Սան Մարինո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սան Մարինո (իտալ.՝ San Marino, պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն, իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), պետություն Եվրոպայում, որն ամբողջովին շրջապատված է Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում:
Սան Մարինոյի Ամենախաղաղ Հանրապետություն Serenissima Repubblica di San Marino |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Inno Nazionale della Repubblica |
||||
|
||||
Մայրաքաղաք | Սան Մարինո | |||
Պետական լեզուներ | իտալերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 61 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | 2012 նախահաշիվը | 32,576 | ||
- | Խտություն | 481 /կմ² 1,225 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .sm | |||
Հեռախոսային կոդ | +378 (0549 Իտալիայից) |
ՊատմությունԽմբագրել
Ավանդույթի համաձայն` Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի մեջ գտնվող Արբա կղզին և իր ընկերոջ՝ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ-որմնադիր։ Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիստոնեական հալածանքներից՝ փախել է մոտակա Մոնթե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի և հիմանդրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։ 5-րդ դարում երկիրն աղքատ էր և հազիվ էր կարողանում պահպանել իր անկախությունը ընդհատումներով։ 1631 թվականին նրա անկախությունը ճանաչեց Հռոմի պապը։ Երբ Ֆրանսիան ղեկավարում էր Նապոլեոն Բոնապարտը, երկիրը կանգնած էր ազատությունը կորցնելու վտանգի առաջ, սակայն Անտոնիո Օնոֆրի շնորհիվ հաջողվում է բարեկամություն ձեռք բերել Նապոլեոնի հետ։Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիան պատերազմ հայտարացեց Ավստրո-Հունգարիայի դեմ, Սան Մարինոն չեզոքություն պահպանեց այդ ամենից։
ԲնությունԽմբագրել
Սան Մարինոն ամբողջությամբ բաղկացած է լեռնոտ տեղանքից։ Երկրի ամենաբարձր կետը Մոնթե Տիտանո լեռն է` ծովի մակարդակից 749 մետր բարձրության վրա։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սան Մարինո կատեգորիայում։ |