Հյուսիսային ծով
Հյուսիսային ծով[1], Ատլանտյան օվկիանոսի ծայրամասային ծով Եվրոպայի ափերի մոտ՝ Սկանդինավյան և Յուտլանդական թերակղզիների (արևելքում) և Մեծ Բրիտանիա, Օրկենյան ու Շոտլանդական կղզիների (արևմուտքում) միջև։ Ողողում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ափերը։ Հյուսիսում հաղորդակցվում է Նորվեգական ծովի, արևելքում՝ Դանիական նեղուցներով՝ Բալթիկ ծովի, հարավ-արևմուտքում՝ Պա դը Կալե և Լա Մանշ նեղուցներով Ատլանտյան օվկիանոսի հետ։ Մակերեսը 565 հազար կմ քառակուսի։ Խորությունը մինչև 725 մ։ Ծովի 2/3-ից ավելին ունի 100 մ-ից պակաս խորություն. հարավային մասում կան ծանծաղուտներ (Դոգեր Բանկ և ուրիշներ)։ Հյուսիսային ծով են թափվում Էլբա, Վեզեր, Հռենոս, Թեմզա գետերը։ Գլխավոր նավահանգիստները՝ Ռոտերդամ, Ամստերդամ, Անտվերպեն, Լոնդոն, Հուլ, Համբուրգ, Բրեմեն, Վիլհելմսհաֆեն, Գյոթեբորգ, Օսլո, Բերգեն[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 21
Տես նաև Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Vittorio Barale, Martin Gade. North sea // Remote sensing of the European seas. — Springer, 2008. — P. 8—10. — ISBN 9781402067716
- Starkey David J., Morten Hahn-Pedersen (2005)։ Bridging troubled waters: Conflict and co-operation in the North Sea Region since 1550։ Esbjerg [Denmark]: Fiskeri-og Søfartsmuseets։ ISBN 87-90982-30-4
- Ilyina Tatjana P. (2007)։ The fate of persistent organic pollutants in the North Sea multiple year model simulations of [gamma]-HCH, [alpha]-HCH and PCB 153Tatjana P Ilyina;։ Berlin ; New York: Springer։ ISBN 978-3-540-68163-2
Արտաքին հղումներ Խմբագրել
- «North Sea Commission Environment Group Member Profiles 2006»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 10, 2007-ին (910 KB)
- Old map: Manuscript chart of the North Sea, VOC, ca.1690 Archived 2021-06-06 at the Wayback Machine. (high resolution zoomable scan)
- «The Jurassic-Cretaceous North Sea Rift Dome and associated Basin Evolution» (2.5 MB)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսային ծով կատեգորիայում։ |