Լուդովիկո Արիոստո
Լուդովիկո Արիոստո (Իտալերեն: [ludoˈviːko aˈrjɔsto; ariˈɔsto] սեպտեմբերի 8, 1474[1][2][3], Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[4] - հուլիսի 6, 1533[1][2][3], Ֆեռարա, Duchy of Ferrara[5][4], իտալական ուշ Վերածննդի շրջանի բանաստեղծ և թատերագիր։
Լուդովիկո Արիոստո իտալ.՝ Ludovico Ariosto | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1474[1][2][3] |
Ծննդավայր | Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 6, 1533[1][2][3] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆեռարա, Duchy of Ferrara[5][4] |
Մասնագիտություն | բանաստեղծ և դրամատուրգ |
Լեզու | իտալերեն |
Կրթություն | Ֆերարայի համալսարան |
Գրական ուղղություններ | Բարձր վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Օրլանդոն խելագարված |
Աշխատավայր | Ֆերարայի համալսարան |
Զավակներ | Վիրջինիո Արիոստո |
Ներշնչվել է
| |
Ludovico Ariosto Վիքիպահեստում |
Ծառայել է Ֆերարայի դուքս Ալֆոնս դ’Էստեի պալատում։ Եղել է պալատական թատրոնի տնօրեն։ Երիտասարդական տարիներին գրել է բանաստեղծություններ և կատակերգություններ՝ լատիներեն և իտալերեն։ Համաշխարհային ճանաչում է գտել օկտավներով գրված «Մոլեգին Ռոլանդը» (Orlando Furioso) էպոսով, որն արտացոլում է Վերածննդի դարաշրջանի կենսուրախությունն ու մարդասիրությունը։
Արիոստոն իր էպիկական պոեմում, որը վաղ Վերածննդի շրջանի իտալացի բանաստեղծ Մատեո Մարիա Բոյարդո «Սիրահարված Ռոլանդը» (Orlando Innamorato) պոեմի շարունակությունն է, ասպետական վեպերի ոգով նկարագրել ու գովերգել է ֆրանկական Կարոլինգյան կայսրության հիմնադիր Կառլոս Մեծի, նրա զորավար Ռոլանդի և մյուս խիզախ ասպետների սխրանքները սարակինոսների՝ մուսուլմանների դեմ մղած կռիվներում։
Արիոստոն համարվում է նաև «հումանիզմ» եզրույթի ստեղծողը (իտալերեն՝ umanesimo)[6]՝ շնորհիվ այն բանի, որ շեշտել է մարդկության զորությունն ու ներուժը, այլ ոչ թե միայն Աստծուն հնազանդ և ենթակա լինելը։ Իր այս գաղափարով նա ասես ճանապարհ է հարթել դեպի այն հումանիզմը, որով տոգորված է Վերածննդի դարաշրջանի գրեթե ողջ արվեստը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sapegno N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1962. — Vol. 4.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Ариосто Лудовико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Etymology Online: Humanist
1580s, "student of the classical humanities," from Middle French humaniste (16c.), formed on model of Italian umanista "student of human affairs or human nature," coined by Italian poet Lodovicio Ariosto (1474–1533), from Latin humanus "human" (see human; also see humanism). Philosophical sense is from 1903.
Արտաքին հղումներ
խմբագրել- Les éditions illustrées du Roland furieux Արխիվացված 2008-12-05 Wayback Machine
- Le Roland furieux en français.
- Ludovico Ariosto's works, translations and chronology
- Լուդովիկո Արիոստոի գործերը Գուտենբերգ նախագծում
- Ludovico Ariosto's works: text, concordances and frequency lists
- LitWeb: Ludovico Ariosto
- Daniel Javitch, The Poetics of Variatio in Orlando Furioso.pdf
- The Medieval & Classical Literature Library: Orlando Furioso: Canto 1 & Canto 2 Արխիվացված 2018-02-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուդովիկո Արիոստո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 61)։ |