Նապոլեոն Բոնապարտ
Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 15, 1769[1][2][3][…], Այաչչո, Ֆրանսիայի թագավորություն[6][7][8][…] - մայիսի 5, 1821[1][2][4][…], Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը[9]։
Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը)[10] իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։
1799 թվականի նոյեմբերին (բրյումերի 18) իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։
1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։
Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։
Նապոլեոնը ֆրանսիական գահին վերադարձել է 1815 թվականի մարտին (հարյուր օրով)։ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը նրան ստիպել է երկրորդ անգամ թողնել գահը 1815 թվականի հունիսի 22-ին։ Անգլիացիները նրան աքսորել են Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա մահացել է վեց տարի անց՝ 1821 թվականի մայիսի 5-ին, 51 տարեկան հասակում։ Նրա աճյունը 1840 թվականից գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը։
Վաղ տարիներ
խմբագրելԾագում
խմբագրելՆապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան ազատվել է ջենովական լծից և այդ ժամանակվանից սկսած փաստացի շարունակել է իր գոյությունը որպես ինքնուրույն պետություն տեղի հողատեր Պասկուալ Պաոլիի ղեկավարության ներքո։ Վերջինիս մտերիմ օգնականն էր Նապոլեոնի հայրը։
1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները հանձնել է Լյուդովիկոս 15-րդ թագավորին 40 մլն լիվրի դիմաց[Ն 1]։ 1769 թվականի մայիսին Պոնտե Նուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը ջախջախել են կորսիկացի ապստամբներին։ Պաոլին և իր 340 զինակիցները գաղթում են Անգլիա։ Նապոլեոնի ծնողները մնացել են Կորսիկայում, իսկ նա ծնվել է այդ իրադարձություններից երեք ամիս հետո։ Պաոլին ընդհուպ մինչև 1790-ական թվականները մնացել է Նապոլեոնի կուռքը[13][14]։
Բուոնապարտեների ընտանիքը պատկանում էր մանր ազնվականների թվին, Նապոլեոնի նախնիները ծագումով եղել ենՖլորենցիայից և ապրել են Կորսիկայում 1529 թվականից սկսած։ Կառլո Բուոնապարտեն՝ Նապոլեոնի հայրը, աշխատում էր որպես դատական ատենակալ և ստանում էր տարեկան 22,5 հազար լիվր աշխատավարձ, ինչը նա փորձում էր ավելացնել հարևանների հետ սեփականության համար ընթացող դատավեճեր վարելու ճանապարհով[15]։ Նապոլեոնի մայրը՝ Լետիցիա Ռամոլինոն, շատ գրավիչ և ուժեղ կամքի տեր կին էր։ Կառլոյի հետ նրա ամուսնությունը կազմակերպվել էր իր ծնողների կողմից։ Լինելով Կորսիկայի ճանապարհների և կամուրջնների գլխավոր տեսուչի (արդեն մահացած) դուստրը՝ Լետիցիան միշտ մեծ հարգանք էր վայելում հասարակության մեջ[16][17]։ Նապոլեոնն ընտանիքի 13 երեխաներից երկրորդն էր (նրանցից հինգը մահացել էին վաղ տարիքում)։ Նապոլեոնից բացի չափահասության տարիքի հասել են նրա եղբայներից չորսը և քույրերից երեքը[18].
- Ժոզեֆ (1768-1844)
- Լյուսեն (1775-1840)
- Էլիզա (1777-1820)
- Լուի (1778-1846)
- Պոլինա (1780-1825)
- Կառոլինա (1782-1839)
- Ժերոմ (1784-1860)
Անունը, որը ծնողները տվել են Նապոլեոնին, բավականին հազվադեպ էր․ այն հանդիպում է Մաքիավելիի՝ Ֆլորենցիայի մասին պատմող գրքում։ Այդ անունն էր կրել նրա ազգակիցներից մեկը[19]։
Մանկություն և պատանեկություն
խմբագրելՆապոլեոնի վաղ մանկության մասին քիչ բան է հայտնի։ Մանուկ հասակում նա տառապել է չոր հազի պատճառով, ինչը կարող էր տուբերկուլյոզի դրսևորում լինել։ Մոր և մեծ եղբայր Ժոզեֆի խոսքերի համաձայն՝ Նապոլեոնը շատ էր կարդում, հատկապես պատմական գրականություն։ Նա իրենց տան երրորդ հարկում ոչ այնքան մեծ մի սենյակ ուներ, որտեղից նա հազվադեպ էր իջնում և բաց էր թողնում ընտանեկան հացկերույթները։ Նապոլեոնը հետագայում նշել է, որ Ռուսոյի «Նոր Էլոիզա» գիրքն առաջին անգամ կարդացել է ինը տարեկան հասակում։ Սակայն թուլակազմ ինտրովերտի այդ կերպարին չի համապատասխանում նրա մանկական «Խռովարար» մականունը (իտալ.՝ «Rabulione»)[20]։
Նապոլեոնի մայրենի լեզուն իտալերենի կորսիկյան բարբառն էր։ Նա սովորել է իտալերեն գրել և կարդալ տարրական դպրոցում, իսկ ֆրանսերեն սովորել սկսել է, երբ գրեթե 10 տարեկան էր։ Իր ամբողջ կյանքում նա խոսել է ուժեղ արտահայտված իտալական առոգանությամբ։ Կորսիկայի նահանգապետ դուքս դե Մարբյոֆի հովանավորության և ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բուոնապարտեին հաջողվել է իր երկու որդիների՝ Նապոլեոնի և Ժոզեֆի համար ստանալ թագավորական կրթաթոշակ։ 1777 թվականին Կառլոն ընտրվել է Կորսիկայի ազնվականության պատգամավոր Փարիզում[21]։ 1778 թվականի դեկտեմբերին ուղևորվելով Վերսալ՝ նա իր հետ տարել է իր երկու որդիներին և աներձագ Ֆեշին, որ ստացել էր կրթաթոշակ Էքսի սեմինարիայում։ Տղաները չորս ամիս սովորել են Օտյոնի քոլեջում, որտեղ նրանց գլխավոր նպատակը ֆրանսերեն սովորելն էր[22][23]։
1779 թվականի մայիսին Նապոլեոնն ընդունվել է Բրիեն լը Շատոյի կադետական դպրոց[23]։ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ ծագում էր ոչ այնքան հարուստ և հայտնի ընտանիքից, բացի դրանից նա կորսիկացի էր վառ արտահայտված հայրենասիրությամբ և ֆրանսիացիների՝ որպես Կորսիկան ստրկացնողների նկատմամբ ունեցած անբարյացկամությամբ։ Որոշ համադասարանցիների ծաղրը նրան դարձրել է ինքնամփոփ, և նա իր ժամանակի մեծ մասը տրամադրել է կարդալուն։ Նապոլեոնը կարդացել է Կոռնյելի, Ռասինի և Վոլտերի ստեղծագործությունները, իսկ նրա սիրելի բանաստեղծն Օսսիանն էր[24]։ Նա հատկապես շատ էր սիրել մաթեմատիկա և պատմություն, նրան գրավել են անտիկ աշխարհը և այնպիսի պատմական հերոսներ, ինչպիսիք են Ալեքսանդր Մեծը և Հուլիոս Կեսարը։ Նշանակալի հաջողությունների Նապոլեոնը հասել է մաթեմատիկայի, պատմության և աշխարհագրության ոլորտում. հակառակ դրան՝ լատիներենից և գերմաներենից նա շատ թույլ էր։ Բացի դրանից, նա շատ սխալներ էր թույլ տալիս գրելու ժամանակ, սակայն կարդալու հանդեպ ունեցած սիրո շնորհիվ նրա գրելաոճը բավական լավացել է։ Որոշ մանկավարժների հետ ունեցած վիճաբանությունների շնորհիվ նա սկսում է ժողովրդականություն վայելել իր հասակակիցների շրջանում և ժամանակի ընթացքում դառնում է նրանց ոչ պաշտոնական առաջնորդը[22][25][26]։
Դեռևս Բրիենում Նապոլեոնը որոշել է մասնագիտանալ հրետանու ոլորտում։ Զորքի այդ տեսակում պահանջված էր նրա մաթեմատիկական տաղանդը, բացի դրանից՝ դա այն ոլորտն էր, որտեղ յուրաքանչյուրն ուներ կարիերայի ամենամեծ հնարավորությունը՝ անկախ իր ծագումից։ Հանձնելով ավարտական քննությունները՝ Նապոլեոնը 1784 թվականի հոկտեմբերին ընդունվել է Փարիզի զինվորական դպրոց[27][26][Ն 2]: Այնտեղ նա սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ, ձիավարություն, զինվորական տեխնիկա, մարտավարություն, նաև ծանոթացել Գիբերի և Գրիբովալի նորարարական աշխատանքներին։ Նախկինի նման Նապոլեոնը տհաճություն էր պատճառում դասախոսներին Պաոլիի և Կորսիկայի նկատմամբ ունեցած իր հիացմունքով և Ֆրանսիային ուղղված անբարյացկամությամբ[29]։ Նա միայնակ էր, ընկերներ չուներ, սակայն ուներ թշնամիներ։ Պիկո դե Պիկադյուն, ով նստում էր Նապոլեոնի և Պիկար դե Ֆելիպպոյի մեջտեղում, նոր նստարան է գտնում իր համար, քանի որ գաղտնի կռիվներում միշտ արժանանում էր այդ երկուսի հարվածներին[30]։
Ընդհանուր առմամբ Նապոլեոնը Կորսիկայից բացակայել է շուրջ ութ տարի։ Ֆրանսիայում ստացած կրթությունը նրան դարձնում է ֆրանսիացի, քանի որ գնացել էր այդտեղ վաղ տարիքում և մնացել երկար տարիներ. ֆրանսիական մշակութային ազդեցությունն այդ ժամանակ տարածվում էր Եվրոպայի մնացած մասերում և կազմավորվող ֆրանսիական նույնականությունը բավականին ձգող էր[31]։
Զինվորական կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրել1782 թվականին Նապոլեոնի հայրն ստացել է կոնցեսիա և թագավորական դրամաշնորհ թթենիների տնկարան (ֆր.՝ pépinière) ստեղծելու համար։ Երեք տարի անց Կորսիկայի խորհրդարանը հետ է կանչել կոնցեսիան, իբր թե պայմանները չկատարելու համար։ Ընդ որում՝ Բուոնապարտե ընտանիքին մնացել են մեծ պարտքեր և դրամաշնորհը վերադարձնելու պարտավորությունը[15][32]։ 1785 փետրվարի 24-ին Նապոլեոնի հայրը մահացել է[33][34], և նա իր վրա է վերցրել ընտանիքի գլխավորի պարտականությունները, թեև ըստ կարգի՝ դա պետք է աներ նրա ավագ եղբայր Ժոզեֆը։ Նույն թվականի սեպտեմբերի 28-ին նա ժամանակից շուտ ավարտել է կրթությունը և նոյեմբերի 3-ին Վալանսում սկսել մասնագիտական կարիերան դե Լա Ֆեր հրետանային գնդում հրետանու կրտսեր լեյտենանտի աստիճանով[35] (սպայական վկայագիրը թվագրված է սեպտեմբերի 1-ով, զինվորական կոչումը վերջնականապես հաստատվել է 1786 թվականի հունվարի 10-ին՝ եռամսյա փորձաշրջանից հետո)[36][37]։
Տնկարանի պատճառով արված ծախսերը և դատավեճերը վերջնականապես խարխլել են ընտանիքի ֆինանսական վիճակը։ 1786 թվականի սեպտեմբերին Նապոլեոնը ռոճիկի պահպանմամբ արձակուրդ է խնդրել, որը հետագայում երկու անգամ կրկին իր խնդրանքով երկարաձգվել է[38]։ Արձակուրդի ժամանակ նա փորձել է կարգավորել ընտանիքի գործերը, այդ թվում մեկնել է Փարիզ[15][Ն 3]: 1788 թվականի հունիսին վերադարձել է իր զինվորական ծառայությանը և ուղևորվել Օսոն, ուր տեղափոխվել էր նրա ամբողջ գունդը։ Մորն օգնելու համար Նապոլեոնն ստիպված էր նրան ուղարկել իր ռոճիկի մի մասը։ Նա ապրել է չափազանց աղքատ կյանքով, օրական սնվել ընդամենը մեկ անգամ, սակայն ամեն կերպ փորձել է գաղտնի պահել իր ծանր նյութական վիճակը[41]։ Այդ տարի Նապոլեոնը փորձել է լավ վարձատրվող սպայական աշխատանքի նշանակվել Ռուսական կայսերական բանակում, որը Օսմանյան կայսրության դեմ պատերազմի համար արտասահմանցի կամավորների էր հավաքագրում։ Սակայն նախօրեին ստացված հրամանի համաձայն՝ արտասահմանցիներին հավաքագրումը կատարվում էր միայն զինվորական աստիճանի իջեցմամբ, ինչը Նապոլեոնին հարմար չէր[42]։
1789 թվականի ապրիլին Նապոլեոնը՝ որպես հրամանատարի տեղակալ, ուղարկվել է Սյոռ՝ ճնշելու քաղցած խռովությունը[43]։ Հուլիսին Բաստիլի գրավումով սկսված ֆրանսիական հեղափոխությունը Նապոլեոնին ստիպել է ընտրություն կատարել կորսիկանյան ազատության և ֆրանսիական ինքնանույնականացման միջև։ Այնուամենայնիվ, տնկարանի հետ կապված խնդիրներն այդ ժամանակ նրան ավելի շատ էին զբաղեցնում, քան ծավալված քաղաքական ցնցումները[44]։ Չնայած Նապոլեոնը մասնակցել է տարբեր խռովությունների ճնշմանը, սակայն եղել է Սահմանադրության ընկերների միության ամենավաղ կողմնակիցներից մեկը։ Այաչչոյում նրա եղբայր Լյուսիենը հարել է յակոբինների ակումբին։ 1789 թվականի օգոստոսին Բուոնապարտեն, կրկին արձակուրդ ստանալով առողջական խնդիրների պատճառով, ուղևորվել է հայրենիք, որտեղ անցկացրել է հաջորդ տասնութ ամիսները և իր եղբայրների հետ միասին ակտիվ մասնակցություն ունեցել քաղաքական պայքարին՝ հանդես գալով հեղափոխական ուժերի կողմից։ Նապոլեոնը և Սահմանադիր ժողովի պատգամավոր Սալիչետին կողմ էին Կորսիկայի՝ Ֆրանսիայի դեպարտամենտ դառնալուն։ Պաոլին, դա դիտարկելով որպես Փարիզի իշխանության ամրապնդման փորձ, բողոքել է տարագրության վայրից[45]։ 1790 թվականի հուլիսին Պաոլին վերադարձել է կղզի և ղեկավարել Կորսիկան Ֆրանսիայից առանձնացնելու գործը։ Բուոնապարտեները, ընդհակառակը, մնացել են կենտրոնական հեղափոխական իշխանությունների կողքին՝ հավանություն տալով եկեղեցական գույքի ազգայնացման՝ Կորսիկայում ժողովրդականություն չվայելով գաղափարին[46]։
1791 թվականի փետրվարին Նապոլեոնը վերադարձել է ծառայության՝ իր հետ տանելով Լյուդովիկոսին՝ իր կրտսեր եղբորը (որի ուսման համար վճարում էր իր ռոճիկից, իսկ քնել Լյուդովիկոսն ստիպված էր հատակին)։ 1791 թվականի հունիսի 1-ին ստացել է լեյտենանտի աստիճան (ավագությամբ՝ ապրիլի 1-ից) և կրկին տեղափոխվել Վալանս[47][48]։ Նույն թվականի օգոստոսին նա կրկին ստացել է արձակուրդ և մեկնել Կորսիկա (չորս ամսով, այն պայմանով, որ մինչև 1792 թվականի հունվարի 10-ը չվերադառնալու դեպքում կհամարվի դասալիք)[49]։ Ժամանելով Կորսիկա՝ Նապոլեոնը կրկին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և ընտրվել է փոխգնդապետ ձևավորվող Ազգային գվարդիայում[Ն 4]։ Վալանս Նապոլեոնն այդպես էլ չի վերադարձել։ Կոնֆլիկտի մեջ մտնելով Պաոլիի հետ՝ 1792 թվականի մայիսին Նապոլեոնը մեկնել է Փարիզ՝ անցնելով ռազմական նախարարության տնօրինության տակ։ Հունիսին նա ստացել է կապիտանի աստիճան (թեև պնդել է, որ հաստատեն փոխգնդապետի կոչումը, որ ստացել էր Ազգային գվարդիայում)։ Զինվորական ծառայության անցնելու պահից՝ 1785 թվականի սեպտեմբերից մինչև 1792 թվականի սեպտեմբեր, Նապոլեոնը արձակուրդում է անցկացրել ընդհանուր առմամբ շուրջ չորս տարի[37]։ Փարիզում Նապոլեոնն ականատես է եղել հունիսի 20-ի, օգոստոսի 10-ի ու սեպտեմբերի 2-ի դեպքերին, սատարել թագավորի տապալմանը, սակայն հավանության չի արժանացրել նրա թուլությունն ու նրա պաշտպանների անվճռականությունը[51]։
1792 թվականի հոկտեմբերին Նապոլեոնը վերադարձել է Կորսիկա՝ ստանձնելով Ազգային գվարդիայի փոխգնդապետի իր պարտականությունները[52]։ Բուոնապարտեի առաջին ռազմական փորձը եղել է մասնակցությունը արշավանքին դեպի Սարդինիայի թագավորությանը պատկանող Լա Մադդալենա և Սանտո Ստեֆանո (կղզի, Սարդինիա) կղզիներ 1793 թվականի փետրվարին։ Կորսիկայից ուղարկված դեսանտն արագորեն ոչնչացվել է, ընդ որում՝ երկու թնդանոթներ ու ականանետ ներառող հրետանային ոչ մեծ մարտկոցի հրամանատար կապիտան Բուոնապարտեն աչքի է ընկել. նա առավելագույն ջանք է գործի դրել զենքը փրկելու համար, թեև դրանք, այնուամենայնիվ, ստիպված են եղել թողնել ափին[53][54]։
Նույն 1793 թվականին Պասկալ Պաոլին Կոնվենտի առաջ մեղադրվել է Կորսիկան հանրապետական Ֆրանսիայից անկախ հռչակելու ձգտման մեջ։ Մեղադրանքներին մասնակցել է Նապոլեոնի եղբայրը՝ Լյուսիենը։ Արդյունքը եղել է Բուոնապարտե և Պաոլի ընտանիքների վերջնական պառակտումը։ Բուոնապարտեները բացահայտ հանդես են եկել ընդդեմ Պաոլիի՝ Կորսիկայի լիակատար անկախության ձեռքբերման ձգտման դեմ և քաղաքական հետապնդման վտանգի պատճառով 1793 թվականի հունիսին ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Ֆրանսիա[55]։ Նույն ամսում Պաոլին Գեորգ III-ին ճանաչել է Կորսիկայի թագավոր[56]։
Նապոլեոնը նշանակում է ստացել հեղափոխական Իտալական բանակում, սպա Հարավի բանակում։ Հուլիսի վերջին նա գրել է յակոբինյան ոգով պամֆլետ՝ «Ընթրիք Բոքերում» (ֆր.՝ «Le Souper de Beaucaire»), որը հրատարակվել է Կոնվենտի կոմիսարներ Սալիչետիի ու կրտսեր Ռոբեսպիեռի օգնությամբ և հեղինակի համար ստեղծել հեղափոխական տրամադրված զինվորի համբավ[57][58]։
1793 թվականի սեպտեմբերին Բուոնապարտեն հասել է բանակ, որը պաշարել էր անգլիացիների ու միապետականների կողմից զբաղեցված Տուլոնը, հոկտեմբերին ստացել է գումարտակային հրամանատարի պաշտոն (որը համապատասխանում էր մայորի աստիճանին)։ Տուլոնում Նապոլեոնը վարակվել է քոսով, որը տանջել է նրան հետագա տարիներին[59][Ն 5]։ Նշանակվելով հրետանու ղեկավար՝ դեկտեմբերին Բուոնապարտեն իրականացրել է փայլուն ռազմական գործողություն։ Տուլոնը գրավվել է, իսկ Նապոլեոնը 24 տարեկանում Կոնվենտի կոմիսարներից ստացել է բրիգադային գեներալի կոչում։ Նոր աստիճանը նրան շնորհվել է 1793 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ 1794 թվականի փետրվարին հաստատվել է Կոնվենտի կողմից[62][63]։
Փետրվարի 7-ին նշանակվելով Իտալական բանակի գլխավոր հրետանավորի պաշտոնում՝ Նապոլեոնը մասնակցել է Պիեմոնտ թագավորության դեմ ուղղված հինգշաբաթյա արշավանքին, ծանոթացել Իտալական բանակի հրամանատարության և ռազմական գործողությունների թատերաբեմի հետ, ռազմական նախարարությանն ուղարկել առաջարկներ Իտալիայի վրա հարձակման կազմակերպման վերաբերյալ[64]։ Մայիսի սկզբին Նապոլեոնը վերադարձել է Նիցցա ու Անտիբ՝ նախապատրաստելու ռազմական արշավանք Կորսիկայի դեմ։ Այդ ժամանակ էլ նա սկսել է սիրահետել Դեզիրե Կլարիին՝ հանգուցյալ միլիոնատիրոջ (որը եղել էր կտորի ու օճառի առևտրական) տասնվեցամյա դստերը։ 1794 թվականի օգոստոսին Դեզիրեի ավագ քույրը՝ Ժյուլի Կլարին, ամուսնացել է Ժոզեֆ Բուոնապարտեի հետ և իր հետ տարել 400 հազար լիվր՝ որպես օժիտ (ինչի շնորհիվ վերջ են դրվել Բուոնապարտե ընտանիքի ֆինանսական խնդիրներին)[65]։
Տերմիդորյան հեղաշրջումից հետո Նապոլեոնը ձերբակալվել է կրտսեր Ռոբեսպիեռի հետ ունեցած իր կապերի պատճառով (1794 թվականի օգոստոսի 9-ին[Ն 6] երկու շաբաթով)[72]։ Ազատություն ստանալուց հետո շարունակել է նախապատրաստվել Կորսիկան Պաոլիից ու բրիտանացիներից գրավելու գործին։ 1795 թվականի մարտի 3-ին (ըստ այլ տվյալների՝ 11-ին) Նապոլեոնը 15 նավ ու 16 900 զինվոր ներառող արշավախմբի կազմում դուրս է եկել Մարսելից, սակայն այդ նավախումբը շուտով ցրվել է բրիտանական էսկադրայի կողմից[73][74]։
Նույն թվականի գարնանը նշանակվել է Վանդեայում՝ հնազանդեցնելու խռովարարներին։ Փարիզ ժամանելով մայիսի 25-ին՝ Նապոլեոնն իմացել է, որ իրեն նշանակել են հետևակի հրամանատար, չնայած ինքը հրետանավոր էր։ Բուոնապարտեն հրաժարվել է ընդունել նշանակումը՝ պատճառաբանելով առողջական վիճակը[74]։ Հունիսին Դեզիրեն դադարեցրել է հարաբերությունները նրա հետ, ըստ Է. Ռոբերտսի կարծիքի, մոր պնդմամբ, որը կարծում էր, որ ընտանիքում մի Բուոնապարտեն լրիվ հերիք է[75]։ Ստանալով կես աշխատավարձ՝ Նապոլեոնը շարունակել է նամակներ գրել ռազմական նախարար Լազար Կառնոյին Իտալական բանակի գործողությունների վերաբերյալ։ Որևէ հեռանկարի բացակայության պայմաններում նա նույնիսկ դիտարկել է Օստ-Հնդկական արշավանքին մասնակցելու հնարավորությունը։ Ունենալով շատ ազատ ժամանակ՝ հաճախել է «Սրճարան դե լյա Ռեժանս», որտեղ հափշտակվածությամբ խաղացել է շախմատ[76]։ 1795 թվականի օգոստոսին ռազմական նախարարությունը նրանից պահանջել է անցնել բժշկական ստուգում, որպեսզի հիվանդությունը հաստատվի։ Դիմելով իր քաղաքական կապերին՝ Նապոլեոնն ստացել է պաշտոն Հասարակական փրկության կոմիտեում[69][70], որն այդ ժամանակ կատարում էր ֆրանսիական բանակի շտաբի դեր։ Սեպտեմբերի 15-ին նա հեռացվել է գործող գեներալների ցանկից Վանդեա մեկնելուց հրաժարվելու պատճառով, սակայն գրեթե անմիջապես վերականգնվել է[77][78]։
Տերմիդորականների համար ճգնաժամային պահին Պոլ Բարրասը Նապոլեոնին նշանակել է իր օգնական, և նա աչքի է ընկել 1795 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում միապետականների խռովությունը ցրելու ժամանակ (Նապոլեոնը մայրաքաղաքի փողոցներում կիրառել է հրետանային արկ ընդդեմ խռովարարների ամբոխի), ստացել դիվիզիոնի գեներաի աստիճան ու նշանակվել թիկունքի զորքերի հրամանատար[79][80]։ 1785 թվականին Փարիզի ռազմական դպրոցից բանակ տեղափոխվելով կրտսեր լեյտենանտի աստիճանով՝ Բուոնապարտեն տասը տարում անցել է այդ ժամանակվա Ֆրանսիայի բանակի աստիճանատվության ամբողջ հիերարխիան։
1796 թվականի մարտի 9-ի երեկոյան ժամը 10-ին Բուոնապարտեն քաղաքացիական ամուսնություն է կնքել յակոբինյան ահաբեկչության ժամանակ զոհված գեներալ կոմս Բոհարնեի այրու՝ Ժոզեֆինայի հետ, որը Ֆրանսիայի այդ ժամանակվա ղեկավարներից մեկի՝ Պոլ Բարրասի նախկին սիրուհին էր։ Հարսանիքի ժամանակ որպես վկա հանդես են եկել Բարրասը, Նապոլեոնի համհարզ Լեմարուան, Տալիեն ամուսիները և հարսնացուի երեխաերը՝ Էժեն և Հորտենզիա Բոհարնեները։ Փեսացուն հարսանիքից ուշացել է երկու ժամ՝ զբաղված լինելով նոր նշանակմամբ[81]։ Ոմանք երիտասարդ գեներալին Բարրասի կողմից տրված հարսանեկան նվեր են համարում հանրապետության Իտալական բանակի հրամանատարի պաշտոնը (նշանակումը կատարվել է 1796 թվականի մարտի 2-ին[82][83]), բայց Բոուոնապարտեին այդ պաշտոնի համար առաջարկել է Լազար Կառնոն[84]։ Մարտի 11-ին Նապոլեոնը գնացել է բանակի մոտ։ Ճանապարհին Ժոզեֆինային գրված նամակում նա բաց է թողել իր ազգանվան «ու» (u) տառը՝ իտալական «Բուոնապարտեն» (Buonaparte) վերածելով ֆրանսիական «Բոնապարտի» (Bonaparte)՝ այդպիսով ֆրանսիականացնելով իր ազգանունը և դրանով իսկ գիտակցաբար ընդգծելով, որ իր մեջ նախապատվության է տալիս ֆրանսիականին իտալականի ու կորսիկականի համեմատությամբ[85]։
Իտալական արշավանք
խմբագրելԸնդունելով բանակի հրամանատարությունը՝ Նապոլեոնն այն գտել է նյութական ծանր վիճակում։ Ռոճիկները չէին վճարվում, հանդերձանք ու մթերք գրեթե չէր ստացվում։ Նապոլեոնին հաջողվել է մասամբ լուծել այդ խնդիրները, այդ թվում նաև բանակի անբարեխիղճ մատակարարների դեմ մղված իսկական պատերազմի գնով, բայց նա հասկանում էր, որ պետք է անցնել հակառակորդի տարածքն ու նրա հաշվին կազմակերպել բանակի մատակարարումը[86]։
Ռազմական գործողությունների իր պլանը Բոնապարտը հիմնել է գործողությունների արագության ու հակառակորդի դեմ ուժերի կենտրոնացման դեմ, որը վարում էր կորդոնային ռազմավարություն, որի զորքերն ունեին անհամաչափ ձգվածություն։ Նապոլեոնը, ընդհակառակը, հետևել է «կենտրոնական դիրքավորման» ռազմավարությանը, որի դեպքում նրա դիվիզիաները գտնվել են մեկը մյուսից մեկօրյա երթի հեռավորության վրա[87]։ Թվաքանակով զիջելով հակառակորդին՝ նա իր զորքերը համախմբել է վճռական մարտի համար և դրանցում ունեցել քանակական առավելություն[88][89]։ Մոնտենոտեի արշավանքի ժամանակ կատարված արագ հարձակմամբ 1796 թվականի ապրիլին նրան հաջողվել է խզել Սարդինիայի գեներալ Միքելանջելո Ալեսանդրո Կոլի-Մարկիի ու ավստրիացի գեներալ Ժան Պիեռ Բոլյոյի զորքերի հաղորդակցությունը և մեկը մյուսի հետևից պարտության մատնել նրանց[90][91]։
Սարդինիայի թագավորը, վախենալով ֆրանսիացիների հաջողություններից, ապրիլի 28-ին նրանց հետ կնքել է զինադադար, որի շնորհիվ Բոնոպարտը ձեռք է բերել մի քանի քաղաք և ազատ անցում Պո գետի վրայով։ Մայիսի 7-ին նա անցել է այդ գետն ու մինչև ամսվա վերջն ավստրիացիներից մաքրել գրեթե ողջ Հյուսիսային Իտալիան։ Պարմայի ու Մոդենայի դուքսերն ստիպված են եղել զինադադար կնքել, ինչը գնվել է նշանակալի գումարով։ Միլանից նույնպես վերցվել է խոշոր ռազմատուգանք 20 մլն ֆրանկի չափով[92][93]։ Հռոմի պապի տիրույթները հեղեղվել են ֆրանսիական զորքերով։ Նա ստիպված է եղել վճարել 21 մլն ֆրանկ ռազմատուգանք և ֆրանսիացիներին տալ մեծ թվով արվեստի ստեղծագործություններ[94]։
Փարիզից հեռանալուց հետո Նապոլեոնը Ժոզեֆինային գրել է բազմաթիվ նամակներ, խնդրել գնալ իր մոտ։ Սակայն այդ ժամանակ Ժոզեֆինան Փարիզում տարվել է երիտասարդ սպա Հիպոլիտ Շառլով։ Նամակներում Ժոզեֆինան իր ուշանալը պատճառաբանել է հղիությամբ, մայիսի վերջին նա ընդհանրապես դադարել է պատասխանել Նապոլեոնի աղաչանքներին՝ նրան հասցնելով հուսահատության։ Վերջապես հունիսին Ժոզեֆինան մեկնել է Իտալիա նույն Հիպոլիտ Շառլի, Ժոզեֆի ու Ժան Անդոշ Ժյունոյի ուղեկցությամբ[95]։ Սակայն այդ իրադարձությունները Նապոլեոնին չեն խանգարել ղեկավարել բանակը, քանի որ նրա տաղանդներից մեկն է եղել իր անձնական խնդիրները գործունեության մասնագիտական ոլորտից լիակատար կերպով առնաձնացնելը. «Ես փակում եմ մի արկղն ու բացում մյուսը»,– ասել է նա[96]։
Ավստրիացիների ձեռքին էին մնում միայն Մանտուա ամրոցն ու Միլանի միջնաբերդը։ Մանտուան պաշարվել է հունիսի 3-ին։ Հունիսի 29-ին ընկել է Միլանի միջնաբերդը[97]։ Վուրմզերի ավստրիական նոր բանակը, որը եկել է Տիրոլից, չի կարողացել շտկել դրությունը. մի շարք անհաջողություններից հետո Վուրմզերն իր ուժերի մի մասի հետ ստիպված է եղել փակվել Մանտուայում, որը դրանից առաջ ապարդյուն փորձում էր ազատել պաշարումից։ Նոյեմբերին Իտալիա են շարժվել նոր զորքեր Յոզեֆ Ալվինցիի և Դավիդովիչի գլխավորությամբ։ Նոյեմբերի 15-17-ին տեղի ունեցած Արկոլեի ճակատամարտերի արդյունքում Ալվինցին ստիպված է եղել նահանջել[98]։ Նապոլեոնը ցուցաբերել է անձնական արիություն՝ դրոշը ձեռքին գլխավորելով Արկոլեի կամրջի վրա կատարված գրոհներից մեկը։ Նրա համհարզ Ժան Բատիստ Մյուիրոնը (ֆր.՝ Jean-Baptiste Muiron) զոհվել է՝ իր մարմնով պաշտպանելով Նապոլեոնին թշնամու գնդակներից[99]։
1797 թվականի հունվարի 14-15-ին տեղի ունեցած Ռիվոլիի ճակատամարտից հետո ավստրիացիները վերջնականապես վտարվել են Իտալիայից՝ կրելով մեծ կորուստներ։ Մանտուայի դրությունը, որտեղ մոլեգնում էին համաճարակ հիվանդություններն ու սովը, անհույս էր, փետրվարի 2-ին Վուրմզերն անձնատուր է եղել։ Փետրվարի 17-ին Բոնապարտը շարժվել է դեպի Վիեննա։ Ավստրիացիները թուլացած ու քայքայված զորքերն արդեն չէին կարողանում լուրջ դիմադրություն ցույց տալ նրան։ Ապրիլի սկզբին ֆրանսիացիները գտնվել են Ավստրիայի մայրաքաղաքից ընդամենը 100 կմ հեռավորության վրա, սակայն Իտալական բանակի ուժերը նույնպես սպառվում էին։ Ապրիլի 7-ին կնքվել է զինադադար, ապրիլի 18-ին սկսվել են խաղաղ բանակցություններ Լեոբենում[98][100]։
Այն ընթացքում, երբ շարունակվել են խաղաղ բանակցությունները, Բոնապարտը վարել է իր ռազմական ու վարչական գործունեությունը՝ առանց հաշվի առնելու այն հրահանգները, որ ուղարկում էր Դիրեկտորիան։ Որպես պատրվակ օգտագործելով ապրիլի 17-ին Վերոնայում սկսված ապստամբությունը՝ մայիսի 2-ին նա պատերազմ է հայտարարել Վենետիկին, իսկ մայիսի 15-ին այն զբաղեցրել իր զորքերով։ Հունիսի 29-ին հայտարարել է Ցիզալպիական հանրապետության ինքնուրույնությունը, որը բաղկացած էր Լոմբարդիայից, Մանտուայից, Մոդենայից ու սահմանակից մի քանի այլ տիրույթներից. այդ ժամանակ էլ օկուպացվել է Ջենովան, որ կոչվել է Լիգուրիական հանրապետություն[101]։ Ցուցաբերելով պրոպագանդայի մեխանիզմների խորությամբ հասկանալու իր տաղանդը՝ Նապոլեոնն օգտագործել է իր բանակի հաղթանակները քաղաքական կապիտալ ստեղծելու համար։ Հուլիսի 17-ին սկսել է լույս տեսնել «Իտալական բանակի ցրիչը», որին հետևել են «Ֆրանսիական Իտալական բանակի աչքերով» և «Բոնապարտի և առաքինի մարդկանց ամսագիրը»։ Այդ թերթերը լայնորեն տարածվել են ոչ միայն բանակում, այլ նաև հենց Ֆրանսիայում[102][103]։
Իր հաղթանակների արդյունքում Նապոլեոնը ձեռք է բերել նշանակալի ռազմավար, որը նա շռայլորեն բաժանել է իր զինվորներին՝ չմոռանալով իրեն ու իր ընտանիքի անդամներին։ Միջոցների մի մասն ուղարկվել է Դիրեկտորիային, որը գտնվում էր ֆինանսական ծայրահեղ վիճակում։ Նապոլեոնը Դիրոկտորային ցույց է տվել ռազմական ուղղակի աջակցություն ֆրյուկտիդորի 18-ի (3-4 սեպտեմբերի) իրադարձությունների նախօրեին ու դրանց ընթացքում՝ բացահայտելով Շառլ Պիշեգրյուի դավադրությունն ու Փարիզ ուղարկեով Պիեռ Ֆրանսուա Շառլ Օժերոյին։ Հոկտեմբերի 18-ին Կամպո Ֆորմիոյում կնքվել է հաշտություն Ավստրիայի հետ՝ վերջ դնելով Առաջին կոալիցիայի պատերազմին, որն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով։ Հաշտության կնքման ժամանակ Նապոլեոնը բոլորովին անտեսել է Դիրեկտորիայի դիրքորոշումը՝ նրան ստիպելով վավերացնել պայմանագիրն իր ուզած ձևով[104][105]։ Դեկտեմբերի 5-ին Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա և բնակություն հաստատել իր պատվին վերանվանված Հաղթանակի փողոցում (ֆր.՝ rue Victoire) տեղակայված տանը։ Նապոլեոնը գնել է տունը 52,4 հազար ֆրանկով, իսկ Ժոզեֆինան ծախսել է ևս 300 հազար ֆրանկ այն զարդարելու համար[106]։
Եգիպտական արշավանք
խմբագրելԻտալական արշավանքի շնորհիվ Նապոլեոնը մեծ ժողովրդականության է արժանացել Ֆրանսիայում։ 1797 թվականի դեկտեմբերի 25-ին նա ընտրվել է Գիտությունների և արվեստի ազգային ինստիտուտի անդամ ֆիզիկայի ու մաթեմատիկայի դասարանում, մեխանիկայի բաժանմունքում[37][Ն 7]։ 1798 թվականի հունվարի 10-ին Դիրեկտորիան նրան նշանակել է Անգլիական բանակի հրամանատար[108]։ Ծրագրվել է, որ Նապոլեոնը կկազմակերպի ռազմարշավային ուժեր Բրիտանական կղզիներ ուղարկելու համար։ Սակայն մի քանի շաբաթ ներխուժման ուժերն ստուգելուց և իրավիճակը վերլուծելուց հետո Նապոլեոնն ուժերի ափհանումը համարել է անիրականանալի և առաջ քաշել Եգիպտոսի նվաճման պլանը, որը նա դիտարկում էր որպես կարևոր ամրակետ Հնդկաստանում բրիտանական դիրքերի վրա հարձակվելու համար։ Մարտի 5-ին Նապոլեոնն ստացել է արշավանքի կազմակերպման անսահմանափակ լիազորություններ[109] և ակտիվորեն ձեռնամուխ է եղել նրա կազմակերպմանը[Ն 8]։ Հիշելով, որ Ալեքսանդր Մակեդոնացուն իր արևելյան արշավանքների ժամանակ ուղեկցում էին գիտնականներ, Նապոլեոնն իր հետ վերցրել է 167 աշխարհագրագետների, բուսաբանների, քիմիկոսների ու այլ գիտությունների ներկայացուցիչների (որոնցից 31-ը եղել են ինստիտուտի անդամներ)[111][112]։
Էական խոչընդոտ է եղել Բրիտանական թագավորական նավատորմը, որի նավերը Հորացիո Նելսոնի գլխավորությամբ մտել էին Միջերկրական ծով։ Ռազմարշավային զորքերը (35 հազար մարդ) գաղտնի հեռացել են Տուլոնից 1798 թվականի մայիսի 19-ին և խուսափելով Նելսոնի հետ հանդիպումից՝ վեց շաբաթում հատել Միջերկրական ծովը[113]։
Նապոլեոնի առաջին նպատակը եղել է Մալթան՝ Մալթայի միաբանության գտնվելու վայրը։ 1798 թվականի հունիսին Մալթան գրավելուց հետո Նապոլեոնը կղզում թողել է չորսհազարանոց կայազոր և նավատորմի հետ շարունակել ճանապարհը դեպի Եգիպտոս[114]։
Հուլիսի 1-ին Նապոլեոնի զորքերն սկսել են ափ իջնել Ալեքսանդրիայի մոտ, և արդեն հաջորդ օրը քաղաքը գրավվել է։ Բանակը շարժվել է դեպի Կահիրե։ Հուլիսի 21-ին ֆրանսիական զորքերը հանդիպել են մամլուքների առաջնորդներ Մուրադ բեյի ու Իբրահիմ բեյի զորքերին։ Տեղի է ունեցել ճակատամարտ բուրգերի մոտ։ Մարտավարության ու ռազմական պատրաստականության հսկայական առավելության շնորհիվ ֆրանսիացիները, կրելով աննշան կորուստներ, գլխովին ջախջախել են մամլուքների զորքերը[115]։
Հուլիսի 25-ին Նապոլեոնն իր համհարզի՝ պատահաբար ասված խոսքերից իմացել է այն, ինչի մասին վաղուց բամբասում էր փարիզյան հասարակությունը, որ Ժեզոֆինան դավաճանում է իրեն։ Լուրը ցնցել է Նապոլեոնին։ «Այդ պահից նրա կյանքից հեռացել է իդելաիզմը, և հետագա տարիներին նրա եսասիրությունը, կասկածամտությունն ու եսակենտրոն պատվախնդրությունը դարձել են ավելի նկատելի։ Ողջ Եվրոպային վիճակված էր իր վրա զգալ Բոնապարտի ընտանեկան երջանկության կործանումը»[116]։
Օգոստոսի 1-ին բրիտանական նավախումբը Նելսոնի հրամանատարությամբ երկու ամիս Միջերկրական ծովի լայնարձակ տարածություններում կատարած որոնումներից հետո հասել է ֆրանսիական նավատորմին Աբուկիր ծովածոցում։ Ճակատամարտի արդյունքում ֆրանսիացիները կորցրել են իրենց գրեթե բոլոր նավերը (ներառյալ նավատորմապետի «Orient» նավը, որ տանում էր Մալթայից վերցված 60 մլն ֆրանկ ռազմատուգանքը), իսկ փրկվածներն ստիպված են եղել վերադառնալ Ֆրանսիա։ Նապոլեոնը մնացել է մեկուսացած Եգիպտոսում, իսկ անգլիացիները ձեռք են բերել վերահսկողություն Միջերկրական ծովում[117]։
1798 թվականի օգոստոսի 22-ին Նապոլեոնն ստորագրել է որոշում 36 մարդուց կազմված Եգիպտոսի ինստիտուտի հիմնադրման մասին[118]։ Վերջինիս աշխատանքի արդյունքներից մեկն է դարձել «Եգիպտոսի նկարագրությունը», որն ստեղծել է նախադրյալներ ժամանակակից եգիպտագիտության համար[119]։ Արշավանքի ընթացքում գտնված Ռոզետայի քարը հնարավորություն է տվել վերծանել հին եգիպտական գիրը[120]։
Կահիրեի գրավումից հետո Նապոլեոնի 3 հազար մարդուց կազմված ջոկատը Լուի Շառլ Անտուան Դեզեի ու Լուի Նիկոլա Դավուի ղեկավարությամբ ուղարկել է գրավելու Վերին Եգիպտոսը[121], իսկ ինքն այդ ժամանակ սկսել է երկրի՝ իրեն ենթարկման և տեղի բնակչության ազդեցիկ շերտերի՝ իր կողմը գրավելու ակտիվ ու մեծ մասամբ հաջող գործընթացը։ Նապոլեոնը փորձել է գտնել փոխըմբռնում իսլամական հոգևորականության հետ, բայց այնուամենայնիվ, հոկտեմբերի 21-ին Կահիրեում բռնկվել է ամստամբություն ընդդեմ ֆրանսիացիների. զոհվել է շուրջ 300 ֆրանսիացի, ավելի քան 2500 խռովարարներ սպանվել են ապստամբության ճնշման ժամանակ և մահապատժի ենթարկվել դրա ավարտից հետո[122]։ Մինչ նոյեմբերի վերջը Կահիրեում հաստատվել է խաղաղություն. նոյեմբերի 30-ին բացելով զվարճությունների այգին՝ Նապոլեոնը ծանոթացել է Պոլին Ֆուրեի (ֆր.՝ Pauline Fourès)՝ մի սպայի քսանամյա կնոջ հետ, որին Նապոլեոնն անմիջապես հանձնարարությամբ ուղարկել է Ֆրանսիա[123]։
Անգլիացիների դրդմամբ Պորտան սկսել է նախապատրաստել հարձակում Եգիպտոսում ֆրանսիացիների դիրքերի վրա։ Ելնելով «հարձակումը լավագույն պաշտպանությունն է»[124] իր սկզբունքից՝ 1799 թվականի փետրվարին Նապոլեոնն սկսել է արշավանք դեպի Սիրիա։ Նա գրոհով վերցրել է Ղազան ու Յաֆֆան[Ն 9], սակայն չի կարողացել գրավել Աքքան, որին ծովից օգնել է բրիտանական նավատորմը, իսկ ցամաքից՝ Պիկեր դե Ֆելիպոն։ 1799 թվականի մայիսի 20-ին սկսվել է նահանջը։ Նապոլեոնը դեռ ի վիճակի է եղել պարտության մատնել թուրքերին, որոնք գտնվում էին Աբուքիրի մոտակայքում (հուլիսի 25), բայց հասկանում էր, որ հայտնվել է թակարդում։ Օգոստոսի 23-ին[127][128] նա «Մյուրիոն» ֆրեգատով գաղտնի հեռացել է դեպի Ֆրանսիա Լուի Ալեքսանդր Բերտիեի, Ժան Լաննի, Յոախիմ Մյուրատի, Գասպար Մոնժի ու Կլոդ Բերթոլեի ուղեկցությամբ՝ բանակը թողնելով Ժան Բատիստ Կլեբերին։ Խուսափելով անգլիական նավերի հետ հանդիպումից՝ Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա Արևելքը նվաճածի փառապսակով[129][127]։
Հոկտեմբերի 16-ին ժամանելով Փարիզ՝ Նապոլեոնը հայտնաբերել է, որ իր բացակայության ընթացքում Ժոզեֆինան 325 հազար (պարտքով վերցված) ֆրանկով գնել է Մալմեզոն կալվածքը։ Ժոզեֆինայի անհավատարմության պատճառով տեղի ունեցած սկանդալին (ըստ Է. Ռոբերսի, մասամբ դրդված Նապոլեոնի կողմից) հետևել է հաշտությունը։ Իրենց հետագա ընտանեկան կյանքում Ժոզեֆինան հավատարիմ է եղել ամուսնուն, ինչ չի կարելի ասել վերջինիս մասին[130]։
Կոնսուլություն
խմբագրելԲրյումերի 18-ի հեղաշրջում և ժամանակավոր կոնսուլություն
խմբագրելԱյն ժամանակ, երբ Բոնապարտը զորքերի հետ գտնվել է Եգիպտոսում, ֆրանսիական կառավարությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ Եվրոպական միապետությունները կազմել են երկրորդ կոալիցիան ընդդեմ Ֆրանսիայի հանրապետության։ Դիրեկտորիան չի կարողացել ապահովել հանրապետության կայունությունը գործող սահմանադրության նորմերի շրջանակներում և գնալով ավելի շատ է հիմնվել բանակի վրա։ Իտալիայում ռուս-ավստրիական զորքերն Սուվորովի հրամանատարությամբ լիկվիդացրել են Նապոլեոնի բոլոր ձեռքբերումները, և նույնիսկ ստեղծվել է Ֆրանսիա ներխուժման վտանգ։ Ճգնաժամի պայմաններում ընդունվել են արտակարգ միջոցներ, որ հիշեցրել են 1793 թվականի ահաբեկչությունը։ «Յակոբինյան» վտանգի կանխման ու վարչակարգին ավելի մեծ կայունություն տալու համար կազմվել է դավադրություն, որին մասնակցել են նույնիսկ դիրեկտորներ Էմանուել Ժոզեֆ Սիյեսն ու Ռոժե Դյուկոն։ Դավադիրները փնտրել են «սուսերը» և դիմել են Բոնապարտին՝ որպես մի մարդու, որ հարմար էր իր ժողովրդականությամբ ու զինվորական համբավով։ Նապոլեոնը մի կողմից չի ցանկացել լինել վարկաբեկված (հակառակ իր սովորության՝ նա այդ օրերին գրեթե նամակ չի գրել), սակայն մյուս կողմից նա ակտիվորեն մասնակցել է հեղաշրջման նախապատրաստմանը[131]։
Դավադիրներին հաջողվել է իրենց կողմը գրավել գեներալների մեծ մասին։ Բրյումերի 18-ի հեղաշրջումը (9 նոյեմբերի, 1799 թվական) Ավագների խորհուրդը, որտեղ մեծամասնություն էին կազմում դավադիրները, ընդունել է դեկրետներ երկու պալատների նիստերը Սեն Կլու տեղափոխելու և Բոնապարտին Սենայի դեպարտամենտի ղեկավար նշանակելու վերաբերյալ[132]։ Սիյեսն ու Դյուկոն անմիջապես թողել են իրենց պաշտոնները։ Նույն կերպ է վարվել նաև Բառասը[Ն 10]՝ դրանով իսկ դադարեցնելով Դիրեկտորիայի լիազորություններն ու ստեղծելով գործադիր իշխանության վակուում։ Սակայն նոյեմբերի 10-ին հավաքված Հինգ հարյուրի խորհուրդը, որում ուժեղ էր յակոբինների ազդեցությունը, հրաժարվել է վավերացնել պահանջվող որոշումը։ Նրա անդամներն սպառնալիքներով նետվել են Բոնապարտի վրա, որը մտել էր սրահ զենքով ու առանց հրավերի։ Այդ ժամանակ Լյուսիեն Բոնապարտի կոչով, որը Հինգ հարյուրի խորհրդի նախագահն էր, սրահ են ներխուժել զինվորները Յոախիմ Մյուրատի գլխավորությամբ և ցրել նիստը։ Նույն երեկոյան հաջողվել է հավաքել խորհրդից մնացածներին (մոտ 50 մարդ) և «ընդունել» անհրաժեշտ դեկրետը ժամանակավոր կոնսուլության ու նոր սահմանադրության մշակման համար հաձնաժողովի կազմման մասին[134][136][137]։
Նշանակվել են երեք ժամանակավոր կոնսուլներ (Բոնապարտը, Սիյեսն ու Դյուկոն)։ Դյուկոն առաջարկել է Բոնապարտի նախագահությունը «նվաճման իրավունքով», սակայն նա հրաժարվել է հօգուտ ամենօրյա փոփոխման։ Ժամանակավոր կոնսուլության խնդիրը եղել է մշակել և ընդունել նոր սահմանադրությունը։ Բոապարտի ճնշմամբ սահմանադրության նախագիծը մշակվել է հինգ շաբաթում։ Այդ ընթացքում նա կարողացել է իր կողմը գրավել նրանցից շատերին, որոնք նախկինում սատարում էին Սիյեսին, և սահմանադրության նախագծում մտցնել լուրջ փոփոխություններ։ Սիյեսը, ստանալով 350 հազար ֆրանկ և անշարժ գույք Վերսալում ու Փարիզում, չի ընդդիմացել[138]։ Նախագծի համաձայն՝ օրենսդիր իշխանությունը բաժանվել է Պետական Խորհրդի, Տրիբունատի, Օրենսդիր կորպուսի ու Սենատի միջև, ինչը նրան դարձրել է անօգնական ու անդյուրաշարժ։ Գործադիր իշխանությունը, ընդհակառակը, կենտրոնացվել է առաջին կոնսուլի, այսինքն՝ Բոնապարտի ձեռքում, որը նշանակվել է տասը տարով։ Երկրորդ ու երրորդ կոնսուլները (Ժան Ժակ Ռեժի դե Կամբասերեսն ու Շառլ Ֆրանսուա Լեբրենը) ունեցել են միայն խորհրդակցական ձայնի իրավունք[139][140]։ Երեք կոնսուլների ձևական ընտրություններն անցկացվել են դեկտեմբերի 12-ին[141][142]։
Սահմանադրությունը հրապարակվել է 1799 թվականի դեկտեմբերի 13-ին և արժանացել ժողովրդի հավանությանը Հանրապետության VIII տարվա հանրաքվեի ժամանակ (ըստ պաշտոնական տվյալների՝ շուրջ 3 մլն ձայն 1,5 հազարի դիմաց, սակայն իրականում սամանադրությանը կողմ է եղել շուրջ 1,55 մլն մարդ, իսկ մնացած ձայները կեղծվել են)[143][144]։ 1800 թվականի փետրվարի 19-ին Նապոլեոնը հեռացել է Լյուքսեմբուրգյան պալատից և բնակություն հաստատել Թյուիլրիում[145]։
Տասնամյա կոնսուլություն
խմբագրելՆապոլեոնի՝ իշխանության գալու պահին Ֆրանսիան գտնվել է պատերազմի մեջ Մեծ Բրիտանիայի ու Ավստրիայի հետ, որը 1799 թվականին Սուվորովի իտալական արշավանքի արդյունքում իրեն է վերադարձրել Հյուսիսային Իտալիան։ Նապոլեոնի իտալական նոր արշավանքը նման է եղել առաջինին։ 1800 մայիսին ֆրանսիական բանակը, տասը օրում անցնելով Ալպերը, անսպասելիորեն հայտնվել է Հյուսիսային Իտալիայում[146]։ 1800 թվականի հունիսի 14-ին տեղի ունեցած Մարենգոյի ճակատամարտում Նապոլեոնն սկզբում զիջել է ավստրիացիների ճնշմանը, որոնց գլխավորում էր Միխայիլ Ֆրիդրիխ Բենեդիկտ ֆոն Մելասը, սակայն վրա հասած Դեզեի հակագրոհը շտկել է դրությունը (Դեզեն ինքը զոհվել է)[147]։ Մարենգոյի մոտ տարած հաղթանակը թույլ է տվել սկսել հաշտույան բանակցություններ Լեոբենում, սակայն պահանջվել է նաև Ժան Վիկտոր Մորոյի հաղթանակը Հոհենլինդենի ճակատամարտում 1800 թվականի դեկտեմբերի 3-ին, որպեսզի ֆրանսիական սահմաններին սպառնացող վտանգը վերջապես վերացվի[148]։
Լյունեվիլի հաշտության պայմանագիր, որ կնքվել է 1801 թվականի փետրվարի 9-ին, սկիզբ է դրել Ֆրանսիայի գերիշխանությանը ոչ միայն Իտալիայում, այլև Գերմանիայում։ Մեկ տարի անց (1802 թվականի մարտի 27-ին) կնքվել է Ամիենի հաշտության պայմանագիրը Մեծ Բրիտանիայի հետ, որով ավարտվել է Երկրորդ կոալիցիայի պատերազմը։ Սակայն Ամիենի հաշտության պայմանագիրը չի վերացրել Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի միջև եղած խորը հակասությունները, այդ պատճառով էլ եղել է ոչ հաստատուն[149]։ Պայմանագրով նախատեսվել է Ֆրանսիային վերադարձնել Անգլիայի կողմից գրավված նրա գաղութները[150]։ Ձգտելով վերականգնել ու ընդլայնել գաղութային կայսրությունը՝ Նապոլեոնը Սան Իլդեֆոնսոյի պայմանագրով Իսպանիայից ձեռք է բերել Լուիզիանան[151]։ 1802 թվականի մարտին նա իր փեսա Շառլ Լեկրեկի գլխավորությամբ 25 հազար զինվորից բաղկացած արշավախումբ է ուղարկել գրավելու Սան Դոմինգոն ապստամբած ստրուկներից, որոնց գլխավորում էր Ֆրանսուա Դոմինիկ Տուսեն Լուվերտյուրը[152][153]։
Նապոլեոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս։ Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը։ Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ[154]։ Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը[155]։
1800 թվականին հիմնադրվել է Ֆրանսիայի բանկը ոսկու պաշարի ու դրամների թողարկման համար (այդ գործառույթը փոխանցվել է նրան 1803 թվականին)[145]։ Սկզբում բանկը ղեկավարվել է կառավարման 15 ընտրովի անդամների կողմից, որոնց ընտրվել են բաժնետերերի ցանկից, սակայն 1806 թվականին կառավարությունը նշանակել է կառավարչին (Էմանուել Կրետե) և նրա երկու տեղակալներին, իսկ կառավարման 15 անդամների շարքում ընդգրկվել են երեք գլխավոր հարկահավաքներ[156]։
X տարվա ֆլորեալի 11-ին (1802 թվականի մայիսի 1) ստեղծվել է միջնակարգ դպրոցների՝ լիցեյների համակարգը[157]։
Հիանալի գիտակցելով հասարակական կարծիքի վրա ազդելու կարևորությունը՝ Նապոլեոնը փակել է Փարիզի 73 թերթերից 60-ը, իսկ մնացաները դրել է կառավարության վերահսկողության տակ[158]։ Ստեղծվել է հզոր ոստիկանություն Ժոզեֆ Ֆուշեի գլխավորությամբ[159] և ճյուղավորված գաղտնի ծառայություն, որը գլխավորել է Անն Ժան Մարի Ռենե Սավարին[160]։
1802 թվականի մարտին Նապոլեոնն օրենսդիր մարմիններից հեռացրել է հանրապետական ընդդիմության բազմաթիվ կողմնակիցների[161]։ Աստիճանաբար տեղի է ունեցել վերադարձ կառավարման միապետական ձևին։ Առօրյայից վերացվել է «դու» դիմելաձևը, որն ընդունված էր հեղափոխության տարիներին։ Նապոլեոնը թույլ է տվել վերադառնալ էմիգրանտների մի մասին այն պայմանով, որ նրանք հավատարմության երդում տան սահմանադրությանը։ Առօրյա են վերադարձել շքազգեստները, պաշտոնական արարողությունները, արքունական որսը, պատարագները Սեն Կլուում։ Հեղափոխության տարիներին շնորհվող անվանական զենքի փոխարեն, չնայած Պետական խորհրդի հակաճառությանը, Նապոլեոնը ներմուծել է հիերարխիկ կազմություն ունեցող Պատվո Լեգեոնի շքանշանը (19 մայիսի, 1802 թվական)։ Սակայն, հարձակվելով «ձախ» ընդդիմության վրա, ապոլեոնը դրա հետ միաժամանակ ձգտել է պահպանել հեղափոխության նվաճումները[162]։
1801 թվականին Նապոլեոնը կոնկորդատ է կնքել Հռոմի պապի հետ։ Հռոմը ճանաչել է ֆրանսիական նոր իշխանությունը, իսկ կաթոլիկությունը հայտարարվել է ֆրանսիացիների մեծամասնության կրոն։ Ընդ որում՝ կրոնի ազատությունը պահպանվել է։ Եպիսկոպոսների նշանակումն ու եկեղեցու գործունեությունը կախման մեջ է դրվել կառավարությունից[163]։
Նապոլեոնի ձեռնարկած այդ և այլ միջոցները նրա «ձախակողմյան» հակառակորդներին ստիպել են նրան հայտարարել հեղափոխության դավաճան, թեև նա իրեն իրեն համարել է նրա գաղափարների հավատարիմ հետևորդ։ Երբ 1800 թվականի դեկտեմբերի 24-ին Սեն Նիսեզ փողոցում, որով Նապոլեոնը գնում էր օպերա, պայթել է «դժոխային մեքենան», նա այդ մահափորձն օգտագործել է որպես առիթ յակոբինների հետ հաշվեհարդար տեսնելու համար, թեև Ֆուշեն նրան ներկայացրել է միապետականների մեղավորության ապացույցներ[164]։
Նապոլեոնը կարողացել է ամրապնդել հեղափոխության հիմնական նվաճումները (սեփականության իրավունք, հավասարություն օրենքի առաջ, հնարավորությունների հավասարություն)՝ վերջ տալով հեղափոխական անարխիային։ Ֆրանսիացիների գիտակցության մեջ բարօրությունն ու կայունությունը ավելի ու ավելի են կապվել նրա՝ պետության ղեկին լինելու հետ, ինչը նպաստել է Բոնապարտի՝ անձնական իշխանության ամրապնդմանն ուղղված մյուս քայլին՝ անցմանը ցմահ կոնսուլության[165]։
Ցմահ կոնսուլություն
խմբագրել1802 թվականին Նապոլեոնը, հիմնվելով պլեբիսցիտի արդյունքների վրա, Սենատի միջոցով անցկացրել է սենատուս-կունսուլտ իր լիազորությունները ցմահ դարձնելու վերաբերյալ (2 օգոստոսի, 1802 թվական)։ Առաջին կոնսուլն ստացել է Սենատին իր հաջորդին ներկայացնելու իրավունք, ինչը նրան մոտեցրել է ժառանգական սկզբունքի վերականգնմանը[166][167]։
1803 թվականի ապրիլի 7-ին չեղարկվել են թղթադրամները. հիմնական դրամական միավորը դարձել է արծաթե ֆրանկը, որը բաժանվել է 100 սանտիմի։ Միաժամանակ ներմուծվել են 20 և 40 ֆրանկ արժողությամբ ոսկե մետաղադրամներ։ Նապոլեոնի կողմից ներմուծված մետաղե ֆրանկը շրջանառվել է մինչև 1928 թվականը[168][169]։
Պետության գլուխ անցնելով մի ժամանակաշրջանում, երբ այն գտնվում էր ֆինանսական ողբալի իրավիճակում, Նապոլեոնն ու նրա ֆինանսական խորհրդատուներն ամբողջովին վերակառուցել են հարկերի հավաքման ու միջոցների ծախսման համակարգը։ Ֆինանսական համակարգի նորմալ գործունեությունն ապահովվել է միմյանց հակասող, բայց միևնույն ժամանակ համագործակցող երկու նախարարությունների՝ ֆինանսների ու գանձատան նախարարությունների ստեղծմամբ, որոնք գլխավորել են համապատասխանաբար Մարտեն Միշել Շառլ Գոդենն ու Ֆրանսուա Բարբե Մարբուան[170]։ Ֆինանսների նախարարը պատասխանատու է եղել բյուջե ներմուծման, գանձատան նախարարը՝ միջոցների ծախսման համար։ Ծախսերը պետք է հաստատվեին օրենքով կամ նախարարի որոշմամբ և ենթարկվում էին խիստ վերահսկողության[171][172]։
Նապոլեոնի արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել եվրոպական շուկայում ֆրանսիական արդյունաբերության առաջատար դիրքի ապահովման ու ֆինանսական բուրժուազիայի վրա:Դրան խանգարել է անգլիական կապիտալը, որի գերակշռումը պայմանավորված էր Մեծ Բրիտանիայում արդեն տեղի ունեցած արդյունաբերական հեղափոխությամբ։ Երկու երկրների միջև մրցակցությունը նրանց դրդել է խախտել Ամիենի հաշտության պայմանագրի կետերը։ Անգլիացիները հրաժարվել են տարհանել իրենց զորքերը Մալթայից, ինչպես նախատեսված էր պայմանագրով։ Նապոլեոնն իր հերթին օկուպացրել է Էլբան, Պիեմոնտը և Պարման, ինչպես նաև շվեյցարական կանտոնների հետ կնքել է միջնորդության ակտ և պայմանագիր ռազմական միության վերաբերյալ։ Պատրաստվելով անխուսափելի պատերազմի՝ Նապոլեոնը Լուիզիանան վաճառել է Միացյալ Նահանգներին։ Ինչպես և Լեկրեկի՝ դեպի Հայիթի կատարած արշավանքը, Նապոլեոնի գաղութային նախագծերն ընդհանուր առմամբ անհաջողություն են կրել[173][153][174]։
Մինչ 1803 թվականի մայիս Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարաբերություններն այնքան են սրվել, որ անգլիացիները հետ են կանչել իրենց դեսպանին. մայիսի 16-ին հրապարակվել է հրաման բրիտանական նավահանգիստներում և բաց ծովում ֆրանսիական նավերի գրավման վերաբերյալ, իսկ մայիսի 18-ին Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային[175][Ն 11]: Նապոլեոնը ֆրանսիական բանակը տարել է դեպի բրիտանական թագավորին պատկանող Հաննովեր դքսություն։ Հուլիսի 4-ին Հաննովերի բանակն անձնատուր է եղել[177]։ Նապոլեոնը ձեռնամուխ է եղել Բուլոնի մոտ՝ Պա դե Կալեի ափին, ռազմական մեծ ճամբարի ստեղծմանը։ 1803 թվականի դեկտեմբերի 2-ին այդ զորքերն ստացել են «Անգլիական բանակ» անվանումը. մինչ 1804 թվականը Բուլոնում ու նրա շրջակայքում հավաքվել է ավելի քան 1700 նավ՝ զորքն Անգլիա տեղափոխելու համար[178]։
Նապոլեոնի ներքին քաղաքականությունը հիմնված է եղել նրա անձնական իշխանության ամրապնդմանը՝ որպես երաշխիք պահպանելու հեղափոխության արդյունքներ՝ քաղաքացիական իրավունքներ, գյուղացիների հողի սեփականության իրավունք, ինչպես նաև նրանց, որոնք հեղափոխության ժամանակ գնել են ազգային ունեցվածքը, այսինքն՝ էմիգրանտներից ու եկեղեցուց բռնագրավված հողը։ Այդ բոլոր նվաճումները պետք է ապահովեր Քաղաքացիական օրենսգիրքը (վավերացվել է 1804 թվականի մարտի 21-ին), որը պատմության մեջ հայտնի է որպես «Նապոլեոնի օրենսգիրք»[179]։
Ժորժ Կադուդալի ու Շառլ Պիշեգրյուի դավադրության (այյսպես կոչված «XII տարվա դավադրություն») բացահայտումից հետո, որին, ինչպես ենթադրվել է, մասնակցել են Բուրբոնների թագավորական տան՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս գտնվող արքայազնները, Նապոլեոնը հրամայել է բռնել նրանցից մեկին՝ Էնգիենի դուքսին Էտենհայմում՝ Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու։ Դուքսը տարվել է Փարիզ ու գնդակահարվել դատարանի 1804 թվականի մարտի 21-ի որոշմամբ։ Կադուդալը մահապատժի է ենթարկվել, Պիշեգրյուն մեռած է գտնվել բանտախցում, իսկ նրա հետ հանդիպած Մորոն աքսորվել է Ֆրանսիայից։ XII տարվա դավադրությունը վրդովմունքի տեղիք է տվել ֆրանսիական հասարակության շրջանում և պաշտոնական մամուլի կողմից օգտագործվել ընթերցողներին ներշնչելու համար այն միտքը, թե անհրաժեշտ է Առաջին կոնսուլի իշխանության ժառանգական փոխանցումը[180]։
Առաջին կայսրություն
խմբագրելԿայսրության հռչակում
խմբագրելՖլորեալի 28-ին (1804 թվականի մայիսի 18) Սենատի որոշմամբ (այսպես կոչված XII տարվա սենատուս-կոնսուլտ) ընդունվել է նոր սահմանադրություն, որի համաձայն՝ Նապոլեոնը հռչակվել է ֆրանսիացիների կայսր, ներմուծվել են կայսրության բարձրագույն մեծաստիճանավորների և մեծ սպաների պաշտոններ, այդ թվում վերականգնվել է մարշալի կոչումը, որ չեղարկվել էր հեղափոխության տարիներին[182][183]։
Նույն օրը նշանակվել են վեց բարձրագույն մեծաստիճանավորներից հինգը (գերագույն քվեարկողը, Կայսրության արխիկանցլերը, արխիգանձապետը, մեծ կոնետաբլը և մեծ ծովակալը)[Ն 12]: Բարձրագույն մեծաստիճանավորները կազմել են կայսերական մեծ խորհուրդը։ 1804 թվականի մայիսի 19-ին տասնութ մեծահամբավ գեներալներ նշանակվել են Ֆրանսիայի մարշալներ, ընդ որում՝ նրանցից չորսը համարվել են պատվավոր, մյուսները՝ իսկական[185]։
Նոյեմբերին սենատուս-կոնսուլտը վավերացվել է պլեբիսցիտի արդյունքներով։ Պլեբիսցիտի արդյունքում և չնայած Պետական խորհրդի հակառակ լինելուն՝ որոշվել է վերականգնել թագադրման ավանդույթը։ Նապոլեոնը ցանկացել է, որ արարողությանը անպայման մասնակցի Հռոմի պապը։ Վերջինս պահանջել է, որ Նապոլեոնը պսակադրվի Ժոզեֆինայի հետ եկեղեցական արարողությամբ։ Դեկտեմբերի լույս երկուսի գիշերը կարդինալ Ժոզեֆ Ֆեշն անցկացրել է պսակի արարողություն Շառլ-Մորիս Թալեյրանի, Լուի Ալեքսանդր Բերտիեի ու Ժերար Դյուրոկի ներկայությամբ[186][187]։ 1804 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում անցկացված շքեղ արարողության ընթացքում, որին մասնակցել է Հռոմի պապը, Նապոլեոնն իրեն թագադրել է որպես ֆրանսիացիների կայսր[188]։
Թագադրումը բացահայտել է նախկինում գաղտնի թշնամությունը Բոնապարտ (Նապոլեոնի եղբայրներն ու քույրերը) և Բոհարնե (Ժոզեֆինան ու նրա երեխաները) ընտանիքների միջև։ Նապոլեոնի քույրերը չէին ցանկանում տանել Ժոզեֆինայի քղանցքատուտը։ Նապոլեոնի մայրը՝ Լետիցիա Բոնապարտը, ընդհանրապես հրաժարվել է ներկա գտնվել թագադրմանը։ Վեճերի ժամանակ Նապոլեոնը պաշտպանել է կնոջը և որդեգիր երեխաներին, սակայն մնացել է առատաձեռն եղբայրների ու քույրերի հանդեպ (այնուամենայնիվ, մշտապես դժգոհել է նրանցից և այն բանից, որ նրանք չեն արդարացնում իր հույսերը)[186][Ն 13]:
Նապոլեոնի ու նրա եղբայրների միջև վեճի առարկա է եղել նաև այն հարցը, թե ով պետք է դառնա Իտալիայի թագավոր, և ով պետք է ժառանգի կայսերական իշխանությունը Ֆրանսիայում։ Նրանց վեճերի արդյունքը եղել է այն որոշումը, համաձայն որի՝ Նապոլեոնն ստացել է երկու թագերը, իսկ նրա մահվանից հետո թագերը պետք է բաժանվեին նրա ազգականների միջև։ 1805 թվականի մարտի 17-ին «դուստր» Իտալական հանրապետությունում, որտեղ Նապոլեոնը նախագահ էր, ստեղծվել է Իտալիայի թագավորությունը։ Նորից ձևավորված թագավորությունում Նապոլեոնն ստացել է թագավորի, իսկ նրա որդեգիր Էժեն դը Բոհարնեն՝ փոխարքայի տիտղոս[190]։ Նապոլեոնին երկաթե թագով թագադրելու որոշումը վատ ազդեցություն է թողել ֆրանսիական դիվանագիտության վրա, քանի որ թշնամություն է առաջ բերել Ավստրիայի կողմից և նպաստել նրա միանալուն նորից ձևավորված հակաֆրանսիական կոալիցային[184][191]։ 1805 թվականի մայիսին Լիգուրիական հանրապետությունը դարձել է Ֆրանսիայի դեպարտամենտներից մեկը[181]։
Կայսրության վերելք
խմբագրել1805 թվականի ապրիլին Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են Պետերբուրգի դաշնակցային պայմանագիրը, որը հիմք է դրել երրորդ կոալիցիային[192]։ Նույն թվականին Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ռուսաստանը, Նեապոլի թագավորությունը և Շվեդիան կազմել են Երրորդ կոալիցիան ընդդեմ Ֆրանսիայի և նրա դաշնակից Իսպանիայի։ Կոալիցիայի ստեղծման համար կարևոր գործոն է եղել Բրիտանիայի կողմից տրամադրված դրամական օժանդակությունը (անգլիացիներն իրենց դաշնակիցներին հատկացրել են 5 մլն ֆունտ ստեռլինգ)[193]։ Ֆրանսիական դիվանագիտությանը հաջողվել է հասնել Պրուսիայի չեզոքությանը մոտալուտ պատերազմում (Նապոլեոնի հանձնարարությամբ Թալեյրանը Ֆրիդրիխ Վիլհելմ III-ին խոստացել է բրիտանացիներից խլված Հաննովերը)[194]։
