Վեներայի ծնունդը (նկար, Բոտիչելլի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներայի ծնունդը (այլ կիրառումներ)
Վեներայի ծնունդը (իտալ.՝ Nascita di Venere), իտալական տոսկանական դպրոցի հայտնի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի նկարը։ Նկարն իրենից ներկայացնում է տեմպերայով գեղանկարչություն՝ 172,5 × 278,5 սմ չափի կտավի վրա։ Նկարը պահվում է Ուֆֆիցի պատկերասրահում՝ Ֆլորենցիա քաղաքում։
Վեներայի ծնունդը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի[1] |
տարի | մոտ 1485[1] |
բարձրություն | 172,5 սանտիմետր[1] և 173 սանտիմետր |
լայնություն | 278,5 սանտիմետր[1] և 279 սանտիմետր |
ուղղություն | Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | տեմպերա[1], կտավ և plaster? |
գտնվում է | Uffizi Gallery - Room 11-12, Botticelli's?[1] |
հավաքածու | Ուֆֆիցի[1] |
հիմնական թեմա | Վեներա Անադիոմենա և birth of Aphrodite? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Birth of Venus (Botticelli) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԻտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարին իր կենսագրության մեջ հիշատակում է, որ «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» պահվում էին Ֆլորենցիայում գտնվող Կաստելլո պալատում, որը պատկանում էր Կոսիմո Մեդիչիին։ Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր։ Լորենցո դե Պիերֆրանչեսկո Մեդիչին (Կոսիմո Մեդիչի) Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր։ Հետագայում Լորենցոյի պալատում հայտնաբերված գեղանկարչություններից պարզ է դառնում, որ նա իր պալատում ունեցել է «Վեներայի թագավորությունը» նկարը։ Սակայն հավաստի տեղեկություններ, որ հենց նա է պատվիրել «Վեներայի ծնունդը» չկան։ Վեներայի մոդել համարվում է Պորտովեներեի Լիգուրիական ափին ծնված Սիմոնետտա Վեսպուչին։ Հնարավոր է, որ նկարն իր մեջ պարունակում է այդ մասին ակնարկը։ Ինչպես նաև պատմաբանների մի մասը պնդում է, որ Բոտիչելլին այդ նկարը նկարել է իր ժամանակակիցներից մեկի համար, իսկ Լորենցոյի պալատում այն ավելի ուշ է հայտնվել։
Սյուժե
խմբագրելԱյս նկարը ներկայացնում է Վեներայի (Աֆրոդիտե) ծննդյան միֆը։ Մերկ աստվածուհին ափին է մոտենում գեղեցիկ խեցու մեջ կանգնած[3]։ Նկարի ձախ մասում պատկերված է Զեփյուռը՝ արևելյան քամին իր ամուսնու հետ, ով իր հետ խեցու վրա բերում է ծաղիկներով պատված թեթև քամի։ Իսկ ծովի ափին աստվածուհուն դիմավորում է Քարիտներից մեկը։
Պատկերագրություն
խմբագրելՆկարում Վեներան պատկերված է հարմոնիայի և գեղեցկության կանոնին համապատասխան՝ նա հենված է մի ոտքի վրա և կոնքի գիծը թեքված է վերևից ներքև։ Նկարների հերոսներին պատկերելու այսպիսի դիրքը մշակել է դեռ Պոլիկլետոսը։ Սա համարվում է արձանների և նկարների հերոսների հունական դասական տեսք։
Պատկերասրահ
խմբագրել-
Վեներայի ծնունդը ՝ որմնանկար Պոմպեյից
-
Մեդիչիի պալատում գտնվող Վեներայի արձանը
-
Որմնանկար Պոմպեյից
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Burke, Peter, Culture and society in Renaissance Italy, London։
- Ufizzi, Studi e Ricerche 4: La Nascita di Venere e l'Annunziazione del Botticelli ristaurate, Firenze։
- Rose-Marie & Rainer Hagen, What Great Paintings Say, հ. 1 (Taschen) — 146—151, էջեր 146—151 — 146—151 էջ, ISBN 978-3-8228-4790-9։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներայի ծնունդը (նկար, Բոտիչելլի)» հոդվածին։ |