Բալդասարե Կաստիլիոնե (իտալ.՝ baldasˈsaːre kastiʎˈʎoːne, անգլ.՝ Castiglione), դեկտեմբերի 6, 1478[1][2], Casatico, Մարկարիա, Մանտուա, Լոմբարդիա[3][2] - փետրվարի 8, 1529[2], Տոլեդո, Իսպանիա[3][2]), իտալացի գրող, իտալական վերածննդի ամենահայտնի գործերից մեկի՝ Il Cortegian գրվածքի հեղինակ[4]։

Բալդասարե Կաստիլիոնե
Ծնվել էդեկտեմբերի 6, 1478[1][2]
ԾննդավայրCasatico, Մարկարիա, Մանտուա, Լոմբարդիա[3][2]
Վախճանվել էփետրվարի 8, 1529[2] (50 տարեկան)
Վախճանի վայրՏոլեդո, Իսպանիա[3][2]
ԳերեզմանBeata Vergine delle Grazie (Grazie, Curtatone)
Մասնագիտությունդիվանագետ, բանաստեղծ, գրող և արվեստագետ
Լեզուիտալերեն[2] և լատիներեն[2]
Քաղաքացիություն Միլանի դքսություն
Ժանրերտրակտատ, Նամականի և էլեգիա
Գրական ուղղություններԲարձր վերածնունդ
ԱմուսինIppolita Torelli?[2]
ԶավակներCamillo Castiglione?
Բալդասարե Կաստիլիոնե Վիքիքաղվածքում
 Baldassarre Castiglione Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կաստիլիոնեն ծնվել է Մանտովայի մոտակայքում։ 1491 թվականի հունվարին Բեատրիչ դը Էստեի և Լյուդովիկո Սֆորցայի հարսանեկան տոնակատարության ժամանակ ներկայացվել է Իզաբել դը Էստեին՝ Մանտովայի մարքիզի՝Ֆեդերիգո Գոնզագայի երիտասարդ կնոջը։ Ստացել է հումանիտար կրթություն Միլանում։ 1501 թվականից ի վեր կատարել է դիվանագիտական հանձնարարություններ։ 1503 թվականին առաջին անգամ այցելել է Հռոմ։ Մանտովկայի դքսության կազմում կռվել է Ֆրանկ-իտալական պատերազմներում։ Նույն թվականի հոկտեմբերին մասնակցել է Գարիլիանոյի ճակատամարտին։ 1504 թվականից ծառայել է Ուրբինոյի դքսությունում։ Կաստիլոնեն առաքելություններով ուղարկվել է Անգլիա (1506) և Ֆրանսիա (1507)։

1508-1513 թվականներին մասնակցել է Քեմբրիյան լիգայի պատերազմին։ ՈՒնեցել է բարեկամական հարաբերություններ հայտնի նկարիչների և գրողների հետ, ինչպիսիք են Պիետրո Բեմբոն, Ժակոպո Սադոլետոն, Բեռնարո Դովիցի դա Բիբիենան, Ռաֆայել Սանտին, Միքելանջելոն։ 1515 թվականին Ֆրանսիայի թագավոր դարձավ Ֆրանցիսկ I-ը։ Կաստիլոնեն ջանքեր է գործադրել, որպեսզի հարթեցնի հարաբերությունները Լևոն X-ի և նոր միապետի միջև, բայց` անարդյունք։ 1516 թվականին նրան աքսորել են Մանտուա քաղաք։ 1519 թվականից ծառայել է Ֆեդերիգո Գոնզագային։ Ռաֆայել Սանտիի մահից հետո (1520) նրա հիշատակին է նվիրել լատինական էլեգիա։ 1523 թվականի մայիսին ուղևորվել է Պադուա և Վենետիկ։

Կլեմենտ VII-ի՝ հռոմի պապ (1523 թվականի Նոյեմբերին) ընտրվելուց հետո, Իսպանիայում նշանակվեց պապական նունցիա, ուր նա ժամանել է 1525 թվականի մարտին։ 1527 թվականից սկսած Կաստիլոնեն սուր հակասություն ուներ Կարռլոս V կայսեր քարտուղարի՝ Ալֆոնսո դե Վալդեսի (հայտնի մտածողի Խուան դե Վալդես եղբոր) հետ։ Որպես Կաստիլոնեի արժանիքների նկատմամբ ամենաբարձր հարգանքի նշան, կայսրը նրան առաջարկեց դառնալ Ավիլայի եպիսկոպոս, բայց նա մերժեց այս առաջարկը քանի որ Կարռլոս V-ի հարաբերությունները կարգավորված չէին Պապի հետ։

Կաստիլոնեի մահից հետո (հավանաբար մահացել է բուբոնային ժանտախտից), նրա մայրը մոխիրը տեղափոխեց Մանթուա։ Գրողի կամքի համաձայն՝ Կաստիլոնեն թաղված է իր կնոջ կողքին՝ Մանտովայի Սանտա Մարիա դելե Գրացիե եկեղեցում լատին․՝ (Santuario della Beata Vergine delle Grazie (Curtatone)): Գերեզմանաքարը պատրաստել է Ջուլիո Ռոմանոն։

Աշխատանքներ

խմբագրել
 
Cortegiano , 1549

Կաստիլոնեի հիմնական աշխատանքը «Il Cortegiano» երկխոսությունների գիրքն է։ Գրքում արտահայտված է ժամանակների իտալական հասարակության վերածննդի կատարյալ պալատականի կերպարը և տրվում թագավորական սովորույթների վառ պատկերը, ներկայացվում տարբեր մտավոր զվարճանքներ, ներառյալ սրամտություններ։ Կաստիլոնեն աշխատանքը սկսել է 1514 թվականին։ Առաջին հրատարակությունը թվագրվում է 1524 թվական, տպագրվել է Վենետիկում 1528թվականին։ Թարգմանվել է մի քանի լեզուներով․ Իսպաներեն թարգմանությունը լույս է տեսել 1534-թվականին, ֆրանսերենը՝ 1537թվականին, անգլերենը ՝1561թվականին։ Կաստիլոնեն նաև լատինական և իտալական բանաստեղծությունների հեղինակ է։ Դրանց թվում են այն բանաստեղծի կնոջը նվիրված Էլեգիա, բանաստեղծությունը, «Տիրիս» աշխատությունը(1506), լատինական բանաստեղծությունը հաղորդագրություն Անգլիայի թագավորին Հենրի VII–ին(1508)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Mutini C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1979. — Vol. 22.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
  4. Кастильоне // Ռուսական մեծ հանրագիտարան Т.13. Մոսկվա, 2009, с.297.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդասարե Կաստիլիոնե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդասարե Կաստիլիոնե» հոդվածին։