Ուկրաինա

երկիր Արևելյան Եվրոպայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուկրաինա (այլ կիրառումներ)

Ուկրաինա (ուկրաիներեն՝ Україна, Ուկրաինա, [ukrɑˈjinɑ]), պետություն Արևելյան Եվրոպայում, որը Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդ խոշորագույն պետությունն է Եվրոպա աշխարհամասում[5]։ Ուկրաինան հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Ռուսաստանին[Ն 1], հյուսիս արևմուտքում՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային[Ն 2], հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։ Ուկրաինան զբաղեցնում է 603,628 քառակուսի կմ տարածք[Ն 3]՝ շուրջ 40 միլիոն բնակչությամբ[6][7][Ն 4]։ Մայրաքաղաքը Կիևն է։ Մյուս խոշորագույն բնակավայրերն են Խարկովը, Օդեսան, Դնիպրոն, Դոնեցկը։

Ուկրաինա
Україна
Ուկրաինայի դրոշ
Դրոշ
Ուկրաինայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Ще не вмерла України і слава, і воля
Ուկրաինայի դիրքը
Ուկրաինայի դիրքը
Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ ներառյալ օկուպացված Ղրիմ թերակղզին (կետագծերով)
ՄայրաքաղաքԿիև
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
պաշտոնական լեզու ուկրաիներեն[1]
Կառավարում ունիտար կիսանախագահական հանրապետություն
 -  նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
 -  վարչապետ Դենիս Շմիգալ
 -  Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկ
Կազմավորում
 -  Կիևյան Ռուսիա 879 
 -  Գալիցիա-Վոլինիայի թագավորություն 1199 
 -  Կազակական հետմանություն օգոստոսի 18, 1649 
 -  Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն հունիսի 10, 1917 
 -  Ժողովրդական հանրապետության անկախության հռչակագիր հունվարի 22, 1918 
 -  Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն նոյեմբերի 1, 1918 
 -  Վերամիավորման ակտ հունվարի 22, 1919 
 -  Ուկրաինայի անկախության հռչակագիր օգոստոսի 24, 1991 
 -  Ջրային (%) 7
Բնակչություն
 -  հունվար, 2022 նախահաշիվը 41,167,336[2]
(առանց Ղրիմ)  (36-րդ)
 -  2001 մարդահամարը 48,457,102 
ՀՆԱ (ԳՀ) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $584 մլրդ[3] (48-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,150[3] (108-րդ)
ՀՆԱ (անվանական) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $181 մլրդ[3] (56-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,380[3] (119-րդ)
Ջինի (2019) 26.6 
ՄԶՀ (2019) 0.779 (74-րդ)
Արժույթ գրիվնա (₴) (UAH)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2[4])
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .ua
.укр
Վեբկայք
ukraine.ua
Հեռախոսային կոդ +380

Ուկրաինայի ներկայիս տարածքը բնակեցված է մ․թ․ա․ 32,000 թվականից ի վեր։ Միջնադարյան ժամանակաշրջանում՝ Կիևյան Ռուսիայի օրոք, այն եղել է արևելասլավոնական մշակույթի առանցքային կենտրոնը, որը զարգացել է մինչև 13-րդ դար և ավերվել մոնղոլական արշավանքների հետևանքով։ Այս իրադարձություններին հաջորդող 600 տարիների ընթացքում մերօրյա Ուկրաինայի տարածքը կառավարվել է մի շարք արտաքին ուժերի կողմից, այդ թվում՝ Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական թագավորության, Ավստրիական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և ցարական Ռուսաստանի։ 17-րդ դարում կենտրոնական Ուկրաինայում ձևավորվում է Կազակական հետմանությունը, որն ավելի ուշ բաժանվում է Ռուսաստանի և Լեհաստանի միջև և, ի վերջո, ամբողջությամբ ներառվում Ռուսական կայսրության կազմում։ Ռուսական հեղափոխությունից հետո ակտիվանում է ուկրաինական ազգային շարժումը, որի արդյունքում 1917 թվականին ձևավորվում է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը։ Այնուամենայնիվ, ուկրաինական անկախ պետությունը կարճ կյանք է ունենում և 1917 թվականին Ուկրաինան ենթարկվում է բոլշևիկյան բանակի ռազմախուժմանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1922 թվականին սոցիալիստական Ուկրաինան դառնում է Խորհրդային միության հիմնադիր-անդամ։ 1932-1933 թվականներին խորհրդային իշխանությունների կողմից կազմակերպված «Հոլոդոմոր»-ի զոհ են դառնում միլիոնավոր ուկրաինացիներ։ 1939 թվականին Լեհաստանի դեմ խորհրդա-գերմանական ագրեսիայի արդյունքում Ուկրաինական ԽՍՀ-ն արևմուտքում ձեռք է բերում նոր տարածքներ, իսկ 1954 թվականին Ղրիմի փոխանցումով Ուկրաինան ընդարձակվում է դեպի հարավ։ 1945 թվականին Ուկրաինայի ԽՍՀ-ն դառնում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ[8]։ Խորհրդային տարիներին Ուկրաինան երկրորդ ամենաբնակեցված և արդյունաբերական հանրապետությունն էր ԽՍՀՄ-ի կազմում։

Անկախացումից հետո Ուկրաինան կառավարվում է որպես ունիտար հանրապետություն՝ կիսանախագահական համակարգով։ Այն իրեն հռչակում է չեզոք պետություն[9]՝ սահմանափակ ռազմական գործընկերություն ձևավորելով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ՝ միաժամանակ 1994 թվականին գործընկերություն հաստատելով նաև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ։ 2013 թվականին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կասեցնում է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հօգուտ ՌԴ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերի։ Արդյունքում՝ Ուկրաինայում բռնկվում են զանգվածային բողոքի ցույցեր և ակցիաներ, որոնք հայտնի են դառնում Եվրամայդան անվանումով՝ վերաճելով Արժանապատվության հեղափոխության։ Այն հանգեցնում է Յանուկովիչի վարչակարգի տապալման և նոր կառավարության հաստատման։ Այս իրադարձությունները հիմք են հանդիսանում 2014 թվականի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և հաջորդ ամիս՝ Դոնբասի անջատողականների կողմից պատերազմի սանձազերծման համար։ Ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում 2022 թվականին փետրվարին ռուսական զորքերը ներխուժում են Ուկրաինա՝ սանձազերծելով Երկրորդ աշխարհամարտից հետո ծավալված ամենամասշտաբային և արյունալի զինված հակամարտություններից մեկին։

Ուկրաինան իր որդեգրած եվրոատլանտյան ինտեգրացիայի արտաքին քաղաքական կուրսի շրջանակներում շարունակում է ավելի սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր փնտրել Արևմուտքի երկրների հետ՝ Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի հետ մեկտեղ[10]։

Ուկրաինան զարգացող երկիր է՝ միջինից ցածր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Գտնվում է Եվրոպայի ամենաաղքատ պետությունների շարքում․ 2022 թվականի դրությամբ այն տառապում է կյանքի ցածր տևողությամբ և համատարած կոռուպցիայով[11][12]։ Մարդկային զարգացման ինդեքսում զբաղեցնելով 74-րդ տեղը։ Այնուամենայնիվ, իր ընդարձակ բերրի հողերի շնորհիվ Ուկրաինան աշխարհում հացահատիկ արտահանող առաջատար երկրներից է[13][14]։ Այն ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՎՈւԱՄ կազմակերպության, Ասոցացման եռյակի և Լյուբլինյան եռանկյունու անդամ է։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ուկրաինայի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ամենատարածված տարբերակի համաձայն, որը ձևավորվել է ռուսական և լեհական պատմագրության ազդեցության ներքո[15], երկրանվանումն առաջացել է հին սլավոնական «կրաինա» («Країна») բառից, որը նշանակում է «սահմանամերձ երկիր»[16]։ Ըստ ուկրաինական տեսակետի՝ «Ուկրաինա»-ն առաջացել է «країна» (երկիր) բառից, իսկ «ու» («у») սկզբնատառը նշանակում է «հարազատ», «բնիկ»։

«Ուկրաինա» բառն առաջին անգամ հիշատակվել է Կիևյան տարեգրության մեջ՝ 1187 թվականին։ Այսկերպ այն հիշատակում էր Պերեյասլավլի իշխանության տարածքը։ Այս բառը հանդիպում է նաև 1189, 1213, 1280 և 1282 թվականների ռուսական տարեգրություններում։

Պատմություն խմբագրել

Վաղ պատմություն խմբագրել

Ուկրաինայում և շրջակա տարածքներում բնակություն է հաստատվել մ.թ.ա. 32,000 դարերում, որի վկայությունն է Գրավետյան մշակույթի առկայությունը Ղրիմյան լեռներում[17][18]։

Մ. թ.ա. 4500 ականներին Նեոլիտյան մշակույթն էր ծաղկում ամենուր ներառյալ ներկայիս Ուկրաինայի տարածքի մի մասը Տրիպոլին և Դնեպր-Դնեստր տարածաշրջանը ամբողջովինr։ Երկաթի դարում երկրամասում բնակություն հաստատեցին Կիմերացիները, Սկյութները և Սարմաթները[19]։

Հետագայում մ. թ. 6-րդ դարի սկզբներին Սև ծովի հյուսիսարևելյան ափին հիմնվեցին և նշանակալից առաջընթաց ապրեցին Հին Հունաստանի, Հին Հռոմի և Բյուզանդական կայսրության գաղութները, ինչպիսիք են Տիրան, Օլբիան և Հերմոնասան։ Գոթերը մնացին տարածաշրջանում, սակայն մ. թ. 370-ականներից ընկան հունների ազդեցության տակ։ Մ. թ. 7–րդ դարից սկսած Արևելյան Ուկրաինայի տարածքը Հին Մեծ Բուլղարիայի կենտրոնն էր։ Դարավերջում բուլղարական ցեղերի մեծ մասը գաղթեցին տարբեր ուղղություններով և հողերի մեծ մասը անցավ խազարներին։

Կիևի ոսկե դար խմբագրել

 
Իշխան Վլադիմիրի կնքվելը տանում է դեպի Կիևյան Ռուսաստանի Քրիստոնեության ընդունում։

Կիևյան Ռուսիան հիմնել են Սկանդինավիայից եկաց վարյագները, որոնք սկզբում բնակվեցին Լադոգայի և Նովգորոդի շրջակայքում, այնուհետ աստիճանաբար տեղաշարժվեցին հարավ վերջապես մոտավորապես 880-ին հասան Կիև։ Կիևյան Ռուսիան ընդգրկում էր Ժամանակակից Ուկրաինայի, Բելառուսիայի արևմտյան մասը, որի գերակշռող մասը ժամանակակից Ռուսաստանի տարածքում է։ Համաձայն սկզբնական գրառումների ռուսական էլիտան կազմավորվել է Սկանդինավիայի վարյագյաններից։

10–11-րդ դարերում այն դառնում է Եվրոպայի խոշորագույն և ամենահզոր պետությունը[20]։ Հաջորդ դարերում այն ուկրաինացիների և ռուսների համար ազգային ինքնագիտակցության հիմք է ձևավորում[21]։ Ժամանակակից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը դառնում է Ռուսիայի ամենակարևոր քաղաքը։

 
Կիևյան Ռուսիայի քարտեզը 11-րդ դարում։ Կիրի Ոսկե Դարի ժամանակաշրջանում Կիևյան Ռուսիայի կազմի մեջ էին մտնում ժամանակակից արևմտյան, կենտրոնական Ուկրաինայի, Բելառուսի և արևմտյան Ռուսաստանի տարածքը։ Ժամանակակից արևելյան և հարավային Ուկրաինան բնակեցրել են նոմադները և այլ պատմություն ունեն։

Վարանգյանները հետագայում ձուլվեցին տեղացի սլավոնական բնակչության հետ և դարձան Ռուսիայի առաջին դինաստիայի՝ Ռյուրիկյան դինաստիայի մաս[21]։ Կիևյան Ռուսիան կազմված էր մի քանի իշխանություններից, որոնք կառավարվում էին Ռյուրիկյան իշխանների կողմից։ Կիևի նստավայրը ամենաազդեցիկն ու հեղինակություն վայելողն էր, ուստի այն դարձել էր մրցակցության առարկա Ռյուրիկյան իշխանների համար։

Կիևյան Ռուսիայի Ոսկե Դարը սկսվում է Վլադիմիր Մեծի (980-1015 թվականներ) թագավորությամբ, ով Քրիստոնեություն ընդունելով Կիևյան Ռուսիան շրջեց դեպի Բյուզանդական Քրիստոնեություն. Նրա որդի՝ Յարոսլավ Իմաստունի (1019-1054 թվականներ) թագավորության ժամանակ Կիևյան Ռուսիան հասավ իր մշակութային ռազմական հզորության գագաթնակետին[21]։ Դրան հետևեց պետության մասնատում և նորից արդիականացավ տարածաշրջանային իշխանությունների կարևորությունը։ Վլադիմիր Մոնոմախի (1113–1125 թթ.) և նրա որդի Մստիսլավի (1125–1132 թթ.) օրոք Կիևյան Ռուսիան վերջնականապես մասնատվեց առանձին իշխանությունների։

11 և 12-րդ դարերում քոչվոր թուրք ցեղերի կողմից մշտական հարձակումները բերեցին սլավոնական ժողովուրդների զանգվածային տեղահանման դեպի հյուսիս՝ ավելի անվտանգ անտառային շրջաններ[22]։ 13-րդ դարի մոնղոլական ներխուժման հետևանքով Կիևյան Ռուսիան դատարկվեց, իսկ Կիևը 1240 թ. ամբողջովին ավերվեց[23]։ Ուկրաինայի ներկայիս տարածքը Կիևյան Ռուսիայից հաջողվել է պահպանել Գալիչի և Վոլհինիայի տարածքները, որոնք միացել են և կազմավորել Գալիցիա-Վոլհինիա պետությունը։

Օտարերկրյա տիրապետություն խմբագրել

 
"Զապորոժյան կազակների պատասխանը թուրքական սուլթանին." Նկարիչ՝ Իլյա Րեպին 1880 - 1891
 
Մոնղոլյան ներխուժումից հետո ընկած դարերում Ուկրաինան մեծապես գտնվում էր Լիտվայի տիրապետության տակ, ( 14-րդ դարից) և Լյուբլինի միությունից (1569) սկսած Լեհաստանի Լեհ–Լիտվական համագործակցություն 1619

14-րդ դարի կեսերին Լեհաստանի Կազիմիր III թագավոր-ը ձեռք բերեց Գալիցիա-Վոլինիայի վերահսկողությունը, այն դեպքում երբ Ռուսիայի սիրտը այդ թվում և Կիևը Իրպեն գետի ճակատամարտից հետո դարձավ Գեդեմինասի՝ Լիտվայի մեծ դքսության տարածք։ 1386 թ. Կրեվոյի միություն, Լեհաստանի և Լիտվայի արքայատների միավորումից հետո Հյուսիսային Ուկրաինայի մեծ մասը կառավարվում էր Լիտվայի տեղական ազնվականության կողմից, որպես Լիտվայի Մեծ Դքսության մաս։

1569 թ. Լյուբլինի միությունը ձևավորում է Լեհ–Լիտվական համաձայնագիրը, որով Ուկրաինայի տարածքի մեծ մասը լիտվական ենթակայությունից անցնում է Լեհական թագավորության ենթակայության տակ, այդպիսով դառնում լեհական տարածք։ Լեհականացմանն ուղղված ճնշման ներքո բարձր խավի ներկայացուցիչները կրոնափոխ եղան և դարձան կաթոլիկ և լեհ ազնվականությունից անհնար էր նրանց տարբերել[24]։ Այդպիսով հասարակ մարդիկ զրկվելով իրենց ազգակից պաշտպաններից՝ հանձինս ուղղափառ ազնվականության, շրջվեցին դեպի կազակները, որոնք մնում էին ուղղափառ։

Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն խմբագրել

Հանրապետությունը ստեղծվել է 1917 թ.-ի նոյեմբերի 20-ին, անկախ է հռչակվել 1918 թ.-ի հունվարի 22-ին՝ Կենտրոնական խորհուրդը (ուկրաիներեն՝ Центральна Рада)-ի որոշմամբ։

Սկզբնապես հանրապետությունն իրեն համարում էր Ռուսական հանրապետության մաս, սակայն Փետրվարյան հեղափոխությունից հետո այն փորձում էր լիովին անկախ լինել։ 1919 թ.-ի սկզբին այն իրեն միացրեց արևմտաուկրաինական շրջանները, որոնք առանձնացել էին Ավստրո-Հունգարիայից։ Սակայն շուտով Կարմիր բանակը գրավել է երկիրը։ 1919 թ.-ի հունվարի 14-ին ստեղծվեց Ուկրաինական ԽՍՀ-ն։

Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդանիշները՝

Աշխարհագրություն խմբագրել

 

Ուկրաինան տարածքով երկրորդ պետությունն է Արևելյան Եվրոպայում։ Երկրի տարբեր մասերն ունեն աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ՝ լեռնայինից մինչև հարթավայրային։ Երկիրը գտնվում է 49°00′ հս․ լ. 32°00′ ավ. ե.HGЯO կոորդինատներում։ Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որն աշխարհում 44-րդ ցուցանիշն է։ Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է, և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները։ Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի Սև ծով, ափեզրի երկարությունն է 2782 կմ։

Ուկրաինայի ընդհանուր սահմանի երկարությունն է 4663 կմ։ Երկիրը սահմանակից է Ռուսաստանի (1576 կմ), Մոլդավիայի (939 կմ), Բելառուսիայի (891 կմ), Ռումինիայի (531 կմ), Լեհաստանի (526 կմ), Հունգարիայի (103 կմ), և Սլովակիայի (97 կմ) հետ։ Ուկրաինայի ամենաբարձր կետն է Գովերլա լեռը, որի բարձրությունն է 2061 մ, իսկ ամենացածրադիր կետն է Կույալնիկի լիմանը, այս կետը ընկնում է ծովի մակերևույթից 5 մ. ներքև։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ուկրաինան ունի կարևոր ռազմավարական դիրք Արևելյան Եվրոպայում, շրջապատված Սև ծովով հարավից, մյուս կողմերից այն շրջապատում են Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան արևելքից, Բելառուսիան հյուսիսից, Մոլդովան և Ռումինիան հարավ-արևմուտքից և Ռուսաստանը արևելքից։ Ուկրաինան տարածվում է արևմուտքից արևելք 1316 կմ և հյուսիսից հարավ 893կմ։ Երկրի ծայրագույն կետերն են Գրեմյաչ գյուղը (Չեռնիգովի մարզ) հյուսիսում, Սառիչ հրվանդանը (Ղրիմի Ինքնավար Հանրապետություն) հարավում, Չոպ քաղաքը (Անդրկարպատյան մարզ) արևմուտքում և Չերվոնա Զիրկա գյուղը (Լուգանսկի մարզ) արևելքում։

Կարպատյան լեռների հյուսիսային մասը հասնում է Ուկրաինայի արևելյան մասին։ Երկրի ամենաբարձր կետը Գովերլա լեռն է, որի բարձրությունը կազմում է 2061 մ։ Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Սև ծովի հյուսիսում տարածվող տափաստանանման շրջանները։ Ուկրաինան համարյա կիսվում է երկու հավասար մասերի Դնեպր գետով, որը տարածվում է ամբողջ Ուկրաինայով հյուսիսից հարավ։ Այն թափվում է Սև ծով Ղրիմ թերակղզուց հյուսիս՝ Հարավային Բուգի և Դնեստրի գետաբերանների մոտ։ Սահմանը Ռուսաստանի հետ երկրի երկրի ամենաերկար սահմանն է, այն տարածվում է նաև Ազովի ծովով։

 
Մոտավորապես ներկայացնում է Սև ծովի շուրջ ընկած բիոմները։ Ուշադրություն դարձրեք, որ Ղրիմի թերակղզու ծայր հարավային մասում, Ղրիմի լեռներից ներքև ընկած է մերձարևադարձային գոտի:

Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են ոչ բերրի տափաստանները և սարավանդները։ Ուկրաինայի հողերի մետ 58% օգտագործվում է որպես ոռոգվող տարածքներ, 2% օգտագործվում է մշտական ​​մշակաբույսերի աճեցման համար, 13% որպես արոտավայրեր, 18% զբաղեցնում են անտառները և 9% մյուսները։

Երկիրը շրջապատում են լեռներ, հարավում դա Ղրիմի լեռներն են Ղրիմի թերակղզում և Ազովի ծովի մոտ, արևմտյան կողմից դա Կարպատյան լեռներն են, արևելքում, Ազովի ծովի մոտ կան նաև քամահրված ցածր լեռներ՝ Դոնեցի բլրաշարը։

Ռելիեֆ խմբագրել

Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են սովորական հարթավայրեր, ծովի մակարդակից միջինում 175 մ բարձրությամբ։ Հարթավայրերը շրջապատվաշ են լեռներով արևմուտքում և հարավում։ Ուկրաինայի տարածքում գտնվող հարթավայրերի մեծ մասը տեղաբաշխված են Արևելաեվրոպական հարթավայրի հարավ արևմտյան մասում։ Հարթավայրերը ունեն բազմաթիվ բարձրադիր և ցածրադիր շրջաններ, որոնք առաջացել են Արևելաեվրոպական պլատֆորմի հիմքերի ոչ հավասար բյուրեղացման հետևանքով։ Ուկրաինայի տարածքում են գտնվում հետևյալ ցածրավայրերը՝ հյուսիսում Պոլեսյան, երկրի կենտրոնում Մերձդնեպրյան և հարավում Մերձսևծովյան ցածրավայրերը։ Ուկրաինայի տարածքի բարձրավայրերն են՝ Վոլինյան, Պոդոլյան, Մերձդնեպրյան, ինչպես նաև հետևյալ բլրաշարերը՝ Տովրիները արևմուտքում, Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը հյուսիսում, Դոնեցի բլրաշարը և Մերձազովյան դաշտավայրը հարավ արևելքում։ Երկրի տարածքի մոտ 5 % զբաղեցնում են լեռները՝ Ուկրաինյան Կարպատները (բարձրությունը՝ 2061 մ) հարավ-արևմուտքում և Ղրիմի լեռները Ղրիմի թերակղզու հարավում։

Կլիմա խմբագրել

Ուկրաինան ունի չափավոր մայրցամաքային կլիմա ցուրտ ձմեռներով և համեմատաբար շոգ ամառներով։ Միայն Ղրիմի թերակղզու հարավային ափեզրին գոյություն ունի խոնավ մերձարևադարձային կլիմայի գոտի[25]։ Ուկրաինայի կլիման ենթարկվում է խոնավ ատլանտիկական օդի ազդեցությանը[26]։ Տեղումների մակարդակը Ուկրաինայի տարածքում հավասարաչափ չէ բաշխված, հյուսիսում գրանցվում են մեծ քանակությամբ տեղումներ, արևելքում դրանից պակաս և հարավ-արևելքում ավելի քիչ։ Տարեկան տեղումների քանակությունը հարթավայրերում 300–700 մմ է, Ղրիմի լեռներում 1000–1200 մմ, Ուկրաինայի Կարպատներում ավելին քան 1500 մմ։

Հունիսը և հուլիսը սովորաբար ամենախոնավ ամիսներն են, մինչդեռ փետրվար ամիսը սովորաբար ամենաչորն է[26]։ Ձմեռային կլիման տատանվում է պաղ եղանակից Սեվ ծովի ափեզրին մինչև ցուրտ եղանակը երկրի ներսում, ամառները երկրի հիմնական մասում տաք են, իսկ հարավային մասում սովորաբար լինում են շատ շոգ։

Միջին բազմամյա օդի ջերմաստիճանը կազմում է՝ հունվարին −5 °C, հուլիսին +20 °C։

Ջրային ռեսուրսներ խմբագրել

Ուկրաինան հարավային և հարավարևելյան կողմերից լվացվում է Սև և Ազովի ծովերով։ Երկրի տարածքով հոսող գետերի 90% հանդիսանում են այս երկու ծովերի ներհոսքի ավազանի մասեր։ Մի քանի գետեր պատկանում են Բալթիկ ծովի ավազանին։ Ուկրաինայում կան յոթ հիմնական գետեր (փակագծերում տրված է գետերի երկարությունը Ուկրաինայի տարածքում)՝ Դեսնան (591 կմ), Դնեպրը (982 կմ), Դնեստրը (705 կմ), Դանուբը (174 կմ), Պրիպյատը (261 կմ), Սևերսկի Դոնեցը (672 կմ) և Հարավային Բուգը (806 կմ)։

Ուկրաինայի տարածքի 2 տոկոսը կազմում են ջրային տարածքները, դրանց մեջ են մտնում լճերը և լիմանները։ Ուկրաինայի խոշոր լճերը և լիմաններն են (փակագծերում ցույց է տրված մակերեսը կմ²)՝

Լճեր՝

Լիմաններ՝

Լեռներ խմբագրել

Ուկրաինայի տարածքի հարթավայրային մասի ամենաբարձր կետն է Բերդա լեռը (515 մ), ձախափնյա հարթավայրային մասի բարձրագույն կետն է Մոգիլա Մեչետնայան (367,1 մ)։ Ստորև բերվում է Ուկրաինայի բարձր լեռների ցանկը՝

Ուկրաինական Կարպատներ

Ղրիմի լեռներ

Օգտակար հանածոներ խմբագրել

Ուկրաինայում առկա են երկաթի հանքաքարի, ածուխի, մանգանի, բնական գազի, նավթի, աղի, ծծումբի, գրաֆիտի, տիտանի, մագնեզիումի, կաոլինի, նիկելի, պղնձի զգալի պաշարներ։

Բնապահպանական խնդիրներ խմբագրել

Ուկրաինան ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ։ Որոշ շրջաններում կա խմելու ջրի զգալի պակաս։ Օդը և ջուրը երկրում աղտոտված է, ինչպես նաև կա անտառահատման խնդիր։

Երկրի հյուսիս-արևելքում 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետից հետո գոյություն ունի հսկայական տարածություն, որը վարակված է ռադիացիայով։

Երկնաքարային խառնարաններ խմբագրել

Տվյալ պահին Ուկրաինայի տարածքում հայտնի են ութ հարվածային խառնարաններ, որոնք առաջացել են երկնային մարմինների անկման պատճառով։ Բոլոր խառնարանները, բացի Իլինեցկիից, թաղված են, այսինքն ծածկված են նստվածքային ապարներով, և հետազոտվել են հորատանցքերի միջոցով։

Վարչական բաժանում խմբագրել

Համաձայն 1996 թվականի Ուկրաինայի սահմանադրության երկրում ընդունվել է հետևյալ վարչական բաժանումը՝ 24 մարզ, 2 հանրապետական նշանակության քաղաք և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն։ Ուկրաինայում կան 490 շրջաններ, 446 քաղաք, 907 քաղաքատիպ ավան և 10196 գյուղ։

Ուկրաինայի տարածքային կազմությունը հիմնվում է միասնականության և պետական տարածքի ամբողջականության, համադրելով կենտրոնացված և ապակենտրոնացված պետական իշխանության համակարգերը, ինչպես նաև ռեգիոնների հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացման սկզբունքների վրա, հաշվի առնելով նրանց պատմական, տնտեսական, աշխարհագրական և դեմոգրաֆիկ առանձնահատկությունները, էթնիկական և մշակութային ավանդույթները։

Մարզեր

Պետական նշանակության քաղաքներ

  Կիև

  Սևաստոպոլ


Ղրիմի Ինքանավար Հանրապետությունը հանդիսանում է Ուկրաինայի անբաժան մասը, և Ուկրաինայի սահմանադրության շրջանակներում գործող իրավասություններով լուծում է իրեն հատկացված խնդրիները։

Քաղաքական համակարգ խմբագրել

Ուկրաինան ունիտար հանրապետություն է, որի գլխավոր օրենքն է հանդիսանում 1996 թվականին ընդունված Սահմանադրությունը։

Գործադիր իշխանություն խմբագրել

Պետության և գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, 2014 թ. հունիսի 7-ից՝ Պետրո Պորոշենկոն։ Նախագահը հանդիսանում է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Պետության ղեկավարի պարտականությունները կատարել նախագահին օգնում է վարչապետը․ 2013 թ դրությամբ՝ Նիկոլայ Ազարովը։ Վարչապետն զբաղեցնում է նախագահի պաշտոնը վերջինիս մահվան կամ հրաժարականի դեպքում։

Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով գաղտնի քվեարկությամբ ուղղակի համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա։ Նույն թեկնածուն չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը 2 անգամից ավել անընդմեջ։ 1991 թ երկրի առաջին նախագահ է ընտրվել Լեոնիդ Կրավչուկը։

Նախագահը կազմավորում է կառավարությունը՝ նախարարների կաբինետը, որի ղեկավարն է վարչապետը։

Կառավարության կազմի մեջ են մտնում փոխվարչապետներ (վերահսկում են մի քանի նախարություններ և գերատեսչություններ), նախարարներ (ղեկավարում են նախարարությունները) և գերատեսչությունների ղեկավարներ, ովքեր նախարարական պաշտոն չեն զբաղեցնում, սակայն պաշտոնապես իրենց կարգավիճակով նախարարներին հավասար են։ Կառավարության քանակական կազմը և կառուցվածքը (փոխվարչապետների, նախարարների և գերատեսչությունների ղեկավարների քանակը) օրենքով չեն կարգավորվում և սահմանվում են նախագահի կողմից։

Օրենսդիր իշխանություն խմբագրել

Ուկրաինայի գերագույն օրենսդիր մարմինը Գերագույն ռադան է (ուկրաիներեն՝ Верховна рада України, ВРУ)։ Այն հանդիսանում է մշտական գործող կառույց, որը հրավիրվում է տարին 2 անգամ։

Գերագույն ռադան իր կանոնավոր նստաշրջաններին անց է կանցնում նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը և հաստատում է նախագահի կողմից առաջարկվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները 5 տարի ժամկետով։ Նախագահը պատասխանատու է ռադայի առջև, խորհրդարանը կարող է անվստահություն հայտարարել նրան։

Գերագույն ռադան կազմված է 450 պատգամավորներից։ 2013 թ դրությամբ խորհրդարանի նախագահն է Վլադիմիր Ռիբակը։

Ռադայի իրավասությունների մեջ է մտնում օրենքների մշակումը, ընդունումը և դրանց իրագործման վերահսկողությունը, պետական բյուջեի հաստատումը, միջազգային համաձայնագրերի վավերացումը։ Ռադայի պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով ընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով, որոնք անց են կացվում խառը համակարգով։

մինի|435px|Գերագույն ռադայի 8-րդ նստաշրջանի կուսակցական կազմը

Խմբակցություն Տեղ
Շրջանների կուսակցություններ 210
Բատկիվշչինա 99
Ուկրաինայի ժողովրդավարական դաշինք հանուն բարեփոխումների 42
«Ազատություն» համաուկրաինական միավորում 37
Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն 32
Անկախ պատգամավորներ 30
Տեղերի ընդհանուր քանակը 450

Դատական իշխանություն խմբագրել

Արդարադատությունն Ուկրաինայում իրականացվում է բացառապես դատարանների միջոցով։ Դատարանների իրավասությունները տարածվում են պետությունում առկա բոլոր իրավահարաբերությունների վրա։ Ուկրաինայում ընդհանուր իրավասությունների դատարանների համակարգը կազմվում է մասնագիտացման և տարածքայնության սկզբունքների հիման վրա։ Ընդհանուր իրավասության դատարաններում գործում են քաղաքացիական և քրեական գործերով զբաղվող խորհուրդներ։ Ընդհանուր իրավասության դատարանների համակարգի գերագույն դատական մարմինն է հանդիսանում քաղաքացիական և քրեական գործերը քննող Գերագույն դատարանը։ Գերագույն դատարանն ավելի շատ դատական գործունեությունը համընդհանրացնող կարգավիճակ ունի։ Ունի վերանայման իրավունք։ Գերագույն դատարանն իր ուժը կորցրել է Բարձրագույն հատուկ դատարանի ձևավորումից հետո։

Հատուկ դատարաններ՝

  • Կենցաղային (Տարածաշրջանային, Վերաքննիչ, Բարձրագույն),
  • Վարչական (Թաղային, Վերաքննիչ, Բարձրագույն)։

Ուկրաինայի Սահմանադրական դատարանն առանձին, ընդհանուր իրավասությունների դատարաններից անկախ դատարան է։

Քաղաքական կուսակցություններ խմբագրել

Ուկրաինայի ներկայիս կուսակցական համակարգը կազմվել է 1990-ական թվականներին։ Այն ժամանակ լիբերալ-դեմոկրատական փոփոխությունների հետևանքով միակուսակցական համակարգը փոխարինվեց բազմակուսակցականով։

Կուսակցությունների գործունեությունը կարգավորվում է գործող օրենսդրությամբ, որը պարբերաբար վերանայման է ենթարկվում։ 2012 թ հոկտեմբերի դրությամբ գործում է կուսակցությունների վերաբերյալ 2011 թ նոյեմբերին ընդունված օրենքը։ Համաձայն այդ օրենքի՝ կուսակցություն ստեղծելու իրավունք ունեն երկրի ցանկացած 30 քաղաքացի։ Կուսակցությունը պետք է գրանցվի արդարադատության նախարարությունում և կուսակցական գործունեություն սկսելու համար պետք է ապացույց ներկայացնի, որ երկրի բոլոր մարզերում ունի իր անդամները։ Բոլոր կուսակցությունները պարտավոր են ընդունել Սահմանադրությունը որպես Ուկրաինայի հիմնական օրենք։

2012 թ դրությամբ Ուկրաինայում պաշտոնապես գրանցված է ավելի քան 200 կուսակցություն[27]։ Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը տեղի է ունեցել 2012 թ հոկտեմբերի 28-ին, մասնակցել է 21 կուսակցություն։ Օրենքով սահմանված 5%-ի շեմը հաղթահարեց 5 կուսակցություն, 16 կուսակցություն խորհրդարանում տեղ չզբաղեցրեց։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

1918-1922 թթ Ուկրաինան դիվանագիտական հարաբերություններ ուներ Լեհաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վատիկանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իրանի, Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի հետ։ 1945 թ դարձավ ՄԱԿ-ի, այնուհետև ՅՈւՆԵՍԿՕ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամ։ Խորհրդային Ուկրաինայի առաքելությունը ՄԱԿ-ին կից որոշվեց Վիեննայում, Փարիզում, Ժնևում, Նյու Յորքում։ 1948 թ Ուկրաինան առաջին անգամ դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Մինչև 1991 թ Լեհաստանը, ԳԴՀ-ն, Չեխոսլովակիան, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Հարավսլավիան, Կանադան, ԳԴՀ-ն, ԱՄՆ հյուպատոսություններ ունեին Կիևում, իսկ Բուլղարիան, Կուբան, Հնդկաստանը և Եգիպտոսը՝ Օդեսայում։ 1991 թ հետո Ուկրաինան վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները աշխարհի պետությունների մեծ մասի հետ։ Քանի որ ՌԴ ԽՍՀՄ-ին պարտքի փոխարեն իրեն վերցրեց Ուկրաինայի արտերկրներում գտնվող նախկին դեսպանատները, ապա պետությունը բոլորովին մնաց առանց դեսպանատների՝ բացառությամբ ԱՄՆ-ում գտնվող դեսպանատանը։ ՌԴ և Բելառուսի հետ միասին Ուկրաինան դարձավ ԱՊՀ հիմնադիրը, թեև հետագայում որոշակիորեն հեռացավ նրանից։ 1997 թ մայիսի 31-ին ՌԴ և Ուկրաինայի նախագահները ստորագրեցին ընկերության, համագործակցության և գործընկերության պայմանագիր, որը վավերացվեց Գլխավոր ռադայի և Պետական դումայի կողմից։ 1999 թ մայիսի 14-15 Լվովում կայացած Կենտրոնական Եվրոպայի պետությունների նախագահների հանդիպմանը Կուչման հայտարարեց, որ Ուկրաինան կգնա «եվրոպական ուղիով» և սերտ կապեր կհաստատի ԵՄ հետ։ Դատապարտելով 1999 թ գարնան Հարավսլավիայի ռմբակոծությունները՝ ուկրաինացի դիվանագետներն իրենց միջնորդական դերակատարությունն առաջարկեցին Բալկանների հակամարտության լուծման գործում։

Ներկայումս Ուկրաինան հանդիսանում է հետևյալ կազմակերպությունների անդամ՝ ՄԱԿ (1945), ՄԱԿ-ի ԵՏՀ (1947), ԱՀԿ (1948), ՅՈւՆԵՍԿՕ (1954), ԵԱՀԿ (1992), ՎԶԵԲ (1992), ԱՄՀ (1992), ՎԶՄԲ (1992), ՍՏՀԿ (1992), ՄՖԿ (1993), ՆԵԲԳ (1994), ԳՀԽԿ (1994), ԵԽ (1995), ՏՀՁԿ (1997), Եվրո-ատլանտյան համագործակցության խորհուրդ (1997), ՍԱԶԲ (1998), Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (2000), ԶՄԱ (2004), ԱՀԿ (2008)։ Ուկրաինան նաև հանդիսանում է ԱՊՀ-ի փաստացի անդամը (1991) և դիտորդի կարգավիճակ ունի հետևյալ կազմակերպություններում՝ Բալթյան երկրների խորհուրդ (1999), ԵվրԱզԷՍ (2002), Ֆրանկոֆոնիա (2006

Զինված ուժեր խմբագրել

 
Ուկրաինական բանակի զինվորները ԲՏՌ-80 զրահափոխադրիչի մեջ իրաքյան պատերազմում

Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինային մնաց 780000 զինուժ, որը համարվում է աշխարհում երրորդ խոշորագույն միջուկային զենքով հագեցած ռազմական ուժը[28][29] 1992 թ մայիսին Ուկրաինան ստորագրեց Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագիր, որտեղ երկիրը համաձայնվեց Ռուսաստանին տալ ողջ միջուկային զենքը և միանալ միջուկային զենքի չտարածման պայմանագրին որպես միջուկային զենք չունեցող երկիր։ Ուկրաինան վավերացրեց պայմանագիրը 1994 թ և 1996 թ երկիրը ազատվեց միջուկային զենքից[28]։

Ուկրաինան հետևողական քայլեր ձեռնարկեց սովորական զենքի կրճատման ուղղությամբ։ Նա ստորագրեց Եվրոպայում Սովորական Սպառազինությունների մասին պայմանագիր, որը ենթադրում էր տանկերի, հրետանու և զրահապատ մեքենաների թվի կրճատում (զինված ուժերը կրճատվեցին 300000-ի)։ Պետությունը նախատեսում է ներկայիս բանակը փոխարկել պրոֆեսիոնալ կամավոր բանակի ոչ ուշ քան 2011 թ[30]։

 
Ուկրաինայի օդային ուժը, Սուխոյ Սու-27

Ուկրաինան զգալի դեր է խաղում խաղաղապահ գործողություններում։ Ուկրաինական զորքերը տեղաբաշխված են Կոսովոյում որպես ուկրաինա-լեհական գումարտակի մաս[31]։ Ուկրաինական զորքեր տեղաբաշխվեցին նաև Լիբանանում որպես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մաս՝ հրադադարը պահպանելու նպատակով։ Տեխնիկական սպասարկման և ուսումնական գումարտակ տեղակայվեց նաև Սիերա Լեոնեում։ 2003-2005 թթ ուկրաինական զորքերը լեհական հրամանատարության ներքո մեկնեցին Իրաք որպես միջազգային կոալիցիոն ուժերի մաս։ Ուկրաինական բանակի զինծառայողների թիվն աշխարհում կազմում է շուրջ 562[32]։

Այլ երկրների զինմիավորումները՝ ներառյալ ԱՄՆ զինուժը, ուկրաինական ուժերի հետ մեկտեղ կանոնավորապես մասնակցում են զորավարժությունների Ուկրաինայում[33]։

Անկախությունից հետո Ուկրաինան իրեն չեզոք երկիր հռչակեց[34]։ Պետությունը սահմանափակ ռազմական համագործակցություն ունի Ռուսաստանի, այլ Անկախ պետությունների համագործակցության երկրների և ՆԱՏՕ-ի հետ սկսած 1994 թվականից։ 2000-ական թվականներին կառավարությունը հակված էր դեպի ՆԱՏՕ-ն և խորը համագործակցության սկիզբը դրվեց, երբ 2002 թ ստորագրվեց ՆԱՏՕ-Ուկրաինական գործողությունների ծրագիրը։ Հետո որոշվեց, որ ՆԱՏՕ-ին միանալու որոշումը պետք է ընդունվի համազգային հանրաքվեի միջոցով հետագայում[30]։ Գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը բավարար է համարում[35]։ Յանուկովիչը դեմ է Ուկրաինայի միացմանը ՆԱՏՕ-ին[36]։ 2008 թ Բուխարեստում կայացած համաժողովին ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, երբ նա ցանկանա և երբ նա կհամապատասխանի անդամակցման չափանիշերին[35]։

Պետական խորհրդանիշեր խմբագրել

Ուկրաինան ունի 3 պետական խորհրդանիշ՝ դրոշ, զինանշան, օրհներգ։ 1996 թ հունիսի 28-ին Ուկրաինայի Սահմանադրության 20-րդ հոդվածով հաստատվեց պետության փոքր զինանշանը՝ ոսկե եռաժանին՝ կապույտ ֆոնի վրա։ Եռաժանին Կիևյան Ռուսիայի ժամանակ Ռյուրիկովիչ իշխանատոհմի պետական խորհրդանիշը և տոհմական կնիքն էր հանդիսանում։ Փոքր զինանշանը այդպես էլ չընդունված մեծ զինանշանի մասն է կազմում․ նրա վրա պատկերված է կապույտ վահան՝ դեղին եռաժանիով։

