Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա

Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա (իտալ․՝ Giovanni Pico della Mirandola, փետրվարի 24, 1463[1], Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա[2] - նոյեմբերի 17, 1494[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]), իտալացի մտածող, վաղ հումանիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Բոլոնjայի, Ֆեռարայի, Պադուայի համալսարաններում։ Հարել է Պլատոնյան ակադեմիային, կրել Արիստոտելի և Իբն Ռոշդի հայացքների ազդեցությունը։ Հռչակվել է 1486 թվականին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ, լինելով ընդամենը 23 տարեկան մի երիտասարդ, հանդես է եկել կրոնի, փիլիսոփայության ու բնափիլիսոփայության վերաբերյալ իր համբավավոր թեզիսներով և դրանց պաշտպանության նպատակով գրած Ճառ՝ մարդու արժանապատվության մասին երկով, որը անվանվել է "Վերածննդի մանիֆեստ"[4], և վերածննդյան հումանիզմի առանցքային բնագիր, կոչվել նաև "Hermetic Reformation".[5]։ Նա համարվում է այսպես կոչված՝ քրիստոնեական Կաբալայի ավանդույթի՝ Արևմուտքի էզոթերիզմի հիմնադիրը, իսկ նրա 900 թեզիսները եղել է եկեղեցու կողմից դատապարտված ու արգելված առաջին տպագիր գիրքը[6]։

Պիկո Դելլա Միրանդոլա
իտալ.՝ Giovanni Pico della Mirandola
Դիմանկար
Պիկո Դելլա Միրանդոլա
Ծնվել է1463 փետրվարի 24
ԾննդավայրՄիրանդոլա, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 17, 1494(1494-11-17) (տարիքը 31)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ԳերեզմանMuseum of San Marco
ՔաղաքացիությունDuchy of Mirandola
ԱզգությունԻտալացի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԲոլոնիայի համալսարան, Ֆերարայի համալսարան, Պադովայի համալսարան և Փարիզի համալսարան
Ազդվել էՆեոպլատոնականություն
Երկեր«Դատողություններ ընդդեմ աստվածային աստղագուշակության», «Հեպտապլուս», «Կեցության և Միակի մասին», «Ճառեր մարդու արժանապատվության մասին»
ՄասնագիտությունՄտածող
Ծնողներհայր՝ Gianfrancesco I Pico?, մայր՝ Giulia Boiardo?
ԱնդամությունՊլատոնական ակադեմիա
 Giovanni Pico della Mirandola Վիքիպահեստում

«900 թեզիսները» խմբագրել

1486 թվականին հրատարակել է «900 թեզիսները», որոնք պարունակել են սեփական և անտիկ ու միջնադարյան փիլիսոփայական ուսմունքներից քաղված դրույթներ։ Պապական կուրիան թեզիսներից 13-ը ճանաչել է հերետիկոսական։ Պիկո դելլա Միրանդոլան հանդես է եկել այդ թեզիսների պաշտպանությամբ [«Ջատագովություն» (1487)], որից հետո արգելել են բոլոր թեզիսները և հեղինակին ձերբակալել։ «900 թեզիսների» նախատեսվող բանավեճի համար գրված ներածության մեջ («Ճառեր մարդու արժանապատվության մասին», 1487) Պիկո դելլա Միրանդոլան ելնում էր երկրային և աստվածային աշխարհների միջև մարդու «միջին» դիրքի մասին պլատոնականության և նեոպլատոնականության գաղափարից։

Միրանդոլան՝ կրոնական և փիլիսոփայական ուղղությունների հաշտեցման մասին խմբագրել

Ըստ Պիկո դելլա Միրանդոլայի, բոլոր կրոնական և փիլիսոփայական ուղղությունները միասնական ճշմարտության մասնավոր դրսևորումներն են, և դրանք կարելի է հաշտեցնել «փիլիսոփայական կրոնի» մեջ։ Պիկո դելլա Միրանդոլան հումանիզմի դիրքերից պնդել է, որ մարդն օժտված է կամքի ազատությամբ և կարող է անսահմանափակորեն ինքնակատարելագործվել։ Պանթեիզմի ոգով են գրված Պիկո դելլա Միրանդոլայի «Հեպտապլուս» (1490) և «Կեցության և Միակի մասին» (1496) փիլիսոփայական ստեղծագործությունները։

