Trussardi, իտալական նորաձևության տուն, որը թողարկում է «լյուքս» դասի հագուստ, աքսեսուարներ և օծանելիք[1]։

Trussardi
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, Առցանց խանութ, կայք, ձեռնարկություն և նորաձևության տուն
Երկիր Իտալիա
Հիմնադրված1911
Գլխադասային գրասենյակՄիլան, Իտալիա
Կայքtrussardi.com

2020 թվականի հոկտեմբերի 26-ից Trussardi-ի գլխավոր տնօրենը Սեբաստիան Զուլն է[2], իսկ կրեատիվ տնօրենի պաշտոնը 2021 թվականից կիսում են Սերհատ Իշիկը և Բենջամին Ալեքսանդր Հուսեբին[3]։

Պատմություն խմբագրել

 
Trussardi-ի տարբերանշանը

Ապրանքանիշը հիմնադրվել է Բերգամոյում։ 1911 թվականին Դանթե Տրուսարդին բացել է ձեռնոցների վերանորոգման և պատրաստման արհեստանոց։ Այն հայտնի է դարձել շնորհիվ բարձրորակ կաշվի վերամշակման։ 1970 թվականին Դանթե Տրուսարդիի մահից հետո ընկերությունը անցել է նրա եղբորորդու՝ Նիկոլա Տրուսարդիի ձեռքը։ Ապրանքանիշի նոր սեփականատերը մինչ այդ ավարտել է համալսարանը և ստացել տնտեսագետի աստիճան։ Նիկոլան որոշել է ակտիվորեն զարգացնել արտադրությունը։ Այդ նպատակով մանրամասն ուսումնասիրել է կաշվի մշակման եղանակները։

1973 թվականին հայտնվել է Trussardi լեյբլը։ 1983 թվականին լույս է տեսել պրետ-ա-պորտեի կանացի հագուստի առաջին հավաքածուն, որի ցուցադրություններն անցկացվել են Միլանի պոդիումներում։ 1986 թվականին սկսել Է թողարկվել Trussardi Action գիծը[4], 1988 թվականին հայտնվել է Trussardi Jeans նոր գիծը, իսկ 1989 թվականին՝ Trussardi Sport գիծը։

1991 թվականին Հռոմում առաջին անգամ ցուցադրվել է Trussardi Couture հավաքածուն։ 1996 թվականը նշանավորվել է t-Store-ի հավաքածուի ի հայտ գալով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мастерская Ксении Штиль Энциклопедия брендов.
  2. «Новым генеральным директором Trussardi стал Себастьян Зуль». shopandmall.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Trussardi объявили имена новых креативных директоров». VOGUE Россия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  4. 4,0 4,1 Brandpedia-история брендов и шедевры рекламы. «История бренда Trussardi». Brandpedia (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Trussardi» հոդվածին։