Բացել գլխավոր ցանկը

Եգիպտոս (արաբ․՝ مصر‎‎ Մըսր/Miṣr [misˤɾ], հայ․՝ Ղպտայք, պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية‎‎ Ջումհուրիյա Միսր ալ-Արաբիյա, մասրի՝ جمهورية مصر العربيةգումհուրիյատ Մասր ալ-Արապիյա), պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում. համարվում է երկու մայրցամաքների պետություն։

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
جمهورية مصر العربية
Ջումհուրիյա Միսր ալ-Արաբիյա
Եգիպտոսի դրոշ
Դրոշ
Եգիպտոսի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Բիլադի, Բիլադի, Բիլադի
Եգիպտոսի դիրքը
ՄայրաքաղաքԿահիրե
001, 449) 30°2′N, 31°13′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ արաբերեն (Եգիպտական արաբերեն)
Կառավարում նախագահախորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի
 -  Վարչապետ Իբրահիմ Մահլաբ
Հաստատություն
 -  Առաջին հարստություն 3150 BCE 
 -  Անկախություն Մեծ Բրիտանիայից փետրվարի 28 1922 
 -  Հանրապետության հայտարարումը հունիսի 18 1953 
Տարածք
 -  Ընդհանուր 1, 001, 449 կմ²  (30-րդ)
 -  Ջրային (%) 0.632
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 85 294 388 
 -  2006 մարդահամարը 72, 798, 000 
 -  Խտություն 84 /կմ² (126-րդ)
218 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $559.843 միլլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $6, 652 
Ջինի (2008) 30.8 (միջակ
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.662 (միջակ) (112-րդ)
Արժույթ Եգիպտական ֆունտ (EGP)
Ազգային դոմեն .eg
Հեռախոսային կոդ ++20

Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինյան ինքնավարությանը (Գազայի հատված), Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերով։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։

ԱնվանումԽմբագրել

Եգիպտոս երկրի անվանումը անցել է եվրոպացիներին հին հունարենից (հին հուն․՝ Αἴγυπτος, այուգիպտոս, կամ էգիպտոս), որն էլ եգիպտերեն «Խի-Կու-Պտա» (բառացի «Կա Պտահի տուն»՝ Մեմֆիսի անվանումը) բառի փոխառումն է։ Հին Եգիպտոսում բնակիչները իրենց երկիրը անվանում էին Սև երկիր, իսկ իրենց Սև երկրի ժողովուրդ՝ Նեղոսի բարեբեր հովտի հողի գույնի պատճառով։ Հնագույն ժամանակներում եգիպտացիներին հարակից շրջանների՝ Արաբական թերակղզու, Մերձավոր Արևելքի և Միջագետքի ժողովուրդները Եգիպտոսը անվանել են Միսր, որը նշանակում է բնակավայր, քաղաք, քանի որ նրանց զարմացրել է Եգիպտոսում այդքան շատ բնակավայրերի ու քաղաքների առկայությունը։ Ժամանակակից եգիպտացիները նույնպես իրենց երկիրը անվանում են Միսր։

ՊատմությունԽմբագրել

Մ.թ.ա. IV—III հազարամյակների շեմին Նեղոսի վերին հոսանքի շրջանում առաջանում են մոտ քսան քաղաք-պետություններ և նույնքան էլ՝ ներքին հոսանքում, որոնք հետագայում միավորվում են երկու կառավարիչների իշխանության տակ։ Ներքին և Վերին Եգիպտոսների միջև պատերազմը ավարտվում է Վերին Եգիպտոսի արքայի հաղթանակով, որը դառնում է երկրի միակ կառավարիչը։ Այդպես առաջանում է փարավոնի կողմից կառավարվող հզոր պետություն՝ զարգացած բյուրոկրատական համակարգով։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Նեղոսի հովիտը Լուքսորի մոտ։
 
Ժայռոտ լանդշաֆտ Մարսա Ալամում։

Եգիպտոսը գլխավորապես գտնվում է հյուսիսային լայնության 22- 32 աստիճանների և արևելյան երկայնության 25-35 աստիճանների միջև։ Այն ունի 1,001,450 քառակուսի կիլոմետր տարածք (386, 660 քառակուսի մղոն)[1], ինչի շնորհիվ 30-րդն է՝ ամենամեծ տարածք ունեցող պետությունների շարքում։ Եգիպտոսի չափազանց չոր կլիմայի պատճառով՝ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Նեղոսի հովտի և դելտայի շրջանում, ինչը ենթադրում է բնակչության 99 %-ը բնակվում է երկրի տարածքի 5.5% վրա[2]։ Եգիպտացիների 98 %-ը բնակվում է երկրի տարածքի 3 %-ի վրա[3]։

Եգիպտոսն արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, իսկ արևելքում՝ Իսրայելին և Գազայի հատվածին։ Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ Եգիպտոսը մեծ դերակատարություն ունի աշխարհաքաղաքականության մեջ։ Լինելով միջմայրցամաքային պետություն՝ այն ցամաքային կամուրջ է Աֆրիկայի և Ասիայի միջև, որը հատվում է նավարկելի ջրուղիով (Սուեզի ջրանցք)։ Վերջինը Միջերկրական ծովը, Կարմիր ծովի միջոցով, կապում է Հնդկական օվկիանոսի հետ։

Բացառությամբ Նեղոսի հովտի, Եգիպտոսի ռելիեֆի մեծ մասը կազմում են անապատները, որոնք ունեն մի քանի օազիսներ։ Քամիները ստեղծում են խոշոր ավազե դյուներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 100 ֆուտ (30 մետր)։ Եգիպտոսի տարածքում է գտնվում Սահարայի և Լիբիական անապատների մի մասը։ Այս անապատները պաշտպանել են արևմտյան սպառնալիքներից պաշտպանել են Փարավոնների թագավորությունը և Հին Եգիպտոսում համարվել որպես «կարմիր հողեր»։

Ալեքսանդրիան Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Մյուս խոշոր քաղաքներից են Ասուաը, Ասյուտը, երկրի ներկայիս մայրաքաղաք և խոշորագույն քաղաք Կահիրեն, Էլ Մահալա Էլ Քուբրան, Գիզան, որտեղ գտնվում են Եգիպտական բուրգերը, Հուրգադան, Լուքսորը, Կոմ Օմբոն, Սաֆագան, Պորտ Սաիդը, Շարմ էլ Շեյխը, Սուեզը, որը գտնվում է Սուեզի ջրանցքի արևելքում, Զակազիկը և Էլ Մինիան։ Օազիսների թվում են Բահարիան, Դախլան, Ֆարաֆրան, Խարգան և Սիվան։ Պրոտեկտորատների թվում են Ռաս Մոհամեդ ազգային պարկը, Զարանիկ պրոտեկտորատը և Սիվա օազիսը։

2015 թվականի մարտի 13-ին հայտարարվել է նոր մայրաքաղաք կառուցելու պլանների մասին[4]։

ԿլիմաԽմբագրել

 
Սինայի թերակղզու հարավային հատվածում գտնվող Սուրբ Կատարինե քաղաքի ձմեռային առավոտներից մեկը։

Եգիպտոսում անձրևների մեծ մասը տեղում են ձմեռային ամիսներին[5]։ Կահիրեից հարավ անձրևները տարեկան միջինում կազմում են 2-5 մմ՝ ընդորում մի քանի տարի ընդմիջումներով։ Հյուսիսային ափագծի վերին բարակ հատվածում անձրևների միջին տարեկան ցուցանիշը կարող է հասնել մինչև 410 մմ-ի[6]՝ հատկապես հոկտեմբերից մարտ ամիսներն ընկած միջակայքում։ Ձյուն տեղում է Սինայի լեռներում և հյուսիսային ափագծում գտնվող այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դամիետան, Բալթիմը, Սիդի Բարանին, հազվադեպ նաև Ալեքսանդրիայում։ Վերջին մի քանի տասնամյակներում, առաջին անգամ, 2013 թվականի դեկտեմբերի 13-ին քիչ քանակությամբ ձյուն է տեղացել Կահիրեում[7]։ Սառնամանիք և ցրտահարություն պատմական տարբեր ժամանակաշրջաններում տեղի են ունեցել Սինայի և Եգիպտոսի միջին հատվածներում։ Եգիպտոսը աշխարհի ամենաչոր և արևոտ երկիրն է, որի տարածքի մեծ մասը պատված է անապատներով։

 
Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Քատարայի իջվածքը։

Եգիպտոսն ունի չափազանց շոգ, արևոտ և չոր կլիմա։ Երկրի հյուսիսում ամառային ամիսներին ջերմաստիճանը նորմայից բարձր է, իսկ երկրի մյուս հատվածներում՝ էլ ավելի բարձր։ Միջերկրածովյան սառը քամիները փչում են երկրի հյուսիսային ափերի ուղղությամբ, ինչն օգնում է, հատկապես ամառային ամիսներին, ունենալ ավելի մեղմ կլիմա։ Խամսինը շոգ, չոր քամի է, որը ձևավորվում է հարավում գտնվող անապատային տարածքներում և փչում գարնանն ու ամռան առաջին ամիսներին։ Քամին իր հետ բերում է ավազի և փոշու այրող հատիկներ։ Քամու հետևանքով ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, իսկ երբեմն էլ հասնում նույնիսկ 50 աստիճանի։ Արդյունքում, խոնավությունն իջնում է մինչև 5 տոկոսի, երբեմն էլ նաև ավելի ցածր։ Եգիպտոսում առավելագույն ջերմաստիճանը գրանցվում է Խամսին քամու օրերին։ Եգիպտոսում եղանակը միշտ արևոտ և պարզ է, հատկապես Ասուանում, Լուքսորում և Ասյուտում։ Այն Երկիր մոլորակի ամենաանամպ և ամենաչոր շրջանն է։

Մինչև Ասուանի ջրամբարի կառուցումը, Նեղոսը ջրածածկ է անում առափնյա հատվածները (խոսակցական լեզվով Նեղոսի պարգև)` հարստացնելով Եգիպտոսի հողը։ Այդ է պատճառը, որ Նեղոսի առափնյա հատվածները ողջ տարին հարուստ են առատ բերքով։

Գլոբալ տաքացման արդյունքում ծովի մակարդակի հնարավոր բարձրացումը կարող է սպառնալ Եգիպտոսի բնակեցված ափագծին և էապես ազդել երկրի տնտեսության, գյուղատնտեսության և արդյունաբերության վրա։ Կլիմայի որոշ փորձագետների կարծիքով, 21-րդ դարի վերջին, աճող ժողովրդագրաան ցուցանիշների հետ կապված, ծովի մակարդակի որոշակի բարձրացումը կարող է միլիոնավոր եգիպտացիների ստիպել դառնալ «էկոլոգիական փախստականներ»[8][9]։

ԿենսաբազմազանությունԽմբագրել

1992 թվականի հունիսի 9-ին Եգիպտոսն ստորագրել է «Կենսաբանական բազմազանության» կոնվենցիան, իսկ 1994 թվականի հունիսի 2-ին դարձել կոնվենցիայի մասնակից[10]։ Եգիպտոսը մշակել է Ազգային կենսաբազմազանության ռազմավարություն և գործողությունների պլան, որը կոնվենցիայի կողմից ստացվել է 1998 թվականի հուլիսի 31-ին[11]։ Այն դեպքում, երբ Կենսաբանական բազմազանության կենտրոնի Ազգային կենսաբազմազանության ռազմավարությունը և գործողությունների պլանը, բացի կենդանիներից և բույսերից, անտեսում է կենսաբանական մյուս թագավորությունները[12], Եգիպտոսի պլանը անսովոր էր՝ կյանքի բոլոր ձևերի վերաբերյալ հավասարաչափ տեղեկատվություն տրամադրելու համար։

Պլանում նշված է, Եգիպտոսից գրանցվել են կենսաբանական հետևյալ տեսակները․ ջրիմուռներ (1483 տեսակ), կենդանիներ (մոտ 15,000 տեսակ, որոնցից մոտ 10,000-ը միջատներ), սնկեր (ավելի քան 627 տեսակ), միաբջիջներ (319 տեսակ), բույսեր (2426 տեսակ), նախակենդանիներ (371 տեսակ)։ Որոշ խոշոր խմբերի դեպքում, ինչպես օրինակ քարաքոս կազմող սնկերի և նեմատոդների, հստակ թիվն անհայտ է։ Փոքր և լավ ուսումնասիրված խմբերի թվաքանակը, ինչպես օրինակ երկկենցաղների, թռչունների, ձկների, կաթնասունների և սողունների, հավանաբար, կավելանա, որովհետև Եգիպտոսից շարունակվում են գրանցվել նորանոր տեսակներ։ Սնկերի պարագայում, ներառյալ նաև քարաքոս կազմող սնկերը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եգիպտոսից գրանցվել են սնկերի շուրջ 2200 տեսակներ և նախատեսվում է, որ երկրում հանդիպող սնկերի վերջնական թվաքանակը, ավելի կմեծանա[13]։ Իսկ արդեն խոտերի պարագայում, Եգիպտոսից գրանցվել են 284 տեսակի բնական և արհեստական խոտեր[14]։

Կառավարման համակարգԽմբագրել

 
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Եգիպտոսի գործող նախագահն է։

Եգիպտոսի ներկայացուցիչների պալատը, որի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով, երկրի գլխավոր օրենսդիր մարմինն է։ 2010 թվականից հետո երկրում խորհրդարանական առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2011 թվականի նոյեմբերի և 2012 թվականի հունվարի միջև ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը հետագայում ցրվել է։ Հայտարարվել է, որ հաջորդ ընտրությունները տեղի կունենան Սահմանդրության վավերացումից 6 ամիս անց՝ 2014 թվականի հունվարի 18-ին։ Այդ ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ 2015 թվականի հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում[15]։ Եգիպտական օրենսդրության համաձայն՝ երկրի խորհրդարանը ձևավորվում է նախքան նախագահի ընտրվելը, սակայն ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը տեղափոխել է ընտրությունների ժամկետները[16]։ Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականի մայիսի 26-28-ը։ Մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 25,578,233 կամ ընտրողների ընդհանուր թվի 47.5%։ Մոտ 23 միլիոն 780 000 քվե է ստացել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին կամ ձայների ընդհանուր թվի 96․9 %-ը, այն դեպքում, երբ Համդեն Սաբահին ստացել է 757,511 կամ ձայների ընդհանուր թվի 3.1%-ը[17]։

Նախագահ Մուհամմեդ Մուրսիի գլխավորած Մուսուլման եղբայրների բռնապետական կառավարության դեմ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից հետո[18], 2013 թվականի հուլիսի 3-ին գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսն հայտարարել է իշխանությունից Մուրսիի տապալման և 2012 թվականին ընդունված Սահմանադրության կասեցման մասին։ Ձևավորվել է 50 հոգուց բաղկացած սահմանադրական կոմիտե, որը պետք է զբաղվեր Սահմանադրության բարեփոխմամբ։ Ավելի ուշ, Սահմանադրության նոր տարբերակը դրվել է հանրաքվեի և ընդունվել 2014 թվականի հունվարի 18-ին[19]։

2013 թվականին «Freedom House-ը» Եգիպտոսում քաղաքական իրավունքների ազատությունը 7 բալանոց համակարգով գնահատել է 5 միավոր (գնահատման աղյուսակում 1-ը նշանակում է բացարձակ ազատ, իսկ 7-ը՝ բացարձակ ոչ ազատ), իսկ քաղաքացիական ազատությունները՝ դարձյալ 5, ինչը նշանակում է, որ Եգիպտոսն ազատությունների տեսանկյունից «մասամբ ազատ» պետություն է[20]։

Եգիպտական ազգայնականությունը, ի տարբերություն արաբական ազգայնականության, ունի ավելի հին պատմություն։ Այն սկսվել է դեռևս 19-րդ դարում և դարձել արտահայտման դոմինանտ ձև 20-րդ դարի առաջին կեսին՝ դրսևորվելով հակագաղութատիրական պայքարի և մտավորականության շրջանակներում[21]։ Իսլամիստական գաղափարախոսության կրող հանդիսացող Մուսուլման եղբայրներին հիմնականում աջակցում են Եգիպտոսի միջին ցածր խավի ներկայացուցիչները[22]։

Արաբական աշխարհում Եգիպտոսն ունի ամենահին շարունակվող խորհրդարանական կարգերի ավանդույթը[23]։ Առաջին հանրային խորհրդարանը հիմնադրվել է 1866 թվականին։ Այն լուծարվել է 1882 թվականին՝ բրիտանական բռնազավթման արդյունքում։ Բռնազավթումից հետո բրիտանացիները թույլատրել են միայն խորհրդատվական մարմնի գործունեություն։ 1923 թվականին, այդուհանդերձ, երբ հռչակվեց երկրի անկախությունը, նոր սահմանադրությամբ երկրում հաստատվեց խորհրդարանական միապետություն[23]։

Մամուլի ազատությունԽմբագրել

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 2017 թվականին, Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում, Եգիպտոսը 180 երկրների շարքում դասակարգել է 160-րդ հորիզոնականը։ 2015 թվականի օգոստոս ամսվա դրությամբ՝ Եգիպտոսում դատապարտվել է 18 լրագրող։ 2015 թվականի օգոստոսին ընդունված հակաահաբեկչական նոր օրենսդրությունը, ահաբեկչության թեմայով կեղծ տեղեկատվություն տարածելու համար, որը «տարբերվում է Եգիպտոսի պաշտպանության դեպարտամենտի տեսանկյունից», լրագրողներին սպառնում է նախկին 25 000 ԱՄՆ դոլարի համար տուգանել 60 000 ԱՄՆ դոլարով[24]։

Ռազմական և արտաքին հարաբերություններԽմբագրել

 
Եգիպտոսի պատվո պահակախմբի զինծառայողները ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Մայք Մյուլենի այցի ժամանակ։

Զինվորականները մեծ ազդեցություն ունեն Եգիպտոսի քաղաքական և տնտեսական կյանքի վրա և նրանց վրա չեն տարածվում հանրային կյանքի այլ հատվածների վրա տարածվող օրենքները։ Զինված ուժերն ունեն բավականաչափ իշխանություն, ազդեցություն և անկախ են պետությունից։ Զինված ուժերը համարվում են եգիպտական «խորը պետության» բաղկացուցիչ մաս[25][26][27]:

Համաձայն Իսրայելի Քնեսեթի Արտաքին հարաբերությունների և պաշտպանության կոմիտեի նախկին ղեկավար Յուվալ Շտայնիցի՝ Եգիպտոսի ռազմաօդային ուժերն ունեն նույնքան ժամանակակից ռազմական ինքնաթիռներ, որքան Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Շտայնիցի խոսքերով՝ Եգիպտոսն ունի արևմտյան ավելի շատ տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ և ռազմանավեր, քան Իսրայելի զինված ուժերը[28]։ Իսրայելը ենթադրում է, որ Եգիպտոսը տարածաշրջանի երկրորդ պետությունն է, որն ունի լրտեսական արբանյակ՝ EgyptSat 1[29], որն, ի հավելումն EgyptSat 2-ի, արձակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին[30]։

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ու. Բուշը, Քեմփ Դևիդ, 2002 թվական։
Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչի, 2014 թվականի օգոստոս։

Ամերիկայի Միացյալ Նահանգները տարեկան Եգիպտոսին տրամադրում է ռազմական օգնություն, որը 2015 թվականի տվյալներով, կազմել է 1,3 միլիարդ դոլար[31]։ 1989 թվականին Եգիպտոսը հայտարարվել է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակիցը[32]: Այնուամենայնիվ, երկու երկրների միջև առկա հարաբերությունները վատացել են 2013 թվականին տեղի ունեցած եգիպտական հեղաշրջման արդյունքում, երբ երկրում իշխանության եկան Մուհամմեդ Մուրսին և «Մուսուլման եղբայրները»[33]: Երկրում իսլամիստական ուժերի իշխանության գալուց հետո՝ Բարաք Օբամայի վարչակազմը դատապարտեց երկրում ոչ ժողովրդավարական իշխանության հաստատումը և չեղարկեց երկու երկրների միջև նախատեսվող ռազմական զորավարժությունները[34]։ Այդուհանդերձ, երկու երկրներն իրականացնում են որոշակի քայլեր՝ կարգավորելու ԱՄՆ-ի և Եգիպտոսի հարաբերությունները։ Երկու երկրների կառավարություններն էլ կոչ են անում ընդհանուր ուժերով պայքարել ահաբեկչության և ահաբեկչական գործողությունների դեմ[35][36][37]: Այդուհանդերձ, ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, կարծես թե, ջերմացել են երկու երկրների փոխհարաբերությունները։ Ալ- Սիսին և Թրամփը հանդիպել են 2016 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ լիագումար նիստի բացման ժամանակ[38]։ Նախագահ Թրամփի կողմից, մուսուլմանական 7 երկրներում ճանապարհորդությունների արգելքում Եգիպտոսի բացակայությունը, նկատառվել է Վաշինգտոնում, չնայած Կոնգրեսը մտահոգություններ էր հայտնել Եգիպտոսում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝ հատկապես այլախոհների նկատմամբ[39]։ 2017 թվականի ապրիլի 3-ին Ալ-Սիսին Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին, որը վերջին 8 տարվա մեջ Եգիպտոսի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Վաշինգտոն։ Թրամթը շնորհավորել է Ալ-Սիսիին Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շեշտել, որ ժամանակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները[40]։

Եգիպտոսի զինված ուժերն ունեն զենքի և զինամթերքի, ինչպես նաև սպառողական ապրանքների արտադրության բազմաթիվ գործարաններ։ Զինված ուժերի զինանոցում առկա են աշխարհի տարբեր պետություններում արտադրված զինտեխնիկա և զինամթերք։ Նախկին Խորհրդային Միության սարքավորումները փոխարինվել են ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական ժամանակակից սարքավորումներով, որոնց մեծ մասը, հատուկ լիցենզիայի առկայության ներքո, արտադրվել են Եգիպտոսում, ինչպես օրինակ Աբրամս Մ1 տիպի ամերիկյան տանկերը։ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո՝ Եգիպտոսի և Ռուսաստանի հարաբերությունները էականորեն բարելավվել են[41]։ Երկու երկրները ձգտում են զարգացնել ռազմական[42] և առևտրական հարաբերությունները[43], որոնք իրականացվում են համագործակցության տարբեր ուղղություններով։ Վերջին տարիներին էականորեն զարգացել են նաև Չինաստանի հետ հարաբերությունները։ 2014 թվականին Եգիպտոսը և Չինաստանը հաստատել են «բազմակողմ ռազմավարական գործակցություն»[44]։ 2019 թվականի հուլիս ամսին, ՄԱԿ-ի 37 երկրների դեսպաններ, ներառյալ Եգիպտոսը, ստորագրել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված միացյալ նամակ, որը սատարում էր Չինաստանի գործողություններն ույղուրների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում Չինաստանի Սինծիան նահանգում[45]։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կահիրեում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարը սովորաբար լինում է եգիպտացի: Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Աբդուլ Գեյթը։ 1978 թվականին Արաբական պետությունների լիգայի գրասենյակը Եգիպտոսից տեղափոխվել է Թունիս՝ ի բողոք Իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագրի։ Սակայն 1989 թվականին հետ է վերադարձել Կահիրե։ Պարսից ծոցի միապետությունները, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները[46] և Սաուդյան Արաբիան[47], միլիոնավոր դոլարներ են տրամադրում Եգիպտոսին՝ տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար, որոնք առաջացել էին 2013 թվականի հեղաշրջումից հետո[48]։

 
Նախագահ Ալ-Սիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, 2017 թվականի մայիսի 21։

1973 թվականի Արաբա-իսրայելական պատերազմից և դրան հաջորդած խաղաղության պայմանագրից հետո, Եգիպտոսը դարձել է արաբական առաջին պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։ Այդուհանդերձ, շատ եգիպտացիների կարծիքով Իսրայելը շարունակում է դիտարկվել որպես թշնամական պետություն[49]: Պատմականորեն Եգիպտոսն ունեցել է միջնորդի դեր՝ Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Վերջինս ակտիվորեն ներգրավված է Իսրայելա-պաղեստինյան հակամարտության և խաղաղության գործընթացի կազմակերպման մեջ[50]։ Գազայում հրադադարի պահպանման և միջնորդության Եգիպտոսի ջանքերը, կարծես թե խաթարվում էին, երբ 2005 թվականին Իսրայելը սկսեց առաջնագծիծ տեղահանել իր բնակավայրերը, չնայած, Մոհամմեդ Մուրսիի տապալումից հետո, Գազայում Համասի կառավարության նկատմամբ հասունացող դժգոհություններին[51]։ Այդ ընթացքում այնպիսի պետություններ, ինչպիսին Թուրքիան և Քաթարը, ցանկանում էին ստանձնել միջնորդի դերը[52]։

Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի ոչ արաբական մյուս պետությունների հարաբերությունները, այդ թվում նաև Իրանի և Թուրքիայի հետ, հաճախ լարվում են։ Իրանի հետ հարաբերությունների լարումը հիմնականում պայմանավորված է Եգիպտոսի և Իսրայելի միջև առկա խաղաղության պայմանագրով և Պարսից ծոցում Եգիպտոսի ավանդական դաշնակիցներով, որոնք թշնամական հարաբերություններ ունեն Իրանի հետ[53]։ Թուրքիայի կողմից, ներկայումս արգելված, «Մուսուլման եղբայրներին» աջակցությունը և ներգրավումը Լիբիայի քաղաքացիական պատերազմում, երբեմն լարում է Եգիպտոսի հետ վերջինիս հարաբերությունները[54][55]։

Եգիպտոսը Չմիացած երկրների շարժման և Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ է։ Սկսած 1983 թվականից Եգիպտոսն անդամակցում է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը։ Երկրի նախկին փոխվարչապետ Բուտրոս Բուտրոս-Ղալին 1991-1996 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։

2008 թվականին Եգիպտոսում հաշվարկվել է շուրջ երկու միլիոն աֆրիկացի փախստականներ, ներառյալ Սուդանի շուրջ 20,000 քաղաքացիներ, որոնք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից գրանցվել են որպես փախստականներ, որոնք փրկվել են զինված հակամարտությունից կամ հայցում են ապաստան։ Եգիպտոսը, սահմանային վերահսկողության ժամանակ, հաճախ կիրառում է «կտրուկ, երբեմն մահացու» մեթոդներ[56]։

Վարչական բաժանումԽմբագրել

Եգիպտոսը բաժանված է 27 մուհաֆազների։ Իրենց հերթին մուհաֆազները բաժանված են շրջանների։ Շրջաններն ունեն քաղաքներ և գյուղեր։ Յուրաքանչյուր մուհաֆազ ունի մայրաքաղաք և կենտրոնական քաղաք, որը շատ հաճախ կրում է մուհաֆազի անունը[57]։

ՏնտեսությունԽմբագրել

Մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում[58]
Տարի Տոկոսային բաժին
1980 0.69%
1990 0.83%
2000 0.86%
2010 0.96%
2017 0.95%
 
Եգիպտոսի արտահանումը ըստ ապրանքատեսակների (2014)։ Աղբյուրը՝ Harvard Atlas of Economic Complexity

Եգիպտոսի տնտեսությունը մեծապես հիմնված է գյուղատնտեսության, մեդիայի, էներգակիրների արտահանման, բնական գազի և զբոսաշրջության վրա։ Ավելի քան երեք միլիոն եգիպտացիներ աշխատում են երկրի սահմաններից դուրս, հիմնականում Լիբիայում, Սաուդյան Արաբիայում, Պարսից ծոցի ավազանի երկրներում և Եվրոպայում։ 1970 թվականին Ասուանի ջրամբարի կառուցումից հետո, որի արդյունքում ձևավորվեց Նասերի լիճը, Նեղոսի ափին գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկարներ առաջ եկան երկրի համար։ Բարելավվեց նաև Եգիպտոսի էկոհամակարգը։ Բնակչության արագ աճը, սահմանափակ վարելահողերը և Նեղոս գետից կախվածությունը, էապես ազդում են ռեսուրսների գերծախսի վրա, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության կայունության և վիճակի վրա։

Կառավարությունը ներդրումներ է կատարում հաղորդակցության և ֆիզիկական ենթակառուցվածների ոլորտներում։ Սկսած 1979 թվականից Եգիպտոսն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանում է արտաքին ֆինանսական օգնություն (տարեկան մոտ 2,2 միլիարդ դոլլար)։ Իրաքի պատերազմից հետո ԱՄՆ-ից ստացած միջոցների ծավալներով՝ Եգիպտոսն աշխարհում երրորդն է։ Եգիպտոսի տնտեսությունը մեծապես հիմնված է եկամտի հետևյալ երեք աղբյուրների վրա․ զբոսաշրջություն, արտագնա աշխատանքից ուղարկված տրանսֆերտներ և Սուեզի ջրանցքից ստացված եկամուտներ[59]։

Եգիպտոսը զարգացրել է ածխի, նավթի, բնական գազի և հիդրոէներգիայի վրա հիմնված շուկա։ Հյուսիսարևելյան Սինայի ածխի զգալի պաշարները յուրաքանչյուր տարի հանքարդյունահանվում են մոտ 600 000 տոննա չափաքանակով (590,000 անգլիական տոննա, 660,000 ամերիկյան տոննա)։ Նավթը և գազն արդյունահանվում են հյուսիսարևմտյան անապատային շրջաններում, Սուեզի ծոցում և Նեղոսի դելտայում։ Եգիպտոսն ունի գազի խոշոր պաշարներ, որոնք գնահատվում են 2,180 խորանարդ կիլոմետր[60]։ Եգիպտական հեղուկ բնական գազը, մինչև 2012 թվականը, արտահանվել է աշխարհի մի շարք երկրներ։ Ամերիկյան Reuters գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին «Egyptian General Petroleum Co (EGPC)»-ն հայտարարել է, որ երկիրը կդադարեցնի բնական գազի արտահանումը։ Ընկերությունը խոշոր արդյունաբերողներին կոչ է արել ամռանը նվազեցնել սպառման ծավալները՝ էներգետիկ ճգնաժամից և քաղաքական անկայունությունից խուսափելու համար։ EGPC-ի գործադիր ղեկավար Թարեք Էլ Բարքաթավին հայտարարել է, որ Եգիպտոսը հույս ունի, որ հեղուկ բնական գազի հիմնական ներկրող Քաթարն ամռանը ձեռք կբերի գազի լրացուցիչ ծավալներ՝ միաժամանակ խրախուսելով գործարաններին պլանավորել իրենց տարեկան տեխնիկական սպասարկումը՝ պիկ պահանջարկ ունեցող ամիսների համար։ Եգիպտոսն արտադրում է իր սեփական էներգիան, սակայն 2008 թվականից սկսած ներկրում է նավթ։ Երկիրը վերջին տարիներին արագորեն դառնում է նաև բնական գազի ներկրող[61]։

Տևական ստագնացիայից հետո Եգիպտոսում տնտեսական պայմանները էականորեն սկսել են զարգանալ։ Պատճառը կառավարության կողմից ընդունված լիբերալ տնտեսական քաղաքականություններն են, ինչպես նաև զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ու արժեթղթերի շուկայի զարգացումը։ Արժույթի միջազգային հիմնադրամն իր տարեկան զեկույցում Եգիպտոսին դասակարգել է աշխարհի այն պետությունների շարքում, որոնք նախաձեռնել են էական տնտեսական բարեփոխումներ[62]։ 2003 թվականից սկսած կառավարության կողմից նախաձեռնվել են մի շարք տնտեսական բարեփոխումներ, ներառյալ մաքսատուրքերի և սակագների կտրուկ իջեցումը։ Նոր հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2005 թվականից, կորպորատիվ հարկերը 40 %-ից իջեցրել է ներկայիս 20 %-ի, որի արդյունքում 2006 թվականին հարկային մուտքերն ավելացել են 100 %-ով։

 
Եգիպտոսի սմարթ հովիտը․ բիզնես շրջան Հոկտեմբերի 6 քաղաքում, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ բարձր տեխնոլոգիական բիզնեսն զարգացնելու համար։

Եգիպտոսում արտասահմանյան ուղղակի ներդրումները աճել են, մինչև Հոսնի Մուբարաքի տապալումը։ 2006 թվականին այն գերազանցել է 6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ի շնորհիվ տնտեսական ազատականացման և մասնավորեցման, որոնք նախաձեռնվել էին ներդրումների նախարար Մահմուդ Մոհիդենի կողմից։ 2011 թվականին, Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, Եգիպտոսը մեծ անկում է գրանցել և արտասահմանյան ներդրումների, և զբոսաշրջային եկամուտների տեսանկյունից, որի արդյունքում փոխարժեքային պահուստները անկում են ապրել 60 %-ով, իսկ եգիպտական դրամական միավորը ենթարկվել է դեֆլյացիայի[63]։

Չնայած առաջնային կարևոր խնդիրներից մեկը, որին մինչ օրս բախվում է Եգիպտոսի տնտեսությունը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պետական միջոցների սահմանափակությունն է, եգիպտացիների մեծ մասը քննադատում է իրենց կառավարությանը՝ առաջնային անհրաժեշտության ապրանքների բարձր գների համար, մինչդեռ կենսապայմանները կամ գնողունակությունը մնում է ցածր աստիճանի վրա։ Ըստ եգիպտացիների՝ կոռուպցիան այն հիմնական խնդիրն է, որը խաթարում է տնտեսական աճըի տեմպերը[64][65]։ Կառավարությունը խոստացել է իրականացնել երկրի ենթակառուցվածքների խոշոր վերանորոգում՝ օգտագործելով 2006 թվականին երկրում հեռահաղորդակցության երրորդ օպերատոր դարձած «Etisalat» ընկերության վճարած գումարները (3 միլիարդ դոլար)[66]։ 2013 թվականին «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» տվյալներով՝ 177 երկրների շարքում Եգիպտոսն զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը[67]։

Եգիպտոսի ամենահայտնի միջազգային կազմակերպություններն են «Orascom Group»-ը և «Raya Contact Center»-ը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էականորեն զարգացել և ընդլայնվել է ՏՏ հատվածը։ Եգիպտական մի շարք ստարտափեր իրենց նորարարությունները վաճառում են Հյուսիսային Ամերիկային և Եվրոպային՝ համագործակցելով այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը, Oracle-ը և այլ խոշոր կորպորացիաներ։ Եգիպտական ընկերությունները համագործակցում են նաև արտասահմանյան փոքր և միջին մի շարք ձեռնարկությունների հետ։ Այդ ընկերությունների թվում են Xceed Contact Center-ը, Raya-ն, E Group Connections-ը և C3-ը։ Եգիպտոսի կառավարության անմիջական աջակցությամբ ՏՏ հատվածում ստեղծվում են եգիպտական մի շարք նոր ընկերություններ։

Մոտ 2,7 միլիոն եգիպտացիներ, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում այլ երկրներ, ակտիվորեն մասնակցում են երկրի բարգավաճմանը՝ դրամական փոխանցումների միջոցով (2009 թվականի տվյալներով՝ 7,8 միլիարդ ԱՄՆ դոլար), ինչպես նաև մարդկային և սոցիալական կապիտալի ու ներդրումների[68]։ Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2012 թվականի դրությամբ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հայրենիք ուղարկած դրամական միջոցների ծավալը գերազանցել է ռեկորդային 21 միլիարդ դոլարը[69]։

Եկամուտների բաշխման տեսանկյունից Եգիպտոսի հասարակությունը անհավասարաչափ է բաշխված։ Տարբեր գնահատականներով Եգիպտոսի բնակչության 35-40 %-ը օրական աշխատում է 2 ԱՄՆ դոլարին համարժեք դինարի գումար, այն դեպքում, երբ հարուստ է համարվում բնակչության 2-3 %-ը[70]

ԶբոսաշրջությունԽմբագրել

 
Մուիզ փողոց։ Իսլամական աշխարհում Հին Կահիրեն ունի միջնադարյան ճարտարապետական հուշարձանների ամենամեծ կենտրոնացումը։

Զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է։ 2008 թվականի տվյալներով՝ ավելի քան 12,8 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս՝ ապահովելով շուրջ 11 միլիարդ դոլար եկամուտ։ Զբոսաշրջության ոլորտն ապահովում է Եգիպտոսի աշխատաշուկայի շուրջ 12 %-ը[71]։ Երկրի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն զբոսաշրջության մասնագետների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2012 թվականին զբոսաշրջությունը երկրում ապահովել է շուրջ 9,4 միլիարդ դոլարի եկամուտ, որը 2011 թվականի ցուցանիշից բարձր է 400 միլիոն դոլարով[72]։

 
Հուրգադայի մոտ գտնվող Սահլ Հաշիշ հանգստավայրը։

Գիզայի բուրգերը Եգիպտոսի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն են։ Այն Հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը պահպանվել է մինչ մեր օրերը։

Միջերկրական և Կարմիր ծովերի Եգիպտոսի լողափերը ձգվում են շուրջ 3000 կիլոմետր (1900 մղոն)։ Եգիպտոսում զբոսաշրջային հայտնի ուղղություններ են Ակաբայի ծոցի լողափերը, Բուր Սաֆագան, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան, Լուքսորը, Դահաբը, Ռաս Սեդրը և Մարսա Ալամը։

ԷներգետիկաԽմբագրել

 
Մերձափնյա հենահարթակ Դարֆիլի գազի հանքավայրում։

2013 թվականին Եգիպտոսն արտադրել է 691,000  բարել նավթ և 2,141.05  տրիլիոն խորանարդ ֆուտ բնական գազ՝ նավթ արտահանող ամենախոշոր պետությունը, որը չի անդամակցում OPEC-ին։ Իսկ արդեն բնական չոր գազի արտահանման ցուցանիշներով Եգիպտոսը երկրորդն է ողջ Աֆրիկայում։ 2013 թվականին Եգիպտոսը եղել է բնական գազի և նավթի ամենախոշոր սպառողն Աֆրիկայում՝ սպառելով Աֆրիկայում նավթի սպառման ընդհանուր ցուցանիշների 20 %-ը, իսկ բնական չոր գազի պարագայում՝ 40 %-ը։ Բացի այդ, Եգիպտոսն ունի Աֆրիկայում նավթավերամշակման ամենահզոր հնարավորությունները՝ 726,000 բարել/օր (2012 թվականին)[60]։

Ներկայումս Եգիպտոսն Էլ Դաբայում նախատեսում է կառուցել իր առաջին ատոմակայանը, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Ատոմակայանի կառուցման համար Ռուսաստանը տրամադրել է 25 միլիարդ դոլար ֆինանսավորում[73]։

ՏրանսպորտԽմբագրել

Եգիպտոսում տրանսպորտը կենտրոնացած է Կահիրեի և Նեղոսի ափին գտնվող մյուս խոշոր քաղաքների շրջանում։Երկրի գլխավոր երկաթգիծն ունի 40,800 կիլոմետր (25,400 մղոն, որը ձգվում է Ալեքսանդրիայից մինչև Ասուան։ Երկաթուղին գտնվում է Եգիպտոսի ազգային երկաթգծի կառավարման ներքո։ Եգիպտոսում երկաթուղային ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 21,000 մղոն, որը բաղկացած է 28 գծերից և 796 կայարաններից։ Շուրջ 1800 գնացքներ սպասարկում են Նեղոսի հովիտը և Նեղոսի դելտան, Կարմիր և Միջերկրական ծովերի ափագիծը, Սինայի թերակղզին և Արևմտյան օազիսները։

 
Կահիրեի մետրոպոլիտեն (Գիծ 2)

Կահիրեի մետրոպոլիտենն Աֆրիկայում և արաբական աշխարհում մետրոյի լիարժեք համակարգ ունեցող երկու մետրոպոլիտեններից մեկն է։ Այն համարվում է Եգիպտոսի վերջին կարևորագույն նախագծերից մեկը, որն արժեցել է մոտ 12 միլիարդ եգիպտական ֆունտ։ Մետրոպոլիտենն ունի երեք սպասարկող գծեր։ Նախատեսվում է հետագայում կառուցել ևս 4-ը։

EgyptAir-ը, որը ներկայումս երկրի դրոշակակիր և խոշորագույն ավիաընկերությունն է, հիմնադրվել է 1932 թվականին, եգիպտացի արդյունաբերող Թալյաթ Հարբի կողմից։ Ներկայումս ավիաընկերության սեփականատերը Եգիպտոսի կառավարությունն է։ Ավիաընկերությունը տեղակայված է Կահիրեի միջազգային օդանավակայանում, որը վերջինիս գլխավոր հաբն է։ Ավիաընկերությունն սպասարկում է ուղիղ և չարթերային թռիչքներ՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Ամերիկայի 75 ուղղություններով։ Ներկայումս ավիաընկերության ավիապարկում գրանցված են 80 ինքնաթիռներ։

Սուեզի ջրանցքԽմբագրել

Սուեզի ջրանցքը ծովի մակարդակով կառուցված արհեստական ջրանցք է, որը համարվում է Միջին Արևելքի գլխավոր և կարևոր ջրային հանգույցը, որն իրար է կապում Միջերկրական և Կարմիր ծովերը։ Ջրանցքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1869 թվականի նոյեմբերին՝ 10 տարվա շինարարական աշխատանքներից հետո։ Այն հնարավորություն է տալիս ծովային ճանապարհով իրար կապել Եվրոպան և Ասիան, առանց Աֆրիկայի շուրջը պտտվելու։ Ջրանցքի հյուսիսային կետը Պորտ Սաիդ քաղաքն է, իսկ հարավային ծայրակետը՝ Սուեզ քաղաքի Թավֆիք նավահանգիստը։ Իսմայիլիան տեղակայված է արևմտյան ափին՝ ջրանցքի կենտրոնից 3 կիլոմետր (1,9 մղոն) հեռավորության վրա։

2010 թվականի տվյալներով՝ ջրանցքն ունի 193,30 կիլոմետր (120,11 մղոն) երկարություն, 24 մետր (79 ֆուտ) խորություն և 205 մետր (673 ֆուտ) լայնություն։ Այն բաղկացած է 22 կիլոմետր երկարություն ունեցող հյուսիսային մուտքի ջրանցքից (14 մղոն), բուն Սուեզի ջրանցքից, որն ունի 162,25 կիլոմետր (100.82 մղոն) երկարություն և հարավային մուտքի ջրանցքից, որն ունի 9 կիլոմետր (5,6 մղոն) երկարություն։ Ջրանցքը միակողմանի ջրուղի է, որը հատվում է Բալլահ ջրանցման և Մեծ դառը լճի հետ։ Այն չունի փակուղիներ։ Ծովի ջուրը ազատորեն հոսում է ջրանցքով։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ձմռանը Դառը լճից հյուսիս ընկած հատվածում հոսում է հյուսիս, իսկ ամռանը՝ հարավ։ Դառը լճերից դեպի հարավ ընկած հատվածում, ջրի ուղղությունը պայմանավորված է մակընթացություններով և տեղատվություններով։