1805 թվականի հոկտեմբերին Նապոլեոնն ստեղծել է Արտակարգ ունեցվածքի վարչությունը (ֆր.՝ domaine extraordinaire)՝ ֆինանսական հատուկ ինստիտուտ Ֆրանսուա Լու Բույերիի գլխավորությամբ, որը նախատեսված էր գրավված տարածքներից ու երկրներից վճարումների ու ռազմատուգանքների հավաքման համար։ Այդ միջոցները ծախսվել են հիմնականում հաջորդ ռազմական արշավանքների ֆինանսավորման համար[195]։
Նապոլեոնը ծրագրել է ափ իջնել Բրիտանական կղզիներում, բայց, տեղեկություն ստանալով կոալիցիայի գործողությունների վերաբերյալ, զորքերը շարժել է Բուլոնյան ճամբարից դեպի Գերմանիա։ Ավստրիական բանակն անձնատուր է եղել Ուլմի ճակատամարտում 1805 թվականի հոկտեմբերի 20-ին[196]։ Հոկտեմբերի 21-ին բրիտանական նավատորմը Նելսոնի գլխավորությամբ ջախջախել է իսպանա-ֆրանսիական նավատորմը Թրաֆալգարի մոտ։ Այդ պարտության արդյունքում Նապոլեոնը բրիտանացիներին է զիջել գերիշխանությունը ծովում։ Չնայած մեծ ջանքերին ու ռեսուրսներին, որ Նապոլեոնը ծախսել է հետագա տարիներին, նրան այդպես էլ չի հաջողվել խախտել բրիտանացիների գերազանցությունը ծովում. Բրիտանական կղզիներում ափ իջնելը դարձել է անհնար[197][198]։ Նոյեմբերի 13-ին Վիեննան հայտարարվել է բաց քաղաք, և ֆրանսիական զորքերը գրավել են այն առանց լուրջ դիմադրության[199]։
Ռուս կայսր Ալեքսանդր I-ը և Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Ֆրանց II-ը գնացել են բանակի մոտ։ Ալեքսանդր I-ի պնդմամբ ռուսական բանակը դադարեցրել է նահանջը և 1805 թվականի դեկտեմբերի 2-ին ֆրանսիացիների հետ ճակատամարտել Աուստեռլիցի մոտ[200], որում դաշնակիցները ընկել են Նապոլեոնի կազմակերպած տակտիկական դարանը, կրել ծանր պարտություն և անկանոն նահանջել։ Դեկտեմբերի 26-ին Ավստրիան Ֆրանսիայի հետ կնքել է Պրեսբուրգի հաշտությունը[201]։ Ավստրիական հողերից ավելի քան 65 մլն ֆրանկ է մուծվել Արտակարգ ունեցվածքի վարչություն. մի պատերազմը միջոցներ է ապահովել մյուսի համար[195]։ Ռազմական գործողությունների ու հաղթանակների մասին լուրերը, որ հասել են ֆրանսիական հասարակությանը Մեծ Մեծ բանակի բյուլետենի միջոցով, ծառայել են ազգի համախմբմանը[202]։
1805 թվականի դեկտեմբերի 27-ին[203] Նապոլեոնը հայտարարել է, որ «Բուրբոնների դինաստիան Նեապոլում դադարել է թագավորել» այն պատճառով, որ Նեապոլի թագավորությունը, հակառակ նախկին պայմանագրի, հարել է հակաֆրանսիակկան կոալիցիային։ Ֆրանսիական բանակի շարժվելը դեպի Նեապոլ թագավոր Ֆերդինանդ I-ին ստիպել է փախչել Սիցիլիա, և Նապոլեոնը Նեապոլի թագավոր է դարձրել իր եղբայր Ժոզեֆ Բոնապարտին[204]։ 1806 թվականի մարտի 30-ի որոշմամբ Նապոլեոնը ներմուծել է իշխանական տիտղոսներ կայսերական ընտանիքի անդամների համար. Պոլինանն ու նրա ամուսինն ստացել են Գվաստալայի դքսությունը, Մյուրատն ու նրա կինը՝ Բերգի մեծ դքսությունը։ Լուի Ալեքսանդր Բերտիեն ստացել է Նևշատելը[205]։ Բենեվենտոյի և Պոնտեկորվոյի իշխանությունները տրվել են Թալեյրանին ու Բեռնադոտուին[206]։ Նապոլեոնիքույր Էլիզան դրանից առաջ ստացել էր Լուկայի իշխանությունը, իսկ 1809 թվականին Նապոլեոնն Էլիզային դարձրել է ողջ Տոսկանայի կառավարիչ[207]։ 1806 թվականի հունիսին Հոլանդիայի թագավորությունը եկել է փոխարինելու խամաճիկային Բատավիական հանրապետությանը։ Հոլանդիայի գահին Նապոլեոնը բազմեցրել է իր կրտսեր եղբորը՝ Լյուդովիկ Բոնապարտ[208]։
1806 թվականի հուլիսի 12-ին Նապոլեոնի ու գերմանական պետությունների բազմաթիվ ղեկավարների միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ այդ ղեկավարներն ընդգրկվել են Հռենոսյան միության մեջ Նապոլեոնի հովանու ներքո և պարտավորվել նրա համար պահել վաթսունհազարանոց բանակ։ Միության ստեղծումն ուղեկցվել է մեդիատիզացիայով (մանր անուղղակի (immediat) տիրակալների ենթարկումը խոշոր ղեկավարների գերագույն իշխանությանը)։ 1806 թվականի օգոստոսի 6-ին կայսր Ֆրանց II-ը հայտարարել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսեր տիտղոսի ու լիազորությունները վայր դնելու մասին, և այդպիսով բազմադարյա այդ պետությունը դադարել է գոյություն ունենալուց[209][210]։
Անհանգստանալով Գերմանիայում Ֆրանսիայի դիրքերի ուժեղացմամբ և այդպես էլ չստանալով խոստացված Հանովերը՝ Նապոլեոնի դեմ հանդես է եկել Պրուսիան։ Օգոստոս 26-ին նա վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով Մեծ բանակն անցկացնել Հռենոսից այն կողմ[212]։ Նապոլեոնն անտեսել է այդ վերջնագիրը և հարձակվել Պրուսիայի բանակի վրա։ 1806 թվականի հոկտեմբերի 6-ին Զաալֆելդի մոտ տեղի ունեցած առաջին իսկ խոշոր ճակատամարտում պրուսական բանակը ջախջախվել է[213]։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 14-ին, նրանք լիակատար պարտություն են կրել Ենա-Աուերշտեդտի ճակատամարտում[214]։ Այդ հաղթանակից երկու շաբաթ անց Նապոլեոնը մտել է Բեռլին, իսկ դրանից կարճ ժամանակ անց հանձնվել են Շեցինը, Պրենցլաուն և Մագդեբուրգը[215]։ Պրուսիային վրա դրվել է 159 մլն ֆրանկի ռազմատուգանք[216]։
Ֆրիդրիխ Վիլհելմ III-ը, որ փախել էր Քյոնիգսբերգ, այնտեղից Նապոլեոնին խնդրել է դադարեցնել պատերազմը՝ խոստանալով միանալ Հռենոսյան միությանը։ Սակայն Նապոլեոնը դարձել է ավելի պահանջկոտ, և Պրուսիայի թագավորն ստիպված է եղել շարունակել ռազմական գործողությունները[217]։ Նրան օգնության է հասել Ռուսաստանը, որ ուղարկել է երկու բանակ՝ նպատակ ունենալով ֆրանսիացիներին խանգարել անցնել Վիսլան։ Նապոլեոնը կոչով դիմել է լեհերին՝ նրանց հրավիրելով պայքարել անկախության համար և 1806 թվականի դեկտեմբերի 19-ին առաջին անգամ մտել է Վարշավա[218]։ 1806 թվականի դեկտեմբերին Չառնովոյի, Պուլտուսկի ու Գոլիմինի մոտ տեղի ունեցած դաժան մարտերում հաղթող չի որոշվել[219]։
Դեկտեմբերի 13-ին Փարիզում ծնվել է Շառլ Լեոնը (ֆր.՝ Charles Léon)՝ Նապոլեոնի ու Էլեոնոր Դենյուելի որդին։ Նապոլեոնն այդ մասին իմացել է դեկտեմբերի 31-ին Պուլտուսկում։ Որդու ծնունդը նշանակել է, որ Նապոլեոնը կարող է հիմնադրել դինաստիա, եթե բաժանվի Ժոզեֆինայից[220]։ Պուլտուսկից վերադառնալով Վարշավա՝ Նապոլեոնը 1807 թվականի հունվարի 1-ին Բլոեի փոստային կայանում առաջին անգամ հանդիպել է քսանմեկամյա Մարիա Վալևսկային՝ լեհ ծեր գեներալի կնոջը, որի հետ ունեցել է երկարատև սիրավեպ[221][Ն 14]:
Ձմեռային արշավանքի գլխավոր ճակատամարտը տեղի է ունեցել Էյլաուի մոտ 1807 թվականի փետրվարի 8-ին[225]։ Ֆրանսիական ու ռուսական (Լեոնտի Բենիգսենի գլխավորությամբ) գլխավոր բանակների միջև մղված արյունահեղ մարտում հաղթող չի եղել, և երկար տարիների ընթացքում առաջին անգամ Նապոլեոնը չի կրել վճռական հաղթանակ[226]։
1807 թվականի մայիսի 27-ին ֆրանսիացիների կողմից Դանցիգի գրավումից[227] և հունիսի 14-ին Ֆրիդլանդի ճակատամարտում ռուսների կրած ճակատամարտից հետո, որը ֆրանսիացիներին թույլ է տվել գրավել Քյոնիգսբերգն ու սպառնալ Ռուսաստանի սահմանին, հուլիսի 7-ին կնքվել է Տիլզիտի հաշտությունը։ Պրուսիայի լեհական տարածքներից ձևավորվել է Վարշավայի մեծ դքսությունը։ Պրուսիայից վերցվել են նաև Հռենոսիի ու Էլբայի միջև ընկած նրա բոլոր տարածքները, որոնք գերմանական մի շարք նախկին պետությունների հետ միասին կազմել է Վեստֆալիայի թագավորությունը, որի ղեկավար է նշանակվել Նապոլեոնի եղբայր Ժերոմ Բոնապարտը[228]։
Երկու իտալական ու այլ արշավանքներում կրած հաղթանակները Նապոլեոնի համար ստեղծել են անհաղթ զորավարի համբավ[229]։ Կայսրության ներսում վերջնականապես հաստատվել է նրա լիակատար իշխանությունը, նա բացարձակապես հաշվի չի նստել իր նախարարների, օրենսդիրների, ազգականների ու ընկերների կարծիքի հետ։ 1807 թվականի օգոստոսի 9-ին Թալեյրանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Օգոստոսի 19-ին ցրվել է Տրիբունատը։ Կայսեր դժգոհությանն են արժանացել նրա կողմից թագադրված ազգականներն ու ընկերները, որոնք ձգտել են պաշտպանել իրենց տիրույթների շահերը՝ հակառակ կայսրության միասնականության[230][231]։ Նապոլեոնն աչքի է ընկել մարդկանց հանդեպ արհամարհանքով և նյարդայնությամբ, որը երբեմն հանգեցրել է կատաղության նոպաների, որ նման է եղել էպիլեպսիայի[232]։ Ձգտելով միանձնյա որոշումներ կայացնել և վերահսկել դրանց կատարումը՝ Նապոլեոնն ստեղծել է այսպես կոչված վարչական խորհուրդների համակարգ, որոնցում քննարկվել են նաև մունիցիպալիտետների իրավասության տակ գտնվող հարցեր, իսկ հսկայական վարչական ապարատի ծախսերի վերահսկման համար 1807 թվականին նա հիմնադրել է Հաշվիչ պալատը Ֆրանսուա Բարբե Մարբուայի գլխավորությամբ[233]։
Լինելով կայսր՝ Նապոլեոնն արթնացել է առավոտյան ժամը յոթին և զբաղվել գործերով:Առավոտյան 10-ին նախաճաշել է (խմելով նաև թնդությունը թուլացրած շամբերտեն. այդ սովորությունը գալիս էր նախահեղափոխական ժամանակներից)։ Նախաճաշից հետո նա շարունակել է աշխատել աշխատասենյակում մինչև ժամը 1-ը, ինչից հետո ներկա է գտնվել խորհուրդների նիստերին։ Ճաշել է ժամը 5-ին, իսկ երբեմն էլ ժամը 7-ին, ճաշից հետո շփվել կայսրուհու հետ, ծանոթացել նոր գրքերին, ապա վերադարձել աշխատասենյակ։ Կեսգիշերին պառկել է քնելու, ժամը երեքին զարթնել, որպեսզի ընդունի տաք լոգանք, իսկ առավոտյան 5-ին կրկին պառկել է քնելու[234]։
Մայրցամաքային շրջափակում
խմբագրել1806 թվականի մայիսի 18-ին բրիտանական կառավարությունը հրաման է տվել ֆրանսիական ծովափը շրջափակելու մասին՝ թույլատրելով չեզոք (գլխավորապես ամերիկյան) նավերի զննությունը, որոնք ուղղվում էին Ֆրանսիա[197][235]։ Հաղթանակ տանելով Պրուսիայի նկատմամբ՝ 1806 թվականի նոյեմբերի 21-ին Նապոլեոնը Բեռլինում ստորագրել է դեկրետ Մայրցամաքային շրջափակման մասին[236]։ Այդ պահից Ֆրանսիան ու նրա դաշնակիցները դադարեցրել են առևտրային հարաբերություններն Անգլիայի հետ։ Եվրոպան եղել է անգլիական, ինչպես նաև գաղութային՝ ծովային խոշորագույն տերություն հանդիսացող Անգլիայի կողմից ներկրվող ապրանքների իրացման հիմնական շուկան[Ն 15]: Մայրցամաքային շրջափակումը վնաս է հասցրել անգլիական տնտեսությանը. եվրոպական երկրների՝ շրջափակմանը միանալուն զուգահեռ նվազել է բրիտանական մահուդի ու բամբակի արտահանումը մայրցամաք և աճել է հումքի գինը, որը Բրիտանիան ներմուծել է մայրցամաքից։ Բրատանիայի համար իրավիճակը զգալիորեն վատացել է այն բանից հետո, երբ 1807 թվականի հուլիսին մայրցամաքային շրջափակմանը միացել է Ռուսաստանը Տիլզիտի պայմանագրի համապատասխան պայմաններով։ Եվրոպական երկրները, որոնք սկզբում հաշտվել էին բրիտանական մաքսանենգության հետ, Նապոլեոնի ճնշման տակ ստիպված են եղել լուրջ պայքար սկսել դրա դեմ։ 1807 թվականի երկրորդ կիսամյակում հոլանդական նավահանգիստներում ձերբակալվել է շուրջ 40 բրիտանական նավ, Դանիան անգլիացիների համար փակել է իր ջրային տարածքները։ Մինչ 1808 թվականի կեսերը գների աճի ու եկամուտների անկման պատճառով ժողովրդական անհանգստություններ են տեղի ունեցել Լանկաշիրում, անկում է ապրել ֆունտ ստեռլինգը[238]։
Շրջափակումը վնաս է հասցրել նաև մայրցամաքին։ Ֆրանսիական արդյունաբերությունն ի վիճակի չի եղել փոխարինել անգլիականին եվրոպական շուկայում։ Որպես պատասխան միջոց 1807 թվականի նոյեմբերին Լոնդոնը հայտարարել է եվրոպական նավահանգիստները շրջափակելու մասին[239]։ Սեփական առևտրային կապերի կորուստն ու անգլիական գաղութների հետ կապերի խզումը հանգեցրել է ֆրանսիական նավահանգիստների անկման, ինչպիսիք են Լա Ռոշելը, Բորդոն, Մարսելը, Տուլոնը[240]։ Բնակչությունը (ինչպես նաև հենց կայսրը, որը սուրճի մեծ սիրահար էր) տառապել է գաղութային սովորական ապրանքների պակասությունից (սուրճ, շաքար, թեյ) և դրանց թանկությունից[241][242]։ 1811 թվականին Բենժամեն Դելեսերը գերմանացի գյուտարարների օրինակով սկսել է ստանալ որակյալ շաքար շաքարի ճակնդեղից, ինչի համար իր մոտ եկած Նապոլեոնից ստացել է Պատվո Լեգեոնի շքանշան, սակայն նոր տեխնոլոգիաները տարածվել են շատ դանդաղ[243]։
Պիրենեյներից մինչև Վագրամա
խմբագրել1807 թվականին Իսպանիայի աջակցությամբ, որը միություն էր կազմել Ֆրանսիայի հետ 1796 թվականից, Նապոլեոնը Պորտուգալիայից պահանջել է, որ միանա մայրցամաքային համակարգին։ Երբ Պորտուգալիան հրաժարվել է կատարել այդ պահանջը, հոկտեմբերի 27-ին Նապոլեոնի ու Իսպանիայի միջև տեղի է ունեցել գաղտնի պայմանավորվածություն Պորտուգալիայի գրավման ու բաժանման մասին, ընդ որում՝ երկրի հարավային մասը պետք է անցներ Իսպանիայի ամենաիշխան առաջին նախարար Մանուել Գոդոյին։ 1807 թվականի նոյեմբերի 13-ին կառավարական «Le Moniteur» թերթը չարախնդորեն հայտարարել է, որ «Բրագանսաների տունը դադարել է իշխել, ինչը նոր ապացույց է բոլոր նրանց կործանման, ով իրեն կապում է Անգլիայի հետ»[244]։ Նապոլեոնը Լիսաբոն է ուղարկել Ժան Անդոշ Ժյունոյի 25 հազարանոց կորպուսը։ Իսպանական տարածքով երկամսյա հյուծիչ արշավանքից հետո Ժյունոն երկու հազար զինվորների հետ նոյեմբերի 30-ին հասել է լիսաբոն։ Պորտուգալիայի ռեգենտ արքայազն Ժուանը, լսելով ֆրանսիացիների մոտենալու մասին, թողել է իր մայրաքաղաքը և ազգականների ու արքունիքի հետ փախել Ռիո դե Ժանեյրո։ Նապոլեոնը, զայրանալով նրանից, որ թագավորական ընտանիքը և պորտուգալական նավերը բաց է թողել ձեռքից, դեկտեմբերի 28-ին հրամայել է Պորտուգալիայի վրա դնել 100 մլն ֆրանկի ռազմատուգանք[245][246]։
Հույս ունենալով դառնալ գերագույն իշխան համաձայն գաղտնի պայմանագրի՝ Գոդոյը թույլ է տվել, որ մեծ թվով ֆրանսիական զորքեր տեղավորվեն Իսպանիայի տարածքում։ 1808 թվականի մարտի 13-ին Մյուրատը եղել է Բուրգոսում 100 հազար զինվորների հետ և շարժվել դեպի Մադրիդ։ Իսպանացիներին հանգստացնելու համար Նապոլեոնը հրամայել է լուրեր տարածել, թե նա պատրաստվում է պաշարել Ջիբրալթարը։ Հասկանալով, որ դինաստիայի անկմամբ կկործանվի նաև ինքը, Գոդոյը սկսել է համոզել Իսպանիայի թագավոր Կառլոս IV-ին, որ անհրաժեշտ է Իսպանիայից փախչել Հարավային Ամերիկա։ Սակայն 1807 թվականի մարտի լույս 18-ի գիշերը նա տապալվել է Արանխուեսում այսպես կոչված «ֆեռնանդիստների» խռովության արդյունքում, որոնք հասել են նրա պաշտոնանկությանը, Կառլոս IV-ի տապալմանն ու իշխանությունը թագավորի որդուն՝ Ֆերդինանդ VII-ին փոխանցելուն։ Մարտի 23-ին Մյուրատը մտել է Մադրիդ[247][248]։ 1808 թվականի մայիսին Նապոլեոնը կանչել է իսպանական երկու թագավորներին՝ հորը և որդուն, որպեսզի քննարկեն ստեղծված դրությունը Բայոնայում։ Գերի ընկնելով Նապոլեոնի մոտ՝ երկու միապետները զրկվել են թագից, իսկ իսպանական գահին կայսրը բազմեցրել է իր եղբորը՝ Ժոզեֆին, որը մինչ այդ Նոապոլի թագավորն էր։ Նեապոլի թագավոր է դարձել Մյուրատը[249][250]։
Ֆրանսիայում 1808 թվականի մարտի 1-ի դեկրետներով Նապոլեոնը վերականգնել է ազնվական տիտղոսները և ազնվականական գերբերը՝ որպես կայսրությանը մատուցած ծառայությունների գնահատման նշան։ Հին ազնվականությունից տարբերությունը եղել է այն, որ տիտղոսի շնորհումն իրավունք չի տվել ունենալ հողային սեփականություն և տիտղոսը ժառանգաբար չի փոխանցվել ավտոմատիկ կերպով։ Սակայն տիտղոսի հետ միասին ազնվականները հաճախ ստացել են բարձր դրույքներ։ Եթե ազնվականը ձեռք է բերել մայորատ (կապիտալ կամ հաստատուն եկամուտ), ապա տիտղոսը փոխանցվել է ժառանգաբար։ Նոր ազնվականների 59 %-ը կազմել են զինվորականները[251]։ Մարտի 17-ին հրապարակվել է դեկրետ կայսերական համալսարանի հիմնադրման մասին։ Համալսարանը բաժանվել է ակադեմիաների ու կոչված է եղել տալու բարձրագույն կրթություն (բակալավր)։ Համալսարանի ստեղծմամբ Նապոլեոնը ձգտել է իր վերահսկողության տակ դնել ազգային էլիտայի ձևավորումը[252]։
Նապոլեոնի միջամտությունն Իսպանիայի ներքին գործերին վրդովմունքի տեղիք է տվել մայիսի 2-ին Մադրիդում, ապա նաև ամբողջ աշխարհում։ Տեղական իշխանությունները (խունտաներ) կազմակերպել են պայքար ընդդեմ ֆրանսիացիներին, որոնք որոնք ստիպված են եղել բախվել իրենց համար նոր ռազմական գործողությունների՝ պարտիզանական պատերազմի։ Հուլիսի 22-ին Պիեռ Անտուան Դյուպոն դը լ’Էտանը 18 հազար զինվորների հետ հանձնվել է իսպանացիներին Բաիլենի մոտ գտնվող դաշտում՝ մեծ հարված հասցնելով մինչ այդ անհաղթ համարվող Մեծ բանակի հռչակին։ Բրիտանացիները ափ են իջել Պորտուգալիայում տեղի իշխանությունների ու բնակչության աջակցությամբ և Ժյոնոյին ստիպել հեռանալ երկրից Վիմեյրոյի ճակատամարտում պարտություն կրելուց հետո[253][254]։
Իսպանիայի ու Պորտուգալիայի վերջնական գրավման համար Նապոլեոնից պահանջվել է Գերմանիայից այնտեղ տանել Մեծ բանակի հիմնական ուժերը, սակայն դրան խանգարել է պատերազմի վտանգը վերազինված Ավստրիայի կողմից։ Ավստրիայի միակ հակակշիռը կարող էր դառնալ Նապոլեոնի դաշնակից Ռուսաստանը։ Սեպտեմբերի 27-ին Նապոլեոնը հանդիպել է Ալեքսանդր I-ի հետ Էրֆուրտում, որպեսզի ապահովի նրա աջակցությունը։ Նապոլեոնը բանակցությունների վարումը հանձնարարել է Թաեյրանին, որը մինչ այդ արդեն գաղտնի կապեր ուներ ավստրիական ու ռուսական արքունիքների հետ։ Ալեքսանդրն առաջարկել է բաժանել Թուրքիան և Ռուսաստանին հանձնել Կոստանդնուպոլիսը։ Չստանալով Նապոլեոնի համաձայնությունը՝ Ալեքսանդրը սահմանափակվել է ընդհանուր խոսքերով Ավստրիայի դեմ միություն կազմելու վերաբերյալ։ Նապոլեոնը Թալեյրանի միջոցով նաև խնդրել է մեծ իշխանուհի Եկատերինա Պավլովնայի ձեռքը, սակայն այդտեղ էլ ոչնչի չի հասել[255][256][257]։
Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ։ Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ։ Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից։ 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին (որոնք պայմանավորվել էին Իսպանիայում Նապոլեոնի սպանվելու դեպքում նրան փոխարինել Մյուրատով)[258]։ Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ[259]։ Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում[260]։ Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում[261]։ Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ։ Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը[157]։ Սուրբ Հեղինեում Նապոլեոնն ասել է. «չարաբաստիկ իսպանական պատերազմը դարձել է դժբախտությունների սկզբնապատճառ»[262][263]։
Պրեսբուրգի հաշտության պայմանագրի կնքումից հետո անցած ժամանակում ավստրիական բանակում անցկացվել են ռազմական խորը բարեփոխումներ էրցհերցոգ Կառլ Թեշենցու գլխավորությամբ։ Հույսը դնելով ուժերը հավաքած Գերմանիայում հակաֆրանսիական տրամադրությունների օգտագործման վրա՝ 1809 թվականի ապրիլի 3-ին ավստրիական կայսր Ֆրանց I-ը պատերազմ է հայտարարել Ֆրանսիային։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ավստրիան Մեծ Բրիտանիայից ստացել է ավելի քան 1 մլն ֆունտ ստեռլինգ՝ որպես դրամական օգնություն[Ն 16]: Նապոլեոնը, փորձել է խուսափել պատերազմից, բայց առանց Ռուսաստանի օգնության չի կարողացել անել դա։ Սակայն 1809 թվականի հունվարից սկսած երեք ամսվա ընթացքում ցուցաբերած ակտիվ ջանքերի շնորհիվ նա կարողացել է Ֆրանսիայում կազմել նոր բանակ։ Էրցհերցոգ Կառլն ուղարկել է միաժամանակ ութ կորպուս Նապոլեոնին դաշնակից Բավարիա, երկու կորպուս Իտալիա և մեկը Վարշավայի դքսություն։ Ռուսական զորքերը կենտրոնացել են Ավստրիական կայսրության արևելյան սահմանների մոտ, սակայն ռազմական գործողություններին գրեթե չեն մասնակցել՝ Ավստրիային թույլ տալով պատերազմ մղել մեկ ռազմաճակատով (ինչն առաջացրել է Նապոլեոնի զայրույթը)[264][265]։
Նապոլեոնը, որի բանակին միացել էին Հռենոսյան միության զորքերը, տասնյակ կորպուսների ուժերով հետ է մղել հարձակումը Բավարիայի վրա և մայիսի 13-ին գրավել Վիեննան։ Ավստրիացիներն անցել են վարարած Դանուբի հյուսիսային ափ և իրենց հետևից քանդել կամուրջները։ Նապոլեոնը որոշել է մարտանցել գետը Լոբաու կղզու մոտ։ Սակայն այն բանից հետո, երբ ֆրանսիական բանակի մի մասն անցել է կղզի, իսկ մյուս մասը՝ գետի հյուսիսային ափ, պոնտոնային կամուրջը քանդվել է, և էրցհերցոգ Կառլը հարձակվել է գետն անցածների վրա։ Մայիսի 21-22-ին Ասպերն-Էսլինգում տեղի ունեցած մարտի արդյունքում Նապոլեոնը պարտություն է կրել ու նահանջել։ Կայսեր անհաջողությունը ոգեշնչել է Եվրոպայի բոլոր հականապոլեոնական ուժերին։ Վեցշաբաթյա հանգամանալից նախապատրաստությունից հետո ֆրանսիական զորքերն անցել են Դանուբն ու հուլիսի 5-6-ին հաղթանակ տարել Վագրամի մոտ տեղի ունեցած գլխավոր ճակատամարտում, ինչին հուլիսի 12-ին հաջորդել է Ցնայմի զինադադարը, իսկ հոկտեմբերի 14-ին կնքվել է Շյոնբրունի հաշտությունը։ Այդ պայմանագրով Ավստրիան զրկվել է դեպի Ադրիատիկ ծով ունեցած ելքից՝ Ֆրանսիային փոխանցելով այն տարածքները, որոնցից հետագայում Նապոլեոնը ձևավորել է Իլարիական գավառները։ Գալիցիան փոխանցվել է Վաշավայի մեծ հերցոգությանը, իսկ Տառնոպոլի երկրամասը՝ Ռուսաստանին։ Ավստրիական արշավանքը ցույց է տվել, որ Նապոլեոնը արդեն չուներ նախկին գերազանցությունը մարտի դաշտում հակառակորդների նկատմամբ[266][267][268]։
Կայսրության ճգնաժամ
խմբագրելԻր կառավարման առաջին տարիներին Նապոլեոնի վարած քաղաքականությունը վայելել է ժողովրդի աջակցությունը (ոչ միայն սեփականատերերի, այլև չքավորների (բանվորներ, բատրակներ). տնտեսության կենդանացման շնորհիվ աճել է աշխատավարձը, ինչին նպաստել են նաև մշտական զորակոչները։ Նապոլեոնը երևացել է որպես հայրնիքի փրկիչ, պատերազմները նպաստել են ազգային վերելքին, իսկ հաղթանակներն առաջացրել են ազգային հպարտության զգացում։ Նապոլեոն Բոնապարտը եղել է հեղափոխության մարդ, իսկ նրան շրջապատող մարշալները, հիանալի զորապետները երբեմն սերում էին ժողովրդի ամենաստորին խավերից[269]։ Սակայն աստիճանաբար ժողովուրդն սկսել է հոգնել պատերազմից, զինվորագրումները սկսել են դժգոհություններ առաջացնել։ 1810 թվականին կրկին բռնկվել է տնտեսական ճգնաժամ, որը չի դադարել ընդհուպ մինչև 1815 թվականը։ Եվրոպայի տարածքում մղվող պատերազմները կորցրել են իրենց իմաստը, դրանց համար կատարվող ծախսերը սկսել են զայրացնել բուրժուազիային:Նոր ազնվականությունը, որն ստեղծել է Նապոլեոնը, այդպես էլ չի դարձել հենարան գահի համար։ Ֆրանսիայի ավտանգությանը, թվում էր, ոչինչ չի սպառնում, իսկ արտաքին քաղաքականության մեջ էլ ավելի մեծ դեր էր կատարում կայսեր ձգտումը՝ ամրապնդել ու ապահովել դինաստիայի շահերը՝ թույլ չտալով, որ իր մահվան դեպքում ստեղծվի անարխիա կամ Բուրբոնների վերականգնում[270][271]։
Հանուն դինաստիայի շահերի Նապոլեոնը 1810 թվականի հունվարի 12-ին բաժանվել է Ժոզեֆինայից, որից երեխաներ չի ունեցել, և Ալեքսանդր I-ից խնդրել նրա կրտսեր քրոջ՝ 15-ամյա մեծ իշխանուհի Աննա Պավլովայի ձեռքը։ Կանխազգալով, որ մերժում է ստանալու, նա դիմել է նաև Ֆրանց I-ին՝ առաջարկելով ամուսնանալ նրա դստեր՝ Ավստրիայի արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որի հետ էլ Նապոլեոնն ամուսնացել է 1810 թվականի ապրիլի 1-ին։ 1811 թվականի մարտի 20-ին ծնվել է նրանց որդին՝ Նապոլեոն II-ը. քանի որ Մարիա Լուիզան եղել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի սերունդներից, նրա որդին պաշտոնապես իրավունք ուներ զբաղեցնել Ֆրանսիայի գահը, սակայն կայսեր այդ ամուսնությունը ծայրահեղ քիչ ժողովրդականություն է վայելել Ֆրանսիայում[272][273]։
1808 թվականի փետրվարին ֆրանսիական զորքերը գրավել են Հռոմը։ 1809 թվականի մայիսի 17-ի դեկրետով Նապոլեոնը պապական տիրույթները հայտարարել է միացված Ֆրանսիական կայսրությանը և լուծարել Պապի իշխանությունը։ Դրան ի պատասխան Հռոմի պապ Պիոս VII-ը եկեղեցուց հեռացրել է «սբ. Պետրոսի ժառանգությունը կողոպտողներին»։ Պապական կոնդակը փորագրվել է Հռոմի չորս գլխավոր եկեղեցիների դռներիին և ուղարկվել պապական պալատին առընթեր արտաքին տերությունների բոլոր դեսպաներին։ Նապոլեոնը հրամայել է ձերբակալել Հռոմի պապին և նրան պահել է գերության մեջ մինչև 1814 թվականի հունվար։ 1809 թվականի հուլիսի 5-ին Ֆրանսիայի ռազմական իշխանությունները նրան տարել են Սավոնա, ապա Ֆոնտենբլո (Փարիզի մոտ)։ Նապոլեոնի հեռացումը եկեղեցուց բացասական է ազդել նրա իշխանության հռչակի վրա, մասնավորապես ավանդական կոթոլիկական երկրներում[274][275]։
Մայրցամաքային համակարգը, թեև կարողացել է վնաս հասցնել Մեծ Բրիտանիային, բայց չի կարողացել նպաստել նրա նկատմամբ հաղթանակ տանելուն։ 1810 թվականի հունիսի 3-ին Նապոլեոնը պաշտոնից հեռացրել է Ֆուշեին անգլիացիների հետ հաշտության վերաբերյալ գաղտնի բանակցությունների համար, որոնք նա իբր վարել է Նապոլեոնի հանձնարարությամբ։ Առաջին կայսրության դաշնակիցներն ու վասալները, ընդունելով մայրցամաքային շրջափակումը հակառակ իրենց շահերի, չեն ձգտել խստորեն հետևել դրան, աճել է լարվածությունը նրանց ու Ֆրանսիայի միջև։ Նույն թվականի հուլիսի 3-ին Նապոլեոնն իր եղբայր Լուիին զրկել է հոլանդական գահից մայրցամաքային շրջափակմանը և զորակոչիկների հավաքման պահանջներին չհետևելու համար. Հոլանդիան միացվել է Ֆրանսիային։ Ընդունելով, որ մայրցամաքային համակարգը թույլ չի տա հասնել նախանշված նպատակներին, կայսրը չի հրաժարվել նրանից, այլ ներմուծել է անկախ «նոր համակարգ», որի դեպքում տրվել է Մեծ Բրիտանիայի հետ առևտրի արտոնագիր, ընդ որում՝ արտոնագիր ստանալու հարցում առավելություն ունեին ֆրանսիական ձեռնարկությունները։ Այդ միջոցն էլ ավելի մեծ թշնամություն է առաջացրել մայրցամաքային բուրժուազիայի շրջանում[276]։
Գնալով ավելի ակնհայտ են դարձել հակասությունները Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև։ Հայրենասիրական շարժումները տարածում են գտել Գերմանիայում, Իսպանիայում մարել են պարտիզանական պատերազմները[277][278]։
Արշավանք դեպի Ռուսաստան և կայսրության անկում
խմբագրելԽզելով հարաբերությունները Ալեքսանդր I-ի հետ՝ Նապոլեոնը որոշել է սկսել պատերազմ Ռուսաստանի հետ։ Եվրոպայի տարբեր երկրներից Մեծ բանակի կազմում հավաքված 610 հազար զինվորները 1812 թվականի հունիսին անցել են Ռուսաստանի սահմանը. նրանց դիմադրել են ռուսական արևմտյան բանակների 193 հազար զինվորներ[279][280]։ Նապոլեոնը փորձել է ռուսական զորքերին պարտադրել գլխավոր ճակատամարտ։ Խուսափելով գերազացող թշնամուց և ձգտելով միավորվել՝ ռուսական երկու բանակները նահանջել են երկրի խորքը՝ իրենց հետևեից թողնելով ավերված տարածքներ։ Մեծ բանակը տառապել է սովից, տոթից, աղտոտվածությունից, կուտակվածությունից և դրանց հետևանքով առաջացած հիվանդություններից[281][282]. մինչև հուլիսի կեսերը բանակից դասալքել են ամբողջական ջոկատներով[283]։ Միանալով Սմոլենսկի մոտ՝ ռուսական բանակները փորձել են պաշտպանել քաղաքը, սակայն անհաջող։ Օգոստոսի 18-ին նրանք ստիպված են եղել վերսկսել նահանջը Մոսկվայի ուղղությամբ։ Գլխավոր ճակատամարտը, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Բորոդինո գյուղի մոտ, Նապոլեոնին վճռական հաղթանակ չի բերել[284]։ Ռուսական բանակները նորից ստիպված են եղել նահանջել, և սեպտեմբերի 14-ին Մեծ բանակը մտել է Մոսկվա[285]։
Դրանից անմիջապես հետո տարածված հրդեհը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը։ Հույս ունենալով հաշտություն կնքել Ալեքսանդրի հետ՝ Նապոլեոնը առանց լուրջ պատճառի երկար մնացել է Մոսկվայում. ի վերջո, հոկտեմբերի 19-ին նա դուրս է եկել քաղաքից ու շարժվել հարավարևմտյան ուղղությամբ։ Չկարողանալով հաղթահարել ռուսական բանակի դիմադրությունը հոկտեմբերի 24-ին Մարոյարոսլավեց գյուղի մոտ, Մեծ Բանակն ստիպված է եղել նահանջել, բայց արդեն ավերված տարածքով դեպի Սմոլենսկ[286]։ Ռուսական բանակը հետևել է զուգահեռ քայլերթով՝ հակառակորդին հարված հասցնելով ինչպես ճակատամարտերում, այնպես էլ պարտիզանական գործողություններով։ Տառապելով սովից՝ Մեծ բանակի զինվորներն սկսել են կատարել կողոպուտներ ու բռնություններ. կատաղած բնակչությունը պատասխանել է ոչ պակաս դաժանություններով՝ կենդանի թաղելով բռնված դիակապուտներին[287]։ Նոյեմբերի կեսերին Նապոլեոնը մտել է Սմոլենս, սակայն այնտեղ չի գտել պարենի պաշար։ Այդ պատճառով նա ստիպված է եղել շարունակել նահանջը դեպի ռուսական սահմանը։ Մեծ դժվարությամբ նրան հաջողվել է լիակատար ջախջախումից Բերեզինայի մոտ նոյեմբերի 27-28-ին։ Նապոլեոնի հսկայական բազմազգ բանակը այլևս չուներ նախկի հեղափոխական ոգին, հայրենիքից հեռու՝ Ռուսաստանի դաշտերում, այն արագորեն սպառվում էր։ Լուր ստանալով Փարիզում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին և չցանկանալով նոր բանակ հավաքել՝ Նապոլեոնը դեկտեմբերի 5-ին ուղևորվել է Փարիզ։ Իր վերջին բյուլետենում նա ընդունել է աղետը, բայց այն վերագրել է բացառապես Ռուսաստանի ձմռանը խստությանը[288][289]։ Ռուսաստանից Նապոլեոնը վերադարձել է 450 հազարաից մնացած ընդամենը 25 հազար զինվորով, որ ընդգրկված են եղել Մեծ բանակի կենտրոնական մասի կազմում։ Նապոլեոնը Ռուսաստանում կորցրել է գրեթե բոլոր ձիերին. այդ կորուստը նա այդպես էլ չի կարողացել փոխհատուցել[290]։
Ռուսական արշավանքում կրած պարտությունը վերջ է դրել Բոնապարտի անհաղթության մասին լեգենդին։ Չնայած ռուսական բանակի հոգնածությանն ու ռուս զորավարների՝ երկրի սահմանից դուրս պատերազմը շարունակել չցանկանալուն՝ Ալեքսանդր I-ը որոշել է ռազմական գործողությունները տեղափոխել Գերմանիայի տարածք։ Պրուսիան միացել է հականապոլեոնյան նոր կոալիցիային[291][292]։ Մի քանի ամսվա ընթացքում Նապոլեոնը հավաքել է 300 հազարանոց նոր բանակ երիտասարդներից ու ծերերից և ուսուցանել նրանց դեպի Գերմանիա կատարած արշավանքում։ 1813 թվականի մայիսին Լյուտցենի ու Բաուցենի մոտ տեղի ունեցած մարտերում Նապոլեոնը կարողացել է պարտության մատնել դաշնակիցներին՝ չնայած հեծելազորի բակարար չլինելուն։ Հունիսի 4-ին կնքվել է զինադադար, Ավստրիան հանդես է եկել որպես միջնորդ պատերազմող կողմերի միջև։ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը Դրեզդենում Նապոլեոնի հետ ունեցած հանդիպումներում առաջարկել է կնքել հաշտություն Պրուսիայի վերականգնման, Ռուսաստանի, Պրուսիայի ու Ավստրիայի միջև Լեհաստանի բաժանման և Իլարիան ավստրիացիներին վերադարձնելու պայմանով, սակայն Նապոլեոնը ռազմական նվաճումները համարելով իր իշխանության առանցքը, հրաժարվել է[293][294]։
Զգալով ֆինանսական սուր ճգնաժամ և գայթակղվելով անգլիացիների տրամադրած դրամական օգնություններով՝ զինադադարի ավարտին՝ օգոստոսի 10-ին, Ավստրիան միացել է վեցերորդ կոալիցիային։ Այդպես է վարվել նաև Շվեդիան։ Տրախենբերգի պլանի համաձայն՝ դաշնակիցները կազմել են երեք բանակներ Բեռնադոտի, Բլյուխերի ու Շվարցենբերգի գլխավորությամբ։ Նապոլեոնը նույնպես բաժանել է իր ուժերը։ Դրեզդենի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Նապոլեոնը գերակշռություն է ունեցել հակառակորդների նկատմամբ, սակայն նրա մարշալները, գործելով ինքնուրույն, կրել են մի շարք ցավալի պարտություններ Կուլմի, Կացբախի, Գրոսբերենի և Դենեվիցի ճակատամարտերում։ Սպառնացող շրջապակման պայմաններում Նապոլեոնը 160 հազարանոց բանակով Լայպցիգի մոտ տվել է գլխավոր ճակատամարտ ռուսական, ավստրիական, պրուսական ու շվվեդական միացյալ բանակի դեմ, որի ընդհանուր քանակը կազմում էր 320 հազար մարդ (16-19 հոկտեմբերի, 1813)։ «Ազգերի ճակատամարտի» երրորդ օրը դաշնակիցների կողմն են անցել Ժան Ռենեի կորպուսի սաքսոնացիները, ապա նաև Վյուրտեմբերգի հեծելազորը[295][296][297]։
Ազգերի ճակատամարտում կրած պարտությունը հանգեցրել է Գերմանիայի ու Հոլանդիայի անջատման, Շվեյցարական համադաշնության, Հռենոսյան միության ու Իտալական թագավորության քայքայման։ Իսպանիայում, որտեղ ֆրանսիացիները պարտություն էին կրել, Նապոլեոնն ստիպված է եղել վերականգնել իսպանացի Բուրբոնների իշխանությունը (1813 թվականի նոյեմբեր)[298][299][300]։ Պատգամավորների աջակցությունն ապահովելու նպատակով Նապոլեոնը 1813 թվականի դեկտեմբերին հրավիրել է Օրենսդիր կորպուսի նիստ, սակայն ցրել է պալատն այն բանից հետո, երբ այն ընդունել է ոչ լոյալ որոշում[301]։ 1813 թվականի վերջին դաշնակիցների բանակները ռազմանցել են Հռենոսը, ներխուժել Բելգիա և շարժվել դեպի Փարիզ։ 250 հազարանոց բանակի դեմ Նապոլեոնը կարողացել է դուրս բելե միայն 80 հազար զորակոչիկների։ Մարտերի շարքում նա հաղթանակ է տարել դաշնակիցների առանձին զորամասերի նկատմամբ։ Սակայն 1814 թվականի մարտի 31-ին կոալիցիայի բանակը ռուս ցարի ու Պրուսիայի թագավորի գլխավորությամբ մտել է Փարիզ[302]։
Էլբա կղզի և Հարյուր օր
խմբագրելԱռաջին հրաժարումը գահից և առաջին աքսոր
խմբագրելՆապոլեոնը պատրաստ է եղել շարունակել պայքարը, սակայն ապրիլի 3-ին Սենատը հռչակել է նրա հեռացումն իշխանությունից և ձևավորել ժամանակավոր կառավարություն Թալեյրանի գլխավորությամբ։ Մարշալները (Միշել Նեյ, Բերտիե, Ֆրանսուա Ժոզեֆ Լեֆավր) նրան համոզել են հրաժարվել գահից հօգուտ որդու։ 1814 թվականի ապրիլի 6-ին Փարիզի մոտ գտնվող Ֆոնտենբլոյի պալատում Նապոլեոնը հրաժարվել է գահից[303]։ 1814 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Ֆոնտենբլոյում Նապոլեոնը, ծանր տանելով պարտությունը և լքված լինելով իր արքունիքի կողմից (նրա կողքին էին միայն մի քանի ծառաներ, բժիշկն ու գեներալ Կոլենկուրը), որոշել է ինքնասպան լինել։ Նա ընդունել է թույնը, որը միշտ կրում էր իր հետ Մալոյարսլավեցի ճակատամարտից հետո, երբ միայն հրաշքով է փրկվել գերի ընկնելուց։ Սակայն երկար պահպանվելու հետևանքով թույնը քայքայվել էր, և Նապոլեոնը կենդանի է մնացել[304][305]։ Ֆոնտենբլոյի պայմանագրի համաձայն, որը Նապոլեոնն ստորագրել է միության միապետների հետ, նա ստացել է Էլբա ոչ մեծ կղզին Միջերկրական ծովում։ 1814 թվականի ապրիլի 20-ին Նապոլեոնը հեռացել է Ֆոնտենբլոյից և մեկնել աքսորավայր[303]։
Էլբայում Նապոլեոնն ակտիվորեն զբաղվել է կղզու տնտեսության զարգացմամբ։ Համաձայն Ֆոնտենբլոյի պայմանագրի դրույթների՝ նրան խոստացվել է ամենամյա 2 մլն ֆրանկ ռենտա ֆրանսիական գանձարանից։ Սակայն նա այդպես էլ չի ստացել այդ գումարները և 1815 թվականի սկզբին հայտնվել է ֆինանսական բարդ իրավիճակում[306]։ Գտնվելով Ֆրանց I-ի ազդեցության տակ՝ Մարիա Լուիզան որդու հետ հրաժարվել է գնալ Նապոլեոնի մոտ։ Ժոզեֆինան մահացել է Մալմեզոնում 1814 թվականի մայիսի 29-ին «վշտից ու անհանգստությունից նրա համար», ինչպես հետագայում Նապոլեոնին ասել է նրան բուժող բժիշկը։ Նապոլեոնի հարազատներից միայն մայրն ու Պոլինա քույրն են այցելել նրան Էլբայում։ Նապոլեոնն ուշադրությամբ հետևել է Ֆրանսիայում կատարվող իրադարձություններին, ընդունել հյուրեր և գաղտնի ուղերձներ փոխանակել իր կողմնակիցների հետ[307][308]։
1814 թվականի ապրիլի 24-ին Կալեում ափ է իջել Անգլիայից եկած Լյուդովիկոս XVIII-ը։ Բուրբոնների հետ միասին վերադարձել են նաև էմիգրանտները, որոնք ձգտել են վերադարձնել իրենց ունեցվածքն ու արտոնություններըը («նրանք ոչինչ չեն սովորել և ոչինչ չեն մոռացել»)։ Հունիսին թագավորը Ֆրանսիային նվիրել է նոր սահմանադրություն։ 1814 թվականի սահմանադրությունը շատ բան է պահպանել կայսերական ժառանգությունից, բայց իշխանությունը կենտրոնացրել է թագավորի ու նրա մերձավորների ձեռքում։ Միապետականները պահանջել են հին կարգերի լիակատար վերադարձ։ Ժամանակին արտագաղթածներից ու եկեղեցուց բռնագրավված հողերի նոր սեփականատերերը վախենում էին կորցնել իրենց ունեցվածքը։ Զինվորականները դժգոհ են եղել բանակի կտրուկ կրճատմամբ[309][310]։ 1814 թվականի սեպտեմբերին հավաքված Վիեննայի կոնգրեսում դաշնակից տերությունները տարակարծիք են եղել նվաճված տարածքների բաժանման հարցի վերաբերյալ[311]։
Հարյուր օր և երկրորդ հրաժարում
խմբագրելՕգտվելով քաղաքական բարենպաստ իրավիճակից՝ Նապոլեոնը փախել է Էլբայից 1815 թվականի փետրվարի 26-ին։ Մարտի 1-ին նա ափ է իջել Ժուան ծովածոցում՝ Կաննից ոչ հեռո, հազար զինվորի հետ և ուղևորվել Փարիզ Գրենոբլով անցնող ճանապարհով՝ շրջանցելով միապետականներին կողմնակից Պրովանսը։ Մարտի 7-ին Գրենոբլի մոտ 5-րդ գծային գունդն անցել է Նապոլեոնի կողմը նրա կրքոտ ելույթից հետո. «Դուք կարող եք գնդակահարել ձեր կայսերը, եթե ուզենաք»։ Գրենոբլից մինչև Փարիզ ժողովուրդը Նապոլեոնին դիմավորել են մեծ խանդավառությամբ։ Մարտի 18-ին Օսերի մոտ նրան է միացել Նեյը, որը Լյուդովիկոս XVIII-ին խոստացել էր «բերել Նապոլեոնին վանդակում»։ Մարտի 20-ին Նապոլեոնը մտել է Թյուիլրի[312][313]։
Վիեննայի կոնգրեսում տերությունները հարթել են իրենց տարաձայնությունները մինչև Նապոլեոնի նավ նստելը[314]։ Իմանալով այն մասին, որ Նապոլեոն Ֆրանսիայում է, մարտի 13-ին նրանք Բոնապարտին հայտարարել են օրենքից դուրս[315]։ Մարտի 25-ին տերությունները կազմել են նոր՝ յոթերորդ կոալիցիան և պայմանավորվել հանել 600 հազար զինվոր[316]։ Նապոլեոնն իզուր է փորձել նրանց համոզել, որ ինքը խաղաղասիրական նպատակներ ունի։ Ֆրանսիայում սկսել են տարերայնորեն կազմավորվել հեղափոխական ֆեդերացիաներ՝ հայրենիքն ու կարգը պահպանելու համար։ Մայիսի 15-ին կրկին ապստամբել է Վանդեան, խոշորագույն բուրժուազիան բոյկոտել է նոր իշխանությունը։ Սակայն Նապոլեոնը ժողովրդի հեղափոխական տրամադրությունները չի օգտագործել ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար («Չեմ ուզում լինել Ժակերիայի թագավորը»)։ Ձգտելով հենվել լիբերալ բուրժուազիայի վրա՝ նա Բենժամեն Կոնստանին հանձնարարել է մշակել նոր սահմանադրության նախագիծ, որը հավանության է արժանացել պլեբիսցիտի կողմից (ցածր ներկայության պայմաններում) և վավերացվել 1815 թվականի հունիսի 1-ին Մայիսյան դաշտում[317][318]։ որ սահմանադրության համաձայն ձևավորվել են Պերերի պալատն ու Ներկայացուցչական պալատը[319]։
Պատերազմը վերսկսվել է, բայց Ֆրանսիան արդեն ի վիճակի չէր տանել այն։ Հունիսի 15-ին Նապոլեոնը 125 հազարանոց բանակի հետ Բելգիայում դուրս է եկել ընդդեմ բրիտանական (90 հազարանոց զորք Արթուր Վելինգտոնի գլխավորությամբ) և պրուսական (120 հազարանոց զորք Գեբհարդ Լեբերեխտ Բլյուխերի գլխավորությամբ) զորքերի՝ նպատակ ունենալով մաս-մաս ջախջախել հակառակորդին նախքան ռուսական ու ավստրիական ուժերի ժամանումը։ Քատր Բրայի ու Լինիի ճակատամարտերում Նապոլեոնն ստիպել է նահանջել բրիտանացիներին ու պրուսներին։ Սակայն 1815 թվականի հունիսի 18-ին բելգիական Վաթեռլոո գյուղի մոտ տեղի ունեցած գլխավոր ճակատամարտում նա վերջնական պարտություն է կրել։ Թողնելով բանակը՝ հունիսի 21-ին նա վերադարձել է Փարիզ[320]։
Հունիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ձևավորվել է ժամանակավոր կառավարություն Ֆուշեի գլխավորությամբ և պահանջել, որ Նապոլեոնը հրաժարական տա։ Նույն օրը Նապոլեոնը հրաժարվել է գահից երկրորդ անգամ։ Նա ստիպված է եղել հեռանալ Ֆրանսիայից և հույսը դնելով Մեծ Բրիտանիայի կառավարության վեհանձնության վրա՝ հուլիսի 15-ին Էքս կղզու մոտ ինքնակամ բարձրացել է անգլիական «Բելերֆոն» գծանավ` հույս ունենալով ստանալ քաղաքական ապաստան իր վաղեմի հակառակորդների՝ անգլիացիների մոտ[321]։
Սուրբ Հեղինեի կղզի
խմբագրելԱքսոր
խմբագրելՆախարարների բրիտանական կաբինետը չի ընդառաջել Նապոլեոնին. վերջինս գերվել է և ուղարկվել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հեռավոր Սուրբ Հեղինեի կղզի։ Անգլիացիներն այդ կղզին ընտրել են Եվոպայից հեռու լինելու պատճառով՝ զգուշանալով, որ Նապոլեոնը նորից չփախչի աքսորից։ Իմանալով այդ որոշման մասին՝ Նապոլեոնն ասել է. «Սա ավելի վատ է, քան Թամերլանի երկաթե վանդակը[Ն 17]։ Ես կնախընտրեի, որ ինձ հանձնեին Բուրբոններին»։ Նապոլեոնին թույլատրվել է ընտրել իրեն ուղեկցող սպաներին, և նա ընտրել է Հենրի Գատիեն Բերտրանին, Շառլ Տրիստան դը Մոնտոլոնին, կոմս դը Լաս Կազին ու Գասպար Գուրգոյին. նրա շքախմբում եղել է ընդհանուր առմամբ 26 մարդ։ 1815 թվականի օգոստոսի 9-ին «Նորտումբեռլանդ» նավով նախկին կայսրը հեռացել է Եվրոպայից[322][323]։ Հազար զինվորներով ինը նավ ուղեկցել է նրա նավին։ 1815 թվականի հոկտեմբերի 17-ին Նապոլեոնը հասել է Ջեյմսթաուն[324]։
Նապոլեոնն ու նրա շքախումբը բնակվել է Լոնգվուդ հաուսում (լեյտենանտ-նահանգապետի նախկին բնակարանը), որը տեղակայված էր խոնավ և վնասակար կլիմայով լեռնային բարձրահարթում։ Տունը շրջապատել են ժամապահները, պահակախումբը ազդանշանային դրոշակներով հայտնել է Նապոլեոնի բոլոր գործողությունների մասին[325]։ 1816 թվականի ապրիլի 14-ին ժամանած նոր նահանգապետ Գուդսոն Լոուն էլ ավելի է սահմանափակել գահընկեց արված կայսեր ազատությունը։ Իրականում Նապոլեոնը փախուստի պլաններ չի կազմել։ Սուրբ Հեղինե հասնելուց հետո նա ընկերացել է Բետսի Բալկոմբի՝ Օստ-Ինդիայի կամպանիայի սուպերինտենդանտ Բալկոմբի տասնչորսամյա դստեր հետ և երեխայի նման կատակներ արել նրա հետ։ Հետագա տարիներին նա երբեմն ընդունել է կղզում կանգ առնող այցելուների։ 1816 թվականի հունիսին Նապոլեոնն սկսել է թելադրել իր հուշերը, որոնք չորս հատորով հրատարակվել են նրա մահվանից երկու տարի անց Լաս Կազի կողմից «Սուրբ Հեղինեի հուշամատյան» խորագրով։ Այն դարձել է ամենաընթերցված գիրքը 19-րդ դարում[326][327]։
Մահ
խմբագրել1816 թվականի հոկտեմբերից Նապոլեոնի առողջական վիճակն սկսել է վատանալ պասիվ կենսակերպ վարելու (Լոուի հետ վեճի պատճառով նա հրաժարվել էր զբոսանքներից) և մշտապես վատ տրամադրություն ունենալու պատճառով։ 1817 թվականի հոկտեմբերին Նապոլեոնի բժիշկ Էդվարդ Բարի Օ’Միրան նրա մոտ ախտորոշել է հեպատիտ։ Սկզբում նա հույս ուներ, որ փոփոխություններ կլինեն Եվրոպայի քաղաքական կյանքում, Մեծ Բրիտանիայում իշխանության գլուխ կանցնի արքայադուստր Շառլոտան, որը հայտնի էր Նապոլեոնի հանդեպ տածած համակրանքով, սակայն արքայադուստրը մահացել է 1817 թվականի նոյեմբերին։ 1818 թվականին Բալկոմբները հեռացել են կղզուց, Լոուն արտաքսել է Օ’Միրային[328]։
1818 թվականին Նապոլեոնն ընկել է դեպրեսիայի մեջ, սկսել է ավելի հաճախ հիվանդանալ, գանգատվել է աջ կողքի ցավից։ Նա կասկածել է, որ դա քաղցկեղ է, ինչից մահացել էր հայրը։ 1819 թվականի սեպտեմբերին կղզի է ժամանել բժիշկ Ֆրանսուա Կառլո Անտոմարկին, որին ուղարկել էին Նապոլեոնի մայրն ու կարդինալ Ֆեշը, բայց նա արդեն չի կարողացել օգնել հիվանդին։ 1821 թվականի մարտին Նապոլեոնի վիճակն այնքան է վատացել, որ նա արդեն չի կասկածել, որ շուտով կմեռնի։ 1821 թվականի ապրիլի 15-ին նա թելադրել է իր կտակը։ Նապոլեոնը մահացել է շաբաթ օրը՝ 1821 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 17 անց 49 րոպե։ Նրա վերջին բառերը, որ ասվել են զառանցանքի մեջ, եղել են՝ «Բանակի գլուխը» (ֆր.՝ La tête de l'armée!)։ Նա թաղվել է Լոնգվուդից ոչ հեռու՝ Տորբետ աղբյուրի մոտ, որի շուրջը ուռենիներ էին աճել[329][330]։
Վարկած կա, որ Նապոլեոնը թունավորվել է։ 1960 թվականին Ստեն Ֆորսհուֆվուդն իր գործընկերների հետ հետազոտել է Նապոլեոնի մազերն ու դրանցում գտել մկնդեղ, որի խտությունը գերազանցել է սովորական չափը։ Սակայն 1990-ական և 2000-ական թվականներին կատարված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մկնդեղի պարունակությունը Նապոլեոնի մազերի մեջ փոխվել է օր օրի, իսկ երբեմն էլ մեկ օրվա ընթացքում։ Դա կարող է բացատրվել նրանով, որ Նապոլեոնն օգտագործել է մազերի փոշի, որի կազմում եղել է մկնդեղ, կամ նրանով, որ Նապոլեոնի մազերը, որ նա նվիրել է իր երկրպագուներին, այդ ժամանակների սովորության համաձայն պահվել են մկնդեղ պարունակող փոշու մեջ[331]։ Թունավորման վարկածը ներկայում ոչ մի ապացույց չունի[332][333]։ Սակայն գաստրոէնտերոլոգները 2007 թվականի հետազոտության ընթացքում պարզել են, որ կայսեր մահը բացատրվում է առաջին հայտնի պաշտոնական պատճառով՝ ստամոքսի քաղցկեղով (ըստ դիահերձման տվյալների՝ կայսրն ունեցել է ստամոքսի երկու խոց, որոնցից մեկը եղել է թափանցանց և հասել լյարդին)[334][335]։
Աճյունի տեղափոխում
խմբագրել1840 թվականին Լուի Ֆիլիպը Սուրբ Հեղինե է ուղարկել պատվիրակություն Ժուանվիլի արքայազն գլխավորությամբ և Անրի Գասիեն Բերտրանի ու Գասպար Գուրգոյի մասնակցությամբ, որպեսզի կատարվի Նապոլեոնի վերջին կամքը՝ թաղվել Ֆրանսիայում։ Նապոլեոնի աճյունը կապիտան Լեոնար Վիկտոր Ժոզեֆ Շառնեի ղեկավարությամբ «Բել Պուլ» նավով տեղափոխվել է Ֆրանսիա։ Դեկտեմբերի 15-ի ցուրտ օրը թափոր անցել է Փարիզի փողոցներով միլիոնավոր փարզեցիների աչքի առաջ։ Աճյունը թաղվել է Հաշմանդամների տանը նապոլեոնյան մարշալների ներկայությամբ[336][337][338]։
Կարմիր պորֆիրից սարկոֆագը, որը պատրաստել էր Լուի Վիսկոնտին, տեղակայվել է տաճարի կրիպտեում[339]։ Կրիպտեի մուտքը պահպանում են երկու բրոնզե արձաններ, որ պահում են գայիսոնը, կայսերական թագն ու աշխարհագունդը։ Դամբարանը շրջապատում են մարմարե տասը հարթաքանդակներ՝ նվիրված Նապոլեոնի պետական գործունեությանը և Ժան Ժակ Պրադիեի տասներկու քանդակներ՝ նվիրված նրա ռազմական արշավանքներին[340]։
Ժառանգություն
խմբագրելՊետական կառավարում
խմբագրելՆապոլեոնի գլխավոր ժառանգությունը կազմել են նրա ձեռքբերումները պետական կառավարման ոլորտում, այլ ոչ թե նրա ռազմական հաղթանակներն ու նվաճումները։ Ընդ որում, այդ ձեռքբերումներից հիմնականը վերաբերում են Կոնսուլության հարաբերական խաղաղության տարիներին։ Ըստ Ջ. Էլիսի՝ դա հաստատվում է դրանց պարզ թվարկմամբ. Ֆրանսիայի բանկի հիմնադրում (6 հունվարի, 1800), պրեֆեկտ (17 փետրվարի, 1800), Կոնկորդատ (ստորագրվել է 1801 թվականի հուլիսի 16-ին), լիցեյներ (1 մայիսի, 1802), Պատվո Լեգեոնի շքանշան (19 մայիսի, 1802), ֆրանկ ժերմինալի բիմետալիստական չափանիշ (28 մարտի, 1803), Քաղաքացիական օրենսգիրք (21 մարտի, 1804)[341]։ Այդ ձեռքբերումները զգալի չափով բնութագրական են նաև ժամանակակից աշխարհի համար. Նապոլեոնը հաճախ դիտարկվում է որպես ժամանակակից Եվրոպայի հայր[342]։ Է. Ռոբերտսն ասել է.
Գաղափարները, որ ընկած են մեր ժամանակակից աշխարհի հիմքում, այն է՝ մերիտոկրատիա, հավասարություն օրենքի առաջ, սեփականության իրավունք, կրոնական հանդուրժողականություն, ժամանակակից աշխարհիկ կրթություն, առողջ ֆինանսներ և այլն, վերցվել են պաշտպանության տակ, համախմբվել, համակարգել և աշխարհագրականորեն տարածվել Նապոլեոնի կողմից։ Դրանց նա ավելացրել է տեղական ռացիոնալ ու արդյունավետ ղեկավարությունը, գյուղական ավազակությանը վերջ տալը, գիտությունների ու արվեստների խրախուսումը, ֆեոդալիզմի վերացումն ու օրենքների խոշորագույն համակարգումը Հռոմեական կայսրության անկումից ի վեր։
Բնօրինակ տեքստ (անգլ.)The ideas that underpin our modern world — meritocracy, equality before the law, property rights, religious toleration, modern secular education, sound finances, and so on — were championed, consolidated, codified and geographically extended by Napoleon. To them he added a rational and efficient local administration, an end to rural banditry, the encouragement of science and the arts, the abolition of feudalism and the greatest codification of laws since the fall of the Roman Empire[343].
Նապոլեոնի տապալումից հետո պահպանված նրա ժառանգության մի մասն է դարձել ֆրանսիական պետության՝ նրա կողմից ստեղծված և կարգավորված կառավարման համակարգը՝ կենտրոնացված ավտորիտար կառավարում պետական պաշտոնյաների միասնականացված աստիճանակարգը։ Այդ համակարգի որոշ տարրեր գոյություն ունեն մինչ այսօր, նույնիսկ Հինգերորդ հանրապետության խորհրդարանական դեմոկրատիայի պայմաններում[344]։
Քաղաքական հոսանքներ
խմբագրելՔաղաքականության ոլորտում Նապոլեոն I-ն իրենից հետո թողել է բոնապարտիզմը։ Առաջին անգամ այդ բառն օգտագործվել է նրա հակառակորդների կողմից 1814 թվականին նվաստացուցիչ իմաստով, սակայն մինչ 1848 թվականը Նապոլեոն III-ի կողմնակիցների շնորհիվ այն ձեռք է բերել իր ժամանակակից իմաստը[345]։ Ի տարբերություն հանրապետականների, որը հիմնված էր ընտրովի անդեմ կառավարության վրա, և ի տարբերություն միապետության, որը ժխտում էր ժողովրդի իշխանությունը, բոնապարտիզմը ազգին ներկայացնում է մեկ դեմքով (ռազմական դիկտատոր)՝ որպես նրա միակ ներկայացուցչի[346]։ Որպես քաղաքական հոսանք՝ բոնապարտիզմի արմատները («լեգիտիմություն») գալիս են ավելի շատ այն աջակցությունից, որ Նապոլեոնն ստացել է այսպես կոչված ֆեդերացիաներից (ֆր.՝ fédérés) Հարյուր օրվա ընթացքում, քան թե նապոլեոնյան պլեբիսցիտներից[347][348]։ «Սուրբ Հեղինեի հուշամատյանը» (ֆր.՝ «Le Mémorial de Sainte-Hélène») դարձել է բոնապարտիզմի «աստվածաշունչը». նրա քաղաքական հանգուցալուծումը եղել է Լյուդովիկ Բոնապարտի և Հորտենզիա Բոհարնեի որդու՝ Նապոլեոն III-ի ընտրվելը որպես Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ 1848 թվականին։ Մինչ 20-րդ դարի սկիզբը բոնապարտիզմն իջել է քաղաքական թատերաբեմից[349]։
Եվրոպայի նվաճումը մշտապես դիտրակվել է որպես նապոլեոնյան ժառանգության կենտրոնական մաս, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնվեն այն անշրջելի փոփոխությունները, որոնք Նապոլեոնի շնորհիվ տեղի են ունեցել մայրցամաքի քաղաքական աշխարհագրության մեջ[350]։ Ֆրանսիական հեղափոխության նախօրեին Գերմանիան եղել է ոչ ավելին, քան 300 պետությունների կոնգլոմերատ։ Նապոլեոնի գործողությունները, ինչպիսիք են Հռենոսյան միության ու Վեստֆալյան թագավորության ստեղծումը, մեդիատիզացիան, աշխարհականությունը, Քաղաքացիական օրենսգրքի ներմուծումը, «սվիններով» բերված ֆրանսիական մշակույթը, Գերմանիայում առաջացրել են քաղաքական փոփոխություններ, որոնք ժամանակի ընթացքում հանգեցրել են գերմանական միասնական պետության ձևավորմանը[351]։ Նույն ձևով Իտալիայում Նապոլեոնի կողմից ներքին սահմանների վերացումը, միասնական օրենսդրության ու համընդհանուր զինապարտության ներմուծումը ճանապարհ են հարթել ռիսորջիմենտոյի համար[352]։
Ռազմական արվեստ
խմբագրելՆապոլեոնն առավել հայտնի է իր բացառիկ ռազմական հաջողություններով[353]։ Ֆրանսիական հեղափոխությունից ժառանգություն ստանալով ռազմունակ բանակ՝ նա ներմուծել է բազմաթիվ սկզբունքային կատարելագործումներ, որոնք այդ բանակին թույլ են տվել հաղթել արշավանքներում։ Ռազմական լայնածավալ գրականության ուսումնասիրումը Նապոլեոնին թույլ է տվել մշակել սեփական մոտեցումը, որը հիմնված էր մանևրականության և ճկունության վրա[354]։ Նա հաջողությամբ կիրառել է խառը ռազմական կարգը (շարասյան և շարքի համատեղում), որն առաջին անգամ առաջարկել է Գիբերը, և շարժական հրետանին, որն ստեղծել է Ժան Բատիստ Վակետ դը Գրիբովալը[355][356]։ Հիմնվելով Լազար Կառնոյի, Ժան Վիկտոր Մորոյի և Գիլյոմ Մարի Անն Բրյունի գաղափարների վրա՝ Նապոլեոնը վերակազմակերպել է ֆրանսիական բանակը՝ որպես բանակային կորպուսների համակարգ, որոնցից յուրաքանչյուրն իր կազմում ներառել է հետևակ, հեծելազոր ու հրետանի և ունակ է եղել գործելու ինքնուրույն[357]։ Կայսերական գլխավոր զորաբնակատեղը, որ ղեկավարում էին Լուի Ալեքսանդր Բերտիեն և Ժերար Դյուրոկը, ապահովել է բանակի միասնական ղեկավարումը, հավաքել և համակարգել է հետախուզական տվյալները, օգնել Նապոլեոնին պլաններ կազմելիս և հրամաններն ուղարկել զորքերին[358][359]։ Նախապատվությունը տալով պաշտպանությանից առաջ հարձակվելուն՝ Նապոլեոնը ջախջախել է թշնամուն գլխավոր հարվածի ուղղությամբ իր իր ուժերն արագ կենտրոնացնելու հաշվին[360][361][362]։
Նապոլեոնյան ռազմավարության վերլուծության մեջ «Նապոլեոնի բառարանում» մեջբերվում է նրա խոսքը. «Եթե թվում է, որ ես միշտ ամեն ինչին նախապատրաստված եմ, ապա դա բացատրվում է նրանով, որ ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ ես երկար մտածել եմ արդեն դրանից առաջ. ես կանխատեսել եմ այն, ինչ կարող է պատահել։ Բոլորովին էլ հանճարը չէ աննկատելիորեն ու խորհրդավոր կերպում բացահայտում ինձ, թե հենց ինչ ես պետք է ասեմ ու անեմ ուրիշների համար անսպասելի համարվող հանգամանքներում, այն ինձ համար դա բացահայտում է իմ կշռադատումն ու խորհրդածումը»[363][362]։
Նապոլեոնի ռազմական ձեռքբերումներն իրենց հետքն են թողել հետագա հարյուրամյակի ռազմակն ու հասարակական մտքի վրա։ Ինչպես ցույց է տալիս Չ. Իսդեյլը, 1866, 1870, 1914 թվականներին ժողովուրդները պատերազմ են գնացել Նապոլեոնի մասին հիշողություններով և այն մտքով, որ պատերազմի ելքը կորոշվի մեկ գլխավոր ճակատամարտում տարած հաղթանակով։ Շլիֆենի պլանը եղել է Նապոլեոնյան շրջանցումային մանևրի (ֆր.՝ manoeuvre sur les derrières) լոկ փքաշուք իրականացումը։ Պատերազմի շքահանդեսային կողմը, որ ասոսացվել է փայլուն համազգեստների ու խրոխտալի շքերթների հետ, աստիճանաբար մոռացության են մատնել դրա հետ կապված տառապանքները։ Սակայն, հաշվի առնելով այդ ժամանակվա բժշկության վիճակը, ռազմակն գործողությունների ընթացքում ստացած վերքերն ու հիվանդությունները մեծ պատուհաս են եղել։ Նապոլեոնյան պատերազմների զոհ է դարձել առնվազն մլն մարդ՝ զինվորականներ ու քաղաքացիական անձինք[364]։
Սերունդներ
խմբագրելԻնչպես նշում է Է. Ռոբերտսը, ճակատագրի հեգնանքն այն է, որ թեև Նապոլեոնը բաժանվել է Ժոզեֆինայից, որպեսզի իր ապագա ընտանիքում ծնվի իր գահի օրինական ժառանգորդը, հետագայում հենց Ժոզեֆինայի թոռն է դարձել Ֆրանսիայի կայսր։ Ժոզեֆինայի սերունդները թագավորում են Բելգիայում, Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Լյուքսեմբուրգում։ Նապոլեոնի սերունդները չեն թագավորում որևէ երկրում[365]։ Նապոլեոնի միակ օրիանական որդին, որը նույնպես կոչվել է Նապոլեոն, մահացել է երիտասարդ տարիքում և երեխաներ չի ունեցել։ Բոնապարտն արտամուսնական կապերից ծնված երեխաներից «Նապոլեոնի բառարանում» հիշատակվում են միայն երկուսը՝ Ալեքսանդր Վալևսկին և Շառլ Լեոնը[40], սակայն վկայություններ կան նաև ուրիշների մասին[366]։ Կոլոնա-Վալևսկիների տոհմը շարունակվում է մինչ օրս[367]։
Երկեր
խմբագրելՆապոլեոնի գրչին են պատկանում վաղ շրջանում ստեղծված տարբեր ժանրերի մի քանի գործեր, որոնց հատուկ են պատանեկան մաքսիմալիզմն ու հեղափոխական տրամադրությունները («Նամակ Մատեո Բուտաֆուոկոյին», «Կորսիկայի պատմություն»[368], «Երկխոսություն սիրո մասին»[369], «Ընթրիք Բոկերում»[370], «Կլիսոն և Էժենի»[371] և այլն)[372][373]։ Նա գրել կամ թելադրել է մեծ թվով նամակներ[374] (որոնցից պահպանվել են ավելի քան 40 հազարը)[375]։
Սուրբ Հեղինե կղզում անցկացրած կյանքի վերջին տարիներին Նապոլեոնը, ձգտելով ստեղծել դրական լեգենդ իր մտադրությունների և դրանց իրականացման վերաբերյալ, թելադրել է հուշեր Տուլոնի, Վանդեմիերի խռովության, Իտալական ու Եգիպտական արշավանքների, Մարենգոյի ճակատամարտի, Էլբա կղզի աքսորվելու, Հարյուր օրվա ժամանակաշրջանի մասին, ինչպես նաև Կեսարի, Տյուրենի և Ֆրիդրիխի արշավանքների նկարագրությունները[376]։
Նապոլեոնի նամակներն ու ուշ շրջանի նրա ստեղծագործությունները 32 հատորով հրատարակվել են 1858-1869 թվականներին Նապոլեոն III-ի հրամանով։ Նամակների մի մասն այդ ժամանակ չի հրատարակվել, որոշ նամակներ տարբեր պատճառներով խմբագրվել են։ Նապոլեոնի նամակների նոր լիակատար հրատարակությունը 15 հատորներով տպագրվել է «Նապոլեոնի հիմնադրամի» կողմից 2004-2018 թվականներին[375]։ Նապոլեոնի նամակների քննադատական լիակատար հրատարակությունը թույլ է տվել նորովի նայել նրան ու նրա դարաշրջանին[377]։
Լեգենդ
խմբագրելՆապոլեոնյան լեգենդը ծնունդ է առել ոչ Սուրբ Հեղինեի կղզում։ Բոնապարտը հետևողականորեն ստեղծել է այն թերթերի (սկզբում պատերազմական թղթեր Իտալական բանակից, ապա փարիզյան պաշտոնական հրատարակություններ), հուշամեդալների, Մեծ բանակի բյուլետենների, Ժակ Լուի Դավիդի ու Անտուան Ժան Գրոյի նկարների, Հաղթական կամարի ու Վանդոմյան սյան միջոցով[378][379]։ Իր կարիերայի ընթացքում Նապոլեոնը ցույց է տվել զարմանալի ունակություն վատ լուրերը ներկայացնելու որպես լավը, իսկ լավ լուրերը՝ որպես հաղթական[380]։ «Եթե պետք է բնութագրել Նապոլեոնի հանճարը մեկ բառով, ապա դա «պրոպագանդա» բառն է։ Այդ առումով Նապոլեոնը եղել է 20-րդ դարի մարդ։ Նա ինքն է ստեղծել իր կերպարը՝ երկանկյուն, մոխրագույն սերթուկ, ձեռքը կոճակների միջև»[40]։ Սակայն Նապոլեոնի մասին «ոսկե լեգենդի» ստեղծման հարցում որոշիչ դեր են կատարել նրա զինվորները, որոնք մնացել են անգործ նապոլեոնյան պատերազմներից հետո և կարոտով էին հիշում Առաջին կայսրության և իրենց «փոքրիկ կապրալի» մասին[381]։
Սակայն, ինչպես նշում է Ժ. Տյուլարը, որ միայն Նապոլեոնն է աշխատել իր մասին լեգենդի ձևավորման վրա, այլ նաև նրա հակառակորդները։ Ոսկե լեգենդին հակադրվել է սևը։ Անգլիացի ծաղրանկարիչների համար (Ջորջ Կրուկշանկ, Ջեյմս Գիլրեյ, Ջորջ Մոութարդ Վուդվորդ, Թոմաս Ռոուլենդսոն) Նապոլեոնը եղել է սիրված կերպար՝ վաղ տարիներին վտիտ (անգլ.՝ Boney), ուշ շրջանում՝ գեր (անգլ.՝ Fleshy) թզուկ-դուրսպրծուկ[382]։ 1813 թվականին ֆրանսիացիները, որոնց տասնվեցամյա որդիներին սկսել են զորակոչել բանակ, Նապոլեոնին կոչել են մարդակեր[383]։ Ռուսաստանում ու Իսպանիայում հոգևորականությունը Նապոլեոնին ներկայացրել է որպես Հակաքրիստոսի մարմնավորում[384][385]։
Կերպարը մշակույթի, գիտության ու արվեստի բնագավառներում
խմբագրելՊատմագրության մեջ
խմբագրելՆապոլեոն Բոնապարտին նվիրված պատմագիտական ուսումնասիրությունների քանակը հասնում է տասնյակ կամ հարյուրավոր հազարների[Ն 18]։ Ընդ որում, ինչպես նկատել է Պիտեր Գեյլը, ամեն մի սերունդ գրում է իր սեփական Նապոլեոնի մասին։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը նապոլեոնյան պատմագրությանը հատուկ էին երեք տեսակետեր, որ փոխարինել են մեկը մյուսին։ Առավել վաղ հեղինակները ձգտել են Բոնապարտի մեջ ընդգծել նրա «գերմարդկային» ընդունակություններն ու արտասովոր էներգիան, եզակիությունը մարդկության պատմության համար, հաճախ են զբաղեցրել ծայրահեղ ջատագովական կամ խիստ քննադատական դիրքորոշում (Լաս Կազ, Լուի Պիեռ Էդուարդ Բինյոն, Անն դը Ստալ, Էռնստ Մորից Արնդտ, Ֆրիդրիխ ֆոն Գենց, Ուիլյամ Հեզլիտ, Վալտեր Սքոթ և այլք)։ Երկրորդ տեսակետի կողմնակիցները փորձել են Նապոլեոնի մասին եզրակացությունները հարմարեցնել ընթացիկ իրադրությանը, «պատմական դասեր» քաղել նրա գործերից՝ Բոնապարտի կերպարը վերածելով քաղաքական պայքարի զենքի (Ժոզեֆ դ’Օսովիլ, Ֆրանսուա Մինիե, Ժյուլ Միշլե, Լուի-Ադոլֆ Տիեր, Էդգար Քինե, Պիեռ Լանֆրե, Հիպոլիտ Տեն, Անրի Ուսսե, Ալբեր Վանդալ և այլք)։ «Երրրոդ ալիքի» ուսումնասիրողները փնտրել են «մեծ գաղափար» Նապոլեոնի նպատակներում ու ձեռքբերումներում, ինչի հիման վրա կարելի էր հասկանալ նրան ու նրա դարաշրջանը (Ալբեր Սորել, Ֆրեդերիկ Մասոն, Էմիլ Բուրժուա, Էդուար Դրիո, Մարսել Դյունան և այլք)[Ն 19][389][343]։
Հետպատերազմյան շրջանում ուսումնասիրողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե Նապոլեոնի անձին ու նրա գործողություններին, այլ ավելի լայն թեմաների ուսումնասիրմանը, որ վերաբերում է նրա ժամանակին, ներառյալ նաև նրա իշխանության ռեժիմի առանձնահատկություններին[390]։
Այլ գիտություններում
խմբագրել1804 թվականին Նապոլեոնի պատվին է կոչվել Napoleonaea P.Beauv. ծառերի ցեղը, որ մտնում է լեցիտիսազգիների ընտանիքի մեջ։ Աֆրիկյան այդ ծառերի առանձնահատկությունն այն է, որ դրանց ծաղիկները չունեն ծաղկաթերթեր, բայց ունեն երեք շարք ստերիլ առէջներ, որոնք դասավորված են շրջանաձև և նմանվում են ծաղկապսակի[391]։
Արվեստում
խմբագրելՆապոլեոնի կերպարը լայն արտացոլում է գտել արվեստի տարբեր ձևերում՝ գեղանկարչության, գրականության, երաժշտության, քանդակագործության մեջ, կինոյում։ Երաժշտության մեջ նրան ստեղծագործություններ են նվիրել Բեթհովենը (ջնջել է Երրորդ սիմֆոնիայի ընծայականը Նապոլեոնի թագադրումից հետո), Հեկտոր Բեռլիոզը, Առնոլդ Շյոնբերգը, Ռոբերտ Շումանը։ Բազմաթիվ գրողներ են դիմել Նապոլեոնի անձին ու գործունեության պատկերմանը (Ֆեոդոր Դոստոևսկի, Լև Տոլստոյ, Թոմաս Հարդի, Կոնան Դոյլ, Կիպլինգ, Էմերսոն և այլք)։ Ամենատարբեր գաղափարախոսություններ ու ուղղություններ ներկայացնող կինոգործիչներ հարգանքի տուրք են մատուցել Նապոլեոնին («Նապոլեոն» (Ֆրանսիա, 1927), «Մայիսյան դաշտ» (Իտալիա, 1935), «Կոլբերգ» (Գերմանիա, 1944), «Կուտուզով» (ԽՍՀՄ, 1943), «Մոխիր» (ԼԺՀ, 1968), «Վաթեռլոո» (Իտալիա, ԽՍՀՄ, 1970)[392], Սթենլի Կուբրիկի նախագիծն այդպես էլ մնացել է չիրականացված, բայց մինչ օրս շարունակում է հետաքրքրություն առաջացնել[393]։
Զանգվածային մշակույթում
խմբագրելԻր արտաքին տեսքի ու վարվելաձևի առանձնահատկությունների շնորհիվ Նապոլեոնը ճանաչելի մշակութային կերպար է։ Մասնավորապես զանգվածային մշակույթում ձևավորվել է պատկերացում Նապոլեոնի կարճահասակ լինելու վերաբերյալ[394]։ Սակայն նրա հասակը, ըստ տարբեր աղբյուրների, կազմել է 167-169 սմ[40][395][335], ինչն այդ ժամանակի Ֆրանսիայի համար եղել է միջինից բարձր հասակ[396][397]։ Ըստ «Նապոլեոնի բառարանի»՝ նրա կարճ հասակի վերաբերյալ պատկերացումը կարող էր ձևավորվել այն պատճառով, որ Նապոլեոնը, ի տարբերություն իր շրջապատի մարդկանց, որ կրում էին փետրափնջով բարձր գլխարկ, կրել է ոչ մեծ համեստ գլխարկ[40]։ Հենվելով այդ ոչ ստույգ պատկերացման վրա՝ գերմանացի հոգեբան Ալֆրեդ Ադլերը շրջանառության մեջ է դրել «Նապոլեոնի բարդույթ» տերմինը, ըստ որի՝ ոչ բարձրահասակ մարդիկ ձգտում են իրենց անլիարժեքության զգացումը փոխհատուցել ավելորդ ագրեսիվությամբ և իշխանության ձգտմամբ[398]։
Ֆիլատելիայում
խմբագրելՆոպոլեոնյան թեմատիկան (նապոլեոնիկա) մեծ ժողովրդականություն է վայելում ֆիլատելիստների շրջանում։ Բազմաթիվ նմուշահավաքներ նապոլեոնիկայի շրջանակների մեջ ներառում են ոչ միայն ֆրանսիացիների կայսեր ու նրա հուշարձանների պատկերներով նամականիշները, այլև փոստային վճարման նշանները, ինչպես նաև ֆիլատելիստական այլ նյութեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվիրված են Նապոլեոնի մարտական կենսագրությանը, պետական գործունեությանն ու անձնական կյանքին, նրա ընտանիքի անդամներին, սիրելի կանանց, համախոհներին ու հակառակորդներին, նրա անվան հետ կապված վայրերին, Սուրբ Հեղինե կղզի աքսորվելուն[399]։
Նշումներ
խմբագրել- ↑ Այստեղ և հետագա շարադրանքում գումարները նշված են լիվրերով կամ ֆրանկներով, որ ունեն միանման ստանդարտ. 1 լիվրը կամ ֆրանկը համարժեք է 900 հարգի 5 գ արծաթի։ «Լիվր» անունը փոխվել է «ֆրանկի» 1795 թվականի ապրիլի 7-ի օրենքով[11][12]։
- ↑ Նույն թվականին Փարիզի զինվորական դպրոց ընդունվելու հավակնություն է ունեցել կադետական դպրոցների 202 շրջանավարտ, որոնցից միայն 136-ն է անցել եզրափակիչ քննությունը, և միայն 14-ն է ընդունվել հրետանու դասարան[28]։
- ↑ Այդ ժամանակին է վերաբերում Նապոլեոնի գրությունը, որում նկարագրվում է նրա հանդիպումը մարմնավաճառուհու հետ Պալե Ռոյալ այգում, ում հետ հավանաբար եղել է նրա առաջին սեռական հարաբերությունը[39][40]։
- ↑ Իր ընտրությունն ապահովելու համար Նապոլեոնը կազմակերպել է հակառակորդների հալածումն ու երեք դիտորդներից մեկի առևանգումն ընտրությունների օրը։ Քաղաքական պայքարը Կորսիկայում նախկինում էլ եղել էր դաժան, բայց այդ արարքն արժանացել է Պաոլիի դժգոհությանը։ Սակայն Նապոլեոնին սատարել է Սալիչետին, և ընտրության արդյունքները հաստատվել են[50]։
- ↑ Քոսը վերածվել է էկզեմայի, որից փրկել են միայն ժամեր տևող տաք լոգանքները։ Միայն 1802 թվականին Ժան Նիկոլա Կորվիզորն է կարողացել Նապոլեոնին բուժել այդ հիվանդությունից[60][61]։
- ↑ Ըստ Տյուլարի, Լենցի ու Ռոբերտսի՝ օգոստոսի 9-ին[66][67][68], ըստ Տարլեի՝ օգոստոսի 10-ին[69], ըստ Չենդլերի՝ օգոստոսի 6-ին։ Իրականում օգոստոսի 6-ով թվագրված է ձերբակալության հրամանը, որն ի թիվս այլոց ստորագրել է նաև Սալիչետին։ Պաշտոնապես ձերբակալության պատճառ է ներկայացվել Ջենովայում կատարած գաղտնի առաքելության հանգամանքների ստուգումը, ուր Նապոլեոնը մեկնել էր Ժան Ֆրանսուա Ռիկորի հրամանով[70][71]։
- ↑ Նապոլեոնն ընտրվել է Պիեռ Սիմոն Լապլասի, Կլոդ Լուի Բերտոլեի ու Գասպար Մոնժի օգնությամբ արտագաղթած Լազար Կառնոյի փոխարեն՝ ստանալով 305 ձայն 312 հնարավորից. հաջորդ թեկնածուներն ստացել են 166 և 123 ձայն[107]։ Նապոլեոնի մաթեմատիկական ձեռքբերումների թվում են՝ քառակուսու կառուցման պարզ եղանակը մեկ քանոնով և երկու նշումներով (այդ լուծումը դարձել է նշանակալի քայլ՝ ապացուցելու, որ հնարավոր է միայն կարկինի կամ միայն քանոնի օգնությամբ անել ցանկացած կառուցումներ, որ հնարավոր է կատարել կարկինով ու քանոնով առանց նշումների) և հավասարակողմ եռանկյան թեորեմը, որը կրում է նրա անունը։
- ↑ Նույն ամսում նա Ժոզեֆից իմացել է, որ Ժոզեֆինան մասնակցում է բանակի մատակարարների գործերին դեռ Իտալական արշավանքների ժամանակից։ Նրա հետ միասին այդ գործերին մասնակցել է նաև Հիպոլիտ Շառլը, որի հետ նա շարունակել է հարաբերությունները։ Նապոլեոնն ու Ժոզեֆը կազմակերպել են Ժոզեֆինայի պաշտոնական հարցաքննությունը, սակայն նա կտրուկ հերքել է ամեն ինչ[110]։
- ↑ Յաֆֆայում Նապոլեոնը նահանգապետին առաջարկել է հանձնել քաղաքը, սակյան մերժում է ստացել, իսկ ֆրանսիական բանագնացն սպանվել է։ Գրոհից հետո գրավելով քաղաքը՝ Նապոլեոնը զորքին թույլ է տվել թալանել այն, զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Հաջորդող օրերին գերի վերցված մի քանի հազար թուրք զինվորներ մահապատժի են ենթարկվել ծովափին[125]։ Ֆրանսիացիներն իրենց զոհերից վարակվել են բուբոնյան ժանտախտով, ինչը, ըստ Է. Ռոբերտսի, դարձել է արդարացի վրեժի պատմական հազվադեպ օրինակ։ Ժանտախտի դեպքում մահացությունը կազմել է 92 %, այսինքն՝ ախտանշանների ի հայտ գալը նշանակում էր մահվան դատավճիռ։ Նապոլեոնն այցելել է հիվանդներին հոսպիտալում։ Այդ տեսարանը հավերժացվել է Գրոյի նկարում[126]։
- ↑ Ըստ որոշ աղբյուրների՝ Բառասը հեռացել է Թալեյրանի ճնշմամբ, որին ուղեկցում էր գեներալ Մորոն զինվորների ջոկատի հետ[133]։ Ըստ այլ աղբյուրների՝ կաշառքի շնորհիվ[134]։ Ըստ երրորդների՝ նա չի ցանկացել խանգարել Բոնապարտին, որի «Պիգմալիոնն» է եղել մի ժամանակ[135]։ Անկախ պատճառներից՝ հենց Բառասի՝ պաշտոնից հեռանալն է դավադիրներին թույլ տվել իրականացնել իրենց պլանները։
- ↑ Չ. Իսդեյլը նշում է, որ մայիսի 18-ին Ֆրանսիան է պատերազմ հայտարարել Մեծ Բրիտանիային[176]։
- ↑ Վեցերորդ բարձրագույն մեծաստիճանավորը՝ պետական արխիկանցլերը, նշանակվել է 1805 թվականի փետրվարի 1-ին[184]։
- ↑ Ժակ Լուի Դավիդը Նապոլեոնի հանձնարարությամբ ուղղել է փաստեր իր նկարում։ Հակառակ իր նախնական մտադրության՝ նա պատկերել է ոչ թե Նապոլեոնի թագադրման պահը, այլ Ժոզեֆինայի թագադրումը։ Նապոլեոնի քույրերը պատկերված են քղանցքատուտից հեռու։ Մադամ Մայրը պատկերված է կոմպոզիցիայի կենտրոնում[189]։
- ↑ Ըստ Է. Ռոբերտսի՝ երկու տասնամյակների ընթացքում Նապոլեոնն ունեցել է 21 կամ 22 սիրուհի։ 1804 թվականի դեկտեմբերից մինչև 1813 թվականի օգոստոս Նապոլեոնը նրանց նվիրել է ընդհանուր առմամբ հսկայական գումար՝ ավելի քան 480 հազար ֆրանկ[222], այդ թվում Մարիա Վալևսկային նա տվել է 50 հազար ֆրանկ՝ նրան գումար փոխանցելով ընդհուպ մինչև 1809 թվականի հոկտեմբեր։ 1810 թվականի մայիսի 4-ին ծնվել է նրա որդին՝ Ալեքսանդր Վալևսկայան[223][224]։
- ↑ Մայրցամաքային Եվրոպան ծառայել է որպես շուկա Բրիտանական կղզիներից արտահանված ապրանքների մեկ երրորդի և Բրիտանիայի կողմից վերաարտահանված ապրանքների երեք քառորդի համար[237]։
- ↑ Ֆրանկի ու ֆունտի միջև փոխարժեքը եղել է 20-25 միջակայքում 1 ֆունտի համար[11]։
- ↑ Նկատի ունի թուրք սուլթան Բայազիդ I-ի ճակատագիրը։
- ↑ «Նապոլեոնի բառարանի» համաձայն՝ ընդամենը երեք հեղինակ է փորձ արել կազմել Նապոլեոնին նվիրված գրքերի ամբողջական ցանկը. դրանք են եղել Լոմբրոզոն (1896), Կիրհայզենն (1902 և 1912) ու Դիվուան (1910)։ Կիրհայզենը գրել է, որ իր մատենագիտության մեջ ներառված են 70 հազար գքրեր ու հոդվածներ Նապոլեոնի մասին[386]։
- ↑ Ժամանակակից տերմիններով արտահայտած՝ «երրորդ ալիքի» ուսումնասիրողները փորձել են գտնել վճռական «աշխարհաքաղաքական գաղափարը», որ ընկած էր Նապոլեոնի գործողությունների հիմքում։ Այսպես, Սորելն այդպիսի գաղափար է համարել Ֆրանսիայի «բնական սահմանների» երկար ժամանակով հաստատելու ձգտումը։ Ըստ Բուրժուայի՝ Նապոլեոնը նպատակ էր հետապնդում գրավել Արևելքը։ Դրիոն ապացուցել է, որ Նապոլեոնի համար որպես օրինակ ծառայել է Հռոմեական կայսրությունը[387][388]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 Наполеон I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 family fun in corsica the old fashioned way
- ↑ 8,0 8,1 infoplease: Ajaccio
- ↑ «Napoleon I» (անգլերեն). Britannica. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Чандлер, 2011, էջ 31
- ↑ 11,0 11,1 Пикетти Т. Капитал в XXI веке. — М.: Ad Marginem, 2015. — С. 116. — 592 с. — ISBN 978-5-91103-252-4
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 827—828
- ↑ Тюлар, էջ 32—34
- ↑ Roberts, 2014, էջ 4
- ↑ 15,0 15,1 15,2 Roberts, 2014, էջ 18
- ↑ Broers, 2014, էջ 37
- ↑ Roberts, 2014, էջ 6
- ↑ Roberts, 2014, էջ 7
- ↑ Roberts, 2014, էջ 3
- ↑ Roberts, 2014, էջ 8
- ↑ Roberts, 2014, էջ 5
- ↑ 22,0 22,1 Чандлер, 2011, էջ 34
- ↑ 23,0 23,1 Тюлар, էջ 35
- ↑ Roberts, 2014, էջ 13
- ↑ Roberts, 2014, էջ 11
- ↑ 26,0 26,1 Манфред, 1987, էջ 15
- ↑ Чандлер, 2011, էջ 35
- ↑ Roberts, 2014, էջ 16
- ↑ Roberts, 2014, էջ 15—16
- ↑ Манфред, 1987, էջ 30
- ↑ Roberts, 2014, էջ 10
- ↑ Gueniffey, 2015, էջ 72
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 273
- ↑ Тюлар, էջ 36
- ↑ Чандлер, 2011, էջ 35—36
- ↑ Itinéraire, 2002, էջ 24—28
- ↑ 37,0 37,1 37,2 Dictionnaire, 1999, t. 2, էջ 378
- ↑ Тюлар, էջ 37
- ↑ Roberts, 2014, էջ 22
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 40,4 Dictionnaire, 1999, t. 2, էջ 380
- ↑ Чандлер, 2011, էջ 37—39
- ↑ «Как Наполеон чуть не стал русским офицером». Сайт «История России». 2017 թ․ օգոստոսի 28.
- ↑ Roberts, 2014, էջ 26
- ↑ Roberts, 2014, էջ 27
- ↑ Roberts, 2014, էջ 29-30
- ↑ Roberts, 2014, էջ 32—33
- ↑ Itinéraire, 2002, էջ 42
- ↑ Roberts, 2014, էջ 34—35
- ↑ Roberts, 2014, էջ 36
- ↑ Roberts, 2014, էջ 37
- ↑ Roberts, 2014, էջ 37ff
- ↑ Roberts, 2014, էջ 40
- ↑ Тюлар, էջ 47
- ↑ Itinéraire, 2002, էջ 54—55
- ↑ Тюлар, էջ 47—48
- ↑ Roberts, 2014, էջ 44
- ↑ Roberts, 2014, էջ 45—46
- ↑ Ленц, 2003, էջ 17
- ↑ Gueniffey, 2015, էջ 190
- ↑ Gueniffey, 2015, էջ 691
- ↑ Roberts, 2014, էջ 49
- ↑ Тюлар, էջ 53—54
- ↑ Чандлер, 2011, էջ 46—51
- ↑ Чандлер, 2011, էջ 53—55
- ↑ Roberts, 2014, էջ 53
- ↑ Тюлар, էջ 56
- ↑ Ленц, 2003, էջ 18
- ↑ Roberts, 2014, էջ 55
- ↑ 69,0 69,1 Тарле, 1959, էջ 34
- ↑ 70,0 70,1 Чандлер, 2011, էջ 56
- ↑ Gueniffey, 2015, էջ 160—161
- ↑ Itinéraire, 2002, էջ 74
- ↑ Itinéraire, 2002, էջ 77—78
- ↑ 74,0 74,1 Roberts, 2014, էջ 57
- ↑ Roberts, 2014, էջ 59
- ↑ Гижицкий, Ежи С шахматами через века. — Варшава: Sport i Turystyka, 1970. — С. 197—198. — 360 с.
