Բուրբոններ (եզ․՝ Բուրբոն, ֆր.՝ Bourbon, իսպ.՝ Borbón, իտալ.՝ Borbone), եվրոպական կաթոլիկ տոհմ, ֆրանսիական թագավորական տուն՝ Կապետինգների թագավորական տան կրտսեր ճյուղ, որը ծագել է Ռոբերտից (1256-1317 թվականներին Կլերմոնի իշխան, կնոջ կողմով սիր դե Բուրբոն), որը Սուրբ Լյուդովիկոս IX -ի որդին էր։ Ֆրանսիական գահ է բարձրացել 1589 թվականին Կապետինգների մյուս՝ Վալուաների տոհմի հետ միավորումից (ի դեմս 1562 թվականից Նավարայի թագավոր Հենրի Նավարացու)[1]։ Տոհմը գահից զրկվել է 1792 թվականին և կրկին գահ է բարձրացել Նապոլեոնի պարտությունից հետո՝ 1814 թվականին օտարերկրյա դաշնակիցների ազդեցությամբ։ Վերջնականապես գահակալումից զրկվել է 1830 թվականին, հուլիսյան հեղափոխության արդյունքում։

Բուրբոններ
ֆր.՝ Bourbon, իսպ.՝ Borbón և իտալ.՝ Borbone
Տեսակարքայատոհմ
Մասն էԿապետինգներ
Երկիր Ֆրանսիայի թագավորություն,  Իսպանիա,  Նավառայի թագավորություն,  Սիցիլիայի թագավորություն,  Նեապոլի թագավորություն և  Պարմայի դքսություն
ՀիմնադիրՌոբերտ դը Կլերմոն
Հիմնում1272
Ավարտ1830
ԴավանանքԿաթոլիկություն
Կրտսեր
ճյուղեր
Spanish royal family?, Princes of Condé?, Բուրբոններ, House of Bourbon-Parma?, House of Bourbon-Two Sicilies, Օրլեանի չորրորդ տոհմ, Bourbon-Busset?, Բուրբոններ, House of Bourbon-Vendôme?, Princes of Conti?, House of Orléans-Braganza? և Duke of Galliera?
Բուրբոնների դրոշ
Ֆրանսիայի թագավորական դրոշ

Ծագում խմբագրել

Բուրբոնները ազնվական տուն էին դեռևս կապետինգների շրջանում՝ առնվազն 13-րդ դարի սկզբներից․ այդ ժամանակ բուրբոնների կալվածքները կառավարում էր իշխանը կամ ֆեոդալը (Seigneur de Bourbon), որը Ֆրանսիայի թագավորի վասալն էր։ «Բուրբոնների տուն» ("Maison de Bourbon") հասկացությունը կարող էր օգտագործվել և՛ առաջին ճյուղի՝ Բուրբոն - Դամպիերի տան, և՛ երկրորդ ճյուղի վերաբերյալ, որին պատկանում էին կալվածքները։

1268 թվականին Կլերմոնի դուքս Ռոբերտը՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբի կրտսեր՝ վեցերորդ որդին, ամուսնացավ բուրբոնների տան ժառանգ Բեատրիս Բուրբոնացու հետ (կամ Բուրգունդացի, ֆր․ Béatrice de Bourgogne)։

1327 թվականին նրանց որդի Լյուդովիկոսը դարձավ Բուրբոնների դուքս։ Բուրբոնյան արական ճյուղի վերջին ներկայացուցիչն էր Կարլ III Բուրբոնացին, Ֆրանսիայի զորքերի սպարապետ (գունդստաբլ), Ֆրանսիայի կոնստեբլ, որը մահացավ 1527 թվականին։ Քանի որ նա որոշել էր վտարանդի լինել և կռվել Սրբազան Հռոմեական Կայսրության կայսր Չարլզ V-ի դրոշի ներքո, նրա տիտղոսը կասեցվեց հետմահու։

 
Ֆրիանսիայի թագավոր Հենրի IV, Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը, Փարիզ, Լուվրի թանգարան, հեղինակ՝ Ֆրանց Փորբուս Կրտսեր(նիդ․–Frans Pourbus the Younger, 15691622), 1610 թ․

Պահպանվեց բուրբոնների տան մեկ այլ ճյուղ՝ Վենդոմի դքսության տոհմը։ Վենդոմյան ճյուղի ներկայացուցիչները 1555 թվականին դարձան Պիրենեյան լեռների հյուսիսային մասում գտնվող Նավարայի թագավորության, այնուհետև՝ Ֆրանսիայի միապետեր, երբ Նավարեի թագավոր Հենրի III-ը դարձավ Ֆրիանսիայի թագավոր Հենրի IV: Հետագա շրջանում այս հարստության ներկայացուցիչները պարզապես անվանվում էին բուրբոններ՝ մինչև կրտսեր-իշխանական ճյուղի ի հայտ գալը։

Տոհմը գահից զրկվել է 1792 թ․ Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքում։ 1814 թվականի ապրիլի 6–ին Թալեյրանի խորհրդով և օտարեկրյա դաշնակիցների ազդեցությամբ սենատը հայտարարեց Ֆրանսիայում բուրբոնների միապետության կրկին վերականգնման մասին ի դեմս Լուի XVIII–ի։ 1814 թվականի մայիսի 30 –ին Ալեքսանդր I–ի պնդմամբ Լուի XVIII–ը ստորագրեց Փարիզյան խաղաղության պայմանագիրը։ Վերջնականապես գահակալումից զրկվել է 1830 թ.-ին, հուլիսյան հեղափոխության արդյունքում։

Բուրբոնների տոհմը ոչ միայն ամենահին, այլև առավել բազմաքանակն է եվրոպական թագավորական տներից։ Դեռևս Հենրի Նավարացու Ֆրանսիայի թագավոր հռչակումից առաջ Բուրբոնների հիմնական տոհմածառից անջատվել են Կոնդեի արքայազնները և մի քանի այլ ճյուղեր, որոնցից միայն Բուրբոն–Բյուսե ճյուղը շարունակվում է ց՚այսօր։

Ֆրանսիա խմբագրել

Հենրի IV-ի գահակալումը խմբագրել

Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը եղել է Հենրիխ IV-ը։ Նա ծնվել է 1553 թ. դեկտեմբերի 13-ին Նավարեյի թագավորությունում։ Նրա հայրը՝ Անտուան դե Բուրբոնը եղել է Ֆրանսիայի Լուի IX թագավորի սերնդի իններորդ ներկայացուցիչը։ Նրա մայրը՝ Ժաննա դ'Ալբրետը Նավարեյի թագուհին էր և Ֆրանսիայի Ֆրանսիսկ I թագավորի զարմուհին։ Նա կնքված էր որպես կաթոլիկ, բայց գահ բարձրացավ որպես կալվինական։ 1563 թ. հոր մահից հետո, նա 10 տարեկան հասակում դարձավ Վանդոմի դուքս, ադմիրալ Գասպար դե Կոլոնյիի հետ, ով նրա գահապահն էր (1519–1572)։ Հինգ տարի անց՝ 1569 թ., նրա հորեղբոր՝ Կոնդեյի արքայազն Լյուդովիկ I մահից հետո, երիտասարդ դուքսը դարձավ հուգենոտների անվանական առաջնորդը։

1572 թ. մոր մահից հետո, Հենրիին հաջողվեց Նավարեյում ճանաչվել, որպես Հենրի III: Այդ նույն տարում Եկատերինա Մեդիչին՝ Ֆրանսիայի Չարլզ IX թագավորի ազդեցիկ մայրը, կազմակերպեց նրա աղջկա՝ Մարգարիտա դե Վալուայի և Հենրիի ամուսնությունը, որպես կաթոլիկների և հուգենոտների միջև խաղաղության նշան։ Շատ հուգենոտներ օգոստոսի 24-ին հավաքվեցին հարսանիքի համար և սպանվեցին կաթոլիկների կողմից Բարդուղիմեոսյան գիշերը, Հենրին փրկեց իր կյանքը դառնալով կաթոլիկ։ Նա կրկին դարձավ հուգենոտ և վերսկսեց իր հուգենոտյան կառավարությունը։

1576-158 թթ. ընկած ժամանակահատվածը համեմատաբար հանգիստ էր Ֆրանսիայում, հուգենոտների հետ կառավարում էին երկրի հարավի մեծ մասը, բայց երբեմն արքայական կառավարությունը միջամտում էր։ Երկարաձգված քաղաքացիական պատերազմը վերսկսվեց 1584 թ., երբ Անժուի դուքս Ֆրանսիսը մահացավ և Նավարեյի գահը իր հաջորդներին։ Այդպիսով սկսվեց պատերազմ երեք Հենրիների միջև՝ Նավարեյի թագավոր Հենրիի, Հենրի III-ի և կաոլիկների առաջնորդ Հենրի Գիզի միջև, երեք կողմերը պայքարում էին միմյանց միջև հանուն գահի։ Երբ Հենրի III թագավորը սպանվեց 1589 թ. հուլիսի 31-ին, Նավարեյի թագավոր Հենրին դարձավ Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը և հռչակվեց, որպես Հների IV:

Ֆրանսիայի կաթոլիկ համայնքի մեծ մասը հրաժարվեց բողոքական մոնարխին ճանաչել թագավոր, դրա փոխարեն թագավոր ճանաչեցին Հենրիի հորեղբայր Չարլզին և կոչվեց Չարլզ X, քաղաքական պատերազմը շարունակվեց։ Հենրին հաղթանակ տարավ Իվրիում 1590 թ. մարտի 14-ին, դրան հաջորդեց կարդինալի մահը, կաթոլիկները գտնվում էին անորոշ վիճակում և բաժանվեցին խմբակցիությունների։ Այնուամենայնիվ Հենրին անկարող էր գրավել Փարիզը, կաթոլիկների ամրոցը կամ ջախջախել իր թշնամիներին, հիմա նրան աջակցում էին իսպանացիները։ Նա կրկին դարձավ կաթոլիկ 1593 թ. և թագադրվեց Ֆրանսիայի թագավոր 1594 թ. փետրվարի 27-ին Շարտի եկեղեցում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 618