2014 թվականի օգոստոսի 26-ին առաջարկվել է բացել Նոր Սուեզի ջրանցք։ Նոր Սուեզի ջրանցքի աշխատանքներն ավարտվել են 2015 թվականի հուլիսին[74][75]։ Ջրանցքի նոր հատվածի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են արտասահմանյան երկրների առաջնորդներ և ռազմական գործիչներ, տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 6-ին: Բացման արարողության համար եգիպտական բյուջեից հատկացվել է ահռելի գումարներ[76][77]։

Ջրամատակարարում և հանրային առողջապահությունԽմբագրել

Եգիպտոսում խողովակային ջրամատակարարման ապահովումը 1990 թվականից մինչև 2010 թվականը քաղաքային բնակավայրերում 89 %-ից հասել է 100 %-ի, իսկ գյուղական բնակավայրերում՝ 39 %-ից 93 %-ի, չնայած բնակչության արագ աճին։ Այդ ընթացքում, Եգիպտոսը գյուղական համայնքներում հասել է բաց դեֆեկացիայի վերացման և ներդրումներ է անում ենթակառուցվածքների մեջ։ Եգիպտոսում բարելավված ջրային աղբյուրներին հասանելիությունը ներկայումս հասել է համընդհանուր՝ 99 % մակարդակի։ Բնակչության մոտ կեսը հասանելիություն ունի դեպի սանիտարական կոյուղիներ[78]։

Մասամբ, սանիտարական ապահովման վատ պայմանների պատճառով, յուրաքանչյուր տարի երկրում լուծից մահանում է 17,000 երեխա[79]։ Մեկ այլ մարտահրավեր է ջրի համար սահմանված հարկերի պետության կողմից սուբսիդավորման ցածր մակարդակն է, որն ամենացածրն է ամբողջ աշխարհում։ Այն, իր հերթին, պահանջում է պետական դոտացիաներ նույնիսկ գործառնական ծախսերի համար․ իրավիճակ, որը սրվել է Արաբական գարունից հետո, երբ առանց հարկերի բարձրացման, բարձրացվեցին աշխատավարձերը։ Այլ հիմնախնդիրների թվում են նաև ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, ինչպես նաև սահմանափակ պատասխանատու կառավարումը և թափանցիկությունը։

 
Նեղոսի կանաչ հովիտը, որն անցնելով անապատի միջով, Միջերկրական ծովի մոտ ձևավորում է դելտա։

Ոռոգվող հողեր և բերքԽմբագրել

Զգալի տեղումների բացակայության պատճառով՝ Եգիպտոսի գյուղատնտեսությունը մեծապես կախված է ոռոգումից։ Ոռոգման ջրերի հիմնական աղբյուրը Նեղոս գետն է, որի հոսքը կարգավորվում է Ասուան քաղաքի մոտ գտնվող ամբարտակի միջոցով։ Վերջինս, տարեկան միջինում, կուտակում է 55 խորանարդ կիլոմետր (45,000,000 ակր/ֆուտ) ջուր, որից 46 խորանարդ կիլոմետրն (37,000,000 ակր/ֆուտ) օգտագործվում է ոռոգման նպատակով[80]։

Նեղոսի հովտում և դելտայում մոտ 33, 600 քառակուսի կիլոմետր (13, 000 քառակուսի մղոն) հողատարածք օգտվում են ոռոգման այս ջրերից՝ արտադրելով տարեկան միջինում 1․8 բերք[80]։ Այսինքն, շնորհիվ ոռոգման այս ջրերի Նեղոսի հովտում և դելտայում արտադրվող բերքը միջինում 1․8 անգամ գերազանցում է սովորական բերքատվության ցուցանիշներին։

ԲնակչությունԽմբագրել

 
Եգիպտոսի դեմոգրաֆիական կորը
  • Բնակչության թիվը՝ 80,5 միլիոն (2010 թվականի հուլիս, 16-րդ տեղը աշխարհում)։
  • Տարեկան աճը՝ 2 % (պտղաբերությունը՝ 3 ծնունդ)։
  • Կյանքի միջին տևողությունը՝ 69,8 տարի՝ տղամարդիկ, 75,1՝ կանայք։
  • Ազգային կազմը՝ արաբներ՝ 98 %, նաև՝ նուբիացիներ, բեջա, բերբերներ և այլք։
  • Կրոնական կազմը՝ մուսուլմաններ (հիմնականում սուննիներ)՝ 90 %, քրիստոնյաներ՝ ղպտիներ՝ 9 %, այլ քրիստոնյաներ՝ 1 %[81][82][83]
  • Գրագիտությունը՝83 % տղամարդիկ, 59 % կանայք (2005 թվականի գնահատականներով)։
  • Քաղաքային բնակչությունը՝43 % (2008 թվական)։
 
Եգիպտոսի բնակչության խտությունը (մարդ/քկմ2)

Եգիպտոսը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակեցված երկիրն է և բնկաչությամբ երկրորդ երկիրը Աֆրիկայում. բնակաչությունը կազմում է 80,5 միլիոն մարդ՝ 2010 թվականի տվյալներով[84]։ Բնակչությունն արագ աճել է 1970–2010 թվականներին՝ պայմանավորված բժշկության նվաճումների և գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման՝[85] այսպես կոչված Կանաչ հեղափոխության հետ[86]։ Նապոլեոնի արշավանքի ժամանակ Եգիպտոսի բնակչությունը ընդամենը 3 միլիոն էր[87]։ 1939 թվականին Եգիպտոսի բնակչությունը կազմում էր 16,5 միլիոն մարդ[88]։

Բնակչությունը հիմանանում կենտրոնացած է Նեղոսի երկայնքով և դելտայում (մասնավորապես՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում), ինչպես նաև Սուեզի ջրանցքի մոտակայքում։ Բնակչության մոտ 90 %-ը դավանում է իսլամ, մնացածները՝ քրիստոնեություն, մասնավորապես՝ Ղպտի ուղղափառ եկեղեցի[89]։ Բացի կրոնական պատկանելությունից, եգիպտացիները բաժանվում են նաև խոշոր քաղաքային կենտրոններում ապրողների և ֆելլահների՝ գյուղական տեղանքում ապրող ֆերմերների։

ՄշակույթԽմբագրել

Եգիպտոսը արաբախոս աշխարհում մշակութային միտումներ սահմանողն է։ Արաբական և մերձավորարևելյան ժամանակակից մշակույթը մեծապես կրում է եգիպտական գրականության, երաժշտության, ֆիլմերի և հեռուստատեսության ազդեցությունը։ Եգիպտոսը տարածաշրջանում առաջատար դեր է ունեցել 1950-ական և 1960-ական թվականներին՝ արաբախոս աշխարհում ամրապնդելով եգիպտական մշակույթի կայացումը[90]։

Եգիպտական ինքնությունը զարգացել է շրջափակման երկար ժամանակահատվածի ընթացքում՝ ներառելով իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը և նոր լեզուն՝ արաբերենը և դրա խոսակցական ժառանգը՝ եգիպտական արաբերենը, որը հիմնված է բազմաթիվ հին եգիպտական բառերի վրա[91]։

19-րդ դարասկզբին գիտնական Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուին վերականգնել է Հին Եգիպտոսի հանդեպ հետաքրքրությունը։ Տահտաուին կրթական նորարար Ալի Մուբարաքի հետ հիմնադրել է բնիկ եգիպտագիտության դպրոցը, որը ոգեշնչում էր փնտրում միջնադարյան եգիպտացի գիտնականների համար, ինչպիսիք են Ալ-Սույութին և Ալ-Մաքրիզին, որոնք ուսումնասիրել են Եգիպտոսի պատմությունը, լեզուն և հնությունները[92]։

Եգիպտոսի վերածնունդը իր գագաթնակետին է հասել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին՝ շնորհիվ Մուհամմադ Աբդոյի, Ահմեդ Լութֆի էլ-Սայեդի, Մուհամմադ Լութֆին Գումահի, Թաուֆիկ ալ-Հաքիմի, Սալամա Մոուսսայի, Տահա Հուսեյնի և Մահմուդ Մուխթարի[93]։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն արաբական կինոարտադրության և ժամանակակից արաբական երաժշտության կենտրոն է։

ԱրվեստԽմբագրել

Եգիպտացիներին է պատկանում առաջին խոշոր քաղաքակրթություններից մեկը, որում սահմանվել է արվեստի և ճարտարապետության ձևավորման տարրեր։ Եգիպտական կապույտը, որը հայտնի է նաև որպես կալցիումի պղնձի սիլիկատ, ավազի, պղնձի և նատրոկաուստիկ սոդայի մանրացումից ու դրանց տաքացումից ստացվող գունանյութ է, որն օգտագործել են եգիպտացիները հազարավոր տարիներ։ Այն համարվում է առաջին սինթետիկ գունանյութը[94]։ Այն հաճախ էր կիրառվում գերեզմանաքարերի նկարների և սգո առարկաների դեպքում՝ պաշտպանելու մահացածին անդրշիրիմյան կյանքում։ Որպես փարավոններին մատուցված ծառայություն՝ պատերի նկարազարդումները ստեղծված էին տեսողական կանոնների և նշանակությունների խիստ օրենքներով։ Եգիպտական քաղաքակրթությունը հայտնի է դարձել իր վիթխարի բուրգերով, տաճարներով և փառահեղ դամբարաններով։

Ճանաչված օրինակներ են Ջոսերի բուրգը, որը կառուցել է Իմհոթեպ ճարտարապետը մոտավորապես մ․ թ․ ա․ 2780 թվականին, Սֆինքսը և Աբու Սիմբելի տաճարները։ Եգիպտական ժամանակակից արվեստը համաշխարհային արվեստի պես բազմազան է՝ Հասան Ֆաթհիի ու Ռամզես Ուիսա Ուասեֆի կիրառական ճարտարապետությունից մինչև Մահմուդ Մուխթարի արձաններ ու Իսահակ Ֆանուսի ղպտիական տարբերվող պատկերագրություն։ Կահիրեի օպերային թատրոն Եգիպտոսի մայրաքաղաքի կատարողական արվեստի հիմնական օջախն է։

ՀեռահաղորդակցությունԽմբագրել

Եգիպտոսում լարային և անլար հեռահաղորդակցության արդյունաբերությունն սկսվել է 1854 թվականին, երբ Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնվել են առաջին հեռագրային գծերը։ Երկու քաղաքների միջև առաջին հեռախոսային կապը հաստատվել է 1881 թվականին[95]։ 1999 թվականի սեպտեմբերին հայտարարվել է տեխնոլոգիական վերածննդի ազգային նախագծի մասին, որն արտահայտում էր Եգիպտոսի կառավարության նախաձեռնողականությունը IT սեկտորի զարգացման վերաբերյալ։

