Ճստիկ սպիտակատամ
Ճստիկ սպիտակատամ
Ճստիկ սպիտակատամ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Eulipotyphla
Ընտանիք Գետնափորներ (Soricidae)
Ցեղ Suncus
Տեսակ Ճստիկ սպիտակատամ (S. etruscus)
Միջազգային անվանում
Suncus etruscus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ճստիկ կամ պստիկ սպիտակատամ (լատ.՝ Suncus etruscus), գետնափորների ընտանիքի կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՏարածվածությունԽմբագրել

Հանդիպում է Հարավային Եվրոպայում, Արաբական թերակղզում, Իրանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Շրի-Լանկայում, Ճապոնիայում, Հարավարևելյան Չինաստանում, Մալայան արշիպելագում, Հայաստանում։ Արցախում տարածված է Մարտունու, Մարտակերտի, Հադրութի լեռնատափաստանային գոտիներում։

ԿենսակերպԽմբագրել

Կարող է բնակվել այգիներում, մարդկային կառույցներում։ Որպես բնակատեղեր օգտագործում է մանր կաթնասունների բները, հողերի ճեղքերը։ Վարում է թաքնված ու գիշերային կենսակերպ։

Արտաքին տեսքԽմբագրել

Մորթախավը խիտ է ու փափուկ, մեջքի կողմում գունավորումը բաց գորշամոխրագույն է, որովայնի կողմը` սպիտակամոխրագույն։ Մեջքի և որովայնի միջև գունավորման անցումը աստիճանական է։ Մարմնի երկարությունը՝ 35 մմ է, պոչինը՝ 25 մմ, ետին թաթինը՝ 11 մմ, քաշը՝ 1,2-1,5 գրամ։

ԹշնամիներԽմբագրել

Թշնամիներն են աքիսները, ցերեկային և գիշերային գիշատիչ թռչունները։

ՀիվանդություններԽմբագրել

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

ՆշանակությունԽմբագրել

Վնասակար միջատների սպառող և էկոլոգիական համակարգերի սննդային շղթայի օղակ է[1][2][3][4]։

ՊահպանությունԽմբագրել

Հազվադեպ հանդիպող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

1915 թվականին Հայաստանում հայտնաբերվել է մեկ առանձնյակ, իսկ 2000 թվականին` 11:

Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չեն:

Արեալի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 188։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Гурев А. А., Фауна СССР (Млекопитающие, насекомоядные), т. IV, Л., Наука, 1979
  4. Corbet G. B., The mammals of the Palaeartic Region: A taxamonic review, L.: Brit. Mus. (Matur. Hist.), 1978.
  5. Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6