Խոնավ ցամաքային կլիմա
Խոնավ ցամաքային կլիմա (արտահայտելու համար օգտագործվում են լատինական մեծատառ D տառը և փոքրատառ a kam b տառերը), կլիմայի տեսակ Կյոպենի դասակարգման մեջ, որն աչքի է ընկնում օդի ջերմաստիճանի սեզոնային մեծ տատանումներով, շոգ (կամ տաք) ամառներով և ցուրտ ձմեռներով[1]։ Խոնավ ցամաքային կլիմա ունեցող տարածաշրջաններում ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է -3 ˚C, և առնվազն 4 ամիսների ընթացքում օդի միջին ամսական ջերմաստիճանը լինում է 10 ˚C-ից բարձր։
Տեղումները համեմատաբար հավասարաչափ են տեղաբաշխված։ Տեղումների հիմնական մասը թափվում է ամռանը, հաճախ ամպրոպային հորդառատ անձրևների ժամանակ։ Ձմռանն անձրևները և ձյունը հիմնականում կապված են ցիկլոնների հետ։ Չնայած նրան, որ կլիման կոչվում է «խոնավ», իրականում խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ, սակայն բավարար է, որպեսզի այդ տարածաշրջանները չդասակարգվեն որպես «կիսաչորային» կամ «չորային»։
Խոնավ ցամաքային կլիման բնորոշ է այն շրջաններին, որոնք, որպես կանոն, գտնվում են հյուսիսային լայնության 60˚-ից հյուսիս, Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում, և բնորոշ չէ Հարավային կիսագնդին օվկիանոսների մեծ մակերեսի պատճառով, որոնք մեղմացնում են կլիմայի ցամաքայնությունը։
Խոնավ ցամաքային կլիմայի տեսակները
խմբագրելԽոնավ ցամաքային կլիման դասակարգվում է կախված ամռան ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանից և տեղումների քանակից։
a - ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը գերազանցում է 22 ˚C-ը (շոգ ամառ),
Dsa – չոր սեզոն ամռանը (ամենաչոր ամռան ամսին թափվում են 30 մմ-ից ոչ ավել տեղումներ և չեն գերազանցում ձմռան ամենախոնավ ամսվա տեղումների քանակի 1/3-րդը),
Dwa – չոր սեզոն ձմռանը (ամենաչոր ձմռան սեզոնին թափվում են ամռան ամենախոնավ ամսվա տեղումների քանակի 1/10-րդը),
Dfa – հստակ դասակարգման ենթակա չէ,
b – ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը գերազանցում է 10˚C-ը (տաք ամառ),
Dsb – չոր սեզոն ամռանը,
Dwb – չոր սեզոն ձմռանը,
Dfb – հստակ դասակարգման ենթակա չէ։
Dfa/Dwa/Dsa. Շոգ ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմա
խմբագրելՏարածաշրջանի կլիման դասակարգվում է որպես շոգ ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմա այն դեպքում, երբ ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանը գերազանցում է 22˚C-ը[2]։ Որպես կանոն, այդ ամիսը հուլիսն է, որոշ շրջաններում՝ օգոստոսը։ Այդ շրջաններին բնորոշ է օդի ջերմաստիճանի զգալի տատանումներ ամբողջ տարվա ընթացքում՝ ամենաշոգ ամսվա ջերմաստիճանը կարող է գերազանցել 32˚C-ը, մինչդեռ ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը կարող է իջնել -3,0˚C-ից։ Եվրոպայում շոգ ամառներով խոնավ ցամաքային կլիման բնորոշ է Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի հարավի, Միջինդանուբյան դաշտավայրի (Հունգարիայի, Խորվաթիայի և Սերբիայի մի մասը) մեծ մասին, ինչպես նաև Ռուսաստանի եվրոպական հատվածի առանձին շրջաններին։ Ասիայում այդ կլիմայի տեսակը բնորոշ է Ղազախստանին, Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի Քաշմիրի առանձին շրջանններին, Հյուսիս-Արևելյան Չինաստանի մեծ մասին, համարյա ամբողջ Հյուսիսային Կորեային, Հարավային Կորեայի մեծ մասին և Հյուսիսային Ճապոնիային։ Արևելյան Ասիայում խոնավ ցամաքային կլիման անցումային բնույթ ունի դեպի մուսսոնայինի՝ այստեղ ամռան տեղումների քանակը զգալիորեն ավելի մեծ է, քան ձմռան տեղումների քանակը։ Սիբիրյան անտիցիկլոնի ազդեցության պատճառով այստեղ դիտվում են ավելի ցուրտ ձմեռներ, քան այլ տարածաշրջաններում, որոնք գտնվում են նույն լայնություններում։ Հյուսիսային Ամերիկայում շոգ ամառներով խոնավ ցամաքային կլիման բնորոշ է Նոր Անգլիային և Միջինատլանտյան նահանգներին և ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի մեծ մասին, կանադական Օնտարիո նահանգի առանձին տարածաշրջաններին։
