Սոֆի Լորեն
Սոֆիա Լորեն[8] (իտալ.՝ Sophia Loren, Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), սեպտեմբերի 20, 1934[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961 թվական), Վենետիկի (1958 թվական, 1998 թվական), Մոսկվայի (1965 թվական, 1997 թվական), Բեռլինի (1994 թվական) կինոփառատոների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961 թվական), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991 թվական) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։
Սոֆի Լորեն իտալ.՝ Sophia Loren | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Ժանին Մանուելի դպրոց |
Քաղաքացիություն | Իտալիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, ինքնակենսագիր, գեղեցկության մրցույթի մասնակից, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ժանրեր | կատակերգություն և մելոդրամա |
Ընտրանի | Երեկ, այսօր, վաղը |
Ծնողներ | հայր՝ Riccardo Scicolone?, մայր՝ Romilda Villani? |
Ամուսին(ներ) | Կարլո Պոնտի և Կարլո Պոնտի |
Երեխա(ներ) | Carlo Ponti? և Էդոարդո Պոնտին |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում։
Իր կարիերայի ընթացքում Սոֆիա Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՍոֆիա Շիկոլոնեն ծնվել է Հռոմում։ Նրա ծնվելուց քիչ անց ընտանիքը տեղափոխվում է Նեապոլից քիչ հեռու գտնվող փոքրիկ ձկնորսական Պոցցուոլի ավանը, որտեղ անցնում է Սոֆիայի մանկությունը և պատանեկությոնը։ Պատանի տարիքում նրան անվանում էին «Ստեկկետտո», որը թարգմանաբար նշանակում է «Ձողիկ»՝ բարձր հասակի և նիհարության պատճառով։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը հանդիսացավ 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակը, որից հետո Սոֆիայի ընտանիքը տեղափոխվում է Հռոմ։ 1950 թվականին մասնակցում է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանանում է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար[9]։
Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթանում է պրոդյուսեր և իր ապագա ամուսին Կառլո Պոնտիի հետ, որը նրանից տարիքով մեծ էր քսաներկու տարով։ Այդ ժամանակ Պոնտին ամուսնացած էր և կաթոլիկի համար ապահարզան ստանալը բավականին բարդ խնդիր էր։ Սպասելուց հուսահատ, երբ Վատիկանը կհաստատի ապահարզանը, Կառլոն և Սոֆիան գաղտնի ամուսնանում են Մեքսիկայում։ Որոշ ժամանակ անց սպասված ապահարզանը ստացվում է և 1966 թվականի ապրիլի 9-ին Կառլոն երկրորդ անգամ ամուսնանում է Սոֆիայի հետ։
Սկզբնապես Պոնտին իր ընտրյալին ներկայացնում էր որպես սեքս-ռումբ այնպիսի քիչ հայտնի կինոնկարներում, ինչպիսին «Սպիտակ ստրուկների առևտուր» («The White Slave Trade») (1953 թվական) ֆիլմն է։ Հաճախ այդ ֆիլմերի գործողությունները իրականանում էին էկզոտիկ միջավայրում, Լորենին հնարավորություն տալով հանդիսատեսի առջև հանդեսգալու անսովոր հանդերձանքով։ Մյուս կողմից, ապագա գերաստղը չէր խուսափում մերկանալուց, այնպես որ, մի շարք կինոնկարներպում նրան կարելի է հանդիպել մերկ դրվագներում։ 1960-ական թվականների սկզբներին Կառլո Պոնտին գնում է երիտասարդ Լորենի բոլոր ֆիլմերը, որտեղ նա հանդես էր գալիս մերկ՝ խուսափելով միջազգային խայտառակությոնից։
1950-ական թվականների կեսերին Սոֆիան դառնում է Իտալիայի աստղ և սեքս խորհրդանիշ։ Սկզբնապես դերասանուհին նկարահանվում էր Սոֆիա Լադզարո (իտ. Lazzaro) կեղծանունով, սակայն 1953 թվականին, Պոնտիի պնդմամբ, այն փոխում է Լորենի հետ։ Լորենի առաջին ֆիլմը, որը վարձութ է դուրս եկել Իտալիայի սահմաններց դուրս, եղել է «Աթթիլա» («Attila», 1954 թվական) ֆիլմը՝ Էնթոնի Քուինի հետ։
