Միջերկրական ծով[10] (հուն․՝ Μεσόγειος Θάλασσα, լատին․՝ Mare Mediterraneum), ծով Ատլանտյան օվկիանոսում, վերջինիս հետ միանում է Ջիբրալթարի նեղուցով։

Միջերկրական ծով
Տեսակհարակից ծով, ներքին ծով, ծով և գետի ավազան
Երկիր Իսպանիա,  Ֆրանսիա,  Իտալիա,  Մոնակո,  Սլովենիա,  Խորվաթիա,  Չեռնոգորիա,  Ալբանիա,  Հունաստան,  Մալթա,  Կիպրոս,  Թուրքիա,  Լիբանան,  Սիրիա,  Իսրայել,  Պաղեստին,  Եգիպտոս,  Լիբիա,  Թունիս,  Ալժիր,  Մարոկկո և  Բոսնիա և Հերցեգովինա
ԲԾՄ0 մետր
Ամենացածր կետCalypso Deep?
Խորություն5267 մետր և 1541 մետր
Մակերես2 500 000 կմ²
Ծավալ3 839 000 կմ³
Կազմված էBalearic Sea?[1], Ջիբրալթարի նեղուց[2], Alboran Sea?[3], Լիգուրյան ծով[4], Տիրենյան ծով[5], Հոնիական ծով[6], Ադրիատիկ ծով[7], Լևանտական ծով, Եգեյան ծով[8], Euxeinos Pontos?, Կրետեի ծով, Mar Menor?, Western Mediterranean? և Արևելյան Միջերկրական
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա և Միջերկրական ծովի տարածաշրջան[9]
Ջրի պահման ժամանակ80 տարի և 100 տարի
Ջրահավաքի տարածքMediterranean Sea drainage basin?
Ավազանի երկիր Ալժիր,  Մարոկկո,  Թունիս,  Լիբիա,  Եգիպտոս,  Իսրայել,  Լիբանան,  Թուրքիա,  Հունաստան,  Ալբանիա,  Բոսնիա և Հերցեգովինա,  Խորվաթիա,  Սլովենիա,  Իտալիա,  Ֆրանսիա,  Իսպանիա,  Կիպրոս,  Մալթա,  Սիրիա,  Չեռնոգորիա,  Միացյալ Թագավորություն և  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
Աղիություն37,75 ± 1,75 ‰
Լիճ հոսող գետAdra River?, Agay?, Aguas River, Almería?, Ալեքսանդր, Aliso?, Amadorio River?, Antas River?, Arena (river)?, Aude?, Awali River?, Béal de Jean Natte?, Baillaury?, Barranc dels Racons?, Batailler?, Beirut River?, Belcaire River?, Besòs?, Borrigo?, Brague?, Buggiu?, Cadoule?, Cagne?, Canal de Caronte?, Canal de la Dreta de l'Ebre?, Canal de l'Esquerra de l'Ebre?, Carei?, Carraixet?, Chíllar?, Chiuni?, Chrysochou River?, Ciane?, Damour river?, Daró?, Dardo?, Diarízos?, Էբրո, Eygoutier?, Fango?, Figarella?, Fium'Albino?, Foix?, Fossan?, Ga'aton River?, Gaià River?, Gapeau?, Ghadir River?, Gialias?, Girona River?, Giscle?, Gorbio?, Gorgos?, Grand Vallat?, Grande Frayère River?, Grand-Rhône?, Gravona?, Guadalmedina?, Guadalmina River?, Guadarranque?, Hamiz River?, Huveaune?, Ippari?, Las?, Lez?, Liamone?, Libron?, Liscia?, Liscu?, Լյոբրեգատ, Loup?, Müftü River?, Magnan?, Maravenne?, Massane?, Mazafran River?, Mazaro?, Megalopotamos?, Mezitli River?, Montnegre River?, Muga?, Naẖal ‘Aliyya?, Naẖal Bet Ha'Emeq?, Naẖal Daliyya?, Naẖal Sha‘al?, Naẖal Silqa?, Naẖal Yasaf?, Nachal Oren?, Nahal Betzet?, Nahal Ezov?, Nahal Galim?, Nahal Giborim?, Nahal Kziv?, Nahal Maharal?, Նահալ Մեարոթ (արգելոց), Nahal Poleg?, Nahal Siach?, Nahal Taninim?, Nahr al-Kalb?, Olmeta?, Orb?, Ortolo?, Ostriconi?, Oued El Harrach?, Oued Kiss?, Paillon?, Pellegrin?, Porto?, Préconil?, Prunelli?, Q11952425?, Q12039619?, Q12039643?, Q12039978?, Q12040053?, Q12040243?, Q21013433?, Q21013434?, Q21013435?, Q21013436?, Q21013437?, Q21013438?, Q21013439?, Q21013441?, Q21013442?, Q21013452?, Առիմակդիս, Բաբաչայ, Q28493770?, Nahal Evtah?, Q31197993?, Q3335149?, Q3335152?, Q3335157?, Q3335160?, Q3335162?, Carboj, Q3746224?, Q3860013?, Naro?, Q4077328?, Q925665?, Rambla de las Ovejas?, Río Algar?, Río de Oro?, Rec de Treumal?, Rec d'en Massoni?, Rec Madral?, Reghaïa River?, Regino?, Ռոն, Riberette?, Riera de Calonge?, Riera de Riudecanyes?, Rifriscolaro?, Riou de l'Argentière?, Riu Bullent?, Rizzanese?, Roubaud?, Ruisseau des Aygalades?, Cenia?, Sagone?, Salaison?, Salle?, Salso?, Santu?, Siagne?, Solenzara?, Ter?, Tordera?, torrent de Pareis?, Torto?, U Guadu Grande?, Vaca River?, Var?, Ventilegne?, Veo River, Spain?, Verde River?, Verdura?, Vidourle?, Wadi al-Arish?, Xanthe?, Ջահան, Շելիֆ, Գյոքսու, Júcar-Xúquer?, Köprüçay River?, Moulouya River?, Նեղոս, Օրոնտես, Rhummel River?, Segura?, Seybouse River?, Սեյհան, Տուրիա, Agly?, Ակսու, Alcantara?, Almanzora?, Andarax?, Argens?, Կյուդնոս, Berre?, Cérvol River?, Դիմչայ, Eşen River?, Fiume Liscia?, Fluvià?, Francolí River?, Gela?, Guadalfeo?, Guadalhorce?, Guadiaro?, Hérault?, HaBesor Stream?, Hadera Stream?, Ieropotamos River?, Irminio?, Isser River?, Lakhish River?, Limonlu Çayı?, Litani River?, Manavgat River?, Mijares River?, Nahal Sorek?, Nahr al-Kabir al-Janoubi?, Oued Laou River?, Oued Miliane?, Palancia?, Petit-Rhône?, Serpis?, Têt?, Taravo?, Tech?, Vinalopó? և Wadi al-Ḥaṣā?
Քարտեզ
Քարտեզ