Կենտրոնական Ասիայի, Հյուսիս-արևմտյան Չինաստանի և Հարավային Մոնղոլիայի զգալի մասն ունեն ջերմաստիճանային ռեժիմ, որը մոտ է խոնավ ցամաքային կլիմային, սակայն տեղումների քիչ քանակության պատճառով նրանց կլիման դասակարգվում է որպես տափաստանների կլիմա (BSk) կամ անապատների կլիմա (BWk)։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չիկագո (նորմա 1981-2010) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 19,4 | 23,9 | 31,1 | 32,8 | 36,7 | 40,0 | 40,6 | 38,9 | 38,3 | 34,4 | 27,2 | 21,7 | 40,6 |
միջին առավելագույնը (°C) | −0,6 | 1,8 | 8,1 | 15,0 | 21,1 | 26,5 | 28,9 | 27,7 | 23,8 | 16,8 | 9,0 | 1,6 | 15,0 |
միջին ջերմաստիճանը (°C) | −4,6 | −2,4 | 3,3 | 9,4 | 15,1 | 20,5 | 23,3 | 22,4 | 18,1 | 11,4 | 4,6 | −2,4 | 9,9 |
միջին նվազագույնը (°C) | −8,6 | −6,6 | −1,6 | 3,8 | 9,1 | 14,5 | 17,7 | 17,2 | 12,4 | 6,0 | 0,2 | −6,3 | 4,8 |
բացարձակ նվազագույնը (°C) | −32,8 | −29,4 | −24,4 | −13,9 | −2,8 | 1,7 | 7,2 | 5,6 | −1,7 | −10,0 | −18,9 | −31,7 | −32,8 |
տեղումների քանակը (մմ) | 44 | 46 | 64 | 86 | 94 | 88 | 94 | 125 | 82 | 80 | 80 | 57 | 940 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Dfb/Dwb/Dsb. Տաք ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմա
խմբագրելՏարածաշրջանի կլիման դասակարգվում է որպես տաք ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմա այն դեպքում, եթե ամենաշոգ ամսվա ջերմաստիճանը չի գերազանցում 22˚C-ը։ Խոնավ ցամաքային կլիմայի այս ենթատեսակը ընդգրկում է ավելի մեծ տարածք, քան շոգ ամառ ունեցող ենթատեսակը։ Հյուսիսային Ամերիկայում այս կլիմայական գոտին բնորոշ է այն տարածաշրջաններին, որոնք գտնվում են հյուսիսային լայնության 40˚-ի և 50˚-ի միջև, որպես կանոն, արևմտյան երկայնության 100˚-ից դեպի արևելք։ Սակայն կանադական պրերիաների տարածքում խոնավ ցամաքային կլիմայի այդ ենթատեսակը դիտվում է այն տարածքներում, որոնք տեղակայված են հյուսիսային լայնության 50˚-ից հյուսիս։ Եվրոպայում տաք ամառներով խոնավ ցամաքային կլիման տարածվում է ընդհուպ մինչև հյուսիսային լայնության 61˚-ը։ Եվրոպայում այդ ենթատեսակը բնորոշ է Սկանդինավյան երկրներին, Մերձբալթյան երկրներին, արևելյան Ավստրիային, Գերմանիայի առանձին շրջաններին, Լեհաստանի մեծ մասին, Չեխիային, Սլովակիային, Ուկրաինային, Հյուսիսային Ռումինիային։
Տաք ամառներ ունեցող խոնավ ցամաքային կլիմային բնորոշ է մեղմ ամառ, երկարատև ցուրտ ձմեռ և միջին տարեկան տեղումների քիչ քանակություն՝ ի համեմատ շոգ ամառներ ունեցող տարածաշրջանների։
Մոնղոլիայի մեծ մասում և Հարավային Սիբիրի առանձին տարածաշրջաններում առկա է կլիմա, որն իր բնույթով մոտ է խոնավ ցամաքային կլիմային, սակայն տեղումների քիչ քանակության պատճառով դասակարգվում է որպես անապատային կամ կիսաանապատային կլիմա։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մոսկվա։ դիտարկումների ընթացքում դիտվող ռեկորդները (1879—2010) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 8,6 | 8,3 | 19,7 | 28,9 | 33,2 | 34,7 | 38,2 | 37,3 | 32,3 | 24,0 | 16,2 | 9,6 | 38,2 |
միջին առավելագույնը (°C) | −4,0 | −3,7 | 2,6 | 11,3 | 18,6 | 22,0 | 24,3 | 21,9 | 15,7 | 8,7 | 0,9 | −3,0 | 9,6 |
միջին ջերմաստիճանը (°C) | −6,5 | −6,7 | −1,0 | 6,7 | 13,2 | 17,0 | 19,2 | 17,0 | 11,3 | 5,6 | −1,2 | −5,2 | 5,8 |
միջին նվազագույնը (°C) | −9,1 | −9,8 | −4,4 | 2,2 | 7,7 | 12,1 | 14,4 | 12,5 | 7,4 | 2,7 | −3,3 | −7,6 | 2,1 |
բացարձակ նվազագույնը (°C) | −42,2 | −38,2 | −32,4 | −21,0 | −7,5 | −2,3 | 1,3 | −1,2 | −8,5 | −20,3 | −32,8 | −38,8 | −42,2 |
տեղումների քանակը (մմ) | 52 | 41 | 35 | 37 | 49 | 80 | 85 | 82 | 68 | 71 | 55 | 52 | 707 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Michal Belda, Eva Holtanová, Tomáš Halenka, and Jaroslava Kalvová (2014 թ․ փետրվարի 4). «Climate classification revisited: from Köppen to Trewartha» (PDF). Climate Research. 59: 1–14. doi:10.3354/cr01204.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Gordon B. Bonan (2008 թ․ սեպտեմբերի 18). «6». Ecological Climatology: Concepts and Applications. Cambridge University Press. ISBN 1107268869. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.