Ամերիկա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամերիկա (այլ կիրառումներ)
Ամերիկա[1][2] (իսպ.՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique)[3], աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա:[4]։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։
Բնակավայր | ||
---|---|---|
Ամերիկա | ||
![]() | ||
Մակերես | 42 549 000 կմ² | |
| ||
Ամերիկայի 36 նահանգները և 17 կախյալ տարածքները դասակարգելու համար ՄԱԿ հիմք է ընդունում աշխարհագրական և լեզվական սկզբունքները:
«Ամերիկա» բառը հաճախ օգտագործվում է հոմանիշ աշխարհամասի երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի անունով:[5] («ամերիկական»՝ նշանակում է, որ արտադրված է ԱՄՆ-ում, գտնվում է ԱՄՆ-ում և այլն:), իսկ «Ամերիկա հայտնաբերել» ասացվածքը հաճախ նշանակում է «բոլորին վաղուց հայտնի և ակնհայտ տեղեկություններ հաղորդել»:
ԱնվանումըԽմբագրել
Ըստ երևույթին, Ամերիկա աշխարհամասը իր անվանվումը ստացել է Իտալիայի ֆլորենցիացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի անունից: Նա մկրտված է եղել Սուրբ Էմերիկի պատվին:
Գոյություն ունի նաև այլ վարկած[7]: Ամերիկա աշխարհամասը իր անունը սատացել է Բրիստոլի հարուստ առևտրական Ռիչարդ Ամերիկայի անունից, ով ֆինանսավորել էր Ջոն Քեբոտի անդրատլանտյան երկրորդ արշավախումբը: Քեբոտը Լաբրադորի ափերին հասավ 1497 թվականին (Վեսպուչիից երկու տարի շուտ) և նոր հայտնաբերված երկիրը անվանեց ի պատիվ արշավախմբի գլխավոր հովանավորի:
Երկրաբանական պատմությունըԽմբագրել
Ամերիկան առաջին անգամ բնակեցվել է Ասիա աշխարահամասից եկած մարդկանցով, մեզնից 42-ից մինչև 14 հազար տարիներիների ընթացքում: Սկզբնապես Հարավային Ամերիկան (արևմտյան Գոնդվանա) և Հյուսիսային Ամերիկան (արևմտյան Լավրասիա) իրենցից ներկայացնում էին տարբեր մայրցամաքներ, որոնք միավորվել էին ընդամենը 8 միլիոն տարի առաջ Պանամայի տարածքում:[8].
ՊատմությունըԽմբագրել
Ամերիկան Ասիայից տեղափոխված մարդկանցովսկզբնապես բնակեցվել է 42-ից 14 հազար տարիներ առաջ: Ամերիկյան բնիկ ժողովուրդների թվաքանակում էսկիմոսների / ինուիտների գաղթի վերջին ալիքը մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ էր (ավանդույթի համաձայն, բացառությամբ էսկիմոսների և ալեութների, նրանք կրում էին եվրոպացիների կողմից տրված ամերիկյան հնդկացիներ սխալ անունը): Ամերիկայում առաջին եվրոպացի հայտնվողները հայտնի նավաստիներն էին՝ վիկինգները, Լեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ: Այնուամենայնիվ, Ամերիկայի հայտնագործումուը ավանդաբար տրվում է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանին` 1492 թվականին, երբ Քրիստոփոր Կոլումբոսի արշավախումբը հասավ Վեստ Ինդիայի կղզիներ: Ամերիկայի եվրոպական գաղութացումը հանգեցրեց մի շարք մինչկոլումբոսյան քաղաքակրթությունների ոչնչացմանը, Ամերիկայի հնդկացիների ժողովրդագրական աղետին, Հին աշխարհից աֆրիկյան ստրուկների զանգվածային ներմուծման: Ամերիկայի տարբեր տարածքներ հայտնագործությունների և նվաճումների արդյունքում բաժանվեցին եվրոպական տերությունների` Իսպանիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև: Ամերիկյան երկրների ճնշող մեծամասնությունը այժմ ինքնիշխան պետություններ են: Ապագաղութացման հիմնական փուլերը էին՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմը՝ 1776-1783 թվականներին, Հայիթիի հեղափոխությունը՝ 1791-1803 թվականներին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության համար 1810-1826 թվականների պատերազմը՝ Սիմոն Բոլիվարի ղեկավարությամբ և Կուբայի անկախության համար 1895-1898 թվականների մղվող պատերազմը:
Հյուսիսային ԱմերիկաԽմբագրել
Հյուսիսամերիկյան կախյալ տարածքներԽմբագրել
- Բերմունդյան կղզիներ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
- Գրենլանդիա (Դանիայի ազատ ինքնավարություն)
- Սեն Պիեռ և Միքելոն (Ֆրանսիայի տիրապետություն)
- Կլիպերտոն (Ֆրանսիայի տիրապետություն)
Կենտրոնական ԱմերիկաԽմբագրել
Կարիբյան ավազանԽմբագրել
- Անտիգուա և Բարբուդա
- Բահամյան կղզիներ
- Բարբադոս
- Հայիթի
- Գրենադա
- Դոմինիկա
- Դոմինիկյան հանրապետություն
- Կուբա
- Սենթ Վինսենթ և Գրենադիններ
- Սենթ Քիթս և Նևիս
- Սենթ Լյուիս
- Տրինիդադ և Տոբագո
- Յամայկա
Կարիբյան ավազանի գաղութներն ու կախյալ տարածքներԽմբագրել
- Ամերիկյան Վիրջինյան կղզիներ (ԱՄՆ տիրապետություն)
- Անգիլիա Անգիլիա (Բրիտանական անդրծովյան տարածքներ)
- Արուբա (Նիդերլանդիայի տիրապետություն)
- Բոնեյրե Բոնեյրե (Նիդերլանդների տիրապետություն)
- Բրիտանական Վիրջինյան կղզիներ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
- Գվադելուպա (Ֆրանսիայի տիրապետություն)
- Կայմանյան կղզիներ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
- Կյուրասաո (Նիդերլանդների տիրապետություն)
- Մարտինիկա (Ֆրանսիայի տիրապետություն)
- Մոնտսերատ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
- Պուերտո Ռիկո (ԱՄՆ տիրապետություն)
- Սաբա կղզի (Նիդերլանդների տիրապետություն)
- Սուրբ Բարդուղիմեոսի կղզի (Ֆրանսիայի տիրապետություն)
- Սենթ Մարտեն (Ֆրանսիայի տիրապետություն)
- Սինտ Մաարտեն (Նիդերլանդիների տիրապետություն)
- Սինթ Էվստատիուս (Նիդերլանդների տիրապետություն)
- Թերքս և Քայքոս կղզիներ Թըրքս և Կայկոս կղզիներ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
Հարավային ԱմերիկաԽմբագրել
- Արգենտինա
- Բոլիվիա
- Բրազիլիա
- Վենեսուելա
- Գայանա
- Կոլումբիա
- Պարագվայ
- Պերու
- Սուրինամ
- Ուրուգվայ
- Չիլի
- Էկվադոր
Հարավամերկյան կախյալ տարածքներԽմբագրել
- Ֆոլկլենդյան կղզիներ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
- Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ (Մեծ Բրիտանիայի տիրապետություն)
- Ֆրանսիական Գվիանա (Ֆրանսիայի տիրապետություն)
Միջազգային կազմակերպություններԽմբագրել
- Ամերիկյան պետությունների կազմակերպություն
- Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համագործություն
- ԱԼԲԱ (դաշնակցություն)
- Ամազոնյան դաշինք
- Անդյան միություն
- Կարիբյան միություն
- Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիա
- Մերկոսուր
- Արևելյան Կարիբյան պետությունների կազմակերպություն
- Պանամերիկյան միություն
- Խաղաղօվկիանոսյան դաշնակցություն
- Ռիո խումբ
- Հարավային Ամերիկայի ժողովուրդների միություն
ԳրականությունԽմբագրել
- Ашкинази Л. А., Гайнер М. Л. Америка без комплексов: Социологические этюды, 2010
- Геевский И. А., Сетунский Н. К. Американская мозаика. М.: Политиздат, 1995. — 445 с., ил. — ISBN 5-250-01193-4
Արտաքին ղումներԽմբագրել
America Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ america - Definition from the Merriam-Webster Online Dictionary. Retrieved on January 27, 2008.
- ↑ america. Dictionary.com. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company, 2004. dictionary.reference.com (accessed: January 27, 2008).
- ↑ Source for translations is Geonames։ «Continents»։ Fröhlich, Werner։ Վերցված է 2010-10-07
- ↑ Մուրադյան Յու., Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, Երևան, 1998
- ↑ America | Define America at Dictionary.com
- ↑ «Cartographer Put 'America' on the Map 500 years Ago»։ USA Today (Washington, D.C.)։ Associated Press։ April 24, 2007։ Վերցված է November 30, 2008
- ↑ John Davies։ «ADDRESS: Wales and America»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին։ Վերցված է 2008-11-30
- ↑ «Сумчатые животные Южной Америки»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2014-01-04
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամերիկա կատեգորիայում։ |