Փոստային ծառայությունԽմբագրել

Egypt Post ընկերությունը Եգիպտոսում պատասխանատու է փոստային ծառայությունների մատուցման համար։ Այն հիմնադրվել է 1865 թվականին և համարվում է երկրի ամենահին պետական ինստիտուտներից մեկը։ Եգիպտոսն այն 21 պետություններից մեկն է, որոնք նախաձեռնել են Համընդհանուր փոստային միության հիմնադրումը, որը ներկայումս կոչվում է Գլխավոր փոստային միություն։ Վերջինս ստեղծվել է Բեռնի կամ Համաշխարհային փոստային կոնվենցիայի շրջանակներում։

Սոցիալական մեդիաԽմբագրել

2018 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի խորհրդարանը ընդունել է որոշում, որը հնարավորություն է տալիս իշխանություններին մոնիթորինգի տակ պահել օգտատերերի գործողություններն սոցիալական ցանցերում, որն իրականացվում է համացանցի խորացող վերահսկողության շրջանակներում[96][97]։

ԿրթությունԽմբագրել

 
Եգիպտոսում գրագիտության մակարդակը 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում, UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ։

1996 թվականից մինչև 2013 թվականը երկրում անգրագիտության մակարդակն էականորեն կրճատվել է՝ 39,4 %-ից հասնելով 25,9 %-ի։ 2014 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ 35 տարեկան և բարձր բնակչության շրջանում գրագիտության մակարդակը հասնում է 73,9 %-ի[98]։ Անգրագիտության մակարդակը շատ բարձր է (մոտ 64,9 %) 60-ից բարձր տարիքի բնակչության շրջանում, իսկ 15-24 տարեկանների մոտ այն կազմում է շուրջ 8,6 %[99]:

Եգիպտոսում եվրոպական կրթական համակարգն առաջին անգամ նեդրվել է 19-րդ դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության կողմից: Սկզբնական շրջանում այդ կրթական համակարգին հասանելիություն են ունեցել ենթակա պետական պաշտոնյաների և բանակի սպաների երեխաները[100]։ Բրիտանական բռնազավթման տարիներին կտրուկ նվազել է կրթության ոլորտում իրականացվող ներդրումները և աշխարհիկ միջնակարգ դպրոցները, որոնք նախկինում անվճար էին, դարձան վճարովի[100]։

1950-ական թվականներին նախագահ Նասերը բոլոր եգիպտացիների համար սահմանեց անվճար կրթություն[100]։ Եգիպտական կրթական համակարգն իր ազդեցությունն ունեցավ արաբական մյուս երկրների կրթական համակարգերի վրա, որոնք իրենց մոտ աշխատանքի էին վերցնում Եգիպտոսում վերապատրաստված ուսուցիչների[100]։ Շուտով պահանջարկը գերազանցեց առկա պետական ռեսուրսների մակարդակը, որի արդյունքում տուժեց պետական կրթության որակը[100]։ Այսօր այդ հանգամանքն սրել է ուսուցիչ- աշակերտ փոխհարաբերությունները (մոտ 15-ից մեկը) և նպաստել գենդերային անհավասարության մակարդակի աճին[100]։

Սկսած վեց տարեկանից Եգիպտոսում երեխաները պետք է սովորեն հիմնական դպրոցում, որը բաղկացած է տարրական (3 տարի) և միջնակարգ դպրոցներից (6 տարի)[101]։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ աշակերտները միջնակարգ կրթությունը կարող են շարունակել հիմնական կամ տեխնիկական դպրոցներում։ Միջնակարգ հիմնական դպրոցն աշակերտներին նախապատրաստում է բարձրագույն կրթությանը, իսկ դրանց շրջանավարտները կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ավարտական քննությունների ժամանակ հավաքած միավորների շնորհիվ։ Այդ ստուգիչ քննությունները կոչվում են Թանավեյա ամա[101]։

Միջնակարգ տեխնիկական կրթությունն ունի երկու մակարդակներ։ Առաջինը տևում է երեք տարի, իսկ երկրորդը, որի ժամանակ տեղի է ունենում արհեստի խորացված ուսուցում, ձգվում է հինգ տարի։ Միջնակարգ տեխնիկական կրթություն ունեցողներն իրեն ավարտական քննությունների արդյունքներով կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն այս երևույթն այդքան էլ տարածված չէ[101]:

Համաձայն «Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի» (Շանհայի վարկանիշ)՝ Կահիրեի համալսարանը տատանվում է 401-500-րդ հորիզոնականների միջակայքում[102], իսկ ըստ «QS World University Rankings»-ի՝ 551-600-րդ հորիզոնականների միջակայքում։ Համաձայն «QS World University Rankings»-ի Կահիրեի ամերիկյան համալսարանը թոփ համալսարանների ցանկում զբաղեցնում է 360-րդ հորիզոնականը, իսկ Ալ-Ազհարի համալսարանը, Ալեքսանդրիայի համալսարանը և Ային Շամս համալսարանը գտնվում են 701-րդ հորիզոնականից ավելի ցածր դիրքերում[103]։ Ներկայումս Եգիպտոսը բացում է գիտահետազոտական նոր ինստիտուտներ՝ երկրում նորարարական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, որոնցից ամենահայտնիներից մեկը Գիտության և տեխնոլոգիայի Զեվայլ կենտրոնն է։

ԱռողջապահությունԽմբագրել

2011 թվականի տվյալներով՝ ծննդյան պահին արական սեռի ներկայացուցիչների կյանքի միջին տևողությունը գնահատվել է 73․20 տարի, իսկ իգական սեռի ներկայացուցիչների պարագայում՝ 75․20 տարի։ Եգիպտոսն իր համախառն ներքին արդյունքի 3․7 %-ն ուղղում է առողջապահությանը, ներառյալ նաև բժշկական ծախսերը, որոնց 22 %-ը հոգում է քաղաքացին, իսկ մյուս մասը՝ պետությունը[104]։ Իսկ արդեն 2010 թվականին Եգիպտոսն առողջապահության ոլորտին է ուղղել երկրի ՀՆԱ-ի 4․66 %-ը։ 2009 թվականի տվյալներով՝ յուրաքանչյուր 10,000 բնակչի բաժին է հասնում 16․04 բժիշկ և 33․08 բուժքույր[105]։

Վերջին տարիներին տեղի ունեցած արդիականացման աշխատանքների արդյունքում՝ Եգիպտոսի առողջապահության համակարգն էականորեն առաջընթաց և զարգացում է գրանցել։Քաղաքային և գյուղական համայնքներում տեղի ունեցած էական բարեփոխումների արդյունքում՝ առողջապահական համակարգին հասանելիություն ունեն երկրի բնակչության շուրջ 98 %-ը։ Կյանքի տևողության կանխատեսումները աճել են 1960-ական թվականներից սկսած (44.8 տարի) և 2009 թվականին հասել 72․12 տարվա։ Էականորեն կրճատվել է երեխաների մահացության ցուցանիշները։ 1970-1980-ական թվականներին 1000 ծնված երեխաներից 101-132-ը մահացել են, 2000 թվականին՝ 50-60, իսկ 2008 թվականին՝ 28-30[106]։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2008 թվականին Եգիպտոսի 15-49 տարեկան կանանց և աղջիկների շրջանում թլպատման ցուցանիշները հասել են 91․1 %-ի[107], չնայած, որ այն երկրում անօրինական է։ 2016 թվականին երկրի համապատասխան օրենսդրության մեջ տեղի է ունեցել փոփոխություն, որի արդյունքում առավել խստացվել են թլպատման համար նախատեսված պատիժը՝ սահմանելով առավելագույն 15 տարվա ազատազրկում։ Նրանք, որոնք զոհերին դրդում են նման քայլի, կարող են ազատազրկվել մինչև 3 տարի ժամկետով[108]։

2009 թվականի տվյալներով՝ Եգիպտոսի բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիների թիվը հասել է 37 միլիոն, որոնցից 11 միլիոնն անչափահասներ են՝ այդպիսով բժշկական ապահովագրություն ապահովելով Եգիպտոսի բնակչության 52 տոկոսի համար[109]։

ԵգիպտագիտությունԽմբագրել

 
Կահիրեի թանգարան համարվում է աշխարհում ամենամեծ հին եգիպտական մշակույթի իրերի պահոցը։

Եգիպտոսը այն վայրերից է, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների մոտ։ Գոյություն ունի գիտություն, որը զբաղվում է Հին Եգիպտոսի մշակույթի, լեզվի և գիտության ուսումնասիրությամբ՝ եգիպտագիտությունը։ Եգիպտագիտության հիմնադրումը համարվում է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի կողմից 1822 թվականի սեպտեմբերի 14-ի հրապարակումը՝ «Նամակ պ-ն Դասյեին», որտեղ նա ճիշտ և հստակ ներկայացնում է հին եգիպտական հիերոգլիֆային գիր համակարգը։ Դրա մասին զեկուցում Շամպոլյոնը կատարեց 1822 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի Գրերի ակադեմիայում։

Հայտնի եգիպտագետներ՝

ԿրոնԽմբագրել

 
Մզկիթ (Ասուան, Եգիպտոս)

Բնակչության հիմանական մասը խոսում է արաբերենով և դավանում է սուննի իսլամ, կան նաև ղպտի քրիստոնյաներ[81][110][111][112][82][113]։

 
Քրիստոնեությունը Եգիպտոսում ծագել է Ալեքսանդրիայում, և այնտեղից տարածվել ողջ երկրում

ՏուրիզմԽմբագրել

 
Ծովափ Նաամա Բեյ ծոցում, Շարմ-էշ-Շեյխ

Տուրիզմը Եգիպտոսի եկամտի հիմնական աղբյուրներից է։ Պետությունը աջակցում է այս ոլորտի զարգացմանը։ Կառուցվում և նորացվում են ծովափնյա հանգստի գոտիները՝ Շարմ-էշ Շեյխ, Հուրգադա և այլ քաղաքներում։

Եգիպտոսում գտնվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների հուշարձաններ՝ հին եգիպտական, քրիստոնեական (ղպտիական), միջնադարյան արաբական։ Առավել այցելվող տեսարժան վայրերն են՝

Հայերը ԵգիպտոսումԽմբագրել

Եգիպտոսում հայերը հաստատվել են դեռևս մեր թվարկությունից շատ առաջ։ 1947-1948 թվականներին ավելի քան 3.5 հազար եգիպտահայեր ներգաղթել են Հայաստան։ Այժմ եգիպտոսում ապրում 6 հազար հայ, որոնք կենտրոնացած են Կահիրեյում և Ալեքսանդրիայում։ Նրանք միշտ էլ գնահատելի դեր են կատարել Եգիպտոսի քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքւմ։ Եգիպտոսի համայնքի կյանքում նշանակալի ավանդ ունի Նուբարյան գերդաստանը (Նուբար փաշա Նուբարյան, Պողոս փաշա Նուբարյան)։ Նուբար փաշա Նուբարյանը զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակելօրենսդրական բարեփոխումներ, նպաստել և դրամական միջոցեր է տրամադրել հայ պարբերականների հրատարակման, դպրոցների հիմնադրման համար, վարել բարձր պաշտոններ (Արտաքին գործերի նախարար, վարչապետ)։ Ալեքսանդրիայում կանգնեցված է Նուբար փաշայի արձանը (1904 թ.) նրա անունով կոչվել ենփողոցներ Կահիրեյում և Ալեքսանդրիայում։ Պողոս փաշա Նուբարյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը- ՀԲԸՄ (1906 թ.) բացվել բազմաթիվ մշակութային կենտրոններ, ֆինանսավորել է օտար երկրներից հայրենադարձող հայերի համար Երևանի մոտակայքում ավանի կառուցումը, որը նրա անունով է կոչվել Նուբարաշեն։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է 1825 թվականին (առաջնորդանիսի Կահիրեյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է)։ Ներկայումս գործում են հայկական 6 եկեղեցի, ազգային 3 վարժարան, մշակութային, բարեգործական և մարզական միություններ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «World Factbook area rank order»։ Cia.gov։ Արխիվացված օրիգինալից 9 February 2014-ին։ Վերցված է 1 February 2011 
  2. «Land use and Coastal Management in the Third Countries: Egypt as a case»։ Արխիվացված օրիգինալից 24 March 2009-ին։ Վերցված է 3 November 2011 
  3. Fouberg Erin H., Murphy Alexander B., de Blij (2009)։ Human Geography: People, Place, and Culture։ John Wiley & Sons։ էջ 91։ ISBN 978-0-470-57647-2։ Արխիվացված օրիգինալից 9 May 2013-ին։ Վերցված է 10 February 2013 
  4. «Egypt to build new administrative and business capital»։ BBC News։ 13 March 2015։ Արխիվացված օրիգինալից 16 December 2018-ին։ Վերցված է 20 June 2018 
  5. Soliman, KH. Rainfall over Egypt. Quarterly Journal of the Royal Meteorological Society, vol. 80, issue 343, p. 104.
  6. «Marsa Matruh, Egypt»։ Weatherbase.com։ Արխիվացված օրիգինալից 4 November 2011-ին։ Վերցված է 3 November 2011 
  7. Samenow Jason (13 December 2013)։ «Biblical snowstorm: Rare flakes in Cairo, Jerusalem paralyzed by over a foot»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 3 September 2015-ին։ Վերցված է 26 August 2017 
  8. «Contingency planning for rising sea levels in Egypt | IRIN News, March 2008»։ Irinnews.org։ Արխիվացված օրիգինալից 27 August 2010-ին։ Վերցված է 25 August 2010 
  9. El Deeb and Keath Sarah and Lee։ «Islamist claims victory in Egypt president vote»։ Associated Press։ Արխիվացված օրիգինալից 20 June 2012-ին։ Վերցված է 18 June 2012 
  10. «List of Parties»։ Արխիվացված օրիգինալից 24 January 2011-ին։ Վերցված է 8 December 2012 
  11. «Egypt: National Strategy and Action Plan for Biodiversity Conservation»։ Արխիվացված օրիգինալից 17 January 2013-ին։ Վերցված է 9 December 2012 
  12. «The Micheli Guide to Fungal Conservation»։ Արխիվացված օրիգինալից 19 February 2015-ին։ Վերցված է 9 December 2012 
  13. A.M. Abdel-Azeem, The History, Fungal Biodiversity, Conservation, and Future Perspectives for Mycology in Egypt IMA Fungus 1 (2): 123–142 (2010).
  14. Ibrahim Kamal M., Hosni Hasnaa A., Peterson Paul M. (2016)։ Grasses of Egypt։ Washington, D.C.: Smithsonian Institution Scholarly Press։ Վերցված է 16 April 2016 
  15. «Timetable for Egypt's parliamentary elections announced; voting to start 17 Oct»։ Ahram Online։ 30 August 2015։ Արխիվացված օրիգինալից 4 September 2015-ին։ Վերցված է 11 September 2015 
  16. «Egypt to Hold Presidential Polls First: Interim President»։ Ahram Online։ 26 January 2014։ Արխիվացված օրիգինալից 7 April 2014-ին։ Վերցված է 2 April 2014 
  17. «El-Sisi wins Egypt's presidential race with 96.91%»։ English.Ahram.org։ Ahram Online։ Արխիվացված օրիգինալից 31 July 2014-ին։ Վերցված է 28 July 2014 
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ morsi-think-again անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. «Who's Who: Members of Egypt's 50-member constitution committee»։ Al-Ahram։ Արխիվացված օրիգինալից 3 September 2013-ին։ Վերցված է 1 September 2013 
  20. «Egypt»։ Freedom in the World 2013։ Freedom House։ Արխիվացված օրիգինալից 4 February 2013-ին։ Վերցված է 7 February 2013 
  21. Jankowski, James. "Egypt and Early Arab Nationalism" in Rashid Khalidi, ed. The Origins of Arab Nationalism. New York: Columbia University Press, 1990, pp. 244–45
  22. Dawisha Adeed (2003)։ Arab Nationalism in the Twentieth Century։ Princeton: Princeton University Press։ էջեր 264–265, 267 
  23. 23,0 23,1 Brown Nathan J.։ «Mechanisms of Accountability in Arab Governance: The Present and Future of Judiciaries and Parliaments in the Arab World»։ Programme on Governance in the Arab Region։ Արխիվացված է օրիգինալից 5 June 2012-ին 
  24. Gehlen, M. (2015) Al-Dschasira-Journalisten zu drei Jahren Haft verurteilt Archived 30 August 2015 at the Wayback Machine., Zeit Online, 29 August 2015
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ nytimes%com անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. Cambanis Thanassis (11 September 2010)։ «Succession Gives Army a Stiff Test in Egypt»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 3 May 2011-ին։ Վերցված է 11 September 2010 
  27. Marshall, Shana (15 April 2015)։ «The Egyptian Armed Forces and the Remaking of an Economic Empire»։ Carnegie Endowment for International Peace։ Արխիվացված օրիգինալից 9 July 2015-ին։ Վերցված է 23 June 2015 
  28. Steinitz Yuval (4 December 2006)։ «Not the peace we expected»։ Haaretz։ Արխիվացված օրիգինալից 17 April 2009-ին։ Վերցված է 8 February 2013 
  29. Katz Yaacov (15 January 2007)։ «Egypt to launch first spy satellite»։ The Jerusalem Post 
  30. Stephen Clark (16 April 2014)։ «Egyptian reconnaissance satellite launched by Soyuz»։ Spaceflight Now։ Արխիվացված օրիգինալից 19 April 2014-ին։ Վերցված է 18 April 2014 
  31. «Obama restores US military aid to Egypt over Islamic State concerns»։ The Guardian։ 31 March 2015։ Արխիվացված օրիգինալից 14 December 2016-ին։ Վերցված է 14 December 2016 
  32. «The U.S. gives Egypt $1.5 billion a year in aid. Here's what it does.»։ The Washington Post։ 9 July 2013։ Արխիվացված օրիգինալից 15 July 2015-ին։ Վերցված է 26 August 2017 
  33. Sharp, Jeremy M. (5 June 2014)։ «Egypt: Background and U.S. Relations»։ Congressional Research Service։ Արխիվացված օրիգինալից 9 September 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  34. Holland, Steve, Mason, Jeff (15 August 2013)։ «Obama cancels military exercises, condemns violence in Egypt»։ Reuters։ Արխիվացված օրիգինալից 14 October 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  35. Iqbal, Jawad (7 May 2015)։ «Business as usual for Egypt and the West»։ BBC։ Արխիվացված օրիգինալից 1 August 2015-ին։ Վերցված է 23 June 2015 
  36. «Egypt 'has key role' in fight against Islamic State – Kerry»։ BBC։ 13 September 2014։ Արխիվացված օրիգինալից 4 October 2014-ին։ Վերցված է 18 October 2014 
  37. Adler, Stephen, Mably, Richard (15 May 2014)։ «Exclusive: Egypt's Sisi asks for U.S. help in fighting terrorism»։ Reuters։ Արխիվացված օրիգինալից 23 October 2014-ին։ Վերցված է 18 October 2014 
  38. «Egypt's Sisi congratulates US President elect Donald Trump»։ Ahram Online։ 9 November 2016։ Արխիվացված օրիգինալից 9 November 2016-ին։ Վերցված է 9 November 2016 
  39. Reuters. (10 February 2017). "Analysis: Trump presidency heralds new era of US-Egypt ties ". (Jerusalem) Jerusalem Post website Archived 15 April 2017 at the Wayback Machine. Retrieved 10 February 2017.
  40. Baker Peter, Walsh Declan (2017-04-03)։ «Trump Shifts Course on Egypt, Praising Its Authoritarian Leader»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Արխիվացված օրիգինալից 15 February 2019-ին։ Վերցված է 2019-02-10 
  41. Naumkin, Vitaly (13 August 2014)։ «Russia, Egypt draw closer»։ Al-Monitor։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  42. «Russia, Egypt seal preliminary arms deal worth $3.5 billion: agency»։ Reuters։ 17 September 2014։ Արխիվացված օրիգինալից 14 October 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  43. Anishchuk, Alexei (12 August 2014)։ «Russia to boost trade with Egypt after Western food ban»։ Yahoo News։ Արխիվացված օրիգինալից 14 October 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  44. "China's Egypt Opportunity Archived 27 September 2015 at the Wayback Machine.". The Diplomat. 24 December 2014
  45. «Which Countries Are For or Against China's Xinjiang Policies?»։ The Diplomat։ 15 July 2019 
  46. Wilson, Nigel (13 October 2014)։ «Saudi Arabia and UAE to Prop Up Egypt With $5bn Aid Boost»։ International Business Times։ Արխիվացված օրիգինալից 19 October 2014-ին։ Վերցված է 17 October 2014 
  47. Knickmeyer, Ellen (18 August 2013)։ «Saudi King Offers Support to Egyptian Military»։ The Wall Street Journal։ Արխիվացված օրիգինալից 11 April 2015-ին։ Վերցված է 17 October 2014 
  48. "Saudi King Abdullah visits Egypt's Sisi Archived 7 February 2015 at the Wayback Machine.". Al-Jazeera. 20 June 2014.
  49. "Massive Israel protests hit universities" (Egyptian Mail, 16 March 2010) "According to most Egyptians, almost 31 years after a peace treaty was signed between Egypt and Israel, having normal ties between the two countries is still a potent accusation and Israel is largely considered to be an enemy country"
  50. Maddy-Weitzmann, Bruce (1997)։ Middle East Contemporary Survey: 1995, Volume 19; Volume 1995։ Moshe Dayan Center։ էջ 265։ ISBN 978-0-8133-3411-0 
  51. "This time, Gaza fighting is 'proxy war' for entire Mideast Archived 16 October 2014 at the Wayback Machine.". CNN News. 1 August 2014.
  52. Hanna, Michael W. (13 August 2014)։ «The Sisi Doctrine»։ Foreign Policy։ Արխիվացված օրիգինալից 13 October 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  53. Shama, Nael (2013)։ Egyptian Foreign Policy: Against the National Interest։ Routledge։ էջեր 129–131 
  54. Cagaptay, Soner, Sievers, Marc (8 March 2015)։ «Turkey and Egypt's Great Game in the Middle East»։ Foreign Affairs։ Արխիվացված օրիգինալից 23 June 2015-ին։ Վերցված է 23 June 2015 
  55. Mezzofiore, Gianluca (30 September 2014)։ «Boycott Turkey Movement Grows in Egypt After Erdogan's Inflammatory UN Speech»։ International Business Times։ Արխիվացված օրիգինալից 22 October 2014-ին։ Վերցված է 17 October 2014 
  56. Soussi, Alasdair (9 November 2008)։ «Desperate on the Border»։ Jerusalem Report։ Արխիվացված օրիգինալից 31 October 2012-ին։ Վերցված է 30 September 2012 
  57. Pierre Beckouche (2017)։ Europe's Mediterranean Neighbourhood։ Edward Elgar Publishing։ էջ 121։ ISBN 978-1-78643-149-3 
  58. «Report for Selected Countries and Subjects»։ www.imf.org (en-US)։ Արխիվացված օրիգինալից 19 September 2018-ին։ Վերցված է 2018-09-19 
  59. Egypt Country Profile Archived 1 June 2013 at the Wayback Machine.. Undp.org.eg (11 February 2011). Retrieved 29 July 2013.
  60. 60,0 60,1 «Egypt»։ U.S. Energy Information Administration։ 14 August 2014։ Արխիվացված օրիգինալից 18 February 2015-ին։ Վերցված է 24 February 2015 
  61. «Egypt to reduce natural gas exports to avoid energy crisis»։ AMEinfo.com։ Արխիվացված է օրիգինալից 3 August 2013-ին։ Վերցված է 6 July 2013 
  62. Enders Klaus։ «Egypt: Reforms Trigger Economic Growth»։ International Monetary Fund։ Արխիվացված օրիգինալից 4 February 2011-ին։ Վերցված է 2 February 2011։ «In its most recent review of Egypt's economy, the IMF has said the expansion has broadened from energy, construction, and telecommunications to labor-intensive sectors such as agriculture and manufacturing.» 
  63. Kingsley Patrick (16 May 2013)։ «Egypt suffering worst economic crisis since 1930s»։ Guardian (London)։ Արխիվացված օրիգինալից 30 July 2013-ին։ Վերցված է 18 June 2013 
  64. «IRIN Middle East | Egypt: Corruption hampering development, says opposition report | Breaking News»։ Irinnews.org։ Արխիվացված օրիգինալից 14 May 2011-ին։ Վերցված է 25 August 2010 
  65. Rania Al Malky։ «et — Full Story»։ Egypttoday.com։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2009-ին։ Վերցված է 25 August 2010 
  66. Fatima El Saadani (August 2006)։ «Etisalat Wins Third License»։ Business Today։ Արխիվացված է օրիգինալից 20 August 2006-ին։ Վերցված է 21 August 2008 
  67. «Egypt ranks 114th on corruption scale»։ 3 December 2013։ Արխիվացված օրիգինալից 7 December 2013-ին։ Վերցված է 8 December 2013 
  68. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ IOMEgypt անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  69. Saifur Rahman (April 2013)։ «Global remittance flow grows 10.77% to $514 billion in 2012: World Bank»։ Gulf News։ Արխիվացված օրիգինալից 23 April 2013-ին։ Վերցված է 18 June 2013 
  70. Lauren E. Bohn, Sarah Lynch (8 February 2011)։ «Egypt Over the Brink, interview with Tarek Osman»։ Foreignpolicy.com։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2013-ին։ Վերցված է 8 February 2013 
  71. Dziadosz Alexander (20 October 2009)։ «Egypt tourism numbers to fall less than feared»։ Reuters Africa։ Արխիվացված օրիգինալից 10 June 2012-ին։ Վերցված է 8 February 2013 
  72. Farouk Dalia (27 December 2012)։ «Egypt tourism shows little recovery in 2012»։ Ahram Online։ Արխիվացված օրիգինալից 13 July 2013-ին։ Վերցված է 18 June 2013 
  73. «Russia to lend Egypt $25 billion to build nuclear power plant»։ Reuters։ 19 May 2016։ Արխիվացված օրիգինալից 16 May 2017-ին։ Վերցված է 1 July 2017 
  74. «Egypt Says Work Finished on New Suez Canal»։ Voice of America։ 29 July 2015։ Արխիվացված օրիգինալից 3 August 2015-ին։ Վերցված է 24 August 2015 
  75. «Egypt's New Suez Canal to Be Completed for Aug. 6 Ceremony»։ The New York Times։ 30 June 2015։ Արխիվացված օրիգինալից 16 June 2015-ին։ Վերցված է 1 August 2015 
  76. «Egypt launches Suez Canal expansion»։ BBC News։ 6 August 2015։ Արխիվացված օրիգինալից 6 August 2015-ին։ Վերցված է 6 August 2015 
  77. Tadros Sherine (6 August 2015)։ «Egypt Opens New £6bn Suez Canal»։ Sky News։ Արխիվացված օրիգինալից 6 August 2015-ին։ Վերցված է 6 August 2015 
  78. As per the 2006 census
  79. National Water Research Center, Ministry of Water Resources and Irrigation (2007): Actualizing the Right to Water: An Egyptian Perspective for an Action Plan, Shaden Abdel-Gawad. Retrieved 30 April 2012.
  80. 80,0 80,1 Egyptian Water Use Management Project (EWUP), 1984. Improving Egypt's Irrigation System in the Old Lands, Final Report. Colorado State University and Ministry of Public Works and Water Resources.
  81. 81,0 81,1 «Background Note: Egypt»։ United States Department of State Bureau of Near Eastern Affairs։ նոյեմբերի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 5 
  82. 82,0 82,1 «Egypt from "Foreign and Commonwealth Office"»։ Foreign and Commonwealth Office -UK Ministry of Foreign Affairs։ օգոստոսի 15, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին 
  83. Who are the Christians in the Middle East?։ Betty Jane Bailey։ հունիսի 18, 2009։ ISBN 978-0-8028-1020-5 
  84. «CIA – The World Factbook»։ Cia.gov։ Վերցված է փետրվարի 1, 2011 
  85. «The limits of a Green Revolution?»։ BBC News։ մարտի 29, 2007։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25 
  86. Posted 8 April 2000 by admin (ապրիլի 8, 2000)։ «Food First/Institute for Food and Development Policy»։ Foodfirst.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25 
  87. Egypt — Population, U.S. Library of Congress
  88. «Many histories deep: the personal landscape poets in Egypt, 1940-45». Roger Bowen (1995). p.207. ISBN 0-8386-3567-9
  89. «Egyptian people section from the World Factbook»։ World Fact Book։ Վերցված է 2007 թ․ հունվարի 29 
  90. «Mideast: Egypt Makes Cultural Clout Count (IPS, Oct. 29, 2009)»։ Ipsnews.net։ 29 October 2009։ Արխիվացված է օրիգինալից 27 April 2011-ին։ Վերցված է 25 August 2010 
  91. Raymon Kondos (15 February 2004)։ «The Egyptian Identity: Pharaohs, Moslems, Arabs, Africans, Middle Easterners or Mediterranean People?»։ Արխիվացված օրիգինալից 29 August 2008-ին։ Վերցված է 21 August 2008 
  92. El-Daly Okasha (2005)։ Egyptology: The Missing Millennium։ London: UCL Press։ էջ 29 
  93. Jankowski James։ Egypt, A Short History։ էջ 130 
  94. Chase, W.T. 1971, "Egyptian blue as a pigment and ceramic material." In: R. Brill (ed.) Science and Archaeology. Cambridge, Mass: MIT Press. 0-262-02061-0
  95. «Historical synopsis of Telecom Egypt's developments»։ Արխիվացված է օրիգինալից 14 November 2013-ին 
  96. «Egypt approves law clamping down on social media | The Malaysian Insight»։ www.themalaysianinsight.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 3 September 2018-ին։ Վերցված է 2018-09-03 
  97. «Egypt president approves law clamping down on social media»։ Channel NewsAsia (en-US)։ Արխիվացված օրիգինալից 3 September 2018-ին։ Վերցված է 2018-09-03 
  98. «Egypt Literacy»։ indexmundi.com։ Արխիվացված օրիգինալից 13 September 2015-ին։ Վերցված է 24 August 2015 
  99. The Cairo Post։ «More than 25% of Egypt's population 'illiterate'»։ Egyptian Streets։ Արխիվացված օրիգինալից 29 July 2015-ին։ Վերցված է 24 August 2015 
  100. 100,0 100,1 100,2 100,3 100,4 100,5 «Education in Egypt: Key Challenges»։ Chatham House։ March 2012։ Արխիվացված է օրիգինալից 24 December 2012-ին 
  101. 101,0 101,1 101,2 Higher education in Egypt (2010 ed.)։ OECD։ 2010։ էջ 60։ ISBN 978-92-64-08434-6։ Արխիվացված օրիգինալից 25 January 2014-ին։ Վերցված է 16 February 2013 
  102. «Cairo University – Academic Ranking of World Universities – 2015 – Shanghai Ranking – 2015»։ shanghairanking.com։ Արխիվացված օրիգինալից 17 September 2015-ին։ Վերցված է 24 August 2015 
  103. «Universities»։ Top Universities։ Արխիվացված օրիգինալից 11 August 2015-ին։ Վերցված է 24 August 2015 
  104. «Demography»։ SESRIC։ Արխիվացված է օրիգինալից 22 June 2013-ին։ Վերցված է 8 February 2013 
  105. «Health»։ SESRIC։ Արխիվացված է օրիգինալից 22 June 2013-ին։ Վերցված է 8 February 2013 
  106. «Egypt Health Insurance»։ globalsurance.com։ Արխիվացված օրիգինալից 5 September 2015-ին։ Վերցված է 25 August 2015 
  107. «Female genital mutilation and other harmful practices»։ WHO։ 2011։ Արխիվացված օրիգինալից 23 April 2011-ին։ Վերցված է 28 January 2011 
  108. «Egypt's parliament passes bill designating FGM a felony, imposes stricter penalties»։ Ahram Online։ Արխիվացված օրիգինալից 2 December 2016-ին։ Վերցված է 1 December 2016 
  109. «SIS»։ State Information Service։ Արխիվացված օրիգինալից 13 November 2013-ին։ Վերցված է 28 November 2013 
  110. «Egypt»։ State.gov։ նոյեմբերի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3 (անգլ.)
  111. «Mapping The Global Muslim Population» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 25 
  112. «Egypt from "The World Factbook"»։ American Central Intelligence Agency (CIA)։ սեպտեմբերի 4, 2008 
  113. Egypt from "msn encarta"։ Encarta։ սեպտեմբերի 30, 2008 (չաշխատող հղում)