Եգիպտական թանգարան (Թուրին)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եգիպտական թանգարան (այլ կիրառումներ)
Թուրինի Եգիպտական թանգարան (իտալ.՝ Museo Egizio di Torino), հնագիտական թանգարան Իտալիայի Թուրին քաղաքում՝ մասնագիտացած եգիպտական հնագիտության և հնէաբանության մեջ։ Թանգարանն ընդգրկում է եգիպտական հնությունների ամենախոշոր հավաքածուներից մեկը և ունի ավելի քան 30000 նմուշ։ 2015 թվականին թանգարանն ունեցել է շուրջ 772900 այցելու[5]։
Եգիպտական թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան, պատմության թանգարան, հնագիտական թանգարան, եգիպտագիտական թանգարան և մասնավոր թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թուրին[1] |
Հասցե | Via Accademia delle Scienze 6[1]10123[2][1] |
Հիմնադրվել է | 1824 |
Հիմնադիր | Կառլ Ֆելիքս Սավոյացի |
Մակերես | 5500 քառակուսի մետր |
Այցելուներ | 898 500 մարդ (2022)[3] |
Տնօրեն | Քրիստիան Գրեկո |
Հավաքածուի չափս | 3500 արխիվային միավոր[4] |
Կայք | museoegizio.it(իտալ.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԵգիպտոսին առնչվող առաջին առարկան՝ «Mensa Isiaca» եգիպտական ոճով ստեղծված տախտակը, Թուրին է բերվել 1630 թվականին, որը ըստ Դուլու Ջոնսի ստեղծվել է Հռոմում Իսիդային նվիրված տաճարի համար[6]։ Այս էկզոտիկ նմուշը պատճառ է հանդիսացել, որպեսզի Կարլ Էմմանուիլ III-ի հանձնարարությամբ բուսաբան Վիտալինո Դոնաթին 1753 թվականին մեկնի Եգիպտոս և ձեռք բերի դրա անցյալի հետ կապված նմուշներ։ Դոնաթին վերադարձավ՝ Կարնակի տաճարից և Կոպտոս քաղաքից իր հետ բերելով 300 վերականգնված նմուշներ, որոնք էլ դարձան Թուրինի թանգարանի հավաքածուի հիմնական կորիզը։
1824 թվականին Կարլ Ֆելիքս թագավորը նյութեր է ձեռք բերել Դրովետտիի հավաքածուից (5,268 նմուշներ, այդ թվում` 100 արձաններ, 170 պապիրուսներ, ստելաներ, մումիաներ և այլ առարկաներ)։ Իտալացի անտիկ իրերի հավաքորդ, դիվանագետ Բերնարդինո Դրովետտիին նմուշները ձեռք էր բերել Եգիպտոսում ապրելու տարիներին։ Նույն տարում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնն օգտագործել է պապիրուսների թուրինյան հսկայական հավաքածուն՝ փորձարկելու եգիպտական հիերոգլիֆների վերծանումը։ Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի Թուրինում հիերոգլիֆների ուսումնասիրության ժամանակ «Papiro Regio» անհետացել է և հայտնաբերվել է ուշ, որի որոշ մասեր դեռևս անհետացած են։
1833 թվականին թանգարանի հավաքածուն համալրվել է Պիդմոնտես Ջուզեպպե Սոսիոյի հավաքածուով (ավելի քան 1200 նմուշ)։ Հավաքածուն լրացրել և ավարտուն տեսքի է բերել եգիպտագետ Էռնեստո Սկիապարելին 1900-1920 թվականներին կատարած պեղումների արդյունքում։ Վերջին խոշոր ձեռքբերումը եղել է Էլեզիա տաճարից եգիպտական կառավարության կողմից 1960-ական թվականներին Նուբիայում հուշարձանների փրկման արշավին իտալական աջակցության համար։
Տարիների ընթացքում եգիպտական հավաքածուն միշտ եղել է Թուրինում, այն շենքում, որը նախագծվել է թանգարանի համար Գիտությունների ակադեմիայի փողոցի 6 հասցեում։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշ նյութեր տեղափոխվել են Ալե քաղաք։ 2004 թվականից թանգարանը կառավարվում է «Fondazione Museo delle Antichità Egizie»-ի (Եգիպտական հնագիտական թանգարանային հիմնադրամ) կողմից։ 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ թանգարանի շենքը ձևափոխվել է, ինչպես նաև հիմնական սենյակները վերաձևավորվել են Դանե Ֆորրետիի կողմից, առանձնակի ուշադրություն է դարձվել լուսավորության և հայելիների երևակայական կիրառմանը՝ առավել յուրահատուկ ներկայացնելով թանգարանի հավաքածուի փարավոնյան արձանները[7]։
2015 թվականի ապրիլի 1-ին բացվել է թանգարանի նոր հատված։
Հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող նմուշներից են՝
- Assemblea dei Re (Թագավորական ժողով), բնորոշում է արձանների հավաքածու, որը ներկայացնում է Նոր թագավորության բոլոր թագավորների
- «Թութմոս III-ի տաճար»
- Սարկոֆագներ, մումիաներ, գրքեր Դրովետտիի հավաքածուից
- մ. թ. ա. 3500 թվականի կտավ (հայտնաբերվել է 1931 թվականին)
- Թաղման արարողակարգի իրեր՝ հայտնաբերված Հին Թագավորության «անհայտ գերեզմանից»
- «Խաի և Մերիթի գերեզման», Սկիապարելին այն հայտնաբերել և փոխանցել է թանգարանին
- Պապիրուսների հավաքածուի սենյակ, ի սկզբանե հավաքագրել է Դրովետտին, այնուհետև Շամպոլյոնին օգտագործել է հիերոգլիֆների վերծանման իր ուսումնասիրությունների ժամանակ
- Mensa Isiaca (Իսիդայի տախտակ)
- Tomba Dipinta (նկարազարդ գերեզման) փակ է հանրության համար
- «Թուրինի թագավորական պապիրուս»
Թանգարանն ունի Հին եգիպտական Մեռյալների գրքի երեք օրինակ, այդ թվում հայտնի ամենահին օրինակը։
Աշխատություններ
խմբագրել- Wolfgang Kosack: Schenute von Atripe De judicio finale. Papyruskodex 63000.IV im Museo Egizio di Torino. Einleitung, Textbearbeitung und Übersetzung herausgegeben von Wolfgang Kosack. Berlin 2013, Verlag Brunner Christoph, ISBN 978-3-9524018-5-9
- Wolfgang Kosack: Basilios "De archangelo Michael": sahidice Pseudo - Euhodios "De resurrectione": sahidice Pseudo - Euhodios "De dormitione Mariae virginis": sahidice & bohairice : < Papyruskodex Turin, Mus. Egizio Cat. 63000 XI. > nebst Varianten und Fragmente. In Parallelzeilen ediert, kommentiert und übersetzt von Wolfgang Kosack. Verlag Christoph Brunner, Berlin 2014. ISBN 978-3-906206-02-8.
Պատկերասրահ
խմբագրել-
Իբիի սարկոֆագ
-
Արձան «Ռամզես II-ը Ամոնի և Հատհորի հետ»
-
Սետի II-ի արձանը
-
Սոհմետի արձանը
-
Պտահի արձանը
-
Արձան «Հորեմհեբն Ամոնի հետ»
-
Խաի արձանիկը
-
Առարկաներ «Խաի և Մերիթի մահարձաններից»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ https://www.agenzianova.com/news/nel-2022-record-di-visitatori-al-museo-egizio-e-al-mauto-di-torino/
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ «Museo Egizio 2015, 772 mila visitatori - Piemonte» (Italian). Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dulu Jones, "Spectacular Turin: The reopening of the Museum of Egyptian Antiquities", Minerva, 17 (May/June 2006), pp. 10f.
- ↑ Jones, "Spectacular Turin", p. 10.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թանգարան (Թուրին)» հոդվածին։ |