Անդրեա Մանտենյա (իտալ.՝ Andrea Mantegna, 1431[1][2], Isola Mantegna, Պիացոլա սուլ Բրենտա, Պադովա, Վենետո, Իտալիա[1][3] - սեպտեմբերի 13, 1506[4][1][5][…], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[6][7][1]), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ, Պադովայի դպրոցի ներկայացուցիչ։

Անդրեա Մանտենյա
իտալ.՝ Andrea Mantegna
Ծնվել է1431[1][2]
ԾննդավայրIsola Mantegna, Պիացոլա սուլ Բրենտա, Պադովա, Վենետո, Իտալիա[1][3]
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1506[4][1][5][…]
Մահվան վայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա[6][7][1]
Ազգությունիտալացի
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, copper engraver, մանրանկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ
ՈճԻտալական Վերածնունդ
Ժանրպատմական գեղանկարչություն[7][5], հոգևոր արվեստ[7], այլաբանություն[7][5], կենդանիների նկարչություն[5], դիցաբանական գեղանկարչություն[5], դիմապատկեր[5] և կրոնական նկարչություն[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներTriumphs of Caesar?, Saint Mark?, Death of the Virgin?, Dido?, Մահացած Քրիստոսը, Parnassus? և Camera degli Sposi?[8]
ՈւսուցիչՖրանչեսկո Սկվարչոնե
ԱշակերտներGaspare da Padova? և Bernardino Mantegna?
Ներշնչվել էԴոնատելլո
Պաշտոնպալատական նկարիչ
ԱմուսինՆիկոլոզիա Բելլինի
ԶավակներFrancesco Mantegna?, Ludovico Mantegna? և Bernardino Mantegna?
ԱզգականներՋենտիլե Բելլինի, Ջովանի Բելլինի և Յակոպո Բելլինի
 Andrea Mantegna Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է հոգեհոր՝ Ֆ. Սկվարչոնեի մոտ։ Կրել է Դոնատելլոյի, Անդրեա դել Կաստանյոյի և վենետիկյան գեղանկարչության ազդեցությունը։ Կրոնական կոմպոզիցիաներում Մանտենյան ներդրել է մարդկային անհատականության ուժն ու արժանապատվությունը հավաստող պաթոսով ներթափանցված հերոսական աշխարհազգացողությունը։ Պադուայի էրեմիտանի եկեղեցու Օվետարի կապելլայի որմնանկարներում (1449-1455) արդեն նկատելի են Մանտենյայի խիստ, արխիտեկտոնիկ կոմպոզիցիան, հատու կրճատումները։ Այս և հետագա աշխատանքներում (Վերոնայի Սան-Զենո Մաջորե եկեղեցու եռապատկերը, 1457-1459) կազմավորվել է թանկագին արծնի նման մետաղական փայլով շողշողացող գույների՝ Մանտենյաին բնորոշ գեղանկարչական եղանակը։

1460 թվականից Մանտենյան ապրել է Մանտուայում, Լոդովիկո Գոնզագայի պալատում։ Սան-Ջորջո դղյակի «Դելյի Մպոզիի սրահ»-ի որմնանկարներում (1474) Մանտենյան իրականացրել է ճարտարապետության և գեղանկարչության համադրումը՝ ձգտելով ինտերիերի տեսողական-տարածական ամբողջականության։ Հռոմեական անտիկ արվեստի խստաշունչ ոգով է տոգորված «Կեսարի հաղթարշավի» համար արված միագույն էսքիզաշարը (1485-1488, 1490-1492, Հեմպտոն Կորտ, Լոնդոն)։ Ուշ շրջանի գործերից են՝ «Պառնաս» (1497, Լուվր, Փարիզ), «Սամսոն և Դալիլա» (1500-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Մանտենյաի գրաֆիկական աշխատանքները (7 փորագրություն պղնձի վրա՝ «Ծովային աստվածությունների մարտը», մոտ 1470) աչքի են ընկնում կերպարների մոնումենտալությամբ, ձևերի պլաստիկությամբ և նրբագեղությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Մանտենյա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 242