Տրանսպորտն Իտալիայում, Իտալիայի տարածքում գործող տրանսպորտային միջոցների, ինֆրակառուցվածքի և վարչության ամբողջություն։ Իտալիան ունի զարգացած ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ջրային տրանսպորտ։ Հռոմը, լինելով Իտալիայի մայրաքաղաքը, և Միլանը, լինելով նրա գլխավոր առևրտային կենտրոնը, իրենցից ներկայացնում են ոչ միայն պետության, այլև Եվրոպայի այդ մասի հիմնական տրանսպորտային ցանցերը։

Իտալիան Եվրամիության քարտեզի վրա

Երկաթուղային տրանսպորտ

խմբագրել
 
Իտալիայի արագընթաց երկաթուղային ճանապարհներ

Իտալիայում կան մի քանի երկաթուղային ընկերություններ, որոնցից ամենամեծն ու ամենահայտնին Տրենիտալիա երկաթուղային ընկերությունն է։

Իտալիայի երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 19394 կմ (1998), որոնցից էլեկտրականացված են 11322 կմ-ը։ Այսպիսի երկաթուղային ճանապարհներն այսօր օգտագործվում է զբոսաշրջային նպատակներով։

Պետության գլխավոր երկաթուղային կենտրոնը Միլանն է։ Երկաթուղային խիտ ցանցող այլ հայտնի քաղաքներ են Հռոմը, Բոլոնյան, Բարին, Ֆլորենցիան, Ջենովան, Նեապոլը, Պալերմոն, Թուրինը, Վենեցիան։ Խոշորագույն քաղաքների միջև արագընթաց մայրուղիները կառուցված են գնացքների երթևեկության կառավարման եվրոպական համակարգով[1]։

Ջրային տրանսպորտ

խմբագրել
 
Գոնդոլներ Վենետիկում

Իտալիան ծովափնյա և միջերկրածովյան երկիր է և ունի շատ խոշոր ծովային նավահանգիստներ։ Բացի դրանից, Իտալիայի դրոշի ներքո երթևեկում են 427 առևտրային նավեր։ Իտալական խոշորագույն նավահանգիտը Ջենովան է։ Խոշոր նավահանգիստներ են Նեապոլը, Սպեցիան, Լիվոռնոն, Կալիարին, Մեսինան, Պալերմոն, Կատանիան, Բրինդիզին, Բարին, Անկոնան, Վենետիկը, Տրիեստը։

Օդային տրանսպորտ

խմբագրել
 
Մալպենսա (Միլանի օդանավակայան)

Իտալիայում կան մի քանի ավիաընկերություններ, որոնցից ամենահայտնին Alitalia-ն է՝ ամբողջ Եվրոպայի ամենախոշոր օդանավակայաններից մեկը։

Երկրում կա պաշտոնապես գրանցված 230 օդանավակայան, որոնցից 51-ն ունի IATA (IATA Airport Code) կոդ և, հետևաբար, միջազգային նշանակություն։

  • Միջազգային օդանավակայան „Մալպենսա“ Միլանում - MXP
  • Միջազգային օդանավակայան „Լեոնարդո դա Վինչի“ Հռոմում, հայտնի է որպես Ֆյումիչինո - FCO

Երկրի գլխավոր օդնավակայաններն են համարվում՝

  • Միջազգային օդանավակայան „Էնրիկո Ֆոռլանինի“ Միլանում - LIN
  • Միջազգային օդանավակայան „Մարկո Պոլո“ Վենեցիայում - VCE
  • Միջազգային օդանավակայան „Ամերիկո Վեսպուչի“ Ֆլորենցիայում - FLR
  • Միջազգային օդանավակայան „Քրիստափոր Կոլումբոս“ Գենուայում - GOA
  • Միջազգային օդանավակայան „Ֆալկոնե և Բորսելինո“ Պալերմոյում - PMO
  • Միջազգային օդանավակայան „Սանդրո Պերտինի“ Թուրինում - TRN
  • Միջազգային օդանավակայան „Գուլելմո Մարկոնի“ Բոլոնյայում - BLQ
  • Միջազգային օդանավակայան „Ուգո Նիուտա“ Նեապոլում - NAP
  • Միջազգային օդանավակայան „Ռոնչի դի Լեջոնարի“ Տրիեստում - TRS

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ERTMS, per l'interoperabilità tra le reti europee» (իտալերեն). Rete Ferroviaria Italiana. Վերցված է 8 февраля 2018-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել