Մատեո Մարիա Բոյարդո (լատին․՝ Matteo Maria Boiardo, ոչ վաղ քան մայիսի 21, 1441 և ոչ ուշ քան հունիսի 21, 1441, Սկանդիանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[1][2] - դեկտեմբերի 19, 1494[3][4], դեկտեմբերի 28, 1494[5] կամ 1494[6], Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]), Վերածննդի բանաստեղծ։

Մատեո Մարիա Բոյարդո
Ծնվել էոչ վաղ քան մայիսի 21, 1441 և ոչ ուշ քան հունիսի 21, 1441
ԾննդավայրՍկանդիանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1494[3][4], դեկտեմբերի 28, 1494[5] կամ 1494[6]
Վախճանի վայրՌեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուիտալերեն
Ժանրերսոնետ և Կանցոն
Ուշագրավ աշխատանքներՍիրահարված Օռլանդո
ԱմուսինTaddea Gonzaga?
ԶավակներCamillo Boiardo?
 Matteo Maria Boiardo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կանանց գծով Բոյարդոն հայտնի հումանիստ Տիտո Վեսպասիանո Ստրոցիի և Էրկոլե Ստրոցցիի զարմիկն էր։ Մարդասիրական ձևով ստացել է տնային կրթություն։ Կատարել է Ֆերարայի կառավարիչների անհատական պատվավոր առաքելությունները. 1476-1478 թվականներին՝ Դ' Էստեի կոմս Էրկոլե I-ի բարձրաստիճան պալատական, 1481 թվականից՝ Մոդենայի կապիտան, 1487 թվականից շուրջ յոթ տարի՝ ՌեԺո-Նել-Էմիլիայի կապիտան։

Ստեղծագործություն խմբագրել

Թարգմանել է անտիկ և միջնադարյան պատմաբանների աշխատությունները (Հերոդոտոս, Քսենոֆոն և այլն), ինչպես նաև Ապուլեոսի «Ոսկե ավանակը» վեպը։Վերգիլիոսի ոգով լատիներենով գրել է էկլոգներ, իտալերենով' սոնետներ և կանցոններ[7], նմանակել է Պետրարկային։ Բոյարդոյի սիրային բանաստեղծությունները զետեղվել են «Կանցոններ» ժողովածուում (1476-1477)։Հեղինակն է «Տիմոնե» հինգ արարով պիեսի (ըստ Լուկիանոսի երկխոսության), որը լույս է տեսել 1500 թվականին։

«Սիրահարված Օռլանդոն» կամ «Սիրահարված Ռոլանդ» խմբագրել

 
Amorum libri, 1499

Բոյարդոն իր համբավը ձեռք է բերել «Սիրահարված Ռոլանդը» ստեղծագործությամբ. Բոյարդոն համարձակորեն խախտել է հաստատված ավանդույթը, ըստ որի՝ կոպիտ Ռոլանդը չէր կարող սիրահարված լինել։ Խախտելով ավանդույթը՝ պալատական բանաստեղծն ընդառաջ գնաց ժամանակակից ազնվական հասարակությանը։ Բոյարդոն կարոլինգյան փուլի կոպիտ հերոսներին վերածեց Կլոր սեղանի ասպետների և պալատական խորտակված մշակույթով ասպետներին օժտեց փափկակեցությամբ և վայելքի ձգտումով։ Պոեմի բովանդակությունն առանձին ասպետների անսահման երևակայական արկածներն են. այնտեղ չկա մեկ առանցք։ Չնայած իր թերություններին՝ բանաստեղծությունը մեծ հաջողություն ունեցավ՝ սկսելով այն ժանրից, որը կատարելության հասցվեց Բոյարդոյի իրավահաջորդի՝ Լուդովիկո Արիոստոյի կողմից։

Հետագա սերունդների համար Բոյարդոն դարձավ գիտական ֆանտաստիկայի տիպար։ Գոթֆրիդ Լայբնիցը[8], անդրադառնալով «անհնարինը նկարագրելու արվեստին», առաջին հերթին ներկայացնում է «Սկանդիանոյի կոմսի ճարտարամտությունները»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Боярдо Маттео Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 http://www.treccani.it/enciclopedia/matteo-maria-boiardo_(Dizionario-Biografico)/
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 BeWeB
  6. 6,0 6,1 6,2 https://www.bartleby.com/library/bios/index2.html
  7. Արդի հայերենի բացատրական բառարան,Էդուարդ Բագրատի Աղայան,«Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976,էջ 705,
  8. (Նոր փորձառություններ, գիրք 4, գլ. 1, § 2)

Գրականություն խմբագրել

  • Андреев М. Л. Рыцарский роман в эпоху Возрождения / Российская академия наук ; Институт мировой литературы им. А. М. Горького. — М. : Наука : Наследие, 1993թվական С. 103—121. — 256 с. — ISBN 5-02-011505-3.
  • Андреев М. Л. Боярдо, Маттео // Культура Возрождения : энциклопедия. — М. : Росспэн, 2007. — Т. 1. — С. 227—228.
  • Боярдо, Маттео-Мария // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.շ

Արտաքին հղումներ խմբագրել

Լուդովիկո Արիոստո

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 517