Էլ Գրեկո
Էլ Գրեկո (հուն․՝ Δομήνικος Θεοτοκόπουλος, Domenikos Theotokopoulos, հանդիպում են տարբերակներ Դոմինիկո, Դոմենիկո և Թեոտոկոպուլի իսպ.՝ El Greco, բառացի «հույնը», հոկտեմբերի 1, 1541[1][2], Հերակլիոն, Kingdom of Candia[3] - ապրիլի 7, 1614[4][5][6][…], Տոլեդո, Կաստիլիա և Լեոն[7]), իսպանացի նկարիչ՝ ազգությամբ հույն։
Էլ Գրեկո հուն․՝ Δομήνικος Θεοτοκόπουλος | |
---|---|
Կեղծանուն | Theotocopuli, Dominico |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1541[1][2] |
Ծննդավայր | Հերակլիոն, Kingdom of Candia[3] |
Վախճանվել է | ապրիլի 7, 1614[4][5][6][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Տոլեդո, Կաստիլիա և Լեոն[7] |
Ազգություն | հույն |
Քաղաքացիություն | Կաստիլիա և Լեոն և Վենետիկի հանրապետություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գծագրող |
Ոճ | Իսպանական վերածնունդ և մաներիզմ[8] |
Ժանր | դիմանկար, դիցաբանական գեղանկարչություն, կրոնական նկարչություն[7], Սրբանկարչութիւն, ժանրային նկարչություն[7], պատմական գեղանկարչություն[7], բնանկար[7] և դիմապատկեր[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Քրիստոսի յարությունը, Տոլեդոյի տեսարան, Կոմս Օրգասի թաղումը, Ձեռքը կրծքին դրած ասպետը, Dormition of the Virgin?, Modena Triptych?, The Martyrdom of St. Maurice?, The Vision of Saint John? և Laocoön? |
Աշակերտներ | Luis Tristán? և Diego de Astor? |
Համատեղ ապրող | Jerónima de Las Cuevas?[9] |
Զավակներ | Խորխե Մանուտժել Թեոտոկոպըլի |
ստորագրություն | |
El Greco Վիքիպահեստում |
«Էլ Գրեկո»-ն նրա ծածկանունն էր, կապված ծագումով հույն լինելու հետ, նկարիչը սովորաբար իր նկարները ստորագրում էր իր ամբողջական անունով, հունարեն տառերով՝ Δομήνικος Θεοτοκόπουλος (Դոմենիկոս Թեոտոկոպուլոս), հաճախ ավելացնելով՝ Κρής (Կրետե)։
Էլ Գրեկոն ծնվել է Կրետեում, որը այն ժամանակ Վենետիկյան Հանրապետության մի մասն էր կազմում։ Կրետեն իր ժամանակի հետբյուզանդական արվեստի կենտրոնն էր, և Էլ Գրեկոն սովորեց ու այդ ավանդույթների շնորհիվ նախքան 26 տարեկանում Վենետիկ մեկնելը դարձավ իսկական վարպետ[10]։ 1570 թվականին նա գնում է Հռոմ, որտեղ բացում է արվեստանոց և աշխատում մի շարք կտավների վրա։ Իտալիայում ապրելու տարիներին Էլ Գրեկոն հարստացնում է իր ոճը Իտալական Վերածննդի և Մաներիզմի տարրերով։ 1577 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվում է Իսպանիա, այնտեղ էլ մնում և ստեղծագործում է մինչև իր մահկանացուն կնքելը։ Տոլեդոյում նա ստեղծում է մի քանի խոշոր պատվերներ ու նկարում իր հայտնի կտավները։
Էլ Գրեկոյի դրամատիկ և էքսպրեսիոնիստական ոճը իր ժամանակակիցները ընդունում էին տարակուսանքով, սակայն 20-րդ դարում այն ստանում է իր արժանի գնահատականը։ Էլ Գրեկոն համարվում է կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հիմնադիրը, նրա անհատականությունն ու կտավները ներշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի մեծ պոետների համար, ինչպիսիք են՝ Ռայներ Մարիա Ռիլկե ու Նիկոս Կազանձակիս[11]։ Այժմյան արվեստագետների կողմից Էլ Գրեկոն բնորոշվում է որպես այնչափ յուրօրինակ նկարիչ, ով չի պատկանում կերպարվեստի և ոչ մի ավանդական դպրոցի։ Նա ճանաչված է իր չափից դուրս երկարացված պատկերներով և հաճախ անիրական կամ ուրվատեսիլային գունայնությամբ՝ միավորելով բյուզանդական և արևմտաեվրոպական նկարչական ավանդույթները[12]։
Կենսագրություն
խմբագրելՎենետիկ - Հռոմ (1541-1576)
խմբագրելԷլ Գրեկոն ծնվել է Կրետեի Ֆոդել գյուղում։ Նրա ծնողների և մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, միայն այն, որ նա սովորել է սրբապատկերներ նկարել։ Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդությունները։ Մոտ 1567 թվականին նա տեղափոխվել է Իտալիա, Վենետիկ և սովորել է Տիցիանի արվեստանոցում։ Այստեղ նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–1575 ), «Մարիխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ։ 1570 թվականին Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզին։ Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են։ 1577 թվականին տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում, այստեղ Էլ Գրեկոն դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները «Սուրբ Մավրիկոսի չարչարանքը», (1580–1582), «Տոլենդոն ամպրոպի պահին» (1596–1600), «Կոմս Օրգասի թաղումը» (1586–1588), «Հոգեգալուստ» (1610–1614), «Պետրոս և Պողոս առաքյալները» (1614) և այլն։
Էլ Գրեկոն 1610–1614 թվականներին ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեյդոյից», գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում։
Էլ Գրեկոյի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ 20–րդ դարի սկզբին։
Պատկերասրահ
խմբագրել-
Հիսուսի գլուխը, 1580 - 1585 Սան Անտոնիո, ԱՄՆ.
-
Խաչված Քրիստոսը մոտ.. 1577, մասնավոր հավաքածու
-
Պողոս և Պետրոս առաքյալները Էրմիտաժ,
-
Երորդություն
Պրադո թանգարան թանգարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Commons Creator page
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118722778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.nga.gov/features/slideshows/el-greco-spanish-1541-1614.html
- ↑ https://www.museodelprado.es/aprende/enciclopedia/voz/greco-el-domenicos-theotocopoulos/d2498a3b-99c4-4603-b4c5-07b6840808d0
- ↑ J. Brown, El Greco of Toledo, 75–77
- ↑ «Greco, El». Encyclopædia Britannica. 2002.
- ↑ M. Lambraki-Plaka, El Greco—The Greek, 60
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Գրեկո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 9)։ |