Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, ՀՍՖՀ (սերբախորվաթերեն՝ Socijalistička Federativna Republika Jugoslavija, սլովեներեն՝ Socialistična federativna republika Jugoslavija, մակեդոներեն՝ Социјалистичка Федеративна Република Југославија)՝ նախկին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում։ Գոյատևել է 1946 թվականից մինչև 1992-ը (1946-1963 թթ. կոչվել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետություն

Բնակավայր
ռուս.՝ Федеративная Народная Республика Югославия
ռուս.՝ Социалистическая Федеративная Республика Югославия
սերբ.՝ Социјалистичка Федеративна Република Југославија
ուկրաիներեն՝ Федеративна Народна Республіка Югославія
ուկրաիներեն՝ Соціалістична Федеративна Республіка Югославія
Դրոշ Զինանշան
Flag of Yugoslavia (1946-1992).svg Emblem of Yugoslavia (1963–1992).svg


Bratstvo i jedinstvo
ԵրկիրՀՍՖՀ ՀՍՖՀ
Հիմնադրված էնոյեմբերի 29, 1945 թ.
Մակերես255 804 կմ²
Պաշտոնական լեզուսերբախորվաթերեն, մակեդոներեն և սլովեներեն
Բնակչություն23 724 919 մարդ (1989)
##Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (Աշխարհ)
Red pog.png

Կազմված էր 6 սոցիալիստական հանրապետություններից (Սերբիայի կազմի մեջ էին մտնում նաև 2 սոցիալիստական ինքնավար երկրամաս)։ Լուծարքի ենթարկվելուց հետո Հարավսլավիայի տարածքում ստեղծվեցին հետևյալ անկախ պետությունները՝ Բոսնիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Սլովենիա։

Նախկին ՀՍՖՀ վարչական կազմըԽմբագրել

  • Բոսնիա և Հերցեգովինա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սարաևո)
  • Խորվաթիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Զագրեբ)
  • Մակեդոնիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սկոպյե)
  • Չեռնոգորիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Տիտոգրադ)
  • Սերբիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Բելգրադ)
    • Կոսովո (երկրամաս, վարչական կենտրոնը՝ Պրիշտինա)
    • Վոյեվոդինա (երկրամաս, վարչական կենտրոնը՝ Նովի Սադ)
  • Սլովենիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Լյուբլյանա)