Սեքստոս Էմպիրիկոս (Sex․tus Empiricus, մոտ 2-րդ դար[1] - մոտ 3-րդ դար[2][1][3], Ալեքսանդրիա), հին հունական փիլիսոփա և գիտնական, սկեպտիցիզմի ներկայացուցիչ։ «Ընդդեմ մաթեմատիկոսների» («մաթեմատիկոս» տերմինը նշանակել է ընդհանրապես գիտնական) և «Պիհռոնյան դրույթներ» երկերի հեղինակը։ Ըստ Սեքստոս Էմպիրիկոսի, սկեպտիկը անառարկելիորեն ոչինչ չի հաստատում և ոչինչ չի ժխտում, նա «որոնող» է։ Փիլիսոփայական նպատակը հոգու հանգստություն ձեռք բերելն է, որին կարելի է հասնել ամեն ինչի նկատմամբ սկեպտիկական վերաբերմունք դրսևորելով։ Սեքստոս Էմպիրիկոսը տրամաբանության, ֆիզիկայի, բարոյագիտության և այլ գիտությունների առաջին պատմաբաններից է։ Նրան է պատկանում ապացուցման անվերջության մասին փաստարկը, ամեն մի ապացուցում ելնում է ինչ-որ նախադրյալներից, որոնք, իրենց հերթին, ապացուցման կարիք են զգում և այսպես՝ շարունակ։ Սեքստոս Էմպիրիկոսի երկերում պահպանվել են մեջբերումներ հին հուն, բազմաթիվ մտածողների կորած աշխատություններից։ Ազդեցությունը նկատելի է Միշել դը Մոնտենի, Պ․ Բեյլի և նոր ժամանակի ուրիշ սկեպտիկների հայացքներում։

Սեքստոս Էմպիրիկոս
հին հունարեն՝ Σέξτος ὁ Ἐμπειρικός
Ծնվել էմոտ 2-րդ դար[1]
Մահացել էմոտ 3-րդ դար[2][1][3] Ալեքսանդրիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուղղությունպիրոնիզմ
Մասնագիտությունբժիշկ, փիլիսոփա, բժիշկ-գրող և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[4]
ՈւսուցիչHerodotus of Tarsus?[5]
ԱշակերտներSaturninus?
 Sextus Empiricus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 348