Սև մահ
Սև մահ, ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր համավարակներից է մարդկության պատմության մեջ, ինչի զոհ դարձան 75-200 միլիոն մարդ Եվրասիայում, հիմնականում Եվրոպայում 1346-1353 թվականներին[1][2][3]: Թեև գոյություն ունեն մի քանի տեսություններ Սև մահի առաջացման վերաբերյալ` հիմնված 2010 և 2011 թվականներին Եվրոպայի հյուսիսից և հարավից մարդկանց ԴՆԹ-ի անալիզների վրա, համաձայն որի հարուցիչը հավանական է, որ լինի մի քանի տեսակի ժանտախտի բակտերիաների միաձուլումից[4][5]։

Սև մահը Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին[6]։ Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա, քանի որ սև առնետներն այդ ժամանակաշրջանում նավերի հիմնական ուղևորներն էին։ Տարածվելով Միջերկրական ծովի ավազանում և Եվրոպայում` Սև մահը սպանեց Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը[7]։ Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն[8]։ Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը[9]։
Համաճարակի արդյունքում ծագեցին տարբեր սոցիալական, կրոնական և տնտեսական շարժումներ, որոնք մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ABC/Reuters (հունվարի 29, 2008)։ «Black death 'discriminated' between victims (ABC News in Science)»։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է նոյեմբերի 3, 2008
- ↑ «Health. De-coding the Black Death»։ BBC։ հոկտեմբերի 3, 2001։ Վերցված է նոյեմբերի 3, 2008
- ↑ «Black Death's Gene Code Cracked»։ Wired։ հոկտեմբերի 3, 2001։ Վերցված է փետրվարի 12, 2015
- ↑ Haensch S, Bianucci R, Signoli M, Rajerison M, Schultz M, Kacki S, Vermunt M, Weston DA, Hurst D, Achtman M, Carniel E, Bramanti B (2010)։ Besansky Nora J, ed.։ «Distinct clones of Yersinia pestis caused the black death»։ PLoS Pathog. 6 (10): e1001134։ PMC 2951374։ PMID 20949072։ doi:10.1371/journal.ppat.1001134
- ↑ «A draft genome of Yersinia pestis from victims of the Black Death»։ Nature 478 (7370): 506–10։ հոկտեմբերի 12, 2011։ Bibcode:2011Natur.478..506B։ PMC 3690193։ PMID 21993626։ doi:10.1038/nature10549
- ↑ «BBC – History – Black Death»։ BBC։ փետրվարի 17, 2011
- ↑ Austin Alchon Suzanne (2003)։ A pest in the land: new world epidemics in a global perspective։ University of New Mexico Press։ էջ 21։ ISBN 0-8263-2871-7
- ↑ «Historical Estimates of World Population»։ Census.gov։ Վերցված է November 12, 2016
- ↑ Wheeler Dr. L. Kip։ «The Black Plague: The Least You Need to Know»։ Dr. Wheeler's website։ Dr. L. Kip Wheeler։ Վերցված է օգոստոսի 9, 2015