Ֆրա Անջելիկո
Ֆրա Անջելիկո (ծնյալ Գվիդո դի Պիետրո[7]), (ոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400, Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2] - փետրվարի 18, 1455[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[5][1][2]), Վաղ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Ջորջո Վազարիի «Նկարիչների կյանքը» գրքում ներկայացված է որպես «հազվագյուտ և կատարյալ տաղանդի տեր արվեստագետ»[8]։
Ֆրա Անջելիկո իտալ.՝ Fra Angelico | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Guido di Pietro |
Ծնվել է | ոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400 |
Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 18, 1455[2][3][4][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5][1][2] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ և գծագրող |
Ոճ | Իտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[5] |
Ժանր | հոգևոր արվեստ[6] |
Թեմաներ | painter and varnisher? |
Ուշագրավ աշխատանքներ | Cortona Triptych?, Կապելլա Նիկկոլինա, Fiesole Altarpiece?, Սան Մարկոյի զոհասեղան և Ավետում (Ֆրա Անջելիկո, Պրադո) |
Ուսուցիչ | Լորենցո Մոնակո, Gherardo Starnina? և Ambrogio di Baldese? |
Աշակերտներ | Zanobi Strozzi? և Բենոցո Գոցոլի |
Fra Angelico Վիքիպահեստում |
Իր ժամանակակիցներին նա հայտնի էր Fra Giovanni da Fiesole (Եղբայր Ջովանի Ֆիեզոլեից) և Fra Giovanni Angelico (Հրեշտակային եղբայր Ջովանի) անուններով։ Արդի իտալերենում նրան անվանում են Beato Angelico (Երանելի և հրեշտակային անձ)[9]։
1982 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդ պապը հռչակեց նրան beatification[10]՝ ի գնահատումն նրա սրբակենցաղ կյանքի, և այդպիսով պաշտոնական ձևակերպում տվեց "Երանելի" տիտղոսային մականվանը։ Նա ներառված է կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակված սրբերի ու երանելիների ցանկում[11] որպես Beatus Ioannes Faesulanus, cognomento Angelicus—"Երանելի Ջովանի Ֆիեզոլեից՝ մականվանյալ Հրեշտակային": Համարվում է նկարիչներին հովանավորող սուրբը։
Վազարին Ֆրա Անջելիկոյի մասին գրել է, որ «անսահման գովեստի է արժանի այս սուրբ հայրը, ով իր գործերում ու խոսքերում եղել է չափազանց համեստ, խոնարհ, և ում նկարներն արված են այդքան մեծ հմտությամբ ու բարեպաշտությամբ»"[8]:
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վիկիոյում (Տոսկանա)։ Եղել է Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի վանահայրը։ Սկզբում ստեղծագործել է որպես մանրանկարիչ։ 1420–ական թվականներին կրել է ուշ գոթական գեղանկարչության ազդեցությունը։
Արվեստ
խմբագրելԱնջելիկոյի արվեստը ներթափանցված է քվաթրոչենտոյի դարաշրջանին բնորոշ լուսավոր քնարականությամբ։ Գլխավոր գործերից են՝ «Մադոննա դելլա Ստելլա»–ն (1430–1433), Լինայուոլի եռանկարը (1433), «Մադոննա Աննալենա»–ն (բոլորն էլ՝ Սան Մարկո վանքում, այժմ՝ Անջելիկոի թանգարան), «Մարիամի թագադրումը» (մոտ 1434-1435 թվականներ, Լուվր, Փարիզ), ինչպես և որմնանկարներ՝ նախկին Սան Մարկո վանքում (1438-1445), Նիկողայոս V կապելլայում (Վատիկան, 1445-1448)։ Մահացել է փետրվարի 18-ին։
Գրականություն
խմբագրել- Hood, William. Fra Angelico at San Marco. Yale University Press, 1993. 9780300057348
- Morachiello, Paolo. Fra Angelico: The San Marco Frescoes. Thames and Hudson, 1990. 0-500-23729-8
- Frederick Hartt. A History of Italian Renaissance Art, Thames & Hudson, 1970. 0-500-23136-2
- Giorgio Vasari. Lives of the Artists. first published 1568. Penguin Classics, 1965.
- Donald Attwater. The Penguin Dictionary of Saints. Penguin Reference Books, 1965.
- Luciano Berti. Florence, the city and its Art. Bercocci, 1979.
- Werner Cohn. Il Beato Angelico e Battista di Biagio Sanguigni. Revista d’Arte, V, (1955): 207–221.
- Stefano Orlandi. Beato Angelico; Monographia Storica della Vita e delle Opere con Un’Appendice di Nuovi Documenti Inediti. Florence: Leo S. Olschki Editore, 1964.
- C. Gerbron, Fra Angelico. Liturgie et mémoire (= Études Renaissantes, 18), Turnhout: Brepols Publishers, 2016. 978-2-503-56769-3;
- Didi-Huberman, Georges. Fra Angelico: Dissemblance and Figuration. University of Chicago Press, 1995. 0-226-14813-0 Discussion of how Fra Angelico challenged Renaissance naturalism and developed a technique to portray "unfigurable" theological ideas.
- Gilbert, Creighton, How Fra Angelico and Signorelli Saw the End of the World, Penn State Press, 2002 0-271-02140-3
- Spike, John T. Angelico, New York, 1997.
- Supino, J. B., Fra Angelico, Alinari Brothers, Florence, undated, from Project Gutenberg
Պատկերասրահ
խմբագրել-
Noli me tangere, ок. 1437 – 1446, „Սան Մարկո“ թանգարան, (Ֆլորենցիա)
-
Ահեղ դատաստան, (մոտ. 1432 – 1435: Փայտ, տեմպերա, 105x210. „Սան Մարկո“ թանգարան (Ֆլորենցիա)
-
„Ադամի գանգը Գողգոթայի ստորոտին “, (1435, փայտ, տեմպերա: Ֆլորենցիայի „Սան Նիկոլո դել Չեպո“ եկեղեցի)
-
Սբ. Պետրոսի նահատակությունը, 1429 Ֆլորենցիա, „Սան Մարկո“ թանգարան
-
Pala di Annalena, 1430 „Սան Մարկո“ թանգարան
-
Երկրորդ գալուստը, 1431 „Սան Մարկո“ թանգարան
-
Pala di Perugia , 1438, Galleria Nazionale dell'Umbria
-
Ողբ սբ. Ֆրանցիսկոսի մասունքների վրա, 1429; 1440 ; Βερολίνο, Πινακοθήκη
-
1437 and 1440 Museo Nazionale di San Marco
-
Սուրբ Լավրենտիոսի ձեռնադրությունը, 1448, Cappella Niccolina
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 National Gallery of Art - Collection
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.metmuseum.org/toah/hd/fang/hd_fang.htm
- ↑ Union List of Artist Names
- ↑ Metropolitan Museum of Art
- ↑ 8,0 8,1 Giorgio Vasari, Lives of the Artists. Penguin Classics, 1965.
- ↑ Andrea del Sarto, Raphael and Michelangelo were all called "Beato" by their contemporaries because their skills were seen as a special gift from God
- ↑ Bunson, Matthew; Bunson, Margaret (1999). John Paul II's Book of Saints. Our Sunday Visitor. էջեր 156. ISBN 0-87973-934-7.
- ↑ Roman Martyrology—the official publication which includes all Saints and Blesseds recognised by the Roman Catholic Church
Արտաքին հղումներ
խմբագրել- Fra Angelico – Painter of the Early Renaissance
- Fra Angelico in the "History of Art" Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
- Ross Finocchio, Robert Lehman Collection, The Metropolitan Museum of Art
- Fra Angelico Exhibition at the Metropolitan Museum of Art, (October 26, 2005 – January 29, 2006).
- "Soul Eyes" Արխիվացված 2008-12-03 Wayback Machine Review of the Fra Angelico show at the Met, by Arthur C. Danto in The Nation, (January 19, 2006).
- Fra Angelico, Catherine Mary Phillimore, (Sampson Low, Marston & Co., 1892)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Անջելիկո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 434)։ |