1992 թ հունվարի 28-ին Ուկրաինայի Գերագույն խորհուրդը հաստատեց Ազգային դրոշը, որն ուղղանկյուն պաստառ՝ կազմված լայնությամբ իրար հավասար 2 հորիզոնական շերտերից․ վերին շերտը կապույտ է, ստորինը՝ դեղին[37][38]։

     
Զինանշան Դրոշ Նախագահական դրոշ

Պետական տոներ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

Ուկրաինան պատկանում է արդյունաբերաագրարային երկրների կատեգորիային։ Ըստ ազգային մրցունակության՝ այն 2012 թ աշխարհում զբաղեցրել է 73-րդ տեղը։

Ուկրաինայի տնտեսությունն զբաղեցնում է 39-րդ տեղն աշխարհում ըստ ՀՆԱ-ի չափի (2011)[39][40]: Մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը կազմում է 7600 ԱՄՆ դոլար (2011)[40]։ 2011 թ ՀՆԱ-ի աճը կազմեց 5,2%[41]։ Ուկրաինայի պարտքը 2010 թ հասավ ՀՆԱ-ից 93,5%-ի, իսկ 2010 թ հուլիսի 1-ի դրությամբ ՀՆԱ-ի աճը կազմեց 3,7%[42]։

Ուկրաինան համարվում է արտահանման ուղղվածություն ունեցող երկիր․ ըստ որոշ գնահատականների՝ երկրի ՀՆԱ-ի 50%-ը կազմվում է արտահանումից[43]։ 2011 թ ըստ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության՝ Ուկրաինան համաշխարհային ներմուծողների շարքում զբաղեցրեց 25-րդ տեղը։

1992 թ սկսած նկատվեց հարաճող ապաինդուստրալացում, որը բարձր տեխնոլոգիական արտադրություններում և մեքենաշինության ոլորտում ընդհանուր բնույթ կրեց։ 1999 թ ՀՆԱ-ն 40%-ով ցածր էր 1991 թ մակարդակից։ Որոշակիորեն բարորակ վիճակում հայտնվեցին մետաղագործական, քիմիական և ցածր ավելացված արժեքով այլ էներգատար արտադրությունները, որոնք համաշխարհային շուկայում պահպանեցին իրենց մրցունակությունը՝ ի շնորհիվ էներգակիրների ռուսական ցածր գների։ Արդյունաբերության այն ճյուղերը, որոնք քիչ թե շատ աշխատում են մետաղագործությունն է, էներգետիկան (կան ատոմային էլեկտրակայաններ և Դնեպր գետի վրա ՀԷԿ-ի մի ամբողջ համալիր), ինչպես նաև քիմիական արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը (ածուխի, հանքանյութի արդյունահանում)։ Որոշակի չափով տնտեսապես զարգացած շրջաններն են Դոնբասը (Դոնեցկի և Լուգանսկի մարզ), Պրիդնեպրովիեն (Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզ), ինչպես նաև Կիև, Խարկով, Օդեսա և Լվով քաղաքները։

Տնտեսությանն իր շուկայական բնույթի համաձայն բնորոշ է պետության ակտիվ դերը՝ նրան են պատկանում մոտ 140 խոշոր ընկերություններ ազգային տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև պետությունը վերահսկում է մի շարք ապրանքների գները՝ ներառյալ հիմնական սննդամթերքը և վառելիքաքսանյութերը։ 2011 թ ՀՆԱ ծավալում արդյունաբերության մասնաբաժինը կազմեց 34,4%, ծառայությունների ոլորտը՝ 56,2%, գյուղատնտեսությունը՝ 9,4%։ Ընդ որում արդյունաբերությունում զբաղված է աշխատող բնակչության 18,5%, գյուղատնտեսությունում՝ 15,8%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 65,7%։ Աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 22.09 մլն մարդ (30-րդ տեղն աշխարհում), գործազրկության մակարդակը կազմում է 7% (81-րդ տեղն աշխարհում)։

Արդյունաբերություն խմբագրել

Ուկրաինայի արդյունաբերական զարգացումն սկսվեց 18-19-րդ դարերում, երբ հիմք դրվեց գյուղատնտեսական արտադրանքի մշակմանը։ Սակայն ինդուստրացմանն ուղղված ծրագիրը մշակվեց միայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Ուկրաինան գլխավորապես արտահանում է գունավոր մետալուրգիա, որը կազմում է ծանր արդյունաբերության արտահանման գրեթե կեսը։ Քիմիական արդյունաբերությունն աշխատում է մետալուրգիայի հետ մեկտեղ՝ օգտագործելով մետաղագործության և գետնածուխի արդյունաբերության կողմնակի ապրանքները՝ ազոտային պարարտանյութերի, լաքերի, ներկերի, դեղերի արտադրության համար։ Ֆոսֆորիտները, կալիումի աղերը և կերակրի աղն օգտագործվում է հանքային պարարտանյութերի՝ ծծմբաթթվի արտադրության մեջ։ Նավթն ու գազը (ինչպես տեղական, այնպես էլ ներմուծված) օգտագործվում է սինթետիկ կաուչուկի և սինթետիկ մանրաթելի արտադրությունում։

Արդյունաբերության հիմնական կենտրոններն են՝

Ուկրաինայի անտառային ռեսուրսները սահմանափակ են և կազմում են երկրի տարածքի 14,3%-ը։ Անտառների հիմնական մասը գտնվում է Կարպատներում, Պոլեսիեում և Ղրիմի լեռներում։ Տարածված են ծառերի թանկարժեք տեսակներ՝ հաճարենի, կաղնի, եղևնի, սոճի, հացենի։

Անտառամշակման արդյունաբերությունը ձևավորվել է Կարպատներում և Պոլեսիեում (կազմում է ամբողջ անտառամշակման արդյունաբերության 90%)։ Անտառային զանգվածները անխնա օգտագործված են։ Անտառամշակման խոշոր կենտրոններն են՝ Լվով, Չերնովցի, Իվանո-Ֆրանկովսկ, Լուցկ, Ժիտոմիր, Չերնիգով, Ռախով, Յասինյա, Խուստ, Ուժգորոդ, Մուկաչևո, Կոստոպոլ, Շոստկա։

Անտառամշակման գոտիներից դուրս՝ արդյունաբերական մեծ կենտրոններում և տրանսպորտային հանգույցներում (Կիև, Դոնեցկ, Խարկով, Օդեսա, Չերկասի, Խերսոն) ներկրվող հումքի հիման վրա գործում են փայտամշակման գործարաններ։ Արտադրվում է փայտանյութ, նրբատախտակ, լուցկի։ Կահույքագործական գործարանները տարածված են հիմնականում այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Կիևը, Լվովը, Օդեսան, Խարկովը։ Այս բնագավառի գործարանների տեղաբաշխումն իրականացնելիս հաշվի է առնվում հումքը, ջրային ռեսուրսները, էլեկտրաէներգիայի առկայությունը, որակավորված աշխատուժը։

Գյուղատնտեսություն խմբագրել

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գյուղատնտեսության մեջ նկատվեց համակարգային ճգնաժամ, որը բացասաբար անդրադարձավ բնագավառի արտադրական ցուցանիշերի վրա։ 2000-ական թվականների կեսերին բուսաբուծության ցուցանիշերը հասան և նույնիսկ գերազանցեցին 1990-ական թվականներին արձանագրված ցուցանիշերին։ Միևնույն ժամանակ անասնաբուծությունը մինչ այժմ չի կարողացել վերականգնել նախկին ծավալները։

Գյուղատնտեսության ցուցանիշերն ըստ 2011 թ Ուկրաինայի Պետական վերլուծական ծառայության տվյալների՝

  1. Բուսաբուծություն
  1. Անասնաբուծություն
  • Մսի արտադրություն՝ 2,1 մլն տոննա (4,3 մլն տոննա 1990 թ)
  • Կաթի արտադրություն՝ 11 մլն տոննա (24,5 մլն տոննա 1990 թ)
  • Ձվի արտադրություն՝ 18,6 մլդ տոննա (16,2 մլն տոննա 1990 թ)
  • Ոչխարի բրդի արտադրություն՝ 3,8 հազ. տոննա (29,8 մլն տոննա 1990 թ)

Ծառայությունների ոլորտ խմբագրել

Ծառայությունների ոլորտը սովորաբար կարևոր դեր չի խաղացել Ուկրաինայի տնտեսության մեջ (ներառյալ ԽՍՀՄ կազմի մեջ)։ Այս ոլորտի զարգացումը կապված է 1990-2000 թթ հետ։ 2011 թ ծառայությունների ոլորտը կազմում էր ՀՆԱ-ի 56,2%-ը և աշխատանքով ապահովում էր էր երկրի աշխատուժի 65.7%-ին։

Բանկային ոլորտ խմբագրել

Ուկրաինայի ֆինանսավարկային համակարգը 1997-1998 թթ խորը ճգնաժամից հետո 2000-ական թթ առաջին կեսում ընդհանուր առմամբ կայունացավ։ 2005 թ Ուկրաինայի Ազգային բանկը երկարաժամկետ ծրագիր մշակեց՝ ուղղված երկրում գործող մասնավոր բանկային հաստատությունների թվի կրճատմանը՝ փոքր բանկերի միաձուլման կամ մեծ բանկերի կողմից փոքրերի «կուլ տալու» միջոցով։ Ի տարբերություն 2009-2011 թթ բացասական արդյունքների (2009 թ կորուստը կազմեց 38 450 մլն գրին, 2010 թ՝ 13 027 մլն գրին, 2011 թ՝ 7 708 մլն գրին) 2012 թ 9 ամիսների ընթացքում Ուկրաինայի բանկային համակարգը դրական ֆինանսական արդյունք ցուցաբերեց, որը հավասար էր +2 775մլն գրինի[44]։ 2012 թ սեպտեմբերի դրությամբ Ուկրաինայում հաշվվում է 176 կոմերցիոն բանկ, որոնցից 55-ը օտարերկրյա գործընկերների հետ է համագործակցում, 10-ի վերահսկող փաթեթը պատկանում է օտարերկրյա սեփականատերերի[45]։ Հատկանշական է, որ այդ բանկերից 10 ամենախոշորները ղեկավարում են բանկային ոլորտի 63,4%-ը, որի ընդհանուր միջոցները կազմում են $353 մլդ[46]։

2010 թ Ուկրաինայի Ազգային բանկի վերաֆինանսավորումը կազմում էր 11,97% (27-րդ տեղն աշխարհում), կոմերցիոն բանկերի վարկավորման բազային տոկոսադրույքը՝ 15,95% (36-րդ տեղն աշխարհում)[47]։

Զբոսաշրջություն խմբագրել

Ուկրաինան ունի զբոսաշրջական լայն հնարավորություններ՝ Ղրիմը և Կարպատները, հին ուկրաինական քաղաքների պատմական հուշարձաները, գյուղական զբոսաշրջությունը և բնական արգելոցները։

Համաշխարհային ժառանգության օբյեկտներն Ուկրաինայում

Էներգետիկա խմբագրել

Ուկրաինան հանդիսանում է էներգետիկայի արտահանող։ Ըստ «Ուկրինտերէներգո» պետական ընկերության տվյալների՝ 2012 թ Ուկրաինան արտահանել է 9 745 մլդ կվ/ժ էլեկտրաէներգիա։ Հիմնական գնորդներն են Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան և Մոլդովան։

Միջուկային վառելիքի 100%-ը Ուկրաինան գնում է արտասահմանից։ Հիմնական մատակարարն է հանդիսանում ռուսական «ТВЭЛ» (վառելիքի մեծ մասն Ուկրաինայի համար ընկերությունն ստանում է ուկրաինական ուրանից) ընկերությունը։ 2011 թվականից Հարավուկրաինական ատոմակայանի երրորդ և չորրորդ սնուցման բլոկներում մասնակիորեն օգտագործվում է Westinghouse ընկերության վառելիքը։

2004 թ ուկրաինական 4 ատոմակայաններ արտադրեցին երկրի էլեկտրաէներգիայի 53.2%-ը։ Մինչ 2030 թ Ուկրաինան ծրագրում է կառուցել 9 նոր ատոմային էներգաբլոկներ և ևս 2 բլոկներ կառուցման տարբեր մակարդակների վրա են լինելու։

Ուկրաինայի ատոմակայաններ Ատոմակայանների անվանում Էներգաբլոկների քանակ Օգտագործվող ռեակտորների տեսակ Աշխարհագրական դիրք Արտադրվող էլեկտրաէներգիայի ամենամյա ծավալ
Զապորոժիեի ատոմակայան 6 ՎՎԷՌ-1000 քաղաք Էներգոդար, Զապորոժիեի մարզ, Կախովսկի ջրամբարի մոտ 40-42մլդ կվ/ժ
Հարավուկրաինական ատոմակայան 3 ՎՎԷՌ-1000, քաղաք Յուժնոուկրանսկ, Նիկոլաևի մարզ, Հարավային Բուգի ափ 17-18մլդ կվ/ժ
Ռովենսկի ատոմակայան 4 ՎՎԷՌ-440, ՎՎԷՌ-1000 քաղաք Կուզնեցովսկ, Ռովենսկի մարզ, Ստիր գետի ափին 11-12մլդ կվ/ժ
Խմելնիցկի ատոմակայան 2 ՎՎԷՌ-1000 քաղաք Նետեշին, Սլավուցկի շրջան, Խմելնիցկի մարզ, Գորին գետի ափին 7մլդ կվ/ժ

Ուկրաինան ունի նաև 2 չգործող ատոմակայան՝

2005 թ դեկտեմբերին պետական ատոմային էներգետիկ «Էներգոատոմ» ընկերությունը պայմանագիր ստորագրեց ամերիկյան «Holtec International» ընկերության հետ՝ չոր տեսակի թափոն հանդիսացող միջուկային վառելիքի համար պահեստի նախագծման և կառուցման համար։ Այս պահեստն օգտագործվելու է Ռովենսկի, Հարավուկրաինական և Խմելնիցկի ատոմակայանների թափոն միջուկային վառելիքի պահպանման համար, որն այժմ արտահանվում է Ռուսաստան։

2010 թ 20 տարով երկարաձգվել է Ռովենսկի ատոմակայանի առաջին Էներգաբլոկի ռեսուրսը, իսկ 2011 թ աշխատանքներ են տարվել Ռովենսկի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի և Հարավուկրաինական ատոմակայանի առաջին էներգաբլոկի ռեսուրսների երկարաձգման ուղղությամբ։

Արտաքին առևտուր և օտարերկրյա ներդրումներ խմբագրել

2011 թ արտաքին առևտրի ծավալը կազմեց $125,3 մլդ՝ $31,1 մլդ բացասական մնացորդի դեպքում, արտահանման ծավալը՝ $69,42 մլդ, ներմուծումը՝ $83,22 մլդ (արտահանումով 38-րդն է աշխարհում, իսկ ներմուծմամբ՝ 51-րդը)[47]։

Արտահանվում է հիմնականում էլեկտրական սարքավորումներ, տեքստիլ, փայտանյութ, նրբատախտակ։

Ներմուծվում է գլխավորապես էներգակիրներ, մեքենաներ, սարքավորումներ, քիմիական արդյունաբերության և նավթամշակման ապրանքներ[47]։

2009 թ դրությամբ ուկրաինական արտահանման հիմնական սպառողներն են հանդիսանում ՌԴ (27.3%), Թուրքիան (5.9%), Իտալիան (4.7%)[47]:

Ուկրաինական տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները 2011 թ դրությամբ կազմել են մոտ $60.5 մլդ (52-րդ տեղն աշխարհում)։ Ուկրաինական ներդրումներն արտասահմանում կազմել են $3 մլդ (65-րդ տեղն աշխարհում)[47]։

Տրանսպորտ խմբագրել

Ջրային տրանսպորտ խմբագրել

Գետային նավարկելի ճանապարհների երկարությունը կազմում է 1672 կմ։ Դնեպր և Դանուբ գետերը միջազգային բեռնափոխադրումների գործում կարևոր դեր են խաղում։ Ուկրաինայում գործում է նավթատարների և գազատարների զարգացած համակարգ (20 070 կմ և 7 4540 կմ համապատասխանաբար, ինչպես նաև 4170 կմ խողովակատար մաքուր ապրանքների համար)։ Սև և Ազովի ծովի հիմնական նավահանգիստներն են՝ Յուժնի, Խերսոն, Նիկոլաև, Մարիուպոլ։ 2008 թ ընդհանուր առմամբ բոլոր նավահանգիստների բեռնաշրջանառությունը կազմել է 132.18 մլն տոննա։

Ուկրաինայի խոշորագույն նավահանգիստները (2008)
Նավահանգիստ Բեռնաշրջանառություն, միլիոն տոննա
Օդեսայի նավահանգիստ 34,56
Հարավային նավահանգիստ 21,7
Իլյիչյովսկի նավահանգիստ 18,9
Մարիուպոլի նավահանգիստ 16,3
Նիկոլաևի նավահանգիստ 9,25

Միջազգային օդանավակայաններ են գործում Կիևում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Դոնեցկում, Մարիուպոլում (2009 թվականից կանոնավոր ուղերթներ չի իրականացնում), Սիմֆերոպոլում, Լվովում, Օդեսայում։

1833 թ ստեղծված և ԽՍՀՄ-ի ժամանակ զարգացող Սևծովյան շոգենավերը վաճառվեցին կասկածելի գործարքների արդյունքում և այժմ գրեթե դադարել են գոյություն ունենալ․ 350 նավերից մնացել է միայն 6[48][49]։

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային տրանսպորտն սկսեց բավականին ակտիվորեն զարգանալ 19-րդ դարի վերջին (առաջին երկաթուղային ճանապարհը դրվել է 1861 թ)։ 2009 թ դրությամբ երկաթուղային ճանապարհների երկարությունը կազմում է 22 300 կմ և զբաղեցնում է 7-րդ տեղն աշխարհում։ Էլեկտրաֆիկացված երկաթուղիների երկարությունը 9752 կմ է։ Որպես ազգային ստանդարտ ընդունված է այսպես կոչված լայնագիծը, որն ունի 1520 մմ լայնություն։ Երկաթուղային ցանցի զարգացման համար բնորոշ են նույն շրջանային անհամաչափությունները, ինչ ավտոճանապարհների համար։

2012 թ վերջի դրությամբ Կիևում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում գործում է մետրո։

Կապ և հեռահաղորդակցություն խմբագրել

Բնակչությանը կապի միջոցներով ապահովելու աստիճանով Ուկրաինան միջին զարգացած երկրների շարքում առաջնային տեղ է գրավում, սակայն 2000-ական թվականներին այս ոլորտին բնորոշ էր բարձր դրական դինամիկան, մասնավորապես՝ ինտերնետի բնագավառում։ Պետության հեռախոսային կոդն է՝ +380։ Բավականին արագ է տարածվում նաև ինտերնետի հասանելիությունը։ Ազգային ինտերնետային դոմենն է՝ .ua։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչությունը և բաշխում խմբագրել

Համազգային մարդահամարի արդյունքներով, որը անցկացվել է 2001 թվականի մայիս-հունիս ամիսներին, Ուկրաինայի բնակչությունը կազմում էր 48,457 մլն. մարդ[50], գնահատականների համաձայն, հաշվի առնելով բնակչության աճի տեմպերը, 2012 թվականի հուլիսին բնակչությունը նվազել է մինչև 45 561 989 մարդ[51]։ Այսպիսով, Ուկրաինան հանդիսանում է Արևելյան Եվրոպայի առավել բնակեցված երկիրը, և զբաղեցնում է բնակիչների թվով երեսուներորդ տեղը աշխարհում։

 
Կիև, Արտաքին գործերի նախարարություն, Ուկրաինայի մայրաքաղաքը, բնակչությունը ավելին քան 2,8 միլիոն մարդ

Բնակչության միջին խտությունը կազմում է մոտ 77,3 մարդ կմ² վրա, ընդ որում բնակչությունը հավասարաչափ չի բաշխված. առավել խիտ են բնակեցված արդյունաբերական, արևելյան շրջանները(Դոնեցկի, Լուգանսկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի) և մեձկարպատյան, արևմտյան շրջանները (Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Չերնովիցիի)։ Մասնավորապես, Դոնեցկի մարզի բնակչության խտությունը կազմում է 172,9 մարդ/կմ², Լվովինը՝ 117,8, Դնեպրոպետրովսկինը՝ 107,3։ Համեմատաբար նոսր են բնակեցված Ուկրաինական Կարպատների, Պոլեսիեի և հարավային շրջանների առանձին հատվածներ (Վոլինի մարզում՝ 51,4 մարդ/կմ², Ժիտոմիրի մարզում՝ 44,1, Խերսոնի մարզում՝ 39,2)։

Քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմում է 64 %։ 2013 թվականի դրությամբ 4 քաղաք ունեն 1 միլիոնից ավելի բնակչություն՝

  1. Կիև, երկրի մայրաքաղաքը – 2 814 043,
  2. Խարկով – 1 451 028,
  3. Օդեսա – 1 014 852,
  4. Դնեպրոպետրովսկ – 1 000 157:

Բնակչություն խմբագրել

XX դարը Ուկրաինան թևակոխեց Եվրոպայում ամենամեծ բնակչության աճի գործակիցներից մեկով։ Սակայն հաջորդող պատերազմները (Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, որոնց ընթացքում Ուկրաինան դարձավ ռազմական գործողությունների բեմ) և 1920-ականների, 1930-ականների, և 1940-ականների վերջի սովերը մեծապես ազդեցին Ուկրաինայի բնակչության աճի վրա։

Այս ամենից զատ, իր դերն ունեցավ նաև արդյունաբերական զարգացած երկրների համար սովորական բնակչության աճի դանդաղեցումը։ Այսպես, եթե 1897–1913 թվականները (16 տարի) Ուկրաինայի բնակչությունը աճել էր 24 %-ով, ապա 1959 - 1976 թվականները (17 տարի)՝ ընդամենը 17 %, իսկ 1976–1992 թվականները (16 տարի)՝ 6 %։

Ուկրաինայի բնակչության առավելագույն արժեքը նկատվել է 1993 թվականին, երբ այն հասել է 52,2 միլիոնի։ Այս տարուց սկսած, գրանցվում է բնակչության քանակի անընդհատ անկում (ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական)։ 1993–2010 թվականները (17 տարի) ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի բնակչությունը պակասել է −12 %-ով։ Հիմնական պատճառները նույնն են ինչպես և ամբողջ հետսովետական տարածքում՝ արտագաղթ, ծնելիության անկում և մահացիության աճ։

Բնակչության քանակական ցուցանիշների անկում գրանցվում է Ուկրաինայի բոլոր մարզերում, բացի Կիև և Սևաստոպոլ քաղաքներից։ Առավելագույն անկում է գրանցվել, 2006 թվականի տվյալներով, Չեռնիգովի (-1,42 %), Կիրովոգրադի (-1,33 %), Սումիի (-1,22 %), Լուգանսկի (-1,14 %), Չերկասկի (-1,01 %) մարզերում, նվազագույն անկում է եղել Ուկրաինայի արևմտյան մարզերում՝ Անդրկարպատյան (-0,13 %), Ռովնոյի (-0,18 %), Չերնովցիի (-0,21 %), Վոլինի (-0,23 %) մարզեր։

2011 թվականին Ուկրաինայի 11 հազար բնակավայրերում չի գրանցվել ոչ մի ծնունդ[52]։ Նույն 2011 թվականին ծնելությունը գերազանցեց մահացածությունը ընդամենը 25-ից 5 մարզերում՝ Կիևում, Անդրկարպատյան, Վոլինի, Չերնովցիի և Ռովնոյի մարզերում[53]։ 2012 թվականի դրությամբ Ուկրաինան զբաղեցնում է աշխարհի երկրների միջև 19-րդ տեղը մահացածության ցուցանիշներով 1000 մարդու համեմատ[54]։

Ազգային կազմ խմբագրել

 
Ուկրաինայի բնակչության ազգային կազմը մարդահամարի տվյալներով

Ուկրաինայի բնակչության ազգային կազմությունը (2001 թվական)[55]՝

Կրոն խմբագրել

 
Կիևի Սոֆիայի տաճար, Ուկրաինայի ամենահին տաճարներից մեկը

Ուկրաինան աշխարհիկ պետություն է, երկրի սահմանադրությունը երաշխավորում է հավատամքի ազատությունը։

Բնակչության բացարձակ մեծամասնությունը, ավելին քան 88 %, դավանում են քրիստոնեություն, որը տարածվել է երկրում հիմնականում X-XII դարերում։ Ուկրաինական քրիստոնեաների հիմնական մասը հանդիսանում են ուղղափառ, կաթոլիկների մի որոշ մաս (մոտ 1 միլիոն մարդ) բնակվում է ցրված, հիմնականում Արևմտյան Ուկրաինայում։

XXI դարի սկզբի դրությամբ, մուսուլմանական համայնքի առաջնորդներից մեկի գնահատականով, մուսուլմանական բնակչության մասնաբաժինը Ուկրաինայում կազմում է 1–4 %[56] (հիմնականում էթնիկ ղրիմյան թաթարներ)։ Մուսուլմանները հիմնականում բնակվում են Ղրիմում, զգալի համայնքներ կան Սիմֆերոպոլում, Բախչիսարայում և Հին Ղրիմում։

Հայերը Ուկրաինայում խմբագրել

Հայերը Ուկրաինայում բնակվել են շատ վաղուց արդեն 11-րդ դարում Կիևում կար հայկական համայնք։ Ավելի ուշ հայկական մեծ համայնքներ են եղել Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և Մոգիլյով-Պոդոլսկիում։ XV-XVIII դարերում հայկական գաղութներ են հիմնվել Չեռնովցիում, Յազլովեցում, Խոտինում, Բերեժանիում, Զոլոչևում, Ստանիսլավում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ), Ժվանեցում, Դոմբրովիցայում, Ռաշկովում և այլուր։ Հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, դատարաններ։ Կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրություններ, ջրմուղներ, հիմնել հիվանդանոցներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն։ Շատ հայեր մասնակցել են ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Դեռևս XVI դարում նրանք մտել են կազակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք-թաթարական ասպատակիչների դեմ։ Հայերը երկար ժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլել և կլանել է նրանց, ինչին զգալի չափով նպաստել է նաև XVII դարում իրականացված բռնի կաթոլիկացումը։ Թուրքական լուծն իր հերթին սասանեց արդեն նկատելիորեն թուլացած գաղութի հիմքերը, և ապազգայնացումն ընթացավ ավելի ուժեղ թափով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ մարտերի առաջին իսկ օրից Ուկրաինայի տարածքը վերածվեց ռազմադաշտի, հազարավոր հայ մարտիկներ, այդ թվում և Ուկրաինայում բնակվող հայեր, մասնակցեցին երկրի պաշտպանությանն ու ազատագրմանը։ Ուկրաինայի տարածքում մղված մարտերի մասնակից զորակազմավորումների մեջ էին հայկական դիվիզիաները և Սասունցի Դավիթ տանկային շարասյունը։ 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո և 1990-ական թվականներին մի քանի հազար հայաստանցիներ բնակություն են հաստատել Ուկրաինայի արդյունաբերական և ծովափնյա քաղաքներում։ Աշխուժացել է հայ ազգային կյանքը։ Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվել են հայկական մշակութային ընկերություններ, եկեղեցիներ, դպրոցներ, հայերենի ուսուցման խմբակներ։ Ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 130 հզ. հայ, ոչ պաշտոնական տվյալների հայերը Ուկրաինայում կազմում են 400.000 մարդ։ Բնակվում են հիմնականում Կիևում (40.000), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժյեում, Ղրիմի քաղաքներում և այլ վայրերում։ Գործում են 23 հայկական եկեղեցիներ և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են "Արագած", "Մասյաց աղավնի" հայկական թերթերը, "Սուրբ Խաչ" հանդեսը։ 2001 թ-ին ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը։ Ուկրաինայում կառուցվել են 9 հայկական եկեղեցի, Օդեսա (1995), Սիմֆերոպոլ (1997), Մակեևկա (1998), Խարկով (2004), Զապորոժիե (2007), Նիկոլաև (2012), Կիև (2017), Լուգանսկ (2017) և Դնեպր (2018) քաղաքներում։

Մշակույթ խմբագրել

 
Ս. Մխայիլի Ոսկեգմբեթ տաճարը Կիևում որպես ուկրաինական ճարտարապետության նմուշ

Ուկրանիայի ավանդույթները մեծ ազդեցության տակ են գտնվում քրիստոնեական կրոնից, որը երկրի գերակայող կրոնն է[57]։ Ուկրաինացիները աշխատում են պահել իրենց ավանդույթները և երեխաների դաստիարակման գործում էական է տատիկների և պապիկների ավանդը։ Այն զգալիորեն տարբերվում է արևմուտքից[58]։ Ուկրաինայի մշակույթի վրա ազդել են նաև արևելյան և արևմտյան հարևանները՝ հիմանականում ազդեցություն թողնելով ճարտարապետության և երաժշտության վրա։

 
Վոլինիայի ավանդական Զատկի ձվի նկարազարդումը

Կոմունիստական դարաշրջանը մեծ ազդեցություն է թողել ուկրաինական գրի վրա[59]։ 1932 թ.-ին Ստալինը Խորհրդային Միությունում հրապարակեց «գրական գեղարվեստական խմբակցությունների ռեֆորմ», որով և առաջ քաշեց սոցիալիստական ռեալիզմը։ Այս հանգամանքը զգալիորեն խեղդեց մշակույթը։ Իրավիճակը շտկվեց միայն 1980-ականներին, երբ սովետական գրողները և նկարիչները ազատորեն կարողանում էին արտահայտել իրենց մտքերը[60]։

Զատկի ձուն նկարազարդելու ավանդույթը խորը արմատներ ունի Ուկրաինայում։ Նրանք այն անվանում են պիսանկա։ Ներկելու համար կա հատուկ տեխնոլոգիա։ Ձվերը պատվում են մոմի շերտով, որից հետո այն սկսում են գունազարդել տարբեր ներկանյութերով։ Մոմն արդյունքում պաշտպանում է ձվի կլեպը ներկերի ազդեցությունից։ Ներկելուց հետո մոմի շերտը հեռացնում են՝ թողնելով որ մնան գեղեցիկ նախշերը։ Այս ավանդույթն ունի հազարավոր տարիների պատմություն և նույնիսկ եղել է քրիստոնեությունից առաջ[61]։ 2000 թվականին Կոլոմիա քաղաքի մոտակայքում՝ Կարպատների ստորորտում կառուցվել է «պիսանկայի» թանգարանը, որն 2007 թվականին ճանաչվել է Ուկրաինայի յոթ հրաշալիքներից մեկը։

Ճարտարապետություն խմբագրել

 
Կիև-Պեչորյան մայրավանք

Ուկրաինական ճարտարապետություն տերմինը նկարագրում է այն մոտիվները և ոճը, որոնցով կառուցված են շինությունները ժամանակակից Ուկրաինայում ամբողջ աշխարհում գտնվող ուկրաինացիների կողմից։ Ուկրաինական ճարտարապետության առաջին տարրերն ի հայտ են եկել Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանում։ 12-րդ դարից հետո ճարտարապետական պատմությունը միանգամայն այլ կերպ զարգացավ Գալիցկի-Վոլինսկյան տիրապետության ժամանակաշրջանում։ Զապորոժյան կազակների տիրապետության ժամանակաշրջանում նոր եզակի ճարտարապետական ոճ զարգացավ Լեհա-Լիտվական միության ազդեցության ներքո։ Ցարական Ռուսաստանի հետ միավորվելուց հետո ճարտարապետությունն սկսեց զարգանալ տարբեր ուղղություններով․ ռուսական տիրապետության տակ գտնվող շրջաններում շինությունները կառուցվում էին այդ ժամանակաշրջանի Ռուսաստանին բնորոշ ոճով, մինչդեռ արևմտյան Գալիցիայի ճարտարապետությունը զարգանում էր Ավստրո-Հունգարական ազդեցության տակ՝ երկու դեպքում էլ հոյակերտ շինություններ կառուցվեցին։ Ուկրաինական ազգային մոտիվները կիրառվեցին նաև Խորհրդային Միության ժամանակ և այժմյան անկախ Ուկրաինայում։

Թատրոն խմբագրել

Ուկրաինայի թատրոնը կերպարվեստի ձև է, որը հանդիսանում է մշակութային զարգացման մակարդակի նույնականացման և մշակութային արտահայտման միջոց։ Որպես արվեստի տեսակ այն դերասանի խաղի միջոցով գեղարվեստորեն բնութագրում է կյանքը հանդիսատեսի առջև։

Ուկրաինական թատրոնը, որպես ազգային թատրոն, հիմնված է Ուկրաինայի ավանդույթների, սովորույթների և լեզվի վրա։ Ուկրաինական թատրոնի մասին առաջին հիշատակումները եղել են 19-րդ դարի սկզբներին։

Կինո խմբագրել

Գրականություն խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Սպորտ խմբագրել

Ուկրաինան ընդունեց 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Ուկրաինայում խաղացին 16 թիմեր Ուկրաինայի 8 քաղաքների նույնքան մարզադաշտներում։ 2012 թ.-ի ամառային օլիմպիական խաղերում Ուկրաինայի թիմը նվաճեց՝ 6 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ուկրաինայի օրենք «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործունեությունը ապահովելու մասին». ուկրաիներենի և փոքրամասնությունների լեզուների կարգավիճակը»։ հոկտեմբերի 20, 2020 
  2. «Բնակչությունը (ըստ հաշվարկների) 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ»։ ukrcensus.gov.ua։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-06-ին։ Վերցված է փետրվարի 20, 2022 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Աշխարհի տնտեսական հեռանկարները (հոկտեմբեր, 2021)»։ IMF.org։ Արժույթի միջազգային հիմնադրամ 
  4. Рішення Ради: Україна 30 жовтня перейде на зимовий час [Rada Decision: Ukraine will change to winter time on 30 October] (ուկրաիներեն)։ korrespondent.net։ 18 October 2011։ Վերցված է 31 October 2011 
  5. «Ukraine country profile»։ BBC News (en-GB)։ 2022-03-01։ Վերցված է 2022-03-25 
  6. «UN refugee agency: 1 million flee Ukraine in under a week»։ AP NEWS (անգլերեն)։ 3 March 2022։ Վերցված է 3 March 2022 
  7. «Situation Ukraine Refugee Situation»։ data2.unhcr.org։ Վերցված է 2022-03-25 
  8. «Activities of the Member States – Ukraine»։ United Nations։ Վերցված է 2011 թ․ հունվարի 17 
  9. «Ուկրաինայի պետական ինքնիշխանության հռչակագիր»։ Ուկրաինայի գերագույն ռադա։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբեր, 2007-ին 
  10. «Ukraine - Trade - European Commission»։ ec.europa.eu։ Վերցված է 2022-03-26 
  11. «Next to Kyrgyzstan and Djibouti — Ukraine's Results in Corruption Perceptions Index 2019»։ Transparency International։ 23 January 2020։ Վերցված է 18 February 2020 
  12. Bohdan Ben (25 September 2020)։ «Why Is Ukraine Poor? Look To The Culture Of Poverty»։ VoxUkraine։ Վերցված է 4 March 2021 
  13. «Ukraine becomes world's third biggest grain exporter in 2011 – minister» (Press release)։ Black Sea Grain։ 20 January 2012։ Արխիվացված է օրիգինալից 31 December 2013-ին։ Վերցված է 31 December 2013 
  14. «World Trade Report 2013»։ World Trade Organization։ 2013։ Վերցված է 26 January 2014 
  15. Русанівський, В. М. Українська мова // Енциклопедія «Українська мова». — К., 2000.
  16. «З Енциклопедії Українознавства; Назва "Україна"»։ Litopys.org.ua։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31 
  17. Prat Sandrine, Péan Stéphane C., Crépin Laurent, Drucker Dorothée G., Puaud Simon J., Valladas Hélène, Lázničková-Galetová Martina, van der Plicht Johannes, Yanevich Alexander (հունիսի 17, 2011)։ «The Oldest Anatomically Modern Humans from Far Southeast Europe: Direct Dating, Culture and Behavior»։ plosone։ Վերցված է հունիսի 21, 2011 
  18. Carpenter Jennifer (հունիսի 20, 2011)։ «Early human fossils unearthed in Ukraine»։ BBC։ Վերցված է հունիսի 21, 2011 
  19. «Scythian»։ Encyclopædia Britannica (fee required)։ Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 12 
  20. «Ukraine»։ CIA World Factbook։ դեկտեմբերի 13, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 24 
  21. 21,0 21,1 21,2 «Kievan Rus»։ Արխիվացված պատճենը։ The Columbia Encyclopedia։ 2001–2005։ Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 19-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 5  Retrieved on 2008-01-27.
  22. Klyuchevsky Vasily (1987)։ The course of the Russian history։ v.1: "Myslʹ։ ISBN 5-244-00072-1 
  23. «The Destruction of Kiev»։ University of Toronto's Research Repository։ Վերցված է 2008 թ․ հունվարի 3 
  24. Subtelny, p. 92–93
  25. Կոտեկ Մ.; Ջ. Գրեզեր, Ս. Բեք, Բ. Ռուդոլֆ, և Ֆ. Ռուբել (2006)։ «Կլիմայի դասակարգման Կյոպեն-Գեյգերի աշխարհի քարտեզը»։ Մետեորոլ. Զ. 15 (3): 259–263։ doi:10.1127/0941-2948/2006/0130։ Վերցված է 2012-08-24 
  26. 26,0 26,1 Ուկրաինա։ (2010). Բրիտանիկա հանրագիտարանում։ Ստացվել է 23 օգոստոսի 2010, առցանց Encyclopædia Britannica-ից՝ http://www.britannica.com/EBchecked/topic/612921/Ukraine
  27. «Ուկրաինայի արդարադատության նախարարություն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2013-03-10 
  28. 28,0 28,1 Ուկրաինայի ռազմական ուժերի պատմությունը
  29. Ուկրաինայի հատուկ զինամթերքը
  30. 30,0 30,1 «Սպիտակ գիրք, 2006 թ»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28 
  31. Բազմազգային խաղաղապահ զորքերը Կոսովոյում
  32. Խաղաղապահ առաքելություն
  33. Խորհրդարանը հաստատում է օտարերկրյա զինմիավորումների մասնակցությունը Ուկրաինայի զորավարժություններին
  34. Ուկրաինայի ինքնիշխանության մասին հռչակագիր
  35. 35,0 35,1 ՆԱՏՕ-ն հաստատում է Ուկրաինայի պատրաստվածությունը կազմակերպության մեջ ընդգրկվելու համար
  36. Յանուկովիչը խոստանում է Ուկրաինային հեռու պահել ՆԱՏՕ-ից
  37. Ուկրաինայի Սահմանադրությունը
  38. Խորհրդանիշեր
  39. Աշխարհի երկրների ՀՆԱ-ն
  40. 40,0 40,1 «CIA — The World Factbook»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 5 
  41. Ուկրաինայի ՀՆԱ-ն 2011 թ աճեց 5,2%-ով
  42. «Ուկրաինայի պետական պարտքը կազմեց ՀՆԱ-ից 93,5%։»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 12 
  43. Համաշխարհային բանկը աջակցում է ուկրաինական արտահանությանը
  44. «Ուկրաինայի բանկային համակարգի վերլուծական ուսումնասիրությունը 2012 թ 9 ամիսների ընթացքում»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2013-03-17 
  45. «Oсновнi показники діяльності банків України»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 17 
  46. Department of State
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 «Տեղեկություն Ուկրաինայի մասին ԿՀՎ-ի պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 5 
  48. «Ցամաքային նավագնացություն»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 16 
  49. Սևծովյան նավագնացությունը կզբաղվի անշարժ գույքով(չաշխատող հղում)
  50. Համաուկրաինական 2001 թվականի մարդահամարի արդյունքները
  51. Ուկրաինայի Պետական վիճակագրության կոմիտե. Բնակչությունը 2012 թվականի հուլիսի 1-դրությամբ և միջին քանակությունը 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին (ռուս.)
  52. Յուշչենկոյի և Տիմոշենկոյի վրա նետեցին պատռված կոշիկներ, 30/12/2008
  53. «Ուկրաինայի երեք շրջաններում ծնելությունը գերազանցեց մահացածությունը»։ Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 30 
  54. «ԿՀԳ - Աշխարհի տվյալների գիրք»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 11 
  55. Ուկրաինայի բնակչության ազգային կազմ
  56. Ղրիմի Մուֆտիյատի պաշտոնական կայք - Հարցազրույց Ղրիմի մուսուլմանների Մուֆտիի տեղակալ Այդեր Իսմաիլովի հետ
  57. «Ուկրաինիայի կրոնական պետդեպարտամենտ»։ 2003 Statistical report։ Արխիվացված է օրիգինալից 2004-12-04-ին։ Վերցված է Հունվարի 27, 2008 
  58. «մշակութային տարբերություններ»։ Ուկրաինացիների մշակույթ։ Վերցված է 2008 թ․ Հունվարի 27 
  59. «Խորհրդային Ուկրաինա»։ Բրիտանիկա հանրագիտարան։ Վերցված է Սեպտեմբեր 12, 2007։ «Ընդհանուր առմամբ Ուկրաինայի մշակույթի չորս հինգերորդը վերացվել է 1930-ական թթ.» 
  60. «Միխայիլ Գրոբաչով»։ Բրիտանիկա հանրագիտարան։ Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին։ Վերցված է 2008 թ․ Հուլիսի 30։ «Նրա նոր քաղաքականության շնորհիվ խոսքի ազատություն եղավ։» 
  61. «Ուկրաինայի Զատկի ձվեր»։ Հյուսիսային Կարոլինայի համալսարան։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին։ Վերցված է Հուլիս 28, 2008 

Արտաքին հղումներ խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found