Իտալերեն (italiano՝ իտալյանո), պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական լեզուների արևմտաիտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում են աշխարհում 70 միլիոն մարդ[փա՞ստ]։ Իտալերենը պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում, Իստրիա կոմսությունում (Խորվաթիա)։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ իտալերենը 21-րդն է[փա՞ստ]։

Իտալերեն
italiano, lingua italiana
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասItalo-Romance? և հարավեվրոպական լեզուներ
ԵրկրներԻտալիա Իտալիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Սան Մարինո Սան Մարինո
Վատիկան Վատիկան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գերմանիա Գերմանիա
Արգենտինա Արգենտինա
Ֆրանսիա Ֆրանսիա
Բելգիա Բելգիա
Եթովպիա Եթովպիա
Սոմալի Սոմալի
Լիբիա Լիբիա
Մալթա Մալթա
ՇրջաններՍլովենիա Սլովենիա
Խորվաթիա Խորվաթիա
Մոնակո Մոնակո
Պաշտոնական կարգավիճակԵվրամիություն Եվրամիություն
{{{2}}} Իտալիա
{{{2}}} Շվեյցարիա
 Սան Մարինո
 Վատիկան
 Մալթա
{{{2}}} Խորվաթիա
Սլովենիա Սլովենիա
Խոսողների քանակ64 800 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունԱկադեմիա դելա Կրուսկա
Լեզվակիրների թիվը60 մլն.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ[2]
ԴասակարգումՀնդեվրոպական լեզվաընտանիք
Իտալական լեզուներ
Ռոմանական լեզուներ
Գրերի համակարգԼատինական այբուբեն
IETFit
ԳՕՍՏ 7.75–97ита 235
ISO 639-1it
ISO 639-2ita
ISO 639-3ita

 Italian language Վիքիպահեստում

Այբուբեն և գիր

խմբագրել

Թեև իտալերենի այբուբենը ունի 21 տառ՝ 16 բաղաձայն և 5 ձայնավոր, սակայն ցուցադրվում է 26 տառ, որոնցից վերջին 5-ը օգտագործվում են արտասահմանյան ծագում ունեցող բառերում և չեն պատկանում իտալերեն լեզվի այբուբենին։

Տառ Արտասանություն Իտալերեն անվանում Հայերեն անվանում
A a {a} a ա
B b {b} bi բի
C c {k} {tʃ} ci չի
D d {d} di դի
E e {e} e է
F f {f} effe էֆֆէ
G g {g} {dj} gi ջի
H h չի արտասանվում acca ակկա
I i {i} i ի
L l {l} elle էլլէ
M m {m} emme էմմէ
N n {n} enne էննէ
O o {o} o օ
P p {p} pi պի
Q q միայն {qu] տառակապակցության դեպքում {ku} cu կու
R r {r} erre էռռէ
S s {s} {z} esse էսսէ
T t {t} ti թի
U u {u} u ու
V v {v} vi վի
Z z {dz} {ts} zeta ձետա
Միայն արտասահմանյան ծագում ունեցող բառերի դեպքում
W w {v} doppia vi դոպպիա վի
X x {ks} ics իքս
Y y {i} {j} i greca ի գրեկա
K k {k} kappa կապպա
J j {j} i lunga ի լունգա

Տառադարձություն

խմբագրել

Համակարգչային և համացանցային օգտագործում

խմբագրել

Ուղղագրություն

խմբագրել

Հնչյուններ

խմբագրել

Ձայնավորներ

խմբագրել

Իտալերեն լեզվում ձայնավորները 5-ն են՝

Տառ Արտասանություն Հայերեն արտասանություն
a {a} ա
e {e} է
i {i} ի
o {o} օ
u {u} ու

Բաղաձայններ

խմբագրել

Իտալերեն լեզվում բաղաձայնները 16-ն են՝/

B, C, D, F, G, H, L, M, N, P, Q, R, S, T, V, Z.

C տառը՝ a, o, u ձայնավորներից և բաղաձայններից առաջ արտասանվում է {k}(կ

Օրինակ՝

cane {կանե} (շուն),

colore {կոլորե} (գույն),

cuore {կուորե} (սիրտ),

clamore {կլամորե} (աղմուկ, աղաղակ),

crudele {կրուդելե} (դաժան

C տառը՝ i, e ձայնավորներից առաջ արտասանվում է {} (չ

Օրինակ՝

cielo {չելո} (երկինք),

dolce {դոլչե} (քաղցր),

cena {չենա} (ընթրիք),

facile {ֆաչիլե} (հեշտ),

cinema {չինեմա} (կինո

G տառը՝ a, o, u ձայնավորներից և բաղաձայններից առաջ արտասանվում է {g}(գ

Օրինակ՝

gatto {գատտո} (կատու),

gola {գոլա} (կոկորդ),

gusto {գուստո} (համ),

greco {գրեկո} (հույն),

grigio {գրիջո} (մոխրագույն)։

G տառը՝ e, i ձայնավորներից առաջ արտասանվում է {dj}(ջ

Օրինակ՝

gelato {ջելատո} (պաղպաղակ),

giorno {ջորնո} (օր),

giallo {ջալլո} (դեղին),

gente {ջենտե} (ժողովուրդ, մարդիկ

GN տառակապակցությունը արտասանվում է {նյ

Օրինակ՝

gnomo {նյոմո} (գաճաճ),

agnello {անյելլո} (գառ),

ogni {օնյի} (յուրաքանչյուր),

sogno {սոնյո} (քուն

GLI տառակապակցությունը արտասանվում է {լյ

Օրինակ՝

figlio {ֆիլյո} (որդի),

voglia {վոլյա} (ցանկություն),

aglio {ալյո} (սխտոր),

biglietto {բիլյետտո} (տոմս

Իտալերենում H տառը չունի հնչյուն, երբ h տառը գրվում է c կամ g տառերից հետո, որին հաջորդում է e կամ i ձայնավորը ապա c կամ g տառը արտասանվում է {կ}, {գ

Օրինակ՝

chilo {կիլո} (կիլոգրամ),

ghiaccio {գիաչչիո} (սառույց

H տառը օգտագործվում է նաև avere - ունենալ օժանդակ բայի ներկա ժամանակում խոնարհված որոշ դեմքերում։

ho {օ} ես ունեմ,

hai {այ} դու ունես,

ha {ա} նա ունի,

hanno {աննո} մենք ունենք։

SC տառակապակցությունը a, o, u ձայնավորներից առաջ արտասանվում է {սկ

Օրինակ՝

scala {սկալա} (աստիճան),

scuola {սկուոլա} (դպրոց),

scopo {սկոպո} (նպատակ

SC տառակապակցությունը e, i ձայնավորներից առաջ արտասանվում է {շ

Օրինակ՝

scegliere {շելյերե} (ընտրել),

scienza {շենցա} (գիտություն

S տառը երբ գտնվում է երկու ձայնավորների միջև արտասանվում է {զ}, սակայն երբ երկու ձայնավորների միջև գրվում է երկու SS արտասանվում է {ս

Օրինակ՝

casa {կազա} (տուն),

cosa {կոզա} (ինչ

passare {պասսարե} (անցնել),

bassare {բասսարե} (իջեցնել

S տառը հետևյալ բաղաձաններից առաջ b, d, g, l, m, n, r, v նույնպես արտասանվում է {զ

Օրինակ՝

sdegno {զդենյո} (զայրույթ),

snello {զնելլո} (բարակ),

svago {զվագո} (զվարճանք

Քերականություն

խմբագրել

Իտալերեն լեզուն ունի 2 սեռ՝ արական և իգական, 2 հոդ՝ անորոշ և որոշյալ, 15 ժամանակաձև՝ սահմանական եղանակ 8 ( Indicativo ), ստորադասական եղանակ 4 ( Congiuntivo ), պայմանական եղանակ 2 ( Condizionale ), հրամայական եղանակ 1 ( Imperativo )[3]։

Անկատար ներկա / Presente Indicativo

խմբագրել

Անկատար ներկա (սահմանական ներկա) ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։

Իտալերեն լեզվում բայերը բաժանվում են 3 խմբի[3]։

I խումբ որոնք ունեն - are վերջավորություն parlare - խոսել
II խումբ որոնք ունեն - ere վերջավորություն credere - հավատալ
III խումբ որոնք ունեն - ire վերջավորություն sentire - լսել, զգալ

Սահմանական ներկա ժամանակը կանոնավոր բայերի դեպքում կազմվում է ավելացնելով բայի արմատին հետևյալ վերջավորությունները՝

ARE ERE IRE
PARLARE CREDERE SENTIRE
parlo - խոսում եմ credo - հավատում եմ sento - լսում եմ
parli - խոսում ես credi - հավատում ես senti - լսում ես
parla - խոսում է crede - հավատում է sente - լսում է
parliamo - խոսում ենք crediamo - հավատում ենք sentiamo - լսում ենք
parlate - խոսում եք credete - հավատում եք sentite - լսում եք
parlano - խոսում են credono - հավատում են sentono - լսում են

Սահմանական անցյալ Passato Prossimo

խմբագրել

Սահմանական անցյալ ժամանակը ցույց է տալիս ներկա մի ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Կազմվում է avere կամ essere օժանդակ բայի ներկա ձևով և վաղակատար դերբայով ( parl - ato, cred - uto, sent - ito)[3]։

Անկատար անցյալ / Imperfetto

խմբագրել

Անկատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։

Ապակատար ներկա Futuro semplice

խմբագրել

Ապակատար ներկա (սահմանական ապառնի ) ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն։

Բառապաշար

խմբագրել

Հանրահայտ ասացվածքներ

խմբագրել

" Una buona mamma vale cento maestre " - Լավ մայրը հարյուր ուսուցիչ արժե։

" Prima i denti, poi i parenti " - Սկզբում դու և քո ընտանիքը, այնուհետև բարեկամները։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  3. 3,0 3,1 3,2 Berloco 2018

Գրականություն

խմբագրել
  • Berloco, Fabrizio (2018). The Big Book of Italian Verbs: 900 Fully Conjugated Verbs in All Tenses. With IPA Transcription, 2nd Edition. Lengu. ISBN 978-8894034813.
  • Canepari, Luciano (1992). Il MªPi – Manuale di pronuncia italiana [Handbook of Italian Pronunciation] (Italian). Bologna: Zanichelli. ISBN 978-8808246240.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 426