Իսպանական կայսրություն
Իսպանական կայսրություն (իսպ.՝ Imperio Español), տարածքների և գաղութների ամբողջություն, որն ընդգրկել է Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Օվկիանիայի որոշ հատվածներ և գտնվել են Իսպանիայի ղեկավարման ներքո։ Իսպանական կայսրությունն իր հզորության վերելքի ժամանակաշրջանում եղել է աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը պատմության մեջ։ Կայսրության ստեղծումը կապված է աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանի հետ, որի ընթացքում այն դարձավ առաջին գաղութարար կայսրություններից մեկը։ Իսպանական կայսրությունը գոյություն է ունեցել 15-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջը։ 1480-ական թվականներին իսպանական տարածքները միավորվել են կաթոլիկ թագավորների՝ Արագոնի թագավորի և Կաստիլյայի թագուհու միության մեջ։ Չնայած այն բանին, որ թագավորներից յուրաքանչյուրը շարունակում էր իշխել իր տարածքներում՝ նրանց ներքին քաղաքականությունն իրականացվում էր միասնական։ 1492 թվականին նրանք գրավեցին Գրանադան և Պիրենեյան թերակղզում ավարտեցին «Ռեկոնկիստայի» գործընթացն ընդդեմ Մավրերի։ Գրանադայի թագավորության, այսինքն՝ նախկին Գրանադայի ամիրայության տարածքների ներառումը Կաստիլիայի գահի իշխանության մեջ ավարտեց իսպանական տարածքների միավորումը՝ չնայած այն բանին, որ Իսպանիան դեռևս մնում էր երկու թագավորությունների բաժանված։ Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսն իրականացրեց առաջին իսպանական հետազոտական արշավանքն անցնելով Ատլանտյան օվկիանոսը, եվրոպացիների համար բացեց Նոր աշխարհը և այնտեղ ստեղծեց Իսպանիայի անդրծովյան առաջին գաղութները։ Այդ ժամանակից սկսած Արևմտյան կիսագունդը դարձավ իսպանական հետազոտությունների և գաղութարարության հիմնական թիրախը։
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Տոլեդո (1492 - 1561) Մադրիդ (1561 - 1601) Վալյադոլիդ (1601 - 1606) Մադրիդ (1606—1898) | |||
Լեզու | Իսպաներեն | |||
Կրոն | Կաթոլիկություն | |||
Արժույթ | Ռեալ (դրամական միավոր)Ռեալ, Պեսետա | |||
Իշխանություն | ||||
Դինաստիա | Հաբսբուրգներ, Բուրբոններ |
16-րդ դարում իսպանացիները Կարիբյան ծովի կղզիներում ստեղծեցին բնակավայր, իսկ կոնկիստադորները, օգտվելով տեղացի ժողովուրդների հակասություններից և օգտագործելով առավել բարձր ռազմական տեխնոլոգիաներ, ոչնչացրեցին այնպիսի պետական կազմավորումներ ինչպիսիք են Ացտեկների և Ինկերի կայսրությունները, որոնք գտնվել են համապատասխանաբար Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Հետագա հետազոտական արշավանքները ընդլայնեցին կայսրության տարածքը ժամանակակից Կանադայից մինչև Հարավային Ամերիկայի հարավային վերջավորություններ՝ ներառելով Ֆոլկլենդյան կամ ինչպես երբեմն անվանում են Մալվինյան կղզիները։ 1519 թվականին սկսվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը 1519 թվականին սկսեց Ֆեռնան Մագելանը և 1522 թվականին ավարտեց Յոհան Էլկանոն։ Այդ ճանապարհորդության նպատակն էր նվաճել այն, ինչ չէր կարողացել նվաճել Կոլումբոսը, այսինքն՝ Ասիայի արևմտյան ճանապարհին։ Արդյունքում Իսպանիայի ազդեցության գոտում հայտնվեց Հեռավոր արևելքը։ Գաղութներ ստեղծվեցին Գուամում, Ֆիլիպիններում և հարակից կղզիներում։ Իսպանիայի ոսկե դարաշրջանում Իսպանիայի կազմում էին ընդգրկված Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Իտալիայի մեծ մասը, Տարածքներ Ֆրանսիայում և Գերմանիայում, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև մեծ տարածքներ Հյուսիսային (Նոր Իսպանիայի փոխարքայությունում) և Հարավային Ամերիկայում (Պերույի փոխարքայություն)։ 17-րդ դարում Իսպանիան վերահսկում էր այնպիսի կայսրություն, որի տարբեր մասեր գտնվում էին իրարից շատ հեռու, ինչը մինչև այդ պահը չէր հաջողվել անել ոչ մի այլ կայսրության[1]։
1808 թվականին Նապոլեոն I-ի ֆրանսիական զորքերի կողմից Իսպանիայի գրավումը այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ վերջինի գաղութները սկսեցին հեռանալ մետրոպոլիայից, իսկ փոքր-ինչ ուշ՝ 1810 - 1825 թվականների սկսված անկախության շարժումը հանգեցրեց նոր անկախ իսպանա-ամերիկյան հանրապետությունների ստեղծմանը Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ 400-ամյա իսպանական կայսրության մնացորդները, այդ թվում նաև՝ Կուբան, Պուերտո Ռիկոն և Իսպանական Արևելյան Հնդկաստանը, շարունակեցին մնալ իսպանական գահի գերիշխանության ներքո մինչև 19-րդ դարի վերջը, երբ ամերիկա-իսպանական պատերազմից հետո այդ տարածքների մեծ մասը անեքսիայի ենթարկվեցին Միացյալ Նահանգների կողմից։ 1899 թվականին Խաղաղ օվկիանոսում գտնվող և դեռևս իսպանական գահի գերիշխանության ներքո գտնվողմնացած կղզիները Իսպանիան վաճառեց Գերմանիային։
20-րդ դարի սկզբին Իսպանիան շարունակում էր իր վերահսկողության ներքո պահել Աֆրիկայում գտնվող տարածքները, որոնցից են Իսպանական Գվինեան, Իսպանական Սահարան և Իսպանական Մարոկկոն։ Իսպանիան հեռացավ Մարոկկոյից 1956 թվականին և 1968 թվականին անկախություն տվեց Հասարակածային Գվինեային։ Երբ 1976 թվականին Իսպանիան հեռացավ Իսպանական Սահարայից, այդ գաղութը անմիջապես անեքսիայի ենթարկվեց Մարոկկոյի և Մավրիտանիայի կողմից։ 1980 թվականին Իսպանական Սահարայի ամբողջ տարածքն անցավ Մարոկկոյի վերահսկողության ներքո՝ չնայած տեսականորեն ՄԱԿ-ի որոշմամբ այդ տարածքը դեռևս գտնվում է իսպանական ադմինիստրացիայի վերահսկողության ներքո։ Ներկայում Իսպանիային են պատկանում Կանարյան կղզիները և հյուսիսաֆրիկյան ափին գտնվող երկու անկլավ՝ Սեուտան և Մելիլյան, որոնք վարչատարածքային առումով հանդիսանում են Իսպանիայի մաս։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելՀռոմեական ժամանակաշրջանում Պիրենեյան թերակղզու տարածքները ստացել են «Hispania» անվանումը և բաժանված էին չորս առանձին թագավորությունների՝ Կաստիլիայի, Արագոնի, Նավարայի և Պորտուգալիայի։ Կաստիլիայի (որի մեջ այդ ժամանակ ընդգրկված էր նաև Նավարան) և Արագոնյան թագերի թագերի միջև տոհմական միությունը[2] կաթոլիկ թագավորների ժամանակ նոր քաղաքական համակարգի սկիզբ հանդիսացավ, որը գոյություն ունեցավ մինչև18-րդ դարի սկիզբը։ Այն անվանվեց Իսպանական միապետություն կամ կայսրություն։ Իսպանիայի թագավորները ղեկավարում էին իրենց տիրույթներն ունիտար ձևով[3]։ Նրանց իշխանությունը տարածվում էր կայսրության բոլոր հատվածները տեղական կառավարման մարմինների համակարգի միջոցով, սակայն իրենց թագավորական իշխանության ազդեցության ուժը միապետության տարբեր հատվածներում տարբերվում էր, և այդպիսով յուրաքանչյուր տիրույթ ուներ իր սեփական տեղական վարչական մարմիններ և օրենքներ։ Պետության միասնությունը չէր նշանակում երկրի միատեսակություն։ Այդպիսի քաղաքական կառուցվածքի քաղաքական իրադրության պայմաններում անկախ անվանումից[4], որը 1580 - 1640 թվականներին ձևավորվել է տոհմական միությունից»[5][6], հանդիսանում է գիտնականների վեճերի պատճառ այն համատեքստում, թե Պորտուգալական կայսրությունը ղեկավարվե՞լ է արդյոք սեփական վարչական մարմինների կողմից և ինքնուրույն տնօրինել իր տարածքները, թե՞ ինչպես մնացած թագավորույթուններն ու տիրույթները ղեկավարվել է Հաբսբուրգյան Իսպանիայի կողմից[7]։ Չնայած այդ հանգամանքին՝ գիտնականների մի մասը ժամանակ առ ժամանակ Պորտուգալիան համարում են թագավորություն, որը եղել է Իսպանական միապետության մասը[8][9][10][11][12]։ Գիտնականների այլ խումբ հստակ սահմանազատում է դնում Պորտուգալական կայսրության և Իսպանական ակյսրության միջև[13][14]։
Իսպանական կայսրությունը ներառել է Ամերիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի իսպանական անդրծովյան գաղութները, միևնույն ժամանակ պատմաբանների մոտ առկա են տարբեր կարծիքներ կապված մասնավորապես այն հարցի շուրջ, թե եվրոպական ո՞ր տարածքներն են անհրաժեշտ վերագրել կայսրության տիրույթների ցանկին։ Օրինակ Հաբսբուրգյան Նիդերլանդները սովորաբար համարում են Իսպանիայի թագավորի տիրույթներ, որոնք ղեկավարվում են իսպանական իսպանական կառավարիչների ու պաշտպանվում իսպանական զորքերի կողմից։ Այնուամենայնիվ, այնպիսի հեղինակներ, ինչպիսին է բրիտանացի պատմաբան Հենրի Կամենը, համարում է, որ այդ տարածքները լիարժեքորեն ներգրված չէին իսպանական պետությանը և եղել են Հաբսբուրգների ինքնուրույն տիրույթներ։ Որոշ պատմաբաններ փոխ առ փոխ օգտագործում են «Հաբսբուրգյան կայսրություն» և «Իսպանական կայսրություն» անվանումները, երբ հղում են կատարում Կառլոս I կամ Ֆիլիպ II կայսրերի տոհմական ժառանգությանը։
Կայսրության սկիզբ (1402 - 1521)
խմբագրելՀենրի III թագավորը (1390 - 1406) սկսեց Կանարյան կղզիների գաղութացումը՝ 1402 թվականին կնքելով ֆեոդալական համաձայնագիր նորմանդական ազնվական Ժան դե Բետանկուրտի հետ։ Գուանչիներով բնակեցված Կանարյան կղզիների նվաճումը երկարատև ու արյունալի պատերազմում ավարտվեց կաթոլիկ զորքերի հաղթանակով և Գրան Կանարիա (1478 -1483), Լա Պալմա (1492 - 1493) և Տեներիֆե (1494 - 1496) կղզիների գրավումով։
1469 թվականին Reyes Católicos Ֆերդինանդ II Արագոնացու և Իզաբելլա I Կաստիլիացու միջև տեղի ունեցած ամուսնությունը հանգեցրեց թագերի միության, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է ղեկավարման իր մարմինները։ Ըստ Հենրի Կայմենի՝ միայն միության գոյության մի քանի հարյուրամյակ անց այդ թագավորությունները դարձան միասնական պետություն։
1492 թվականին Իսպանիան Իբերական թերակղզում նվաճեց վերջին իսլամական պետությունը՝ Գրանադայի ամիրայությունը։ Իր առաջին նավարկության ժամանակ (1492) Կալումբոսը հայտնաբերեց մինչ այդ եվրոպացիների համար անհայտ մայրցամաք, և այդպիսով սկսվեց գաղութացումը։ Կաստիլիան միացավ աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանին, և Արևելյան Հնդկաստանը հայտնվեց իսպանական ազդեցության գոտում։
Այդ տարածքների նկատմամբ իսպանական հավակնությունները 1493 թվականին հաստատվեցին «Inter caetera» պապական բուլայով և ամրագրվեցին 1494 թվականին կնքված Տորդեսիլյասի պայմանագրով, որով պապը աշխարհը բաժանեց ազդեցությունների երկու գոտիների՝ Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։ Այդպիսով Իսպանիան ստացավ բացառիկ «իրավունք» Նոր աշխարհում նվաճել նոր տարածքներ՝ Ալյասկայից մինչև Հոռն հրվանդան (բացի Բրազիլիայից), ինչպես նաև Ասիայի արևելյան տարածքներ։ Իսպանական կայսրությունը առաջացավ Նոր աշխարհում և Աֆրիկայի գաղութային տիրույթների արագ գաղութային ընդլայնման արդյունքում։ Կաստիլիան 1497 թվականին գրավեց Մելիլյան, 1505 թվականին՝ Մեռս էլ Կեբիրը և 1509 թվականին՝ վերջինի հարևան Օռանը։ Իսպանական ընդլայնումն ու գաղութացումը էականորեն ազդեց երկրի տնտեսության վրա, բարձրացրեց ազգային հեղինակությունը և նպաստեղ Նոր աշխարհում կաթոլիկությունը։
Իսպանական թագավորներն իրականացնում էին այնպիսի քաղաքականություն, որը թշնամական էր Ֆրանսիային։ Նրանց երեխաները ամուսնանում էին Պորտուգալիայի, Անգլիայի թագավորական ընտանիքիների, ինչպես նաև Հաբսբուրգների անդամների հետ։ Իսպանիան Նեապոլում աջակցում էր արագոնյան տանն ընդդեմ Ֆրանսիայի թագավոր Կառլոս VIII-ի և Իտալիայի նկատմամբ հսկողույթան համար 1494 թվականից ներգրավվեց պատերազմի մեջ ընդդեմ Ֆրանսիայի ու Վենետիկի հանրապետության։ Թագավոր Ֆերդինանդի արտաքին քաղաքականության կենտրոնական տեղը զբաղեցնում էին իտալական պատերազմները։ Այդ ժամանակից սկսած իսպանական բանակը եվրոպական պատերազմի դաշտում հավակնում էր գերիշխող դիրքի ընդհուպ մինչև 17-րդ դարը։
Իզաբելլա թագուհու մահից հետո Ֆերդինանդը, сդառնալով միակ միապետը (1502 - 1516), սկսեց իրականացնել առավել ագրեսիվ քաղաքականություն։ 1509 թվականին տեղի ունեցած Անյադելոյի ճակատամարտում նա հանդես եկավ Ֆրանսիայի կողմից ընդդեմ Վենեցիայի:Մեկ տարի անց Ֆերդինանդը անդամագրվեց Սրբազան լիգային ընդդեմ Ֆրանսիայի՝ հավակնելով Նեապոլի թագավորությանը, որի հետ ուներ դինաստիական կապեր, և Նավարրայի թագավորությանը Ջերման դե Ֆույի ամուսնության միջոցով։ Այդ պատերազմը այնքան էլ հաջող չավարտվեց Իսպանիայի համար։ 1516 թվականին Ֆրանսիան զինադադարի համաձայնություն տվեց։ Այդպիսով Միլանը անցավ Ֆրանսիայի հսկողությանը, իսկ վերջինը ճանաչեց Իսպանիայի գերիշխանությունը Հյուսիսային Նավարայում։
16-րդ դարի սկզբին Էսպանիյոլայի գաղութացումից հետո իսպանացիները սկսեցին փնտրել ընդլայնման համար նոր վայրեր։ Էսպանյոլան այնքան էլ չէր հաջողում, իսկ վերջինի նոր բնակիչները պատրաստ էին իրենց բախտը փնտրել նոր վայրերում։ Այստեղից Պոնսե դե Լեոնը մեկնեց Պուերտո Ռիկոն նվաճելու, իսկ Դիեգո Վելասկեսն ուղևորվեց դեպի Կուբա։ Ամերիկա մայրցամաքում, մասնավորապես՝ Պանամայում գտնվող Սանտա Մարիա լա Անտիգուա դել Դարենում առաջին գաղութները հիմնվեցին Նունես դե Բալբոայի կողմից (1512)։ 1513 թվականին Բալբոան հատեց Պանամյան պարանոցը և դարձավ առաջին եվրոպացին, ով ցամաքով հասավ Խաղաղ օվկիանոս։ Բալբոան Խաղաղ օվկիանոսն ու հայտնաբերված բոլոր տարածքները հայտարարեց Իսպանական թագի սեփականություն։
Միևնույն ժամանակ բերբեր ծովահենները Հյուսիսային Աֆրիկայից մշտապես հարձակվում էին Իսպանիայի, Իտալիայի և Միջերկրական ծովի կղզիների ափամերձքաղաքների և գյուղերի վրա։ Այդ հարձակումների հետևանքով Իսպանիայի և Իտալիայի հսկայական ծովափնյա տարածքներ գրեթե ամբողջության դարձան անմարդաբնակ։ Թուրքական ծովահեն Հայրադին Բարբարոսան, ով իշխում էր Ալժիրում, սարսափ էր տարածում ափամերձ երկրներում։ Համաձայն պատմաբան Ռոբերտ Դեյվիսի՝ 16-ից 19-րդ դարերի ընթացքում 1-ից 1.25 միլիոն եվրոպացիներ հյուսիսաֆրիկյան ծովահենների կողմից գերևարվել էին և վաճառվել Հյուսիսային Աֆրիկայի և Օսմանյան կայսրության արաբ ստրկավաճառների կողմից[15]։
Պատմություն
խմբագրելԿառլոս V թագավորի իշխանության տարիները (1516 - 1556), ով դարձավ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, Իսպանիան դարձավ Եվրոպայի ամենահզոր պետությունը և սկսված ռեֆորմացիայի դեմ պայքարում Կաթոլիկ եկեղեցու հենարանը։ Այդ ժամանակաշրջանում Իսպանիան սկսեց կոչվել «պետություն, որի վրա արևը երբեք մայր չի մտնում»։ Կառլի տիրույթները բաժանվեցին Հաբսբուրգների երկու ճյուղերի միջև և այլևս երբեք չմիավորվեցին մեկ ղեկավարի շուրջ։ Ավստրիական հողերն ու գերմանական կայսեր պաշտոնը անցան Կառլի եղբորը՝ Ֆերդինանդ I-ին, Իսպանիան, Իտալիան և Նիդերլանդները ժառանգեց Կառլի որդին՝ Ֆիլիպ II-ը։ Նրա օրոք Իսպանիային միացվեց Պորտուգալիան իր սեփական ընդարձակ անդրծովյան տիրույթներով։
1588 թվականին իսպանական նավատորմի («Անպարտելի արմադայի») պարտությունը, 1604 թվականին Անգլիայի հետ կնքված խաղաղության փոխզիջման պայմանագիրը, 1609 թվականին նիդերլանդական շրջանների և 1640 թվականին Պորտուգալիայի կորուստը նշանավորվեց Եվրոպայում ազդեցության ավարտ։ Անդրծովյան գաղութներից ոսկու ներհոսքը չնպաստեցին տեղական գյուղատնտեսական և արհեստագործական արտադրությանը։ Ֆիլիպ IV թագավորի ղեկավարման ժամանակաշրջանում, ոմ Իսպանիայի ներսում անվանում էին «երկրագնդի թագավոր» («Rey Planeta»), սկսվեց երկրի անկման դարաշրջանը։
18-րդ դարի սկզբին իսպանական գահի համար եվրոպական դինաստիաների պայքարը հանգեցրեց իսպանական ժառանգության համար պատերազմի, որի հետևանքով Հաբսբուրգներին փոխարինման եկան Բուրբոնները։ 19-րդ դարում երկրում տեղի ունեցան հինգ հեղափոխություններ՝ 1808 - 1814, 1820 - 1823, 1834 - 1843, 1854 - 1856 և 1868 - 1874 թվականներին:Պայքարն ընթանում էր ոչ այնքան միապետականների և ազատականների միջև, որքան մոդերնիզացիայի և ավանդապահների։ Նշված բոլոր հեղափոխություններից հետո երկրում հաստատվեց սահմանադրական միապետություն։
1812 - 1826 թվականներին Լատինական Ամերիկայում գտնվող իսպանական գաղութների մեծ մասը ձեռք բերեց անկախություն։ Մնացածները 20-րդ դարի սկզբին հիմնականում անեքսիայի ենթարկվեցին Միացյալ Նահանգների կողմից։ Իսպանական կայսրությունը վերջնականապես դադարեց գոյություն ունենալ 1976 թվականի կեսերին։
Իսպանական Հաբսբուրգներն ու «Իսպանիայի ոսկե դարը» (1516 - 1643)
խմբագրել16 և 17-րդ դարերը երբեմն անվանում են «Իսպանիայի ոսկե դար» (իսպ.՝ Siglo de Oro): Քաղաքական ամուսնության արդյունքում կաթոլիկ թագավորների (իսպ.՝ Reyes Católicos) հաբսբուգրյան թոռ Կառլոս ժառանգություն ստացավ Ամերիկայում գտնվող կաստիլյական տիրույթները և Միջերկրականում գտնվող Արագոնյան թագի տիրույթները (ներառյալ ժամանակակից Իտալիայի մեծ մասը)։ Մյուս կողմից Հաբսբուրգներից նա ժառանգեց Սրբազան Հռոմեական կայսրության գահը, ինչպես նաև Նիդերլանդներ, Ֆրանշ Կոնտե և Ավստրիան (վերջինը հաբսբուրգների այլ տիրույթների հետ գրեթե անմիջապես փոխանցվեց կայսեր եղբայր Ֆերդինանդին)։ Կաստիլիայում կոմուներոսի ապստամբության ճնշումից հետո Կառլոսը դարձավ Եվրոպայի ամենահզոր միապետը. նա ղեկավարում էր Եվրոպայի ամենամեծ կայսրությունը, որը մնաց չգերազանցված ընդհուպ մինչև Նապոլեոնի դարաշրջան։ Այն ժամանակ հաճախ էին խոսում, որ Իսպանիան հանդիսանում է «կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում»։ Այդ ժամանակաշրջանում, որին հաճախ անվանում էին ոսկե դարաշրջան, կայսրությունը ղեկավարվել է ոչ թե ցամաքային Վալյադոլիդից, այլ Սևիլյայից։
Ի սկզբանե Կաստիլիական կայսրության անդրծովյան տիրույթները միայն վնասներ էին բերում և հիասթափություն պատճառում։ Բայց այդ տիրույթները նաև ունենում էին որոշակի դրական ազդեցություն առևտրի և արդյունաբերության ոլորտում, սակայն այդպիսի առևտրի հնարավորությունները բավականին սահմանափակ էին։ 1520-ական թվականներին Գուանախուատոյի հանքավայրում սկսեցին արդյունահանել արծաթ, բայց միայն 1546 թվականին Պոտոսիում և Սակատեկասում արծաթի արդյունահանումից հետո այն դարձավ հարստության իրական աղբյուր, որը պատված էր առասպելներով։ 16-րդ դարի ամբողջ ընթացքում ոսկով ու արծաթով Իսպանիան Նոր Իսպանիայից ստացավ շուրջ 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (1990 թվականի փոխարժեքով)։ Վերջանական արդյունքում թանկարժեք մետաղների ներմուծումը գերազանցեց արտադրության և շրջանառությունը ու 16-րդ դարի վերջին տասնամյակում Իսպանիայում հանգեցրեց ինֆլացիայի. 1603 թվականին ֆրանսիացի ճանապարհորդը գրեց. - «Ես այստեղ իմացա ասացվածք». «Իսպանիայում ամեն ինչ Իսպանիայում թանկ է, բացի արծաթից»[16]։ Իրավիճակը վատթարացավ նաև 1492 թվականին հրեաների արտաքսումով, իսկ 1609 թվականին մորիսկների հեռացումով, որոնց ներկայացուցիչները կարևոր դեր էին ունեին առևտրի և արհեստագործական արտադրության ոլորտներում։ Այդ ամենի հետևանքով արծաթի ներմուծումը հանգեցրեց Իսպանիայի ծայրահեղ կախվածության արտասահմանից հումքի և արդյունաբերական ապրանքների ներմուծումից։
Հարուստ քաղաքացիները նախընտրում էին ներդնել իրենց կապիտալը պետական պարտավորություններում (juros), որոնք մարվում էին արծաթի ներմուծման հաշվին, և չէին ներդնում արտադրության և գյուղատնտեսության զարգացման ոլորտում։ Այդ իրավիճակը համապատասխանում էր միջնադարյան ազնվական պատկերացումներին, որոնցով ձեռքի աշխատանքը համարվում էր ոչ պատվաբեր այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում այդ պատկերացումների ազդեցություն նվազում էր։ Նոր աշխարհից եկող արծաթի և ոսկու շրջանառությունը նպաստեց Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Անգլիայում և Եվրոպայի այլ շրջաններում տնտեսական և սոցիալական հեղափոխություններին, իսկ մյուս կողմից խոչընդոտեց դրանց կայացմանը Իսպանիայում։ Ինֆլացիայի հետևանքով առաջացած խնդիրները քննարկվում էին Սալամանկայի դպրոցի և «Arbitrismo»-յի գիտնականների կողմից, բայց որոնք այդպես էլ ազդեցություն չունեցան Հաբսբուրգների կառավարության վրա։ Հաբսբուրգները ծախսում էին կաստիլիական և ամերիկյան հարստությունը Եվրոպայում պատերազմներ վարելու համար (Ֆրանսիայի, Օսմանիան կայսրության, հետագայում ապստամբած Նիդերլանդների և Անգլիայի հետ) հանուն իրենց դինաստիական շահերի։ Նրանք չէին վճարում վարկերի գծով պարտավորությունները և մի քանի անգամ՝ 1557, 1575 և 1596 թվականներին հայտարարեցին թագավորական գանձարանի սնանկացման մասին։
Նախկինում սկզբնապես Իսպանիայի համար օտար ֆլամանդացի Կառլոս V-ի և կաստիլիական ժողովրդի միջև շահերի հակասություններ հանգեցրեցին ապստամբության, որը հայտնի է որպես Կոմուներոսի ապստամբություն (1520 - 1522)։
Հաբսբուրգները ձգտում էին հասնել հետևյալ քաղաքական նպատակներին՝
- Նոր աշխարհի հասանելի ռեսուրսները (ոսկի, արծաթ, շաքար) և ասիական ապրանքները (ճենապակի, համեմունքներ, մետաքս),
- Ֆրանսիայի հզորության տապալումը և արևելյան սահմաններում վերջինի կանգնեցնումը,
- Գերմանիայում Հաբսբուրգների տան կաթոլիկության ղեկավարների գերիշխանության պահպանում, ռեֆորմացիայի դեմ դիմակայությունը։ Կառլոսը փորձ կատարեց Վորմսյան հրովարտակի միջոցով ճնշել ռեֆորմացիան, սակայն Մարտին Լյութերը չցանկացավ հրաժարվել իր «հերետիկոսությունից»։ Այնուամենայնի, Կառլոսի բարեպաշտությունը չկարողացավ կանգնեցնել իր ապստամբած զինվորներին Հռոմի թալանի ժամանակ Սուրբ Աթոռի պահպանումից։
- Եվրոպայի պաշտպանությունը մուսուլմաններից, հատկապես՝ Օսմանյան կայսրությունից։
- Կրոնի տարածումը Նոր աշխարհի կռապաշտների շրջանում։ Այն ժամանակ երբ Եվրոպայում փոթորկվում էր կաթոլիկների և բողոքականների միջև հակամարտությունը, Նոր աշխարհը դարձավ տեղացի բնակիչներին կաթոլիկ դարձնելու կատարյալ վայր։
Իսպանական զավթողական քաղաքականությունը Եվրոպայում
խմբագրելԿառլոս V-րդի պայքարը Իտալիայի համար
խմբագրել1516 թվականին Կառլոս V կայսերը գահ բարձրանալով և 1519 թվականին ընտրվեց Հռոմի Սրբազան կայսրության կայսր։ Ֆրանցիսկ I-ը, ով բոլոր կողմերից հայտնվեց Հաբսբուրգների տարածքներով, 1521 թվականին ներխուժեց Իտալիայում գտնվող իսպանական տիրույթների, ինչի հետևանքով սկսվեց ֆրանսա-իսպանական հակամարտության երկրորդ փուլը։ Պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի համար աղետով. վերջինը պարտություն կրեց Բիքոքի (1522), Պավիայի (1525, որի ժամանակ Ֆրանցիսկը գերևարվեց) և Լանդրիանոյի (1529) ճակատամարտերում, ինչից հետո Ֆրանցիսկը Միլանը վերադարձրեց Իսպանիային։
1525 թվականին Պավիայի ճակատամարտում Կառլոս հաղթանակը Իտալիայում ու Գերմանիայում շատերի համար անսպասելի էր և անհանգստություն առաջացրեց այն համատեքստում, որ Կառլոսը կարող է էլ ավելի ընդլայնված իշխանություն ստանա, քան ուներ։ Հռոմի Կղեմես VII պապը փոխեց իր դիրքորոշումն ու իր զորքերն ուղարկեց Ֆրանսիային և իտալական առավել ուժեղ պետությանը օգնության Կոնյակի լիգայի պատերազմում ընդդեմ հաբսբուրգյան կայսրերի։ 1527 թվականին Կառլոսը չկարողացավ ժամանակին վարձարտել իր զինվորներին, ովքեր Հյուսիսային Իտալիայում ապստամբեցին և հարստանալու նպատակով թալանեցին Հռոմը։ Այդպիսով նրանք ստիպեցին Կղեմես պապին աշխարհիկ իշխանության հետ հարաբերություններում լինել առավել խոհեմ։ 1533 թվականին անգլիական Հենրի VIII թագավորի և Եկատերինա Արագոնացու (Կառլոսի հորաքույրի) ամուսնության չեղարկումը եղավ կայսեր հետ իր հարաբերությունները չվատթարացնելու ցանկությամբ և իր մայրքաղաքը երկրորդ անգամ թալանից հետ պահելու ցանկությամբ։ Բարսելոնյան խաղաղության համաձայնագիրը, որը ստորագրվել է 1529 թվականին Կառլոսի և պապի միջև, հաստատեց առավել բարեկամական հարաբերություններ երկու առաջնորդների միջև, ի նչը հանգեցրեց այն բանին, որ պապը Իսպանիան ճանաչեց որպես կաթոլիկ հավատքի պաշտպան և ճանաչեց Կառլոսին որպես Լոմբարդիայի թագավոր՝ փոխարենը ստանալով իսպանական ներխուժում Ֆլորենցիական հանրապետություն։
1528 թվականին ադմիրալ Անդրեա Դորիան կայսեր հետ դաշինք կնքեց՝ վտարելով ֆրանսիացիներին և վերականգնելով Ջենովան, այդպիսով Կառլոսի համար նոր վարկեր ստանալու հնարավորությունների դռներ բացելով։ 1528 թվականին ջենովացի բանկիրներից նա ստացավ առաջին վարկը։
1543 թվականին ֆրանսիական Ֆրանցիսկ I թագավորը հայտարարեց օսմանյան Սուլեյման Մեծ սուլթանի հետ աննախադեպ դաշինք կնքելու մասին, որպեսզի Իսպանիայի կողմից վերահսկվող Նիսը գրավեն թուրքական ուժերի հետ միասին։
Անգլիական Հենրիխ VIII թագավորը, ով առավել թշնամական քաղաքականություն էր որդեգրել Ֆրանսիայի նկատմամբ, քան թե զայրացած էր կայսեր նկատմամբ բաժանմանը նպաստելու համար, միացավ Կառլոսին և ներխուժեց Ֆրանսիա։ Չնայած այն հանգամանքին, որ իսպանական բանակը խայտառակ պարտություն կրեց Չերեզոլեյի ճակատամարտում և հանձնեց Նիսը՝ պատերազմում Հենրիկի ներգրավմամբ գործերը առավել լավ ընթացան, և Ֆրանսիան ստիպված էր ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Ավստրիացիները Կառլոսի կրտսեր եղբայր Ֆերդինանդը շարունակեց պատերազմը Արևելքում ընդդեմ Օսմանյան կայսրության։ Ֆրանսիայի պարտությունից հետո Կառլոսը վերսկսեց հին պայքարը, այն է՝ պայքար ընդդեմ Շմալկալդենի միության։
Կրոնական հակամարտությունները Սրբազան Հռոմեական կայսրությունում
խմբագրելՇմալկալդենի միությունը դաշինքի մեջ մտավ Ֆրանսիայի հետ, ինչը խոչընդոտում էր Կառլոսի ձգտումներին, որոնք կապված էին Գերմանիայում Միության դիրքերի խարխլմանը։ 1544 թվականին Ֆրանցիսկի պարտույթունը նրան հնարավորություն տվեց խզել բողոքականների հետ դաշինքը, և Կառլոսը օգտվեց այդ հնարավորությունից։ Նա փորձ ձեռնարկեց 1545 թվականին Տրենտոնյան տաճարում բանակցություններ վարել, սակայն բողոքականների ղեկավարները, իրենց զգալով դավաճանված այն քաղաքականության համատեքստում, որ կաթոլիկները որդեգրել էին տաճարում, ռազմական գործողություններ սկսեցին Սաքսոնիական կուրֆուրստ [[Մորից ([Սաքսոնիայի կուրֆուրստ|Մորիցայի]] դեմ։ Ի պատասխան այդ գործողության՝ Կառլոսը հոլանդա-իսպանական բանակի գլխավորությամբ ներխուժեց Գերմանիա՝ հույս ունենալով վերադարձնել կայսրեական հեղինակությունը։ 1547 թվականին կայսրն անձամբ ջախջախիչ հարված հասցրեց բողոքականներին պատմական Մյուլբերգի ճակատամարտում։ 1555 թվականին Կառլոսը ստորագրեց Աուգսբուրգյան կրոնական հաշտությունը բողոքական պետության հետ և Գերմանիայում վերականգնեց կայունությունը իր cuius regio, eius religio («իշխանությունը ումն է, նրանն էլ կրոնն է») սկզբունքով, որը բավականին հեղինակազրկված է իսպանական և իտալական հոգևորականության շրջանում։ Այդ ժամանակվանից սկսած Կառլոսի մասնակցությունը գերմանական հարցերում ամրապնդեց Իսպանիայի դերը որպես կաթոլիկ Հաբսբուրգների անվտանգության երաշխավոր Սրբազան Հռոմեական կայսրությունում։ Յոթ տասնամյակ անց ստեղծվեց նախադեպ, որը ներքաշեց Իսպանիային պատերազմի մեջ և զրկեց Եվրոպայի ամենահզոր տերության տիտղոսից։
Ֆրանսիայի պարտություն
խմբագրելԿառլոսի V-ի միակ օրինական ծնված որդին՝ Ֆիլիպը (կառավարել է 1556 - 1598 թվականներին) բաժանեց ավստրիական ժառանգությունը իր հորեղբայր Ֆերդինանդի հետ։ Ֆիլիպ II-ը նախատեսում էր, որ Կաստիլիան կդառնա իր կայսրության հիմքը, սակայն Կաստիլիայի բնակչությունը, որը կազմում էր Իսպանիայի բնակչության ⅓-ը,երբեք չի եղել բավարար, որպեսզի ապահովի անհրաժեշտ քանակությամբ զինվորներ իսպանական տիրույթները պաշտպանելու համար։ Մարի Թյուդորի հետ ամուսնությունից հետո Անգլիան դաշինքի մեջ մտավ Իսպանիայի հետ։
Իսպանիայում դեռևս չէր հաստատվել խաղաղություն, երբ ֆրանսիացի ագրեսիվ Հենրի II թագավորը, 1547 թվականին բարձրանալով գահ, անմիջապես պատերազմ հայտարարեց։ Կառլոս I-ի ժառանգորդը՝ Ֆիլիպ II-ը բավականին վճառական վարեց պատերազմը՝ 1557 թվականին Պիկարդիայի մոտ Սեն Կանտենի ճակատամարտում ջախջախելով ֆրանսիական բանակին և հաջորդ տարի Գրավելինեսի ճակատամարտում պարտության մատնեց Հանրիկ II-ին։ Կատոու Կամբրեյան խաղաղությունը, որը ստորագրվել էր 1559 թվականին, հաստատեց Իսպանիայի հավակնությունները իտալական հողերին։ Այդ համաձայնագրի կնքնման պատվին իշխանական մրցաշարի ժամանակ Հենրիկը սպանվում է շոտլանդական գվարդիայի կապիտան Գաբրիել Մոնտգոմերիի նիզակից։ Հետագա երեսուն տարիներին Ֆրանսիան ցնցվում էր քաղաքացիական պատերազմիզ և կրոնական հուզումներից, և այն հնարավորություն չուներ դիմակայել Իսպանիային, և այդպիսով Հաբսբուրգները դարձան Եվրոպայի գլխավոր քաղաքական ուժը։ Ֆրանսիայի կողմից չհանդիպելով որևէ լուրջ դիմակայության՝ 1559 - 1643 թվականների ժամանակաշրջանում Իսպանիան հասավ իր հզորության գագաթնակետին ու տարածքային մեծությանը։
Գենուեզյան բանկային կոնսորցիումի ստեղծումը 1557 թվականին հանգեցրեցին Ֆիլիպ II-ի սնանկությանը, ինչից հետո գերմանական բանկային տներին սպասվում էր սնանկացում, իսկ Ֆուգերների տունը դադարեց լինել իսպանական գլխավոր ֆինանսիստը[17]։ Գենուեզյան բանկիրները մշտապես վարկավորմամբ և եկամտի ստացմամբ ապահովում էին հաբսբուրգյան հսկայական համակարգը։ Բայց, ի պատասխան ամերիկյան արծաթի առաքման, հումքը Սևիլյայից վերահասցեագրվեց Ջենովա։
Ֆիլիպ II-ի ղեկավարման տարիներն եվրոպական հակամարտությունները
խմբագրելՄադրիդի համար հանգիստ ժամանակաշրջանը երկար չտևեց։ 1566 թվականին Իսպանական Նիդերլանդներում (որի տարածքի մեծ մասը համընկնում է ժամանակակից Նիդերլանդների և Բելգիայի տարածքին, այդ հողերը Ֆիլիպը ժառանգել է Կառլոսից և նրաժառանգներից բուրունդյան ազգակցական գծով) կալվինականների կողմից բարձրացրած ապստամբությունը հանգեցրեցին այն բանին, որ իրավակարգը վերականգնելու նպատակով Ֆեռնանդո Ալբայի կողմից ռազմական արշավ սկսվեց։ Ալբան Իսպանական Նիդերլանդներում կազմակերպեց արյունոտ ահաբեկչություն։ 1568 թվականին Վիլհելմ I Օրանացին Նիդերլանդներում Ալբայի բռնապետությունը դադարեցնելու անհաջող փորձ ձեռնարկեց։ Այդպիսով սկսվեց Ութսունամյա պատերազմը, որն ավարտվեց Միացյալ նահանգների անկախության հռչակումով։ Իսպանացիները, որոնք ստացել էին նշանակալի եկամուտ Նիդերլանդներից և հատկապես կարևորագույն Անտվերպեն նավահանգստից, վճռական էին տրամադրված կարգը վերականգնելու և այդ նահանգը պահպանելու հարցում։
Լյուկ Նորման Տելերան նշել էր, որ «որոշ գնահատականների համաձայն Անտվերպենյան նավահանգիստը իսպանական թագին բերում էր յոթ անգամ ավելի շատ եկամուտ, քան Իսպանական Ամերիկան»[18]։ 1572 թվականին հոլանդական կոպերների (որոնք հայտնի էին որպես ծովային գյոզեր) նավատորմը գրավեց հոլանդական մի շարք առափնյա քաղաքներ, որոնք նվաճվելուց հետո հայտարարեցին իրենց աջակցությունը Վիլհայմին և դուրս եկան Իսպանիայի գերիշխանությունից։
։
Իսպանիայի համար պատերազմը դարձավ անընդհատ հետաձգվող խնդիր։ 1574 թվականին իսպանական բանակը Լուիս դե Ռեկեսենս ի Սունիգիի հրամանատարությամբ ստիպված էր հանել Լեյդենի պաշարումը այն բանից հետո, երբ հոլանդացիները ավերեցին ամբարտակները, որոնք ծովի մակերևույթից ցածր տեղակայված նահանգը պաշտպանում էին Հյուսիսային ծովի ջրերի հնարավոր ներհոսքից առաջացող ջրհեղեղից։ 1576 թվականին Ֆիլիպը ստիպված էր հայտարարել սնանկության մասին, քանի որ հնարավորություն չուներ բավարարել Նիդերլանդներում գտնվող իր 80 հազարանոց օկուպացիոն բանակի և հսկայական նավատորմի պահանջմունքները, որոնք հաղթել էին Լեպանտոյի ճակատամարտում։ Այդ քայլից հետո Նիդերլանդներում գտնվող բանակը շուտով սկսեց խռովություն բարձրացնել. գրավեց Անտվերպենը և սկսեց թալանել Հարավային Նիդերլանդները, ինչի հետևանքով մի շարք քաղաքներ, որոնք հուզումներին չէին մասնակցում, միացան ապստամբներին։ Իսպանիան սկսեց բանակցությունների քաղաքականություն վարել, և 1579 թվականին Արրասյան միության ստեղծմամբ հարավային նահանգների մեծ մասում խաղաղությունը վերականգնվեց։ Ի պատասխան Իսպանիայի կատարած քայլերի՝ Նիդերլանդները մեկ ամսվա ընթացքում ստեղծեցին Ուտրեխտյան միությունը, որն իրենից ներկայացնում էր հյուսիսային նահանգների դաշինք։ Նրանք 1581 թվականին պաշտոնապես գահընկեց արեցին Ֆիլիպին, երբ ստորագրեցին Երդումը չկատարելու ակտը։
Արրասյան միության համաձայն Իսպանական Նիդերլանդների հարավային նահանգները, որոնց տարածքը համընկնում է ժամանակակաից Բելգիայի Վալոնիա և Ֆրանսիայի Նոր Պա դը Կալե (ինչպես նաև Պիկարդիա) շրջանների հետ, հայտնեցին իրենց հավատարմությունը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ին և ճանաչեցին նրա նշանակած գեներալ-նահանգապետ դոն Յոհան Ավստրիացուն։ 1580 թվականին այդ հանգամանքը թագավոր Ֆիլիպին հնարավորություն տվեց ամրապնդել իր դիրքերը, երբ մահացավ պորտուգալական թագավորական տան վերջին ներկայացուցիչը՝ Էնրիկեն։ Ֆիլիպը ներկայացրեց իր հավակնությունները պորտուգալական թագի նկատմամբ և հուլիսին բանակի ուղեկցությամբ Լիսաբոն ուղարկեց դուքս Ալբային։ Չնայած այն հանգամանքին, որ դուքս Ալբան և իսպանական օկուպացիոն քաղաքականությունը ոչ պակաս հեղինազրկված էր Լիսաբոնում, որքան Ռոտերդամում, իսպանական և պորտուգալական կայսրությունների միացումը Ֆիլիպի շուրջ կենտրոնացրեց Նոր աշխարհի գրեթե ամբողջ հետազոտված մասը և Աֆրիկայում ու Ասիայում գտնվող ընդարձակ առևտրային տիրույթները։
Պորտուգալիայի վերահսկումը պահանջում էր օկուպացիոն զորքերի պահում, իսկ 1576 թվականի սնանկությունից հետո Իսպանիայում ֆինանսական դրությունը բավականին դժվարացել էր։ 1584 թվականին Վիլհեյմ I Օրանցին սպանվեց մոլի կաթոլիկ Բալտազար Գերհարդի կողմից, և, թվում էր, թե հոլանդական դիմադրության հայտնի առաջնորդի մահը վերջ կդնի պատերազմին, սակայն այդպես չեղավ։ 1586 թվականին անգլիական թագուհի Եղիսաբեթ I-ը սատարեց Նիդերլանդների և Ֆրանսիայի բողոքական շարժմանը, և Ֆրենսիս Դրեյքը Կարիբյան ծովում ու Խաղաղ օվկիանոսում հարձակումներ սկսեց իսպանական առևտրային նավերի վրա, իսկ 1587 թվականին իրականացրեց հանդուգն հարձակում Կադիս նավահանգստի վրա։ 1588 թվականին, ցանկանալով Իսպանիայի գործերին անգլիական թագուհի Եղիզաբեթի ներգարվ վումը դադարեցնել, Ֆիլիպը դեպի Անգլիայի ափեր ուղարկեց իսպանական արմադան։ Բարենպաստ եղանակը, անգլիական նավերի առավել ուժեղ սպառազինություն ու լավ շարժունակությունը, ինչպես նաև այն, որ անգլիացիները Նիդերլանդներում գտնվող իրենց հետախույզներից տեղեկատվություն էին ստացել իսպանացիների հարձակման մասին, պատրաստ էին իսպանական նավատորմի հետ հնդիպմանը, նպաստեցին անպարտելի արմադային ջախջախելու գործին։ Սակայն 1589 թվականին Դրեյկի և Նորիսի արշավանքը դեպի Պորտուգալիա և Ազորյան կղզիներ դարձավ 1585 - 1604 թվականների անգլո - իսպանական պատերազմի շրջադարձային կետը։ Իսպանական նավատորմերը անգլիական նավերի հարձակումների նկատմամբ դարձան առավել արդյունավետ, և արծաթն ու ոսկին շարունակեցին «հոսել» Իսպանիա։
Իսպանիան Հենրիկ II-ի մահից հետո Ֆրանսիայում կրոնական պատերազմները սատարելու ուղղությամբ ջանքեր էր գործադրում։ 1589 թվականին Հենրի III-ը, ով հանդիսանում էր Վալուաների կապեյան դինաստիայի վերջին թագավորը, կրոնական ֆանատիկ Ժակ Կլեմենտի կողմից սպանվեց։ Նրանից հետո գահ բարձրացավ Հենրի Նավարացին, ով հանդիսանում էր Բուրբոնների դինաստիայի ֆրանսիական առաջին թագավորը, մեծ հնարավորությունների տեր անձնավորություն։ Նա Կաթոլիկ լիգայի դեմ Արկի (1589) և Իվրիի (1590) ճակատամարտերում վճռական հաղթանակներ էր գրանցել։ Որպեսզի խոչընդոտեն Հենրիին դառնալ Ֆրանսիայի թագավոր, իսպանացիները Նիդերլանդներում գտնվող իրենց բանակը բաժանել էին երկու մասին և 1590 թվականին ներխուժեցին Ֆրանսիա։
Ֆիլիպ III-ի կառավարման խաղաղ ժամանակները
խմբագրելՄիաժամանակ պատերազմ վարելով Ֆրանսիայի, Անգլիայի հետ և պատերազմական իրավիճակ ունենալով Նիդերլանդներում, որոնցից յուրաքանչյուրում ունենալով առանձին գլխավոր հրամանատարներ, արդեն սնանկության իրադրության մեջ հայտնված Իսպանիան հայտնվեց դժվարին իրավիճակում։ Ատլանտյան օվկիանոսում թափ հավաքող ծովահենությունը մեծ վնաս հասցրեց գաղութային ընկերություններին, և 1596 թվականին Իսպանիան կրկին ստիպված էր հրաժարվել կատարել իր ֆինանսական պարտավորությունները։
Պետական գանձարանը փրկելու նպատակով կրճատվեցին որոշ բանակային ստորաբաժանումներ։ 1598 թվականին Ֆրանսիայի հետ կնքվեց Վերվենյան համաձայնագիրը, որով Իսպանիան ճանաչում էր Հենրի IV-ին (ով 1593 թվականից վերադարձել էր կաթոլիկության) որպես Ֆրանսիայի թագավոր և հրաժարվեց Կատո Կամբրեզյան խաղաղության բազմաթիվ դրույթներից։ Անգլիայի թագավորությունը, ծովում կրելով մի շարք պարտություններ և Իռլանդյայում ընդդեմ կաթոլիկների ներքաշվելով շարունակական պարտիզանական պատերազմի մեջ, որոնց սատարում էր Իսպանիան, 1604 թվականին համաձայնվեց կնքել Լոնդոնյան հաշտության համաձայնագիրն այն բանից հետո, երբ գահի բարձրացավ Ստյուարտների դինաստիայի ներկայացուցիչ Հակոբ I-ը թագավորը։
Կաստիլիան ապահովում էր իսպանական թագավորների եկամտի մեծ մասը և լավագույն զինվորներով[19][20]։ 1596-ից 1602 թվականներին Կաստիլիայում մոլեգնում էր ժանտախտի համաճարակ, որը խլեց մոտավորապես 600 հազար մարդու կյանք[21]։ Բազմաթիվ կաստիլիացիներ մեկնեցին Ամերիկա կամ զոհվեցին կռվի դաշտում։ 1609 թվականին մորիսկների մեծ մասը արտաքսվեցին Իսպանիայից։ Ընդհանուր առմամբ 1600 և 1623 թվականներին Կաստիլիան զրկվեց իր բնակչության շուրջ 25 %-ից։ Բնակչության այդպիսի շոշափելի նվազումը հանգեցրեց Թագի եկամուտների նվազման և Եվրոպայում անդադար շարունակվող հակամարտությունների ժամանակ աղետալի կերպով թուլացրեց երկիրը[22]։
Անգլիայի և Ֆրանսիայի հետ հաշտությունը Իսպանիային հնարավորություն տվեցին վերականգնել իր սահմանած կարգը հոլանդացիների կողմից կառավարվող իր նահանգներում։ Վիլհայմի որդի, և կարծես իր ժամանակների լավագույն ռազմագետ Մորիցե Օրանցկու առաջնորդությամբ հոլանդացիները 1650 թվականից հետո գրավեցին մի շարք սահմանային քաղաքներ, այդ թվում նաև՝ Բրեդա քաղաքը։ Քանի որ Անգլիայի հետ հաշտության պայմանագիր էր կնքվել, իսպանական նոր գլխավոր հրամանատար Ամբրոզիո Սպինոլան բոլոր ջանքերն ուղղեց ընդդեմ ապստամբած հոլանդացիների։ Սպինոլային, ում տաղանդը հավասարազոր էր Մորիցեյի տաղանդին, խանգարեց գրավել Նիդերլանդները միայն 1607 թվականին Իսպանիայի սնանկությունը։ 1609 թվականին Իսպանիայի և Միացյալ նահանգների միջև կնքվեց Քսանամյա հաշտություն։ Վերջապես Իսպանիայում խաղաղություն հաստատվեց, որը հաճախ անվանվում է որպես «Pax Hispanica»:
Իսպանիան հնարավորություն ստացավ զինադադարի ընթացքում վերականգնվի, կարգավորի իր ֆինանսական դիրությունը և անել բազմաթիվ քայլեր ուղղված իր հեղինակության բարձրացմանն ու կայունության վերականգնմանը։ Այդ հաշտությունը դարձավ մեծ պատերազմի վերջին զինադադարը, որում Իսպանիան կարող էր հանդես գալ որպես ուժեղագույն պետություն։ Ֆիլիպ II-ի ժառանգորդ Ֆիլիպ III-ը սահմանափակ հնարավորություններով անձնավորություն էր, ով չէր հետաքրքրվում քաղաքականությամբ և նախընտրում էր կայսրության ղեկավարումը փոխանցել ուրիշներին։ Նրա վարչապետ դարձավ տաղանդավոր քաղաքական գործիչ դուքս Լերման։
Դուքս Լերման (ինչպես և նախկինում Ֆիլիպ II-ը) շահագրգռված չէր իր դաշնակից Ավստրիային աջակցելով։ 1618 թվականի նրա տեղը զբաղեցրեց Բալտասար դե Զունիգան, ով նախկինումՎիեննայում ծառայում էր որպես դեսպան։ Դոն Բալտասարը կարծում էր, որ Ֆրանսիայի ազդեցության սահմանափակման և հոլանդացիների նկատմամբ հաղթանակի գրանցման բանալին հանդիսանում է ավստրիական Հաբսբուրգների հետ առավել սերտ դաշինքը։ 1618 թվականին Պրահայի դեֆենստրացիայից հետո Ավստրիան և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ II-ը արշավ սկսեցին ընդդեմ Բողոքական միության և Բոհեմիայի։ Սունիգան հրահրում էր Ֆիլիպին Ավստրիական Հաբսբուրգների կողմից ներգրավվել պատերազմի մեջ, և իսպանական բանակի շողացող աստղ Ամբրոզիո Սպինոլայի հրամանատարությամբ Ֆլանդրիական բանակը ուղարկվեց հակամարտությանը մասնակցելու համար։ Այդպիսով Իսպանիան ներգրավվեց Երեսնամյա պատերազմի մեջ։
Ռոկրուայի ճանապարհին
խմբագրել1621 թվականին Ֆիլիպ III-ը մահացավ, և գահի բարձրացավ նրա որդի Ֆիլիպ IV-ը։ Ռազմական էլիտան ստացավ այնպիսի ուժեղ ազդեցություն, որը երբեք չէր ունեցել։ Հաջորդ տարի Սունիգային փոխարինեց Գուսման Օլիվերասը, ով տաղանդավոր պետական գործիչ էր և կարծում էր, որ Իսպանիայի բոլոր անհաջողությունների պատճառը թաքնված էր Հոլանդիայում։ Որոշ ժամանակ անց, որը Իսպանիայից պահանջվեց պատերազմի մեջ ներգրավվելու համար, 1921 թվականին տեղի ունեցած Սպիտակ լեռան և 1623 թվականին տեղի ունեցած Շտադտլոնի ճակատամարտերում բոհեմացիները ջախջախվեցին։ Նիդերլանդցիների հետ պատերազմը վերսկսվեց 1621 թվականին, իսկ 1625 թվականին պաշարումից հետո Սպինոլան գրավեց Բրեդա ամրոցը։ Դանիացի թագավոր Քրիստիան IV-ի՝ պատերազմի մեջ ներգրավումը առաջացրեց մեծ անհանգստություն (Քրիստիանը Եվրոպայի այն հազվադեպ միապետերից էր, ով ֆինանսների հետ կապված խնդիրներ չուներ), բայց 1626 թվականին Դեսաույի և Լուտերի ճակատամարտերում դանիացիների նկատմամբ տարած հաղթանակներով կայսերական գեներալ Ալբրեխտ ֆոն Վալենշտայնը չեզոքացրեց վտանգը։
Մադրիդի հույս առաջացավ, որ Նիդերլանդները կրկին կմիաձուլվեն կյսրությանը, իսկ Դանիայի պարտությունից հետո Գերմանիայում բողոքականները համարվում էին նվաճված։ Ֆրանսիայում ստեղծվել էր ներքին անկայունություն (1627 թվականին սկսվեց հայտնի Լա Ռոշելի պաշարումը), և Իսպանիայում դրությունը կարծես թե հասավ նախկին բարենպաստ վիճակի։ Կոմս - դուքս Օլիվերասը այդ օրերին ասել էր. - «Այսօր Աստված կռվում է մեր կողմից, քանի որ նա իսպանացի է»[23]։ Նրա այս խոսքի հետ Իսպանիայի բազմաթիվ թշնամիներ համաձայնվում էին։
Օլիվերասը անձնավորություն էր, որ բավականին առաջ էր անցել իր ժամանակի իրողություններից. նա գիտակցում էր, որ Իսպանիային անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ բարեփոխումների համար անհրաժեշտ է խաղաղություն։ Նիդերլանդների Միացյալ նահանգների ոչնչացումը այդպիսի անհրաժեշտ քայլերից մեկն էր, քանի որ ցանկացած հակահաբսբուրգյան դաշինքֆինանսավորվում էր հոլանդական փողերով։ Հոլանդացի բանկիրները Սևիլյայում կանգնած էին հարավ-հնդկական ընկերությունների թիկունքում, և աշխարհում ամենուր հոլանդական ձեռնարկատերերը և գաղութարարները քայքայում էին Իսպանիայի և Պորտուգալիայի գերիշխանությունը։
Սպինոլան իսպանական բանակի հետ հաջողությամբ վարում էր ռազմական գործողություններՆիդերլանդներում, և թվում էր, թե պատերազմը ընթանում է ի նպաստ Իսպանիայի։ 1627 թվականին կաստիլիական տնտեսությունը գտնվում էր անկման վիճակում։ Ռազմական ծախսերը կատարելու նպատակով Հաբսբուրգները կատարեցին մետաղադրամների արժեզրկման, և Իսպանիայում գները բարձրացան, ինչպես որ տեղի էր ունեցել մեկ տարի առաջ Ավստրիայում։ Մինչև 1631 թվականը Կաստիլիայում արժութային ճգնաժամի հետևանքով զարգացում ապրեց բարտերային տնտեսությունը, և կառավարությունը չկարողացավ գյուղացիներից հավաքել անհրաժեշտ չափի հարկերի։ Գերմանիայում իսպանական բանակները դիմեցին ինքնաբավության քաղաքականության այն տարածքներում, որտեղ տեղակայված էին։
Պատերազմի ընթացքում Իսպանիայում հարկերի հավաքման որոշակի տեսակի միջոցառումներին սատարած Օլիվերասը հետագայում մեղադրվեց կասկածելի և անօգուտ Իտալիայում պատերազմի համար։ Հոլանդացիները, ովքեր Տասերկուամյա զինադադարի ընթացքում ծովում ստացան էական առավելություն (ինչը առաջացել էր 1607 թվականին տեղի ունեցած Ջիբրալթարի ճակատամարտ հետևանքով) շարունակեցին քայքայել իսպանական ծովային առևտուրը (մասնավորապես, կապիտան Պիտ Հայնը գրավեց Հյուսիսային նավատորմը) ինչը տնտեսական կոլապսից հետո մեծ բարդություններ էր առաջացրել իսպանական տնտեսության համար։
Իսպանական ռազմական ռեսուրսները բաժանված և տեղակայված էին ամբողջ Եվրոպայի տարածքում, այդ թվում՝ ծովում անհրաժեշտ էր պաշտպանել ծովային ենթակառուցվածքները հոլանդական և ֆրանսիական ուժեղացող նավատորմերից, ինչպես նաև պատասխանել Օսմանյան կայսրությունից ու վերջինի հետ կապված Միջերկրական ծովում գործունեություն իրականացնող բերբերյան ծովահեններից եկող վտանգին։ Միևնույն ժամանակ հոլանդական նավագնացության համար սկսեցին վտանգ ներկայացնել դյունկերյան ծովահենները, որոնք հասան որոշակի հաջողությունների։ 1625 թվականին իսպանա-պորտուգալական նավատորմը ադմիրալ Ֆեդերիկե Տոլեդոյի հրամանատարությամբ հոլանդացիներից հետ նվաճեց ռազմավարական կարևորություն ունեցող բրազիլիական Սալվադոր քաղաքը։ Մյուս կողմից Աֆրիկայի և Ասիայի մեկուսացված և գրեթե անմարդաբնակ դարձած պորտուգալական նավահանգիստները ենթարկվում էին հոլանդացիների ու անգլիացիների հարձակումների։ Բացի այդ, նշված նավահանգիստները արդեն դադարել էին լինել կարևոր առևտրային կենտրոններ։
1630 թվականին շվեդական թագավոր Գուստավ II Ադոլֆը, ով հանդիսանում էր ժամանակի լավագույն զորահրամանատարներից մեկը, ժամանեց Գերմանիա և հանեց Շտրալզունդ նավահանգստի պաշարումը, որը Կայսեր նկատմամբ թշնամաբար տրամադրված գերմանական զորքերի կողմից վերահսկվող վերջին հենակետն էր։ Այնուհետև Գուստավը շարժվեց դեպի հարավ՝ հաղթանակ գրանցելով Բրեյտենֆելդի և Լյուտցենի ճակատամարտերում և աջակցելով բողոքականների գործին։ Կաթոլիկների համար իրավիճակը բարելավվեց 1632 թվականին Լյուտցենում Գուստավի մահից և 1634 թվականին Նյուրդլինգենի ճակատամարտում Ֆերդինանդ Ավստրիացու ու Ֆերդինանդ II Հունգարացու հրամանատարությամբ կայսերական զորքերի հաղթանակից հետո։ Օգտագործելով առավել ուժեղ երկիր լինելու հանգամանքը՝ 1635 թվականին պատերազմից հոգնած գերմանական պետությանը կայսրը առաջարկեց հաշտություն, ինչը ընդունվեց շատերի, այդ թվում՝ երկու առավել հզորների՝ Բրանդենբուրգի և Սաքսոնիա կողմից։
Կարդինալ Ռիշելյեն հանդիսանում էր հոլանդացիների ու բողոքականների ուժեղ դաշնակիցը պատերազմի ամենասկզբից, օգնելով նրանց ֆինանսապես ու սպառազինությամբ՝ ձգտելով Եվրոպայում նվազեցնել Հաբսբուրգների հզորությունը։ Ռիշելյեն որոշեց, որ ստորագրված Պրահայի հաշտությունը հակասում է Ֆրանսիայի շահերին և խաղաղության համաձայնագրի կնքումից մի քանի ամիս անց պատերազմ հայտարարեց Սրբազան Հռոմեական կայսրությանն ու Իսպանիային։ Արշավանքի սկզբում առավել փորձառու իսպանական զորքերը հաջողություն գրանցեցին։ Օլիվերասը կայծակնային կերպով առաջխաղացում սկսեց Իսպանական Նիդերլանդներից դեպի Ֆրանսիայի հյուսիս՝ փորձելով խաթարել Լյուդովիկոս XIII-ի նախարարների վճռականությունը և վերացնել Ռիշելյեյին նախքան իսպանական ֆինանսների ավարտվելն ու ֆրանսիացիների կողմից իրենց ամբողջ ռազմական ռեսուրսներն օգտագործելը։ 1636 թվականին իսպանական զորքերը առաջխաղացում գրանցեցին դեպի հարավ մինչև Ամյեն և Կորբի՝ վտանգ ստեղծելով Փարիզի համար ու գրեթե ավարտելով պատերազմը այդպիսի կարճ ժամանակահատվածում։
Այնուամենայնիվ, 1636 թվականից հետո Օլիվերասը, զգուշանալով երկրի նոր սնանկությունից, դադարեցրեց առաջխաղացումը։ Իսպանական բանակն իր գոյության ամբողջ ընթացքում այդքան հեռու երբեք չէր գնացել։ Ֆրանսիացիները ստացան հանգստանալու ժամանակ, որն օգտագործեցին իրենց զորքերի հավաքագրման նպատակով։ 1639 թվականին Դոունսի ճակատամարտում իսպանական նավատորմը հոլանդացիներին կրեց ջախջախիչ պարտություն, և իսպանացիները չկարողացան Նիդերլանդներում գտնվող իրենց բանակի համար առաքել անհրաժեշտ մատակարարում։ Իսպանական Ֆլամանդական բանակը, որի շարքերում էին գտնվում իսպանական լավագույն զինվորներն ու կոմանդորները, 1643 թվականին Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած Ռոկրուայի ճակատամարտում հանդիպեց իշխան դե Կոնդեյի հրամանատարությամբ գործող ֆրանսիական ավանգարդին։ Իսպանացիները, որոնց ղեկավարում էր Ֆրանցիսկո դե Մելոն, գլխովին ջախջախվեցին:Ամենալավագույն և հայտնի բանակներից մեկը մարտի դաշտում լիակատար պարտություն կրեց։ Այդպիսով իսպանացիների անպարտելիության առասպելը արժեզրկվեց։
Աֆրիկա և Միջերկրական
խմբագրել16-րդ դարում Օսմանյան կայսրությունը սկսեց իրենից մեծ վտանգ ներկայացնել Եվրոպայի համար։ Եվրոպայում Օսմանյան պատերազմները հաջողությամբ սկսվեցին Մոհաչի ճակատամարտում գրանցած հաղթանակով[24]։ Կառլոս I-ը նախընտրեց նավատորմի միջոցով Օսմանյան կայսրությանը կանխարգելման քաղաքականությունը՝ խոչընդոտելով թուրքերին ափ դուրս գալ Արևելյան Միջերկրականի [Վենետիկի հանրապետություն|վենետիկյան]] տարածքներում։
Կառլոս I-ի ղեկավարման օրոք արձանագրվեց Հյուսիսային Աֆրիկայում իսպանական ներկայության նվազում՝ չնայած այն հանգամանքին, որ Թունիսը և նավահանգիստը, Լա Գուլետը, նվաճվել էին 1535 թվականին։ Մեկը մյուսի հետևից իսպանական տիրույթները կորսվում էին (Պենոն դե Վալես դե լա Գոմերա (1522), Սանտա Կրուս դե լա Մար Պեկենյա (1524), Ալժիր (1529), Տրիպոլի (1551), Բեջայա (1554), Լա Գուլետ (1569), Թունիս (1569))։
Ի պատասխան բերբերյան ծովահեններիհարձակումների՝ Իսպանիայի արևելյան ափերին Կառլոսը կազմակերպեց արշավանք դեպի Թունիս (1535) և Ալժիր (1541)։
1565 թվականին ռազմավարական կարևորություն ունեցող Մալթա կղզու ափ իջած թուրքերը պարտություն կրեցին այն պաշտպանող Հիվանդախնամների միաբանության անդամներից։ Հաջորդ տարի Սուլեյման Հրաշագործի մահվան և առավել թույլ ղեկավար Սելիմ II-ի գահ բարձրանալու հանգամանքը Ֆիլիպ II-ի օգտին էր, ով որոշեց ռազմական գործողությունները տեղափոխել թուրքական ափերի մոտ։ 1571 թվականին իսպանական, վենետիկյան և պապական նավերի միացյալ նավատորմը Կառլոսի ապօրինի որդի Խուանի հրամանատարությամբ Լեպանտոյի ճակատամարտում ոչնչացրեց օսմանյան նավատորմը, որը համարվում է եվրոպական ջրերում տեղի ունեցած ամենախոշոր ծովամարտը մ.թ.ա. 31 թվականին տեղի ունեցած Ակտիումի ճակատամարտից հետո։ Այդ ճակատամարտը նշանավորվեց Միջերկրականի ջրերում օսմանյան կայսրության գերիշխանության ավարտով։ Այդ իրադարձությունները էապես բարձրացրեցին Իսպանիայի հեղինակությունը, ինչը շատ կարևոր էր Ֆիլիպի կողմից առաջ քաշված Հակառեֆորմացիայի գաղափարների տարածումը կայսրությունից դուրս։
Այնուամենայնիվ, թուրքերը շուտով կարողանում են վերականգնել իրենց ուժերը։ 1574 թվականին նրանք կրկին նվաճեցին Թունիսը և օգնեցին իրենց դաշնակից Աբու Մարվան ալ Մալիկին 1576 թվականին վերադարձնել Մարոկկոյի գահը։ Պարսից Տահմասպ I-ին շահի մահով օսմանյան սուլթանի համար հնարավորություն ստեղծվեց ներխուժել այդ երկիր և 1580 թվականին նա համաձայնվեց Միջերկրականում զինադադար կնքել Ֆիլիպ II-ի հետ[25]։
17-րդ դարի առաջին կեսին իսպանացիները Մարոկոյի ատլանտյան ափերին նվաճեցին Լարաչեն և Լա Մամորան, ինչպես նաև Միջերկրական ծովում Պենյոն դե Ալուսեմաս կղզին։ Սակայն արդեն 17-րդ դարի երկրորդ կեսին կորցրեցին Լարաչեն ու Լա Մամորան։
Իսպանական կայսրության հզորության վերջին տարիներ
խմբագրելԱպստամբություն երկրի ներսում, Ֆրանսիայի հետ պատերազմում ունեցած կորուստներ
խմբագրելՖիլիպ IV-ի իշխանության ժամանակ, հատկապես 1640 թվականից հետո տեղի ունեցավ իսպանական գահի գերիշխանության ներքո գտնվող որոշ տարածքների անջատում և տարբեր շրջաններում ապստամբություններ։ Դրանց թվում էին Պորտուգալիայի անկախության պատերազմը, Կատալոնիայի ապստամբությունը (երկու ռազմական հակամարտություններն էլ սկսվել էին 1640 թվականին), Անդալուզիայի դավադրությունը (1641) և 1640-ական թվականներին Նավարայում, Նեապոլում ու Սիցիլիայում տեղի ունեցած մի շարք միջադեպեր։ Այդ իրադարձությունները տեղի էին ունենում զուգահեռաբար այն պատերազմներին, որոնք Իսպանական կայսրությունը վարում էր թերակղզու սահմաններից դուրս, ինչպես օրինակ Նիդերլանդներում (кորը վերսկսվել էր 1621 թվականին զինադադարի ժամկետի ավարտից հետո) և Երեսնամյա պատերազմը։ Մյուս կողմից Ֆրանսիայի հետ հակամարտությունը (1635 թվականից) սերտորեն կապված էր կատալոնական խնդրի հետ։
1640 թվականին Յոհան Բրագանցու հովանավորչությամբ Պորտուգալիայում տեղի ունեցավ հեղափոխություն, ով էլ դարձավ գահի հավակնորդ։ Նա պորտուգալական ժողովրդի մեծ աճակցությունն էր վայելում, և իսպանացիները, ովքեր միաժամանակ պատերազմում էին մի քանի ճակատներով, չկարողացան ոչինչ հակադրեն պորտուգալացիներին։ 1641-ից մինչև 1657 թվականները Իսպանիան և Պորտուգալիան դե ֆակտո գտնվում էին հաշտության կարգավիճակում։ Յոհան IV-ի մահից հետո Իսպանիան փորձ ձեռնարկեց վերադարձնել Պորտուգալիան, որի գահին բարձրացավ Յոհան IV-ի որդին՝ Աֆոնսո VI-ը, սակայն 1663 և 1665 թվականներին պարտություն կրեցին համապատասխանաբար Ամեիխիալի և Մոնտես Կլարոսի ճակատամարտերում, որի հետևանքով 1668 թվականին Իսպանիան ճանաչեց Պորտուգալիայի անկախությունը։
1648 թվականին Իսպանիան ավարտեց Նիդերլանդների դեմ ընթացող պատերազմը և ճանաչչեց Միացյալ նահանգների անկախությունը՝ կնքելով Վեստֆալյան հաշտություը, որով նաև ավարտվեց և՛ Ութսունամյա, և՛ Երեսնամյա պատերազմները։ Կարճ ժամանակ անց իսպանացիները հեռացվեցին Թայվանից, կորցրեցին Տոբագոն, Կյուրասաոն և Կարիբյան ծովի մի շարք կղզիներից։
Ֆրանսիայի հետ պատերազմը շարունակվեց տասնմեկ տարի։ Այդ ամբողջ ժամանակահատվածում Ֆրանսիան ձգտում էր ամբողջությամբ ոնչացնել Իսպանիայի հզորությունը և թույլ տալ, որպեսզի Իսպանական կայսրությունը վերականգնի իր ռեսուրսները։ Իսպանական տնտեսությունը դարձել էր այնքան թույլ, որ Կայսրությունը հազիվ էր կարողանում դիմակայել դադաող պատերազմներ վարել։ Նեակոլի ապստամբությունը ճնշվեց 1648 թվականին, Կատալոնիայում՝ 1652 թվականին, իսկ 1656 թվականին հաղթանակ Վալանսենի ճակատամարտում իսպանացիները հաղթեցին ֆրանսիացիներին (այդ ճակատաարտը իսպանացիների վերջին հաղթանակն էր), սակայն պատերազմի ելքը որոշվեց 1658 թվականին տեղի ունեցած Դյունկրիկի ճակատամարտում, որի ժամանակ ֆրանսիական բանակը վիկոնտ դե Տյուրենի անգլիացիների օգնությամբ Նիդերլանդներում պարտության մատնեց իսպանական բանակի մնացյալ զորամասերին։ 1659 թվականին Իսպանիան ստորագրեց Պիրենյան հաշտությունը, որով Ֆրանսիային զիջեց Ռոսելյոն, Ֆուան, Արտոյիսը և Լոթարինգյայի մեծ մասը։ Պայմանագրով նաև նախատեսված էր իսպանական արքայադստեր ամուսնությունը Լյուդովիկ XIV:
Ֆիլիպ IV-ը իր կառավարման վերջին տարիներին՝ խոշոր հակամարտությունների ավարտից հետո, կենտրոնացավ Պորտուգալիայի դեմ պատերազմի վրա։ Սակայն ժամանակն արդեն անցել էր։ Իր մահից (որը եղի է ունեցել 1665 թվականի սեպտեմբերի 17-ին Մադրիդում) մի քանի ամիս առաջ հունիսի 17-ին Մոնտես Կլարոսի ճակատամարտում պարտությունը որոշեց կայսրության կազմում Պորտուգալիայի մնալու հարցը։ Միևնույն ժամանակ Իսպանիան գտնվում էր խորը համաշխարհային տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամում, որը ազդեցություն ունեցավ երկրի բոլոր տարածաշրջաններին։
Չնայած այն հանգամանքին, որ Իսպանաան կայսրությունը պահպանեց հսկայական տարածքներ ամբողջ աշխարհում՝ եվրոպական հզորագույն երկրի կարգավիճակն անցավ Ֆրանսիային։
Կայսրությունը վերջին Հաբսբուրգի ժամանակ (1665 - 1700)
խմբագրելՖիլիպ IV-ի մահվան պահին նրա որդին՝ Կառլ II-ը ով նրա մայրը՝ Մարիանա Ավստրիացին դարձավ թագավորության ժամանակավոր կառավարի։ Այդ փաստը հանգեցրեց այն բանին, որ իրական իշխանությունը կենտրոնացավ նրա ֆավորիտ ավստրիացի ճիզվիտ հայր Նիտհարդը, ով 1666 թվականի սեպտեմբերին նշանակվեց Մեծ Ինկվիզիտորի պաշտոնում։ Կառլ II-ի կառավարումը կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինը, որը տևել է 1665-ից 1679 թվականներին, որը բնութագրվում է տնտեսության ցնցումներով և թագուհու ֆավորիտի, հայր Նիտհարդի, դե Վալենսուելայի մի կողմից և Ֆիլիպ IV-ի ապօրինի որդի դոն Խուան Ավստրիացու միջև քաղաքական պայքարով։ Վերջինը 1677 թվականին կազմակերպում է հեղաշրջում, որի հետևանքով Նիտհարդն ու Վալենսուելան հեռացվում են իշխանությունից։
Կառավարման երկրորդ շրջանը սկսվել է 1680 թվականին, երբ թագավորի ֆավորիտ դարձավ Խուան Ֆրանցիսկո դե լա Սերդան։ Նա առաջարկեցնոր տնտեսական քաղաքականության անցկացում արժույթի արժերկման գործընթացով։ Այդ քաղաքականությունը հանգեցրեց գնաճի և տնտեսության դանդաղ վերականգնման։ 1685 թվականին իշխանության եկավ կոմս Օրոպեսը, ով թագավորական տան ծախսերի սահմանափակում մտցվեց այն բանի համար, որպեսզի կանխարգելվի նոր սնանկությունը։
Այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի դեմ պատերազմ էր ընթանում, որի ընթացքում Եվրոպայում և Ամերիկայում Իսպանիայի ազդեցությունը էականորեն նվազեց, ինչը լավ պատկերավորում է Ռեյսվեյկի հաշտության պայմանագրով Էսպանյոլա կղզու մի մասը Ֆրանսիային հանձնելու հանգամանքը։
17-րդ դարի վերջին տասնամյակում Իսպանիայի տնտեսական և քաղաքական կյանքում նկատվում էր անկում այն դեպքում, երբ Եվրոպայի մյուս մասը թևակոխեց ղեկավարման և հասարակության մեջ մասշտաբային փոփոխությունների։ Այդ ժամանակ Անգլիայում տեղի ունեցավ Փառավոր հեղափոխությունը, Ֆրանսիայում ընթանում էր Լյուդովիկոս XIV-ը, իսկ Իսպանիան ընթանում էր հոսանքի ուղղությամբ։ Ղեկավարման բյուրոկրատական համակարգը, որը ձևավորվել էր Կառլ I-ի և Ֆիլիպ II-ի օրոք, պահանջում ղեկավար համակարգում ուժեղ միապետի գոյություն։ Ֆիլիպ III-ի և Ֆիլիպ IV-ի կողմից կայսրությունը ղեկավարել չցանկանալն ու թուլությունը հանգեցրեցին պետական կառավարման համակարգի դեգրադացիայի։ Կառլ II-ը հիվանդ էր և անօգնական։ Նա մահացավ 17000 թվականին առանց ժառանգորդ թողնելու։
Ժամանակակից պատմագրությունը Կառլ II-ի և նրա սահմանափակ կարողությունների նկատմամբ համբերատարությամբ են վերաբերվում՝ նշելով, որ թագավորը, չնայած այն հանգամանքին, որ գտնվում էր մտավոր ծայրահեղ վիճակում, գիտակցում էր երկրի համար իր պատասխանատվությունը՝ բոլոր ջանքերը գործադրելով, որպեսզի սատարի Իսպանիայի վեհության գաղափարը։ Այդ մասին է փաստում նրա կտակը, որով նա ձգտում է ապահովել կայսրության ամբողջականությունը իշխող դինաստիայի ճնշման պայմաններում.
Կայսրությունը Բուրբոնների տիրապետության ժամանակ. բարեփոխումներ և տնտեսության վերականգնում (1713 - 1806)
խմբագրելԴինաստիայի փոփոխություն
խմբագրելՆոր ղեկավարը Իսպանիայում այնքան էլ լավ չընդունվեց։ Բացի այն, որ եղանակային պայմանների հետևանքով թագավորի տոնական ելույթը և բազմաթիվ ընդունելություններ հետաձգվեց, սպասավորները նաև սկսեցին նկատել, որ նա թուլակամ է, բարեպաշտ, մելանխոլիկ և հիմնականում գտնվում է իր հոգևոր հոր ազդեցության ներքո, ինչը անդրադարձել է այն ժամանակվա արվեստում
Զբոսնի՜ր, պատանի՛, զբոսնի՜ր, պատանի՛ քանի որ կարդինալը այդպես է ասել |
Այնուամենայնիվ Ֆիլիպ V-ը չէր ձգտում Իսպանիայի ռեսուրսներն օգտագործել իր դղյակի շքեղության համար և իր մտերիմների հարստացման համար, ինչպես նախկինում անում էր Ֆիլիպ I Գեղեցիկը։ Նա ցանկանում էր լինել լավ միապետ՝ չնայած իր և իր հպատակների միջև առկա պատկերացումների տարբերությունների։ Այդ տարբերություններն այնքան նկատելի էին, որ Ֆրանսիայում Իսպանիայի դեսպան մարկիզ դե Կաստելդոսիրոսի հայտնի ելույթից Ֆիլիպը չկարողացավ հասկանալ ոչինչ, այդ թվում՝ «Ya no hay Pirineos» հայտնի արտահայտությունը, ինչը կապված էր այն բանի հետ, որ Ֆիլիպը բացարձակապես չգիտեր իսպաներեն, և իր պապ Լյուդովիկոս XIV-ը ստիպված էր թարգմանել թոռան համար։ Դեսպանի «Թագավոր - արև» վերնագիրը կրող ելույթի ավարտից հետո նա այն դիմեց կայսերը՝ ասելով «Դարձի՛ր լավ իսպանացի»։ Այդպիսի ողջույնի պայմաններում թագավորը գահ բարձրացավ[27]։
Այդուհանդերձ, իսպանական գահին և հողերին կային նաև այլ հավակնորդներ, ինչը հանգեցրեց այն բանին, որ Կառլ II-ի կտակը ոչ բոլորի կողմից ընդունվեց։ Այս համատեքստում ռազմական հակամարտությունն անխուսափելի էր. էրցհերցոգ Կառլ Ավստրիացին ներկայացրեց իր պահանջները՝ հիմք դնելով Իսպանիայի ժառանգության համար պատերազմին, որը տևեց 1702 թվականից մինչև 1713 թվականը։
Այդ պատերազմում մարտավարական ու ռազմավարական սխալ հաշվարկները հանգեցրեցին իսպանական զորքերի նոր պարտությունների, այդ թվում՝ թերակղզու տարածքում։ Այդ անհաջողությունների հետևանքով կորսվեցին Օրանը, Մինորկա կղզին, իսկ առավել ցավոտ ու երկարաժամկետ կորուստը հանդիսացավ Ջիբրալթարը, որը պաշտպանում էին ընդամենը 50 իսպանացի զինվորներ ընդդեմ անգլո-հոլանդական նավատորմի։
Ֆիլիպ V-ը պատրաստ չէր ղեկավարել այդ ժամանակաշրջանի խոշորագույն կայսրությունը՝ գիտակցելով այդ հանգամանքը։ Նա ձգտում էր իրեն շրջապատել առավել որակավորված մասնագետներով։ Այդպիսով, Բուրբոնները և այն մարդիկ, որոնց նրանք հրավիրել էին իրենց պալատ, դարձան Իսպանական կայսրության մասը։ Նրանք ձգտում էին ներգրավվել իսպանական հասարակության մեջ։ Օրինակ Ալեսանդրո Մալասպինայի մասին ասվում էր, որ նա «Իսպանիայում եղել է իտալացի, Իտալիայում՝ իսպանացի»։ Կառլոս III-ը հրամայեց վեսթգոթերից մինչև իր ժամանակներ եղած Իսպանիայի բոլոր թագավորների և խոշոր պետական գործիչների կոչումները վերանայել։ մարկիզ Էսկիլաչեն վիրավորվում էր, երբ իսպանական ազնվականները իրեն դիմելիս չէին օգտագործում «դու» դիմելաձևը, ինչպես որ եղել է ավանդությթի համաձայն, իսկ երեկոները ուտում էր շոկոլադ, ինչը հանդիսանում էր իսպանական սովորություն։ Այդպիսի իրավիճակները նրան տարբերակում էին եվրոպական այլ պալատականներից։ Սակայն, երևի թե առավել պատկերավոր օրինակն այն է, որ Ֆիլիպ V-ը, իր պապ Լյուդովիկոս XIV-ի հետ հանդիպմանը, ով նրան առաջարկել էր ապագայում Ֆրանսիա վերադառնալ որպես Իսպանիայի թագավոր իր կառավարման վերելքի ժամանակ, այլ ոչ թե անկման։ Նա նշել է
Ես կատարել եմ իմ ընտրությունը, և աշխարհում ոչ մի բան ինձ չի կարող ստիպել հրաժարվել գահից, որը ինձ տվել է Աստված, աշխարհում ոչինչ ինձ չի կարող ստիպել բաժանվել Իսպանիայից և իսպանական ժողովրդից։
- Ֆիլիպ V, [26]
|
Ուտրեխտի հաշտության պայմանագրով, որը կնքվել է 1913 թվականի ապրիլի 11-ին, աշխարհի ուժեղագույն տերությունները ամրագրեցին Եվրոպայում ուժերի հարաբերակցությունը։ Նոր թագավորը՝ Ֆիլիպ V-ը, ով հանդիսանում էր Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ, պահպանեց անդրօվկիանոսյան տիրույթները, սակայն զիջեց Սիցիլիան ու միլանյան տիրույթների մի մասը Սավոյային, Ջիբրալթարն ու Մինորկա կղզին անցան Մեծ Բրիտանիային, իսկ մայրցամաքային այլ տարածքները (Իսպանական Նիդերլանդներ, Նեապոլ, Միլան և Սարդինիա) անցան Ավստրիային։ Այդ պայմանագրով բաժանվեցին Ֆրանսիայի ու Իսպանիայի գահերը, իսկ Ֆիլիպ V-ը հրաժարվեց ֆրանսիական գահի նկատմամբ հավակնություններից։ Բրիտանացիները նաև երեսուն տարով ստացան Ամերիկայում գտնվող իսպանական գաղութներում ստրուկների վաճառքի մենաշնորհային իրավունքներ («ասիենտո»)։
Կայսրության բարեփոխումներ
խմբագրելԲուրբոնների դինաստիայի ներկայացուցչի իշխանության գալուց հետո պետության բոլոր վարչատարածքային մարմիններին տրվեցին այսպես կոչված Նուեվա Պլանտա դեկրետը, որի համաձայն չեղյալ համարվեցին թերակղզու տարածքում գտնվող հին պետությունների իրավունքներն ու առավելությունները, իսկ իսպանական պետությունը բաժանվեց նահանգների, որոնք կոչվեցին գեներալ - կապիտանություններ, որոնցում ներդրվեց միևնույն օրենսդրությունը։ Այդ փոփոխությունների նպատակն էր Ֆրանսիայի ամբողջականության մոդելով հասնել իսպանական պետության կենտրոնացման և միատեսակության։
Բացի այդ, Ֆիլիպ V-ը ընդունեց ֆրանսիացի մերկանտիլիստներին և սկսեց կիրառել նրանց գաղափարները ամբողջ կենտրոնացված միապետությունում՝ աստիճանաբար ներդնելով նաև ամերիկյան գաղութներում։ Այստեղ քաղաքականության հիմնական ուղղությունն էր տեղական կրեոլական ազնվականությանը իշխանությունից զրկելն ու ճիզվիտական ուխտի ազդեցության նվազեցումը։ Վերջինները 1767 թվականին արտաքսվեցին Ամերիկայի իսպանական գաղութներից։ Ի լրացում Մեխիկոյում և Լիմայում արդեն գոյություն ունեցող հյուպատոսությունների՝ հիմնադրվեց ևս մեկը Վերակրուսում։
1717-ից 1718 թվականներին Հնդկաստանի խորհուրդն ու Կասա դե Կոնտրատասոնը Սևիլյայից փոխադրվեցին Կադիս, որը դարձավ միակ նավահանգիստը, որը սպասարկում էր ամերիկյան գաղութների հետ առևտուրը։
Գործադիր իշխանության մարմիններում կատարված բարեփոխումների արդյունքում ստեղծվեցին պետական քարտուղարություններ, որոնք հաջորդեցին նախարարություններին։ Բարեփոխումներ իրականացվեցին մաքսային հաստատություններում, ակցիզային և հարկային համակարգում։ Ստեղծվեց կադաստր։ Փոփոխություններ իրականացվեցին բանակում, որտեղ գնդերը փոխարինվեցին տերցիներով։ Բայց ամենամեծ առաջընթացը հանդիսացավ այն, որ միավորվեցին բզկտված նավատորմերն ու նավաշինարանները միացյալ Արմադայի կազմում[26]։ Այդ բարեփոխումները հնարավոր դարձան շնորհիվ Խոսե Պատինոյի, Խոսե դել Կամպիլոյի և Զենոն դե Սոմոդևիլյայի ու ժամանակի ռազմա-ծովային գործի լավագույն մասնագետների, ինչը դարձավ մերիտոկրատիայի լավագույն օրինակներից։
Այդ բարեփոխումները նոր գաղութարար քաղաքականության հետևանք էին, որի միջոցով թագավորը ձգտում էր վերականգնել Իսպանիայի կորսված տարածքները։ Այսպիսով 1717 թվականինիսպանական նավատորմը կարճ ժամանակահատվածով նվաճեց Սարդինիան և Սիցիլիան, որը Իսպանիան ստիպված էր զիջել Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Նիդերլանդների ճնշման ներքո՝ կորցնելով նավատորմը Պասարոյի հրվանդանի ճակատամարտում։ Այնուամենայնիվ, իսպանական դիվանագետները կնքեցին ընտանեկան համաձայնագիր թագավորի ֆրանսիական բարեկամների հետ, ինչի արդյունքում Երկու Սիցիլիաների թագավորությունը բաժին հասավ իսպանական թագավորի երկրորդ որդուն։ Ավելի ուշ այդ դինաստիան հայտնի դարձավ որպես Նեապոլյան Բուրբոններ։
18-րդ դարի գաղութային պատերազմներ
խմբագրելԱմերիկայում գաղութարարության ամբողջ ժամանակաշրջանում և 18-րդ դարի առավել կարևոր հաղթանակը իսպանական զորքերի համար դարձավ 1741 թվականին տեղի ունեցած Կարթագենի պաշարումը, որը (Ջենիկսենի ականջի համար պատերազմի ժամանակ), որի ժամանակ 186 նավերից կազմված և 23600 զինվորներով ու նավաստիներով անգլիական խոշոր նավատորմը հարձակվեց իսպանական Կարթագեն դե Ինդիաս (այժմ գտնվում է ժամանակակից Կոլումբիայում) նավահանգստի վրա։ Այդ ճակատամարտը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի պատմության խոշորագույն մարտը և այսօրվա դրությամբ իր մասշտաբով Նորմանդական դեսանտային օպերացիայից հետո հանդիսանում է երկրորդը։ Անգլիական նավերի ու մարտկոցների ուղղությամբ Կարթագենի նավահանգիստն ու Սան Ֆելիպե դե Բարահաս ամրոցը պաշտպանողների երկու ամիս տևած հրետանային ակտիվ կրակից հետո հարձակվողները նահանջեցին՝ կորցնելով 50 նավ և 18000 մարդ։ Իսպանացի ադմիրալ Բլաս դե Լեսոյի հաջող մարտավարությունը վճռական դեր կատարեց բրիտանական պաշարումը կոտրելու գործում, իսկ նվաճած հաղթանակը հնարավորություն տվեց ծովում Իսպանիայի առավելությունը երկարացնել մինչև 19-րդ դարի սկիզբ։ Այդ պարտությունից հետո անգլիական գրաքննությունը արգելեց տեղեկատվություն տարածել այդ իրադարձության մասին, և միայն մի քանի բրիտանական գրքեր են այդ կարևոր ճակատամարտի մասին տեղեկատվություններ պարունակում։ Նույնիսկ մեր օրերում այդ իրադարձության մասին ավելի քիչ է հայտնի, քան Տրաֆալգարի ճակատամարտի կամ Մեծ արմադայի մասին։
Իսպանիան պայքարում էր Պորտուգալիայի դեմ ժամանակակից Ուրուգվայի տարածքում գտնվող Կոլոնիա դել Սակրամենտոյի համար, որը հանդիսանում էր բրիտանական մաքսանենգության տարանցիկ վայր դեպի Ռիո դե լա Պլատա։ 1750 թվականին Պորտուգալիան Իսպանիային զիջեց այդ քաղաքը՝ փոխարինելով այն Բրազիլիայի սահմանին գտնվող ճիզվիտական գուարանիների երեսուն գաղութներից յոթի հետ, ինչև հետագայում հանգեցրեց Գուարանիների պատերազմի։ Իսպանացիները արտաքսեցին ճիզվիտներին, ինչը գուարանիների հետ հակամարտության պատճառ դարձավ, որը տևեց տասնմեկ տարի։
Ամերիկայի հետ Բուրբոնների ծովային ակտիվ առևտուրը ընդհատվեց Յոթնամյա պատերազմի ժամանակ բրիտանական նավատորմի կողմից (1756 - 1763 թվականներ), որի ընթացքում Իսպանիան ու Ֆրանսիան գաղութներում պատերազմական գործողություններ էին իրականացնում Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի դեմ։
Պորտուգալիայի հյուսիսում իսպանական հաջողությունները մթագնեցին անգլիացիների կողմից Հավանայի և Մանիլայի նվաճումով։ Պատերազմն ավարտվեց Փարիզյան խաղաղության պայմանագրի կնքումով, որի պայմաններով Իսպանիային վերադարձվում էր Հավանան ու Մանիլան, անգլիացիներին՝ Սակրամենտոն։ Բացի այդ, Ֆրանսիան Իսպանիային էր զիջում Միսիսիպի գետից արևմուտք գտնվող Լուիզիանան՝ ներառյալ վերջինի մայրաքաղաքը, Նոր Օրլեանը, իսկ Իսպանիան Մեծ Բրիտանիային էր զիջում Ֆլորիդան։
Այնուամենայնիվ, 18-րդ դարը իսպանական գաղութների համար եղել է բարգավաճման ժամանակաշրջան շնորհիվ ռևտրի աճի տեմպերի և հատկապես դարի երկրորդ կեսին Բուրբոնների կատարած բարեփոխումներից հետո։ Առանձին նավերի նավարկումներին փոխարինման եկան դեպի Հնդկաստան մի ամբողջ նավատորմի ուղևորությունները, իսկ 1760-ական թվականներից սկսեցին իրականացվել կանոնավոր ուղևորություններ Կադիսի, Հավանայի և Պուերտո ՌԻկոյի միջև և նույնիսկ դեպի Լա Պլատայի գետաբերան, որտեղ 1776 թվականին ստեղծվեց փոխարքայություն։ Հաբսբուրգների ժամանակ մաքսնենգությունը հսկայական վնաս էր հասցնում կայսրության տնտեսությանը։ Այդ երևույթի դեմ պայքարի համար սահմանվեց ծովային գրանցամատյան։
Պորտուգալիայի դեմ նոր պատերազմը 1777 թվականին ավարտվեց Սան Իլդեֆոնսոյի պայմանագրով, որի համաձայն Իսպանիան վերադարձրեց Սակրամենտո և ստացավ Գվինեայի ափերի մոտ գտնվող Աննաբոն ու Ֆեռնանդո Պո կղզիները՝ Բրազիլիայում նվաճված մի շարք տարածքների փոխարեն։
Ավելի ուշ իսպանական Ամերիկայում տեղի ունեցան երկու խոշոր իրադարձություններ՝ 1780 թվականին Պերույում գտնվող Տուպակ Ամարու II-ում տեղի ունեցած ապստամբութնունը և Վենեսուելայում տեղի ունեցած հեղափոխությունը։ Նշված երկու իրադարձությունները դարձան Բուրբոնների կենտրոնացված վարչական ապարատի դեմ քայլ։
1780-ական թվականներին կայսրության ծովային առևտուրը շարունակում էր աճել, իսկ նավատորմը դարձավ ավելի խոշոր և սկսեց բերել առավել մեծ եկամուտ։ Կադիսի մենաշնորհը ամերիկյան առևտրում կապված էր Իսպանիայում արտադրության աճով։ Առավել մեծ նշանակություն ուներ Կատալոնիայում տեքստիլ արդյունաբերության աճը, ինչը երկիրը դարձրեց Միջերկրականի ամենախոշոր տեքստիլ արդյունաբերությունը։ Այդ հանգամանքը հնարավորություն ստեղծեց Բարսելոնայում ոչ մեծաթիվ, բայց քաղաքականապես ակտիվ բուրժուազիայի հայտնվելուն։ Գյուղատնտեսական արտադրությունը դեռևս նախկինի պես մնում էր ցածր մակարդակի վրա՝ չնայած գյուղացիական տնտեսություններում նոր տեխնիկայի ներդրման և անհող գյուղացիների շահագործման սաստկացման։
Պատերազմից հետո երկրի տնտեսության վերականգնումը կրկին ընդհատվեց ԱՄՆ-ի անկախության պատերազմի սկսմամբ (1779 - 1783), որում Իսպանիան աջակցում էր Միացյալ Նահանգներին ընդդեմ Մեծ Բրիտանիայի։ 1783 թվականին կնքված Փարիզյան հաշտության) պայմաններով Իսպանիան հետ վերցրեց Ֆլորիդան և Մենորկան։ Բացի այդ, բրիտանացիները լքեցին Կարիբյան ծովում գտնվող Կամպեչեն և Մժեղի ափը։ Այնուամենայնիվ, Իսպանիային չհաջողվեց վերադարձնել Ջիբրալթարը, ինչպես նաև ստիպված եղավ ճանաչել Բահամյան կղզիների (որտեղ բնակվում էին կորցրած գաղութներից եկած թագավորի բազմաթիվ աջակիցներ) և Սան Անդրեաս կղզեխմբի (որի կառավարումը Իսպանիան չէր կարող իրականացնել) նկատմամբ բրիտանական ինքնիշխանությունը։
Միևնույն ժամանակ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցավ Նուտկայի ճգնաժամը, որն ավարտվեց 1790-ական թվականներին Նուտկայի համաձայնագրի կնքմամբ, որով հստակեցվեցին Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող իսպանական ու բրիտանական տիրույթների սահմանները։ Նույն ժամանակահատվածում Ալեսանդրո Մալասիպինան, ով գտնվում էր իսպանական գահի համար ծառայության մեջ, փորձ ձեռնարկեց գտնել Հյուսիս-արևմտյան անցուղին (Մալասիպինայի արշավանք)։
Իսպանիան 1800 թվականին
խմբագրելՏնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումները տվեցին իրենց պտուղները, իսկ ռազմական տեսակետից մեծ նշանակություն ունեցավ Ջենկինսի համար պատերազմը, երբ Մեծ Բրիտանիան կարողացավ գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարթագեն քաղաքը։
Արդյունքում 18-րդ դարում Իսպանիային հաջողվեց պահպանել իր գաղութային տիրույթները, սակայն գերտերության կարգավիճակն արդեն կարսված էր։ Հսկայական գաղութային կայսրությունը նախկինի պես աշխարհում կատարում էր կարևոր դերակատարություն, և, չնայած այն հանգամանքին, որ եվրոպական թատերաբեմում մեծացել էր Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի քաղաքական կշիռը, կայսրությանը պատկանում էր աշխարհի ամենամեծ նավատորմը, իսկ իսպանական արժույթը ամենաուժեղն էր։
Չնայած որ Իսպանական կայսրությունը չկարողացավ վերադարձնել իր նախկին ուժն ու հեղինակությունը, այնուամենայնիվ վերջինը կարողացավ Իսպանաան կայսրության ժառանգության համար պատերազմում հասնել բավականին մեծ հաջողությունների։ Նոր դինաստիայի օրոք Իսպանիան առավել քիչ ռեսուրսներ էր օգտագործում պատերազմների համար, ինչը հնարավորություն տվեց սկսել սկսել տնտեսության երկարատև վերականգնման գործընթաց և քաղաքական ու վարչական բարեփոխումներ։ 17-րդ դարի ժողովրդագրական անկումը հաղթահարվեց։ Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ակտիվ քաղաքականություն վարել եվրոպական այլ երկրներից ներգաղթյալների ներգրավման ուղղությամբ։ Այս հարցում հիմնական շեշտադրումը կատարվում էր գերմանացիների ու շվեյցարացիերի վրա։ Սակայն դարասկզբին Եվրոպայում տեղի ունեցան երկու իրադարձություններ, որոնք ամբողջապես փոխեցին իսպանական կայսրության հետագա ճակատագիրը։ Այդ իրադարձություններն էին ֆրանսիական հեղափոխական և Նապոլեոնյան պատերազմները։
Համաշխարհային կայսրության մայրամուտը (1808 — 1898)
խմբագրելՖրանսիական մեծ հեղափոխության սկսվելուց հետո՝ 1789 թվականին Իսպանիան միացավ հեղափոխական կառավարությունների դեմ պայքարող երկրների դաշինքին։ Գեներալ Ռիկարդոսի հրամանատարությամբ բանակը մտավ Ռոսելյո, սակայն մի քանի տարի անց՝ 1794 թվականին, ֆրանսիական զորքերը արտաքսեցին իսպանացիներին և ներխուժեցին Իսպանիայի տարածք։ Առաջին նախարարի պաշտոնը ստացած Մանուել Գոդոյը վարում էր։ 1795 թվականի ապրիլի 5-ին կնքված Բազելյան հաշտության պայմանագրով նա կարողացավ հասնել խաղաղության ֆրանսիացիներին Էսպանոլա կղզու (ժամանակակից Հայիթի կղզու) կեսը զիջելու միջոցով։
1796 թվականին կնքված Սան Իլդեֆոնսոյի պայմանագրի դրույթների համաձայն Իսպանիան դաշինք կազմեց նապոլեոնյան Ֆրանսիայի հետ ընդդեմ Մեծ Բրիտանիայի, ինչն իրենից ենթադրում էր երկու երկրների նավատորմերի ու բանակների միացում։ Սենտ Վինսենտի ճակատամարտը բրիտանական նավատորմի հաղթանակների սկզիբ դրեց։ Այնուամենայնիվ, բրիտանացիները չկարողացան օգտվել իրենց առավելությունից։ Հարկ է արձանագրել, որ Կադիսի պաշարման և Սանտա Կրուս դե Տեներիֆեյի ճակատամարտի ժամանակ բրիտանական նավատորմը երկու անգամ պարտություն է կրել։ Իսպանիայի առավել շոշափելի պարտությունները դարձան 1797 թվականին Տրինիդադ կղզու և Մենորկայի կորուստը։ 1802 թվականին կնքվեց Ամիենի հաշտության պայմանագիրը, որի համաձայն Իսպանիան վերադարձրեց Մենորկան։
Շուտով ռազմական գործողությունները վերսկսվեցին, և Նապոլեոնը սկսեց Լա Մանշով ներխուժելու պլանը։ Սակայն 1805 թվականին տեղի ունեցած Տրաֆալգարի ճակատամարտում ֆրանկո-իսպանական նավատորմի պարտությունից հետոՄեծ Բրիտանիա ներխուժումը անհնարին դարձավ, իսկ սեփական կայսրությունը պաշտպանելու և պահպանելու հնարավորությունները հոդս ցնդեցին։ Տրաֆալգարի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Իսպանիան մնաց առանց նավատորմի և չկարողացավ ո՛չ դիմադրել Մեծ Բրիտանիային, ո՛չ ապահովել անդրծովյան գաղութների հետ տրանսպորտային կապը։
Այն ժամանակ, երբ Նապոլեոն Բոնապարտը մայրցամաքում պարտության էր մատնում երկրորդ դաշինքին, Իսպանիան կարճատև հաղթական պատերազմ իրականացրեց ընդդեմ Պարտուգալիայի (Նարնջային պատերազմ), որի արդյունքում անեքսիայի ենթարկեց Օլիվենզան։ 1800 թվականին Ֆրանսիան վերադարձրեց Լուիզիանան։ Երբ Նապոլեոնը հայտարարեց Մայրցամաքային շրջափակում, վերջին Պորտուգալիայի օկուպացիայի ժամանակ Իսպանիան սատարեց Ֆրանսիային։ Պորտուգալիան օկուպացվեց, քանի որ հրաժարվել էր մասնակցել շրջափակմանը։ Այդպսիով ֆրանսիական զորքերը մտան Պորտուգալիա և տեղակայվեցին խոշոր քաղաքների զորանոցներում։
1808 թվականին Նապոլեոնը օգտվեց Իսպանիայի թագավոր Կառլոս IV-ի և նրա որդի՝ ապագա թագավոր Ֆերդինանդ VII-ի միջև առկա տարաձայնություններից և ստիպեց նրանց հրաժարվել թագիցգահին բարձրացրեց իր եղբայր Ժոզեֆին։
1808 թվականի մայիսի 2-ին Մադրիդում տեղի ունեցավ ապստամբություն։ Չնայած ապստամբությունը ճնշվեց՝ այնուամենայնիվ, այն իսպանա-ֆրանսիական պատերազմների սկիզբ դրեց։ Իսպանացի ապստամբները գեներալ Կաստանոսի հրամանատարությամբ կարողացան Բաիլենի ճակատամարտում կարողացան պարտության մատնել ֆրանսիական զորքերին (այն դարձավ Նապոլեոնի առաջին պարտությունը), սակայն իրենց հաղթանակի պտուղներից օգտվել այդպես էլ չկարողացան։ Ֆրանսիացիները ձեռնարկեցին հակահարված և վերականգնեցին Ժոզեֆ I-ի իշխանությունը Ռազմական գործողությունները շարունակվեցին։ Իսպանացիները որդեգրեցին «պարտիզանական պատերազմների» մարտավարություն։ Հետագայում Մեծ Բրիտանիայի աջակցությամբ իսպանացիները թերակղզուց արտաքսեցին ֆրանսիացիներին, և Վաթեռլոոյի ճակատամարտից հետո Ֆերդինանդը VII-ը վերադարձրեց իր թագը։ Այդ ժամանակ իսպանական գաղութներում արդեն սկսվել էին անկախության շարժումներ։
Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար պատերազմ
խմբագրելԱմբողջ գաղութային ժամանակաշրջանի ընթացքում չդադարող ապստամբությունները ամերիկյան գաղութներին անկախություն շնորհելու նախագծերի ստեղծման պատճառ էին դարձել։ Սակայն իսպանաամերիկյան գաղութների անկախության շարժումը թափ հավաքեց այն պահին, երբ իսպանական գահի համար հակամարտություն սկսվեց թագավոր Կառլոս IV-ի և նրա որդի՝ ապագա թագավոր Ֆերդինանդ VII-ի միջև, որից օգտվեց Նապոլեոն Բոնապարտը, ով 1808 թվականին կազմակերպեց այսպես կոչված Բայոնայի գործընթացը, որից հետո իսպանական գահին նշանակվեց Նապոլեոնի եղբայր Ժոզեֆը։ Ֆրանսիական նվաճողական քաղաքականությունը հանգեցրեց երկրում ժողովրդական ապստամբության, որը ստացավ «Իսպանա-ֆրանսիական պատերազմներ» կամ «Պիրենեյան պատերազմներ» (1808 - 1814) անվանումը։ Այդպիսով, այն հարցը, թե Իսպանիայում ում է պատկանում իրական իշխանությունը, այդպես էլ տարաձայնությունների առարկա դարձավ։
Իսպանիայում լիակատար քաղաքական անորոշության պայմաններում իսպանական Ամերիկայի գաղութներում, որոնք հաճախ ղեկավարում էին կրեոլները, սկսվեցին ապստամբությունների շարք, և տեղական ազնվականությունը, որոնց կարգավիճակը Բուրբունների կատարած վերջին բարեփոխումների հետևանքով էականորեն իջեցվել էր, իսկ լիազորությունները՝ կրճատվել, սկսեցին իրենցից ներկայացնել լուրջ վտանգ։ 1808 թվականի օգոստոսի 5-ին Մեխիկոյում տեղի ունեցավ հեղափոխական խունտայի առաջին հավաքը[29], որից հետո ամբողջ մայրցամաքում սկսվեցին ապստամբություններ, որոնք որպես կանոն ղեկավարում էին տեղական ազնվականության ներկայացուցիչներից կազմված խունտաները։
Ամերիկայում իսպանական իշխանությունները և հետագայում 1814 թվականին գահը վերականգնած Ֆերդինանդ VII-ը չճանաչեցին ստեղծված խունտաների օրինականությունը։ Փոխարքա Ֆերդինանդ դե Աբասկալն ու դոն Պաբլո Մորիլոն, ովքեր ղեկավարում էին ռազմական արշավանքը, դարձան մայրցամաքում իսպանական միապետության շահերի գլխավոր պաշտպանները։
Իսպանական գաղութներում ժողովրդական շարժումերը հանգեցրեցին իսպանական գահի հետ ակնհայտ հակադրության, ինչը վերածվեց մայրցամաքային մասշտաբի պատերազմի, որի նպատակն էր գաղութների անկախության հաստատումն ու այնտեղ որպես կանոն հանրապետական կառավարությունների իշխանության գալը։ Наиболее выдающимися деятелями периода Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ժամանակաշրջանի առավել ակնառու ներկայացուցիչներ դարձան Սիմոն Բոլիվարն ու Խոսե դե Սան Մարտինը, ովքեր ստանձնեցին ապստամբական բանակի հրամանատարությունն ու 1824 թվականին Այակուչոյի ճակատամարտում վերջնականապես ջախջախեցին իսպանական միապետությանը հավատարիմ զորքերին։
1810-ական թվականներից սկսած Իսպանական Ամերիկայում ընթանում էին դժվարին քաղաքական գործընթացներ, որոնց հետևանքով իսպանական գաղութները դարձան անկախ պետություններ։ Թափ հավաքող ամերիկյան կայսրությունը ձեռք բերեց Իսպանիայի մնացյալ գաղութները (1821 թվականին Ֆլորիդա, ձեռք բերեց Օրեգոնի նկատմամբ իրավասություններ, անեքսիայի ենթարկեց Տեխասը և նորաստեղծ մեքսիկական պետության հյուսիսում գտնվող հողերը՝ Նյու Մեքսիկոն, Յուտան, Կալիֆոռնիան ու Նևադան)։
Վերջնական անկում և իսպանա-ամերիկյան պատերազմ
խմբագրելԱմերիկայում իսպանական գաղութների անկախության համար պատերազմին հաջորդեցին բացարձակ միապետությունը (առավել հայտնի որպես չարագույժ տասնամյակ), դինաստիական հակամարտությունները, բացարձակապաշտների խռովությունը, ազատականների ռազմական հեղաշրջումն ու ազատական ֆրակցիաների միջև պայքարը, որի ընթացքում քաղաքական կայունությունը այն մակարդակով, որը հարկավոր էր արտաքին վստահ քաղաքականություն վարելու համար, երկրում երկար չտևեց։ Այդ ժամանակաշրջանի առավել ականավոր պետական գործիչներից էր Լեոպոլդ Օ’դանիելը (1856 - 1863), ով քաղաքացիական պատերազմների և ապստամբությունների ընթացքում մեծ ներդրում ունեցավ իսպանական հասարակության միասնականության պահպանման գործում և իրեն դրսևորեց միջազգային ասպարեզում։ Նրա հրամանատարությամբ Իսպանիան Մարոկկոյում հաղթեց պատերազմում՝ հաղթանակներ գրանցելով Տետուանայի և Վադ Ռասի ճակատամարտերում, ինչի արդյունքում ատլանտյան ափում ընդարձակվեց Սեուտայի տարածքն ու հետ նվաճվեց Սանտա Կուրս դե լա Մար Պեենյան։ Լեոպոլդ Օ’դանիելը փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել Ֆիլիպինների հետ խնդիրը։ Մաքսիմիլիան I (Մեքսիկայի կայսր)Մեքսիկայի կայսր հետ միասին նա հետ նվաճեց Մեքսիկայում գտնվող և նախկինում կորցրած իսպանական տարածքները։ Ֆրանսիացիների հետ դաշինքով ձեռնարկեց արշավանք դեպի Կոչինչինա, որտեղ սպանվել էին մի քանի միսիոներներ։ Բացի այդ, Դոմինիկյան Հանրապետության իշխող ֆրակցիայի ղեկավար Պեդրո Սանտանան վերադարձրեց իր երկրի գաղութային կարգավիճակը, և միայն ներքին քաղաքական վճռականություն ու հաիթցիների աջակցությունը հանգեցրեց այն բանին, որ 1865 թվականին այդ գաղութը կրկին կորսվեց։
Տնտեսական ճգնաժամը, որը առաջացել էր ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի պատճառով բամբակի գների աճի, չբերության, գյուղատնտեսության ու ենթակառուցվածքների մոդերնիզացիայի վատ արդյունքների (երկաթուղի) հետևանքով, հանգեցրեց Օ’դոնելայի ռեժիմի ավարտին։ Հաճախակիացել էին առաջադեմների, ազատականների և պահպանողականների միջև պատերզմներն ու քաղաքական բախումները, որոնք հանգեցրեցին միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի նվազման։ Անընդհատ խորացող անկայունթույունը և անընդհատ ձգվող տնտեսական ճգնաժամը պատճառ դարձան, որ 1868 թվականին տեղի ունենա հեղափոխություն, որին հաջորդեց 1873 թվականին Իսպանիայի առաջին հանրապետության հռչակումը։ 1875 թվականին միապետության վերակառուցմամբ երկրի համար սկսվեց նոր, առավել բարենպաստ պատմական ժամանակաշրջան, երբ Ալֆոնսո XII-ը ու իր նախարարները իսպանական քաղաքականության և պետության հեղինակության ասպարեզում հասան որոշակի հաջողությունների, մասնավորապես, շնորհիվ իրերի իրական դասավորության և խելացի կառավարմանը սթափ գնահատականների։
Չնայած բոլոր այդ ցնցումներին՝ Իսպանիան մինչև 1870-ական թվականները պահպանեց վերահսկողությունը իր մնացյալ գաղութների նկատմամբ։ Արդեն 1870-ական թվականներից սաստկացան հակագաղութային շարժումներն ու որոշ գաղութներում սկսվեցին ապստամբություններ։ Այդպիսի հակամարտություններից մեկը հետագայում դարձավ միջազգային ու 1898 թվականին վերաճեց իսպանա-ամերիյան պատերազմի, որի ժամանակ թուլացած Իսպանիան բախվեց առավել ուժեղ հակառակորդի հետ՝ ի դեմս Միացյալ Նահանգների, որը վարում էր ընդարձակման քաղաքականություն և փորձում հասանելի դարձնել նոր շուկաներ։
Այդ պատերազմի պատճառ դարձավ «Մեն» զրահապատ հածանավի պայթյունը, ինչի մեղավորությունը վերագրվեց Իսպանիային (Ուիլյամ Հերսթի կողից մասսայական լրատվության միջոցներով ագրեսիվ արշավից հետո)։ Հետագա ուսումնասիրությունները այդպես էլ չկարողացան հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք պայթյունը եղել է պատահական կամ դիվերսիա, թե՞ ամերիկացիների կողմից կազմակերպված սադրանք, ովքեր «Մեն» զրահապատ հածանավում հրդեհ էին կազմակերպել, որպեսզի պատերազմ սկսելու պատրվակ ստեղծեն ու Միացյալ Նահանգները հայտարարեն կուբացի ժողովրդի պաշտպան իսպանական բռնակալությունից։ Այդ պատերազմն ավարտվեց իսպանացիների նվաստացուցիչ պարտությամբ և Կուբայի անկախության հռչակմամբ։ Ֆիլիպինները ԱՄՆ-ի աջակցությամբ նույնպես անկախացավ Իսպանիայից։ Իսպանիան ստիպված էր փնտրել զինադադար, և արդյունքում ստորագրվեց Փարիզյան հաշտության պայմանագիրը, որի համաձայն Իսպանիան Կուբան զիջեց Միացյալ Նահանգներին, ինչպես նաև վերջինին հանձնեց մի շարք գաղութներ՝ Ֆիլիպնները, Պուերտո ՌիկոՆ և Գուամը։
Վերջին տարածքները, Աֆրիկա (1885 - 1975)
խմբագրել1778 թվականին Էլ Պարդոյի պայմանագրով Իսպանիան զիջեց Հարավային Աֆրիկայի տարածքները Անոբոն ու Բիոկո կղզիների և Նիգեր ու Օգուվե գետերի միջև գտնվող հսկայական ափամերձ տարածքի դիմաց։ Իսպանիան այդպիսով պահպանեց իր ներկայությունը Գվինեական ծոցում։ 19-րդ դարում մի շարք հետազոտողներ, այդ թվում՝ Մանուել Իրադիերը, ուսումնասիրեցին այդ տարածքներն ու մտան մայրցամաքի խորքը։
Միևնույն ժամանակ Մջերկրականում շարունակվում էին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով Իսպանիան Հյուսիսային Աֆրիկայում կորցրեց մի շարք տարածքներ։ Այնուամենայնիվ, 1848 թվականին իսպանացիները գրավեցին Չաֆարինաս կղզին։
Իսպանական Ամերիկայում պարտությունը հանգեցրեցին դեպի Աֆրիկա իսպանական էքսպանսիայի, հատկապես այդ գործընթացն ակտիվացավ 1898 թվականին Միացյալ Նահանգներից պարտություն կրելուց հետո։
1860 թվականին՝ Մարոկկոյի հետ պատերազմից հետո, Վադ Ռասի պայմանագրով Իսպանիան ստացավ Սիդի Իֆնին։ Վերջին տասնամյակներում ֆրանկո-իսպանական համագործակցության արդյունքում իսպանական հովանու ներքո գտնվող տարածքներն ընդարձակվեցին քաղաքից հարավ։ Արդյունքում իսպանիայի հովանու ներքո գտնվող Սիդի Իֆնին և Արևմտյան Սահարան Բեռլինյան վեհաժողովի ժամանակ՝ 1884 ճանաչվեցին։
Իսպանիան նաև հաստատեց իր հովանավորչությունը Բոջադոր հրվանդանից մինչև Կաբո Բլանկո։ 1885 թվականին Ռիո Մունին դարձավ իսպանական պրոտեկտորատ և 1900 թվականին՝ գաղութ։ Գվինեայի նկատմամբ տարածքային պահանջները կարգավորվեցին 1898 թվականին կնքված Փարիզյան համաձայնագրով։
1911 թվականին Մարոկկոն բաժանվեց Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ 1921 թվականին տեղի ունեցած Անվալի աղետը դարձավ Իսպանիայի լրջագույն պարտությունը, և մի քանի տարի անց՝ 1925 թվականի սեպտեմբերի 8-ին, ֆրանկո-իսպանական բանակը ափ դուրս եկավ Ալհուսեմասի մոտ և ջախջախիչ պարտության մատնեց բերբերական Ռիֆի Հանրապետությանը։
1926-ից մինչև 1959 թվականը Բիոկոն ու Ռիո Մունին կրում էին Իսպանական Գվինեա անվանումը։
20-րդ դարի սկզբին Իսպանիան կորցրեց հետաքրքրությունը աֆրիկյան գաղութների ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Այնուամենայնիվ, Իսպանիան շահագործում էր կակաոյի ընդարձակ տարածություններ, որոնցում աշխատանքներ իրականացնելու նպատակով հազարավոր նիգերիացիներ բերվեցին։ Իսպանական հովանավորչության ներքո Հասարակածային Գվինեան հասավ մայրցամաքում կրթության և բժշկության ամենամեծ ցուցանիշները ապահովողներից մեկը։
1956 թվականին, երբ Մարոկկոյում ֆրանսիական պրոտեկտորատը ձեռք բերեց անկախություն, Իսպանիան Հյուսիսային Աֆրիկայում իր տարածքները հանձնեց նորաստեղծ Մարոկկո պետությանը՝ պահպանելով իր վերահսկողությունը Սիդի Իֆնիի, Տարֆայա շրջանի ու Արևմտյան Սահարայի վրա։ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ V-ը, ով շահագրգռված էր իսպանական տիրույթների հիման վրա պետության տարածքների ընդարձակմամբ, 1958 թվականին մարոկկոյան բանակի միջոցով ներխուժեց Իսպանական Սահարա։ Այդ պատերազմը հայտնի դարձավ որպես Իֆնիի պատերազմ կամ Մոռացված պատերազմ։ Նույն թվականին Իսպանիան Մուհամեդ V-ին զիջեց Տարֆայայի հատվածն ու անեքսիայի ենթարկեց Իսպանական Սահարայում գտնվող Սագուա էլ Համարը (հյուսիսում) և Ռիո դե Օրոն (հարավում)։
1959 թվականին Գվինեական ծոցի ափերում գտնվող իսպանական տարածքները ստացան Իսպանիայի անդրծովյան նահանգների կարգավիճակ։ Հասարակածային Իսպանիա անվանումով այդ տարածքները գտնվում էին գեներալ-նահանգապետի կառավարման ներքո։ Տեղական առաջին ընտրությունները անցկացվեցին 1959 թվականին, որի արդյունքում Իսպանական Գվինեայում ընտրվեց առաջին խորհրդարանը։ Համաձայն 1963 թվականի դեկտեմբերին ընդունված մայր օրենքի՝ երկու նահանգները միավորվեցին Հասարակածային Գվինեայի մեջ և ստացան սահմանափակ ինքնավարություն։ Ամբողջ տարածքում ստեղծվեցին ինքնակառավարման մարմիններ (այդ թվում նաև՝ օրենսդիր) և ադմինիստրացիա յուրաքանչյուր նահանգում։ Չնայած այն բանին, որ լայն լիազորություններով օժշտված Գլխավոր կոմիսարը նշանակվում էր իսպանական իշխանությունների կողմից, Հասարակածային Գվինեայի գլխավոր ժողովը ստացավ օրենսդրական ակտերի մշակման լայն հնարավորություններ։
1968 թվականի մարտին տեղական ազգայնականների և ՄԱԿ-ի ճնշման ներքո Իսպանիան հայտարարեց, որ պատրաստ է Հասարակածային Գվինեային անկախություն շնորհել։ 1968 թվականին անկախություն ձեռք բերելով՝ Հասարակածային Գվինեան դարձավ մեկ շնչի հաշվարկով Աֆրիկայի ամենաբարձր եկամուտն ունեցող երկրներից մեկը։ 1969 թվականին միջազգային ճնշման ներքո Իսպանիան Սիդի Իֆնին հանձնեց Մարոկկոյին։ Արևմտյան Սահարայում իսպանական գերիշխանությունը պահպանվեց մինչև 1975 թվականը, երբ մարոկկացիների իրականացրած Կանաչ երթը ստիպեց իսպանացիներին հեռանալ։ Նախկին իսպանական գաղութի ապագան մինչ օրս անորոշ է մնում։
Մարոկկոն այսպես կոչված Մեծ Մարոկկոյի ստեղծման գաղափարի շրջանակներում տարածքային պահանջներ ունի Սեուտայի, Մելիլյայի և Իսպանիայի այլ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ 2002 թվականի հուլիսի 11-ին Պերեխիլ կղզին օկուպացվեց Մարոկկոյի ոստիկանության և զինված ուժերի, որոնք հետագայում ճնշվեցին և հեռացվեցին կղզուց Ռոմեո Սյերա ռազմագործողության շրջանակներում։
Իսպանիայի գաղութների ցանկ
խմբագրելՍույն ցուցակում ներկայացված են աշխարհում Իսպանիայի բոլոր այն տարածքները, որոնք երբևէ եղել են այդ երկրի հանդեպ գաղութային՝
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում
խմբագրելԱմերիկայի գաղութացումն իսպանացիների կողմից
Թվական | Իրադարձություն |
1492 | Կոլումբոսի ժամանում |
1494 | Տորդեսիլյասի պայմանագիր |
1510 | Տենոչտիտլանի գրավումը Կորտեսի կողմից |
1519 | Իսպանացիների հաղթանակը |
1520 | Արցունքների գիշերը |
1521 | Տենոչտիտլանի նվաճումը և Նոր Իսպանիայի հիմնադրումը |
1565 | Սենթ Օգաստինի հիմնադրումը |
1607 | Ջեյմսթաունի և Սանտա Ֆեի հիմնադրումը |
1680 | Պապի ապստամբությունը |
1692 | Պուեբլո-հնդկացիների հեղափոխությունը |
1714 | Թագավորական ազատությունը |
1769 | Խունիպերո Սեռայի և Կալիֆոռնիայի առաքելություններ |
1808 | Իսպանիայի անկախության պատերազմ |
1835 | Տեխասի հեղափոխություն |
1845 | Տեխասի միացումը Միությանը |
1848 | Գվադալուպե Իդալգոյի պայմանագիր |
Աղբյուրը՝ edrawmind.com
Փոխարքայություն
խմբագրելԳեներալ-կապիտանություն
խմբագրել- Գվատեմալա
- Սանտո Դոմինգո
- Ֆլորիդա
- Ներքին նահանգներ
- Չիլի
- Վենեսուելա
- Յուկատան
- Կուբա (մինչև 1898 թվականը)
- Պուերտո Ռիկո (մինչև 1898 թվականը)
Ասիայում
խմբագրել- Ֆիլիպիններ (մինչև 1898 թվականը Ֆիլիպինների գեներալ-կապիտանություն)
Օվկիանիայում
խմբագրել- Իսպանական օստ Ինդիա
- Գուամ (մինչև 1898 թվականը)
Աֆրիկայում
խմբագրել- Կանարյան կղզիներ
- Իսպանական Սահարա (ներկայում՝ Արևմտյան Սահարա)
- Իսպանական Մարոկկո
- Իսպանական Հյուսիսային Աֆրիկա (Սեուտա, Մելիլյա և այլն)
- Իսպանական Հարավային Մարոկկո (Տարֆայայի հատված)
- Իֆնի
- Իսպանական Գվինեա
- Ռիո Մունի (ներկայում Հասարակածային Գվինեայի մայրցամաքային հատվածը)
- Ֆեռնանդո Պո (ներկայում Բիոկո՝ Հասարակածային Գվինեայի կղզիային հատվածը)
Տարածքներ Եվրոպայում, որոնք պատկանել են Իսպանիային
խմբագրել- Ժամանակակաից Իտալիայի տարածքում՝
- Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում՝
- Նիդերլլանդներ (ներառյալ Հարավային Նիդերլանդները, այդ թվում նաև՝ Բելգիան)
- Լյուքսեմբուրգ
- Պորտուգալիա, ներառյալ Պորտուգալական գաղութային կայսրություն։
- Աթենքի դքսություն (ներկայում Հունաստան)
- Դուրեցո (Դուրրաս, ներկայում Ալբանիա)
- Մալթա
- Բալեարյան կղզիներ
- Ժամանակակից Իտալիայում՝
- Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում՝
Տես նաև
խմբագրել- Հաբսբուրգյան միապետություն
- Իսպանիայի ոսկե դար
- Աշխարհի պատմության խոշորագույն տերությունների (կայսրությունների) ցանկ
- Իսպանիա
Գրականություն
խմբագրել- Anderson, James Maxwell (2000), The History of Portugal, Westport, Connecticut: Greenwood, ISBN 978-0313311062.
- Archer, Christon; և այլք: (2002), World History of Warfare, Lincoln: University of Nebraska Press, ISBN 978-0803244238
{{citation}}
: Explicit use of et al. in:|first=
(օգնություն). - Brown, Jonathan; Elliott, John Huxtable (1980), A Palace for a King. The Buen Retiro and the Court of Philip IV, New Haven: Yale University Press, ISBN 978-0300025071.
- Kamen, Henry (2003), Empire: How Spain Became a World Power, 1492–1763, New York: HarperCollins, ISBN 0-06-093264-3.
- Lach, Donald F.; Van Kley, Edwin J. (1994), Asia in the Making of Europe, Chicago: University of Chicago Press, ISBN 978-0226467344.
- Lockhart, James; Schwartz, Stuart B. (1983), Early Latin America: A History of Colonial Spanish America and Brazil, Cambridge: Cambridge University Press, ISBN 978-0521299299.
- Drelichman, Mauricio, Voth, Hans-Joachim Lending to the Borrower from Hell: Debt, Taxes, and Default in the Age of Philip II. Princeton and Oxford: Princeton University Press, 2014. ISBN 978-0691151496
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մոնղոլական կայսրությունը ուներ մեծ տարածություն, բայց իր տարածքներն ամբողջությամբ գտնվում էին Եվրասիայում
- ↑ Farazmand, Ali (1994). Handbook of bureaucracy. M. Dekker. էջեր 12–13. ISBN 9780824791827.(անգլ.)
- ↑ Ruiz Martín, Felipe (1996). La proyección europea de la monarquía hispánica. Editorial Complutense. էջ 473. ISBN 9788495983305.(իսպ.)
- ↑ Այն կոչվել է Իբերական միություն, իսպանա-պորտուգալական միություն, Իսպանա-պորտուգալական կայսրություն, երկմիապետություն, Պորտուգալիան Իսպանական կայսրության կազմում, Պարտուգալիա, որը մտել է Հաբսբուրգների կայսրության մեջ, Պորտուգալիա, որը մտել է Իսպանական միապետության կազմի մեջ, Պորտուգալիայի հաբսբուրգյան ղեկավարում կամ Կաստիլիայի և Պորտուգալիայի միություն
- ↑ John Huxtable Elliott (2002) España en Europa: Estudios de historia comparada: escritos seleccionados, page 80(իսպ.)
- ↑ Jean-Frédéric Schaub (2001) Le Portugal au temps du Comte-Duc d’Olivares, 1621—1640, pag 59.(իսպ.)
- ↑ Ali Farazmand (1994) Handbook of Bureaucracy, page 13.(անգլ.)
- ↑ Wolfgang Reinhard, European Science Foundation (1996), Power Elites and State Building, pag 92.(իսպ.)
- ↑ Daviken Studnicki-Gizbert (2007), A Nation Upon the Ocean Sea: Portugal’s Atlantic Diaspora and the Crisis of the Spanish Empire, 1492—1640, page 36.(անգլ.)
- ↑ Anderson 2000, էջ. 103(անգլ.)
- ↑ Lockhart & Schwartz 1983, էջ. 250(անգլ.)
- ↑ Lach & Van Kley 1994, էջ. 9(անգլ.)
- ↑ Donald F. Lach, Edwin J. Van Kley (1993), Asia in the Making of Europe: A Century of Advance, page 9.(անգլ.)
- ↑ Kamen 2003, էջ. 403(անգլ.)
- ↑ Robert Davis (2004 թ․ մարտի 8). «When Europeans were slaves: Research suggests white slavery was much more common than previously believed». Ohio State Research Communications. Ohio State University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.(անգլ.)
- ↑ Ասացվածքն ըստ Ֆեռնան Բրոդելի, The Wheels of Commerce, часть II Civilization and Capitalism 15th-18th Centuryu 1979:171.(անգլ.)
- ↑ Archer 2002, էջ. 251(անգլ.)
- ↑ Tellier, Luc-Normand (2009), Urban world history: an economic and geographical perspective, PUQ, էջ 308, ISBN 2-760-51588-5, Extract of page 308.(անգլ.)
- ↑ Elliott, 'Decline of Spain', pp. 56-57.(անգլ.)
- ↑ Kennedy, Rise and Fall, p. 68. [1](անգլ.)
- ↑ Chapter 15: A History of Spain and Portugal, Stanley G. Payne.(անգլ.)
- ↑ Kennedy, Rise and Fall, pp. 40-93.(անգլ.)
- ↑ Brown & Elliott 1980, էջ. 190(անգլ.)
- ↑ POLITICAL AND MILITARY HISTORY.(անգլ.)
- ↑ The Tempest and its travels — Google Libros.(անգլ.)
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 María Alonso Mola, «El rey melancólico del dossier Llegan los Borbones», с. 25 La aventura de la Historia, Arlanza Ediciones, Մադրիդ, 2000 թվականի նոյեմբեր:(իսպ.)
- ↑ José Luis Gómez Urdáñez, «Ensenada, la meritocracia al poder», с. 43 в La aventura de la Historia, Arlanza Ediciones, Մադրիդ, 2002 թվականի մայիս:(իսպ.)
- ↑ Նկարի նկարագրությունը Museo Nacional de la Marina Francesa կայքում Արխիվացված 2011-07-21 Wayback Machine(ֆր.)
- ↑ ARTEHISTORIA — Historia de España — Ficha Iturrigaray, José de Արխիվացված 2012-01-19 Wayback Machine(իսպ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Biblioteca de información ibérica en línea de Stanley G. Payne, Historia de España y Portugal, Vol.1 Cap. 13: «El imperio español»(իսպ.)
- Extensión de los imperios de la historia(իսպ.)
- Independencia de las colonias del imperio español(չաշխատող հղում)(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական կայսրություն» հոդվածին։ |