Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն

(Վերահղված է Cambridge University Pressից)

Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն կամ Cambridge University Press (CUP), Քեմբրիջի համալսարանի տպագրական գործարարական գործունեությամբ զբաղվող բաժինը։ Ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից տրված արտոնագրով 1534 թվականին, այսպիսով այն աշխարհի ամենահին տպագրատունն է և մեծությամբ երկրորդ համալսարանային տպագրությունը (Oxford University Press-ից հետո)[12][13][14][15]։ Հրատարակչչությունը նաև հանդիսանում է Թագուհու տպագրիչի համաձայն համապատասխան արտոնագրի[16]։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում են հրատարակվել այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Վիլյամ Հարվեյը, Իսահակ Նյուտոնը, Բերտրան Ռասելը և Սթիվեն Հոկինգը[17]։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն
Տեսակհամալսարանական հրատարակչություն, գրահրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և ակադեմիական հրատարակիչ
Հիմնադրված է1534
ՀիմնադիրՀենրի VIII
ՎայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Մայր ընկերությունՔեմբրիջի համալսարան
Դուստր ընկերություններGreenwich Medical Media Ltd.? և Grotius Publications Ltd.?[2]
Կայքcambridge.org(անգլ.)
Մասնակից էOpen Access Scholarly Publishers Association?[3][4], Dryad?[5], Association of American University Presses?[6][7], Committee on Publication Ethics?[8], Publishers Association Limited?[9], Association of Learned and Professional Society Publishers?[10] և International Association of Scientific, Technical, and Medical Publishers?[11]
 Cambridge University Press Վիքիպահեստում

Հրատարակչության առաքելությունն է «նպաստել Համալսարանի առաքելությանը տարածելով գիտելիքը կրթության համար, ուսուցում և հետազոտություն ամենակատարյալ ձևով ամբողջ աշխարհում»[18]։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը Քեմբրիջի համալսարանի բաժին է, որը տպագրում է ինչպես կրթական այնպես էլ ակադեմիական նյութեր։ Այն ունի գրասենյակներ ավելին քան 40 երկրներում, տպում է ավելին քան 50,000 նյութեր, որոնք ստեղծվել են ավելին քան 100 երկրների հեղինակների կողմից։ Տպագրությունը ներառում է ակադեմիական ամսագրեր, մենագրություններ, դասագրքեր և անգլերենի ուսուցման նյութեր։ Հրատարակչությունը նաև տպագրում և վաճառում է ավետարաններ։

1975 թվականին հրատարակչությունը սկսեց իր անգլերեն լեզվի ուսուցման նյութերի տպագրությունը[19]։ 1992 հրատարակչությունը բացեց սեփական գրախանութ Քեմբրիջի կենտրոնում, այնտե, որտեղ գրքեր են վաճառվել սկսած առնվազն 1581 թվականից, որոշ աղբյուրների համաձայն դեռևս 1505 թվականից, այսպիսով այս խանութը Բրիտանիայի ամենահին հայտնի գրախանութն է[20]։ 2008 թվականին խանութը ընդլայնվեց, և ստեղծվեց առանձին կրթության և անգլերենի ուսուցման մասնագիտացված խանութ։

2012 թվականին հրատարակչությունը որոշեց վերջ տալ 428 տարվա պատմություն ունեցող տպագրության գործունեությունը և տպագրությունը պատվիրել գործընկերներին։

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը բարեգործական կազմակերպություն է, որը փոխանցում է իր շահույթի մի մասը տարին մեկ անգամ Քեմբրիջի համալսարանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. https://web.archive.org/web/20230713123717/https://www.cambridge.org/us/universitypress/subjects/politics-international-relations/international-relations-and-international-organisations/series/grotius-classic-reprint-series
  3. https://web.archive.org/web/20180811194240/https://oaspa.org/membership/members/
  4. https://web.archive.org/web/20240224101118/https://oaspa.org/membership/members/
  5. https://datadryad.org/stash/our_community
  6. https://aupresses.org/membership/membership-list/
  7. https://web.archive.org/web/20240116105626/https://aupresses.org/membership/membership-list/
  8. https://publicationethics.org/members
  9. https://www.publishers.org.uk/members
  10. https://www.alpsp.org/membership-directory
  11. https://www.stm-assoc.org/membership/our-members/
  12. «Oldest printing and publishing house». Guinnessworldrecords.com. 2002 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  13. Black, Michael (1984). Cambridge University Press, 1583–1984. էջեր 328–9. ISBN 978-0-521-66497-4.
  14. «A Brief History of the Press». Cambridge University Press (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  15. «About Oxford University Press». OUP Academic (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  16. «The Queen's Printer's Patent». Cambridge UNiversity Press. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  17. Black, Michael (2000). Cambridge University Press, 1584–1984. Cambridge University Press. ISBN 978-0-521-66497-4.
  18. «Cambridge University Press at a Glance». Cambridge University Press.
  19. «Timeline». Cambridge University Press. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  20. «History of the Bookshop». Cambridge University Press Bookshop. 2009. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել