Իտալիայի բնակչությունը 2014 թվականին մոտեցել է 62 միլիոն մարդու։ Այժմ Իտալիան Եվրոպայում բնակչության թվով կիսում է երրորդ տեղը (ՌԴ-ից և ԳՖՀ-ից հետո) Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ[1]։ Վերջին երկու երկրներին վերջին տարիներին բնակչության թվով մոտենալը տեղի է ունեցել մեծ թվով գաղթականների շնորհիվ, որոնց մեծ մասը կազմում են ապօրինի ներգաղթյալները։ Արդյունքում, 2013 թվականին Իտալիայում էին բնակվում ԵՄ-ի բնակչության 12,0 %-ը և այդ բաժինն անդադար աճում էր՝ չնայած երկրի տնտեսական մակարդակի ոչ բարձր աճին. 2000 թվականին Իտալիայի բնակչությունը ավելի արագ էր աճում, քան նրա ՀՆԱ-ը։ Սակայն 1980-ական թվականներին իտալացիները հենց համարվում էին արտագաղթող ազգ։ Դրա հետ մեկտեղ, 1994-2013 թվականներին Իտալիայի բնակչության աճի ցուցանիշը բացասական էր (բացառություն էին կազմում 2004 և 2006 թվականները)[2]։

Իտալիայի ժողովրդագրական պատմություն խմբագրել

Իտալիայի բնակչությունը պատմական ժամանակաշրջաններում շատ անհավասարաչափ էր աճում։ Հունական գաղութացումից հետո Հարավային Իտալիան և Սիցիլիան շատ խիտ էին բնակեցված և բարձր ուրաբիզացված։ Անտիկ ժամանակների պատմաբանները Սիրակուզին անվանում էին Օյկումենի խոշորագույն քաղաքը, իսկ Սարդիանիայի և Սիցիլիայի բնակչությունը հնադարից մինչև միջին դարեր գերազանցում էին ժամանակակից ցուցանիշները։ Հռոմը՝ կայսրության ժամանակաշրջանում, և Վենետիկը՝ միջնադարում, իրենց բնակչությամբ նույնպես չէին զիջում ժամանակակից ցուցանիշները։ Ավելի ուշ, մինչ Իտալիայի վերամիավորումը, Նեապոլը համարվում էր խոշորագույն քաղաքը, իսկ Հռոմը մնում էր որպես գավառական քաղաք։

Իտալիայի բնակչության թվի փոփոխությունը 1500-1650 թվականներին խմբագրել

  • 1500֊1559 թվականներ․ բնակչության լճացումը մնում էր նույն մակարդակի վրա․ բնակչության աճի մեծացմանը խանգարում էին ժանտախտը, սովը և պատերազմը։
  • 1560֊1589 թվականներ․ ծնելիության մակարդակի միանգամից բարձրացումը բերում է բնակչության թվի արագ աճին, որը տևում է մինչև 1585 թվականը, որից հետո ցուցանիշները կայունանում են։
  • 1590֊1593 թվականներ․ բնակչության թվի կտրուկ նվազմանը բերեց սովը և ծնելիության մակարդակի անկումը 25-30 %-ով։
  • 1594֊1619 թվականներ․ մինչև 1610 թվականը բնակչության թիվը վերականգնվում էր՝ հասնելով մինչև սովը եղած ցուցանիշներին։ Բնակչությունը հասնում է առկա պարենային ռեսուրսների քանակի սահմաններին։
  • 1620֊1628 թվականներ․ Պարենային ռեսուրսները այլևս չեն բավարարում բնակչությանը, քաղցը և 1590-ականների սերնդի մանկահասակ տարիքի մուտքն առաջացնում են ծնելիության նվազում[3]։
17-19-րդ դարերի իտալական որոշ գյուղերում երեխաների ամուսնության միջին թիվ[4]
Անվանում Տարիներ ամուսնացած երեխաների միջին թիվ
Էմպոլի 1650-1700 6,0
Ֆիեզոլե 1630-1660 5,6
Պոնտե Բուջանեզե 1700-1800 4,6
Վալդիբուր 1700-1800 5,2
Պիտիլիանո 1807-1866 5,0
Իտալիայի 36 պրովինցիաների ծնելիության մակարդակի վիճակագրությունը 1810-ական թվականներին[4]
Ծնելիության մակարդակը Պրովինցիաների թիվ Պրովինցիայի տոկոս
առավելագույնը 35,0 5 14
35,0-39,9 20 35
40,0-44,9 10 28
45,0 և ավելին 1 3
Ընդամենը 36 100

