Մարոկկացիներ (արաբ․՝ المغاربة‎‎, բերբերերեն՝ ⵉⵎⵖⵕⴰⴱⵉⵢⵏ), Մարոկկոյում ապրող ժողովրդի ամբողջական անվանում։ Մեծամասնությունը խոսում է արաբական լեզվի մարոկկոյական, զգալի մասը՝ նաև բերբերական լեզվի բարբառներով։ Հավատացյալները սուննի ուղղության մուսուլմաններ են։ Մարոկկացիների էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է բնիկ բերբերների և Հյուսիսարևմտյան Աֆրիկա թափանցած (սկսած VII դար) արաբների միասերման հետևանքով։ Մարոկկացիների ազգային համախմբմանը նպաստել է ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ֆրանսիական և իսպանական գաղութարարների (1912-1956

Ֆրեդերիկ Արթուր Բրիջման - «Մարոկուհի Աիշան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 331
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարոկկացիներ» հոդվածին։