Միջերկրական ծովի մաս են կազմում Ալբորանի, Բալեարյան, Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական, Կրետեի և Եգեյան ծովերը։ Միջերկրական ծովի ավազանն ընդգրկում է նաև Մարմարա, Սև և Ազովի ծովերը։

Միջերկրական ծովի խոշորագույն կղզիներն են Սիցիլիան, Կիպրոսը, Սարդինիան, Կորսիկան, Կրետեն և Մալյորկան, վերջինս մտնում է Բալեարյան կղզիների կազմի մեջ։

Միջերկրական ծովի ջրերը ողողում են Եվրոպայի հարավային ափերը, Ասիայի հարավարևմտյան ափերը և Աֆրիկայի հյուսիսային ափերը։

Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կղզային պետությունները։

Միջերկրական ծովի զբաղեցրած տարածքը կազմում է մոտավորապես երկուսուկես միլիոն քառակուսի կիլոմետր, ջրի ծավալը՝ 3 միլիոն 829 հազար խորանարդ կիլոմետր։ Առավելագույն խորությունը Հոնիական ծովում գտնվող Պիլոս կղզու մոտ է՝ 5 267 մետր։

Անվանում խմբագրել

Հնում հռոմեացիներն այս ծովն անվանում էին Mare Nostrum(լատիներեն՝ Մեր ծովը), քանի որ այն ամբողջությամբ գտնվում էր Հռոմեական կայսրության ներսում։ Աստվածաշնչում հայտնի է «Մեծ ծով» անունով։

Միջերկրական ծովի անունը ժամանակակից եվրոպական լեզուներում ունի նույն իմաստը և գալիս է լատիներենից՝

Իտալերեն՝ Mare Mediterraneo
Իսպաներեն՝ Mar Mediterráneo
Ֆրանսերեն՝ Mer Méditerranée
Անգլերեն՝ Mediterranean Sea
Գերմաներեն՝ Mittelmeer
Եբրայերեն՝ הַיָּם הַתִּיכוֹן Հա-յամ հա-տիխոն («Միջին ծով»)
Հունարեն՝ Μεσόγειος Θάλασσα Մեսոգեյոս ֆալասա
Թուրքերեն՝ Akdeniz Աքդենիզ («Սպիտակ ծով»)
Վրացերեն՝ ხმელთაშუა ზღვა Խմելթաշուա զղվա
Խորվաթերեն՝ Sredozemno more Սրեդոզեմնո մորե

Պատմություն խմբագրել

 
Հունական գաղութները մ.թ.ա.8-ից 7-րդ դարերում։
 
Միջերկրածովյան տարածաշրջանը մ.թ.ա.220-ին։

Միջերկրական ծովը եղել է դասական աշխարհի բնօրրանը[11]։ Դասական անտիկ շրջանի միջերկրածովյան առավել նշանավոր երկու քաղաքակրթություններն ունեցել են հունական քաղաք-պետությունները և փյունիկցիները։
Կեսարների ժամանակ այն ներսի ծով էր և հռոմեացիները Միջերկրական ծովն անվանում էին Mare Nostrum (բառացի՝ «Մեր ծովը»)։ Հռոմի կայսրության փլուզումից հետո միջերկրածովյան տարածաշրջանն ընդմիշտ դադարում է քաղաքականապես միասնական լինելուց։

Մ.թ. 476 թվականին՝ Հռոմի անկումից հետո, արևելյան մասում ժամանակավորապես իր գերիշխանությունն էր հաստատել այնտեղ ձևավորված Բյուզանդական կայսրությունը։
Արևելքում իսլամական պետությունների հաստատումից հետո միջերկրածովյան տարածաշրջանը դառնում է մշտական քաղաքական բաժանումների առարկա[11]։ Իր առավելագույն տարածվածության ժամանակ Արաբական կայսրությունը վերահսկում էր միջերկրական տարածաշրջանի 75 %-ը։
12-րդ դարում սկսած Վերածննդի դարաշրջանից հետո ուշ միջնադարում առաջանում են նոր եվրոպական պետություններ։ Սակայն, այդ ծովային և առևտրական տերությունները, ինչպես, օրինակ՝ Վենետիկը, ի վիճակի չէին տարածաշրջանը միավորել որպես մեկ ամբողջություն։

Սիրիայից մինչև Մարոկկո գտնվող տարածքներում եվրոպացիները հիմնեցին իրենց գաղութները։ Սակայն, իրենց միջև գոյություն ունեցող մրցակցության պատճառով եվրոպական տերությունները չկարողացան դիմակայել հզորացող օսմանյան տիրապետությանը։

Բյուզանդական կայսրությունը տապալվեց 1453 թվականին՝ Կոնստանդինապոլսի գրավումով։ 16-րդ դարում օսմանցիներն արդեն վերահսկում էին ծովի մեծ մասը և ունեին ծովային հենակետեր Ֆրանսիայի հարավում, Ալժիրում և Թունիսում։ Ամենանշանավոր օսմանյան նավապետ Բարբարոսան և Պրեվեզայի ճակատամարտում տարած հաղթանակն այս գերիշխանության խորհրդանիշերն էին։ Ջերբայի ճակատամարտը հանդիսացավ Միջերկրական ծովում օսմանյան նավատորմի գագաթնակետը։
Հյուսիսային Աֆրիկայից հարձակումներ իրականացնող բերբերյան ծովահենները Միջերկրական ծովի արևմուտքում թալանում էին քրիստոնյաների նավերը։ Ըստ Ռոբերտ Դևիսի, 16-19-րդ դարերի ընթացքում ծովահեններն առևանգել են 1-ից մինչև 1.25 միլիոն եվրոպացի՝ նրանց ստրուկներ դարձնելով[12]։

