Ռիկոտա
Ռիկոտա (իտալերեն` ricotta, հայերեն` նորից պատրաստված), իտալական ավանդական պանրատեսակ։ Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից։ Բաղկացած է մանր, թաց, նուրբ, անալի, չհասունացած բազմաթիվ գնդիկներից։ Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն։ Ունի թեթևակի քաղցր համ և պարունակում է մոտ 13 % ճարպեր։
Ռիկոտա Ricotta | |
---|---|
![]() | |
Տեսակ | իտալական պանիր և շիճուկի պանիր |
Առաջացման երկիր | ![]() |
Կաթ | ոչխարի կաթ և կաթ |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/Ricotta_dome_on_plate_from_the_top.jpg/220px-Ricotta_dome_on_plate_from_the_top.jpg)
Ռիկոտան հասունանում է 1-ից 5 օրվա ընթացքում և հարուստ է օրգանիզմի համար անչափ կարևոր կաթի շիճուկային սպիտակուցներով։
Օգտագործվում է որպես միջուկ՝ ռավիոլիների և կարկանդակների համար։ Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր, ինչպես նաև շաքարով և մրգերով։
Բաղադրությունը
խմբագրելԲաղադրիչը | % |
---|---|
յուղի պարունակությունը չոր նյութերում | 45 % |
ջուր | 72 % |
աղ | 0,5 % |
Գրականություն
խմբագրել- Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիկոտա կատեգորիայում։ |