Լեհերեն
Լեհերեն (ինքնանուն՝ polski, język polski, polszczyzna՝), Հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթիկ-սլավոնական լեզվախմբի լեզու։ Լեհաստանում և Պոլոնիայում (լեհական սփյուռքում) լեհերենը որպես մայրենի լեզու օգտագործում է շուրջ 44 միլիոն մարդ (գիտական որոշ հոդվածներում կարելի հանդիպել տարբեր հաշվարկների՝ 40–ից 48 մլն.)։ Այն պետական լեզու է Լեհաստանում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման լեհերենը 22-րդն է։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Լեխիտյան լեզուներ |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 40 200 000 ± 1 մարդ (2007)[1], 39 794 740 ± 1 մարդ (2013)[2] և 454 000 ± 1 մարդ (2013)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Council for the Polish Language? |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | pl |
ԳՕՍՏ 7.75–97 | пол 540 |
ISO 639-1 | pl |
ISO 639-2 | pol |
ISO 639-3 | pol |
Polish language Վիքիպահեստում |
Այբուբեն և գիրԽմբագրել
Լեհերեն այբուբենը բաղկացած է 32 տառից. Aa, Ąą, Bb, Cc, Ćć, Dd, Ee, Ęę, Ff, Gg, Hh, Ii, Jj, Kk, Ll, Łł, Mm, Nn, Ńń, Oo, Óó, Pp, Rr, Ss, Śś, Tt, Uu, Ww, Yy, Zz, Źź, Żż։
Բարբառայնորեն տարբերակված է։ Հնչյունական հատկանիշներից են ռնգային ձայնավորների առկայությունը, փափուկ և կոշտ, խուլ և ձայնեղ բաղաձայնների հակադրությունը։ Շեշտը ուժային է և նախավերջին վանկում։ Լեհերենը թեքական կառուցատիպ ունեցող լեզու է։ Անվանական կարգերից են սեռը (արական, իգական, չեզոք), թիվը (եզակի, հոգնակի, անցյալում՝ նաև երկակի, որից մնացել են քարացած ձևեր), հոլովը (նաև կոչականի առանձին ձևեր), հոլովումը (4), շնչավորի և անշունչի կարգը (հոգնակիում նաև արական անձի կարգ), լրիվ ու վերջահար ձևերը դերանուններում, հավաքականների ինքնատիպ կառուցաձևեր։ Առկա են բայական հիմնական կարգերը. սահմանականն ունի 4 ժամանակաձև, ստորադասականը՝ 2։ Կան նաև անորոշ–դիմավոր և ընդհանուր դիմավոր նշանակությամբ ձևեր։ Բաղադրյալ ստորոգյալի կազմում հանգույցը սովորաբար չի զեղչվում։ Գրավոր աղբյուրները՝ 14–րդ դարից են, իսկ այբուբենը՝ լատինագիր (դիակրիտիկ նշանների գործածությամբ)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 2,0 2,1 Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.