Տնտեսական գործոն խմբագրել

Օվկիանոսային նավագնացության զարգացումն իր ազդեցությունն սկսեց թողնել Միջերկրածովյան տարածաշրջանի ամբողջականության վրա։ Մի ժամանակ արևելքից կատարվող ամբողջ առևտուրը կատարվում էր այդ տարածաշրջանի միջով, սակայն հիմա Աֆրիկան շրջանցող նավագնացությունը թույլ էր տալիս համեմունքներն ու այլ ապրանքները հասցնել արևմտյան Եվրոպայի ատլանտյան նավահանգիստներ՝ առանց Միջերկրական ծով մտնելու և, այդպիսով, ծովն արդեն կորցրեց իր նախկին կարևորությունը։

Կիլիկիայի հայկական թագավորություն խմբագրել

Միջերկրական ծովի ափերին գոյություն ունեցած պետություններից է հյուսիս-արևելքում 12-րդ դարում ձևավորված և մինչև 14-րդ դարը գոյատևած Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Թագավորությունը հիմնադրել են Բագրատունիների շառավիղ Ռուբինյանները։ Մայրաքաղաքն սկզբում եղել է Տարսոնը, հետագայում՝ Ադանան և վերջում՝ Սիսը։ Որոշ ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։

Առափնյա երկրներ խմբագրել

Ներքևում բերված է այն երկրների ցանկը, որոնց ափերը ողողում է Միջերկրական ծովը։ Ցանկն սկսվում է Իսպանիայից և շարունակվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։

Երկիր Ափագծի
երկարություն
կմ[13]
200 հազարից ավելի բնակչություն ունեցող առափնյա քաղաքներ
  Իսպանիա Ալիկանտե, Բադալոնա, Բարսելոն, Կարտախենա, Մալագա, Պալմա, Վալենսիա
  Ֆրանսիա Մարսել, Մոնպելյե, Նիս
  Մոնակո 4.1
  Իտալիա 7600 Բարի, Կատանիա, Ջենովա, Մեսինա, Նեապոլ, Պալերմո, Հռոմ, Տրիեստ, Վենետիկ
  Սլովենիա 46.6
  Խորվաթիա 5 835 Սպլիտ, Րիյեկա, Դուբրովնիկ
  Բոսնիա և Հերցեգովինա 20
  Չեռնոգորիա 293.5
  Ալբանիա 362 Դուրես
  Հունաստան 13 676 Աթենք, Պատրաս, Թեսսալոնիկի
  Թուրքիա Ադանա, Անթալիա, Իսքենդերուն, Իզմիր, Մերսին
  Սիրիա 193 Լաթաքյա
  Լիբանան 225 Բեյրութ, Տրիպոլի
  Իսրայել 273 Աշդոդ, Հայֆա, Թել Ավիվ
  Եգիպտոս 2 450 Ալեքսանդրիա, Դամիետա, Պորտ Սաիդ
  Լիբիա 1 770 Բենղազի, Խոմս, Միսրաթա, Տրիպոլի, ազ-Զավիա
  Թունիս 1 148 Սֆաքս, Թունիս
  Ալժիր 998 Ալժիր, Աննաբա, Օրան
  Մարոկկո Թետուան, Տանժեր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 28(c) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  2. 28(a) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  3. 28(b) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  4. 28(d) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  5. 28(e) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  6. 28(f) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  7. 28(g) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  8. 28(h) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
  9. https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=1905
  10. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
  11. 11,0 11,1 Norman Davies, EUROPE A History, 1996
  12. «British Slaves on the Barbary Coast». Bbc.co.uk. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  13. «World Factbook: Japan-People» (անգլերեն). ԿՀՎ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել