ՑԵՌՆ (ֆր.՝ CERN), միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն, աշխարհի բարձր հոսանքների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիան է։ Թարգմանվում է «Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն»։ CERN հապավումը առաջացել է ֆր.՝ Conseil Européen pour la Recherche Nucléaire («Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհուրդ») անունից։

Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
ֆր.՝ Organisation européenne pour la recherche nucléaire[1]
CERN member states.svg
Տեսակմիջազգային կազմակերպություն և գիտահետազոտական ինստիտուտ
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա և Flag of France.svg Ֆրանսիա
ՀապավումCERN
Հիմնադրվածսեպտեմբերի 29, 1954
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ժնև
ՏարածաշրջանԵվրոպա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն,
ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարUrsula Bassler?[2]
ՂեկավարՌոլֆ–Դիտեր Հոյեր
(Rolf-Dieter Heuer)
Անձնակազմ2500 մարդ (2017)[3]
Կամավորներ23 երկիր[4]
ՊարգևներՏեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ և Նիլս Բորի միջազգային ոսկե մեդալ
Կայքhome.cern

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

ՑԵՌՆ–ը գտնվում է Ժնևի մերձակայքում Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանի վրա։ ՑԵՌՆ– տարածքը կազմված է երկու հիմնական մեծ և բազմաթիվ այլ՝ փոքր հարթակներից։ Մեծ համալիրը ընդգրկում է աշխատանքային առանձնասենյակներ, լաբորատորիաներ, արտադրական տարածքներ, պահեստներ, համաժողովների դահլիճներ, բնակելի տարածքներ, ճաշարաններ։ Արագացուցիչների համալիրը գտնվում է ինչպես երկրի վրա, այնպես էլ գետնի տակ՝ 100 մետր խորության վրա (առավել ժամանակակիցները՝ SPS, LHC

Հիմնական հարթակն է շվեյցարական Մեյրին (ֆր.՝ Meyrin) քաղաքի կից տարածքը, կոչվում է ֆր.՝ site Meyrin։ Մյուս հիմնական՝ ֆր.՝ site Prévessin կոչվող հարթակը գտնվում է ֆրանսիական Պրևեսան–Մոեմ (ֆր.՝ Prévessin-Moëns) քաղաքին կից։ Առավել փոքր հարթակները ցրված են LEP արագացուցիչի համար կառուցված ստորգետնյա օղակի շուրջը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել