Ջովաննի Բոկաչչո

իտալացի արձակագիր և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ

Ջովանի Բոկաչչո (իտալերեն՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo], ոչ վաղ քան հունիս 1313 և ոչ ուշ քան հուլիս 1313, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2][3][…] - դեկտեմբերի 21, 1375[4][5][6][…], Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][2][…]), իտալացի արձակագիր և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի (1343, հրատարակվել է 1472 թվական), հովվերգությունների և սոնետների հեղինակ։

Ջովաննի Բոկաչչո
իտալերեն՝ Giovanni Boccaccio
Boccaccio by Morghen.jpg
Ծնվել էոչ վաղ քան հունիս 1313 և ոչ ուշ քան հուլիս 1313
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2][3][…]
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1375[4][5][6][…]
Վախճանի վայրՉերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][2][…]
ԳերեզմանՍանտի Յակոպո է Ֆիլիպո
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, դիվանագետ, թարգմանիչ, կենսագիր, առասպելագիր և գրող
Լեզուիտալերեն և լատիներեն
ՔաղաքացիությունBandiera Firenze Calcio Storico.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
Ուշագրավ աշխատանքներԴեկամերոն և Elegia di Madonna Fiammetta?
Ջովաննի Բոկաչչո Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Giovanni Boccaccio Վիքիպահեստում

Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» (1350 - 1353, հրատարակվել է 1470 թվական) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն[7]

Ջովանի Բոկաչչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում։ Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը։

Բոկաչչոի ստեղծագործություններԽմբագրել

 
Genealogia deorum gentilium, 1532

Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա։ Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը։

Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են։ Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով։ Գրել է «Ֆիլոկոլո» (1336 թվական, հրատարակվել է 1472 թվականին), «Ամետո» (1341 թվական, հրատարակվել է 1478 թվականին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թվական, հրատարակվել է 1498 թվականին), «Թեզեիդա» (1339 թվական, հրատարակվել է 1475 թվականին), «Սիրային տեսիլք» (1342 թվական, հրատարակվել է 1521 թվականին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով։ Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թվական, հրատարակվել է 1472 թվականին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թվական, հրատարակվել է 1477 թվականին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը

Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թվական, հրատարակվել է 1477 թվականին), կարդացել հրապարակային դասախոսություններ։

ԴեկամերոնԽմբագրել

Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թվական, հրատարակվել է 1471 թվականին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։

«Դեկամերոնը» հայերեն թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է 1876 թվականին Զմյուռնիայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 various authors Encyclopedia of Renaissance Philosophy / M. SgarbiSpringer, Cham, 2019. — doi:10.1007/978-3-319-02848-4
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sapegno N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1968. — Vol. 10.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  7. Դեկամերոն։ [Նովելներ] / Ջ. Բոկաչչո; Թարգմ.՝ Ս. Վահունի; Առաջաբ.՝ Ս. Սողոմոնյան; Խմբ.՝ Խ. Հրաչյան. - Երևան։ Հայպետհրատ , 1960. - 759 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 513