- ↑ Itinéraire, 2002, էջ 82
- ↑ Roberts, 2014, էջ 61
- ↑ Тарле, 1959, էջ 38—40
- ↑ Чандлер, 2011, էջ 61
- ↑ Roberts, 2014, էջ 71
- ↑ Чандлер, 2011, էջ 62
- ↑ Ленц, 2003, էջ 19
- ↑ Тюлар, էջ 64—65
- ↑ Roberts, 2014, էջ 72
- ↑ Broers, 2014, էջ 118—119
- ↑ Roberts, 2014, էջ 132
- ↑ Roberts, 2014, էջ 82
- ↑ Левицкий, 1938, էջ 77
- ↑ Broers, 2014, էջ 119
- ↑ Левицкий, 1938, էջ 76—77
- ↑ Broers, 2014, էջ 121—122
- ↑ Левицкий, 1938, էջ 78
- ↑ Левицкий, 1938, էջ 82
- ↑ Roberts, 2014, էջ 107
- ↑ Roberts, 2014, էջ 103
- ↑ Чандлер, 2011, էջ 98
- ↑ 98,0 98,1 Fremont-Barnes, 2010, էջ 11
- ↑ Манфред, 1987, էջ 136
- ↑ Тюлар, էջ 68
- ↑ Тюлар, էջ 70
- ↑ Тюлар, էջ 69
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 175
- ↑ Ленц, 2003, էջ 26—27
- ↑ Тюлар, էջ 70—71
- ↑ Roberts, 2014, էջ 155
- ↑ Roberts, 2014, էջ 156
- ↑ Englund, 2010, էջ 124
- ↑ Roberts, 2014, էջ 158
- ↑ Roberts, 2014, էջ 159
- ↑ Roberts, 2014, էջ 164
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 468
- ↑ Тюлар, էջ 76
- ↑ Чандлер, 2011, էջ 195—196
- ↑ Чандлер, 2011, էջ 196—202
- ↑ Чандлер, 2011, էջ 202—203
- ↑ Roberts, 2014, էջ 177
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 36
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 642
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 705
- ↑ Чандлер, 2011, էջ 205
- ↑ Roberts, 2014, էջ 181
- ↑ Roberts, 2014, էջ 182
- ↑ Чандлер, 2011, էջ 207
- ↑ Roberts, 2014, էջ 189
- ↑ Roberts, 2014, էջ 190
- ↑ 127,0 127,1 Тюлар, էջ 79
- ↑ Ленц, 2003, էջ 31
- ↑ Чандлер, 2011, էջ 207—217
- ↑ Roberts, 2014, էջ 207
- ↑ Roberts, 2014, էջ 206ff
- ↑ Roberts, 2014, էջ 218
- ↑ Roberts, 2014, էջ 219
- ↑ 134,0 134,1 Englund, 2010, էջ 151—166
- ↑ Gueniffey, 2015, էջ 558
- ↑ Чандлер, 2011, էջ 230—232
- ↑ Roberts, 2014, էջ 219—224
- ↑ Roberts, 2014, էջ 231—234
- ↑ Englund, 2010, էջ 166—168
- ↑ Тюлар, էջ 90—93
- ↑ Lentz, 2014, էջ 152—153
- ↑ Itinéraire, 2002, էջ 174—175
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 514
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 519
- ↑ 145,0 145,1 Roberts, 2014, էջ 246
- ↑ Чандлер, 2011, էջ 246—248
- ↑ Чандлер, 2011, էջ 257—259
- ↑ Чандлер, 2011, էջ 264—265
- ↑ Тюлар, էջ 116—119
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 459
- ↑ Тюлар, էջ 118
- ↑ Тюлар, էջ 142
- ↑ 153,0 153,1 Манфред, 1987, էջ 385—386
- ↑ Тюлар, էջ 96
- ↑ Исдейл, 1997, էջ 86—87
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 163
- ↑ 157,0 157,1 Тюлар, էջ 246
- ↑ Roberts, 2014, էջ 242
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 316
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 732
- ↑ Ленц, 2003, էջ 43
- ↑ Тюлар, էջ 131—132
- ↑ Тюлар, էջ 110—112
- ↑ Roberts, 2014, էջ 288—289
- ↑ Чандлер, 2011, էջ 279—280
- ↑ Тюлар, էջ 127—129
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 524
- ↑ Englund, 2010, էջ 187
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 827
- ↑ Lentz, 2014, էջ 646—647
- ↑ Lentz, 2014, էջ 305
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 800
- ↑ Тюлар, էջ 140—142
- ↑ Lefebvre, 2011, էջ 148—149
- ↑ Roberts, 2014, էջ 322—323
- ↑ Исдейл, 1997, էջ 39
- ↑ Lentz, 2014, էջ 694
- ↑ Lefebvre, 2011, էջ 160—162
- ↑ Тюлар, էջ 132—133
- ↑ Тюлар, էջ 134—136
- ↑ 181,0 181,1 Lentz, 2002, էջ 122
- ↑ Манфред, 1987, էջ 403
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 527
- ↑ 184,0 184,1 Lentz, 2002, էջ 119
- ↑ Lentz, 2002, էջ 37—38
- ↑ 186,0 186,1 Roberts, 2014, էջ 352
- ↑ Тюлар, էջ 138
- ↑ Тюлар, էջ 138—139
- ↑ Roberts, 2014, էջ 355
- ↑ Lentz, 2002, էջ 121
- ↑ Чандлер, 2011, էջ 289—290
- ↑ Чандлер, 2011, էջ 289
- ↑ Исдейл, 1997, էջ 238
- ↑ Тюлар, էջ 151
- ↑ 195,0 195,1 Tulard J. Der "Domaine extraordinaire" als Finanzierungsinstrument napoleonischer Expansion. — Geschichte und Gesellschaft, 1980. — Bd. 4.
- ↑ Чандлер, 2011, էջ 342
- ↑ 197,0 197,1 Roberts, 2014, էջ 374
- ↑ Тюлар, էջ 145—146
- ↑ Roberts, 2014, էջ 376
- ↑ Чандлер, 2011, էջ 353
- ↑ Тюлар, էջ 147—148
- ↑ Тюлар, էջ 146—147
- ↑ Roberts, 2014, էջ 394
- ↑ Тюлар, էջ 148—149
- ↑ Тюлар, էջ 255
- ↑ Lentz, 2002, էջ 218
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 714
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 220
- ↑ Тюлар, էջ 149
- ↑ Lentz, 2002, էջ 221—223
- ↑ Lentz, 2002, էջ 266
- ↑ Тюлар, էջ 151—152
- ↑ Чандлер, 2011, էջ 392
- ↑ Тюлар, էջ 152
- ↑ Чандлер, 2011, էջ 416—417
- ↑ Тюлар, էջ 154
- ↑ Roberts, 2014, էջ 425
- ↑ Roberts, 2014, էջ 432
- ↑ Чандлер, 2011, էջ 434—435
- ↑ Itinéraire, 2002, էջ 324—325
- ↑ Roberts, 2014, էջ 435
- ↑ Roberts, 2014, էջ iv
- ↑ Itinéraire, 2002, էջ 416
- ↑ Roberts, 2014, էջ 436
- ↑ Тюлар, էջ 155
- ↑ Чандлер, 2011, էջ 456
- ↑ Чандлер, 2011, էջ 467
- ↑ Тюлар, էջ 156—157
- ↑ Тюлар, էջ 161
- ↑ Тюлар, էջ 241—243
- ↑ Манфред, 1987, էջ 516—524
- ↑ Тюлар, էջ 237
- ↑ Тюлар, էջ 245—246
- ↑ Тюлар, էջ 238
- ↑ Тюлар, էջ 162
- ↑ Lentz, 2002, էջ 256
- ↑ Roberts, 2014, էջ 427
- ↑ Тюлар, էջ 165—166
- ↑ Тюлар, էջ 164
- ↑ Тюлар, էջ 177—178
- ↑ Revisiting Napoleon’s Continental System: Local, Regional and European Experiences / K. B. Aaslestad, J. Joor. — UK: Palgrave Macmillan, 2015. — P. 11. — 290 p. — ISBN 978-1-137-34556-1
- ↑ Чандлер, 2011, էջ 426
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 808
- ↑ Чандлер, 2011, էջ 495—496
- ↑ Чандлер, 2011, էջ 497
- ↑ Тюлар, էջ 261
- ↑ Roberts, 2014, էջ 476
- ↑ Lentz, 2002, էջ 396—397
- ↑ Тюлар, էջ 263
- ↑ Lentz, 2002, էջ 401—402
- ↑ Тюлар, էջ 255—257
- ↑ Тюлар, էջ 247
- ↑ Тюлар, էջ 263—266
- ↑ Чандлер, 2011, էջ 510—512
- ↑ Тюлар, էջ 266—269
- ↑ Чандлер, 2011, էջ 515—517
- ↑ Соколов О. В. Битва двух империй. 1805—1812. — М.—СПб.: Астрель, Астрель-СПб, 2012. — С. 255—267. — 730 с. — ISBN 978-5-271-42347-5
- ↑ Тюлар, էջ 269—272
- ↑ Itinéraire, 2002, էջ 372—373
- ↑ Fremont-Barnes G. The Napoleonic Wars: The Peninsular War 1807—1814. — Osprey Publishing Limited, 2002. — P. 39—40. — 95 p. — ISBN 978-1-84176-370-5
- ↑ Ливен, 2012, էջ 124
- ↑ Чандлер, 2011, էջ 546—548
- ↑ Тюлар, էջ 270—272
- ↑ Roberts, 2014, էջ 499—501
- ↑ Исдейл, 1997, էջ 233
- ↑ Lentz, 2002, էջ 442
- ↑ Тюлар, էջ 273—279
- ↑ Чандлер, 2011, էջ 576—606
- ↑ Тюлар, էջ 197—198
- ↑ Тюлар, էջ 234—236
- ↑ Lentz, 2004, էջ 86
- ↑ Тюлар, էջ 279—280
- ↑ Lentz, 2004, էջ 12
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 503
- ↑ Тюлар, էջ 277
- ↑ Roberts, 2014, էջ 547—549
- ↑ Lentz, 2004, էջ 238
- ↑ Тарле, 1959, էջ 241—250
- ↑ Ливен, 2012, էջ 192
- ↑ Ливен, 2012, էջ 205—206
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 371
- ↑ Roberts, 2014, էջ 588
- ↑ Roberts, 2014, էջ 590
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 284—285
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 372—373
- ↑ Roberts, 2014, էջ 617
- ↑ Roberts, 2014, էջ 621—622
- ↑ Roberts, 2014, էջ 629
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 373
- ↑ Чандлер, 2011, էջ 700—701
- ↑ Чандлер, 2011, էջ 700
- ↑ Ливен, 2012, էջ 375—380
- ↑ Тюлар, էջ 307—309
- ↑ Ливен, 2012, էջ 459—464
- ↑ Тюлар, էջ 309—310
- ↑ Исдейл, 1997, էջ 238—239, 403—409
- ↑ Левицкий, 1938, էջ 217—236
- ↑ Тюлар, էջ 310—315
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 486
- ↑ Fankhauser A. Mediation // Historisches Lexikon der Schweiz. — Bern: HLS, 2009.
- ↑ Тюлар, էջ 319
- ↑ Тюлар, էջ 323—325
- ↑ 303,0 303,1 Тюлар, էջ 326
- ↑ Roberts, 2014, էջ 714
- ↑ Dwyer, 2013, էջ 489—490
- ↑ Roberts, 2014, էջ 729
- ↑ Манфред, 1987, էջ 669
- ↑ Тюлар, էջ 330—331
- ↑ Lentz, 2004, էջ 699—705
- ↑ Манфред, 1987, էջ 663—667
- ↑ Lentz, 2010, էջ 132—135
- ↑ Чандлер, 2011, էջ 830—832
- ↑ Itinéraire, 2002, էջ 567—569
- ↑ Lentz, 2010, էջ 345
- ↑ Lentz, 2010, էջ 352
- ↑ Lentz, 2010, էջ 357
- ↑ Тюлар, էջ 334—337
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 34
- ↑ Ellis, 2014, էջ 232
- ↑ Тюлар, էջ 338—339
- ↑ Тюлар, էջ 341—342
- ↑ Roberts, 2014, էջ 779
- ↑ Тюлар, էջ 342—343
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 705
- ↑ Roberts, 2014, էջ 782
- ↑ Roberts, 2014, էջ 785—792
- ↑ Тюлар, էջ 346
- ↑ Roberts, 2014, էջ 791—795
- ↑ Roberts, 2014, էջ 795—801
- ↑ Itinéraire, 2002, էջ 640
- ↑ Hindmarsh, 2007, էջ 84—85
- ↑ Hindmarsh, 2007, էջ 70—77
- ↑ Roberts, 2014, էջ 796
- ↑ «Причина смерти Наполеона установлена окончательно». www.membrana.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 335,0 335,1 Alessandro Lugli, Inti Zlobec, Gad Singer, Andrea Kopp Lugli, Luigi M. Terracciano Napoleon Bonaparte's gastric cancer: a clinicopathologic approach to staging, pathogenesis, and etiology (En) // Nature Clinical Practice Gastroenterology & Hepatology. — 2007/01. — Vol. 4. — P. 52–57. — ISSN 1759-5053. —
- ↑ Roberts, 2014, էջ 801
- ↑ Itinéraire, 2002, էջ 645
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 639
- ↑ Дом инвалидов в Париже // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 43
- ↑ Ellis, 2014, էջ 233
- ↑ Wars, 2006, էջ 163
- ↑ 343,0 343,1 Roberts, 2014, Introduction
- ↑ Ellis, 2014, էջ 234
- ↑ Bluche F. Le bonapartisme: aux origines de la droite autoritaire (1800—1850). — P.: Nouvelles Editions Latines, 1980. — P. 12. — 366 p.
- ↑ Englund, 2010, էջ 248
- ↑ Englund, 2010, էջ 434
- ↑ Ellis, 2014, էջ 218
- ↑ Englund, 2010, էջ 458—459
- ↑ Woolf S. Napoleon's Integration of Europe. — Routledge, 2002. — P. 20. — 319 p.
- ↑ Europe, 2006, էջ 957—958
- ↑ Europe, 2006, էջ 1193
- ↑ Wars, 2006, էջ 28
- ↑ Wars, 2006, էջ 374—375
- ↑ Dictionnaire, 1999, t. 2, էջ 826
- ↑ Соколов О. В. Армия Наполеона. — СПб.: Империя, 1999. — С. 129. — 592 с. — ISBN 5-93914-001-7
- ↑ Wars, 2006, էջ 269
- ↑ Wars, 2006, էջ 329ff
- ↑ Wars, 2006, էջ 600—601
- ↑ Wars, 2006, էջ 375
- ↑ Левицкий, 1938, էջ 260
- ↑ 362,0 362,1 Dictionnaire, 1999, t. 2, էջ 804
- ↑ Тарле, 1959, էջ 27—28
- ↑ Wars, 2006, էջ xvii—xviii
- ↑ Roberts, 2014, էջ 537
- ↑ Sabitzer W. «Der „Napoléonide"» (PDF) (գերմաներեն). Öffentliche Sicherheit. Das Magazin des Innenministeriums (Österreich). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ «La Famille Colonna Walewski (branche française)» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Roberts, 2014, էջ 34
- ↑ Roberts, 2014, էջ 35
- ↑ Бонапарт Н. Ужин в Бокере. — Французский ежегодник. 1986. — М.: Наука, 1988.
- ↑ «По-русски выходит роман Наполеона» (ռուսերեն). os.colta.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Манфред, 1987, էջ 28
- ↑ Бонапарт Н. О военном искусстве. Избранные произведения.. — Эксмо, 2003. — 800 с. — (Антология мысли). — ISBN 5-699-03899-X
- ↑ Бонапарт Н. Письма к Жозефине. — М.: Захаров, 2011. — 304 с. — ISBN 978-5-8159-1068-3
- ↑ 375,0 375,1 Édition de la correspondance
- ↑ Correspondance de Napoléon Ier: publiée par ordre de l'empereur Napoléon III. — 32 t. — P.: Imprimerie Impériale, 1858—1869., t. XXIX—XXXII
- ↑ Broers, 2014, էջ 23
- ↑ Wars, 2006, էջ 26
- ↑ Тюлар, էջ 344
- ↑ Roberts, 2014, էջ 92
- ↑ Тюлар, էջ 345
- ↑ Tulard J. L'Anti-Napoléon. La Légende noire de l'Empereur. — René Julliard, 1965. — P. 38. — 260 p.
- ↑ Тюлар, էջ 321
- ↑ Ливен, 2012, էջ 111
- ↑ Dwyer, 2013, էջ 441
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 222
- ↑ Ellis, 2014, էջ 224ff
- ↑ Dictionnaire, 1999, t. 1, էջ 956
- ↑ Ellis, 2014, էջ 189
- ↑ Ellis, 2014, էջ 190
- ↑ Quattrocchi U. CRC World Dictionary of Plant Names: Common Names, Scientific Names, Eponyms, Synonyms, and Etymology. — CRC Press, 1999. — P. 1766. — 2270 p. — ISBN 978-0-8493-2677-6
- ↑ Тюлар, էջ 348—349
- ↑ Stanley Kubrick's Napoleon. The Greatest Movie Never Made / Castle A.. — Taschen, 2011. — 1112 p. — ISBN 978-3836523356
- ↑ Нахимова Е. А. Прецедентные имена в массовой коммуникации. — Екатеринбург, 2007. — 207 с.
- ↑ Hindmarsh, 2007, էջ 79
- ↑ Health and Welfare during Industrialization / R. H. Steckel, R. Floud. — Chicago: University of Chicago, 1997. — P. 175—177. — 466 p. — ISBN 0-226-77156-3
- ↑ Max Roser (2016). «Human Height» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Whitley B., Kite M. The Psychology of Prejudice and Discrimination. — Cengage Learning, 2009. — P. 529. — 720 p. — ISBN 9780495811282
- ↑ Филателистический каталог Наполеон Бонапарт и его эпоха
Գրականություն
խմբագրելՀայերեն
խմբագրել- Հիսարեան Յովհաննէս, Կարճառօտ պատկեր Նաբոլէոն Պոնաբարթէին վարուցը, Կ. Պօլիս, 1847, 109 էջ։
- Զարուհի, Կամքի ոյժը. Նապօլէօն Բօնապարտ, Թիֆլիս, 1912, 16 էջ։
- Պէրժէ Գ. Գ., Նաբօլէոն (կեանքն ու պատերազմները 1769–1821 թթ.), Պէյրութ, 1936, 283 էջ։
- Եվգենի Տարլե, Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան 1812 թիվ, Երևան, 1939։
- Եվգենի Տարլե, Ինչու ընկավ Նապոլեոնի կայսրությունը, Երևան, 1941, 11 էջ։
- Եվգենի Տարլե, Նապոլեոն, Երևան, 1941, 564 էջ։
- Հովհաննիսյան Աբգար, Նապոլեոնի արշավանքը Ռուսաստանի վրա և 1812 թվականի Հայրենական պատերազմը, Երևան, 1941, 13 էջ։
- Մանֆրեդ Ալբերտ, Նապոլեոն Բոնապարտ, Երևան, 1975, 800 էջ։
- Ժիլին Պավել, Նապոլեոնյան բանակի կործանումը Ռուսաստանում, Երևան, 1979, 588 էջ։
- Ստենդալ, Նապոլեոն. Նապոլեոնի կյանքը, Հուշեր Նապոլեոնի մասին, Երևան, 1985, 472 էջ։
- Հերտրուդ Կիրհեյզեն, Կանայք Նապոլեոնի կյանքում, Երևան, 1994, 224 էջ։
- Ռուստամ Մամելուք․ Իմ կյանքը Նապոլեոնի հետ (ճշմարտապատում հուշեր), Երևան, 1997, 168 էջ։
- Արծվի Բախչինյան, Նապոլեոն Բոնապարտը և հայերը, Երևան, 2003, 152 էջ։
- Բրիլ Մարտին, Փոքր կայսրը (մի պասիոնի գրառում), Երևան, 2011, 176 էջ։
- Պեպանյան Արծրուն, Դուք ինձ չեք ճանաչում։ Իմ անունն է Բոնապարտ, Երևան, 2016, 68 էջ։
Ռուսերեն
խմբագրել- Исдейл Ч. Наполеоновские войны. — Ростов н/Д: Феникс, 1997. — 544 с. — ISBN 5-85880-473-X
- Ленц Т. Наполеон: «Моя цель была великой». — М.: Астрель, 2003. — 160 с. — ISBN 5-271-06827-7
- Левицкий Н. А. Полководческое искусство Наполеона. — М.: Воениздат, 1938. — 280 с.
- Ливен Д. Россия против Наполеона: борьба за Европу, 1807—1814. — М.: РОССПЭН, 2012. — 679 с. — ISBN 978-5-8243-1583-7
- Манфред А. З. Наполеон Бонапарт. — М.: Мысль, 1987. — 735 с.
- Тарле Е. В. Наполеон // Собрание сочинений: в 12 томах. — М.: Издательство АН СССР, 1959. — Т. 7. — С. 13—433.
- Тюлар Ж. Наполеон, или Миф о «спасителе». — М.: Молодая гвардия. — 362 с. — ISBN 978-5-235-03157-9 — 1-е изд., 1996, — 2-е изд., 1997, — 3-е изд., 2009., — 4-е изд., 2012.
- Чандлер Д. Военные кампании Наполеона. Триумф и трагедия завоевателя. — М.: Центрполиграф, 2011. — 927 с. — ISBN 978-5-227-02457-2
- Наполеон I / П. П. Черкасов // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 25. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.
Անգլերեն
խմբագրել- Broers M. Napoleon. Volume 1. Soldier of Destiny, 1769–1805. — Faber and Faber, 2014. — 608 p. — ISBN 978-0-571-27344-7
- Dwyer Ph. Citizen Emperor: Napoleon in Power. — Bloomsbury, 2013. — 799 p. — ISBN 978-0-300-16243-1
- Ellis G. Napoleon (Profiles In Power). — Routledge, 2014. — 237 p. — ISBN 9781317874706
- The encyclopedia of the French revolutionary and Napoleonic Wars: a political, social, and military history / Gregory Fremont-Barnes. — ABC-CLIO, 2006. — 1213 p. — ISBN 978-18510-96466
- Englund S. Napoleon: A Political Life. — Simon and Schuster, 2010. — 592 p. — ISBN 978-1-439-13107-7
- Europe 1789 to 1914: encyclopedia of the age of industry and empire / J. M. Merriman, J. M. Winter. — Charles Scribner's Sons, 2006. — 2803 p.
- Fremont-Barnes G. Napoleon Bonaparte.. — Oxford: Osprey Publishing Ltd, 2010. — 64 p. — ISBN 978-1-84603-458-9
- Gueniffey P. Bonaparte: 1769–1802. — Cambridge, Massachusetts: The Belknap Press, 2015. — 1008 p. — ISBN 978-0-674-36835-4
- Hindmarsh J. T. The Death of Napoleon: The Last Campaign. — Bloomington: Xlibris, 2007. — 107 p. — ISBN 978-1-46531-508-3
- Lefebvre G. Napoleon. — L., N. Y.: Routledge, 2011. — 597 p. — ISBN 978-0-415-61009-4
- Roberts A. Napoleon the Great. — Penguin, 2014. — 976 p. — ISBN 978-0-241-01919-1 = Roberts A. Napoleon: A Life. — Penguin, 2014. — 976 p. — ISBN 978-0-698-17628-7
Ֆրանսերեն
խմբագրել- Dictionnaire Napoléon / Jean Tulard. — P.: Fayard, 1999. — Т. 1. — 977 p. — ISBN 978-2-213-60485-5; Т. 2. — 1000 p.
- Lentz T. Le Grand Consulat: 1799—1804. — Pluriel, 2014. — 909 p. — ISBN 978-2-818-50394-2
- Lentz T. Nouvelle histoire du premier empire: Napoléon et la conquête de l'Europe, 1804—1810. — Fayard, 2002. — 607 p. — ISBN 978-2-213-61387-1
- Lentz T. Nouvelle histoire du premier empire: L'effondrement du système napoléonien, 1810—1814. — P.: Fayard, 2004. — 681 p. — ISBN 978-2-213-61944-6
- Lentz T. Nouvelle histoire du Premier Empire: Les Cent-Jours, 1815. — Fayard, 2010. — 599 p. — ISBN 978-2-213-63808-9
- Tulard J., Garros L. Itinéraire de Napoléon au jour le jour, 1769-1821; nouvelle édition revue et corrigée par Jean Tulard et Jacques Jourquin. — P.: Tallandier, 2002. — 666 p. — (Bibliothèque napoléonienne). — ISBN 2-84734-016-5 — Биография Наполеона в датах
Արտաքին հղումներ
խմբագրել- Նապոլեոն Բոնապարտ. հետաքրքիր փաստեր
- Fondation Napoleon
- The history website of The Fondation Napoleon
- «Édition de la correspondance de Napoléon Ier» (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- «Napoleon's last will and testament» (անգլերեն).
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն Բոնապարտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն Բոնապարտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 181)։ |