռեժինալդ) Երրորդի դուստրն ու ժառանգն էր։ Այսպիսով Շիկամորուսը կարողացավ տարածել իր գերիշխանությունը նաև Բուրգունդիայի մեծ չափեր ընդրկող թագավորության վրա։ Ֆրիդրիխն ընդունեց Հողային խաղաղության պակտը ՝ Landfrieden-ը ՝ գրված 1152-1157 թթ, որը ենթադրում էր պատիժ մի շարք հանցագործությունների համար, որոնցից գլխավոր դրույթն արգելում էր ռազմական ուժի կիրառումը Սրբազան Հռոմեական կայրության ներքին խնդիրների լուծման համար։ Ֆրիդրիխը իրեն հռչակեց որպես Հռոմեական աշխարգի միակ «Օգոստոս», դադարելով ճանաչել Մանուել Առաջինի իշխանությունը։
Հաջորդ իտալական արշավանքները Խմբագրել
1155 թ.-ին Ֆրիդրիխի վերադարձը Գերմանիա, ստիպեց Անդրիանոս պապին Սիցիլիայի արքան Վիլիամ Առաջինի հետ համաձայնության գալ ՝ տալով վերջինիս այն տարածքները,որոնք Ֆրիդրիխի կողմից դիտվում էին որպես դոմինիոն; Բարկացած պապի վրա և դեռ ցանկանալով հաղթել Իտալիայի հարավում Նորմաններին, 1158 թ.-ի հունիսին Ֆրիդրիխը սկսեց իր 2րդ արշավանքը դեպի Իտալիա այս անգամ Հենրիխ Առյուծի և իր Սաքսոնյան զորքերի ուղեկցությամբ։ Արշավանքը հանգեցրեց Միլանի գրավմանը։ Դրանից հետո կայսրը հյուսիսիտալական քաղաքներում նշանակեց կայսերական չինովնիկներին և սկսվեց երկար պայքարը նորանշանակ Ալեքսանդր Երրորդ պապի հետ։
Ադրիանոս Չորրորդ պապի մահից հետո սկսվեց 2 հակառակորդ պապերի ընտրությունը։ Առաջինը՝ Ալեքսանդր Երրորդը, իսկ մյուսը՝ հակապապ Վիկտոր Չորրորդը, որոնցից երկրորդին էլ աջակցել Ֆրիդրիխը և Կրեման ավերելուց հետո պահանջեց, որ Ալեքսանդրը կանգնի կայսրի առաջ և ընդունի կայսերական հրովարտակը։ Վերջինս մերժեց կայսեր պահանջը, իսկ Ֆրիդրիխն իր հերթին որպես պապ ճանաչեց Վիկտոր Չորրորդին 1160 թվականին։ Ի պատասխան այս քայլի ՝ Ալեքսանդր Երրորդը բանադրեց և Ֆրիդրիխին և Վիկտոր Չորրորդին; Ֆրիդրիխը փորձեց կազմակերպել միացյալ խորհուրդ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս Յոթերորդի հետ 1162 թ.-ին որոշելու ՝ ով պետք է լինի պապը։ Արքան մոտեցել էր հանդիպման վայր, երբ նրան տեղեկացրին, որ Ֆրիդրիխը Ալեքսանդրի քվեները կեղծել էր, Լյուդովիկոսը որոշեց չմասնակցել խորհրդին։ Արդյունքում՝ հարցը չլուծվեց;
Այս քաղաքական պայքարը տարավ նրան, որ Ալեքսանդր Երրորդ Պապը դաշինք կնքեց Սիցիլիայի Նորմանական իշխանության հետ ընդդեմ Ֆրիդրիխ Շիկամորուսի։ Մինչ այդ, վերջինս ստիպված էր զսպել մեկ այլ ապստամբություն Միլանում, որի ժամանակ ՝ 1162 թ.-ի մարտի 6-ին, քաղաքի մեծ մասը ավերվեց ընդամենը 3 շաբաթ անց կայսեր հրամանից։ Միլանի ճակատագիրը հանգեցրեց Բրեշիայի և Պիաչենցիայի և շատ այլ իտալական քաղաքների հնազանդությանը; Գերմանիա վերադառնալուն պես 1162 թ.-ի մոտ, Ֆրիդրիխը կանխեց Հենրիխ Առյուծի և մի շարք հարևան իշխանների կոնֆլիկտը, որոնք արդեն հոգնել էին Հենրիխի հզորությունից, ազդեցությունից և տարածքային ձեռքբերումներից; Կայսրը նաև պատժեց Մայնցի քաղաքացիներին Արքեպիսկոպոս Առնոլդի դեմ ապստամբութան համար։
Ֆրիդրիխի Իտալիա երրորդ «այցի» ժամանակ ՝ 1163 թ.-ին, կայսրի պլանները Սիցիլիան գրավելու հոդս ցնդեցին իր դեմ ստեղծված հզոր կոնֆեդերացիայի (լիգայի) պատճառով, որը առաջացավ առաջին հերթին կայսերական բարձր հարկերի պատճառով։
1164 թ.-ին Ֆրիդրիխը Միլանի Սուրբ Էստորգիո Բազիլիկայից հափշտակեց այսպես կոչված «Բիբլիական Կախարդանքի» («Խելացի մարդիկ» կամ «Երեք արքաները») մասունքները և նվիրեց Քյոլնի Արքեպիսկոպոս՝ Ռեյնալդ Դասելին; Մասունքները մեծ հավատային կարևորություն ունիեին Քրիստոնյա ուխտավորների համար։ Այսօր մասունքները պահվում են Քյոլնի տաճարի «Երեք արքաների մասունքներում»։ Վիկտոր Չորրորդ հակապապի մահից հետո, Ֆրիդրիխը աջակցեց հակապապ Պասկալ Երրորդին, բայց բայց վերջինս շուտով հեռացվեց Հռոմից և Ալեքսանդր Երրորդը 1165 թ.-ին վերադարձավ իր դիրքին։
Մինչ այդ, Ֆրիդրիխը կենտրոնացել էր Հռենոսյան շրջանում խաղաղության հաստատմանը, որտեղ նա Աախենում կազմակերպեց մեծ տոնախմբություն Կառլոս Մեծի սրբադասման ժամանակ հենց Պասկալ Երրորդի հովանու ներքո։ Ազդված այն լուրերով, ըստ որի Ալեքսանդր Երրորդը պատրաստվում էր դաշնակցել Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ, 1166 թ.-ի հոկտեմբերին, Ֆրիդրիխը մեկնարկեց իր Չորրորդ իտալական արշավանքը, նաև հույս ունենալով պահել Պասկալ Երրորդըի դիրքերը և թագադրել իր կնոջը ՝ Բեատրիսին, որպես Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի; Այս արշավանքին, սակայն, Հենրիխ Առյուծի մերժեց Ֆրիդրիխին և չմիացավ նրա իտալական արշավանքին, ավելի շատ ցանկանալով շարունակել իր հողային կռիվները իր հարևանների հետ և ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ Հյուսիսարևելյան Գերմանիայի Սլավոնական շրջանների։ 1167 թ.-ին Ֆրիդրիխը սկսեց Ասկոնյաի պաշարումը, որը ճանաչել էր Մանուիլ Առաջինի գերիշխանությունը, միևնույն ժամանակ, կայսերական ուժերը Բուքի իշխան Քրիստիանի և Դասելի իշխան Ռեինալդի հրամանատարությամբ փայլուն հաղթանակ տարան Հռոմեական զորքերի դեմ Մոնտե Պորցիոյի ճակատամարտում։ Այս ճակատամարտում կայսերական զորքերի թիվը կազմում էր 1600 զինվոր, 10000 Հռոմեականի դիմաց․ Այս հաղթանակից ոգևորված Ֆրիդրիխն արագացրեց Ասկոնյաի պաշարումը և շտապեց Հռոմ, որտեղ իր կնոջը թագադրեց որպես կայսրուհի և նաև ստացավ երկրորդ թագադրումը Պասկալ Երրորդի կողմից։ Ցավոք, նրա արշավանքի վրա ազդեց համաճարակը ՝ մալարիա և բուբոնային ժանտախտ, որը սպառնում էր ոչնչացնել նրա բանակը, և ստիպել կայսրին որպես վտարանդի վերադառնալ հայրենիք։
1167 թ.-ին կայսրը իր տիրույթում վերցրեց նաև Շվաբիայի դքսությունը, իր որդի Ֆրիդրիխ 5րդ դարձավ Շվաբիայի նոր դուքս այդ տարում, իսկ նրա ավագ որդին ՝ Հենրիխը թագադրվեց որպես Հռոմեացիների արքա 1169 թ.-ին իր հոր հետ միասին։
Հետագա տարիները Խմբագրել
Հակագերմանականությունը տարածվեց ողջ Լոմբարդիայով ՝ հանգեցնելով Միլանի վերականգնմանը 1169 թ.-ին։ 1174 թ.-ին ՝ Ֆրիդրիխը ձեռնարկեց իր հինգերորդ արշավանքը դեպի Իտալիա, իր հետ Իտալիա բերելով 8000 ասպետ և ժամանեց Պիդմոնտ ուշ Սեպտեմբերին։ Հավանաբար այս ժամանակ էր հենց, որ ստեղծվեց Tafelgüterverzeichnis –ը ՝ արքայական տիրույթների հաշվառումը։ Նրա դեմ դուրս եկավ պապամետ Լոմբարդիան լիգան, այս անգամ իր կազմում ընդգրկելով Վենետիկը, Սիցիլիան և Կոստանդնուպոլիսը; Երբ հյուսիսիտալական քաղաքները պարտության մատնեցին Ֆրիդրիխին 1175 թ.-ին Ալեսսանդրիայում (քաղաքը կառուցել էին Միլանցիները այն բանից հետո, երբ կայսրը ավերեց Միլանը, քաղաքը հաճախ կոչում էին ծղոտե, քանի որ բոլոր տանիքները ծածկված էին ծղոտով), Եվրոպական աշխարհը շոկ ապրեց։ Իսկ Հենրիխ Առյուծի ՝ Իտալիա օգնություն ուղարկելու մերժումից հետո արշավանքը ձախողվեց։ Ֆրիդրիխը կրեց ծանր պարտություն Միլանի մոտ ՝ Լենյանոի ճակատամարտում (3000 զինվոր ՍՀԿ կողմից, 3500՝ Իտալիայի, 1176 թ.-ի մայիսի 29)։ Ճակատամարտում Ֆրիդրիխը վիրավորվեց և որոշ ժամանակ մարդիկ կարծում էին, թե նա մահացել է; Այս ճակատամարտը շրջադարձային էր Ֆրիդրիխի՝ Իտալիայի հանդեպ ունեցած ձգտումների համար; Նա այլ ելք չուներ, քան սկսել բանակցել Ալեքսանդր Երրորդի և Լոմբարդիան լիգայի հետ խաղաղության համար։ Անանյիի խաղաղության համաձայնագրով 1176 թ.-ին, Ֆրիդրիխը ճանաչեց Ալեքսանդր Երրորդին որպես պապ, իսկ Վենետիկի խաղաղության համաձայնագրով 1177 թ․ կայսրը և պապը հաշտվեցին։ Իսկ Կոնստանցի պայմանագրով՝ 1183 թ.-ին կնքված, Ֆրիդրիխը վերադարձրեց քաղաքի մագիստր ընտրելու իրավունքը իտալացիներին։ Որպեսզի կոնսոլիդացներ իր կայսերական տիտղոսը իտալիական աղետալի արշավանքից հետո, Ֆրիդրիխը պաշտոնապես թագադրվեց որպես Բուրգունդիայի արքա 1178 թ.-ի հունիսի 30-ին Առլում։ Ֆրիդրիխը չներեց Հենրիխ Առյուծին 1176 թ.-ին իրեն ամրացումներ ուղարկելը մերժելու համար։ 1180 թ.-ին Հենրիխը ստեղծեց հզոր պետություն բաղկացած Սաքսոնիայից և Բավարիայից և այլ հյուսիսային և արևելյան գերմանական հողերից։ Օգտվելով այլ գերմանական իշխանների Հենրիխի հանդեպ ունեցած թշնամանքից Ֆրիդրիխը Հենրիխին կանգնեցրեց դատարանի առջև, որից հետո համաձայն այն օրենքի, որ կայսերական օրենքը գերակա է ավանդական գերմանականին, Հենրիխին զրկեց իր բոլոր տիրույթներից և հայտարարեց իրավազուրկ։ Այնուհետև նա ներխուժեց Սաքսոնիա կայսերական բանակով, ցանկանալոց ստիպել իր զարմիկին հանձնվել։ Հենրիխի դաշնակիցները լքեցին նրան, և նա հանձնվեց 1181 թ.-ի նոյեմբերին; Նա անցկացրեց 3 տարի աքսորի մեջ իր խորթ հոր Հենրի 2-րդ Անգլիացու մոտ Նորմանդիայում, որից հետո վերադարձավ Գերմանիա; Նա իր կյանքն ավարտեց Գերմանիայում, որպես Բրյունսվիքի դուքս։ 1184 թ.-ին Ֆրիդրիխը կրկին շարժվեց Իտալիա, այս անգամ գյուղական ազնվականության հետ, որպեսզի նվազեցնի Տոսկանական քաղաքների ուժը։ 1186 թ.-ին նա կազմակերպեց իր որդու Հենրիխի ամուսնությունը Սիցիլիայի արքայադուստր Կոնստանցիայի հետ ՝ չնայած Ուրբանոս 3-րդ պապի առարկություններին։
Երրորդ խաչակրաց արշավանքը և մահը Խմբագրել
Ուրբանոս 3-րդ պապը կարճ ժամանակ անց մահացավ; Նրան հաջորդեն Գրիգորիս 8-րդը, ում ավելի շատ մտահոգում էին «Սուրբ հողից» եկող անհանգստացնող նորությունները,քան թե պայքարը Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ Նոր պապի հետ խաղաղություն հաստատելուց հետո, կայսրը շտապես Մայնց խորհուրդ գումարելու 1188 թ.-ին։ Ֆրիդրիխը ձեռնամուխ եղավ 3-րդ խաչակրաց արշավանքին (1189-1192 թթ) ՝ մի խոշոր արշավանք որին միացան Ֆիլիպ 2-րդ օգոստոսը Ֆրանսիայի արքա, և Անգլիա թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը։ Ֆրիդրիխը հավաքագրեց մոտ 100 հազարանոց բանակ, որոնցից 20 հազարը ասպետներ էին և սկսեց շարժվել «Սուրբ երկիր» ցամաքով։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ այս թվերը չափազանցված են, և իրական թիվը կարող է լինել 15000 զինվոր, որից 3000-ը ասպետ։ Խաչակիրներն անցան Հունգարիայի, Սերբիայի և Բուլղարիայի միջով նախքան Բյուզանդական տարածքներ մտնելը և Կ. Պոլսում հանգրվանելը 1189 թ.-ի աշնանը։ Խնդիրները առաջացան այ ժամանակ, երբ Երուսաղեմի նախկին թագուհի Սիբիլը Սալահ ադ Դինին տեղյակ պահեց մոտալուտ վտանգի մասին, վերջինս էլ Կ.Պոլսի կայսեր հետ գաղտնի դաշինք կնքեց։ Դեռևս Հուգարիայում եղած ժամանակ, Շիկամորուսը համոզեց Իշխան Գեզային ՝ Արքա Բելա 3րդի եղբորը միանալ խաչակրաց արշավանքին։ Այսպիսով, Գեզայի գլխավորությամբ 2000 զինվոր միացան գերմանական կայսերական զորքին:Արևմտաեվրոպական զորքերը շատ արագ կտրեցին Անատոլիան, որտեղ պարտության մատնեցին թուրքերին Իկոնիայի ճակատամարտում, և մտան Կիլիկիան Հայաստան։ Գերմանական բանակի մոտենալը ահազանգ էր Սալահ ադ Դինի և մյուս իսլամադավան առաջնորդների համար, որոնց սկսեցին կանոնակարգել իրենց զորքերը։
1190 թ.-ի հունիսի 10-ին Կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվեց Սելևկիա ամրոցի մոտ հոսող Սալեֆ գետում։ Կայսեր մահվան պատճառը վիճելի է. Որոշ պատմաբաններ կարծում են, որ նա ջրում սրտի կանգ է ունեցել։ Ֆրիդրիխի զինվորները նրան տեղավորեցին քացախով տակառի մեջ մարմինը պահպանելու համար։
Ֆրիդրիխը մահը ցնցեց իր զորքին։ Առանց առաջնորդի, խուճապի մատնված, բոլոր կողմերից թուրքերի կողմից հարձակման ենթարկվելով, շատ գերմանացիներ սպանվեցին կամ ինքնասպան եղան։ Միայն 5000 զինվոր կարողացավ հասնել Աքրա։ Շիկամորուսի որդին ՝ Շվաբիայի իշխան Ֆրիդրիխ 6րդը առաջնորդեց բանակի մնացորդները հունգարական բանակի հետ, որպեսզի թաղեն կայսրին Երուսաղեմում, սակայն նրանց ՝ Ֆրիդրիխի մարմինը քացախով պահպանելու ջանքերը զուր էին։ Ուստի, մարմնային մասը թաղվեց Անտիոքի Սուրբ Պետրոս եկեղեցում, ոսկորները ՝ Տյուրոսի տաճարում, իսկ սիրտը և ներքին օրգանները ՝ Տարսոնում։
Ֆրիդրիխը անսպասելի վախճանը թողեց խաչակիրների բանակը մրցակից Ֆիլիպ 2-րդի և Ռիչարդ Առյուծասիրտի հրամանատարության տակ, որոնք հասել էին Պաղեստին առանձին-առանձին ծովով։ Ռիչարդը շարունակեց իր ուղին դեպի արևելք, որտեղ շատ ճակատամարտերում նա հաղթեց Սալահ ադ Դինին, սակայն ավելին անել չհաջողվեց։ Ռամլայի պայմանագրով Երուսաղեմը մնաց մուսուլմանական իշխանության տակ, սակայն թույլատրվեց անզեն ուխտագնացների և առևտրական քրիստոնյաների մուտքը քաղաք։
Ֆրիդրիխը և Հուստինիանոսի կոդը Խմբագրել
Հյուսիսիտալական առևտրական քաղաքների ունեցվածքի աճը վերականգնեց Հուստինիանոսի կոդի ուսումնասիրությունը։ Դա լատինական օրենքի համակարգ էր, որը վերացել էր դարեր առաջ։ Օրենքի գիտնականներ նորից առաջ բերեցին դրա կիրառումը։ Հետաքրքիր է, որ Գրիգորիս 7-րդ պապը անձամբ խրախուսեց Հուստինիանոսյան օրենքի ներդնելը և դրա կրկնօրինակն էլ ինքը վերցրեց։ Պատմաբան Նորման Քանթորը ներկայացնում էր «Corpus Iuris Civilis»ը (Քաղաքացիական օրենքի Հուստինիանոսի մարմինը) որպես երբևէ կիրառված լավագույն օրինական համակարգ։ Դա նախատեսում էր պետության օրենքը, որպես բնական բարոյական իրավունքի արտացոլում, ռացիոնալության սկզբունքը ամբողջ տիեզերքում։ Երբ Ֆրիդրիխը ստանձնեց գահին, այս համակարգը հիմնադրվեց Ալպերի 2 կողմում էլ ։ Կայսրը առաջինն էր, ով օգտագործեց նոր պրոֆեսիոնալ իրավաբանների ինստիտուտի հնարավորությունները։ Քաղաքացիական օրենսգիրքը թույլ տվեց Ֆրիդրիխին օգտագործել այդ իրավաբաններին կառավարելու իր պետությունը տրամաբանական և կայուն ձևերով։ Սա նաև միջոց էր, օրինական շրջանակ ստեղծելու իր Գերմանիան և Հյուսիսային Իտալիան կառավարելու իրավունքին։
Գերմանիայում Ֆրիդրիխը քաղաքական ռեալիստ էր՝ վերցնելով ինչ կարող է և թողնելով մնացածը։ Հենց Հուստինիանոսի կոդի շնորհիվ էր, որ Ֆրիդրիխը իրեն դիտեց որպես Հռոմի կայսր։
Խարիզմատիկ առաջնորդը Խմբագրել
Պատմաբանները համեմատում են Ֆրիդրիխին Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետի հետ։ Երկուսն էլ համարվում էին իրենց ժամանակի մեծագույն և ամենախարիզմատիկ առաջնորդները։ Ֆրիդրիխի մասին, նրա քեռին ՝ ժամանակագիր և եկեղեցական Օտտո Ֆրայզինգցին կայսեր մասին գրել է իր «Gesta Friderici I Imperatoris» (Կայսր Ֆրիդրիխի գործերը) գրքում։ Օտտոն մահացավ առաջին 2 գրքերը գրելուց հետո, թողնելով վերջին 2-ը Ռահեվին Ֆրայզինգցուն՝ իր ռեկտորին։ Ռահեվինը Ֆրիդրիխի ֆիզիկականի նկարագիրը բնութագրել կրկնակ բառեր էր օգտագործում (բացառությամբ մորուքը և մազերը նկարագրելու), որը վերջին անգամ արվել էր 8 դար առաջ Սիդոնիուս Ապոլինարիսի կողմից։
«Նրա բնավորությունն այնպիսին էր, որ նույնսիկ նրանք, ովքեր նախանձում էին նրա ուժին, չէին կարողանում նսեմացնել նրա փառքը։ Նա իդեալական չափերի մեջ է։ Ավելի ցածրահասակ է քան շատ բարձրահասակ մարդը, բայց ավելի բարձրահասակ և ավելի առնական քան միջահասակ տղամարդիկ։ Նրա վարսերը ոսկուց էին, ճակատին մի փոքր գանգուր ։ Աչքերը սուր էին և ծակող, մորուքը կարմրավուն[barba subrufa], շուրթերը ՝ դյուրազգաց։ Նրա ամբողջ դեմքը պայծառ է և զվարթ։ Ատամները նույնիսկ «ավելի սպիտակ» քան ձյունը»։
Լեգենդը Խմբագրել
Ֆրիդրիխը շատ լեգենդների օբյեկտ է, ներառյալ քնած հերոսի լեգենդը ՝ շատ նման ավելի հին Արթուր Արքայի և Բրան Ազնվատոհմիկի կելտական լեգենդներին։ Լեգենդն ասում է, որ նա չի մահացել, այլ քնած է իր ասպետների հետ Կիֆհոյզեր լեռան մեջ Թյուրինգիայում կամ Ունտերսբերգ լեռան մեջ Բավարիայում, և երբ ագռավները թռչում են լեռան վրայով, նա արթնանում է և Գերմանիային վերադարձնում առաջվա հզորությունը; Վիլհելմ 1-ին կայսրը Կիֆհոյզեր լեռան մոտ, կառուցեց համանուն հուշարձանը, որն անվանեց «Ֆրիդրիխի վերամարմնավորում», հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1896 թվականի հունիսի 18-ին, Ֆրիդրիխի թագադրման օրը։
Հետաքրքիր փաստեր կայսեր մասին
Ֆրիդրիխի և Ադելաիդայի ամուսնությունից երեխա չի ծնվել։
Բեատրիսի հետ ամուսնությունից նա ունեցավ հետևյալ երեխաներին.
1. Բեատրիս – 1162-1174 թթ., նա նշանվել էր Սիցիլիայի արքա Վիլյամ 2-րդի հետ, բայց մահացավ, մինչև կամուսնանային։
2. Ֆրիդրիխ 5-րդը – 1164 թ. հուլիսի 16- 1170 թ. նոյեմբերի 28
3. Հենրիխ 6-րդ – 1165 թ. Նոյեմբեր, Նեյմեյխեն քաղաքում – 1197 թ. սեպտեմբերի 28-ին Մեսինայում
4. Կոնրադը ՝ հետագայում կոչվեց Ֆրիդրիխ 6-րդ – 1167 թ. փետրվար – 1191 թ. հունվարի 20-ին Աքրա։
5. Ժիզել – 1168-1184 թթ.
6. Օտտո Առաջին, 1170-1200 թթ. հունվարի 13
7. Կոնրադ 2-րդը ՝ Շվաբիայի և Ռոթենբուրգի դուքսը – 1182-1196 թթ. օգոստոսի 15-ին Դյուռլախում սպանվեց
8. Ռենոդը – 1173 թ. ծնված, մահացավ մանուկ հասակում
9. Վիլիամը, 1176 թ. ծնված, մահացավ մանուկ հասակում
10. Ֆիլիպ Շվաբիացին – 1177 թ. օգոստոս- 1208 թ. հունիսի 21-ին սպանվեց Բամբերգում,։
11. Ագնեսը- 1181-1184 թթ. հոկտեմբեր 8։ Նա նշանվել էր Հունգարիայի արքա Էմերիքի հետ, բայց մահացավ, մինչև կամուսնանային։
Ֆրիդրիխը համաշխարհային մշակույթում Խմբագրել
· Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ պիեսում 1843 թ. «Բուրգրավներ» Ֆրիդրիխը վերադառնում է շատ տարիներ անց իր մահից հետո, ինչպես պատմվում էր միջնադարյան լեգենդներում
· Cyrus Townsend Bradyի Հոհենցոլերնում ՝ Շիկամորուսի ժամանակաշրջանի պատմության մասին, որը սկսվում է մեծ Գերմանական ռասա գովերգմամբ։
· Land of Unreason 1941- ֆանտաստիկ նովել Սպրագ դե Կամպի և Ֆլետչեր Պռատի կողմից գրված, որտեղ հիշատակվում է Կիֆհոյզեր ամրոցը։
· Ջոն Քրոուլիի նովելը- Փոքր, Մեծ, 1981, որտեղ Ֆրիդրիխն առանձնանում է որպես ժամանակակից կերպար, արթնացած դարերի քնից, Գրքում նա դառնում է ԱՄՆ Նախագահ և պաշտոնավարում որպես բռնակալ։
· Ումբերտո Էկոյի Բաուդոլինո նովելում՝ 2000 թ, դեպքերը մասնակիորեն ընթանում են Ֆրիդրիխի արքունիքում, և նովելում գործ ենք ունենում նաև Ֆրիդրիխի առեղծվածային մահվան հետ։ Երևակայական կերպար Բաուդոլինոն կայսեր որդեգրված որդին է և վստահված անձը։
· 1999 թ.-ին Թոմաս Քրաունի զբաղմունքը ֆիլմում գլխավոր գործող անձը ասում են, որ հագել է այն զարդարանքը, որը կայսրը հագել էր իր թագադրման ժամանակ 1152-ին։
· 1999 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Կայսրերի դարաշրջանը 2, առանձին բաժին է ընդգրկում հենց Ֆրիդրիխի գործունեությունը և խաչակրաց արշավանքը։
· 2002 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Ստրոնգհոլդ։ Խաչակրաց արշավանք, Կայսր Ֆրիդրիխը համակարգչի կողմից կառավարվող մրցակից է, որի հետ խաղացողները կարող են մրցել ռազմական ընդհարման ժամանակ,
· 2006 թ.-ին թողարկված իրական ժամանակի ստրատեգիական վիդեո խաղում՝ Միջնադարյան 2 Ընդհանուր պատերազմ։ Արքայատներ, Ֆրիդրիխը ներառված է խաչակիրների արշավանքին առնչվող հատվածում։
· Անդրեաս Սիլերի նովելը ՝ Իրական կախարդը (2008 թ.) վերագրված է 1000 տարվա առասպելին կայսեր կյանքի և մահվան ասպեկտներով;
· 2009 թ.-ին լույս տեսած ֆիլմում ՝ Բարբարոսսա, կայսրը գլխավոր գործող անձանցից է, որտեղ կերպարը խաղում է Ռաթջեր Հաուերը;
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ group of authors Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 3,0 3,1 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 Lundy D. R. The Peerage