Համաշխարհային փառք
խմբագրելԿինոքննադատների առաջին լուրջ ուշադրությունը Լորենը գրավեց Վիտտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» («The Gold of Naples», 1954 թվական) ֆիլմում, որում նա ընկնում է հարպազատ տարերք, խաղալով եռանդուն նեապոլիտանուհի կրպակավաճառուհու դերը։ Ժողովրդի մեջից հասարակ կնոջ դերը, որոնց նա լավ էր ճանաչում մանկությունից և որոնցից մեկը կարող էր դառնալ, նրան ամենից հաջող էին ստացվում և առաջացնում էին կինոքննադատների առավել բարեհաճ արձագանքներ։
Հենց Սիկան է լիովին բացահայտում Սոֆի Լորենի դերասանական տաղանդը։ Փաստորեն բոլոր առավել նշանակալից դերերը նրա կողմից խաղացվել են այդ ռեժիսորի ֆիլմերում՝ «Չոչարա»՝ («La ciociara») Ժան Պոլ Բելմոնդոյի հետ (1961 թվական, Կաննի կինոփառատոնի մրցանակ և «Օսկար» լավագույն դերասանուհու համար), «Երեկ, այսօր, վաղը» («Yesterday, Today and Tomorrow», 1963 թվական), «Ամուսնություն իտալական ձևով» («Matrimonio all'italiana») (1964 թվական, Մոսկովյան կինոփառատոնի մրցանակ), «Արևածաղիկներ» («Sunflower», 1970 թվական։ Արաք վերջին կինոնկարներում Սոֆի Լորենի խաղընկերն էր Մարչելլո Մաստրոյանին, որի հետ միասին նրանք ստեղծեցին կինոյի պատմության մեջ ամենահանրահայտ զույգերից մեկը։
Սոֆի Լորենի դերասանական վարպետության գագաթնակետն է հանդիսանում մոր դերակատարումը «Չոչարա» ֆիլմում՝ նեոռեալիստական ֆիլմում, նկարահանված ըստ Ալբերտո Մորավիայի վեպի։ Ֆիլմի կուլմինացիոն դրվագներից մեկում հերոսուհին դառնում է դաժան բռնության զոհ։ Լորենի դերասանական արտահայտչությունը և ներդաշնակությունը անտօվկիանոսյան կինոքննադատների մոտ առաջացնում են այնպիսի տպավորություն, որ այդ դերակատարման համար նրան շնորհում են «Օսկար» մրցանակ։ Դա առաջին դեպքն էր, որ տվյալ անվանակարգում մրցանակը շնորհվում էր այն կինոնկարի համար, որը նկարահանվել էր ոչ անգլերեն լեզվով։
Հոլլիվուդյան կարիերա
խմբագրել1957 թվականից Լորենը պարբերաբար առաջարկություններ էր ստանում նկարահանվելու Հոլլիվուդում։ Նա ակտիվորեն, չնայած, ոչ շատ հաջող, աշխատել է ամերիկյան մեղքերի ֆաբրիկայում, այնպիսի ընկերությունների հետ պայմանագրերով, ինչպիսին են «MGM»-ը և «Paramount Pictures»-ը։ Նրա առաջին հոլլիվուդյան ֆիլմերից է «Հպարտություն և կիրք» («The Pride and the Passion», 1957 թվական)՝ Ֆրենկ Սինատրայի և Քերի Գրանտի հետ։ Գրանտի իտալուհի դերասանուհուն սիրահարվածության մասին շատ է գրվել, սակայն դրա ճշմարտացիության մասին քիչ է հայտնի։ Նաև շատ ենթադրություններ են առաջացել անգլիացի դերասան Պիտեր Սելլերսի կողմից Լորենին արված ամուսնության առաջարկի շուրջ։ Որոշ կենսագիրների կարծիքով, այդ ամենը լոկ գովազդային հնարքներ էին։
«Սատանան վարդագույն տրիկոյում» («Heller in Pink Tights», 1960 թվական) վեսթերնի նկարահանումների համար դերասանուհին առաջին անգամ դառնում է շիկահեր։ Ձախողված «Հռոմեական կայսրության անկումը» («The Fall of the Roman Empire») սագայի համար նա աշխարհում առաջինների մեկը ստացավ այդ ժամանակների համար չլսված մեկ միլիոն հոնորար։ 1967 թվականին նրան վիճակվում է խաղալ ռուս մարմնավաճառուհու դեր մեծ Չապլինի վերջին ֆիլմում՝ «Կոմսուհին Հոնգկոնգից» («A Countess from Hong Kong»)։
Տասնհինգ տարվա ընթացքում (1957—1972 թվականներ) Լորենին հաջողվել է աշխատել գործնականում Հոլլիվուդի բոլոր ամենահայտնի դերասանների և սեքս խորհրդանիշների հետ․ Էնթոնի Պերկինսի («Սեր ծփիների տակ» («Desire Under the Elms»), 1958 թվական), Էնթոնի Քուինի («Սև խոլորձ» («The Black Orchid»), 1958 թվական), Կլարկ Գեյբլի («Դա սկսվեց Նեապոլում» («It Started in Naples»), 1960 թվական), Պիտեր Սելլերսի («Միլիոնատերեր» («The Millionairess»), 1961 թվական), Չառլթոն Հեսթոնի («Էլ Սիդ» («El Cid»), 1961 թվական), Ալեք Գինեսի («Հռոմեական կայսրության անկումը» («The Fall of the Roman Empire»), 1964 թվական), Պոլ Նյումանի («Լեդի Լ.» («Lady L»), 1965 թվական), Գրեգորի Պեկի («Արաբեսկա» («Arabesque»), 1966 թվական), Մառլոն Բրանդոի («Կոմսուհին Հոնգկոնգից»(«A Countess from Hong Kong»), 1967 թվական), Պիտեր Օ'Թուլի («Մարդը Լա Մանշից» («Man of La Mancha»), 1972 թվական), Ռիչարդ Բյորտոնի («Ուղևորություն» («Il viaggio»), 1974 թվական) և Ժան Գաբենի («Դատավճիռ» («Verdict»), 1974 թվական)։
1994 թվականին նա վերջին անգամ նկարահանվում է Մարչելլո Մաստրոյանիի հետ Ռոբերտ Օլթմենի «Բարձր նորաձևություն» («Ready to Wear») ֆիլմում, իսկ 1996 թվականին խաղացել է Ջեք Լեմոնի և Ուոլթեր Մատաուի հետ ամերիկյան «Ծեր փնթփնթանները մոլեգնում են» («Grumpier Old Men») կինոկատակերգությունում։
2002 թվականին նա նկարահանվում է իր որդու՝ Էդուարդո Պոնտիի «Միայն մեր միջև» («Between Strangers») ֆիլմում, կատարելով երկրորդական պլանի դեր։
Անձնական կյանք
խմբագրելՉնայած կինոյում հաջողություններին, Սոֆի Լորենի կյանքը մթագնված էր երեխաների բացակայությամբ և երկու վիժումներով։ Երկար տարիների ընթացքում նա անպտղության թերապիայի կուրս էր անցնում, որի շնորհիվ 1968 թվականին ծնվում է նրա առաջին որդին՝ Կառլո Պոնտի-կրտսերը, իսկ չորս տարի անց՝ երկրորդ որդին, Էդուարդոն։
1970-ականների երկրորդ կեսին Լորենը պակաս հաճախ է սկսվում հայտնվել կինոյում, իսկ 1984 թվականից նրա դերերը սկսում են դառնալ հատուկենտ։ 1979-1980 թվականներին նա հրատարակում է ինքնակենսագրական գիրք և թողարկում է նրա վրա հիմնված հեռուստաֆիլմ։ 1982 թվականին դատապարտվում է 18-օրյա կալանքի՝ հարկերից խուսափելու պատճառով։ Հետագա տարիների ընթացքում գրում է ևս մեկ գիրք-հիշողություն և հիմնադրում է օծանելիքի շարք։ 1999 թվականին լույս է տեսնում նրա «Բաղադրատոմսեր և հիշողություններ» գիրքը։
2007 թվականին 72-ամյա դերասանուհին նկարահանվում է հանրահայտ «Պիրելլի» օրացույցի համար։
Ժառանգություն
խմբագրելՍոֆի Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքից որոշ արտահայտություններ թևավոր են դարձել Իտալիայում, օրինակ․ «Ամենին, ինչ ունեմ, ես պարտական եմ սպագետիին»։ Ջենովայի արքեպիսկոպոսը մի անգամ կատակեց, որ չնայած Վատիկանը հավանություն չի տալիս մարդկանց կլոնավորմանը, նա կարող է բացառություն անել Սոֆի Լորենի համար։
Սոֆի Լորենը հանդիսանում է Հոլիվուդյան Փառքի ծառուղում Աստղի տիրակալ (№ 2000)։
Տորոնտոյի Էտոբիկո թաղամասի փողոցներից մեկը անվանվել է Սոֆի Լորենի պատվին[10]։
Հետաքրքիր փաստեր
- 2007 թվականին 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ «Pirelli» օրացույցի համար։
- Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր» Իտալիայում, օրինակ՝ «Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին»։
- Ջենովայի Արքեպիսկոպոսը մի առիթով կատակել է. «Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել»։
- 1982 թվականին Սոֆիա Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրեց բանտում՝ հարկերը չվճարելու համար։
- Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆիա Լորենի անվամբ։
- Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում։
- Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
- Դերասանուհին նաև գրում է։ 1999 թվականին լույս է տեսել նրա «Հուշերի բաղադրատոմսը» երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
- Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ։ Բարեբախտաբար 1968 թվականին ծնվել է առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսոր է։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1950 | Ձայն | Il voto | աղջիկ ամբոխում |
1950 | Ծովային սրտեր | Cuori sul mare | աղջիկ ռեստորանում |
1950 | Տոտո Տարզան | Totò Tarzan | ցեղախմբի աղջիկներից մեկը |
1950 | Կապույտ Մորուքի վեց կանայք | Le sei mogli di Barbablù | աևանգված աղջիկ |
1951 | Աննա | Anna | աղջիկ գիշերային ակումբից |
1951 | Ակամա հրաշագործ | Il mago per forza | հարսնացու |
1951 | Վանդակի տեքստ | Quo Vadis? | Լիգիայի ստրկուհին |
1951 | Միլլիոնատիրուհին Միլանից | Milano miliardaria | |
1951 | Շոգենավի տիրակալը | Il padrone del vapore | |
1951 | Ինքն էր․․․այո այո | Era lui… sì! sì! | Օդալիսկա |
1952 | Երազելով Զորրոյին | Il sogno di Zorro | Կոնչիտա |
1952 | Լարողը ժամանել է | È arrivato l'accordatore | Ջուլիետայի ընկերուհին |
1952 | Սպիտակ մարդկանց ամբոխը | La Tratta delle bianche | |
1952 | Ֆավորիտուհին | La Favorita | Լեոնորա |
1953 | Աիդա | Aida | Աիդա |
1953 | Աֆրիկան ծովերից այն կողմ | Africa Under the Seas | Բարբարա Լամա |
1953 | Բարի մարդկանց կիրակին | Good Folk's Sunday | Ինես |
1953 | Երկու գիշեր Կլեոպատրայի հետ | Due notti con Cleopatra | Կլեոպատրա/Նիսկա |
1953 | Մենք գտնվում ենք ցուցահանդեսում | Ci troviamo in galleria | Մարիսա |
1953 | Սիրո ուխտավորները | Pellegrini d'amore | Վանդակի տեքստ |
1953 | Կամպանելի երկիրը | The Country of the Campanelli | Վանդակի տեքստ |
1953 | Սպիտակ ստրկուհիների առևտուրը | The White Slave Trade | Էլվիրա |
1954 | Աթիլլա | Attila | Հոնորիա |
1954 | Աղքատություն և մեծահոգություն | Miseria e nobiltà | Գեմա |
1954 | Ափսոս, որ դու սրիկա ես | Too Bad She | Լինա Ստրոպիանի |
1954 | Նեապոլի ոսկին | The Gold of Naples | Սոֆիա |
1954 | Մեր ժամանակները | Tempi nostri - Zibaldone n. 2 | աղջիկ նովելում |
1954 | Նեապոլյան ճոճանակ | Neapolitan Carousel | Սիսինա |
1955 | Կինը գետից | Woman of the River | Նիվես Մոնգոլինի |
1955 | Վեներայի նշանը | Il segno di Venere | Ագնես Թիրաբասի |
1955 | Հիասքանչ ջրաղացպանուհին | La bella mugnaia | Կարմելա |
1955 | Հաց, ջուր և․․․ | Pane, amore e. | Դոննա Սոֆիա |
1956 | Կին լինելը երջանկություն է | Lucky to Be a Woman | Անտոնիետա Ֆալարի |
1957 | Հպարտություն և կիրք | The Pride and the Passion | Հուանա |
1957 | Լեգենդ անցյալի մասին | Legend of the Lost | Դիտա |
1957 | Տղան դելֆինի վրա | Boy on a Dolphin | Ֆաեդրա |
1958 | Տուն ջրի վրա | Houseboat | Չինցիա Զակարդի |
1958 | Բանալի | The Key | Ստելլա |
1958 | Սեր ծփիների տակ | Desire Under the Elms | Աննա Կեբոտ |
1958 | Սև խոլորձ | The Black Orchid | Ռոուզ Բիանկո |
1959 | Այդպիսի կին | That Kind of Woman | Կեյ/Կատերինա |
1960 | Միջադեպի շունչը | A Breath of Scandal | Արքայադուստր Օլիմպիա |
1960 | Միլլիոնատիրուհին | The Millionairess | Էպիֆանիա Պարերգա |
1960 | Սատանան վարդագույն տրիկոյով | Heller in Pink Tights | Անժելա Ռոսինի |
1960 | Չոչարա | La ciociara | Չեզիրա |
1960 | Դա սկսվեց Նեապոլում | It Started in Naples | Լյուչիա Կուրչիո |
1961 | Էլ Սիդ | El Cid | Հիմեն |
1962 | Lykke og krone | խաղում է ինքն իրեն | |
1962 | Բոկաչո 70 | Boccaccio '70 | Զոի |
1962 | Ալթոնայի ճգնավորները | The Condemned of Altona | Ջոաննա |
1962 | Տիկին անպատշաճություն | Madame Sans-Gêne | Կատրին Յուբշեր |
1962 | Հինգ մղոն մինչ կեսգիշեր | Five Miles to Midnight | Լիզա Մակլին |
1963 | Երեկ, այսօր, վաղը | Yesterday, Today and Tomorrow | Ադելինա Սբարատի/Աննա Մոլտենի/Մարա |
1964 | Ամուսնություն իտալական ձևով | Matrimonio all'italiana | Ֆիլումենա Մարտերանո |
1964 | Հռոմեական կայսրության անկումը | The Fall of the Roman Empire | Լուցիլա |
1965 | Արբալետ գործողությունը | Operation Crossbow | Նորա |
1966 | Արաբեսկա | Arabesque | Յասմին Ազիր |
1967 | Կոմսուհին Հոնկոնգից | A Countess from Hong Kong | Նատաշա Ալեքսանդրովնա, երիտասարդ կոմսուհի Ռուսաստանից |
1966 | Յուդիթ | Judith | Յուդիթ |
1967 | Կար, չկար․․․ | C'era una volta… | Իզաբելա Սանդելորո |
1969 | Տեսիլք իտալական ձևով | Ghosts - Italian Style | Մարիա Պոդժակոնո |
1969 | Արևածաղիկներ | Sunflower | Ջովաննա |
1970 | Իմ անունը ծաղրածու է | Mera Naam Joker | խաղում է ինքն իրեն |
1971 | Հոգևորականի կինը | The Priest's Wife | Վալերիա Բիլլի |
1972 | Սպիտակ, կարմիր ու․․․ | Bianco, rosso e… | Էրմանա Գերմանա |
1972 | Լեդի Ազատություն | Lady Liberty | Մադալենա Ցիարապիցո |
1972 | Մարդը Լա Մանշից | Man of La Mancha | Ալդոնցա / Դուլսինեա |
1974 | Դատավճիռ | Verdict | Թերեզա Լեոնի |
1974 | Կարճ հանդիպում | Brief Encounter | Աննա Ջեսոն |
1974 | Ուղևորություն | Il viaggio | Ադրիանա դե Մաուրո |
1975 | Բրավո, Տիկնիկ | Get Rita | Պուպա (տիկնիկ) |
1976 | Կասանդրայի լեռնանցք | Cassandra Crossing | Ջենիֆեր Ռիսպոլի Չեմբերլեն |
1977 | Անսովոր օր | Special Day, A | Անտոնիետա |
1978 | Անջելա | Angela | Անջելա Քինկեյդ |
1978 | Աստղային թիրախ | Brass Target | Մարա |
1978 | Արյունալի վեճ երկու տղամարդու միջև | Blood Feud | Տիտինա Պատերնո |
1979 | Կրակե ուժ | Firepower | Ադել Տասկա |
1980 | Սոֆի Լորենի պատմությունը | Sophia Loren: Her Own Story | խաղում է ինքն իրեն |
1981 | Նոտր Դամը Կրուազետի հետ | Notre Dame de la Croisette | խաղում է ինքն իրեն |
1984 | Ոմն սպիտակամաշկ | Qualcosa di biondo | Ավրորա |
1986 | Խիզախություն | Courage | Մարիաննա Միրալդո |
1987-2008 | Կենսագրություն | Biography | խաղում է ինքն իրեն |
1988 | Երջանիկ Պիլիգրիմ | Fortunate Pilgrim | Լուչիա Սանտա Անգելուցի Կերբո |
1988 | Չոչարրա | La Ciociara | Սեզիրա |
1990 | Շաբաթ, կիրակի և երկուշաբթի | Saturday, Sunday and Monday | Ռոզա Պրիորի |
1994 | Բարձր նորաձևություն | Ready to Wear | Իզաբալա դե Լա Ֆոնտեյն |
1995 | Ծեր փնթփնթանները մոլեգնում են | Grumpier Old Men | Մարիա Ռագետտի |
1997 | Արև | Soleil | Լևիի մայրը |
2001 | Ֆրանչեսկա և Նունցիտա | Francesca and Nunziata | Ֆրանչեսկա Մոնտորսի |
2002 | Միայն մեր միջև | Between Strangers | Օլիվիա |
2002-2003 | Գրեհեմ Նորտոնի շոու | V Graham Norton | խաղում է ինքն իրեն |
2004 | Ապակե տնակում | Lives of the Saints | Թերեզա |
2004 | Լցոնված բիբարները գործի են դրվում | Too Much Romance... It's Time for Stuffed Peppers | Մարիա |
2004 | Ճանաչված Եվրոպա | Europa riconosciuta | խաղում է ինքն իրեն |
2006 | Մարչելո, մեկ քաղցր կյանք | Marcello, una vita dolce | խաղում է ինքն իրեն |
2006 | Թուրին 2006․ XX Ձմեռային Օլիմպիական խաղեր | Turin 2006: XX Olympic Winter Games | խաղում է ինքն իրեն |
2008 | Պազոլինիի զայրույթը | La rabbia di Pasolini | խաղում է ինքն իրեն |
2009 | Ինը | Nine | Գվիդոլի մայրը |
2010 | Իմ տունը լի է հայելիներով | My House Is Full of Mirrors | Ռոմիլդա |
2011 | Մեքենաներ 2 | Cars 2 | Տոպոլինոյի մայրը |
2013 | Մարդկային ձայն | La voce umana | Անջելա |
2020 | Ամբողջ կյանքն առջևում է | La vita davanti a sé | մադամ Ռոզա |
Պարգևներ և անվանակարգումներ
խմբագրելԹվական | Անվանում | Պարգև | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
1961 | Չոչարրա | Կաննի կինոփառատոն | Արծաթե մրցանակ լավագույն դերասանուհու համար | Հաղթանակ |
1962 | Չոչարրա | Օսկար | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
1962 | Չոչարրա | Բրիտանական ակադեմիա | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Հաղթանակ |
1964 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Հաղթանակ | |
1965 | Ամուսնություն իտալական ձևով | Օսկար | Լավագույն դերասանուհի | Առաջադրված |
1965 | Ամուսնություն իտալական ձևով | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի | Առաջադրված |
1965 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Հաղթանակ | |
1965 | Ամուսնություն իտալական ձևով | Արծաթե մրցանակ | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
1966 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Առաջադրված | |
1969 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Հաղթանակ | |
1970 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Առաջադրված | |
1971 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Առաջադրված | |
1977 | Ոսկե Գլոբուս | Լավագույն նորամուտ | Հաղթանակ | |
1991 | Օսկար | «Համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձերից մեկին» պատվավոր մրցանակ | Հաղթանակ | |
1994 | Բեռլինի կինոփառատոն | Պատվավոր Ոսկե Արջ | Հաղթանակ | |
1995 | Բարձր նորաձևություն | Ոսկե Գլոբուս | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված |
1994 | Բեռլինի կինոփառատոն | Պատվավոր Ոսկե Արջ | Հաղթանակ | |
1997 | Հատուկ արծաթե «Սուրբ Գևորգ» | համաշխարհային կինեմատոգրաֆիայի ավանդի համար | Հաղթանակ | |
1998 | Վենետիկի կինոփառատոն | Ոսկե Առյուծ համաշխարհային կինեմատոգրաֆիայի ավանդի համար | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1962
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ https://archive.is/20170305172741/http://www.lorenarchives.com/profile_awards_EUR.html
- ↑ Տարբեր երկրներում հայտնի է նաև որպես Սոֆի՛ա Լո՛րեն կամ Սո՛ֆիա Լո՛րեն։
- ↑ «Il concorso dal 1948 al 1950». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Sophia Loren Court, Toronto, Ontario at Google Maps
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Լորեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Լորեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 667)։ |