Լեոնարդո Բրունի
Լեոնարդո Բրունի Արետինո, (1370[1] կամ 1369[2], Արեցո, Տոսկանա, Իտալիա - մարտի 9, 1444, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Ֆլորենցիայի հանրապետության քաղաքական գործիչ և մտածող, քաղաքացիական հումանիզմի գաղափարախոս։
Լեոնարդո Բրունի Leonardo Bruni | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1370[1] կամ 1369[2] Արեցո, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | մարտի 9, 1444 Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, թարգմանիչ, պատմաբան և քաղաքական գործիչ |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] և հունարեն |
Հայտնի աշակերտներ | Լորենցո Վալլա |
Leonardo Bruni Վիքիպահեստում |
ԳործունեությունԽմբագրել
Արետինոն զարգացրեց Կ. Սալյուտատիի քաղաքացիական ակտիվ գործունեության կարևորության մասին։ Քանի որ «մարդը թույլ էակ է և բարեկեցությունն ու կատարելությունը ստանում է... քաղաքացիական հասարակությունից», ապա մարդու համար չափազանց կարևոր նշանակություն ունի հասարակության և պետության էության ըմբռնումը։ Միայն քաղաքացիական հասարակությունն է անհատին տրամադրում ինքնուրույնություն, ինքնավարություն։ Իրական ազատության հաստատման համար անհրաժեշտ է նաև, որ
- ա) պետությունն ինքն լինի ինքնիշխան,
- բ) պետական իշխանությունը իրականացվի պետության բոլոր քաղաքացիների շահերն արտահայտող օրենքների համաձայն։
Ըստ Արետինոյի՝ ազատությանը (այդ թվում քաղաքական) նախապատրաստվում է պատմական ամբողջ գործընթացով, իսկ պատմությունը, ըստ էության, ազատության պատմություն է։
ԳրականությունԽմբագրել
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica — 11 — NYC: 1911.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |