Վալլե Դ'Աոստա (Valle d'Aosta), ինքնավար մարզ Իտալիայում։ Տարածությունը 3,3 հազար կմ2 է, բնակչությունը՝ 114,1 հազար (1976)։ Գլխավոր քաղաքը՝ Աոստան է։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Ալպերում, հիմնականում համանուն հովտում։ Գետային ցանցը խիտ է։ Գյուղատնտեսական հիմնական ճյուղը կաթնաանասնապահությունն է, արտադրում է պանիր, յուղ և այլն։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ։ Կան էլեկտրամետալուրգիական, սինթետիկ և արհեստական գործվածքների ձեռնարկություններ, երկաթի հանքանյութի, անտրացիտի, մարմարի արդյունահանում, ՀԷԿ։ Զարգացած է տուրիզմը և լեռնադահուկային սպորտը։
|
---|
Դրոշ
|
Զինանշան
| 
|

|
|
 |
Երկիր | Իտալիա |
---|
Մասն է | Հյուսիսային Իտալիա |
---|
Կարգավիճակ | autonomous region with special statute? |
---|
Մտնում է | Իտալիա |
---|
Վարչկենտրոն | Աոստա |
---|
ԲԾՄ | 951 մետր |
---|
Օրենսդրական մարմին | Regional Council of the Aosta Valley? |
---|
Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն[1] և իտալերեն[2] |
---|
Բնակչություն | ▼125 666 մարդ (2019)[3] |
---|
Տարածք | 3263,22 ± 0,01 կմ² |
---|
 |
Սահմանակցում է | Վալե, Պիեմոնտ, Ռոն-Ալպ, Վերին Սավոյ, Սավոյ, Բիելլա, Վերչելլի, Թուրին և Օվրեն-Ռոն-Ալպեր |
---|
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
---|
ISO 3166-2 կոդ | IT-23 |
---|
Փոստային ինդեքսներ | 11100, 11010-11029 |
---|
Ավտոմոբիլային կոդ | AO |
---|
|
regione.vda.it(իտալ.) և regione.vda.it/default_f.asp(ֆր.) |