Գալիլեո Գալիլեյ, (իտալ.՝ Galileo Galilei, փետրվարի 15, 1564[1][2], Պիզա, Ֆլորենցիայի դքսություն[1][3] - հունվարի 8, 1642(1642-01-08)[4][5][6][…], Արչետրի, Տոսկանայի Մեծ դքսություն[3]), իտալացի ֆիզիկոս, աստղագետ, ինժեներ և փիլիսոփա, նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «դիտողական աստղագիտության», «ժամանակակից ֆիզիկայի», «գիտական մեթոդի» և «ժամանակակից գիտության հայրը»։ Գալիլեյը ուսումնասիրել է մեխանիկական շարժման արագությունը և արագացումը, գրավիտացիան, մարմինների ազատ անկումը, իներցիան, հարաբերականության սկզբունքը, ինչպես նաև աշխատել է կիրառական գիտության մեջ և տեխնիկայում, նկարագրել է ճոճանակների և «հիդրոստատիկ կշեռքների» հատկությունները։ Իր նվաճումների մեջ մտնում են աստղադիտակի բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, ջերմադիտակի և զանազան ռազմական կողմնացույցների հայտնագործումը։ Նրա ներդրումը դիտողական աստղագիտության մեջ ներառում է Վեներայի փուլերի հաստատումը, Յուպիտերի չորս խոշոր արբանյակների հետազոտումը, Սատուրնին հետևելը և արևաբծերի վերլուծությունը։

Գալիլեո Գալիլեյ
իտալ.՝ Galileo Galilei
Ծնվել էփետրվարի 15, 1564[1][2]
Պիզա, Ֆլորենցիայի դքսություն[1][3]
Մահացել էհունվարի 8, 1642(1642-01-08)[4][5][6][…] (77 տարեկան)
Արչետրի, Տոսկանայի Մեծ դքսություն[3]
ԳերեզմանՍանտա Կրոչե եկեղեցի և Tomb of Galileo Galilei
Բնակության վայր(եր)Պիզա, Պադովա և Ֆլորենցիա
Քաղաքացիություն Ֆլորենցիայի դքսություն և  Տոսկանայի Մեծ դքսություն
Դավանանքլատինական եկեղեցի[7]
Մասնագիտությունաստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, գյուտարար, աստղագուշակ, Խորագետ, համալսարանի դասախոս, գիտնական, ճարտարագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Պադովայի համալսարան[4] և Պիզայի համալսարան[4]
Գործունեության ոլորտաստղագիտություն, ֆիզիկա, մեխանիկա, փիլիսոփայություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԱկադեմիա դելա Կրուսկա, Լինչեի ազգային ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
Ալմա մատերՊիզայի համալսարան (1585)[4]
Տիրապետում է լեզուներինլատիներեն և իտալերեն[5][8]
Գիտական ղեկավարՕստիլիո Ռիչչի[9]
Եղել է գիտական ղեկավարՋուզեպպե Բյանկանի[9], Բենեդետտո Կաստելի[9], Mario Guiducci?[9] և Վինչենցո Վիվիանի[9]
Հայտնի աշակերտներNiccolò Arrighetti? և Ջուզեպպե Բյանկանի[9]
Պարգևներ
Երեխա(ներ)Վինչենցո Գամբա և Մարիա Կելեստե
ՀայրՎինչենցո Գալիլեյ[4]
ՄայրՋուլիա Ամանատի
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Galileo Galilei Վիքիպահեստում

Հելիոցենտրիզմի պաշտպանությունը Գալիլեյի և Կոպերնիկոսի կողմից վիճարկելի էր նրա կենդանության օրոք, այն ժամանակ, երբ շատերը հարում էին երկրակենտրոն մոդելին։ Գալիլեյը հակամարտության հանդիպեց այն աստղագետների կողմից, որոնք կասկածում էին արևակենտրոնությանը՝ դիտվող աստղային պարալաքսի բացակայության պատճառով։ Այս հարցը քննարկվեց հռոմեական ինկվիզիցիայի կողմից 1615 թվականին, որը այն եզրակացության եկավ, որ արևակենտրոնությունը «հիմար և անհեթեթ, հերետիկոսական գաղափար է փիլիսոփայության մեջ, քանի որ այն բազմիցս հակասում է Սուրբ Գրքին»։ Հետագայում Գալիլեյը պաշտպանեց իր տեսակետը «Համաշխարհայինն համակարգերի երկու գլուխների երկխոսության» (1632) մեջ, որը, հավանաբար հասնելով Ուրբան VIII Պապին, հանգեցրեց նրան, որ ճիզվիտները, ովքեր մինչ այդ պահը պաշտպանում էին Գալիլեյին, ևս հակադրվեցին նրան։ Ինկվիզիցիան Գալիլեյին դատի տվեց և ճանաչեց նրան որպես «մոլի հերետիկոս»։ Գալիլեյը իր մնացած կյանքը անցկացրեց տնային կալանքի տակ։ Գտնվելով տնային կալանքում՝ նա գրեց «Երկու նոր գիտություններ» գիրքը, որում շարունակեց քառասուն տարի առաջ սկսած իր աշխատանքը երկու գիտության վերաբերյալ, որոնք այժմ կոչվում են նյութերի կինեմատիկա և ամրություն։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Գալիլեյը ծնվել է 1564 թվականի փետրվարի 15-ին Իտալիայի Պիզա քաղաքում (որն այն ժամանակ Ֆլորենցիա դքսության կազմի մեջ էր), ազնվազարմ, սակայն աղքատացած ազնվական, հայտնի լյութերական Վինչենցո Գալիլեյի ընտանիքում, ով երաժշտության տեսաբան և վինահար էր[12]։ Գալիլեո Գալիլեյի ամբողջական անունը Գալիլեո Դի Վինչենցո Բոնայուտի դե Գալիլեյ էր (իտալ.՝ Galileo di Vincenzo Bonaiuti de' Galilei)։ Նրա մայրը՝ Ջուլիան՝ նախկին Ամանատի, ամուսնացել էր Վինչեցոյի հետ 1562 թվականին։ Գալիլեյը դարձավ հայտնի լյութերական և իր հոր պես թերահավատորեն տրամադրվեց հաստատված իշխանությունների դեմ։ Գալիլեյի տոհմի ներկայացուցիչները հիշատակվում են փաստաթղթերում 14-րդ դարից սկսած։ Նրա որոշ նախնիներ եղել են Ֆլորենցիայի Հանրապետության կաթոլիկ վանահայրեր (կառավարող խորհրդի անդամներ), իսկ նախապապը եղել է հայտնի բժիշկ և նույնպես կրել է Գալիլեո անունը, ով 1445 թվականին ընտրվել է հանրապետության ղեկավար։

