Ջովաննի Վերգա (իտալ.՝ Giovanni Verga, սեպտեմբերի 2, 1840(1840-09-02)[1][2][3], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4][1] - հունվարի 27, 1922(1922-01-27)[5][6][4][…], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4][1]), իտալացի գրող։

Ջովաննի Վերգա
իտալ.՝ Giovanni Verga
Ծնվել էսեպտեմբերի 2, 1840(1840-09-02)[1][2][3]
ԾննդավայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4][1]
Վախճանվել էհունվարի 27, 1922(1922-01-27)[5][6][4][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4][1]
Մասնագիտությունգրող, լուսանկարիչ, սցենարիստ, քաղաքական գործիչ, արձակագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԿատանիական համալսարան
Ժանրերվիպակ և վեպ
Գրական ուղղություններվերիզմ
Ուշագրավ աշխատանքներՄալավոլյայի ընտանիքը, Il marito di Elena?, Վարպետ դոն Ջեզուալդոն, La duchessa di Leyra?, Նեդդա, Ռոսո Մալպելո, Q3823943?, Q3791093?, Una peccatrice?, Storia di una capinera?, Եվա, Eros? և Իսկական էգ վագր
ԿուսակցությունՁախ
Պարգևներ
Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան
Изображение автографа
 Giovanni Verga Վիքիպահեստում

Ստեղծագործություններ

խմբագրել

Վերգայի առաջին վեպերը՝ «Կարբոնարները լեռներում» (1861-1862) և «Ծովալճակներում» (1863), բնորոշ են իտալական հեղափոխական ռոմանտիզմին, ստեղծագործության երկրորդ շրջանինը բոհեմական և աշխարհիկ թեմաներով գրված սենտիմենտալ վեպեր են («Մեղսագործուհին» (1866), «Եվա» (1873), «Իսկական էգ վագր» (1875), են)։ Երիտասարդ բատարկուհու ողբերգական կյանքը պատկերող «Նեդդա» (1874) վիպակում երևան են եկել իտալական ռեալիզմի նոր ուղղության հատկանիշներ։ 80-ական թվականներին Վերգան դարձել է այդ ուղղության առաջատարը։ Նրան բնորոշ հումանիզմն ու դեմոկրատիզմը այդ շրջանում ձեռք են բերել առանձնակի հնչեղություն։ Միաժամանակ ուժեղացել է նրա ֆատալիստական հայացքը մարդու և հասարակության ճակատագրի նկատմամբ։ «Դաշտերի կյանքը» (1880) և «Գյուղական նովելներ» (1883) ժողովածուներում Վերգան ներկայացրել է Սիցիլիայի գյուղացիների ծանր կյանքը, նրանց հոգեկան ապրումները, երգիծանքով պատկերել գյուղական հարուստներին։ «Մալավոլյայի ընտանիքը» (1881)և «Վարպետ դոն Ջեզուալդոն» (1889) վեպերում տրված են կապիտալիզմի ազդեցությամբ Սիցիլիայում կատարված սոցիալական տեղաշարժերը, որոնք խարխլում են ընտանիքի հիմքերը։ Վերգայի «Գյուղական ասպետություն» (1884, հայկական հրատարակություն 1897) նովելի թեմաներով համանուն օպերա (1890) է գրել Պ. Մասկանյին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Archivio Storico Ricordi — 1808.
  2. 2,0 2,1 BeWeB
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Верга Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Momigliano A. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1937.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Վերգա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 398