Սալորենի
Սալորենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) L., 1753 |
Սալորենի (լատին․՝ Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԾառեր են կամ թփեր՝ 3-12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6-100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։
Տարածում
խմբագրելՀայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին (Prunus domestica)։
Քիմիական կազմ
խմբագրելՊտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9-20, օրգանական թթուներ՝ 0, 4-1, 4, ազոտային նյութեր, վիտամիներ՝ B1, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։
Մշակում
խմբագրելՊտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև -30 °C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50-100 կգ կամ 100-150 g/htu։
Կորիզավոր մրգեր արտադրությունը հազար տոննա (2012)[1] | |
---|---|
Իրան | 205 |
Չինաստան | 138 |
Աֆղանստան | 46 |
Ուզբեկստան | 34 |
Թուրքիա | 17 |
Հունգարիա | 14 |
Ալժիր | 13 |
Վրաստան | 13 |
Կիրառում
խմբագրելՕգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։
Սորտեր
խմբագրելՀայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև մամխին։ Հայաստանում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին։ Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ։
- Առանձնացնում են 5 բաժիններ.
- Prunus subgen. Prunus sect. Armeniaca։ Ներկայացուցիչ — Prunus armeniaca.
- Prunus subgen. Prunus sect. Microcerasus։ Ներկայացուցիչ — Prunus tomentosa.
- Prunus subgen. Prunus sect. Penarmeniaca։ Ներկայացուցիչ — Prunus pumila.
- Prunus subgen. Prunus sect. Prunocerasus։ Ներկայացուցիչներ — Prunus americana, Prunus nigra.
- Prunus subgen. Prunus sect. Prunus։ Ներկայացուցիչներ — Prunus domestica, Prunus cerasifera.
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 254 տեսակ
Արևելյան կիսագնդում
խմբագրել- Prunus africana
- Prunus apetala
- Prunus arborea
- Prunus armeniaca
- Prunus avium
- Prunus bifrons
- Prunus buergeriana
- Prunus campanulata
- Prunus canescens
- Prunus cerasifera
- Prunus cerasoides
- Prunus cerasus
- Prunus ceylanica
- Prunus cocomilia
- Prunus cornuta
- Prunus crassifolia
- Prunus davidiana
- Prunus domestica[2]
- Prunus dulcis
- Prunus fruticosa
- Prunus geniculata
- Prunus glandulosa
- Prunus gracilis
- Prunus grayana
- Prunus incana
- Prunus incisa
- Prunus jacquemontii
- Prunus japonica
- Prunus korshinskyi
- Prunus kotschyi
- Prunus laurocerasus
- Prunus laxinervis
- Prunus lusitanica
- Prunus maackii
- Prunus mahaleb
- Prunus mandshurica
- Prunus maximowiczii
- Prunus minutiflora
- Prunus mume
- Prunus murrayana
- Prunus myrtifolia
- Prunus nipponica
- Prunus occidentalis
- Prunus padus
- Prunus persica
- Prunus pleuradenia
- Prunus pseudocerasus
- Prunus prostrata
- Prunus salicina
- Prunus sargentii
- Prunus scoparia
- Prunus serrula
- Prunus serrulata
- Prunus sibirica
- Prunus simonii
- Prunus sogdiana
- Prunus speciosa
- Prunus spinosa
- Prunus spinulosa
- Prunus ssiori
- Prunus subhirtella
- Prunus tenella
- Prunus tomentosa
- Prunus triloba
- Prunus turneriana
- Prunus ursina
- Prunus vachuschtii
- Prunus verecunda
- Prunus × yedoensis
- Prunus zippeliana
Արևմտյան կիսագնդում
խմբագրել- Prunus alabamensis
- Prunus alleghaniensis
- Prunus americana
- Prunus andersonii
- Prunus angustifolia
- Prunus brigantina
- Prunus buxifolia
- Prunus caroliniana
- Prunus cuthbertii
- Prunus emarginata
- Prunus eremophila
- Prunus fasciculata
- Prunus fremontii
- Prunus geniculata
- Prunus gentryi
- Prunus havardii
- Prunus hortulana
- Prunus huantensis
- Prunus ilicifolia
- Prunus integrifolia
- Prunus maritima
- Prunus mexicana
- Prunus munsoniana
- Prunus nigra
- Prunus pensylvanica
- Prunus pumila
- Prunus rigida
- Prunus rivularis
- Prunus serotina
- Prunus sphaerocarpa
- Prunus subcordata
- Prunus texana
- Prunus umbellata
- Prunus virginiana
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Prunus L.(անգլ.)
Գրականություն
խմբագրել- Dillhoff, Richard M; Leopold, Estella B.; Manchester, Steven R. (February 2005). "The McAbee flora of British Columbia and its relation to the Early-Middle Eocene Okanagan Highlands flora of the Pacific Northwest" (PDF). Canadian Journal of Earth Sciences 42 (2)։ 151. doi։10.1139/e04-084.
- Stockey, Ruth A.; Wehr, Wesley C. (1996). "Flowering Plants in and around Eocene Lakes of the Interior". In Ludvigson, Rolf. Life in Stone։ a Natural History of British Columbia's Fossils. Vancouver։ UBCPess. ISBN 0-7748-0578-1..
Արտաքին հղումներ
խմբագրել- Воробьев Б. «Слива знакомая и незнакомая». Информационный садовый центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
- Воробьев Б. «Необычные сливы - слива абрикосовая, альпийская, американская и... вишнеслива». Информационный садовый центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
Ընթերցե՛ք «սալորենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 124)։ |