Վինչենցո Գալիլեյի և Ջուլի Ամանատիի ընտանիքում կար վեց երեխա, բայց ողջ մնալ հաջողվեց միայն չորսին՝ Գալիլեոյին (երեխաներից ավագին), աղջիկներին՝ Վիրջինիային, Լիվիին և կրտսեր որդուն՝ Միքելանջելոյին, վերջինս նույնպես հայտնի դարձավ որպես կոմպոզիտոր-վինահար։ Միքելանջելոն երբեմն պարտք էր վերցնում Գալիլեյից իր երաժշտական գործունեության համար, որն էլ հավանաբար առիթ հանդիսացավ, որ Գալիլեյը վաղ հասակից սկսի զբաղվել այնպիսի հայտնագործություններով, որոնք նրան հավելյալ եկամուտ կբերեին։ 1572 թվականին Վինչենցոն տեղափոխվեց Ֆլորենցիա՝ Տոսկանյան դքսության մայրաքաղաք։ Այնտեղ կառավարող Մեդիչիների դինաստիան հայտնի էր արվեստի և գիտության լայն և մշտական հովանավորությամբ։

Ծագում

խմբագրել

Գալիլեյ ազգանունը ծագել է նրա նախնի Գալիլեո Բոնայուտիից, որը բժիշկ էր, համալսարանի դասախոս ու քաղաքագետ և 1370-ից 1450 թվականներին ապրում էր Ֆլորենցիայում, նրա սերունդները փոխել են Բոնայուտի (կամ Buonaiuti) ազգանունը Գալիլեյի իր պատվին 14-րդ դարի վերջին։ Գալիլեո Բոնայուտին հանձնվել է հողին Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցում, հենց այդտեղ էլ, մոտ 200 տարի հետո թաղվել է նրա հայտնի ժառանգ Գալիլեո Գալիլեյը։

XVI դարում տոսկանյան ընտանիքներում ընդունված էր ավագ որդուն անվանել ծնողների ազգանվամբ։ Իտալական «Գալիլեո» անունը ծագում է լատինական «Գալիլեուսից», որը Հյուսիսային Իսրայելում աստվածաշնչյան տեղանուն է։

Գալիլեո Գալիլեյի անվան աստվածաշնչյան արմատները հիմք դարձան հայտնի բառախաղի համար։ 1614 թվականին՝ Գալիլեյի դատի ժամանակ, նրա հակառակորդներից մեկը՝ դոմինիկյան հոգևորական Տոմազո Քացինին (Томазо Caccini), հանդես եկավ Գալիլեյի դեմ վիճահարույց ճառով, որի մեջ ասում էր՝ «Դուք, Գալիլեյյան մարդիք, ինչ ե՞ք տեսնոււմ, երբ նայում եք երկնքին»[13][14]։

Գալիլեյի մանկության մասին շատ քիչ է հայտնի։ Փոքր տարիքից երեխային գրավում էր արվեստը, ամբողջ կյանքում նա պահպանեց սերը դեպի երաժշտությունը և նկարչությունը, որոնց տիրապետում էր կատարելությամբ։ Հասուն տարիքում Ֆլորենցիայի լավագույն նկարիչներ Չիգոլին, Բրոնիզինոն և այլք նրանից խորհուրդներ էին հարցնում կոմպոզիցաների վերաբերյալ։ Չիգոլին նույնիսկ պնդում էր, որ նա Գալիլեյին է պարտական իր համբավի համար։ Գալիլեյի շարադրանքներից կարելի է ենթադրել, որ նա գրելու մեծ տաղանդ ուներ։

Երեխաներ

խմբագրել
 
Գալիլեյի սիրելի ավագ դուստր Վիրջինիան (Քույր Մարիա Սելեստա), առավել նվիրված էր հորը: Նա թաղված է հոր կողքին՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցում

Չնայած նրան, որ Գալիլեյը բարեպաշտ կաթոլիկ էր իրականում[15], նա երեք երեխա ունեցավ Մարինա Գամբայի հետ ունեցած արտամուսնական կապից։ Նրա երկու աղջիկներն էին՝ Վիրջինիան (ծնված 1600 թվականին) և Լիվիան (ծնված 1601 թվականին), իսկ տղան՝ Վինչենցոն, ծնվել էր 1606 թվականին։

Քանի որ աղջիկները օրինական ամուսնությունից ծնված չէին, նրանք չէին կարող ամուսնանալ, և միակ տարբերակը կրոնական կյանքն էր նրանց համար[16]։ Երկուսն էլ ընդունվեցին Արչետրիի Սան Մաթեո վանական միաբանություն։ Վիրջինիան Մարիա Սելեստա անունն ընտրեց վանք մտնելու համար, նա մահացավ 1634 թվականի ապրիլի երկուսին և թաղված է հոր հետ՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցում։ Լիվիան՝ Քույր Արկանջելա անունով շարունակեց կյանքը, նա շարունակ հիվանդանում էր։ Վինչենցոն հետագայում օրինական ձևով որդեգրվեց Գալիլեյի կողմից և ամուսնացավ Սեստիլիա Բոչիների հետ[17]։

Գիտական գործունեություն

խմբագրել
 
Պիզայի Համալսարանի շենքը

Նախնական կրթությունը Գալիլեյը ստացել է տնից ոչ հեռու գտնվող Վալլոմբռոզյան մենաստանում։ Տղան շատ էր սիրում սովորել և դարձավ դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Նա մտածում էր դառնալ հոգևորական, սակայն հայրը դեմ էր դրան։

1580 թվականին տասնյոթամյա Գալիլեյը, հոր պնդմամբ, ընդունվում է Պիզայի համալսարան, որպեսզի բժշկություն ուսումնասիրի։ Համալսարանում Գալիլեյը հաճախում էր նաև երկրաչափության դասերի (մինչ այդ նա պատկերացում չուներ մաթեմատիկայից) և այնքան տարվեց այդ գիտությամբ, որ հայրն սկսեց վախենալ, որ դա կվնասի բժշկության ուսումնասիրմանը։ Բժշկության ուսումնասիրման ժամանակ Գալիլեյը նկատեց ճոճվող ջահի օդային հոսքերը, որոնք միախառնվում էին մեծ և փոքր աղեղներով։ Համեմատելով իր սրտի խփոցի հետ՝ նրան թվում էր, որ ջահը միևնույն ժամանակն էր ծախսում, որպեսզի ետ ու առաջ տատանվի, անկախ այն բանից, թե ինչքան հեռու է տատանվում։ Վերադառնալով տուն՝ նա երկու միատեսակ երկարությամբ ճոճանակ պատրաստեց, որոնցից մեկին ճոճեց մեծ լայնույթով, իսկ մյուսին՝ փոքր, և նկատեց, որ անկախ դրանից, նրանք միևնույն պարբերությունն ունեն։

Գալիլեյը սովորեց համալսարանում մոտ երեք տարի, այդ ընթացքում նա հասցրեց մանրակրկիտ ծանոթանալ անտիկ դարաշրջանի փիլիսոփաների և մաթեմատիկոսների աշխատանքներին և դասախոսների շրջանում ստացավ համառ բանավիճողի համբավ։ Հենց այդ ժամանակ էլ նա համարեց, որ իրավունք ունի սեփական տեսակետն ունենալ բոլոր գիտական հարցերի վերաբերյալ և կարող է չհամաձայնվել ավանդական հեղինակությունների հետ։

Հավանական է, որ այդ ժամանակ է նա ծանոթացել Կոպեռնիկոսի տեսության հետ[18]։ Աստղագիտական հարցերն այդ ժամանակ թեժ քննարկվում էին, հատկապես նոր օրացույցի կիրառումը։

 
Մարքիզ Գվիդոբալդո դել Մոնտե

Շուտով հոր ֆինանսական վիճակը վատանում է, և նա այլևս ի վիճակի չի լինում վճարել որդու ուսման համար։ Գալիլեյին ուսման վճարից ազատելու խնդրանքը (այդպիսի բացառություններ արվում էին ամենաընդունակ ուսանողների համար) մերժվում է։ Գալիլեյը վերադառում է Ֆլորենցիա (1585 թ․)՝ այդպես էլ գիտական աստիճան չստանալով։ Բարեբախտաբար, նրան հաջողվում է գրավել մի քանի հնարամիտ գյուտարարների ուշադրությունը (ինչպես օրինակ՝ հիդրոստատիկ կշեռքով), ինչի շնորհիվ ծանոթանում է գիտության կրթված ու հարուստ սիրահար մարկիզ Գվիդոբալդո դել Մոնտեի հետ։ Մարքիզը, ի տարբերություն Պիզայի պրոֆեսորների, կարողացավ նրան ըստ արժանվույն գնահատել։ Արդեն այդ ժամանակ դել Մոնտեն ասում էր, որ Արքիմեդեսի ժամանակներից աշխարհը չի տեսել այնպիսի հանճար, ինչպիսին Գալիլեյն է[12]։ Պատանու արտակարգ տաղանդով հիացած՝ մարքիզը դառնում է նրա ընկերն ու հովանավորը, ծանոթացնում է Գալիլեյին տոսկանացի հերցոգ Ֆերդինանդ I-ին Մեդիչիի հետ և միջնորդում է գիտական վճարվող պաշտոն ձեռք բերելուն։

1589 թ․ Գալիլեյը վերադառնում է Պիզայի համալսարան արդեն որպես մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այնտեղ նա սկսում է ինքնուրույն հետազոտություններ անցկացնել մաթեմատիկայի ու մեխանիկայի ոլորտում։ Աշխատավարձը նվազագույն էր՝ տարեկան 60 սկուդո (բժշկագիտության պրոֆեսորը ստանում էր 2000 սկուդո)։ 1590 թ․ Գալիլեյը գրում է «Շարժման մասին» տրակտատը։

1591 թ․ մահանում է հայրը, ընտանիքի հոգսը ընկնում է Գալիլեյի վրա։ Նախ և առաջ նա պետք է հոգար փոքր եղբոր դաստիարակությունը և երկու չամուսնացած քույրերի օժիտը։

1592 թ․ Գալիլեյը աշխատանքի է ընդունվում Պադովայի (Վենետիկի Հանրապետություն), որտեղ դասավանդում է աստղագիտություն, մեխանիկա և մաթեմատիկա։ Վենետիկյան դոժի՝ համալսարանից տրված երաշխավորագրից կարելի է դատել, որ արդեն այդ տարիներին Գալիլեյի հեղինակությունը շատ մեծ էր․[19]

  Գիտակցելով մաթեմատիկական գիտելիքների ողջ կարևորությունը և դրանց նշանակությունը մյուս հիմնարար գիտությունների համար՝ մենք հապաղում էինք նշանակում անել՝ չգտնելով արժանի թեկնածու։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնել Պիզայի համալսարանի նախկին պրոֆեսոր պարոն Գալիլեյը, ով մեծ հռչակ է վայելում և արդարացիորեն համարվում է ամենաբանիմացը մաթեմատիկական գիտություններում։ Այդ պատճառով մենք մեծ հաճույքով տրամադրում ենք նրան մաթեմատիկայի ամբիոնը 4 տարով 180 ֆլորին տարեկան աշխատավարձով։  

Գալիլեյ, Կեպլեր և մակընթացությունների տեսություն

խմբագրել
 
Գալիլեո Գալիլեյ, նկարը՝ Դոմենիկո Տինտորետոյի, 1605-1607

1615 թվականին կարդինալ Բելարմինը գրեց, որ Կոպեռնիկոսի համակարգը առանց «բուն ֆիզիկական ցուցադրման այն բանի, որ Արեգակը չի պտտվում Երկրի շուրջը, այլ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը».[20], հնարավոր չէ պաշտպանել։ Գալիլեյը վերանայեց իր մակընթացությունների տեսությունը, որպեսզի առաջադրի այդ տեսակ ապացույցներ։ Այս տեսությունն այն աստիճանի կարևոր էր նրա համար, որ իր «Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ» գիրքը նա մտադիր էր անվանել «Ծովի մակընթացության և տեղատվության երկխոսություն»[21]։ Ինկվիզիցիայի հրամանով մակընթացության մասին նշումը անվանման միջից հետագայում հեռացվեց։ Մակընթացությունները Գալիլեյը բացատրում էր որպես երբ Երկիրը պտտվում էր իր առանցքի և Արեգակի շուրջը, Երկրի վրայի կետերը արագանում կամ դանդաղում էին, որի պատճառով ջուրը դուրս էր ցայտում ծովերից։ 1616 թվականին նա հրատարակեց մակընթացությունների վերաբերյալ իր առաջին հաշվարկը, որն ուղղված էր կարդինալ Օրսինին[22]։ Նրա տեսությունը տվեց օվկիանոսներում ջրավազանների ձևի և կարևորությունը՝ կախված մակընթացությունների չափերից ու ժամանակից, օրինակ, Ադրիատիկ ծովի երկայնքով աննշան են մակընթացության չափերը, նրա եզրերի համեմատ։ Սակայն, նրա տեսությունը չկարողացավ լիովին բացատրել մակընթացությունների պատճառը։ Եթե այս տեսությունը ճշմարիտ լիներ, ապա օրվա ընթացքում միայն մեկ մակընթացություն պետք է լիներ։ Գալիլեյը և իր ժամանակակիցները գիտեին այդ անհամապատասխանության մասին, քանի որ Վենետիկում լինում էր օրական երկու մակընթացություն և ոչ թե մեկ, մոտավորապես 12 ժամ տարբերությամբ։ Գալիլեյը բացատրեց այդ անոմալիան ելնելով մի քանի երկրորդական պատճառներից, ընդհուպ մինչև ծովի ձևը, խորությունը և այլն[23]։ Ալբերտ Այնշթայնը հետագայում կարծիք հայտնեց այն մասին, որ Գալիլեյը իր տեսակետները հայտնել էր ծայրահեղորեն՝ Երկրի շարժումը ապացուցելու մղումից ելնելով[24] Գալիլեյը մերժել էր իր ժամանակակից Իոհան Կեպլերի վարկածը, որ մակընթացությունները տեղի են ունենում Լուսնի ձգողության պատճառով[25] (Գալիլեյը նաև չէր հետաքրքրվում Կեպլերի մոլորակների էլիպսաձև ուղեծրերով)[26][27]։

Հակամարտություններ գիսավորների շուրջ և «Ասսաեր»

խմբագրել

1619 թվականին Գալիլեյը բանավեճի մեջ մտավ, ճիզվիտական քոլեջի Collegio Romano մաթեմատիկայի պրոֆեսոր հայր Օրասիո Գրասսի (Orazio Grassi) հետ։ Վեճը սկսվեց գիսավորների ծագման տեսությունից, որը Գալիլեյը հրատարակեց 1623 թվականին «Ասսաեր» («The Assayer» («Il Saggiatore»), «Հետազոտողը») աշխատության մեջ։ Գրքի տիտղոսաթերթը Գալիլեյին ներկայացնում էր որպես Տոսկանայի մեծ իշխան և առաջնակարգ մաթեմատիկոս և փիլիսոփա։ Քանի որ «Հետազոտողը» պարունակում էր Գալիլեյի բազմաթիվ գաղափարներ, որոնք գիտության կիրառության մասին էին, այդ պատճառով այն անվանում են գիտական հրովարտակ (մանիֆեստ)[28]։ 1619 թվականին հայր Գրասսին հրատարակեց «1618 թվականի երեք գիսավորների աստղագիտական դիսպուտ (բանավեճ)» գրքույկը (An Astronomical Disputation on the Three Comets of the Year 1618): Այն կարելի է որպես հղում դիտարկել «Ասսաերում»[29], որը բացահայտում էր 1618 թվականի գիսավորի բնույթը։ Օրասիո Գրասսին եկել էր այն եզրակացության, որ գիսավորները հրե գնդեր են, որոնք պտտվում են Երկրի շուրջը հաստատուն հեռավորությամբ[30], և քանի որ գիսավորը պտտվում էր Լուսնից դանդաղ, ապա այն ավել հեռու է, քան Լուսինը։

Գրասիի փաստարկներն ու եզրահանգումները քննադատության արժանացան հաջորդ «Գիսավորների երկխոսություն» աշխատությունում[31], որը հրատարակվեց Գալիլեյի աշակերտներից մեկի՝ ֆլորեnնտացի իրավաբան Մարիո Գվիդուչիի անունով, չնայած աշխատությունը մեծ մասամբ գրվել էր Գալիլեյի կողմից[32], Գալիլեյն ու Գվիդուչին չէին առաջարկել գիսավորների ծագման մասին որոշակի տեսակետ[33]՝ առաջարկելով մի քանի նախնական վարկածներ, որոնք այժմ մերժվել են։ «Զրույց» ելույթում Գալիլեյին ու Գվիդուչիին անվերապահորեն վիրավորել է ճիզվիտ Քրիստոֆեր Շայները[34], ով պրոֆեսոր Կոլաջիո Ռոմանոյին նույնպես տարաբնույթ դիտողություններ էր արել ամբողջ աշխատության մեջ[35]։ Ճիզվիտները վիրավորված էին[36] և Գրասին շուտով, Լոտարիո Սարասիո Սիգենսանո կեղծանվամբ[37], հանդես եկավ պատասխան Աստղագիտական և փիլիսոփայական բալանս բանավեճով[38]։ Աստղագիտական և փիլիսոփայական բալանսին «Ասսաերը» ջախջախիչ պատասխան էր, որտեղ «Սարսիի» փաստարկները ենթարկվում են ծաղրական արհամարհանքի։ Այն ընդունվեց մեծ խանդավառությամբ, հատկապես Ուրբան VIII Պապի կողմից, որին էլ հենց ուղղված էր։ Հաջորդ տասնամյակում, Հռոմում, ապագա Ուրբան VIII Բարբերին անցավ Լինսեյի Ակադեմիայի և Գալիլեյի կողմը՝ պաշտպանելով նրա տեսակետը։

Արևակենտրոնության շուրջ հակամարտություններ

խմբագրել
 
Գալիլեյը հռոմեական ինկվիզիցիայի առջև Կրիշտիանո Բանտի նկարը 1857 թ.

Ամբողջ աշխարհում, մինչ եկեղեցու հետ Գալիլեյի բախումը, կրթված մարդկանց մեծամասնությունը հարում էր կամ արիստոտելյան երկրակենտրոն համակարգին, համարելով, որ Երկիրը Տիեզերքի կենտրոնն է և բոլոր երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը[39], կամ էլ Տիխո Բրահեյի առաջարկած Տիխոյան համակարգին, որը արևակենտրոն ու երկրակենտրոն համակարգերի միավորումն էր, ըստ որի Տիեզերքի կենտրոնում Երկիրն էր, նրա շուրջը պտտվում էին Արեգակն ու Լուսինը, իսկ մնացած, այն ժամանակ հայտնի, հինգ մոլորակները պտտվում էին Արեգակի շուրջը:[40] Գալիլեյան գրառումների և հելիոցենտրիկ համակարգի ընդդիմությունը նրաց դեմ միավորեցին գիտական և հոգևոր փաստարկներ։ Գիտական ընդդիմությունը սերում էր Տիխո Բրահեյից և ուրիշներից և առաջնորդվում էր այն փաստով, որ եթե հելիոցենտրիկությունը ճիշտ լիներ, ապա յուրաքանչյուր տարի պետք է դիտվեր աստղային պարալաքս, որը մինչ այդ ոչ մի անգամ չէր դիտվել։ Կոպեռնիկոսը և Արիստրախը ճիշտ էին նկատել, որ պարալաքսը այդքան չնչին էր, որովհետև աստղերը հեռու էին։ Սակայն Տիխոն հակառակվեց՝ ասելով, որ աստղերը ունեին չափելի անկյունային չափեր, և եթե աստղերը այդչափ հեռու լինեին և նրանց տեսանելի չափերը համընկնում է նրանց ֆիզիկական չափերի հետ, ապա նրանք շատ ավելի մեծ կլինեին Արեգակից։ Տիխոյի համակարգում աստղերը ավելի հեռու էին, քան Սատուրնը, իսկ Արեգակն ու աստղերը դիտարկված էին ըստ իրենց չափերի[41]։ Հոգևոր ընդդիմությունը հելիոցենտրիկությանը հակադրվում էր աստվածաշնչյան Սաղմոսներով՝ 93:1, 96:10, այդ թվում՝ այն տեքստով, որտեղ ասվում է, որ «երկիրը ամուր դրված է և այն հնարավոր չէ շարժել»։ Նույն կերպ 104։ 5 Սաղմոսը ասում է՝ «Աստված դրել է երկիրը իր հիմքերի վրա այնպես, որ այն հնարավոր չլինի շարժել»։ Այնուհետև ասվում է, որ «արևը դուրս է գալիս, պտտվում և վերադառնում իր տեղը»[42]։ Գալիլեյը պաշտպանում էր իր արևակենտրոն համակարգը իր 1609 թվականի ('Sidereus Nuncius' '1610) աստղադիտական դիտումներով։ 1613 թվականի դեկտեմբերին Ֆլորենցիայի բարձրագույն իշխանուհի Կրիստինան վիճաբանեց Գալիլեյի հետևորդներից մեկի՝ Բենեդետո Կաստելիի հետ։ Մորիս Ֆինոկիարոյի խոսքերով, դա տեղի ունեցավ ընկերական և սիրալիր մթնոլորոտում և հետաքրքրասիրության հողի վրա։ Այս միջադեպի տպավորության տակ Գալիլեյը Բենեդետո Կաստելիին ուղղված նամակում գրեց, որ հելիոցենտրիկությունը բնավ չի հակասում աստվածաշնչյան պնդումներին և որ Աստվածաշունչը հանդիսանում է հավատքի և բարոյականության հեղինակություն, այլ ոչ գիտության։ Նամակը չտպագրվեց, սակայն լայնորեն տարածվեց։ 1615 թվականին հելիոցենտրիկության վերաբերյալ Գալիլեյի աշխատանքները հայր Նիկոլո Լորինիի կողմից ներկայացվեցին հռոմեական ինկվիզիցիային. նա պնդում էր, որ Գալիլեյը և իր հետևորդները փորձում էին վերաիմաստավորել Աստվածաշունչը, որը գնահատվեց որպես Տրենտյան խորհրդի խախտում և Բողոքականության պես վտանգավոր մի բան[43], Լորինին այդպես էր ներկայացնում Կաստելլին ուղղված Գալիլեյի նամակը[44]։ Գալիլեյը գնաց Հռոմ, որպեսզի պաշտպանի իրեն և իր կոպեռնիկոսյան ու աստվածաշնչյան գաղափարները։ 1616 թվականի սկզբին մոնսինյոր Ֆրանչեսկո Ինգոլին Կոպերնիկոսի համակարգը ժխտող էսսե ուղարկելով Գալիլեյին՝ սկսեց իր երկխոսությունները նրա հետ։ Հետագայում Գալիլեյը հայտարարեց, որ, իր կարծիքով, այդ էսսեն կարևոր դեր խաղաց կոպեռնիկության ակցիայի դեմ[45]։ Մորիս Ֆինոկիարոյի խոսքերով, հավանաբար Ինգոլիի վճռական որոշումը վեճի վերաբերյալ և էսսեն ինկվիզիցիայի գործունեության համար «գլխավոր և ուղղակի հիմք» հանդիսացան[46]։ Էսսեն համարյա տասնութ ֆիզիկական և մաթեմատիկական արգումենտ էր պարունակում հելիոցենտրիկության դեմ։ Նա հիմք էր ընդունել Տիխո Բրահեյի արգումենտներն առ այն, որ աստղերն Արեգակից բավականաչափ մեծ են։ Ինգոլին գրում է, որ մինչ աստղերը եղած հեռավորությունը հելիոցենտրիկ տեսության մեջ «ճշգրտորեն ապացուցում է ... անշարժ աստղերը այդպիսի չափեր ունեն, քանի որ կարող են գերազանցել կամ հավասարվել Երկրի ուղեծրի շրջանին»[47]։ Էսսեն նաև ներառում էր չորս աստվածաբանական արգումենտ, բայց Ինգոլին առաջարկեց Գալիլեյին կենտրոնանալ ֆիզիկական և մաթեմատիկական արգումենտների վրա, և նա չհիշատակեց Գալիլեյի ասատվածաշնչյան գաղափարները[48]։ 1616 թվականի փետրվարին հանձնաժողովը հայտարարեց հելիոցենտրիկությունը «փիլիսոփայության մեջ աբսուրդ և հիմար և մասնավորապես հերետիկոսական, քանի որ տարբեր վայրերում այն ակնհայտորեն հակասում է Սուրբ Գրքին»։ Ինկվիզիցիան հայտնաբերեց, որ Երկրի շարժման գաղափարը «փիլիսոփայության մեջ ստացել է նույն մեկնաբանությունը....և աստվածաբանական էության համեմատ այն հավատքի հարցում սխալական է»[49]։ Պողոս V Պապը Բելարմինի հանձնարարեց Գալիլեյին հանձնել այդ բացահայտումը և հրամայեց նրան, որ Գալիլեյը հրաժարվի այն մտքից, որ հելիոցենտրիկությունը ֆիզիկապես ակնհայտ է։ Փետրվարի 26-ին Գալիլեյին կանչեցին Բելարմինի նստավայր ու հրամայեցին՝

լիովին հրաժարվել այն մտքից, որ արեգակը գտնվում է տիեզերքի կենտրոնում, և երկիրը շարժվում է, և այսուհետ չպնդել, չսովորեցնել և չպաշտպանել այն ինչ-որ կերպ՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր[50]։

Պադովա (1592-1610)

խմբագրել

Գալիլեյի գիտական գործունեության ամենից բեղմնավոր շրջանն էր Պադովայում անցկացրած տարիները։ Շուտով նա դարձավ ամենահայտնի պրոֆեսորը Պադովայում։ Ուսանողները բազմությամբ ձգտում էին նրա դասախոսություններին մասնակցել[51], վենետիկյան կառավարությունը անընդհատ պատվիրում էր Գալիլեյին տարբեր տեսակի տեխնիկական սարքերի մշակում։ Նրա հետ ակտիվ թղթակցում էին երիտասարդ Կեպլերը և այդ ժամանակի ուրիշ գիտական հեղինակություն վայելող անձինք։

Այդ տարիներին նա գրել է «Մեխանիկա» գիտական աշխատությունը, որը որոշ հետաքրքրություն առաջացրեց և վերահրատարակվեց ֆրանսերեն թարգմանությամբ[52]։ Վաղ աշխատանքներում, ինչպես նաև գրության մեջ Գալիլեյը տվել է մարմինների անկման և ճոճանակի շարժման նոր ընդհանուր թեորեմի առաջին ուրվագիրը։

Գիտական ուսումնասիրություններում Գալիլեյին որպես նոր փուլ սկսելու առիթ ծառայեց 1604 թվականին նոր աստղի հայտնվելը, որը հիմա կոչվում է Կեպլերի Գերնոր։ Դա առաջացնում է համընդհանուր հետաքրքրություն աստղագիտության նկատմամբ, և Գալիլեյը հանդես է գալիս հաճախակի դասախոսությունների ցիկլով։ Իմանալով Նիդերլանդներում հեռադիտակի գյուտի մասին՝ Գալիլեյը 1609 թվականին անձամբ պատրաստում է առաջին աստղադիտակը[53], և այն ուղղում դեպի երկինք[54]։

 
Գալիլեյի համակարգի աստղադիտակը

Գալիլեյի տեսածն այնքան տպավորիչ էր, որ նույնիսկ մի քանի տարի անց գտնվեցին մարդիկ, ովքեր հրաժարվում էին հավատալ նրա բացահայտմանը և պնդում էին, որ դա իլյուզիա է կամ կախարդանք[55]։ Գալիլեյը բացահայտեց Լուսնի լեռները, Ծիր Կաթինի կազմալուծումը առանձին աստղերի, բայց հատկապես ժամանակակիցներին ցնցում էին իրենց հայտնաբերած Յուպիտերի 4 արբանյակները (1610)։ Ի պատիվ իր հանգուցյալ հովանավոր Ֆերդինանդ Մեդիչիի (մահացած 1609 թվականին) չորս որդիների՝ Գալիլեյը անվանում է այդ արբանյակները «Մեդիչիական աստղեր» (լատին․՝ Stellae Medicae)[56]։ Ներկայումս դրանք կրում են ավելի համապատասխան անվանում՝ «Գալիլեյի արբանյակներ»։

 
Գալիլեյը աստղադիտակը ցույց է տալիս վենետիկցի դոժ Բերտինիին

Իր՝ աստղադիտակով առաջին բացահայտումների մասին Գալիլեյը գրել է «Աստղային տեղեկագիր» (լատին․՝ Sidereus Nuncius) շարադրանքում՝ հրատարակված 1610 թվականին Ֆլորենցիայում։ Գիրքը ողջ Եվրոպայում ձեռք էր բերել աննախադեպ հաջողություն, նույնիսկ թագակիր անձինք շտապում էին աստղադիտակ պատվիրել իրենց համար[57]։ Մի քանի աստղադիտակ Գալիլեյը նվիրել է Վենետիկի սենատին, որը, ի նշան երախտագիտության, նշանակել է նրան ցմահ պրոֆեսոր 1000 ֆլորին դրույքով։ 1610 թվականի սեպտեմբերին աստղադիտակ է ստեղծում Կեպլերը[58], իսկ դեկտեմբերին Գալիլեյի բացահայտումը ապացուցել էր ազդեցիկ հռոմեացի աստղագետ Կլավիուսը։ Սկսվում է համընդհանուր ընդունում։ Գալիլեյը դառնում է Եվրոպայի ամենահայտնի գիտնականը, նրա պատվին գրվում են գովերգեր, որտեղ նա համեմատվում է Կոլումբոսի հետ։ Ֆրանսիայի թագավոր Հենրի IV1610 թվականի ապրիլի 20-ին, իր մահվանից ոչ այնքան վաղ, խնդրում է Գալիլեյին իր համար էլ ինչ-որ աստղ գտնել[59]։ Սակայն, կային և դժգոհներ։ Աստղագետ Ֆրանչեսկո Սիցին (իտալ.՝ Sizzi) գրեց պամֆլետ, որտեղ հայտնեց, թե 7-ը կատարյալ թիվ է և նույնիսկ մարդու գլխում 7 բացվածք կա, այնպես, որ մոլորակների թիվը կարող է միայն 7-ը լինել, իսկ Գալիլեյի բացահայտումը իլյուզիա է[60]։ Բողոքում էին նաև աստղագուշակներն ու բժիշկները, քանի որ նոր երկնային լուսատուների ի հայտ գալը կործանարար էր «աստղագուշակության և ավելի շատ բժշկության» համար, որովհետև աստղագուշակության բոլոր սովորական մեթոդները «դառնում էին հիմնահատակ ոչնչացած»[61]։

Այդ տարիներին Գալիլեյը քաղաքացիական ամուսնություն է գրանցում վենետիկուհի Մարինա Գամբայի (իտալ.՝ Marina Gamba) հետ։ Նա այդպես էլ չի պսակադրվում Մարինայի հետ, բայց դառնում է մեկ որդու և երկու դստեր հայր։ Որդուն, ի հիշատակ հոր, նա անվանում է Վինչենցո, իսկ դուստրերին, ի պատիվ քույրերի, Վիրջինիա և Լիվիա։ Ավելի ուշ՝ 1619 թվականին, Գալիլեյը պաշտոնապես օրինական ճանաչեց որդուն։ Երկու դուստրերն իրենց կյանքն ապրել են վանքում[62]։

Համաեվրոպական փառքը և փողի կարիքը դրդում են Գալիլեյին, ինչպես հետո պարզվեց, կործանիչ քայլի։ 1610 թվականին նա լքում է խաղաղ Վենետիկը, որտեղ նա անձեռնմխելի էր ինկվիզիցիայի ենթարկվելուց, և տեղափոխվում է Ֆլորենցիա։ Գերցոգ Կոզիմո II Մեդաչին՝ Ֆերդինանդի որդին, խոստանում է Գալիլեյին պատվավոր և եկամտաբեր խորհրդականի պաշտոն տոսկանյան պալատում։ Խոստումը նա կատարում է, որը թույլ է տալիս Գալիլեյին լուծել իր մեծ պարտքերի խնդիրը՝ կուտակված իր երկու քույրերին ամուսնության տալուց հետո։

Գիտական հայտնագործությունները

խմբագրել

Առաջին մարդը, որը երկինք նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր։ 1608 թվականին Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը։ Եվ Գալիլեյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները։ Նրանք դեռևս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ։ 1609 թվականի աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ «լեռներն» ու «հովիտները»։ Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը, կամ ինչպես ասում են փուլերը։ Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան պտտվում է ոչ թե երկրի, այլ Արեգակի շուրջը, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը։ Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր։ Դրանց տեղափոխությունից ելնելով՝ գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Համաձայն Գալիլեոյի աշակերտ Վինչենզո Վիվիանիի կողմից գրված Գալիլեոյի կենսագրության՝ Գալիլեոն Պիզայի թեք աշտարակից տարբեր զանգվածների գնդակներ է բաց թողել, որպեսզի ցույց տա, որ նրանց անկման ժամանակը անկախ է նրանց զանգվածներից։ Դա հակասում էր Արիստոտելի ուսմունքին, ըստ որի ծանր մարմինները ավելի արագ են ընկնում ներքև, քան թեթև մարմինները։ Փորձի արդյունքը ցույց տվեց, որ Գալիլեոյի հիպոթեզն էր ճիշտ։

 
Գալիլեյի գերեզմանը Ֆլորենցիայի Սանտա-Կրոչե բազիլիկայում

Գալիլեյը շարունակում էր այցելուներ ընդունել մինչ 1642 թվականը, երբ 1642 թվականի հունարի 8-ին թոքաբորբ տարավ և սրտխփոցը դանդաղելով, մահացավ[63]։ Տոսկանիայի մեծ դուքս Ֆերդինանդո II ցանկացավ հուղարկավորել նրան Սանտա Կրոչեյի բազիլիկայի հիմնական մասում՝ նրա հոր գերեզմանի կողքին, ինչպես նաև մարմարյա հուշարձան կանգնեցնել Գալիլեյի պատվին[64]։

 
Գալիլեյի աջ ձեռքի միջնամատը:

Ի հիշատակ Գալիլեյի

խմբագրել

Գալիլեյի պատվին են անվանվել՝

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Ֆլորենցիայի Ուֆինցիայի սահմաններից դուրս տեղադրված արձան

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Galileo.html
  2. 2,0 2,1 BeWeB
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Галилей Галилео // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  7. After 350 Years, Vatican Says Galileo Was Right: It Moves / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1992. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. CONOR.Sl
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Mathematics Genealogy Project — 1997.
  10. https://www.nmspacemuseum.org/inductee/galileo-galilei/
  11. Robert Crippen Inducted Into International Space Hall of FameCocoa: 1991. — P. 62.
  12. 12,0 12,1 Предтеченский Е. А. Галилео Галилей. Указ. соч., Глава 1-я.
  13. «Galilean». The Century Dictionary and Encyclopedia. Vol. III. New York: The Century Co. 1903 [1889]. էջ 2436.
  14. Sobel (1999, p. 16) "The meaning of the name Galileo, or Galilei, harks back to the land of Galilee, although, as Galileo explained on this score, he was not at all a Jew."
  15. Rosen, Joe; Gothard, Lisa Quinn (2009). Encyclopedia of Physical Science. Infobase Publishing. p. 268. 978-0-8160-7011-4.
  16. Gribbin. John (2008). The Fellowship: Gilbert, Bacon, Harvey, Wren, Newton and the Story of the Scientific Revolution. Overlook Press. p. 42
  17. Pedersen, Olaf (1985). «Galileo's Religion». In Coyne, George V.; Heller, Michał; Życiński, Józef (eds.). The Galileo Affair: A Meeting of Faith and Science, Proceedings of the Cracow Conference, May 24–27, 1984. Vatican City: Specola Vaticana. էջեր 75–102. Bibcode:1985gamf.conf...75P. OCLC 16831024.
  18. Д. Антисери, Дж. Реале "Западная философия от истоков до наших дней", 2002
  19. Баев К. Л. Создатели новой астрономии. Указ. соч. С. 95—96.
  20. Reston (2000, pp. 3–14).
  21. Naylor, Ron (2007). «Galileo's Tidal Theory». Isis. 98 (1): 1–22. doi:10.1086/512829. ISSN 0021-1753.
  22. Finocchiaro (1989), pp. 119–133
  23. Finocchiaro (1989), pp. 127–131 and Galilei, (1953), pp. 432–436
  24. Einstein (1953) p. xvii
  25. Galilei, (1953), p. 462.
  26. James Robert Voelkel. The Composition of Kepler's Astronomia Nova. Princeton University Press, 2001. p. 74
  27. Stillman Drake. Essays on Galileo and the History and Philosophy of Science, Volume 1. University of Toronto Press, 1999. p. 343
  28. Drake (1960, pp. vii, xxiii–xxiv), Sharratt (1994, pp. 139–140).
  29. Grassi (1960a).
  30. Drake (1978, p. 268), Grassi (1960a, p. 16).
  31. Galilei & Guiducci (1960).
  32. Drake (1960, p. xvi).
  33. Drake (1957, p. 222), Drake (1960, p. xvii).
  34. Sharratt (1994, p. 135), Drake (1960, p. xii), Galilei & Guiducci (1960, p. 24).
  35. Sharratt (1994, p. 135).
  36. Sharratt (1994, p. 135), Drake (1960, p. xvii).
  37. Drake (1978, p. 494), Favaro (1896, 6:111) Արխիվացված 8 Հունվար 2009 Wayback Machine. The pseudonym was a slightly imperfect anagram of Oratio Grasio Savonensis, a Latinised version of his name and home town.
  38. Grassi (1960b).
  39. Blackwell, Richard (1991). Galileo, Bellarmine, and the Bible. Notre Dame: University of Notre Dame Press. էջ 25. ISBN 978-0-268-01024-9.
  40. Hannam, 2009, էջեր 303-316
  41. Graney and Danielson (2014).
  42. Brodrick (1965, c1964, p. 95) quoting Cardinal Bellarmine's letter to Foscarini, dated 12 April 1615. Translated from Favaro (1902, 12:171–172) Կաղապար:It icon.
  43. Langford (1992), pp. 56–57
  44. Finocchiaro (1989), pp. 28 & 134.
  45. Graney (2015, pp. 68–69) Ingoli's essay was published in English translation for the first time in 2015.
  46. Finocchiaro (2010, pp. 72)
  47. Graney (2015, p. 71)
  48. Graney (2015, pp. 66–76, 164–175, 187–195)
  49. Finocchiaro, Maurice. «West Chester University – History of Astronomy; Lecture notes: Texts from The Galileo Affair: A Documentary History». West Chester University. ESS 362 / 562. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  50. Heilbron (2010), p. 218
  51. Шмутцер Э., Шютц В., 1987, էջ 34.
  52. Шмутцер Э., Шютц В., 1987, էջ 37.
  53. Galileo’s telescope reaches 400th anniversary: Галилей продемонстрировал созданный им телескоп 25 августа 1609 года.
  54. Шмутцер Э., Шютц В., 1987, էջ 40—41.
  55. Sharratt, Michael. Galileo: Decisive Innovator. — Cambridge: Cambridge University Press, 1996. — P. 18-19. — ISBN 0-521-56671-1
  56. Sharratt, Michael. Galileo: Decisive Innovator. — Cambridge: Cambridge University Press, 1996. — P. 17. — ISBN 0-521-56671-1
  57. Кузнецов Б. Г., 1964, էջ 82.
  58. Кеплер получил телескоп, проданный Галилеем курфюрсту Кёльна (1610), от которого инструмент попал в Прагу. См. Шмутцер Э., Шютц В. Галилео Галилей. Указ. соч. — С. 47.
  59. Гиндикин С. Г. Рассказы о физиках и математиках. Указ. соч. — С. 75.
  60. Баев К. Л. Создатели новой астрономии. Указ. соч. С. 108—109.
  61. Д. Антисери, Дж. Реале. Западная философия от истоков до наших дней. — СПб.: Пневма, 2002. — Т. II. От Возрождения до Канта. — С. 206. — ISBN 5-9014151-05-4
  62. Dava Sobel. Galileo’s Daughter. — London: Fourth Estate, 1999. — ISBN 1-85702-712-4
  63. Կաղապար:Catholic Encyclopedia
  64. Shea & Artigas (2003, p. 199); Sobel (2000, p. 378).
  65. Бурба Г. А. Номенклатура деталей рельефа Марса. — М.: Наука, 1981. — С. 45,53.
  66. «697 Galilea (1910 JO)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
  67. 2009 год объявлен ООН Международным годом астрономии.

Արտաքին հղումներ

խմբագրել
Գալիլեյի երկերը
խմբագրել

Գալիլեյի մասին

խմբագրել

Կենսագրականներ

խմբագրել

Գալիլեյը և եկեղեցին

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիլեո Գալիլեյ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիլեո Գալիլեյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 654