Միացման պահին Իտալիայում մեկ կնոջը բաժին էր ընկնում 5,0 երեխա, այդ ցուցանիշը մինչև 20-րդ դարը մնում էր անփոփոխ, իսկ հետո սկսեց ընկնել՝ հասնելով 1950-ականների ցուցանիշներին։ 1960-ական թվականներին նկատվում է ծնելիության մակարդակի աճ, որին հաջորդում է անկում, որը շարունակվում է մինչև օրս։ Ինչպես և մի շարք եվրոպական երկրներում, Իտալիայում ժողովրդագրական անցումը սկսվել է ավելի վաղ՝ համեմատած մի քանի սոցիալական խմբերի. արիստոկրատ ընտանիքներում և հասարակության վերին շերտերում 18-րդ դարում նվազել էր ծնելիության մակարդակը, իսկ 1800-ականների վերջում գյուղական ընտանիքներին բաժին էր ընկնում 6,4 երեխա, իսկ մասնագիտական խմբերին պատկանող ընտանիքներին՝ 3,3 երեխա։ Երկրի հարավում ծնելիության միջին ցուցանիշները բարձր էին, իսկ հյուսիսում և կենտրոնում՝ ավելի ցածր։ Իտալիայում ծնելիության մակարդակի անդադար նվազումը սկսվել է մոտավորապես 1870 թվականին, տարածվել է հյուսիսից հարավ և արևմուտքից՝ արևելք[5]։

Իտալիայում ծնելիության մակարդակի տարբերությունը նկատվում է ըստ շրջանների[5]. հարավային՝ ավելի ավանդական շրջաններում ծնելիության մակարդակը համեմատապար բարձր էր[6]։

Իտալիայի բնակչության թվի շարժ խմբագրել

Տարի Բնակչություն
1 30 000 000
150 7 000 000
500 4 500 000
1000 30 000 000
1340 30 000 000
1350 20 000 000
1400 10 000 000
1450 10 500 000
1500 11 000 000
1550 11 200 000
1600 12 000 000
1650 12 300 000
1690 12 500 000
1700 13 357 000
1725 13 900 000
1770 14 689 000
1795 16 257 000
Տարի Բնակչություն
1800 17 237 000
1810 17 943 000
1820 18 967 000
1830 20 900 000
1840 22 000 000
1850 24 351 000
1860 24 964 000
1870 25 766 200
1880 28 437 100
1890 30 947 300
Տարի Բնակչություն
1900 32 475 000
1910 34 565 200
1914 35 597 800
1920 37 837 000
1930 40 703 000
1939 44 394 000
1940 43 787 000
1950 47 104 000
1953 47 213 000
1960 50 373 900
1970 53 958 400
1980 56 479 300
1990 56 762 700
Տարի Բնակչություն
2000 57 719 000
2007 59 546 696

Բնակչության էթնիկ կազմ խմբագրել

Իտալիայի բնակչության 80 %-ը իտալացիներ են, 13 %-ը՝ եվրոպական երկրներից գաղթածներ (ալբանացիներ, ավստրիացիներ, շվեյցարացիներ, ռումինացիներ, սլովեններ, լեհեր և այլ ազգերի ներկայացուցիչներ), 3 %-ը՝ սարդիններ, 2,5 %-ը՝ ասիացիներ (հիմնականում չինացիներ, շրի-լանկացիներ, հնդիկներ), 1,5 %-ը՝ Մաղրիբից և Հարավային Ամերիկայից (արգենտինացիներ, կոլումբիացիներ, բրազիլացիներ) գաղթածներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԵՄ-28-ի բնակչությունը 2014 թվականի սկզբին հասել է 507,4 միլիոնի՝ 2013 թվականից մեծանալով 0,3 %-ի
  2. 2013 թվականին ԵՄ-28-ի բնակչության բնական աճը կազմում էր 0,2 ‰, իսկ մեխանիկականը՝ 1,3 ‰
  3. Population and environment in Northern Italy during the sixteenth century byGuido Alfani Guido Alfani, Università L. Bocconi — Istituto di Storia Economica and Dondena Centre for Research on Social Dynamics, Via Castelbarco 2, 20136 Milano — Italy, Fax: +39 (0)2 58 10 22 84
  4. 4,0 4,1 Massimo Livi Bacci A History of Italian Fertility During the Last Two Centuries
  5. 5,0 5,1 «Italian Fertility, 1864 to 1961: An Analysis of Regional Trends Prepared for the 43rd European Congress of the Regional Science Association, August 27-30, 2003, Jyväskylä, Finland Rachel Franklin Department of Geography and Regional Development The University of Arizona Tucson, Arizona USA e-mail: rachel.s.franklin@census.gov» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  6. Agnese Vitali, Francesco C. Billari {{{заглавие}}} = Changing Determinants of Low Fertility and Diffusion: a Spatial Analysis for Italy. — doi:10.1002/psp.1998

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել