Ֆերրարի
Ֆերրարի, իտալական սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ընկերություն։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին։ Սկզբում ընկերությունը կոչվում էր Սկուդերիա Ֆերրարի և հովանավորում էր ֆորմուլա Մեկի թիմերին։ Հետագայում սկսեց արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհների համար օրինական մեքենաներ։ 1969 թվականին Ֆիատ ընկերությունը գնեց Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 50%-ը, սակայն հետագայում բաժնետոմսերի քանակը աճեց մինչև 85% 2008 թվականի տվյալներով[4]։ 2014 թվականին Ֆիատ ընկերությունը հայտարարեց Ֆերրարիի բաժնետոմսերը վաճառելու ցանկության մասին՝ նշելով, որ իրենց պատկանող բաժնետոմսերը կազմում են 90%։
Ֆերրարի | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ավտոմեքենա արտադրող, racecar constructor? և բիզնես ձեռնարկություն |
Անվանված է | Էնցո Ֆերրարի |
Հիմնադրված է | 1947 |
Հիմնադիր | Էնցո Ֆերրարի |
Վայր | Մարանելլո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Benedetto Vigna? |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Հասույթ | ▲3,46 մլրդ € (2020)[1] |
Աշխատողների թիվ | ▲4556 մարդ (2020)[2] |
Մայր ընկերություն | Ferrari N.V.?[3] |
Դուստր ընկերություններ | Scuderia Ferrari |
Սեփականատեր | Piero Ferrari?[3] և Exor? |
Կայք | ferrari.com |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Էնցո Ֆերրարին ուղղակիորեն հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։ 1929-1938 թվականներին Ֆերրարին պատրաստում և մարզում էր Ալֆա Ռոմեո ընկերության համար վարորդներ։ Առաջին իրական Ֆերրարին ցուցադրվեց 1940 թվականին։ Դա Tipo 815-ն էր, որը շատ մրցակիցներ չուներ, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ էր։ 1943 թվականին Ֆերրարիի գործարանը տեղափոխվեց Մոռոնելլո, որտեղ գտնվում է մինչ օրս։ Սակայն 1944 թվականին գործարանը ռմբակոծվեց։ Առաջին օրինական Ֆերրարին 125 S-ն էր, որը թողարկվեց 1947 թվականին[5]։ Մեքենան ուներ 1.5 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգուրացիայի շարժիչ։ 1969 թվականին ՖԻԱՏ-ի կողմից Ֆերրարին գնելուց հետո արտադրությունը կտրուկ մեծացավ, քանի որ նոր ռեսուրսներ սկսեցին ներմուծվել։ 1988 թվականին թողարկվեց Ֆերրարի F40-ը, որը դարձավ վերջին թողարկված Ֆերրարին մինչև Էնզոյի մահը։ Նշանավոր է, որ F40-ը վերջին Ֆերրարին էր, որ ուներ տուրբոմղիչ մինչև 2014 թվականը։ Ֆերրարիի ղեկավարը՝ Լուկա դի Մոնտեցեմելոն, հրաժարվեց իր պաշտոնից 2014 թվականին՝ 23 տարի ընկերությունը ղեկավարելուց հետո[6]։ Նոր ղեկավարն է Սերջիո Մարքիոնեն, որը նույնպես Ֆիատ ընկերության ղեկավարն է։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կրայսլեր ընկերության հետ միավորվելուց հետո, Ֆիատը հայտարարեց Ֆերրարիից անջատվելու նպատակի մասին՝ ազատ վաճառելով Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 10%-ը[7]։
ՍպորտԽմբագրել
Ընկերության ստեղծումից սկսած, Ֆերրարին մասնակցել է տարբեր մրցարշավների։ 1940 թվականին ստեղծված AAC 815-ը Ֆերրարի չէր կոչվում, սակայն առաջին մրցութային մեքենան էր, որը նախագծել էր Էնցո Ֆերրարին։
Սկուդերիա ՖերրարիԽմբագրել
Սկուդերիա Ֆերրարին միակ թիմն է, որ մասնակցել է բոլոր Ֆորմուլա 1-մրցույթներին սկսած 1950 թվականից։ Բացի Ֆորմուլա 1-ից, թիմը նաև մասնակցել և բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել Լեմանսի 24 ժամը մրցույթում։
Ճանապարհային մեքենաներԽմբագրել
Ֆերարիի առաջին մեքենան 125S-ն էր։ Մեքենաներից շատերի թափքի արտաքին տեսքը հաճախ նախագծում են այլ աշխարհահռչակ ընկերություններ, հիմնականում Պինինֆարինա ընկերությունը։ Դինոն առաջին Ֆերրարին էր, որի շարժիչը տեղադրված էր մեքենայի մեջտեղում և ուներ V8 մխոցների դասավորություն։ Դինոն դարձավ հետագա բազմաթիվ Ֆերրարիների նախատիպը։ Հետագայում մեքենաները ավելի հզոր դարձնելու նպատակով ընկերությունը սկսեց նաև տեղադրել V12 մխոցների դասավորությամբ շարժիչներ։
Ներկայումս արտադրվող մեքենաներԽմբագրել
California T | 458 Italia | FF | |
---|---|---|---|
458 Spider | F12berlinetta | Ferrari 458 Speciale | LaFerrari |
Վաճառքների պատմությունԽմբագրել
2008 թվականի տվյալների համաձայն, ընկերությունը վաճառել է մոտ 130,000 մեքենա[4]։
Տարեթիվ | Վաճառված մեքենաների քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1999[9] | 3,775 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2000[10] | 4,070 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2001[11] | 4,289 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2002[12] | 4,236 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2003[13] | 4,238 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2004[14] | 4,975 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2005[15] | 5,409 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2006[16] | 5,671 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2007[17] | 6,465 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2008[18] | 6,587 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2009[19] | 6,250 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2010[20] | 6,461 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2011[21] | 7,001 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2012[22] | 7,318 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2013[23] | 6,922 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2014[24] | 7,255 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ferrari Annual Report 2020 — Ferrari. — P. 300.
- ↑ Ferrari About Us — Ferrari.
- ↑ 3,0 3,1 http://corporate.ferrari.com/sites/ferrari15ipo/files/ferrari_nv_-_2015_annual_report_feb_25_final.pdf
- ↑ 4,0 4,1 «Crunching Ferrari’s Global Numbers»։ Ferraris-online.com։ Վերցված է 2014 թ․ հունիսի 22
- ↑ History of Ferrari In DK Engineering from http://www.dkeng.co.uk/company/The_History_of_Ferrari.html Retrieved 14 September 2010
- ↑ «Ferrari CEO Quits In A Huff, Says Company Is Now 'American'»
- ↑ Ferrari quitte Fiat et rentre dans le circuit boursier, le Monde, October 30, 2014
- ↑ Stoklosa, Alexander (2014), 2015 Ferrari California T Debuts With Twin-Turbo V-8, F12berlinetta Styling, Car and Driver, http://www.caranddriver.com/news/2015-ferrari-california-t-photos-and-info-news
- ↑ (PDF) Fiat Group 1999 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717020650/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL1999_Rel_Gest_ING.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2000 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717020750/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2000_Rel_Gest_ING.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2001 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717020914/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2001_Rel_Gest_ING.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2002 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717021013/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BIL2002_Rel_Gest_ING.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2003 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717021117/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_UK_completo_al_08ott04.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2004 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717021219/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/bilancio_completo-Uk.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2005 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717021333/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BilConsUk.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2006 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717021521/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_UK_completo.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2007 Annual Report, արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին, https://web.archive.org/web/20150915040052/https://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/BILANCIO_2007_ING.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2008 Annual Report, արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, https://web.archive.org/web/20110717021641/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_2008/Bilancio%20Consolidato_UK_ott.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2009 Annual Report, արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին, https://web.archive.org/web/20120529162527/http://www.fiatgroup.com/en-us/shai/banns/budgets/Documents/Bilancio_2009/Annual_report_totUK_2009.pdf, վերցված է 2015 թ․ մարտի 13
- ↑ (PDF) Fiat Group 2010 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2010/Gruppo%20Fiat_Relazione%20Finanziaria%20Annuale%202010_ENG.pdf
- ↑ (PDF) Fiat Group 2011 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2011/Fiat_AnnualReport_2011_ENG.pdf
- ↑ (PDF) Fiat Group 2012 Annual Report, http://www.fiatspa.com/en-US/investor_relations/financial_reports/FiatDocuments/Bilanci/2012/Fiat_AnnualReport_2012_ENG.pdf(չաշխատող հղում)
- ↑ Ferrari profits rise despite fewer sales in 2013, http://www.autocar.co.uk/car-news/industry/ferrari-profits-rise-despite-fewer-sales-2013
- ↑ Կաղապար:Citation4