Լինելով իդեալիստ և զերծ չմնալով ժամանակի սնոտիապաշտական հայացքներից՝ նա, միաժամանակ, «Դատողություններ ընդդեմ աստվածային աստղագուշակության» (1495) երկում պնդել է, որ գոյություն ունեն միայն բնական ուժեր ու օրինաչափություններ։

Մահը խմբագրել

1494 թվականին երեսնամյա Միրանդոլան ու նրա ընկերը՝ Անջելո Պոլիցիանոն մահացել են առեղծվածային հանգամանքներում[7]։ Դեռ այն ժամանակ խոսակցություններ են տարածվել, որ Միրանդոլային թունավորել է իր քարտուղարը այն պատճառով, որ Պիկոն չափից դուրս սերտացրել էր իր հարաբերությունները Սավոնարոլայի հետ։

2007 թվականին նրա և Պոլիցիանոյի աճյուններն արտաշիրիմվել են Ֆլորենցիայի Սան Մարկո եկեղեցու բակում գտնված գերեզմաններից և բանիմաց մասնագետների կողմից մանրազնին հետազոտման ենթարկվել ժամանակակից տեխնոլոգիաներով ու մեթոդներով։ 2008 թվականի փետրվարին հրապարակվել են հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ Միրանդոլլան ու Պոլիցիանոն մահացել են մկնդեղով թունավորված լինելու պատճառով։ Ենթադրվում է, որ նրանց սպանության պատվիրատուն եղել է Ֆլորենցիա քաղաքի սինյոր Լորենցո Մեդիչիին հաջորդած Պիերո դի Մեդիչին[8]։

Գրականություն խմբագրել

  • Горфункель А. Х. Философия эпохи Возрождения. — М.: Высшая школа, 1980. — С. 91—99. [1].
  • Баткин Л. М. К истолкованию итальянского Возрождения: антропология Марсилио Фичино и Пико делла Мирандолы. // Из истории ренессансного искусства Запада. — М., 1980. — С.31-70.
  • Брагина Л. М. Этические взгляды Джованни Пико делла Мирандола // Средние века. — М., 1965. Вып. 28. — С. 129—139.
  • Акопян О. Л. Природные основания критики астрологии в трактате Джованни Пико делла Мирандола «Рассуждение против прорицательной астрологии» // Вестник Ленинградского государственного университета имени А. С. Пушкина. № 1 (Том 2). — СПб., 2012. — С. 9—17.
  • Пико делла Мирандола Джованни|О. Ф. Кудрявцев| ссылка=https://iphlib.ru/greenstone3/library/collection/newphilenc/document/HASHd77bc4ec81b43c6690ced7 }}
  • Dougherty, M. V., ed. Pico della Mirandola. New Essays. — Cambridge: Cambridge University Press, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Пико делла Мирандола Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118742418 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Oration on the Dignity of Man (1486) wsu.edu Արխիվացված 4 Հունվար 2011 Wayback Machine
  5. Heiser, James D., Prisci Theologi and the Hermetic Reformation in the Fifteenth Century, Malone, TX: Repristination Press, 2011. 978-1-4610-9382-4
  6. Hanegraaff p.54
  7. Ben-Zaken, Avner, "Defying Authority, Rejecting Predestination and Conquering Nature", in Reading Hayy Ibn-Yaqzan: A Cross-Cultural History of Autodidacticism (Johns Hopkins University Press, 2011), 65–101.
  8. Moore, Malcolm (2008 թ․ փետրվարի 7). «Medici philosopher's mysterious death is solved». The Daily Telegraph. London. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

accessible a complete resource for the reading and interpretation of the Dignity of Man.

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

kabbalistic works for Giovanni Pico della Mirandola

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295