Պլինիոս Կրտսեր (լրիվ անունը՝ Գայոս Պլինիոս Ցեցիլիոս Սեկունդոս, լատին․՝ Gaius Plinius Caecilius Secundus, մոտ 61, Կոմո - ոչ վաղ քան 113 և ոչ ուշ քան 114, Bithynia et Pontus, Հին Հռոմ), հռոմեական քաղաքական գործիչ, գրող և փաստաբան։ Զբաղեցրել է հյուպատոսի, այնուհետև Բյութանիա հռոմեական նահանգի կառավարիչի պաշտոնը։ Մեզ են հասել Պլինիոսի նամակների ժողովածուն (9 գիրք) և «Տրայանոս կայսեր ներբողը», որոնք կարևոր աղբյուր են Հին Հռոմի I-II դարերի պատմության ուսումնասիրության համար։ Տրայանոս կայսերը հասցեագրված նամակներից մեկում Պլինիոս Կրտսերը տեղեկություններ է հաղորդում Բյութանիայում քրիստոնեական համայնքի մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 331)։
|