Չինեչիտտան (իտալ.՝ Cinecittà, իտալերեն՝ Կինո քաղաք) ընդարձակ կինոստուդիա է Հռոմում և համարվում է իտալական ֆիլմարտադրության կենտրոնը։ Ստուդիաները կառուցվել են ֆաշիստական ժամանակաշրջանում՝ որպես իտալական կինոարդյունաբերության վերականգնման սխեմայի մի մաս։ 1950-ական թվականներին բազմաթիվ միջազգային արտադրություններ ստեղծվեցին այնտեղ՝ Հռոմը դարձնելով «Հոլիվուդ Տիբեր գետի վրա»։

Չինեչիտտա ստուդիայի մուտքը

Պատմություն խմբագրել

Կինոստուդիան հիմնադրվել է 1937 թվականին Բենիտո Մուսոլինիի, նրա որդու Վիտտորիոյի և կինոթատրոնի ղեկավար Լուիջի Ֆրեդդիի կողմից հետևյալ լոզունգի ներքո՝ "Կինոն ամենահզոր ուժն է" (իտալ.՝ «Il cinema è l'arma più forte»)։ Նպատակը ոչ միայն պրոպագանդան է, այլ նաև վեր հանել Իտալական ֆիլմարտադրությունը, որն այդ ժամանակ ճգնաժամի մեջ էր։ 1937 թվականի ապրիլի 21-ին Մուսոլինին հանդիսավոր կերպով կատարեց կինոստուդիայի բացումը[1]։ Վաղ արտադրված ֆիլմերում, ինչպիսին են 1937 թվականի «Scipione l'africano» և «La corona di ferro», ցուցադրվում էր կինոստուդիայի տեխնիկական առաջխաղացումը։ Ընդհանուր թվով 7 հազար մարդ էին ներառված «Scipio Africanus» ֆիլմի ճակատամարտի տեսարանի նկարահանման մեջ, ինչպես նաև կենդանի փղեր էին բերվել Զամայի ճակատամարտի տեսարանի նկարահանման համար[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հռոմը ռմբակոծելիս կինոստուդիաները նույնպես ռմբակոծվել են։ 1945-ից մինչև 1947 թվականը Չինեչիտտա կինոստուդիան օգտագործվել է որպես ճամբար տեղահանված մարդկանց համար[3]։ Շուրջ 3 հազար գաղթականներ էին ապրում այնտեղ, որոնք բաժանված էին երկու ճամբարի՝ իտալական, որտեղ իտալացիներն ու Լիբիայից և Դալմատիայից տեղահանվածներն էին, և միջազգային՝ Հարավսլավիայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Իրանի և Չինաստանի գաղթականների համար[4]։ Հետեպատերազմյան տարիներին կինոստուդիան վերականգնվել է։ 1950-ականներին մի շարք խոշոր ամերիկյան կինոարտադրություններ իրականացրել են նկարահանումները Չինեչիտտայում (օրինակ ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի «Բեն-Հուր» էպիկական ֆիլմը)։ Հետագայում կինոստուդիան սերտորեն առնչվում են Ֆեդերիկո Ֆելինիի հետ։ 1997 թվականին իտալական կառավարությունը սեփականաշնորհեց սնանկացման եզրին գտնվող կինոստուդիան (80% կապիտալով)[5]։ 2007 թվականի օգոստոսի 9-ին հրդեհը ավերեց Չինեչիտտան և նրա շրջակայքը՝ շուրջ 3000 քառ. մետր։ Պատմական մասը, որտեղ դասական տաղավարներն էին, չէին վնասվել, իսկ այն հատվածները, որտեղ նկարահանվել էր HBO/BBC Two հեռուստաալիքներով հեռարձավող «Հռոմ» պատմական դրաման, մեծ մասամբ ավերվել է[6]։ 2012 թվականի հուլիսին մեկ այլ հրդեհի պատճառով վնասվեց «Teatro 5» տաղավարը և այն հսկայական ստուդիան, որտեղ Ֆելինին նկարահանել էր «Քաղցր կյանք» և «Սատիրիկոն» ֆիլմերը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bondanella, Peter E. (2001).Italian Cinema: From Neorealism to the Present. Continuum. p. 13. ISBN 9780826412478.
  2. Bondanella, Peter. Italian Cinema From Neorealism to the Present. The Continuum Publishing Company: New York, 1995. p. 19.
  3. A documentary, “DP Camp of Cinecittà” by Marco Bertozzi, based on research by Noa Steimatsky, had its world premier on January 30, 2012, at The Italian Cultural Institute of New York, in New York City (http://www.iicnewyork.esteri.it/IIC_NewYork/it/)
  4. Steimatsky, Noa. The Cinecittà Refugee Camp (1944–1950). October Spring 2009, No. 128: 22–50.
  5. Michael Day (December 13, 2013)."Decline and fall of Rome’s cinematic empire: The end for Italy’s famed Cinecitta studios?". The Independent.
  6. "Fire torches film sets at Rome's historic Cinecitta". Canadian Broadcasting Corporation. 2007-08-10. Retrieved 2009-04-25.
  7. "Incendio a Cinecittà: le fiamme avvolgono lo storico Teatro 5" [Fire at Cinecittà: flames surround historic Studio 5] (in Italian). RomaToday. July 12, 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդը՝ Զագրեբի «Վատռոսլավ Լիսինսկի» համերգային դահլիճ Եվրատեսիլ երգի մրցույթ եզրափակիչ 1991 հաջորդը՝ Malmö Ice Malmö, Շվեդիա