Քարանձավային սալամանդրա

Քարանձավային սալամանդրա
Speleomantes genei.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Պոչավորներ
Ընտանիք Թոքազուրկ
սալամանդրիաներ
Տեսակ Քարանձավային
սալամանդրիա
Լատիներեն անվանում
Speleomantes genei
(Temminck & Schlegel, 1838)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Քարանձավային սալամանդրա կամ սարդինական սալամանդրա (լատ.՝ Speleomantes genei), թոքազուրկ սալամանդրաների ընտանիքին պատկանող երկկենցաղ, որը պոչավորների կարգի ամենամեծ խումբն է:

Տարածված է միայն Սարդինիայում: Կղզում բնակվում է ծովի մակարդակից մինչև 600 մետր բարձրություններում:

ՏարածվածությունԽմբագրել

Քարանձավային սալամանդրաները համարվում են իրենց ընտանիքի ամենաքիչ տարածված կենդանատեսակներից մեկը: Ի տարբերություն իր ցեղակիցների՝ ապրում է Եվրոպայի հարավում՝ Հյուսիսային Իտալիայի Սարդինիա կղզում:

Տարածման հիմնական արեալը ընդգրկում է Սարդինիայի Կալիարի քաղաքի տարածքը: Համարվում է կղզու էնդեմիկ կենդանատեսակ: Ապրում է քարանձավներում և խուլ տեղերում՝ մարդու աչքից հեռու:

ՆկարագրությունԽմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 10 սմ: Մաշկը մերկ է, գորշ՝ ծածկված նարնջագույն բծերով: Տեսակի լավ ուսումնասիրվում է և դա է պատճառը, որ մի շարք փաստերում նշվում է, որ դա միայն ենթադրություն է:

Կարծիք կա, որ կենդանածին է: Որսը բռնում է լեզվի օգնությամբ[1]: Չունի թոքեր, շնչառությունը կատարվում է մարմնի մակերեսով: Սիրտը երկխորշ է՝ մեկ նախասիրտ, մեկ փորոք:

Վերջույթները թերզարգացած են:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։