Նիս[1] (ֆր.՝ Nice [nis], օքս.՝ Niça, հուն․՝ Νίκαια, իտալ.՝ Nizza, լատին․՝ Nicaea), միջերկրածովյան քաղաք, նավահանգիստ և կոմունա Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մեջ։ Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի, Նիս շրջանի և 9 կանտոնների (Նիս-1 – Նիս-9) վարչական կենտրոնը[2]։ Նիս քաղաքը խոշոր տրանսպորտային հանգույց է հանդիսանում։ Լազուր ափի (կամ Ֆրանսիական Ռիվիերա) գլխավոր հանգստավայրերից մեկը։

Քաղաք
Նիս
ֆր.՝ Nice, օքս.՝ Niça
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
ՂեկավարՔրիստիան Էստրոզի
Մակերես71,92 կմ²
ԲԾՄ10 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն343․629 մարդ (2012)
Խտություն4777,9 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ493
Փոստային դասիչ06000, 06100, 06200, 06300
Ավտոմոբիլային կոդ6
06088
Պաշտոնական կայքnice.fr
Նիս (Ֆրանսիա)##
Նիս (Ֆրանսիա)

Կոմունայի մակերեսը կազմում է 71,92 կմ², բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 347 060 մարդ[3][4], իսկ 2012 թվականի դրությամբ՝ 343,629 մարդ[5], խտությունը՝ 4777,9 մարդ/կմ²։

Պատմություն խմբագրել

 
Նիս քաղաքի տեսարանը տիեզերքից

Նիս քաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա. IV դարում և կոչվել է Նիկեյա Նիկե հաղթանակի դիցուհու պատվին՝ ի հիշատակ լիգուրների դեմ տարած հաղթանակի։ Այն դարձել է Լիգուրյան ծովի կարևոր առևտրային քաղաքներից մեկը և գոյատևել է մինչև լանգոբարդների ներխուժումը։

VII դարում Նիսը միացել է Գենուեզյան լիգային, որը միավորում էր Լիգուրյան առափնյայի քաղաքները։ 729 թվականին լիգան ետ է մղել սարակինոսների ներխուժումը, սակայն վերջիններս 859 և 880 թվականներին թալանել և այրել են Նիսը։

 
Հայկական Սուրբ Աստվածածին մատուռ Նիցցայում
 
Սուրբ Աստվածածին մատուռ (Ներքին տեսք)

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Նիսը գտնվում է Ֆրանսիայի ծայր հարավ-արևելքում, Ֆրանսիայի և Իտալիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Մինչև Փարիզ հեռավորությունը կազմում է 960 կմ, մինչև Մարսել՝ 230 կմ, մինչև Ջենովա՝ 200 կմ։ Նիսը հյուսիսից շրջապատված է մի քանի ոչ բարձր լեռներով։ Նիսը համարվում է ֆրանսիական Ռիվիերայի խոշորագույն քաղաքը։

Կլիմա խմբագրել

Նիս քաղաքի կլիման միջերկրածովյան է։ Քաղաքում գերակշռում է մեղմ եղանակ ամբողջ տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նույնատիպ կլիմա ունեցող քաղաքների հետ համեմատած տեղումների քանակը այնքան մեծ չէ։ Հիմնականում թափվում են սեպտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածը։ Գարնանը հաճախ լինում են քամիներ։

Ամառը շոգ է, չոր և արևոտ։ Սակայն միջերկրածովյան կլիմա ունեցող քաղաքների հետ համեմատած, Նիսում ամռանը լինում են տեղումներ։ Ջերմաստիճանն երբեմն է իջնում 20 °C-ից և շատ հաճախ հատում է 30 °C-ը։ Ամռանը տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 35 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը գրանցվել է 2006 թվականի օգոստոսի 1-ին՝ 37,7 °C: Նիսում բացարձակ նվազագույնը կազմել է -7,2 °C:

Աշունը սկսվում է արևոտ և տաք սեպտեմբերից։ Հոկտեմբերին օդի ջերմաստիճանը իջնում է 20 °C-ից, սկսում են անձրևներ տեղալ։ Նոյեմբերին միջին ջերմաստիճանը կազմում է 17 °C:

Ձմռանը բնորոշ են հարաբերականորեն տաք ցերեկներ (11-17 °C) և հով գիշերներ (4-9 °C)։ Եղանակը հաճախ փոխվում է տաք և չոր եղանակից դեպի խոնավ և անձրևոտ եղանակի։ Երբեմն լինում են թեթև ցրտահարություններ։ Ձյան տեսքով տեղումները շատ երբեմն են լինում։

Գարունը Նիսում ուշ է գալիս։ Մարտին և ապրիլին լինում է անձրևոտ և խոնավ եղանակ, և մայիսի կեսերին ամառ է գալիս և չոր եղանակ։

Նիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.5
(72.5)
25.8
(78.4)
26.1
(79)
26.0
(78.8)
30.3
(86.5)
36.8
(98.2)
36.3
(97.3)
37.7
(99.9)
33.9
(93)
29.9
(85.8)
25.4
(77.7)
22.0
(71.6)
37.7
(99.9)
Միջին բարձր °C (°F) 13.1
(55.6)
13.4
(56.1)
15.2
(59.4)
17
(63)
20.7
(69.3)
24.3
(75.7)
27.3
(81.1)
27.7
(81.9)
24.6
(76.3)
21.0
(69.8)
16.6
(61.9)
13.8
(56.8)
19.56
(67.24)
Միջին ցածր °C (°F) 5.3
(41.5)
5.9
(42.6)
7.9
(46.2)
10.2
(50.4)
14.1
(57.4)
17.5
(63.5)
20.3
(68.5)
20.5
(68.9)
17.3
(63.1)
13.7
(56.7)
9.2
(48.6)
6.3
(43.3)
12.35
(54.23)
Ռեկորդային ցածր °C (°F) −7.2
(19)
−5.8
(21.6)
−5.0
(23)
2.9
(37.2)
3.7
(38.7)
8.1
(46.6)
11.7
(53.1)
11.4
(52.5)
7.6
(45.7)
4.2
(39.6)
0.1
(32.2)
−2.7
(27.1)
−7.2
(19)
Տեղումներ մմ (դյույմ) 69.0
(2.717)
44.7
(1.76)
38.7
(1.524)
69.3
(2.728)
44.6
(1.756)
34.3
(1.35)
12.1
(0.476)
17.8
(0.701)
73.1
(2.878)
132.8
(5.228)
103.9
(4.091)
92.7
(3.65)
733
(28.859)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 6 5 5 7 5 4 2 2 5 7 7 6 61
Միջին ամսական արևային ժամ 158 171 217 224 267 306 348 316 242 187 149 139 2724
Տոկոս հնարավոր արևի լույս 54 58 59 56 58 66 74 73 65 55 51 50 59.9
Աղբյուր #1: [6]
Աղբյուր #2: [7]

Ամեն տարի մոտ 300 օր լինում է առանց տեղումների[8]։

Բնակչություն խմբագրել

Կոմունայի բնակչությունը 2011 թվականին կազմել է 344 064 մարդ[9], իսկ 2012-ին՝ 343 629 մարդ[5]։

Բնակչության աճի դինամիկան[3][10].

Ծաղիկների շքերթ խմբագրել

Հայերը Նիսում խմբագրել

Նիսի կենտրոնում կա հայկական այգի, Հայոց Ցեղասպանությանն նվիրված խաչքար։

Քույր քաղաքներ խմբագրել

  1.   Գդանսկ, Լեհաստան
  2.   Կունեո, Իտալիա
  3.   Լավալ, Կանադա
  4.   Մայամի, ԱՄՆ
  5.   Նյուրնբերգ, Գերմանիա
  6.   Սալոնիկ, Հունաստան
  7.   Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  8.   Սեգեդ, Հունգարիա
  9.   Հանչժոու, Չինաստան
  10.   Յալթա, Ուկրաինա
  11.   Պոլտավա, Ուկրաինա
  12.   Ալիկանտե, Իսպանիա
  13.   Անտանանարիվու, Մադագասկար
  14.   Երևան, Հայաստան
  15.   Կամակուրա, Ճապոնիա
  16.   Կարտեխենա, Կոլումբիա
  17.   Քեյփթաուն, ՀԱՀ
  18.   Լիբրևիլ, Գաբոն
  19.   Մանիլա, Ֆիլիպիններ
  20.   Նեթանիա, Իսրայել
  1.   Նումեա, Նոր Կալեդոնիա
  2.   Փխուքեթ, Թաիլանդ
  3.   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
  4.   Սեն Դենի, Ֆրանսիա
  5.   Սանթա Կրուս դե Տեներիֆե, Իսպանիա
  6.   Սորրենթո, Իտալիա
  7.   Հյուսթոն, ԱՄՆ
  8.   Էդինբուրգ, Շոտլանդիա
  9.   Սյամին, Չինաստան
  10.   Խեմիսեթ, Մարոկկո

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», 4-րդ հատոր, էջ 962, 2003 թ., «Ֆրանսիա» հոդված
  2. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 26 августа 2015-ին.
  3. 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  6. «1981–2010 Data». July 2012.(չաշխատող հղում)
  7. «Nice, France». Climatebase.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Weather Information for Nice» (անգլերեն) — информация World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  10. «Население коммуны Ницца» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիս» հոդվածին։