Արևմտյան Ալպեր
Արևմտյան Ալպեր (ֆր.՝ Alpes occidentales, իտալ.՝ Alpi Occidentali), Ալպեր լեռնահամակարգի մաս։ Արևելյան Ալպերում է գտնվում Ալպերի և Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը՝ 4810 մ բարձրությամբ։
Արևմտյան Ալպեր | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա և Մոնակո |
Լեռնաշղթա | Ալպեր |
Բարձրություն (ԲԾՄ) | 4810 մետր[1] |
Երկարություն | 300 կմ |
Մակերես | 74 952 կմ² |
Մեծագույն գագաթ | Մոնբլան |
Արևմտյան Ալպերին բնորոշ են ասիմետրիկ լանջերով աղեղնաձև լեռնաշղթաները, առանձնանում են միջօրեականի ուղղությամբ ձգվող Ծովամերձ, Քոթյան, Գրայան, Սավոյան Ալպերները և զուգահեռականի ուղղությամբ տարածվող Շվեյցարական Ալպերը, որոնք Ռոն և Հռենոս գետերի վերնագավառների հովիտներով բաժանվում են հյուսիսում՝ Բեռնյան, Գլառնյան և հարավում՝ Փենինյան, Լեպոնտինյան Ալպերների։ Շվեյցարական Ալպերը ձյունաշատ, սառցադաշտերով հարուստ, տիպիկ ալպյան ռելիեֆ ունեցող, բազմաթիվ սրածայր գագաթներով (Դյուֆուր, Ալեչհոռն, Յունգֆրաու և այլն) լեռնաշղթաներ են։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Ալպեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |